Ժողովրդական զվարճախոսություններ

                                     Պետի դային

 

   Գյուղում տարեվերջի հաշվետու ժողովն էր: Կոլվարչության նախագահ Սահակյանի զեկուցումից հետո, ժողովի նախագահը դիմում է ժողովականներին, թե ով է ցանկանում ելույթ ունենա: Պետի դային խոսք է խնդրում, բարձրանում է ամբիոն և սկսում:

  -Կեցցե', կոլտնտեսության նախագահ Սահակյանը:

  Մի քիչ սպասելուց հետո, նորից է կրկնում:

  -Կեցցե', Սահակյանը:

  Այդ ժամանակ Սահակյանը հուշում է Պետի դայուն, որ նա ասի, -Կեցցե, կոմունիստական կուսակցությունը:

  Բայց Պետի դային դժվարանում է կրկնել այդ բառերը և քիչ սպասելով. Գոչում է,

  -Կեցցե', Սահակյանի ասածը:

 

 

 

                                    Աշամը Մոսկվայում

 

  Թալիշեցի Աշամը, այսինքն Շամիրը, բանակում ծառայող իր տղայից հեռագիր է ստանում, թե հայրիկ, պսակվում եմ շուտ հասիր Մոսկվա: Գյուղից իր օրում ոտքը դուրս չդրած Աշամը Սաշայի օգնությամբ գնում-հասնում է մայրաքաղաք: Խուրջինն ուսած` գնում, հասցեով գտնում են տունը, բայց պետք է լիֆտով բարձրանային իններորդ հարկ: Հենց որ մտնում են վերելակի մեջ, Աշամը հանում է կոշիկները, քաղաքավարի դնում մի անկյունում:

  -Կոշիկներդ խի ես հանում,-հարցնում է Սաշան:

  -Խի‘ սա խնամունց կարիդորը չի‘:

 

 

                                                 Տուգանք

 

  Մի անգամ վարսավիրանոցում գյուղի քյոխվին հարցնում են, թե բեկն ինչքան վարձ է տալիս նրան:

  -Աստված պահի Բալունց երկու եղբայր Օհանին ու Միրզային,-պատասխանում է քյոխվան,-շաբաթը մի անգամ կռվում են, գնում են շտրաֆ անում, էտ փողը մսի ու գինու հերիքում ա: Թե չէ բեկը ինչ աշխատավարձ պիտի տա , որ ապրեմ:

                                                

 

                                               Եղանակը կակղեց

 

  Ձմռան կեսին Համբարձին իր երկու տղաներին ուղարկել էր անտառը` փայտի: Մի որոշ ժամանակ անց եղանակը սաստիկ վատացավ, ձնաբուք սկսվեց: Համբարձին ներս ու դուս էր անում, մղկտում:

  -Այ կնիկ էս ինչ արինք, երեխեքը անտառում կմոլորվեն, կսառչեն…

  Գնաց հարևանի տուն` դարդը պատմելու, մի հարյուր գրամ օղի տվին խմեց, տաքացավ, հանգստացավ.

  -Փառք աստծու, եղանակը տաքացավ, հիմա երեխեքը չեն մրսի…

 

                                       Ո‘ր ամիսն է..

 

   Անցյալի մի սով տարի, գարնան մի օր սաստիկ անձրև ու ցեխ էր: Արութին քեռին, ցեխի հետ մաքառելով գյուղամեջ էր գնում, երբ հանդիպեց Սանթրոն:

  -Արա Սանթրի, սա որ ամիսն է ա,- հարցրեց նա:

  -Ապրիլն ա, Արութ ապա:

  -Արա, բա որ սա ապրիլն ա, սատկելը որն ա…

 

 

                                           Պադումայեշ…

 

  Բրիգադավար Սերգեյը բանակում տիրապետել էր ռուսերենին և տեղի-անտեղի օգտագործում էր <պադումայեշ> …

  -Պադումա էշ էլ, պադումա քուռակ էլ, չես ամաչում,-պատասխանեց Հայկուշը:

 

                                        Կրմզուկ

 

  Բրիգադավար Բակրատն ու Սերգեյը դաշտից մարդ ուղարկեցին անտառ` կրմզուկ (սինդրիկ) բերելու: Երկու խուրջին կրմզուկ բերվեց, եփեցին, անուշ արին:

  -Բա էս կրմզուկի օրը քանի աշխօր գրանցեմ,-հարցրեց Սերգեյը:

  -Տնաշեն գրի մուզը քսանհինգ սոտիխ, ով ա հասկանալու թե մուզը ինչ բան ա,-առաջարկեց Բակրաթը:

 

 

                                              Առաջադրանք

 

  -Հաբեդ,- խաղողագործին ասում է բրիգադավարը,-այգու էս մի թիքա տեղը, էս 60-70 մետրը, էսօր կչափես, հետո կգնաս արտ, կես հեկտար տեղ ա մնացել`կջրես, կպրծնես,  հետո կգաս պահեստ, 150 հատ շպալերա կբարձես տրակտորը ու կտանես այգում փռես, իսկ օրվա վերջում 5 շարք վազերի տակը կփխրեցնես:

  -Բրիգադիր, բա որ ազատ ժամանակ մնա, էլ ի‘նչ անեմ,-հարցնում է Հաբեդը:

 

                                       

                                                    Միամիտը

 

  Միամիտ Մարկոսը Երևանում տաքսի է վարձում` որդու տուն գնալու համար:

  -Ինչքան պիտի տամ,-երբ տեղ են հասնում` վարորդին հարցնում է նա:

  -Չորս ու քսանհիգ:

  -Ինձ միամիտ գյուղացի չհամարես, հա`,-հոխորտում է գյուղացին,-առ, էս մի քսանհիգանոց, էս` էրկու, էս`իրեք, էս էլ` չորս…

 

 

                                             ՈՒղեվարձը

 

  Թալիշեցին տաքսի է վարձում: Երբ տեղ են հասնում, վարորդը պահանջում է 10 ռուբլի:

  -Ճիշտն ասա, էդ 10 մանեթից ինչքան ես դու վերցնում ու ինչքան տալիս պետությանը, հետաքրքրվում է թալիշեցին:

  -Դե, ճիշտն ասած, յոթը պետությանն է, երեքը` իմը,- ազնվորեն խոստովանում է վարորդը:

  -Հա~,-ծոր է տալիս թալիշեցին, որ տհենց ա, առ էս երեք մանեթը, տար երեխեքիդ պահիր, իսկ պետության` հերն էլ անիծած, առանց մեր յոթ մանեթի էլ յոլլա կգնա:

                                            

 

                                                 Հրաժեշտ

 

  -Այա, ուր էլ գնաս, միշտ ողջ-առողջ մնաս,- հանգուցյալ մորը հրաժեշտ է տալիս որդին:

 

                                                 Հեռախոսազրույց

 

  Միամիտ Մարկոսն առաջին անգամ խոսում է հեռախոսով:

  -Ալլո‘,-ասում է խոսակիցը:

  -Ալոն չի, Մարկոսն ա,- ուղղում է նա:

 

                                                  Կենաց

 

  -Կեցցե~ կարմիր բանակի կենացը,-Սովետական բանակի օրվա կապակցությամբ իր ելույթը սկսում է գինովցած նախագահը:

 

                                                Հացն ու խազազը

 

  -Օհան ապա հու‘նց ես,-սովի տարիներին ապորը հարցնում է շրջկոմի քարտուղարը:

  -Լավ եմ, քարտուղար ջան, ամա հացն ու խազազը իրար չենք հասցնում:

 

                                               Հեռատեսություն

 

  Օհան ամին փութոտ քայլերով անցնում է փողոցով:

  -Էդ ու‘ր, Օհան ամի,-հարցնում են նրան:

  -Փորս ցավում ա, գնում եմ անասնաբույժի մոտ…

  -Անասնաբույժի‘ … Բայց ինչու‘ ոչ բժշկի…

  -Է~ խոխեք, էսոր իմ կերածը միայն խոտ ու կանաչի ա եղել, ես ի‘նչ մարդ եմ, որ բժշկի մոտ գնամ,- հառաչում է ծերը:

 

                                        Դեղահաբերը

 

  -Բժիշկ, մի ճար արա, կովս հիվանդացել ա,- անասնաբույժին դիմում է մի կին:

  Բժիշկը նրան երկու դեղահաբ է տալիս…

  -Սա իչպե‘ս պիտի օգտագործեմ.

  -Շատ հասարակ,- բացատրում է անասնաբույժը,-մեկը մինչև կովի սատկելը կտաս, մեկն էլ` սատկելուց հետո…

 

                                         <Բռնաբարություն>

 

  Թալիշցի մի կին գալիս է գյուղխորհրդի նախագահի մոտ բողոքում:

  -Ընկեր Սարգսյան, հարևանս փողոցում ինձ բռնաբարել ա…

  -Բռնաբարե‘լ…Ինչպես բռնաբարեց,-հարցնում է նախագահը:

  -Հա էլի~…փետով էնպես խփեց հետույքիս, որ աչքերս մթնեցին…Էս էլ` կապտուկը,-բարձրացնելով փեշը, բացատրում է պառավը:

 

                                       Ամենացամաք տեղը

 

  -Գիտե‘ք, որն ա աշխարհի ամենացամաք տեղը,- ուսուցչանոց մտնելով հարցնում է ընկեր Ռաֆիկը:

  -Սահարայի անապատը…

  -Ո'չ…

  -Մեռյալ ծովի ափը…

  -Ո'չ…

  -Չիլիում…

  -Ո'չ…

  -Գոբի անապատում…

  -Ո'չ…

  -Դե, դու ասա…

  -Աշխարհի ամենացամաք տեղը մեր դպրոցի ումուվալնիկն ա,-հայտարարում է ընկեր Ռաֆիկն ու ցույց տալիս յուղոտ մատները:

 

                                           Լուսաֆորը

 

  -Ռաֆիկ, մեքենան քշիր, լուսաֆորը կանաչ ա տվել…

  -Թող մի լավ մգանա…

  

                                           Բարդ մեխանիզմ

 

  Ռուսաց լեզվի դասատուն անհարկի սկսում է ԴՏ-75 տրակտորի դետալներին ձեռք տալ:

  -Հեռու մնա,- նրան սաստում է ընկեր Ռաֆիկը,-սա քո համար հասարակ գլագոլ չի, սա բարդ մեխանիզմ ա…

                                           

                                          Կուսբյուրոյում

 

  -Ինչն է քեզ ստիպել ընդունվելու ԽՄԿԿ շարքերը,- թալիշցուն հարցնում է կուսշրջկոմի քարտուղարը:

  -Մեր քարտուղարը: Էնքան ասեց` զահլես տարավ…

 

 

                                     Հաշվետվություն

 

  -Իմ հաշվառում կա 40 գլուխ կոմերիտական,-շրջկոմի բյուրոյում իր հաշվետվությունը սկսում է թալիշցի նորընտիր նկոմերիտ կոմիտեի քարտուղարը:

 

                                       Ելույթ

 

  Մարզկոմի պլենումում թալի'ցի կթվորը տանջանք-տնքոցով կարդում է ուրի'ի գրած ելույթը, հետո խնամքով մի կողմ է դնում ելույթը ու դիմում նախագահությանը:

  -ՈՒզում եմ մի երկու խոսք էլ ե'ս ասել…

 

 

                                          Ընդունում

 

  Մեխանիզատոր Բարմենին ընդունում են ԽՄԿԿ շարքերը:

  -Բարմեն, դե ասա, թե ինչ ես արել,-նրան վաղուց ծանոթ շրջկոմի քարտուղարը:

  -Ընկեր քարտուղար,-սկսում է Բարմենը,-12 հետար պլանտաժ Թալիշում եմ արել, 16-ը` Չայլվում, 7-ը` Լենինավանում, 25-ը` Մարտակերտում: Մնում է 4 հեկտար` Սրխավենդում, թուրքերի մոտ: Դե էդ էլ կանեմ, ես դրանց մերը`…

  -Գնա, ընդունված ես, ես դրանց մերը,- վրա է բերում քարտուղարը:

 

                                       Տոմսը

 

   Տիգրանը գնում է անտառ` փայտ բերելու:

  -Այ տղա, բելեթ ունես, որ անտառ ես գնում,-ճանապարհին նրան հարցնում է անտառապահ Սաքին:

  -Սաքի դայի, ես կինո եմ գնում, որ բելեթ ունենամ,-իբրև զարմացած բացականչում է Տիգրանը:

 

 

 

                                         Կորած գառը

 

  -Հայրի~կ, կորած գառը գտել եմ,-Տիգրանին ձայնում է որդին:

  -Լսեցի, լսեցի,-պատասխանում է սրամիտը,-էս ա մի ձոր ա մնացել, էն էլ նայեմ` գամ:

 

                                            Գրողն ու ջնջողը

 

 -Ինչ փեշակ ունես,-անծանոթ շրջապատում հարցնում են Անուշավանին:

 -Ես գրող եմ,- հպարտանում է սա:

 -Իսկ դու,-հարցնում են Տիգրանին:

 -Ես էլ` ջնջող եմ,-համեստ ասում է նա, որ ներկարար էր:

 

 

                                       Գայլն ու ճաշարանը

 

  -Տիգրան, բա չես ասի` գայլը ձորում մեր էշը կերել ա,-ծնկներին խփելով ասում է մայրը:

  -Դե հո ստալավոյում չէր ուտելու,-դժգոհում է որդին:

 

 

 

                                          Ետնադուռը

 

  Անուշավանը քաղաքում մտնելով խանութ` վաճառողից խնդրում է դեֆիցիտ ապրանք: Վաճառողը նրան տանում է պահեստ, տալիս հարկավոր ապրանքն ու դուրս հրավիրում ետնադռնով:

  -Ախպեր, ձեր սպասարկումը իմ դուրը եկավ,-հեռանալու պահին ասում է սրամիտը,-հենց տուն հասա մի հատ ետնադուռ էլ ես եմ դնելու:

 

                                              Ափսոսանք

 

  -Մեր տղաներին շտապ Երևան հասցրու,-Միր բաշիրի կանգառում տաքսու վարորդին ասում է Տիգրանը:

  -Երևան…Չէ, չեմ կարող, ժամանակ չունեմ,-հրաժարվում է նա:

  -Ափսոս,-հառաչում է Տիգրանը,-ես էլ բոլ-բոլ  ժամանակ ունեմ, բայց մեքենա չունեմ:

 

                                     ՈՒղեվարձը

 

  Տիգրանը ավտոբուսով գնում Բաքու:

  -Ուղեվարձը,-Տիգրանի իջնելուց, պահանջում է վարորդը:

  -Ինչ ուղեվարձ,-իբրև զարմանում է նա,-մթամ, որ ես չգայի, դու Բաքու չէիր գալու…

 

                                      Ազատ ժամանակ

 

  -Վարպետ, ազատ ես,- Մարտակերտի կանգառում տաքսու վարորդին հարցնում է Անուշավանը:

  -Հա,-պատրաստակամ հայտնում է վարորդը:

  -Դե իջիր, մի թահլա նարդի խաղանք…

                                        

                                               Բոյը

 

 -Տիգրանը ցեխոտ սապոգներով բարձրանում է աթոռի վրա` փչացած էլեկտրալամպը փոխելու:

 -Գոնե ոտքերիդ տակ թերթ փռեիր, այ մարդ,-բողոքում է կինը:

 -Սհենց էլ ա բոյս հասնում,-իբրև միամիտ ասում է նա:

 

                                          Պիհրը

 

  -Տղա, որտեղից ես,-ավտոբուսում մի անծանոթի հարցնում է Անու'ավանը:

  -Չափարից…

  -Հենց չափարից…

  -Հա, մեջից…

  -Էն ա ասա` պիհր ես, էլի~…

 

                                     Սոցապում

 

  Անու'ավանը մտնում է սոցապ` թոշակի թղթերը ձևակերպելու համար:

  -Մեզ մոտ գրանցված է, որ Անուշավան Օհանյանը մահացած է,-ասում է բաժնի վարիչը:

  -Հա,-հանկարծակի է գալիս սրամիտը,-դե մի տես գերեզմանիս քարն էլ գցած ա, որ արխային տուն գնամ:

 

                                       Հարցին հարցով

 

  Անուշավանը մենակ նստած էր գյուղի կենտրոնում: Ամռան եռուզեռի ժամանակն էր, բոլորը աշխատում էին դաշտում:

  -Դու ինչու դաշտում չես,-նրան հարցնում է գյուղ ժամանած շրջկոմի քարտուղարը:

  -Ես գրող եմ, կոլխոզում ըշխատում չեմ,-պատասխանում է գրողը:

  -Դե որ գրող ես, մի հարց տամ,-Ինչի գլխիդ մազերը սպիտակ են, իսկ բեխերդ սև են:

  -Շրջկոմի քարտուղար ես ու էդքանը գյուդում չես:  Որովհետև բեխերս 18 տարի ուշ ա տուս եկել,- պատասխանում է սրամիտը: