Գյուղի մասին

Աշխարհագրական դիրքը՝  

  Թալիշ գյուղը ընկած է Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի հյուսիսային սահմանագծում, շրջկենտրոնից 25 կմ հյուսիս, Մռավ լեռան արևելյան հատվածի հարավային լանջին, Թարթառ գետի ձախ կողմում, անտառապատ սարալանջի վրա, հին Հոռեկ գյուղի ավերակների մոտ: Բարձրությունը ծովի մակերևույթից 640 մետր է:

  Գյուղը Ինջա գետի հոսանքով սահմանակից է Շահումյանի և ադրբեջանական Կասում-Իսմայլովի շրջաններին: Գյուղի արևմտյան սահմանը կազմում են դարավոր հին անտառները, որոնք ընկած են Փոքր Կովկասի լեռնաշխարհի լանջերին, որի արքան է Մռավա(Գլխավոր) լեռնագագաթը՝ ծովի մակերևույթից 3341 մետր բարձրությամբ:  

  Արևելքից սահմանակից է ադրբեջանական Միրբաշիրի շրջանին, իսկ հարավից՝ Մարտակերտի շրջանի Այգեստան ու Մատաղիս գյուղերին:  

  Թալիշ մտնող միակ ճանապարհը, որով շրջկենտրոնը կապում է գյուղի հետ՝ հարավից եկող Քարի հղեն է, որը անցնում է երկու մեծ բլուրների արանքով, որոնցից արևելյանը կոչվում է Էրգան սեռ, իսկ հարավայինը՝ Ղուզեն յալ:  Գյուղը շրջափակող մյուս մեծ բլուրներն են՝ հարավ-արևմտյան մասում Թլիշին յալը, արևմտյան մասում՝ Հոռեկա յալը(Արեգասար), հյուսիս-արևելյան մասում Սոնա յալը(Սոնասար), արևելյան մասում՝ Պուզտի յալը: Մինչև դեպորտացիան Թալիշ գյուղն ուներ 7888 հա օգտակար հողատարածություն, որից վարելահող՝ 3000 հա, այդ թվում ոռոգովի՝ 2650 հա: Անտառային ֆոնդը կազմում էր 450 հա, մարգագետինները՝ 350 հա:   

 

 

      Պատմաճարտարապետական հուշարձանները՝

   Թալիշ գյուղը հայտնի է իր պատմական հնություններով և պատմաճարտարապետական կառույցներով: Որոնք են՝

  ՀՈՌԵԿԱ ԿԱՄ ԳԼԽՈ վանքը, որը գոյություն ունի դեռ 5-րդ դարից:   

  ԱՄԱՐԱԹՆԵՐ՝ Թալիշի մելիքների՝ Մելիք-Բեգլարյանների պալատները Հոռեկա վանքի մոտ:

   ԿԱՎԱՔ-ԿՅԱՎԱՆՔԸվանք Արցախի 4-րդ գավառի՝ Մեծ Կուանքի հյուսիսային մասում՝ Կյուանք կոչվող ձուում:   

  ԳՅՈՒՂԱՄԻՋԻ <ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ> եկեղեցին – որը Թալիշում պահպանվող միակ պատմաճարտարապետական հուշարձանն է, որի շինարարությունը ավարտվել է 1894 թվականին: 

   ՊԱՊԻՆ ՏԱԿ ուխտավայրը, որին ժողովուրդը <Բեգունց պապ> էին ասում: