2014 թվականին Թալիշում կատարած աշխատանքների մասին Հաշվետվություն
2014 թվականին Թալիշում կատարած աշխատանքների մասին                                     Հաշվետվություն

Սույն թվականի փետրվար ամսին տեղի ունեցան Մարտակերտի շրջանի տեղական ինքնակառավարման մարմինների հաշվետվությունները 2014 թվականին կատարած աշխատանքների մասին: Թալիշի համայնքի նախորդ տարվա կատարած աշխատանքների մասին հաշվետվությամբ հանդես է եկել համայնքի ղեկավար Վիլեն Պետրոսյանը: Համաձայն որի` համայնքն ունի 563 բնակիչ, որից 54-ը ժամանակավոր հաշվառմամբ: Կամ մշտական բնակվող 131 ընտանիք, ժամանակավոր` 28 ընտանիք: Դպրոցում սովորում է 106 աշակերտ: Համայնքում գործում է մեկ խառը խմբանոց մանկապարտեզ, որտեղ հաճախում է 28 երեխա: Դեռևս առկա է մանկապարտեզի շենքային պայմանների հետ կապված խնդիրներ: Հաշվետու տարում համայնքում կատարվել են մի շարք շինաշխատանքներ: Դպրոցի նոր մասնաշենքի վրա կատարվել է զգալի նորոգման աշխատանքներ, բայց այսօրվա դրությամբ բոլոր աշխատանքները կանգնեցված են ֆինանսական միջոցների բացակայության պատճառով: 2014 թվականին համայնքում կատարվել է 350 հա աշնանացան ցանքս, որից 230 հա սեփականաշնորհված հողերում, սակայն բնակլիմայական աննախադեպ չորային պայմանների, ինչպես նաև ուժգին քամիների պատճառով բերք չի ստացվել: Հաշվետու տարվա գարնանը, պոպմակայանի գործարկումից և <Թալիշ> բարեգործական հիմնադրամի ստեղծումից հետո համայնքում ցանվել է 500 հա գարնանացան: Եգիպտացորենից ստացված բերքը` շնչին 100 կգ-ի չափով բաժանվել է համայնքի բնակչությանը: Ընթացիկ տարվա բերքի տակ համայնքում կատարվել է 345 հա աշնանացանի ցանք, որից 220 հա սեփականաշնորհված հողերում: Այսօրվա դրությամբ ցանքատարածքների վիճակը լավ է: Հաշվետու տարում անասնապահության բնագավառում գրանցվել է անասնագլխաքանակի նվազում: Տարեվերջին համայնքն ունեցել է 466 գլուխ խոշոր եղջրավոր անասուն: Գյուղում անասունների անկման բազմաթիվ դեպքեր են տեղի ունեցել` գայլերի կողմից հոշոտման, ականների վրա պայթելու, թշնամու կողմից գնդակահարման պատճառով: Ընթացիկ տարում համայնքի բյուջեն կազմել է 8.5 մլն դրամ, որից 2.5 մլն-ը սեփական եկամուտներն են, 6.0 մլն-ը պետության դոտացիան: 2015 թվականի հունվարի դրությամբ համայնքում բնակվում են 125 ընտանիք մշտական, 36 ընտանիք` ժամանակավոր: Բնակչության թիվը կազմել է 544, որից 486 բնակիչ ժամանակավոր: 6 ընտանիք` 20 շնչով լքել են գյուղը: 14 հոգի մահացել են: Դպրոցականների թիվը 132 աշակերտից դարձել է 106, իսկ նախադպրոցական երեխաների թիվը 64-ից իջել է 47-ի: 2014 թվականին համայնքում ծնվել են ընդհամենը 3 երեխա: Սրանք տխուր փաստեր են, որոնք մտածելու առիթ են տալիս:

Վերադառնալ 04-05-2015