ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ` ԹԱԼԻՇԻ ՆՈՐԱՍՏԵՂԾ ԵՐԿՈՒ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ` ԹԱԼԻՇԻ ՆՈՐԱՍՏԵՂԾ ԵՐԿՈՒ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ

Ընտանիքը պետության հիմքն է, ամուր ընտանիքը` ուժեղ պետության երաշխիքը: Ապրիլի 10-ին շրջվարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանը հանդիպում ունեցավ շրջանի Թալիշ գյուղի նորաստեղծ երկու ընտանիքի` Մհեր Խաչատրյանի եւ Մարգարիտա Աբելյանի, Էրիկ Բաբայանի եւ Արեւհատ Սարգսյանի հետ: Շրջվարչակազմի ղեկավարը ողջունելի համարեց այն, որ այդ երիտասարդներն ընտանիք են կազմել, որ Արցախում, հատկապես նրա սահմանամերձ գյուղում նոր ընտանիքներ են ձեւավորվում: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն առանձնահատուկ հոգատարություն է ցուցաբերում շրջանի սահմանամերձ Թալիշ գյուղի հանդեպ` որպես սահմանամերձ գյուղի: Դա արտահայտվում է նաեւ Թալիշի նորաստեղծ ընտանիքներին դրամական աջակցություն ցուցաբերելով: Այս անգամ եւս երկրի Նախագահն իր անձնական միջոցներից 300.000-ական դրամ է հատկացրել Թալիշի նորաստեղծ երկու ընտանիքներին, որը նրանց հանձնեց շրջվարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանը: Հանդիպմանը ներկա էր նաեւ Թալիշի համայնքի ղեկավար Վիլեն Պետրոսյանը:

Վերադառնալ 04-21-2015