Տոհմագրությունը

Մինչև դեպորտացիան ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում ապրել են հետևյալ տոհմերը:

 

  1. Աղաջանանք-------Աղաջանյաններ
  2. Ապրեսանք---------Ապրեսյաններ,
  3. Ալահյարանք-------Պետրոսյաններ
  4. Բաբաջանանք------Աբելյաններ
  5. Բաբանք------------Բաբայաններ
  6. Բալունք-------------Բալայաններ
  7. Բայունք-------------Բայունց, Հարությունյաններ
  8. Բայու-Սաքունք-----Աբրահամյաններ, Սարգսյաններ
  9. Բեգունք-------------Բեգունց, Ավագյաններ, Շիրինյաններ, Մնացականյաններ
  10. Բրուտանց----------Պողոսյաններ
  11. Բիլլիվանք----------Խաչատրյաններ
  12. Գաղթականներ-----Սետրակյաններ, Սարգսյաններ, Դավիթյաններ
  13. Դալլաքանք---------Դալլաքյաններ
  14. Դամուրչունք--------Մովսիսյաններ
  15. Դանասաքունք------Սարգսյաններ
  16. Դայդունք-----------Ղահրամանյաններ
  17. Դիկճանք------------Դավիթյաններ
  18. Զալունք-------------Զալունց
  19. Թամամանք---------Բեգյաններ
  20. Թավլունք-----------Ավագյաններ
  21. Թոխունք------------Թեյմուրազյաններ
  22. Իլխաչունք----------Սարգսյաններ
  23. Իսկանդարանք------Իսկանդարյաններ
  24. Իրիցանք------------Դանիելյաններ
  25. Լաչինանք-----------Շովգարյաններ, Ղահրամանյաններ, Բաբուռյաններ
  26. Լուսիկանք----------Բեգլարյաններ, Հակոբջանյաններ
  27. Խաչատուրանք------Խաչատրյաններ
  28. Խաչունք--------------Խաչունց, Սարգսյաններ, Խաչատրյաններ
  29. Խալափանք----------Աղիանանք-----Խալափյաններ
  30. Խուչովանք-----------Դանիելյաններ
  31. Ծերունանց-----------Ծերունյաններ, Աբրահամյաններ
  32. Հադիշումանք--------Ավանեսյաններ
  33. Հայրապետանց------Խանունց----Հայրապետյաններ
  34. Հաթամբեկանք-------Իսախանյաններ
  35. Ղավալանք-----------Ղավալյաններ
  36. Ղարադուլաղանց----Ավանեսյաններ, Դավիթյաններ
  37. Ղուգասանք----------Դանիելյաններ
  38. Ղդալանք-------------Շատվերյաններ
  39. Ղլդիրանք------------Գրիգորյաններ
  40. Ղոջալունք-----------Սահակյաններ
  41. Ղարադաղցիք-------Մարությաններ
  42. Մանասբեկանք-------Իսախանյաններ
  43. Միրաբանք-----------Միրաբյաններ
  44. Միրզանք-------------Թեյմուրազյաններ
  45. Միքելանք------------Սարգսյաններ
  46. Մեժլումանց----------Մեժլումյաններ
  47. Մեժունք--------------Մեժունց, Աբրահամյաններ
  48. Յոլչունք--------------Արզումանյաններ, Խաչատրյաններ
  49. Նազունք-------------Նազունց
  50. Նարիմանանց--------Նարիմանյաններ, Ավանեսյաններ
  51. Նաշունք--------------Սողոմանյաններ
  52. Նուխուցունք---------Մուսայելյաններ, Ճաղարյաններ, Աբրահամյաններ
  53. Շատվերանք---------Շատվերյաններ, Մարտիրոսյաններ
  54. Ոսկանանք-----------Ոսկանյաններ
  55. Չիլինգարանք--------Չիլինգարյաններ
  56. Պատվականանք-----Պատվականյաններ, Գրիգորյաններ
  57. Ջրաղացպանանք----Զաքարյաններ
  58. Սաղաթելանք--------Սաղաթելյաններ, Հարությունյաններ
  59. Սալբունք-------------Աղաջանյաններ
  60. Սրխովանք-----------Բեջանանք-----Ասկարյաններ
  61. Սուդունք-------------Սարգսյաններ
  62. Վարդանանք---------Վարդանյաններ
  63. Վիտիսանց-----------Մակյան, Ավետիսյան
  64. Վերին Վիտիսանց----Ավագյաններ
  65. Տեր-Պետրոսանք------Հասանանք---Կաժունք---Պետրոսյաններ
  66. Տեր-Օհանյաններ-----/Սուդյանց, Աղասափանք, Սահականք, Տերհարությունանք/---Օհանյաններ, Հարությունյաններ
  67. Տեր-Սահակյաններ-------Մաճկալանք----Սահակյաններ, Բարխուդարյաններ
  68. Ուդունք----------------Ադամյաններ, Միրզոյաններ
  69. Ուրխանանք-----------Աբրահամյաններ
  70. Փարամունանք---------Աբրահամյաններ
  71. Փափաղչունք-----------Բեգլարյաններ
  72. Փեշաքարանք----------Հարությունյաններ
  73. Քյոխանք---------------Ազարյաններ
  74. Օհանանք--------------Օհանյաններ, Ստեփանյաններ

 

   Բրուտանց, Թամամանց և Լուսիկանց տոհմերը գյուղից դուրս են եկել 20-րդ դարի կեսերին և բնակություն են հաստատել Մատաղիսում ու Մարաղայում:

ԹԱԼԻՇԻ(ԳՅՈՒԼԻՍՏԱՆԻ) ԳԱՎԱՌԻ ՏԻՐԱԿԱԼ ՄԵԼԻՔ - ԲԵԳԼԱՐՅԱՆՆԵՐԻ
                       ՏՈՀՄԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ


   Մելիք Բեգլարյանների նստավայրերն էին Գյուլիստանի բերդը և Թալիշ գյուղի Հոռեկա վանքի դիմաց գտնվող ապարանքը: Սրանց տոհմը ծագումով Սևանա լճի մոտ գտնվող Ծար գյուղից են: Սրանց նախապապը, որը հայտնի է պատմությանը`
1. ՀԱՍԱՆ-4-րդն է, որից ծնվում է
2. ԱՂԲԱԴԵՆ, սրանից ծնվում է
3. ՏՈՒՐՍՈՒՆԸ, սրանից ծնվում է
4. ԱՅԴԻՆԸ: Այս Այդինը գնալով Ջահանա շահի մոտ, ստանում է յուզբաշիության պաշտոն, այն է իրավունք ունենալ առանձին զորք պահելու և 1455թ. Վերադառնում է Հայրենիք: Ջահան շահի մահից հետո, նրա որդի Հասան Ալի խանից, Այդինը իբրև սեփականություն է ստանում Նիժ և Նուխի ավանները և փոխադրվում այնտեղ իբրև փոխարքա: Տեղի բնակչությունը իմանալով, որ սա Արան թագավորի տոհմից է, շատ են հարգում և աջակցում նրա գործերին: Այդին յուզբաշուց ծնվում և հաջորդում է
5. ՂԱՐԱ ՀԱՍԱՆ յուզբաշին, որից
6. ՎԱՐԴԱՆ յուզբաշին, որից
7. ԴԱՎԻԹ յուզբաշին, որից
8. ԱԲՈՎ յուզբաշին: Աբովին անվանում էին Սև Աբով: Այս Սև Աբովը զզված լիելով Ջալալիների ավերումներից, թողնում է Նիժը 1603թ. 50 տուն ազգականներով տեղափոխվում է Ջիվանշիր` բնակություն հաստատելով այժմյան Թալիշի կամ հին Հոռեքա գյուղի մոտ: Շատ շուտով իր մի քաջագործության շնորհիվ, նա Բարդայի խանից նվեր է ստանում հին Թալիշ գյուղը: Նա վախճանվել է 1632թ. և թաղվել Հոռեկա վանքի մոտ: Կնոջ անունը անհայտ է: Աբովը ունեցել է երկու որդի` Յավրին և Բեգլար Ա-նը:
9. Նրան հաջորդում է որդին` ՄԵԼԻՔ ՅԱՎՐԻՆ, ապա մյուս որդին`
10. ՄԵԼԻՔ ԲԵԳԼԱՐ Ա-ը: Մելիք Բեգլարը տիրում է Գյուլիստանի բերդին և վերածում այն իշխանանիստի ու հիմնում է Գյուլիստանի մելիքությունը: Նա ունեցել է երեք որդի` Աբով 2-րդը, Թամրազը, և Իսախան աղան: Մելիք Բեգլար Ա-ին հաջորդում է ավագ որդին`
11. ՄԵԼԻՔ ԱԲՈՎ Բ-ն, որը հայտնի էր կաղ Աբով անունով: Սա առևանգում է Գանձակի Մամմադ խանի Ղամար Սուլթան անունով աղջկան, մկրտել տալիս և ամուսնանում հետը: Սրանք ունեցել են մեկ որդի Յուսուփը(Հովսեփը): Մելիք Աբովը վախճանվել է 1728 թվականին: Հովսեփի անչափահաս լինելու պատճառով Աբով Բ-ին հաջորդել է եղբայրը`
12. ՄԵԼԻՔ ԻՍԱԽԱՆԸ: Իսախանի կնոջ անունն էր Մարիամ: Նա վախճանվել է 1951 թվականին: Սրա մելիքությունը կարճ է տևում, որից հետո մելիք է դառնում Կաղ Աբովի մյուս եղբայրը`
13. ՄԵԼԻՔ ԹԱՄՐԱԶԸ: Թամրազը բնակություն է հաստատել Հոռեկա վանքի դիմացի Ամարաթներում: Նա ուներ երկու որդի` Դանիելը և Սարուխան բեկը, որը 1723թ. Հայոց գնդերի չորս հրամանատարներից մեկն էր: Դանիելը ունեցել է մեկ որդի` Ստեփանը, վերջինս էլ ունեցել է էլի մեկ որդի` Պետրոսը: Պետրոսը ունեցել է երկու տղա` Մակին, ծնված 1810թ. և Ստեփանը` ծնված 1805թվականին: Մակին ունեցել է մեկ որդի` Խաչատուրը, հայտնի է մահվան թիվը` 1902թ., սրանից ծնվել է Ամիրջանը, հայտնի է ծննդյան թիվը` 1892թ., սրանից ծնվել է Հրանտը` 1928թ., սրանից էլ ծնվել է Վլադիմիրը` 1955թ.: Պետրոսի մյուս որդին` Ստեփանը ունեցել է մի տղա` Պետրոսը, որից ծնվել է Ջավադը: Սրանից ծնվել է Շագորը` 1826թ., որից էլ ծնվել է Գենադին` 1954թվականին: Մելիք Թամրազը սպանվել էր Հովսեփի ձեռքով 1750թ.: Որից հետո մելիք է կարգվում`
14. ՄԵԼԻՔ ՀՈՎՍԵՓԸ: Մելիք Հովսեփը երկար է կառավարում երկիրը: Նա Ղարաբաղի ամենահզոր մելիքներից էր: Նրա կնոջ անունն էր Հերիքնազ: Նրանք ունեցել են երկու որդի` Բեգլար 2-րդը և Աբով 3-րդը: Մելիք Հովսեփին հաջորդում է որդին`
15. ՄԵԼԻՔ ԲԵԳԼԱՐ Բ-ն: Սա զոհվել է 1781թ. Լեզգիների դեմ մղված մարտում: Մելիք Բեգլարի կինը Վարանդայի Մելիք Շահնազարի դուստր Ամարնանն էր – Մարիամը: Սրանք ունեցել են չորս զավակ` Մելիք Ֆրիդոնը, Սամը, Բաղիրը և Աղաբեկը: Սամը ունեցել է մեկ դուստր` Սոլթին և մեկ զավակ` Նոյը: Կնոջ անունը Շուշան էր: Սաամը նախանձելով եղբորը` Ֆրիդոնին, մելիք նշանակվելու համար` սպանում է նրան և փաղչում պարսկաստան, ուր և սպանվում է պարսիկների ձեռքով: Բաղիրը թողել է հինգ զավակ` Աբով, Ալեքսանդր, Քեթևան, Մարիամ և Սոֆիա: Նա մնացել էր Վրաստանում և վախճանվել այնտեղ: Աղաբեկը տեղափոխվում է Հնդկաստան և բնակություն հաստատում այնտեղ: Բեգլարին հաջորդում է մյուս որդին`
16. ՄԵԼԻՔ ԱԲՈՎ Գ-ն: Մելիք Աբով գ-ն խելացի կառավարիչ էր: Կնոջ անունն էր Հոռոմ: Üրանք ունեցել են հինգ որդիներ` Ռոստոմ բեկ, Սայի բեկ, Բեգլար բեկ, Մանաս բեկ Աբով: Նշանավոր Ռոստոմ բեկը պարսից դեմ պատերազմում ծանր վիրավորվել է, գերվել նրանց կողմից և 1805թ. Գլխատվել: Սային ունեցել է մի զավակ` անունը Բեգլար, որը վախճանվել է 1819թ.: Մանասը (1789-1817թ.թ.) ունեցել է երկու զավակ` Սողոմոն և Աբով: Սողոմոնից ծնվել է մեկ տղա` Ջավադը(1872-1969թ.թ.), իսկ Աբովից ծնվել է Բախշին(մահ. 1925թ.), վերջինս էլ ունեցել է մի տղա` Մադաթը(1898-1932թ.թ.): Մադաթից ծնվել է մեկ որդի` Կարպը(1927-1999թ.թ.), որն էլ ունի երկու զավակ` Վիկտոր(1953թ.) և Վլադիմիր(1957թ.): Հետագայում Մանասի հետնորդները իրենց պապ Հովսեփի անունից կրել են Հովսեփյան ազգանունը, իսկ Աբով 3-րդի հինգերորդ զավակ` Աբովի ժառանգները դառնում են Աբովյաններ: Մելիք Աբովին փոխարինել է նրա եղբայրը`
17. ՄԵԼԻՔ ՖՐԻԴՈՆԸ, որի մելիքությունը կարճ է տևել: Նա ծնվել է 1768 թվականին: 1808թ. Նրա եղբայր Սամը մի վեճի ժամանակ սպանել է նրան: Մելիք Ֆրիդոնը ունեցել է վեց որդի` Մելիք Հովսեփ, Շամիրխան, Դավիթ, Թալիշ, Թեյմուրազ և Բեգլար: Շամիրխանը պատանդ է եղել Իբրահիմ խանի մոտ և սովորել է պարսկերեն: Հետագայում որպես թարգմանիչ ծառայել է Կովկասյան գլխավոր հրամանատարության դիվանագիտական գրասենյակում: Եղել է ռուսական բանակի շտաբի պետ գեներալ Երմոլովի Ժամանակ, մասնակցել է 1826-1828թ.թ. ռուս-պարսկական պատերազմին: Սա և մյուս եղբայրը` Թեյմուրազը գնդապետներ էին: Այս են վկայում նրանց` Մելիք Բեգլարյանների տոհմային գերեզմանատան խոշոր, բայց կիսավեր հուշարձանի վրա գրված արձանագրությունները`

Ա). Գնդապետ Շամիրխան Ֆրիդոնեան Մելիք – Բեգլարեան ի ցեղէն տիրապետող մելիքաց Գուլիստանի, հանգեաւ ի տէր 30-ն օգոստոսի 1850 ամի ի ծն. 60-ամեայ հասակի:
(նույնը` նաև ռուսերեն)

Բ). Ամուսնուհի գնդապետի Շամիրխանի Նունե Մանուչարեան Մելիք-Բեգլարեան իշխանական ցեղէն Թումանեան, վախճանեցաւ ի 26-ն յուլիսի 1878 ամի 78-ամեայ հասակի:

(Նույնը` նաև ռուսերեն)

Կողքին նորից կիսավեր հուշարձան, չորս երեսներին` արձանագրություններ`

Գնդապետ Թեյմու-//րազ Ֆրեդօնեան//Մելիք-Բեգլարեանց // յազնուական ցեղեն//տիրապետող մելի-//քաց Գուլիստանի հան-//գեաւ ի տեր 18 մարտի//1878 ամի ի ծննդենէ 75-ամաց հասակի:

Նույնը երկրորդ երեսին գրված է ռուսերեն`

Ամուսնուհի գնդա//պետի Թեյմուրազ//աղայի Եղիսաբեթ Յարութիւնեան Մելիք-Բե-//գլարեան վախճան//վեցավ 30 դեկտեմբ-//երի 1851 ամի 30-ամ//աց հասակի:

Չորրորդ երեսին նույնը գրված է ռուսերեն:

Դավիթին հայրը ուղարկում է Էջմիածին սովորելու, որտեղից էլ նա տեղափոխվում է Հնդկաստան և մնում այնտեղ: Բեգլար 3-րդը ունեցել է երկու տղա` Ֆրիդոնը և Ջումշուդը: Մյուս որդիներին կներկայացվի ստորև: ԵՎ այսպես` Ֆրիդոնի մահից հետո մելիք է կարգվում`

18. ՄԵԼԻՔ ՀՈՎՍԵՓԸ: Նա ղեկավարում է իր ժողովրդին մինչև իր մահը` 1843թ. և հուղարկավորվում Հոռեկում: Նրա մահից հետո ըստ կարգի մելիք է նշանակվում նրա որդի`
19. ՖՐԻԴՈՆԸ, որին կոչում էին Մեծ աղա: Այս Ֆրիդոնը ունեցել է երեք որդիներ` Առստամ բեկը, Սերգեյ բեկը և Ալեքսան բեկը: Մելիք Ֆրիդոնը սպանվում է իր սիրեկանի ամուսնու ձեռքերով, որից հետո վերանում մելիքությունը և սրանց ժառանգները հանդես են գալիս որպես կառավարիչներ Գյուլիստանի կամ Թալիշի մահալի գյուղերին: Այսպես`
Հզոր Մելիք Հովսեփի որդի Աբով 3-րդի երեք տղաներից ավագը` Ռուստամը սպանվում է 1804թ. Իր կյանքը տալով Անդրկովկասում ռուսական գործերի առաշարժման համար: Երկրորդ որդին` Սային կույր էր, իսկ երրորդ որդին` Մանաս բեկը վերադառնալով Բոլնիսից` նշանակվում է Կարաչինար գյուղի կառավարիչ: Մանաս բեկը սպանվում հարևան Զեյվա գյուղի թուրքերի կողմից: Հետագայում այդ գյուղի կառավարիչներ են դառնում Մեծ աղա Ֆրիդոնի ավագ որդի Հովսեփը:
Ինչ վերաբերվում է Թալիշ գյուղին` ապա 1822թ. Այս գյուղի կառավարիչ է նշանակվում Մելիք Ֆրիդոնի չորրորդ որդի Թալիշը և 1808թ. Վերակառուցված Թբլեցիք գյուղը նրա պատվին անվանակոչում են ԹԱԼԻՇ: Սա կառավարում է գյուղը մինչև 1848թ., որից հետո Թալիշի կառավարիչ է նշանակվում Մելիք Ֆրիդոնի մյուս որդին Թեյմուրազը, իսկ վերջինիս մահից հետո, 1878թ. Գյուղի կառավարիչ է նշանակվում Մելիք Ֆրիդոնի ավագ որդու` Մելիք Հովսեփ 3-րդի թոռը` Սերգեյ բեկը կամ ինչպես թալիշցիներն էին կոչում Սերգի աղան: Նա թողել է մի որդի` Դավիթին և մի աղջիկ` Մարգարիտան: Սերգի աղան մահացել է 1905թ.:

ՈՒշագրավ է Սարգիս բեկի գրանիտե փառահեղ տապանաքարը, որին ժողովուրդը անվանում է <<Բագին քար>>: Նայելով նրա կողային նիստին. Ասես ամբողջությամբ տեսնում ենք գյուղի արտացոլանքը: Նրա վրա գրված է.

Սարգիս Թէմուրազեան//Մելիք-Բեգլարեան//1846-1905

Նրա կողքին` Մարմարե խոշոր հուշաքար. Գրված`

Բժշկուհի//Մարգարիտ Սարգսեան//Օհանեան//ծնեալ մելիք-Բեգլարեան//21 նոյեմբերի 1871 Ա.//վախճանեալ//28 սեպտեմբերի 1907 Ա.: