Բնակչությունը
Թալիշի ստեղծման պահից մինչև 17-րդ դարի սկիզբը նրա բնակչության մասին բացարձակապես չկան տեղեկություններ: Միայն հայտնի է, որ 1603 թվականին Շահ Աբասի կորստաբեր արշավանքից հետո, երբ տեղահանվում էիրվանի և Ուտիքի բնակչությունը, Նիժ գյուղի կառավարիչ Սև հարյուրապետը (Սև Աբովը) աղքատ վիճակում՝ իր հետ ունենալով յոթ ընտանիքներ ու մի քանի անասուններ, հայտնվում է այժմյան Թալիշ գյուղից ոչ հեռու: Նա դառնում է Մելիք-Բեգլարյանների իշխանական տան հիմնադիրը և սկսվում է Թալիշի պատմության նոր ժամանակաշրջանը:
Թալիշի բնակչության մասին հիշատակվում է նաև 1788 թվականին, երբ չկարողանալով տանել Իբրահիմ խանի բռնությունները, Գյուլիստանի գավառից 500 ընտանիքներ, այդ թվում 34 թալիշեցի ընտանիքներ, փաղչում են Գանձակի գավառը: Որից հետո հստակ հիշատակվում է, որ Վրաստանի Բոլնիս-Խաչեն գավառից Հայրենիք են վերադառնում թալիշեցի 30 ընտանիքներ:
Էջմիածնի սինոդի 1840 թվականի մի կարգադրությանն ի պատասխան Ղարաբաղի հայոց կոնսիստորիայի 1841 թվականի կազմած մի գրության մեջ կա տեղեկություն այն մասին, որ Թալիշ գյուղն ունի 41 գերդաստան, 166 բնակիչ, որից 84-ը արական սեռի, 82-ը իգական սեռի (ՀԱԱ, ֆ.56, ց.1, գ.305):
Ըստ <Кавказская календар>-ի 1886 թվականի տվյալներով Թալիշ գյուղն ուներ 130 ծուխ, 1012 բնակիչ: Իսկ 1889 թվականին՝ մոտ 200 ծուխ: 1908 թվականին գյուղն ուներ արդեն 1000-ից ավելի բնակչություն: 1913 թվականին Թալիշի բնակչության քանակը կազմում էր 1495 մարդ, որից 851-ը արական սեռի, 644-ը իգական սեռի (ՀԱԱ,ֆ.56, ց.18, գ.986): Խորհրդային տարիների սկզբին ավելացել է Թալիշի բնակչության քանակը և 1924 թվականին ապրիլ ամսվա տվյալներով կազմում էր 400 ծուխ 1900 բնակչով, որից 1000-ը արական սեռի, 900-ը իգական (ՀԱԱ, ֆ.409, ց1, գ.2628, թ.17):
Ըստ 1987 թվականի Ղարաբաղում անց կացրած մարդահամարի՝ Թալիշի բնակչության թիվը կազմում էր 548 տուն, 1995 բնակչով, իսկ 1989 թվականի տվյալներով բնակչության թիվը կազմում էր 2262 մարդ (Լեռնային Ղարաբաղի աշխարհագրություն):
Վերլուծելով Թալիշի բնակչության վերջին 4 տարվա ցուցանիշները, նկատում ենք, որ ազգագրական վիճակը ստաբիլ է և շատ քիչ փոփոխություն ենք տեսնում բնակչության թվաքանակի դեպքում:
Տարեթիվը |
2007 |
2008 |
2009 |
2010 |
Ընտանիքների թիվը |
152 |
148 |
146 |
143 |
Ժամանակ. ընտանիքներ |
7 |
8 |
9 |
9 |
Բնակչության թիվը |
532 |
529 |
532 |
531 |
Ժամանակ. բնակիչներ |
22 |
28 |
33 |
38 |
Նախադպրոց. երեխաներ |
70 |
65 |
73 |
76 |
Թոշակառուներ |
175 |
152 |
135 |
135 |
Ծնունդ |
13 |
14 |
12 |
5 |
2012 թվականիփետրվարի 15-ին համայնքի ղեկավար Վիլեն Պետրոսյանի տված հաշվետվության համաձայն՝ 2011 թվականի դրությամբ համայնքն ուներ մշտական բնակվող 531 և ժամանակավորէ 36 բնակիչ: