Հասարակություն

Թալիշի վերականգնումը դարձել է մեր պետության կարեւոր ռազմաքաղաքական առաջադրանքներից մեկը. Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 17-ին այցելել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ եւ ներկա գտնվել այնտեղ «Վերածնված Թալիշ» հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը: ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ նախագահը երախտագիտություն է հայտնել նախաձեռնության հեղինակներին՝ նշելով, որ հուշարձանն ունի յուրահատուկ խորհուրդ եւ արտացոլում է մեր հաստատակամությունն ու նպատակասլացությունը այս բնակավայրի երբեմնի փառքը վերականգնելու, այն կրկին մարդաշատ եւ ծաղկուն դարձնելու գործում: Իր խոսքում Բակո Սահակյանը շեշտել է, որ Թալիշի վերականգնումը դարձել է մեր պետության կարեւոր ռազմաքաղաքական առաջադրանքներից մեկը, եւ այս ծրագիրն անպայման կյանքի է կոչվելու: «Նման հուշարձանը նաեւ պատգամ է աշխարհին, որ հայի կամքն անկոտրում է, սեփական ուժերի նկատմամբ հավատքը՝ անսասան, լավատեսությունը՝ անսպառ: Բարբարոսությանը մենք պատասխանում ենք ապրելու, արարելու, կառուցելու ներուժով եւ մեր միասնականությամբ»,- ընդգծել է երկրի ղեկավարը: Արարողության ընթացքում Նախագահ Սահակյանը պետական բարձր պարգեւներ է հանձնել Սիսիանի ջոկատի մի խումբ ազատամարտիկների: Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Կարդալ ավելին 06-18-2017

ԹԱԼԻՇԸ ՊԵՏՔ Է ԱՄԲՈՂՋՈՎԻՆ ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՆԵԼ՝ ՍԱ Է ՕՐՎԱ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ

Նոյեմբերի 28-ին ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի վերակենդանացման ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքները։ Սահմանամերձ այս բնակավայրն ապրիլյան պատերազմի ժամանակ ամենաշատը կրեց մարդկային և նյութական կորուստներ։ Վերջերս իշխանությունները հայտարարել են գյուղի վերակենդանացման ծրագրերի մասին և թափով սկսել կենսագործել այն՝ վերացնելով ավերածությունների հետքերը։ Կ. Շահրամանյանի վկայությամբ՝ գործադիրը կօգտագործի իր բոլոր հնարավորությունները՝ գյուղը վերականգնելու համար։ Նա նշեց, որ այդ աշխատանքներին զգալի աջակցություն է ցուցաբերել, այսօր էլ ցուցաբերում է ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամը, որի կողմից նախաձեռնված վերջին հեռուստամարաթոնի արդյունքում հանգանակված գումարը կնպատակաուղղվի Արցախի տուժած բնակավայրերի վերականգնմանը, խաղաղ բնակչության անվտանգությանն ու պաշտպանությանն ուղղված միջոցառումներին։ Թալիշն այդ առումով, թերևս, առաջին հորիզոնականի վրա է։ Կ. Շահրամանյանը նաև տեղեկացրեց, որ արդեն պատրաստ է Թալիշի հատակագծման նոր նախագիծը, ըստ որի՝ համանքը կունենա նոր մանկապարտեզ, դպրոց, հանդիսությունների տուն։ Նախատեսվում է բարեկարգել գյուղի ողջ տարածքը, բարվոք տեսք հաղորդել գյուղ մտնող ճանապարհին ու նրա շրջակայքին։ Ի՞նչ է Թալիշի վերակենդանացումը մեզ համար. բնակչության կողմից կա՞ այնտեղ վերադառնալու պահանջ, թե՞ այդ քայլով հոգեբանական խնդիր ենք լուծում։ Այս մասին Կ. Շահրամանյանն ասաց, որ հարցը կարելի է դիտարկել տարբեր կողմերից, և բոլոր կողմերն էլ ճիշտ կլինեն։ Ամեն դեպքում խնդիր է դրված Թալիշն ամբողջովին վերակենդանացնել, և այդ խնդրի լուծումը մեզ համար, ինչպես ընդգծել էր նաև հանրապետության Նախագահը, արժանապատվության հարց է։ Կ. Շահրամանյանը նշեց, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում 3-4 անգամ եղել է այնտեղ, և շուտով Թալիշը կվերածվի մեծ շինհարթակի ու առաջիկա ամիսներին կվերացվեն պատերազմի բոլոր հետքերը։ Վերջերս Նախագահ Բ. Սահակյանը պաշտոնատար անձանց ուղեկցությամբ եղել է Թալիշում. ամբողջությամբ կատարվել է գյուղի էլեկտրիֆիկացումը, առաջիկա օրերին կվերականգնվի նաև ջրամատակարարման ցանցը։ Թալիշցի 10 տղամարդ, ովքեր ապրիլյան պատերազմից հետո ստիպված էին հեռանալ գյուղից, վերադարձել և փորձում են օգտակար լինել ջրամատակարարման համակարգի վերականգնմանը։ Թալիշցիների մի մասն այսօր բնակվում է Ալաշան տեղամասում, որտեղ նրանց համար կենսական պայմաններ են ստեղծվել. ապրում են ժամանակավոր կացարաններում, ուստի և շատերը ցանկություն ունեն վերադառնալ հարազատ օջախներ։ Թալիշի վերականգնմանը ներգրավվել է շինարարական մեկ խոշոր կազմակերպություն, անհրաժեշտության դեպքում կներգրավվեն նաև երկրորդը, երրորդը։ Նախատեսվում է գալիք սեպտեմբերի 1-ից շահագործել նաև դպրոցը և Թալիշն այս կամ այն չափով բնականոն կյանքի փոխադրել։ Բնականաբար, առանց անվտանգության երաշխիքների այստեղ դժվար կլինի լուծել վերակենդանացման խնդիրը. Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դ. Բաբայանն էլ մի առիթով հայտնել էր, որ բոլոր աշխատանքներից առաջ լուծվելու է անվտանգության խնդիրը։ Լրագրողների հարցին, թե կա՞ն անվտանգության երաշխիքներ բնակչության համար, Կ. Շահրամանյանը նշեց. պատերազմող երկրի համար 100¬տոկոսանոց անվտանգության երաշխիքների մասին դժվար է խոսելը, բայց Թալիշը խոցելի է նույնքան, որքան այդ ուղղության մի շարք այլ բնակավայրեր, որտեղ մարդիկ են ապրում։ Իսկ ընդհանրապես, մեր անվտանգության երաշխիքը մեր զինվորներն են, ամուր առաջնագիծը։ ՙԹալիշին նոր տեսք, նոր շունչ պիտի հաղորդենք, մտածենք բնակչության զբաղվածության, սոցիալական, առողջապահական խնդիրների լուծման մասին, իրականացնենք ծրագրեր գյուղատնտեսության, առևտրի և մի շարք այլ ոլորտներում՚,- ասաց Կ. Շահրամանյանը։ Ի՞նչ է արվելու Ալաշանի տեղամասի ժամանակավոր կացարանների հետ, որոնց վրա ևս պետբյուջեից գումարներ են ծախսվել՝ այս մասին Կ. Շահրամանյանն ասաց, որ դրանք կծառայեն որպես ամառային ճամբար, քանի որ ճամբարային հանգստի համար այնտեղ ստեղծվել են լավ պայմաններ։ Բնակչության զբաղվածության հարցին լուծում տալու համար կստեղծվի փոքր արտադրամաս, որտեղ կաշխատեն հիմնականում կանայք։ ՙԹալիշը մեր հյուսիսային սահմանի առաջին բնակավայրն է, այն մշտապես գտնվելու է պետության ուշադրության կենտրոնում։ Սա, իհարկե, չի նշանակում, որ աչքաթող են արվելու մյուս սահմանամերձ գյուղերը, բայց Թալիշն առավել մեծ ուշադրության կարիք ունի՚,- ասաց Կ. Շահրամանյանը։

Կարդալ ավելին 12-14-2016

Նախագահի ուշագրավ հանձնարարականը. հիմնովին վերականգնվում է Թալիշ գյուղը

Արդեն շուրջ մեկ շաբաթ է՝ Թալիշի բնակիչների մի մասը նորից վերահաստատվել է գյուղում, և որոշակի վերականգնման աշխատանքներ է կատարում՝ տների, տնամերձերի և ենթակառուցվածքների հետ կապված։ Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է Թալիշի համայնքի նախկին ղեկավար Վիլեն Պետրոսյանը, ով շարունակում է պաշտոնավարել՝ այժմ արդեն Ալաշան համայնքում: Արցախի հանրային հեռուստատեսության փոխանցմամբ՝ նախօրեին Թալիշ գյուղ այցելած հանրապետության նախագահ Բակո Սահակյանը տեղում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել՝ նշելով, որ անհրաժեշտ է բոլոր ուժերն ու միջոցները ներդնել՝ գյուղը վերականգնելու համար։ Խորհրդակցությանը մասնակցում էին ԼՂՀ էկոնոմիկայի և քաղաքաշինության նախարարները, Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավարը, Թալիշում կառավարության լիազոր ներկայացուցիչը, պաշտոնատար այլ անձինք, ինչպես նաև Թալիշի բնակիչներ: Նախագահին զեկուցել են գյուղում ջրամատակարարման ցանցի վերականգնման մասին, և հավաստիացրել, որ ենթակառուցվածքների հարցում Թալիշը գոնե այս փուլում որևէ խնդիր չունի։ Գյուղի վերականգնման աշխատանքները նույն ակտիվությամբ շարունակելու համար հանրապետության նախագահի կողմից նոր հանձնարարականներ են տրվել։ «Այս պահի դրությամբ ամբողջությամբ վերականգնվել է գյուղի էլեկտրաֆիկացումը։ Առաջիկա օրերին կվերականգնվի նաև ջրամատակարարման ցանցը»,- ասել է ԼՂՀ էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանը։ Իսկ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանի խոսքով, առաջիկա ամիսներին Թալիշում մի քանի ուղղություններով կծավալվեն շինարարական մեծ աշխատանքներ: Գյուղ տանող ճանապարհը վերանորոգվում է։ Օրեր անց այստեղ իր տեղակայման վայրը կունենա Արցախի խոշոր շինարարական կազմակերպություններից մեկը։ «Հատակագծման նոր նախագիծ ենք պատվիրել, ըստ որի գյուղը կունենա առանձին մանկապարտեզ, հանդիսությունների տուն, կբարեկարգվի գյուղի ողջ տարածքը և գեղեցիկ տեսք կստանա գյուղ մտնող հատվածը։ Գյուղապետարանի շենքը չափագրված է, այն վերակառուցվում է, այդտեղ կտեղակայվի դպրոցը և նախատեսում ենք շահագործման հանձենլ գալիք տարվա սեպտեմբերի մեկից։ Պետք է ազատվենք գյուղում առկա ավերակներից և վերակառուցենք բոլոր բնակելի տներն ու ներհամայնքային ճանապարհները»,- ասել է ԼՂՀ քաղաքաշինության նախարարը և հավելել, որ հարկ եղած դեպքում ոչ թե կվերանորոգեն հինը, այլ կկառուցեն նոր բնակելի տներ՝ բոլոր հարմարություններով։

Կարդալ ավելին 11-27-2016

Նախագահ Սահակյանը Թալիշում մասնակցել է ապրիլյան պատերազմի զոհված ազատամարտիկների խաչքար-հուշարձանի բացմանը
Նախագահ Սահակյանը Թալիշում մասնակցել է ապրիլյան պատերազմի զոհված ազատամարտիկների խաչքար-հուշարձանի բացմանը

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 29-ին այցելել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ, որտեղ մասնակցել է ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին Սիսիանի ջոկատի զոհված ազատամարտիկների հիշատակին տեղադրված խաչքար-հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը: ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ իր խոսքում Բակո Սահակյանը նշել է, որ այս պահին բոլորս համակված ենք տարբեր զգացումներով. մի կողմից, կա խոր թախիծ եւ տխրություն, քանի որ հիշում ենք մեր նահատակված ընկերներին եւ հարազատներին, որոնց կերպարը միշտ կենդանի է մեր սրտերում, իսկ մյուս կողմից, մենք լի ենք հպարտությամբ, որ ունենք այդպիսի հերոս մարտիկներ, ովքեր իրենց խիզախությամբ ու անձնվիրությամբ պաշտպանեցին հարազատ ժողովրդին եւ պետությունը, ում համար հայրենիքին ծառայելը ամենամեծ եւ կարեւոր առաքելությունն էր կյանքում: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ սյունեցիները եւ, մասնավորապես, սիսիանցիները միշտ էլ ակտիվ մասնակցություն են ունեցել հայրենիքի պաշտպանության գործում, եւ այդ առումով Արցախյան ազատամարտը բացառություն չէր, որի ընթացքում նրանք պայքարել են թշնամու դեմ եւ իրենց անգնահատելի ավանդը բերել մեր փառավոր հաղթանակների կերտմանը: Միջոցառմանը մասնակցում էին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, պաշտոնատար այլ անձինք, ներկայայացուցիչներ Հայաստանից ու Սփյուռքից:

Կարդալ ավելին 10-29-2016

ԱՅՑ ԱԼԱՇԱՆ
ԱՅՑ ԱԼԱՇԱՆ

Սեպտեմբերի 29-ին ՙՊահապան Արծիվներ՚ վետերանների հ/կ-ն խորհրդի մի քանի անդամներով՝ ես, Վոլոդյա Զալունցը և Անդրանիկ Ապրեսյանը այցելեցինք Ալաշան, հանդիպելու թալիշեցի մեր հայրենակիցներին: Թալիշի միջնակարգ դպրոցի ուսուցչական կոլեկտիվի խնդրանքով մենք ձեռք էինք բերել մեծ քանակությամբ գրենական պիտույքներ, որոնք էլ հանդիսավոր պայմաններում հանձնեցինք նորաբաց դպրոցին: Ամբողջ գույքը ձեռք է բերվել ռուսաստանում բնակվող մեր հայրենակից Արթուր Զավենի Խաչատրյանի ֆինանսավորմամբ: Հանդիպմանը ներկա էր նաև բարերարը: Դպրոցի տնօրեն Տանյա Մեժունցը դրվատանքի խոսքեր ասաց Ա. Խաչատրյանին և ամբողջ կոլեկտիվի կողմից շնորհակալություն հայտնեց նրան: Սա մեր համայնքի կողմից առաջին օգնությունն էր Ալաշանում բնակություն հաստատած մեր հայրենակիցներին և հուսով եմ, որ այն կլինի շարունակական:

Կարդալ ավելին 10-22-2016

Թալիշի միջնակարգ դպրոցում նշվել է ուսուցչի մասնագիտական տոնը
Թալիշի միջնակարգ դպրոցում նշվել է ուսուցչի մասնագիտական տոնը

Ապրիլի 2-ից 5-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով իրենց տներն ու կրթական օջախը լքած ու Մարտակերտի շրջանի Ալաշան տեղամասում հաստատված թալիշցի ուսուցիչները դպրոցում նշել են ուսուցչի մասնագիտական տոնը: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում դպրոցի տնօրեն Տանյա Մեժունցը տեղեկացրել է, որ Ալաշանի տեղամասում գործող դպրոցում սովորում է 23 աշակերտ: «Մինչև ապրիլյան դեպքերը Թալիշի միջնակարգ դպրոցն ունեցել է 102 աշակերտ: Ապրիլի 2-ի չարաբաստիկ օրը մենք ստիպված լքեցինք մեր հարազատ գյուղը, և ժամանակավորապես հիմնավորվեցինք Ալաշանում: Ճիշտ է, այստեղ պայմանները լավ են, բայց մեզ ավելի ձգում է մեր հարզատ գյուղի հարազատ դպրոցը: Առանձնապես իրենց հարազատ կրթօջախին կարոտում են դպրոցահասակ երեխաները: Նրանք անընդհատ հարցեր են տալիս՝ մեզնից իմանալու համար, թե երբ ենք վերադառնալու Թալիշ: Ուսուցիչներով ամեն ինչ անում ենք, որ չընդհատվի երեխաների կրթության ու դաստիարակության գործը»,- ասել է Տ. Մեժունցը՝ հավելելով, որ իրենց դպրոցի կոլեկտիվում աշխատում է 14 ուսուցիչ: Դպրոցին օգնում և աջակցում են ԼՂՀ կառավարության կրթության բաժիններն ու անհատ բարերարներ:

Կարդալ ավելին 10-07-2016

Հարցազրույց Թալիշի միջնակարգ դպրոցի տնօրեն  Տատյանա ՄԵԺՈՒՆՑԻ հետ
Հարցազրույց Թալիշի միջնակարգ դպրոցի տնօրեն Տատյանա ՄԵԺՈՒՆՑԻ հետ

- Մինչև գյուղից տեղահանվելն ի՞նչ պայմաններում էիք իրականացնում Ձեր առաքելությունը։ - Նախքան բռնատեղահանությունը Թալիշի միջնակարգ դպրոցում սովորում էր 102 աշակերտ։ Ապրիլի 2-ի չարաբաստիկ օրը մենք թողեցինք դպրոցը, գյուղը։ Ներկայումս հիմնավորվել-բնավորվել ենք Ալաշան գյուղում և այս պահի դրությամբ ունենք 23 աշակերտ։ Ասում եմ՝ պահի դրությամբ, քանի որ ամեն օր աշակերտ է ավելանում։ Դուք էլ տեսաք, որ մեր պայմանները լավ են, բայց բոլորիս ցանկությունն է վերադառնալ մեր բնօրրանը։ Մեր դպրոցին շատ ենք կարոտում։ - Դպրոցը մասնագետներով ապահովվա՞ծ է։ - Թալիշի դպրոցում քսանհինգ հոգի էինք՝ ներառյալ նաև գրադանավարուհին, իսկ այստեղ դեռ տասնչորսն ենք։ Մեր ուսուցիչների մի մասն ապաստանել է Հայաստանի Հանրապետությունում։ Հուսով ենք՝ նրանք էլ կամա՛ց-կամաց կվերադառնան։ Բնակարանային խնդիր կա, այդ և հարակից հարցերը կարգավորման փուլում են։ Սպասում ենք, որ տնակների թիվն ավելանա, կարծում եմ, և՜ աշակերտները կշատանան, և՜ ուսուցիչները։ - Ինչպե՞ս եք իրականացնում ուսման գործընթացը... Այսօր դուք երկու խնդիր եք կատարում՝ պատշաճ ուսուցմանը զուգընթաց՝ պարտավորված եք դաստիարակչական ու բարոյահոգեբանական մեծ աշխատանք տանել։ - Համամիտ եմ։ Ուսուցումն, իհարկե, մեր հիմնական, կարևոր առաքելությունն է, բայց նաև ամեն ինչ անում ենք, որ մեր երեխաները չընկճվեն, ուսմանը զուգահեռ ստանան ոգեղեն դաստիարակություն։ Սակայն նրանք, առիթով թե անառիթ, հարցնում են, թե երբ պիտի վերադառնան գյուղ, երբ պիտի վերադառնան իրենց դասընկերները, որոնց անչափ կարոտում են։ Ուսուցիչներն էլ իրենց հերթին առավել մեծ նախանձախնդրությամբ են լծված նրանց հայեցի դաստիարակության գործին՝ գլխավոր շեշտը դնելով հայրենասիրության, ազգասիրության վրա։ - Ինչ էլ որ անեն ձեզ համար, ինչ պայմաններ էլ որ ստեղծեն, միևնույն է, հարմարեցված դպրոցում խնդիրներ միշտ էլ լինում են։ - Խնդիրներ, ճիշտ է, միշտ էլ կան, իսկ երբ դրանք լուծելի են, սրտնեղել պետք չէ։ Հընթացս կլուծվեն մեր խնդիրները, նամանավանդ՝ ձեռք մեկնողներն էլ քիչ չեն։ Շնորհակալ ենք բարի կամքի տեր բոլոր նրանց, ովքեր տեղահանության առաջին օրից առայսօր մեր կողքին են։ Նոր ուսումնականից մեզ մոտ չեն դասավանդվում ֆիզիկա և ինֆորմատիկա առարկաները։ Չունենք շախմատի մասնագետ, ժամաքանակն էլ քիչ է, քանի որ միացյալ դասարաններ են։ Մեր կենսաբանության ուսուցիչը երկար տարիներ զինղեկ է աշխատել, հենց նա էլ լրացնում է ֆիզկուլտուրայի ուսուցչի պակասը։ Թափուր տեղերի համար հայտարարությունները տրված են, սպասում ենք։ - Ուսուցչի պատրաստակամությունից, նրա տրամադրությունից, նպատակադրվածությունից շատ բան է կախված. ինչպիսի՞ն է նրանց տրամադրվածությունն ընդհանրապես։ - Մեր ուսուցիչները համախմբված են, միասնական, առավել՝ քան երբևէ։ Մենք պարտադրված ենք, արդեն որերորդ անգամ, ինչպես ասում են, կանաչ խոտի վրա կրակ անել, բայց ի՛նչ կարող ես անել, ճակատագիր է։ Ողջ աշխարհն է այսօր անհանգիստ, մարդուս ճակատագիրն է՝ պայքարել, արարել, դիմանալ՝ ինչ էլ որ լինի։ Մենք քաջ գիտակցում ենք, որ հասարակության ուշադրության կենտրոնում ենք, մեր կեցվածքը կարող է թևավորել, կարող է և թևաթափ անել։ Մենք պարտավորված ենք ուժեղ լինել և աշխատել ոչ միայն ի բարօրություն մեր սաների, այլև մեր համագյուղացիների։ Ի վերջո, նրանք դպրոցից շատ դրական լիցքեր կարող են տանել ընտանիք, իսկ դա, կարծում եմ, պակաս կարևոր չէ։ Ես իմ կոլեկտիվի մասին միայն դրականը կարող եմ ասել. աջակցում ենք մեկս մյուսին՝ որքան հնարավոր է և ինչպես հնարավոր է։ - Չենք կասկածում, բայց ուզում եմ հարցնել՝ ԿԳՍ նախարարությունը ձեռք մեկնո՞ւմ է։ - Խոսք լինել չի կարող, միանշանակ, անձամբ կրթության նախարարն է այցելել մեզ, առաջին ձեռքից տեղեկանալու՝ ինչպես ենք տեղավորվել, ինչի կարիք ունենք։ Նույնը և՝ նախարարության մյուս աշխատողները, միշտ պատրաստակամ են ու հարեհաս մեր հոգսերին։ - Ապրիլյան դեպքերից հետո Թալիշում եղե՞լ եք։ - Ապրիլ ամսին անձամբ եմ գնացել, փաստաթղթերը տեղափոխել Մարտակերտի կրթության շրջանային բաժին։ Համայնքի ղեկավարի և մեր ուսուցիչների հետ միասին տեղափոխել ենք նաև չվնասված գույքը։ Իսկ վնասը շատ մեծ է, մեր համակարգիչները լրիվ շարքից դուրս են եկել, դպրոցի երրորդ հարկն ամբողջովին ավերված է, երկրորդ հարկի պատերը հրթիռահրետակոծությունից ակոսված են։ Նայում ես՝ սիրտդ մղկտում է, ինչպե՛ս կարողացան քրտինքով ստեղծածը մի քանի ժամում հիմնահատակ ավերել, ինչպե՞ս է ձեռքները բարձրանում... Ի՜նչ արած, մեզ էլ այդպիսի հարևաններ են բաժին ընկնել։ Մնում է տոկալ, դիմակայել, վերականգնել, արարել ու ապրել, հուսալ, որ տուն՝ Թալիշ կվերադառնանք մեկընդմիշտ, և այն ավելի շեն ու բարեբեր կդառնա բոլորիս շնորհիվ։ Մեզ այն հույսն է պահում, որ մի օր տուն կդառնանք, ու մեր առջև կբացվեն հիմնանորոգ մեր դպրոցի դռները։

Կարդալ ավելին 10-07-2016

ԱՄԵՆ ԿԵՐՊ ՊԵՏՔ Է ԱՄՐԱՊՆԴԵԼ ԶԻՆՎՈՐԻ ԹԻԿՈՒՆՔԸ
ԱՄԵՆ ԿԵՐՊ ՊԵՏՔ Է ԱՄՐԱՊՆԴԵԼ ԶԻՆՎՈՐԻ ԹԻԿՈՒՆՔԸ

ԼՂՀ ՙՄայրություն՚ հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ օրերս մի շարք հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, կառավարության ու ԶԼՄ-ների ներկայացուցիչներ այցելեցին Մարտակերտի շրջան։ Այցի շրջանակում նրանք ծաղիկներ խոնարհեցին Արցախյան պատերազմում զոհված մարտակերտցիների հուշակոթողին։ Այնուհետև շրջայցի մասնակիցները հանդիպեցին ապրիլյան իրադարձությունների հետևանքով տեղահանված Ալաշան բնակավայրում ապաստանած թալիշցիների հետ։ Դպրոցի սաները սիրով ընդունեցին և առաջիններից մեկը ողջունեցին Ստեփանակերտից ժամանած հյուրերին։ Այնքան անմիջական, ջերմ ու գեղեցիկ էին նրանց խոսքերը, որ թվում էր՝ վաղուց ու երկար են պատրաստվել հանդիպմանը։ Այնինչ նրանք դա նախաձեռնեցին հընթացս և՝ առանց ուսուցիչների միջամտության։ Իսկ վերջում չմոռացան նաև երգով գովաբանել իրենց. ՙԾաղիկների մեջ, ծաղիկներ ենք մենք, Թալիշի դպրոցի սանիկներն ենք մենք՚։ Հանդես գալով դպրոցի ուսուցչական կոլեկտիվի ու աշակերտների առջև՝ ԼՂՀ ՙՄայրություն՚ ՀԿ նախագահ Հասմիկ Միքայելյանը ներկայացրեց այցի հիմնական նպատակը՝ նշելով, որ իրենք պատրաստակամ են օգնելու թալիշցիներին, իսկ աշակերտներին հորդորեց լավ սովորել, չընկճվել դժվարություններից և հաստատ համոզված լինել, որ մի օր կվերադառնան հարազատ բնօրրանը։ Հ. Միքայելյանը դպրոցի լավագույն երեք աշակերտների պարգևատրեց ՙՄայրական երախտագիտություն տաղանդավոր երեխաներին՚ հուշամեդալով։ ՀՀ ՙՄիջազգային անվտանգության ասպետաց ակադեմիայի՚ ՙՏիգրան Մեծ՚ մեդալին արժանացավ Թալիշի համայնքի ղեկավար Վիլեն Պետրոսյանը։ Հասարակական կազմակերպությունների կողմից դպրոցականներին ու բնակիչներին հանձնվեցին նվերներ, գրենական պիտույքներ, հյուրասիրեցին քաղցրավենիքով։ Միջոցառման կազմակերպիչներն ու մասնակիցները շրջեցին թալիշցիների ալաշանյան բնակարաններում, ծանոթացան նրանց սոցիալ-կենցաղային պայմաններին, բարոյահոգեբանական վիճակին, զրուցեցին գյուղացիների հետ։ Սահակյան Վահրամի հինգհոգանոց ընտանիքը տեղավորված է երեք սենյակում, շրջայցի մասնակիցներիս աչքերով բվականին հարմարավետ է, կահավորված։ Զրույցի ընթացքում պարզեցինք, որ տանտերերը ևս դժգոհ չեն իրենց պայմաններից։ Մի ամիս առաջ Նվեր որդու համար Ստեփանակերտից հարս են բերել։ Նորահարս Հասմիկը դժգոհելու առիթ չունի, սիրած տղամարդու կողքին է, ու կապրի նրա հետ՝ որտեղ էլ որ բնավորվեն։ Տան մեծամայրը՝ 82-ամյա Արաքսյա տատիկը, ինչից խոսում էր, աղոթքի պես էին հնչում բառերը. ՙԹող աշխարհը խաղաղ լինի, մեր զավակներն անփորձանք լինեն, ոչ մի մոր աչք արցունք չտեսնի՚։ Թալիշ ու Ալաշան անունների միացումից գյուղացիներն իրենց բնակավայրը կնքել են նոր անունով՝ Թալիշան։ Մասնագիտությամբ գյուղատնտես՝ համայնքի ղեկավարի ՙձեռքի՚ գործն է, ասում են համագյուղացիները։ Մեծից-փոքր, որին խոսեցնես, Թալիշի մասին է խոսում, իրենց տան մասին։ Նանար Մուսայելյանի գրկի փոքրիկը՝ Արենը, չորս օրական էր, երբ թողեցին գյուղը, արդեն վեց ամսական է, ու այնքան մարդիկ են իրենց դուռը բացել, որ ում տեսնում է, ձեռքերը պարզած գիրկն է նետվում։ Բոլորի ցանկությունն է, որ Արենն իր 1-ամյակը Թալիշում նշի։ Նանարը չորս երեխա ունի՝ 2 տղա և 2 աղջիկ։ Ամուսինը՝ Գագիկը, Մատաղիսի դիրքերում է, սպասում են, շուտով տուն պիտի գա։ Մեր հարցին, թե դիրքերից ինչ խաբար է բերում, Նանարը ձեռքը թափ է տալիս։ Նա միայն երկու բառ գիտի՝ ՙլոխ լյավա՚։ Այդ հույսով էլ ապրում են թալիշցիները, որ մի օր իսկապես ՙլոխ լյավ կլինի՚, միայն թե դիմանալ է պետք, վաղվա օրվան հույսով ու հավատով նայել է պետք։ Իսկ թալիշցիները տրտնջալ չգիտեն, նրանք արարող, ստեղծող ժողովուրդ են, և ինչպես իրենք են վկայում, միշտ լավ են ապրել։ Միջոցառման մասնակիցների հաջորդ կանգառը հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում էր։ Զորամասի նահատակների հիշատակին կանգնեցված խաչքար-հուշարձանի պատվանդանին ծաղիկներ խոնարհելուց և մի խումբ սպաների պարգևատրելուց հետո հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները զրուցեցին նորակոչիկների հետ, լսեցին նրանց, իրենց աջակցությունն ու պատրաստակամությունը հայտնելով սատարել բոլոր հնարավոր միջոցներով։ Ընդամենը երեք ամիս ծառայած նորակոչիկները ձգված ու առնական, զինվորական հագուկապի մեջ, արժանապատիվ կեցվածքով պնդում էին, որ ոչ մի խնդիր չունեն և սպասում են առաջին գիծ մեկնելու իրենց հերթին։ Իսկ թե ինչ են տալիս նման հանդիպումները զինծառայողներին, մեզ հետ տպավորություններով կիսվեց զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ փոխգնդապետ Ալիկ Սարգսյանը. ՙԱյս տարիների ընթացքում մենք դպրոցների ու հասարակության հետ համատեղ դաստիարակել ենք մի սերունդ, ով փառավորեց իր անունը՝ հայրենասիրությամբ ու նվիրվածությամբ գերազանցելով նախորդներին։ Ես բարձր եմ գնահատում հասարակական կազմակերպությունների դերը, առավելապես մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության գործում։ Իսկ հասարակությանը վստահեցնում եմ, որ մեր սպաներն ու զինվորները պատրաստ են պաշտպանելու հարազատ ժողովրդի անվտանգությունն ու խաղաղ կեցությունը։ Եվ թող վստահ լինեն, որ անպարտելի է այն ազգը, որն ունի իր հերոսները բոլոր ժամանակներում՚։

Կարդալ ավելին 10-07-2016

Արցախի նախագահն այցելել է ապրիլյան պատերազմի հետևանքով իրենց տները լքած ու Ալաշանում հաստատված թալիշցիներին
Արցախի նախագահն այցելել է ապրիլյան պատերազմի հետևանքով իրենց տները լքած ու Ալաշանում հաստատված թալիշցիներին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 11-ին այցելել է Մարտակերտի շրջանի Ալաշան տեղամաս և հանդիպել ս. թ. ապրիլի 2-ից 5-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով իրենց տները լքած ու այնտեղ հաստատված թալիշցիների հետ: Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են թալիշցիների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանն ուղղված ծրագրերի ընթացքին առնչվող հարցեր: Նախագահը համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին` աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ: Նախագահին ուղեկցել են Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք:

Կարդալ ավելին 09-12-2016

Արցախի Ալաշան գյուղը բնակեցվում է տնից զրկված թալիշեցիներով
Արցախի Ալաշան գյուղը բնակեցվում է տնից զրկված թալիշեցիներով

Մարտակերտի շրջանի Ալաշան առողջարանային գյուղում սկսվել է թալիշեցիների բնակեցման գործընթացը. շուրջ 20 թալիշեցի ընտանիք, որոնք ապրիլյան պատերազմից հետո զրկվել են իրենց տնից ու տեղից, արդեն տեղավորվել են Ալաշանում, շունչ տվել այդ չբնակեցված գյուղին: Ապրիլյան պատերազմից հետո, երբ Թալիշը դարձավ թշնամու կրակահերթերի ու վայրագությունների թիրախ՝ այնտեղ շարունակում է վտանգավոր մնալ, ինչպես նաև անհնարին է ապրել: Դեռեւս մայիսից ԼՂՀ կառավարությունը նախաձեռնել էր Ալաշան համայնքում եղած եւ նախկինում այնտեղ հանգստացողների համար կացարան ծառայած տների վերանորոգում՝ թալիշեցիներին այնտեղ տեղավորելու նպատակով: Թալիշի գյուղապետ Վիլեն Պետրոսյանը երեկ մեզ հետ զրույցում հայտնեց, որ վերանորոգումն ավարտվել է, արդեն նաեւ որոշակի առաջին անհրաժեշտության ապրանքներով կահավորվել են բնակարանները. սեղան, աթոռ, մահճակալ ու պահարաններ են տեղադրվել: Որոշ ընտանիքներ ստացել են նաեւ հաց թխելու համար նախատեսված էլեկտրական վառարաններ, լվացքի մեքենաներ, հեռուստացույցներ: Մարտակերտի շրջվարչակազմն ու սոցիալական ապահովության վարչությունը բնակիչներին նաեւ առաջին անհրաժեշտության որոշակի սննդամթերք են տրամադրել: Հարցին, թե եւս քանի՞ ընտանիք կարող է տեղավորվել Ալաշանում՝ Պետրոսյանը պատասխանեց՝ 26: Այսինքն, դեռ շուրջ 6 ընտանիքի տեղ կա Ալաշանում: Սկզբնական շրջանում նախատեսված էր, որ Ալաշանում որոշակի ժամանակ հանգրվանելուց հետո թալիշեցիները կտեղափոխվեն Իջան ու Քոլատակ գյուղեր: Սակայն, երեկ Թալիշի գյուղապետը մեզ հետ զրույցում հայտնեց, որ օրերս, երբ Ալաշան էր այցելել ԼՂՀ նախագահը, բնակիչները բարձրացրել են չտեղափոխվելու հարցը: Խնդիրն այն չէ, որ բոլորը գոհ են Ալաշանում. «Դե գիտե՞ք ոնց, սկզբի համար հարմար է: Եթե մեր տանը չենք, մեզ համար միեւնույնն է: Համարում ենք, որ սա ժամանակավոր է եւ փորձում ենք հարմարվել: Այստեղ լավն այն է, որ բնակչություն չկար, որ մենք խառնվեինք ուրիշ գյուղի բնակիչների հետ: Իջանի ու Քոլատակի լավ կողմերը միգուցե կան, բայց դրա հետ միասին մեր ժողովուրդը պիտի գնար, խառնվեր այնտեղի ժողովրդին: Ամեն դեպքում, մենք կարեւորում ենք մեր համայնքի դեմքը, սովորույթները, պաշտպանելը: Մենք մեր սովորություններն ունենք, ավանդույթներն ունենք, նրանք իրենցն ունեն: Մերոնք աշխատասեր ժողովուրդ են: Տեսնենք կարո՞ղ ենք մի բան ստեղծել»,- ընդգծեց նա: Ալաշանում առկա էր նաեւ դպրոցի, մանկապարտեզի, բուժկետի եւ այլ առաջին անհրաժեշտության հաստատությունների խնդիր: Վիլեն Պետրոսյանն ասում է, որ դպրոցի խնդիրը եւս կարծես թե լուծվում է. հնարավոր է, որ սեպտեմբերի 1-ից Ալաշանում դպրոց բացվի: «Դասերը կարող են անցկացվել նախկին հոսպիտալի շենքում: 2 հարկանի շենք է, սենյակները որպես դասարաններ կարող են օգտագործվել: Երեխաները քիչ են. այսօրվա դրությամբ 14 դպրոցահասակ երեխաներ կան այստեղ: Տեսնենք ոնց կդասավորվի. եթե դպրոց լինի՝ որոշ մարդիկ արդեն կուզենան գալ, ապրել այստեղ: Դպրոցի բացակայությունը եւս մարդկանց տեղափոխվելու համար խոչընդոտ էր հանդիսանում, շատ էր անհանգստացնում մարդկանց: Ինչ վերաբերում է գյուղապետարանին՝ այն գործելու է վերանորոգված բնակարաններից մեկում: Ապրելով Ալաշանում՝ փաստաթղթերով բնակիչները շարունակելու են համարվել թալիշեցիներ: Խոսելով Թալիշում եղած իրավիճակի մասին՝ Վիլեն Պետրոսյանը նշեց, որ ժամանակ առ ժամանակ այցելում է այնտեղ, դիրքերում որոշակի հանգստություն կա, գյուղում իրավիճակը նույնն է: «Վերջերս բերքահավաքը ավարտեցինք Կարմիր խաչի միջնորդությամբ. մկնանման կրծողները հասցրել էին վնասներ պատճառներ, բայց կարեւորն այն էր, որ կարողացանք հնձել, շատ թե քիչ: էդքանով որոշ չափով հանգիստ ենք հոգեպես: Մի 70 հեկտար մնաց, որ չկարողացանք հնձել՝ վառվել էր, մի մասն էլ ճակատային գծում էր, հնարավոր չէր հնձել»: Հիշեցնենք, որ Թալիշը 550 բնակիչ ունեցող գյուղ էր: Ապրիլյան պատերազմից հետո գյուղի բնակչությունը սփռվեց Ղարաբաղով ու Հայաստանով մեկ: Մեծ թվով թալիշեցիներ տեղափոխվել էին Չարենցավան, մի մասը մինչ այժմ բնակվում էր Ստեփանակերտի հյուրանոցներից մեկում:

Կարդալ ավելին 09-07-2016

Թալիշեցիների 20 ընտանիք տեղափոխվել է Ալաշան. «Հայկական ժամանակ»
Թալիշեցիների 20 ընտանիք տեղափոխվել է Ալաշան. «Հայկական ժամանակ»

Մարտակերտի շրջանի Ալաշան առողջարանային գյուղում սկսվել է թալիշեցիների բնակեցման գործընթացը. շուրջ 20 թալիշեցի ընտանիք, որոնք ապրիլյան պատերազմից հետո զրկվել են իրենց տնից ու տեղից, արդեն տեղավորվել են Ալաշանում, շունչ տվել այդ չբնակեցված գյուղին։ Ապրիլյան պատերազմից հետո, երբ Թալիշը դարձավ թշնամու կրակահերթերի ու վայրագությունների թիրախ՝ այնտեղ շարունակում է վտանգավոր մնալ, ինչպես նաև անհնարին է ապրել։ Դեռեւս մայիսից ԼՂՀ կառավարությունը նախաձեռնել էր Ալաշան համայնքում եղած եւ նախկինում այնտեղ հանգստացողների համար կացարան ծառայած տների վերանորոգում՝ թալիշեցիներին այնտեղ տեղավորելու նպատակով։ Թալիշի գյուղապետ Վիլեն Պետրոսյանը երեկ հայտնեց, որ վերանորոգումն ավարտվել է, արդեն նաեւ որոշակի առաջին անհրաժեշտության ապրանքներով կահավորվել են բնակարանները, սեղան, աթոռ, մահճակալ ու պահարաններ են տեղադրվել։ Որոշ ընտանիքներ ստացել են նաեւ հաց թխելու համար նախատեսված էլեկտրական վառարաններ, լվացքի մեքենաներ, հեռուստացույցներ։ Մարտակերտի շրջվարչակազմն ու սոցիալական ապահովության վարչությունը բնակիչներին նաեւ առաջին անհրաժեշտության որոշակի սննդամթերք են տրամադրել։ Հարցին, թե քանի՞ ընտանիք կարող է տեղավորվել Ալաշանում՝ Պետրոսյանը պատասխանեց՝ 26։ Այսինքն, դեռ շուրջ 6 ընտանիքի տեղ կա Ալաշանում։

Կարդալ ավելին 09-07-2016

Թալիշեցիները կտեղավորվեն Արցախի այլ գյուղերում. նրանք հոգեպես պատրաստ չեն տուն վերադառնալ
Թալիշեցիները կտեղավորվեն Արցախի այլ գյուղերում. նրանք հոգեպես պատրաստ չեն տուն վերադառնալ

Լեռնային Ղարաբաղի կառավարության ներկայացուցիչները վերջին օրերին հանդիպումներ են ունենում ապրիլյան պատերազմից հետո Թալիշից տեղահանված բնակիչների հետ եւ կացարաններ առաջարկում Արցախի Ալաշան եւ Իջան բնակավայրերում: Սա, ըստ Արցախի վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանի, դեռ չի նշանակում, որ երբեւէ Թալիշ վերադառնալու թեման փակված է համարվում, սակայն այս պահին սա միակ ելքն է: «Բնականաբար Թալիշ վերադառնալը մեզ համար առաջնահերթություն է: Բոլորս նախընտրում ենք, որ ապագայում, ինչ-որ ժամանակահատվածում, թալիշեցիները պետք է վերադառնան Թալիշ, բայց այս պահի դրությամբ կառավարությունը նախընտրում է, որպեսզի նրանք Թալիշ չվերադառնան: Եվ դա նաեւ հենց թալիշեցիների ցանկությունն է»,- մեզ հետ զրույցում ասաց Բեգլարյանը՝ ընդգծելով, որ դա պայմանավորված է եւ նրանց հոգեբանական ապրումներով եւ անվտանգության նկատառումներով, եւ միգուցե ավելի երկարաժամկետ խաղաղության երաշխիքներ չլինելու հանգամանքով: Բեգլարյանի կարծիքով՝ եթե նույնիսկ այս պահին ուղղակի վտանգ չկա, դա չի նշանակում, որ խնդիրներ չեն կարող առաջանալ թշնամու կողմից ոտնձգություններ լինելու դեպքում, քանի որ Թալիշը սահմանին շատ մոտ է: Հիշեցնենք, որ ապրիլյան ռազմական գործողություններից հետո շփման գծի անմիջական հարեւանությամբ գտնվող Թալիշ գյուղի մեծ մասն ավերվել էր, հրետակոծվել էր գյուղապետարանը, դպրոցը, մանկապարտեզը, հանդիսությունների տունը։ Տասնյակ տներ հողին էին հավասարվել։ Թալիշեցիները լքել էին գյուղը: Ավելի ուշ պարզվել էր, որ թշնամուն հաջողվել է նույնիսկ մոտենալ գյուղին եւ գյուղում մնացած 3 տարեց բնակիչներին խոշտանգել ու սպանել: Անդրադառնալով թալիշեցիներին տրամադրվող կացարաններին՝ ԼՂՀ վարչապետի մամուլի խոսնակն ասաց, որ տրամադրվող կացարանները բնակեցված չէին: «Ալաշան գյուղում սովետական շրջանից մնացած, վերջին շրջանում էլ որոշակի նպատակներով կիրառված առողջարանի տարածք է, էդտեղ շենքեր կան, սենյակները տրամադրելու են: Իսկ Իջան գյուղում նորակառույց տներ են: Առաջնահերթ քննարկվում է Ալաշանի տարբերակը: Ըստ նախընտրության որոշելու ենք՝ ով որտեղ է ցանկանում»,- ասաց Բեգլարյանը: Մեր հարցին՝ թալիշեցիները համաձայնո՞ւմ են այդ գյուղերում տեղավորվելու առաջարկին՝ Բեգլարյանը պատասխանեց, որ մի մասը համաձայնվում են, մի մասի հետ դեռ բանակցություններ են գնում: Ի դեպ, ըստ ԼՂՀ նախագահի պաշտոնական կայքի՝ այսօր թալիշեցիների հետ հանդիպել է Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը: Պաշտոնական հաղորդագրությունում նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ապրիլյան պատերազմի հետեւանքով թալիշցիների մոտ առաջացած սոցիալ-տնտեսական մի շարք հարցեր: Վերադառնալով ԼՂՀ վարչապետի մամուլի խոսնակի հետ մեր զրույցին՝ նշենք, որ ըստ Արտակ Բեգլարյանի՝ այլ գյուղերում տեղավորվելուն ընդդիմացողները հիմնականում չկողմնորոշվածներն են. քանի որ մի քանի տարբերակ կա, մարդիկ դեռ մտածում են, թե որտեղ է ավելի հարմար: «Հիմնականում դա է խնդիրը, այլ տիպի խնդիր՝ գոնե Արցախում գտնվող թալիշցիների մասով ես չեմ տեսնում: Երեւանում գտնվող թալիշցիների մասով միգուցե այդ խնդիրը կա: Բայց բոլորին էլ կոչ ենք անում վերադառնալ այստեղ, համապատասխան պայմանները կտրամադրենք: Բացի այն, որ բնակարանները տրամադրվում են անհատույց, ավելին՝ մենք իրենց տրամադրելու ենք որոշակի այլ սոցիալական երաշխիքներ: Համոզված եմ, որ համապատասխան պայմաններ էլ կտրամադրենք՝ ասենք գյուղատնտեսությամբ զբազվելու կամ այլ աշխատանքներ ստեղծելու համար, որպեսզի իրենց եկամտի վերջնական աղբյուրն ունենան»,- ընդգծեց Արտակ Բեգլարյանը: Հետաքրքրվեցինք նաեւ, թե թալիշեցների վերաբնակեցման համար անհրաժեշտ գումարները բյուջեի՞ց են տրամադրվելու, թե՞ ԼՂՀ կառավարության բացած հաշվեհամարից, որին օգնություններ են փոխանցվում: «Միմիայն բյուջեից, քանի որ այդ հաշվեհամարից ծախսերը կատարվում են նպատակային՝ բանակի մարտունակության բարձրացման համար»,- ընդգծեց Բեգլարյանը: Խոսելով դեռ գործող հաշվեհամարի մասին՝ նա նկատեց, որ դեռ փոխանցումները շարունակվում են:

Կարդալ ավելին 09-07-2016

Ֆրանկ Էնգել. Ադրբեջանը պետք է ընդունի իր պարտությունը՝ ԼՂՀ ճանաչումը միակ լուծումն է
Ֆրանկ Էնգել. Ադրբեջանը պետք է ընդունի իր պարտությունը՝ ԼՂՀ ճանաչումը միակ լուծումն է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը Ղարաբաղյան հակամարտության միակ խելամիտ լուծումն է: Եթե լիներ այլ լուծում, այն արդեն գտնված կլիներ 25 տարվա բանակցությունների ընթացքում: Ինչ վերաբերում է տարածքներին, ապա կա մի պարզ տրամաբանություն՝ եթե պարտվում ես պատերազմում, ապա տարածքները նույնպես կորցնում ես: Որքան հիշում եմ՝ 1990-ականներին հենց Ադրբեջանն էր, որ սկսեց պատերազմ, և նրանք պարտվեցին»: Այսպիսի կարծիք հայտնեց եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելը՝ մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության ներկայիս փուլը Panorama.am-ի հետ հարցազրույցում: Պարոն Էնգելի կարծիքով հակամարտությունը չի կարող լուծվել քանի որ փոխզիջումային որևէ տարբերակ, ըստ էության, շատ հեռու է իրականությունից: Պատճառը ո°չ թե Մինսկի խմբի մեջ է, այլ Ադրբեջանի նկրտումների: Ակնհայտ է նաև, որ կողմերի դիրքորոշումներն ու նպատակները բացարձակ անհամատեղելի են: «Խնդիրն այն է, որ հնարավոր լուծման ցանկացած տարբերակ բացի նրանից, որ ամեն ինչ զիջվի Ադրբեջանին, ընդունելի չէ Ադրբեջանի համար, Լեռնային Ղարաբաղն էլ իր հերթին երբեք չի համաձայնվի լինել Ադրբեջանի իշխանության տակ. սա վերաբերում է ներկայիս ԼՂՀ-ին (12 կմ/ք), որն այսօր տարածքով ավելի մեծ է քան 1990-ականներին էր»,-նկատեց պարոն Էնգելը: Նրա կարծիքով՝ խիստ անհավանական է, որ ներկայիս ԼՂՀ-ն վերադառնա նախկին ԼՂԻՄ սահամններին (որևէ տարածք հանձնի). պետք է ընդունել, որ Սովետական Միության մաս կազմող ԼՂԻՄ-ը այլևս վաղուց գոյություն չունի: «Ես շատ լավ հասկանում եմ, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը չի կարող համաձայնվել երբևէ կրկին շրջապատված լինել Ադրբեջանով: Սա անվտանգության հարց է նրանց համար: Այս իրավիճակում երկխոսելու շատ բան չկա, ի՞նչի մասին պետք է խոսել: Կյանքում կան կայացած փաստեր, որոնք պարզապես պետք է ընդունել և որոնց հետ պետք է հաշվի նստել՝ԼՂՀ-ն այսպիսի փաստ է»,-ասաց պատգամավորը` շեշտելով, որ Ադրբեջանը պետք է ընդունի, որ պարտվել է պատերազմում, քանի որ միայն այդպիսով կարող է տարածաշրջանում խաղաղություն հաստատվել: Խոսելով այն մասին, թե ինչպես արձագանքեց Եվրոպան ապրիլյան պատերազմին, մասնավորապես թե ինչու էր այն հաճախ հավասարության նշան դնում ագրեսոր Ադրբեջանի և հայկական կողմի միջև, Ադրբեջանին հասցեական գնահատականեր տալու փոխարեն` Ֆրանկ Էնգելն ափսոսանքով նշեց, որ այսպիսի մոտեցումները դեռ երկար ժամանակ կմնան անփոփոխ: Ըստ նրա՝ դա պայմանավորված է նրանով, որ կան նմանատիպ այլ հակամարտություններ, ինչպիսիք են Ուկրաինայի, Հարավային Օսեթիայի և Աբխազիայի հակամարտությունները, և Եվրոպան չի կարող տարբեր մետեցումներ ցուցաբերել այս հակամարտությունների շուրջ: Այն հարցին, թե արդյոք կարելի է ակնկալել ավելի կոշտ ու ադեկվատ արձագանք Եվրոպայից/ԵՄ-ից այն դեպքում, եթե հետագայում Ադրբեջանը ավելի լայնամաշտաբ պատերազմ սկսի Արցախի դեմ` հաշվի առնելով հայերին այս տարածաշրջանից բնաջնջելու Ադրբեջանի նպատակը (ինչը չի կարելի ասել վրաց-աբխազական/օսական հակամարտության մասին), պարոն Էնգելը պատասխանեց. «Ցավոք սրտի, մինչև դա տեղի չունենա ոչինչ չի փոխվելու այս առումով… Կարծում եմ, որ եթե ապրիլյան դեպքերը կրկնվեն, ապա Եվրոպայում ոմանք գուցե կսկսեն տեղից շարժվել: Բայց չափազանց տխուր ու ցինիկական է սպասել, որ լինի ևս մեկ լայնամաշտաբ հարձակում, որպեսզի մարդիկ ի վերջո հավաքվեն և ասեն, որ այստեղ մի բան այնպես չէ»,- ասաց նա: Անդրադառնալով այն հարցին, թե Ադրբեջանի հետագա ագրեսիան կանխելու համար ինչ քայլեր է պետք ձեռնարկել՝ պարոն Էնգելը նշեց ԵԱՀԿ դիտորդական մեխանիզմների կարևորության մասին՝ հիշեցնելով, որ Ադրբեջանը պարբերաբար մերժել է այս մեխանիզմները, քանի որ գիտեն, որ դրանց առկայության դեպքում իրենց գործողությունները կբացահայտվեին: «Բոլորի համար պարզ է, որ միայն մի կողմն է (Ադրբեջանը), որ շահագրգռված է խախտել հրադադարը, բայց դա պետք է ամրագրել նաև կոնկրետ փաստերով… Ես գրեթե վստահ եմ, որ եթե մենք օգտագործենք մեր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները, մենք արագորեն կպարզենք, թե ով է այստեղ ագրեսիա հրահրում և ով՝ ոչ», – ասաց նա՝ ավելացնելով, որ ԵՄ-ն ամեն ջանք պետք է գործադրի դիտորդական առաքելության ներդրման համար, այնպես որ բոլորի համար պարզ դառնա, որ դրանք չընդունող կողմը պատասխանատվության կենթարկվի: Եվրախորհրդարանի պատգամավորը փաստեց նաև, որ եվրոպական կառույցներում բավականաչափ ինֆորմացված չեն այն մասին, թե ինչպիսի երկիր է Ադրբեջանը և ինչպես է այն գործում: «Այս առումով տեղեկատվության պակաս կա նաև արտաքին քաղաքականությամբ զբաղվող քաղաքական գործիչների մոտ... բայց իրականում ցանկացողները հեշտությամբ կարող են ամեն ինչ իմանալ Ադրբեջանի մասին, դա այդքան էլ դժվար չէ», - հավելեց նա: «Ադրբեջանն, ըստ էության, կլեպտոկրատական (ավազակապետական) բռնապետություն է, որը գիտակցաբար և դիտավորյալ ետ է պահել իր ժողովրդին զարգացումից, որպեսզի նրանց մեջ միշտ արթուն պահի Ղարաբաղը ետ վերցնելու ձգտումը: Այսպիսի երևույթ՝ այս ինտենսիվությամբ և մասշտաբներով, չի հանդիպում ոչ մի ուրիշ տեղ: Սա նշանակում է, որ մենք պետք է իրապես ճնշում գործադրենք Ադրբեջանի վրա, որպեսզի հասկացնենք նրանց, որ այլևս նրանք այսպես չեն կարող շարունակել և որ եթե երբևէ ագրեսիվ պատերազմ սանձազերծվի ավելի լայն մաշտաբներով, քան այն, ինչին ականատես եղանք, ապա ագրեսորը ծանր պատիժ կկրի»,- ասաց Ֆրանկ Էնգելը: Ըստ նրա՝ Ադրբեջանի ներկայիս ռեժիմին պետք է, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շարունակվի. դա նրանց անհրաժեշտ է իշխանությունը պահելու համար: «Եթե ղարաբաղյան հարցը վերանար ադրբեջանական քաղաքականությունից, ապա ներկայիս ռեժիմը կփլուզվեր: Այդ դեպքում Ալիևի ընտանիքը ոչ մի բանից կառչելու տեղ չէր ունենա: Մարդիկ կսկսեին պահանջել նավթադոլարների արդար բաշխում, կսկսեին հարցնել, թե ինչու են Ադրբեջանում ապրելու պայմաններն այդքան վատը, ինչու չկա խոսքի ազատություն և այլն: Այսպիսով իշխանությունը պահելու համար նրանց խիստ անհաժեշտ է, որ Ղարաբաղյան հակամարտությունը շարունակվի-ահա թե ինչու նրանք երբևէ չեն ընդունի փոխզիջումային որևէ տարբերակ»,- ասաց նա: Ֆրանկ Էնգելը Արցախյան հիմնախնդիրը դիտարկում է որպես ավելի մեծ խնդրի մի մաս, որը ներառում է նաև Թուրքիան: Նա գտնում է, որ այս հարցը պետք է դրվի ԵՄ-Թուրքիա օրակարգում: «Երբ Էրդողանն ասում է, որ իրենք Ադրբեջանի կողքին կկանգնեն «մինչև վերջ», ես երկու բան եմ եզրակացնում դրանից՝ առաջինը՝ ոչինչ չի արվում Բաքվում, որի մասին Թուրքիայում տեղյակ չեն և երկրորդը՝ «մինչև վերջ» ենթադրում է ոչ թե խաղաղության համաձայնագրի ստորագրում, այլ մեկ ուրիշ բան (ռազմական լուծում): Մենք պետք է այս հարցը դնենք ԵՄ-Թուրքիա օրակարգում»,- ասաց նա՝ ավելացնելով, որ այս համատեքստում կարևոր է նաև, որ Թուրքիան առերեսի իր պատմությունը և ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև խուսափի Ադրբեջանի հետ հավասարվելուց: «Թուրքիան պետք է ընդունի, որ ծաղրի առարկա կդարձնի իրեն, եթե այնքան ցածրանա, որ հայտնվի Ադրբեջանի հետ միևնույն լիգայում: Դա չի կարող Թուրքիայի համար ցանկալի տարբերակ լինել», -ասաց եվրախորհրդարանի պատգամավորը:

Կարդալ ավելին 08-28-2016

Երևանի վարչական շրջանների ներկայացուցիչներն ուստարվա մեկնարկին նվերներ են տարել Թալիշի ու Մատաղիսի դպրոցականներին
Երևանի վարչական շրջանների ներկայացուցիչներն ուստարվա մեկնարկին նվերներ են տարել Թալիշի ու Մատաղիսի դպրոցականներին

Երևանի վարչական շրջանների և ԼՂՀ շրջանների միջև համագործակցության ծրագրերի շրջանակում՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ներկայացուցիչներն այցելել են ԼՂՀ Մարտակերտի շրջանի Ալաշան գյուղ, ուր ժամանակավորապես հանգրվանել են նաև թալիշցիներ: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Թալիշի գյուղապետ Վիլեն Պետրոսյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցությանը վերաբերող հարցեր: Հյուրերն այցելել են գյուղի դպրոց, որին տրամադրվել է գունավոր տպիչ, իսկ 1-5-րդ դասարանցիներին` դպրոցական պայուսակներ ու գրենական պիտույքներ: Շենգավիթցիները եղել են նաև Մատաղիսում, հանդիպել գյուղապետ Զավեն Ավանեսյանի հետ, քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Գյուղի մանկապարտեզի ավարտական խմբի երեխաները նույնպես գրենական պիտույքներով դպրոցական պայուսակներ են ստացել, իսկ կրտսեր խմբերի երեխաները` խաղալիքներ: Երևանի Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմի ներկայացուցիչներն էլ այցելել են ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքապետարան, հանդիպում ունեցել սոցիալական պաշտպանության և առողջապահության բաժնի պետ Իվետա Դանիելյանի հետ: Դավթաշենցիները նույնպես գրենական պիտույքներով համալրված պայուսակներ են տարել, որոնք տրամադրվել են դպրոցահասակ երեխաներ ունեցող սոցիալապես անապահով ընտանիքներին:

Կարդալ ավելին 08-28-2016

«Կատարեցինք հունձի առաջին փորձը, թշնամին անմիջապես կրակեց մեր կոմբայնի ուղղությամբ». Թալիշի արտերի հունձն ավարտվել է «Կարմիր Խաչի»-ի օգնությամբ
«Կատարեցինք հունձի առաջին փորձը, թշնամին անմիջապես կրակեց մեր կոմբայնի ուղղությամբ». Թալիշի արտերի հունձն ավարտվել է «Կարմիր Խաչի»-ի օգնությամբ

Արցախի Թալիշ գյուղի հացահատիկի արտերում արդեն ավարտվել է հունձը, ինչը տեղի է ունեցել «Կարմիր Խաչ»-ի միջամտությամբ եւ առանց միջադեպերի: Ինչպես «Արմենպրես»–ին տեղեկացրեց Թալիշի գյուղապետ Վիլեն Պետրոսյանը, ընդհանուր առմամբ Թալիշում ցանված է եղել 510 հեկտար հացահ ատիկ, որից հաջողվել է բերքը անվնաս հնձել ու հավաքել 438 հեկտար տարածքում: «Հունձը կատարելու ճիշտ ժամանակը հունիսի 20-ից էր: Փորձեցինք «Կարմիր խաչ»-ի միջամտությամբ ապահովել բերքահավաք կատարողների անվտանգությունը: Մինչեւ ձեռք կբերվեր պայմանավորվածություն, արդեն հունիսի 30-ին կատարեցինք հնձի առաջին փորձը, եւ թշնամին անմիջապես կրակեց մեր կոմբայնի ուղղությամբ: Բարեբախտաբար, մենք մարդկային զոհ չունեցանք, սակայն հունձը մի քանի օր եւս ձգձգվեց, ինչն էլ հանգեցրեց բերքի որոշակի կորստի: 18 հեկտար արտ հրդեհվեց, 54 հեկտար էլ չհնձվեց՝ թշնամու դիրքերին շատ մոտ գտնվելու պատճառով: Հնձի ընթացքում «Կարմիր խաչ»-ի երկու մեքենա գտնվել են արտերի մոտ, ինչի շնորհիվ էլ մեզ հաջողվեց անվտանգ ավարտել հունձը: Հեկտարի միջին բերքատվությունը կազմել է 15-20 ցենտներ: 270 հեկտար ցանք կատարել է «Թալիշ» հիմնադրամը, 240 հեկտար՝ բնակիչները: Չհնձված արտերի հիմնական մասը պատկանում էր բնակիչներին: Բերքին որոշակի վնաս հասցրել էին նաեւ կրծողները, որոնց դեմ, անվտանգության խնդիրներից ելնելով, չկարողացանք ժամանակին պայքարել: Ինչեւէ, գոհ ենք, որ կարողացանք հավաքել բերքը»,- նշեց Վիլեն Պետրոսյանը: Ըստ գյուղապետի՝ առայժմ հարցականի տակ է նոր ցանքերի կատարումը, քանի որ վարելահողերը գտնվում են թշնամու նշանառության տակ: «Առայժմ անորոշ վիճակ է, չեմ կարող ասել՝ ցանք կլինի՞, թե՞ ոչ: Ամեն դեպքում ցանքի համար հարկավոր կլինի ընտրել ավելի ապահով, անվտանգ հատվածներ՝ չնայած թշնամին հեռահար հրետանիով էլ կարող է սպառնալ»,- հավելեց գյուղապետը: Թալիշում այս օրերին ընթանում են նաեւ այգեգործական եւ պտղի բերքահավաքի, անգամ՝ օղեթորման աշխատանքներ, որոնք իրականացնում են առանձին տնտեսություններ, սակայն Թալիշի բնակչությունը խուսափում է գյուղում վերահաստատվելուց: «Հիմա էլ նույնքան վտանգավոր է ընտանիքներ Թալիշում պահելը, որքան՝ ապրիլի առաջին օրերին: Մարդիկ շատ են ուզում տեր կանգնել իրենց գյուղին, տանը, ապրուստին, բայց առայժմ այդ հնարավորությունը, անվտանգության լիակատար երաշխիքներն ապահովված չեն»,- ներկայացրեց գյուղապետը:

Կարդալ ավելին 07-17-2016

Պարզաբանումներ Թալիշի ու թալիշցիների ապագայի վերաբերյալ
Պարզաբանումներ Թալիշի ու թալիշցիների ապագայի վերաբերյալ

Քանի որ վերջին օրերին շատերի մոտ կտրուկ աճել է թալիշցիների ու Թալիշի ապագայի վերաբերյալ հետաքրքրությունը, փորձեմ մի քանի պարզաբանում կատարել այդ հարցի շուրջ: Այս մասին պարզաբանում է beglaryan.info-ն 1. Պետական ուշադրություն. Ռազմական գործողությունների օրերից սկսած՝ Արցախի Հանրապետության պետական մարմինները, բազմաթիվ սրտացավ հայերի հետ միասին, ուշադրության ներքո են պահել բոլոր տեղահանվածների (այդ թվում՝ թալիշցիների) խնդիրները՝ ներառյալ կեցության, սննդի, կենցաղային և այլ տիպի: Այդ ընթացքում, բացի նրանց կացարաններով ապահովելուց և ցուցաբերված նյութական աջակցությունից, համապատասխան աշխատանքային խումբը պարբերաբար գնահատում էր տեղահանված քաղաքացիների կարիքները և տալիս անհրաժեշտ լուծումներ: Իհարկե, չեմ բացառում, որ ընթացքում որոշ բացթողումներ ու սխալներ էլ են գրանցվել, սակայն հիմնականում կարողացել ենք ընդառաջ գնալ բոլորիս առջև ծառացած խնդիրներին: Արդյունքում ոչ ոք զրկված չի եղել առնվազն առաջին անհրաժեշտության պայմաններից, և տեղահանվածների հիմնական մասն էլ վերադարձել է իրենց տները՝ բացառությամբ թալիշցիների: Իհարկե, որոշ դժվարություններ կային և կան ՀՀ-ում ապաստանածներին աջակցելու մասով, սակայն շնորհիվ ՀՀ պետական մարմինների հետ մեր համագործակցության, տեղի բնակչության ու ՀՀ-ում գործող միջազգային կազմակերպությունների ուշադրության՝ նրանց հիմնական խնդիրներն էլ են լուծում ստացել: Արդեն երկու անգամ նախարարության աշխատանքային խումբը մեկնել է ՀՀ և տեղում հանդիպումներ ունեցել թալիշցիների հետ: Նշածս ուշադրության ցուցիչներից մեկն էլ ոչ միայն պատասխանատու մարմինների ներկայացուցիչների, այլ նաև հանրապետության ղեկավար անձանց պարբերական հանդիպումներն են տեղահանվածների հետ: Մասնավորապես՝ վարչապետ Արայիկ Հարությունյանն է մի քանի անգամ հանդիպել նրանց, իսկ երեկ նախագահ Բակո Սահակյանը համակողմանի քննարկում ունեցավ տասնյակ թալիշցիների հետ: 2. Թալիշի վերականգնում. Այժմ ԱՀ կառավարությունը քննարկումներ է անցկացնում Թալիշի բնակիչների հետ՝ նրանց ժամանակավոր կացարաններից և իրենց ապաստանած վայրերից տեղափոխելու ավելի կենտրոնացված ու միջնաժամկետ կեցության բնակավայրեր, որտեղ նրանց կտրամադրվեն ավելի բարվոք պայմաններ՝ բնակվելու և աշխատելու համար: Թալիշի բնակիչների և ԱՀ իշխանությունների համատեղ որոշմամբ՝ այս պահին նախընտրելի չէ թալիշցիների վերադարձը հայրենի գյուղ, սակայն կառավարության օրակարգում մնում է նրանց վերադարձի հարցը: Բոլորի համոզմամբ՝ այս գործընթացի վերջնարդյունքը Թալիշի վերականգնումն է, ինչի ուղղությամբ համապատասխան քայլեր կատարվելու են: 3. Բնակարանային հարց. Կառավարությունը թալիշցիներին առաջարկում է տեղավորվել Շուշիում և Մարտակերտի շրջանի Ալաշան գյուղում առկա՝ նրանց համար նախապատրաստված տներում և կացարաններում, որտեղ ստեղծված են բնակության համար անհրաժեշտ նորմալ պայմաններ: Բացի դրանից, մի շարք համայնքներում ավարտին է մոտենում նոր տների կառուցման գործընթացը, որոնք նախատեսված էին վերաբնակիչների համար, սակայն այժմ կառավարությունը պատրաստվում է դրանք տրամադրել Թալիշի բնակիչներին: 4. ՀՀ-ում ապաստանած թալիշցիներ. Նշածս առաջարկները վերաբերում են նաև ՀՀ-ում ապաստանած թալիշցիներին, ում արդեն կոչ է արվել վերադառնալ Արցախ, որտեղ մենք պատրաստ ենք ապահովել սոցիալ-կենցաղային համապատասխան պայմաններ՝ ներառյալ բնակարաններ/կացարաններ: Ի դեպ, նրանց մի մասն արդեն աստիճանաբար վերադառնում է: 5. Կենսաթոշակների վճարում. Ինչ վերաբերում է ՀՀ-ում ապաստանած թալիշցիների կենսաթոշակների վճարման հարցին, ապա բոլոր տեխնիկական խնդիրներն արդեն լուծված են, և ապրիլի ու մայիսի կենսաթոշակներն ամբողջությամբ փոխանցված են նրանց հաշվեհամարներին: 6. Հետագա աջակցության համակարգում. Եթե որևէ մեկը հետաքրքրված է թալիշցիներին աջակցելով կամ նկատել է որևէ խնդիր և կարիք կա հրավիրել պետական մարմինների ուշադրությունը, ապա զանգահարեք աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ 047943367 հեռախոսահամարով: Հ.Գ. կոչ կանեի լրատվամիջոցներին և սրտացավ մարդկանց ձեռնպահ մնալ չճշգրտված տեղեկատվություն տարածելուց և անհիմն մեղադրանքներ ներկայացնելուց:

Կարդալ ավելին 05-26-2016

Թալիշցիներին տեղավորելու համար Արցախի կառավարությունն այլ բնակավայրեր է առաջարկել
Թալիշցիներին տեղավորելու համար Արցախի կառավարությունն այլ բնակավայրեր է առաջարկել

Թալիշցիները Թալիշ վերադառնալու առումով հոգեբանական խնդիր ունեն, ուստի Արցախի կառավարությունը, կապ հաստատելով թալիշցիների հետ, նրանց առաջարկել է բնակարաններ այլ բնակավայրերում: Այս մասին Tert.am-ին հայտնեց Արցախի վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանն՝ ասելով. «Մի քանի բնակավայրերում իրենց առաջարկել ենք բնակավայրեր և արդեն իսկ գործընթացը սկսված է, մի մասը Մարտակերտի շրջանի Ալաշյան բնակավայրն է, մյուսը` Կիչան, այլ տարբերակներ էլ այս պահին քննարկվում են, դեռևս վերջնական բան չկա, կնայենք, թե որ ընտանիքներն ինչ նախընտրություններ ունեն առաջարկված տարբերակներից, վերջնական որոշում կկայացնենք»: Նշենք, որ երեկ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ի պատասխան հարցին, թե թալիշցիները ե՞րբ կարող են վերադառնալ իրենց բնակավայր, ասել էր. «Հիմա Թալիշում անվտանգ է, համապատասխան պայմաններ պետք է ստեղծվեն, որ վերադառնան: Հրադադարի ռեժիմը հարաբերական պահպանվում է, կարծում եմ՝ դա պայմաններ է ստեղծում ԼՂՀ ղեկավարության համար, որպեսզի իրենք աշխատեն, պայմաններ ստեղծվեն, որ այդ հրետակոծություններից հետո ժողովուրդը վերադառնա»: Այն հարցին, թե արդյո՞ք սա պայմանավորված է հայկական Զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող դիրքերի կորստի հետ: Որին ի պատասխան`Արտակ Բեգլարյանը հիշեցրեց ԼՂ վարչապետ Արայիկ Հարությունյանի այն հայտարարությունը, որ եթե նույնիսկ որևէ դիրք կորցրած չլինեինք, ապա ԼՂՀ կառավարությունը և անձամբ ինքը կնախընտրեր, որ թալիշցիները Թալիշ չվերադառնան, քանի որ հոգեբանական խնդիր կա,և , բնականաբար,շատ մոտ է Ադրբեջանի հետ շփման գծին:

Կարդալ ավելին 05-25-2016

Ստեփանակերտում կայացել է «Թալիշ» գրքի շնորհանդեսը
Ստեփանակերտում կայացել է «Թալիշ» գրքի շնորհանդեսը

Ստեփանակերտի քաղաքային պատկերասրահում կայացել է հայ անվանի գրող, հրապարակախոս Մաքսիմ Հովհաննիսյանի «Արցախապատում» շարքի «Թալիշ» գրքի շնորհանդեսը: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` բացման խոսքով միջոցառմանը հանդես է եկել ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը` նշելով, որ այս գիրքը շատ համահունչ է Արցախում ստեղծված իրավիճակին: Մ. Հովհաննիսյանն իր ելույթում ընդգծել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի` Արցախ աշխարհի այդ գողտրիկ անկյան կարևորությունը. այն դարեր շարունակ մեր ժողովրդի և´ ուրախությունների և´ ողբերգությունների յուրօրինակ վկան է եղել: «Շատ մութ ամպեր են անցել նրա գլխով և շատ արհավիրքներ է տեսել, սակայն նա դարեր շարունակ մնացել է կանգուն: Թալիշցիները թև-թիկունք են դարձել միմյանց, զարկել են թշնամուն` զարկվել, ընկել, բայց երբեք չեն ծնկել. անառիկ ու անարատ են պահել Արցախ աշխարհի այսքան թանկ մեր մի կտոր հողը, և որպես պատգամ այն փոխանցել են մերօրյա սերունդներին»,-ասել է Մ. Հովհաննիսյանը և ընդգծել «Թալիշ» գրքի հեղինակ Նիկոլայ Օհանյանի կատարած մեծ գործը. նա տասնյակ տարիներ թերթել և ուսումնասիրել է գյուղի մասին պատմվող գիրք-մատյանները, ոտքով շրջել գյուղի հարևանությամբ ծվարած վանքերն ու ավերակները, մենավոր մատուռները, հավաքել գութանի բերանից սպրդած խաչքարեր և քանդակներ և իր ամբարած ողջ նյութերի հիման վրա շարադրել հարազատ Թալիշի պատմությունը` փայփայելով այն հույսը, որ իրենից գալիք սերունդներին որպես հիշատակ է թողել այս գիրքը: «Ներկայումս էլ շարունակվում է գրվել Արցախի ու Թալիշ գյուղի պատմությունը` ընդգրկելով արցախյան ողջ գոյապայքարը: Թալիշի հերոսական պայքարը գրի առնելու և սերունդներին հանձնելու համար շնորհակալ գործ են կատարել նաև Սաշա Սարգսյանը, Սլավա Բայունցը և ուրիշներ: Արցախի ու Թալիշի հերոսական պատմության տարեգրությանը վերաբերող Ս. Սարգսյանի և Ս. Բայունցի` արցախյան գոյամարտին, մասնավորապես, թալիշցի ազատամարտիկներին նվիրված նյութերը ևս տեղ են գտել «Արցախապատում» մատենաշարում,-մանրամասնել է Մ. Հովհաննիսյանը և հավելել,- կարևորն այն է, որ հասարակ, արհեստավոր Ն. Օհանյանը կարողացել է իմի բերել եղած նյութերը և այն պահ տալ սերունդներին: Գրքի մեջ ռեղ են գտել թալիշցի պարզ ու մաքուր, աշխատասեր, իրենց հողին նվիրված մարդկանց սրամտություններ ևս»,-ավելացրել է Մ. Հովհաննիսյանը: Գրքի խմբագիր Շուրա Օհանյանը, քաջատեղյակ լինելով հայրենի Թալիշի անցյալին ու ներկային, արգասավոր օգնությունն է բերել այս կարևոր գրքի լույսընծայմանը: «Թալիշցին միշտ էլ եղել է լավատես: Ապրիլյան իրադարձությունները մեկ անգամ ևս փաստեցին թալիշցիների հզոր ու անպարտելի ոգին: Ես համոզված եմ, որ Արցախի հյուսիսային դարպաս համարվող Թալիշը որպես փյունիկ վեր է հառնելու, շենանալու է ու դարեր հարատևի»,- իր խոսքում մասնավորապես ասել է Շ. Օհանյանը:

Կարդալ ավելին 05-22-2016

Ծնվել է Թալիշում զոհված Հրաչի առաջնեկը. կոչել են Անահիտ՝ հոր ցանկությամբ
Ծնվել է Թալիշում զոհված Հրաչի առաջնեկը. կոչել են Անահիտ՝ հոր ցանկությամբ

Շիրակի մարզի Ախուրյան գյուղի Ախուրյանի Մոր ու մանկան հիվանդանոցում այսօր՝ մայիսի 6-ին, ծնվել է Թալիշում ապրիլի 3-ին զոհված Հրաչ Գալստյանի եւ Անուշ Օհանյանի դուստրը: Հիվանդանոցից մեզ տեղեկացրին, որ ծննդաբերությունը նորմալ է ընթացել, հիվանդանոցում են մնալու մինչեւ մայիսի 12-ը: «Երեխային անվանել են Անահիտ՝ հոր ցանկությամբ, երեխան ժամկետից 10 օր շուտ է ծնվել՝ նրա լույս աշխարհ գալուն սպասում էին մայիսի 17-ին»,-ասաց նա:

Կարդալ ավելին 05-06-2016

Փոքրիկ Լեռնային Ղարաբաղը Հարավային Կովկասում պայքարում է իր անկախության համար. Tageblatt
Փոքրիկ Լեռնային Ղարաբաղը Հարավային Կովկասում պայքարում է իր անկախության համար. Tageblatt

Փոքրիկ Լեռնային Ղարաբաղն իր 150 հազար բնակչությամբ Հարավային Կովկասում պայքարում է իր անկախության համար։ Ադրբեջանի հետ պատերազմը, որը սառեցված էր համարվում, ապրիլին սրվեց, ռազմական գործողությունները ամենալայնածավալն էին 1994-ից հետո: Այս մասին գերմանական Tageblatt պարբերականում գրում է հոդվածագիր Արմանդ Բաքը՝ անդրադառնալով ապրիլին ծավալված մարտական գործողություններին։ «Այստեղ կրակոցներ հնչում են արդեն ավելի քան քառորդ դար։ Աշխարհի կողմից գրեթե մոռացված այս հակամարտությունը ապրիլի սկզբին նորից պատերազմի վերածվեց՝ որքան հանկարծակի, նույնքան էլ կարճատեւ։ Քառօրյա պատերազմից հետո 2 կողմերը միասին պաշտոնապես հայտնել են 110 զոհի մասին»,- գրում է հոդվածագիրը, որն այցելել էր Լեռնային Ղարաբաղ տեղում իրավիճակին ծանոթանալու։ «Հետագայում եւս անկախ մնալու եւ միջազգայնորեն ճանաչվելու համար Լեռնային Ղարաբաղը պետք է ոչ միայն խրամատներում պայքարի, այլ նաեւ նախարարների, խորհրդարանների եւ նախագահների մակարդակով»,- շարունակում է Արմանդ Բաքը եւ հիշեցնում Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելի ելույթը, ով նշել էր, որ այս թեմայով վերջին քննարկումները ԵՄ խորհրդարանում շատ դրական էին, ավելի լավ, քան նախկինում։ «Բանն այն է, որ Ադրբեջանն արդեն այլ լույսի տակ է երեւում։ Բաքուն մերժեց ԵԱՀԿ Մինսկի խմբի հաշտության առաջարկները։ Դա իր հտեւանքներն ունեցավ. աշխարհն հիմա ավելի շատ իր հայացքն ուղղել է Լեռնային Ղարաբաղին»,- ասել էր պատգամավոր Ֆրանկ Էնգելը։ Հեղինակը մեջբերում է նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին, որն ավելի վաղ այս կապակցությամբ ասել էր. «Խոսում են մեր մասին, բայց չեն ուզում խոսել մեզ հետ։ Դա ոչ մի բանի չի կարող հանգեցնել»։ Հեղինակը եղել է դիրքերում եւ զրուցել հայ զինվորների հետ։ «Ղարաբաղի դիրքերից գրեթե 400 մ այն կողմ իրենց խրամատներում նստած են ադրբեջանցի զինվորները։ Դիտակետից հստակ երեւում են բաժանարար գծերը։ Դիրքի պատասխանատու Թեւոս Հարությունյանը լրագրողներին ասում է. «Մենք զինվորներ ենք, մենք պաշտպանելու ենք մեր հայրենիքը մինչեւ արյան վերջին կաթիլը»։ «Վերադառնանք ընտանիքների մո՞տ։ Միայն երբ այստեղ անելիք չենք ունենա»,- ասում է զինվորներից Ալեն Մինասյանը։ «Նորմալ մարդիկ հոգնում են շարունակվող արտակարգ իրավիճակից,- գրում է հեղինակը,- բայց քաղաքական որոշումներ կայացնողներն այլ կերպ են մտածում։ Զինվորները գիտեն, որ խաղաղություն գտնելն իրենց առաջադրանքը չէ: Դա թողել են քաղաքակ գործիչներին։ Քաղաքականությունը, սակայն, տասնամյակներ շարունակ սայթաքում է խաղաղություն գտնելու ճանապարհներին»:

Կարդալ ավելին 05-06-2016

Պատմությունը  կրկնվում է…
Պատմությունը կրկնվում է…

2016 թվական ապրիլի 2: Ուղիղ 12 օր էր մնացել տոնելու Թալիշի ազատագրման 22-րդ տարեդարձը, բայց… սպասվող ուրախությունը վերածվեց վշտի ու տառապանքի, լացի ու ափսոսանքի: Ապրիլի 1-ի գիշերը` 2-ի լուսադեմին Թալիշը զարթնեց ռումբերի պայթյունից: Զարթնեց հինավուրց գյուղը և տեսավ խուճապահար մարդկանց, գլուխը կորցրած իր ժողովուրդին, որոնք անկանոն դես ու դեն էին վազում` պատսպարվելու հրթիռահրետակոծությունից: Մտածում էին, որ սովորական արկակոծություն է և շուտով կդադարի…, բայց չէ, քանի գնում ավելի էր ուժգնանում հրետակոծությունը: Թշնամին գործի էր գցել իր ողջ զինանոցը և կրակում էր ականանետերից, թնդանոթներից, տանկերից, գրադ կայանքներից, ինչպես նաև ավերիչ հրթիռներից, նույնիսկ <Տօս> և <Սմերչ> տիպի կայանքներից: Արկերը կարկուտի նման թափվում էր գյուղի վրա, քարուքանդ անելով ամեն ինչ: Այլընտրանք չկար. Մարդիկ թողած տուն ու տեղ, փաղչում էին գյուղից, փաղչում էին փրկելու իրենց, փրկելու երեխաներին, փրկելու իրենց ընտանիքը: Ապրիլյան սովորական այդ օրը դատարկվեց գյուղը: Տխրեց Թալիշը, տխրեց, որ այլևս իր հետ չի հարազատ ժողովուրդը, դարերով իրեն պահպանած, իրեն փայփայած մարդիկ: Տխրեց, որ չի տեսնի աշխատանքի շտապող մարդկանց, դպրոց գնացող աշակերտներին և մանկապարտեզ հաճախող անհոգ ու ուրախ երեխաներին: Տխրեց, որ առավոտ շուտ չի լսի աքլորի կանչը, կովերի բառաչը, ոչխարների մկկոցը: Տխրեց, որ չի տեսնի թե ոնց են մարդիկ հավերին կուտ տալիս, կովերին ու ոչխարներին հանդ ուղարկում: 2016 թվականի ապրիլի 2-ին տեղի ունեցավ այն, ինչը բոլորովին չէինք սպասում: Թալիշը ևս մեկ անգամ դատարկվեց, ժողովուրդը տեղահանվեց և տնավեր դարձավ: Ապրիլի 2-ից մինչև 5-ը քառօրյա պատերազմը անհասկանալի մի բան էր, որ ոչ-ոք չկարողացավ բացատրություն տալ` թե ինչու և ինչի համար…: Արդյունքում թալիշեցին երկրորդ անգամ փախստական դարձավ: Ապրիլի 2-ին և հետագա օրերին մոտ 90 ընտանիքներ տեղափոխվեցին և ապաստան գտան Հայաստանի տարբեր քաղաքներում և շրջաններում: Մնացածները տեղավորվել են Արցախի տարբեր բնակավայրերում: Ամենաառաջին քայլը, որ պետք է անեինք, դա մարդկանց ցուցակագրումն էր` ովքեր որտեղ են ապաստանել: Մեր խնդրանքին արձագանքեց և սրտացավ վերաբերմունք ցուցաբերեց Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակը: Նրանց աշխատակիցները ստանալով ցուցակները, անմիջապես սկսեցին աշխատել տեղերում` այցելելով բոլորին, հասկանալու նրանց խնդիրներն ու կարիքները: ՄԱԿ Երևանյան գրասենյակը <Առաքելություն Հայաստան> կազմակերպության միջոցով ցուցաբերելով մարդասիրական մոտեցումներ, զգալի նյութական և բարոյական օգնություն կատարեցին տեղահանված թալիշցիներին: Այսօր հարց է բարձրացված թոշակառուների և նպաստառուների հարցը լուծելու համար, ինչպես նաև լուծելու մարդկանց կացարանների հարցը: Սրանով զբաղվում է Միգրացիոն պետական ծառայությունը` համագործակցելով Արցախի և Հայաստանի սոցապ ծառայությունների հետ:

Կարդալ ավելին 05-05-2016

Թալիշի 90 ընտանիք տեղափոխվել է Հայաստան. Նրանք օգնության կարիք ունեն
Թալիշի 90 ընտանիք տեղափոխվել է Հայաստան. Նրանք օգնության կարիք ունեն

Ապրիլի սկզբի քառօրյա պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված թալիշցիները սոցիալական ու կացարանի խնդիրներ ունեն: Թալիշի համայնքի հարցերը համակարգող Սլավա Բայունցը Lragir.am-ի հետ զրույցում ասաց, որ Թալիշից Հայաստան է տեղափոխվել 90 ընտանիք՝ 370 մարդ: Նրանց բոլորի խնդիրները լուծելու համար նամակ է ուղարկվել Հայաստանի կառավարություն, սպասում են գործողությունների: Օր առաջ կառավարությունը պետք է հրատապ քայլեր ձեռնարկի այս մարդկանց կացարանի ու սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ: «Ճիշտն ասած, սկզբում չէին անում, դաժե մինչև ամսի 20 քանիսը ընդհանրապես որևէ քայլ չէին ձեռնարկում, դրանից հետո սկսեցին զբաղվել»,- ասաց Բայունցը: Թալիշից Հայաստան տեղափոխված ընտանիքները սոցիալական խնդիրներ ունեն, պետք է նրանց կացարանի, նպաստների ու թոշակների՝ Հայաստան տեղափոխման, ինչպես նաև զբաղվածության հարցը լուծվի: Նրանք, ովքեր Թալիշում ապահովված էին, Սլավա Բայունցի խոսքով, ունեցվածքը թողել են այնտեղ ու եկել Հայայստան: «Իրենք ունեցվածքի մի մասը դրել են վար ու ցանք են արել, բայց դե թողեցին եկան: Կարող է եղանակային պայմաններն այնպիսին լինեին, որ դրանից միլիոններ աշխատեին, բայց մնաց այնտեղ: Բացի այն, որ նրանց տուն ու տեղը քանդվել է, գործն էլ մնաց այնտեղ: Կարող է մի 5-10 ընտանիք հնարավորություն ունենան Հայաստանի մարզերում էժան բնակարաններ առնել, բայց մյուս ընտանիքները հնարավորություն չունեն»,- ասաց նա: Հայաստան տեղափոխված թալիշցիները բնակվում են հեռու ու մոտիկ ազգականների տանը: Բայց երկար չեն կարող այդպես ապրել: «Էսօր բարեկամներն էլ լավ օրի չեն, զոռով են պահում նրանց»,- ասաց Բայունցը: Այս ընտանիքներից 12-ն են բնակվում Երևանում, մնացածը՝ տարբեր մարզերում: Սլավա Բայունցն ասաց, որ նրանք համաձայն են ապրել ցանկացած մարզում, միայն թե կացարանի ու սոցիալական խնդիր չունենան: Այս ընթացքում, ինչ թալիշցիները տեղափոխվել են Հայաստան, նրանց պետական աջակցություն ընդհանրապես չի հատկացվել: «Միգրացիոն ծառայության հետ ենք աշխատանք տանում, Արցախի սոցապ նախարարը Հայաստանում է, փորձում են խնդիրները լուծել: ՄԱԿ-ի փախստականների գրասենյակը Առաքելություն Հայաստանի միջոցներով է նյութական աջակցություն հատկացրել մի մասին: Մի մասն էլ դեռ չեն ստացել աջակցությունը, սպասում են»,- նշեց նա: Վարչապետ Հովիկ Աբրահամյանին ուղղված նամակում շարադրվել են վերոնշյալ բոլոր խնդիրները, գրել են, որ ավելի քան 20 օր է, ապրելով Հայաստանում, թալիշցիների կացարանի խնդիրը չի լուծվում: Նրանք արդեն տեղեկացվել են, որ խնդիրը ներկայացվել է Տարածքային կառավարման նախարարին, սպասում են լուծումների: «Սպասում ենք, տեսնենք կառավարությունն ինչ կանի: Խնդիրն այն է, որ այսօր Երևանում ոչ մի հանրակացարանում ազատ տեղ չկա, սիրիահայերի հոսքի պատճառով բոլորը բնակեցված են: Հիմա թե որտեղից միջոցներ կճարեն, ինչ կանեն, դա անհայտ է, սպասում ենք»,- նշեց Բայունցը:

Կարդալ ավելին 05-03-2016

Այսօր տոն է Արցախի յուրաքանչյուր ընտանիքում. Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ
Այսօր տոն է Արցախի յուրաքանչյուր ընտանիքում. Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ

Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 23-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ: Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորմամբ՝ Բակո Սահակյանի ուղերձում ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ՝ Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ: Այսօր տոն է Արցախի յուրաքանչյուր ընտանիքում. մեր երկրում դժվար թե գտնվի մի ընտանիք, որը մասնակից եղած չլինի հայրենիքի պաշտպանության սուրբ գործին: Տոն է ողջ հայ ժողովրդի համար, որովհետեւ աշխարհի տարբեր ծայրերից շատ քաջ հայորդիներ են մասնակցել Արցախի ազատության ու անկախության կերտմանը: Ես շնորհավորում եմ բոլորիդ եւ հատկապես նրանց, ովքեր զօր ու գիշեր հսկում են հայրենի երկրի սահմանները, պաշտպանում հարազատ ժողովրդի անդորրը, հնարավորություն տալիս մեզ ապրել ու արարել խաղաղ երկնքի տակ: Նրանք մեր խիզախ զինվորներն են, սպաներն ու գեներալներն են մեր հերոսական բանակի, որը եղել է, կա ու կլինի մեր ժողովրդի հպարտությունն ու պարծանքը, նրա անվտանգության հիմնական երաշխավորը: Թանկագի՛ն բարեկամներ, Այս տոնական օրը մաղթում եմ բոլորիդ խաղաղություն, քաջառողջություն, հաջողություններ ու ամենայն բարիք, հայրենիքի պաշտպաններին` անպարտելի ուժ ու զորություն։ Հավե~րժ փառք ու պատիվ Արցախի նվիրյալ զավակներին»:

Կարդալ ավելին 02-23-2016

Նախագահը Մատաղիսում մասնակցել է ՊԲ զինծառայողների համար նոր շենքի բնակարանամուտի արարողությանը
Նախագահը Մատաղիսում մասնակցել է ՊԲ զինծառայողների համար նոր շենքի բնակարանամուտի արարողությանը

Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 16-ին այցելել է Մարտակերտի շրջան: ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ Մատաղիս ավանում Նախագահը մասնակցել է պաշտպանության բանակի զինծառայողների համար նոր բազմաբնակարան շենքի բնակարանամուտի հանդիսավոր արարողությանը: Այնուհետև Բակո Սահակյանը Մարտակերտ շրջկենտրոնում մասնակցել է զինծառայողների համար բազմաբնակարան շենքի հիմնարկեքի արարողությանը: Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել մոսկվաբնակ բարերար Ռուբեն Գրիգորյանին նման կարևոր ծրագրերին աջակցելու համար` դա որակելով որպես հայրենասիրության օրինակելի դրսևորում: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ զինծառայողների սոցիալական պայմանների բարելավումն այսուհետ ևս կլինի պետության հատուկ ուշադրության կենտրոնում: Միջոցառմանը մասնակցում էին պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, պաշտոնատար այլ անձինք:

Կարդալ ավելին 02-16-2016

Командос: В случае столкновения Азербайджан будет полностью уничтожен
Командос: В случае столкновения Азербайджан будет полностью уничтожен

Если между Арменией и Азербайджаном произойдет крупное столкновение из-за карабахского вопроса, это приведет к одностороннему уничтожению Азербайджана. Об этом заявил на пресс-конференции 3 февраля участник карабахской войны, генерал-майор Аркадий Тер-Тадевосян (Командос). По его словам, это мнение также многих экспертов, союзников Азербайджана и Турции. «Мы не желаем войны, но Азербайджан может пойти на авантюру. Основываясь на международном праве, мы можем нанести и нанесем превентивный удар», - подчеркнул Аркадий Тер-Тадевосян. Командос также добавил, что в Азербайджане сложилась очень сложная ситуация в контексте положения нацменьшинств.

Կարդալ ավելին 02-03-2016

Հակառակորդը հայկական դիրքերի ուղղությամբ կրակ է բացել հրետանային ականանետերից և «ՀԱՆ-17» նռնականետերից
Հակառակորդը հայկական դիրքերի ուղղությամբ կրակ է բացել հրետանային ականանետերից և «ՀԱՆ-17» նռնականետերից

Փետրվարի 1-ին և լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է հակառակորդի ակտիվության նկատելի աճ։ ԼՂՀ ՊՆ Մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նշված ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը տարբեր տրամաչափի հրաձգային («AK» ինքնաձիգերից, «ДШК» գնդացիրներից, «СВД» և «Իստիգլալ» տիպի դիպուկահար հրացաններից /, հրետանային (60 և 82 մմ-ոց ականանետերից) և հաստոցավոր ավտոմատ նռնականետերից («ՀԱՆ-17») հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է ավելի քան 900 կրակոց: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հակառակորդի նախահարձակ գործողությունները ճնշելու նպատակով դիմել են կանխարգելիչ քայլերի և վստահորեն ապահովել առաջնային բնագծի պաշտպանությունը:

Կարդալ ավելին 02-03-2016

ШАУМЯНОВЦЫ НЕ ТЕРЯЮТ НАДЕЖД
ШАУМЯНОВЦЫ НЕ ТЕРЯЮТ НАДЕЖД

Два года назад, 31 января, не стало Кима КАГРАМАНЯНА. Писатель, педагог, журналист, доктор исторических наук, он на протяжении более двух десятилетий выпускал газету "Мрави гоганджнер" ("Колокола Мрава"). В бумажной версии и через интернет это издание помогало изгнанным оккупантами из Шаумяновского района Нагорного Карабаха армянам найти друг друга, сплотиться, поделиться надеждами на возвращение в родные очаги... В ВЫШЕДШЕМ В ФЕВРАЛЕ 2014 ГОДА ЮБИЛЕЙНОМ, 200-м НОМЕРЕ ГАЗЕТЫ были помещены некролог Кима Арутюновича и его же статья, размышления о пути, пройденном "Колоколами Мрава". После этого на некоторое время выпуск газеты прекратился. А в январе нынешнего года в редакцию "ГА" пришло письмо от вдовы Каграманяна - Любови Давидовны Гевондян. Она сообщила: "Читатели "Мрави гоганджнер" продолжают посылать нам письма из разных городов и стран. Дело Кима продолжается. Правда, мы выходим ныне в электронном варианте на сайте: www.mrav.am". Итак, с какими чувствами входили в 2016 год гюлистанцы? На первой странице царят праздничные настроения. А еще молодая пара Давид Гевондян и Лина Асрян сообщают о своей свадьбе в Москве. Внук Армен произвел в чин дедушек Арустама Каграманяна и Сергея Иваняна. Света Вердян из Краснодара просит по возможности переслать книги Кима Каграманяна. На 2-й странице Саркис Мкртчян посвятил покинувшему шаумяновцев 2 года назад редактору газеты много теплых слов: "Он навсегда останется в наших сердцах, своим патриотизмом, добровольной миссией подвижника, взявшегося издавать газету и крепить веру разбросанных по свету шаумяновцев. Еще не вечер. Земля помнит и ждет своего хозяина". 1 января - двойной праздник для заместителя председателя Воронежского регионального отделения Союза армян России Размика Петросяна, учитывая, что он родился в этот день. И даже на сей раз тройной, потому что Петросяну исполнилось 75 лет. Его поздравляет с юбилеем губернатор Воронежской области Алексей Гордеев. Географический раздел газеты посвящен водным ресурсам Шаумяновска. Три реки и множество родников района веками служили армянам. Правда, в советский период азербайджанцы ставили всякие препоны, отводя большую часть воды хлопковым полям районов Азербайджана. Поименно перечисляются многие родники, с которыми была связана жизнь гюлистанцев. Около одного из них (Глен-ахпюр) расположена крепость, где в 1813 году был подписан судьбоносный Русско-персидский Гюлистанский договор. Парандзем Каграманян из Тульской области рассказывает об армянской общине города Алексин. Здесь уже несколько лет действует воскресная школа, где дети учатся говорить, писать на армянском, танцам и песням. В ГАЗЕТЕ ЕСТЬ НОВОГОДНЕЕ СТИХОТВОРЕНИЕ КИМА МАРТИРОСЯНА из Санкт-Петербурга, элементы фольклора, забавные истории. Так, известный своими непредсказуемыми репликами Сакан, когда сваты пришли просить руки его дочери Лены, сказал: "На этот раз согласен, в другой раз не дам..." Не покидало чувство юмора шаумяновцев порой даже на похоронах. Когда карачинарец Акуп-даи скончался в преклонном возрасте, многие у гроба, обращаясь к покойному, говорили: "Акуп-даи, вот пойдешь и передашь..." Имелись в виду весточки усопшим ранее. А вдова Тамара под нос пробурчала: "Ага, сейчас прямо и вскочит, и понесется с вашими последними известиями". А когда уже в наши дни хоронили в Калининградской области тоже очень старого Арменака, на дне ямы обнаружили телефонный кабель. Зять его на прощание предложил: "Давай я на бумажке покойному наш телефон оставлю. Мало ли? Вдруг кто его обидит. Пусть домой позвонит". Судьба жестоко обошлась с гюлистанцами, лишив их дома на земле, на которой они жили тысячи лет. В сентябре 1991 года в полном соответствии с правовыми нормами существовавшего тогда СССР они осуществили легитимный выбор, выйдя вместе с НКАО из состава Азербайджана. Но были изгнаны из родных очагов в июне 1992 года при обстоятельствах, нуждающихся в глубоком анализе серьезных историков. Проживая сегодня в Армении, НКР и других местах, они знают, что возвращение возможно, только если ты помнишь и веришь. P.S. Газету "Мрави гоганджнер" ныне подписывает Сона Каграманян, дочь Кима.

Կարդալ ավելին 02-02-2016

Ամեն ինչ անում ենք համաժողովրդական բանակի վերածվելու համար. Սեյրան Օհանյան
Ամեն ինչ անում ենք համաժողովրդական բանակի վերածվելու համար. Սեյրան Օհանյան

Հայոց բանակի ռազմաքաղաքական ղեկավարությունը և բանակն ամեն ինչ անում են՝ համաժողովրդական բանակի վերածվելու համար: Այս մասին այսօր հայտարարեց Բանակի օրվա Եռաբլուր պանթեոն այցելած ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ «Համաժողավրդական բանակի վերածվելու համար, մեր ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար: Խորհրդանշանական է, որ այսօր առավոտյան բոլորս այցելում ենք Եռաբլուր, մեր մարտական ընկերներին, նրանց ընտանիքներին շնորհավորելու համար»,– ասաց նա։ ՀՀ պաշտպանության նախարարը հավելեց, որ Հայոց բանակի մարտունակությունը թույլ է տալիս ասելու, որ հայկական բանակը տարածաշրջանում իր խոսքով` փոխգործունակ, մրցունակ, և հաղթանակած բանակ է: Նշենք, որ առավոտից Եռաբլուր են այցելել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, Հայ առաքելական եկեղեցու Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:

Կարդալ ավելին 01-28-2016

2015-ին հակամարտությունը թեւակոխեց որակական նոր փուլ. Սեյրան Օհանյան
2015-ին հակամարտությունը թեւակոխեց որակական նոր փուլ. Սեյրան Օհանյան

2015 թվականը հայոց բանակի համար ձեռքբերումների եւ որակական առաջընթացի տարի էր, որի ընթացքում Զինված ուժերը կատարեց իր առաքելությունը` վստահորեն ապահովելով Հայաստանի ու Արցախի անվտանգությունը: Այս մասին այսօր` Հայոց բանակի 24-ամյակին նվիրված միջոցառմանը հայտարարեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Տարին առանձնացավ սահմանագծում ստեղծված աննախադեպ լարվածությամբ, հակառակորդի կողմից մեկը մյուսին հաջորդող դիվերսիոն գործողություններով եւ անգամ տանկային կրակի կիրառմամբ: Հակամարտությունը թեւակոխեց որակական նոր փուլ եւ միայն դիվանագիտական ու ռազմական ասպարեզներում ՀՀ նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի անձնական ուղղորդմամբ կառավարության որոշումների անշեղ կատարմամբ եւ Հայկական բանակի ստորաբաժանումների ներդաշնակ ու փոխկապակցված գործողությունների շնորհիվ, առաջնորդվելով փոքր ուժերով, մեր խնդիրների նշանաբանով մեզ հաջողվեց ժամանակին հակահարված տալ հակառակորդի բոլոր գործողություններին եւ կանխարգելել զինված դիմակայության հետագա սրումը»,- NEWS.am-ի փոխանցմամբ՝ ասաց Սեյրան Օհանյանը: Պաշտպանության նախարարը նշեց, որ 1994 թվականի մայիսին հաստատված հաղթական զինադադարին հաջորդած զինված դիմակայությունը չի վերաճում լայնածավալ ռազմական գործողությունենրի ոչ միայն հայկական բանակի ստորաբաբաժանումների բարձր պատրաստվածության եւ ժամանակակից սպառազինության, այլեւ հայ զինվորների եւ սպաների նվիրումի, ջանքերի, նրանց սխրանքների, եւ, ցավոք, երբեմն էլ կյանքերի գնով:

Կարդալ ավելին 01-28-2016

Բակո Սահակյանը շնորհավորել է Սերժ Սարգսյանին
Բակո Սահակյանը շնորհավորել է Սերժ Սարգսյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 28-ին Բանակի օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին. տեղեկացնում է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։ Ուղերձում ասված է. «Մեծարգո Սերժ Ազատի, Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Բանակի օրվա կապակցությամբ, տոն, որը թանկ ու հիշարժան է յուրաքանչյուր հայի համար: Հայոց փառապանծ բանակը անկախության ծնունդն է, ողջ հայ ժողովրդի հպարտությունը, որին նա սիրում ու փայփայում է հարազատ զավակի պես: Նրա քաջարի զինվորներն այսօր էլ, իրենց հերոս պապերի ու հայրերի օրինակով, անձնվիրաբար ծառայում են հայրենիքի պաշտպանության սուրբ գործին` ցուցաբերելով անկրկնելի սխրանք ու խիզախություն: Բանակի ստեղծման ու կայացման, նրա շարունակական զորացման ու բարգավաճման գործում մեծ է Ձեր անձնական ավանդը: Դուք արել և անում եք հնարավորը՝ հայկական երկու հանրապետությունների պաշտպանունակության ամրապնդման, համազգային խնդիրների լուծման ու նպատակների իրականացման ուղղությամբ: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ողջ անձնակազմին` այս նվիրական տոնի կապակցությամբ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու մեծագույն հաջողություններ` ի փառս Մայր Հայրենիքի և հարազատ ժողովրդի»:

Կարդալ ավելին 01-28-2016

Սեյրան Օհանյան. Երկու ուժի պիտի ապավինենք՝ Հայոց բանակի հրամանատարությանն ու զինվորին
Սեյրան Օհանյան. Երկու ուժի պիտի ապավինենք՝ Հայոց բանակի հրամանատարությանն ու զինվորին

Մեր հերոսների կյանքի շնորհիվ է, որ Հայոց բանակը կարողանում է պաշտպանել երկիրը և զսպել հակառակորդին։ Այս մասին այսօր Նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ Սեյրան Օհանյանը: «Ուզում եմ ասել՝ խոնարհվում ենք բոլորի առջև՝ անուն առ անուն, յուրաքանչյուր ընտանիքի վիշտը սփոփում է միայն զոհվածի արժանապատվությունը, հասարակության կողմից ցավը կիսելը և ժամանակը»,- ասաց Պաշտպանության նախարարը: Նա նշեց՝ գործ ունենք մի հարևանի հետ, որը չի հասկանում մարդկային լեզու. «Այս փորձություններից դուրս գալու համար կան երկու սրբություն, որոնց ուժին պետք է ապավինենք ՝ Հայոց բանակի հրամանատարությունը և նրանց ենթակա զինվորները»,- ամփոփեց Սեյրան Օհանյանը:

Կարդալ ավելին 01-28-2016

Հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն փորձ և հետ շպրտվել իր ելման դիրքերը
Հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն փորձ և հետ շպրտվել իր ելման դիրքերը

Հունվարի 25-ին և լույս 26-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը դիմել է սադրիչ գործողությունների։ ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նշված ժամանակահատվածում ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 և 82 միլիմետրանոց ականանետերից ու ՀԱՆ-17 տիպի նռնականետից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել են շուրջ 600 կրակոց: Բացի վերոնշյալից, հունվարի 26-ին՝ ժամը 04:30-ի սահմաններում, հակառակորդը շփման գծի հարավային ուղղությամբ ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական փորձ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի դիվերսիոն խմբի առաջխաղացումը և ստիպել վերջիններիս հետ շպրտվել իրենց ելման դիրքերը: Արձանագրված փոխհրաձգության ընթացքում պաշտպանության բանակը կորուստներ չի ունեցել: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Կարդալ ավելին 01-26-2016

В честь 25-летия независимости НКР будет произведен 25-летний коньяк
В честь 25-летия независимости НКР будет произведен 25-летний коньяк

В 2016 году армяне мира будут отмечать 25 годовщину независимости Нагорного Карабаха. «Правительство НКР при сотрудничестве с Ереванским коньячным заводом и Степанакертским винно-водочным заводом выпустит 10 тысяч бутылок 25-летнего юбилейного коньяка», - сообщил вице-премьер НКР Артур Агабекян. По его словам, вырученная от продажи сумма будет предоставлена Армии обороны НКР.

Կարդալ ավելին 01-20-2016

2015-ին Հայաստանի զինված ուժերում և ԼՂՀ ՊԲ-ում գրանցվել է 57 մահ. Արծրուն Հովհաննիսյան
2015-ին Հայաստանի զինված ուժերում և ԼՂՀ ՊԲ-ում գրանցվել է 57 մահ. Արծրուն Հովհաննիսյան

2015թ. ընթացքում ՀՀ զինված ուժերում եւ ԼՂՀ ՊԲ-ում գրանցվել է զինվորական ծառայություն անցնելու հետ կապված 57 մահ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Հաշվի առնելով դաշտում հնչող տարատեսակ թվերը, երբեմն դրանց հանիրավի շահարկումը որոշեցինք ներկայացնել ԶՈւ-երում 2015թ. գրանցված մահերը ըստ պատճառների: Տվյալները ամփոփված են հաշվի առնելով նաեւ քննության գործընթացները, հստակ որակումները եւ այլն: 2015թ. ընթացքում ՀՀ զինված ուժերում եւ ԼՂՀ ՊԲ-ում գրանցվել է զինվորական ծառայություն անցնելու հետ կապված 57 մահ, որոնց հիմնական պատճառներն են՝ հակառակորդի կողմից շփման գծում սպանությունները (դիպուկահարների կրակոցներ, դիվերսիոն եւ այլ գործողություններ)` 38 մահ, ավտովթար` 2, հիվանդություն` 2, սպանությունը` 1, ինքնասպանություն եւ ինքնասպանության հասցնելու դեպքեր՝ 6, դժբախտ պատահարներ՝ 4, մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման հետեւանքով՝ 3, ականի պայթյուն՝ 1»,-գրել է նա:

Կարդալ ավելին 01-20-2016

Минобороны НКР: В выходные ВС Азербайджана произвели в направлении армянских позиций свыше 900 выстрелов
Минобороны НКР: В выходные ВС Азербайджана произвели в направлении армянских позиций свыше 900 выстрелов

В минувшие выходные на линии соприкосновения карабахских и азербайджанских сил ВС Азербайджана из стрелкового оружия различного калибра произвели в направлении армянских позиций свыше 900 выстрелов. Об этом сообщает пресс-служба министерства обороны Нагорно-Карабахской Республики (НКР). Отмечается также, что передовые подразделения Армии обороны НКР владеют оперативно-тактической обстановкой и продолжают с уверенностью нести боевое дежурство.

Կարդալ ավելին 01-19-2016

Бако Саакян: Армия обороны – основной гарант независимости и безопасности Арцаха
Бако Саакян: Армия обороны – основной гарант независимости и безопасности Арцаха

Президент Нагорно-Карабахской Республики Бако Саакян принял участие в заседании Военного совета Армии обороны, посвященном итогам 2015 года и планам на 2016 год. Об этом сообщает пресс-служба президента НКР. В своем выступлении глава государства коснулся процесса военного строительства, отметил достижения и существующие проблемы. Президент дал удовлетворительную оценку осуществленным в 2015 году работам. Бако Саакян отметил, что геополитическая ситуация в регионе и мире продолжает оставаться сложной и напряженной, выдвигая новые задачи стратегического характера. Президент подчеркнул, что Армия обороны, выполняющая с предельной ответственностью свою высокую миссию в любых условиях, всегда была и будет основным гарантом независимости, безопасности и естественного развития Республики Арцах. Глава государства дал конкретные поручения министру обороны и высшему офицерскому составу армии по должному решению стоящих перед вооруженными силами задач. В заседании приняли участие министр обороны Республики Армения Сейран Оганян, начальник Генерального штаба Вооруженных сил РА, генерал-полковник Юрий Хачатуров, другие должностные лица.

Կարդալ ավելին 01-17-2016

Ադրբեջանն Արցախի ուղղությամբ դիվերսիայի փորձ է կատարել
Ադրբեջանն Արցախի ուղղությամբ դիվերսիայի փորձ է կատարել

Հունվարի 14-ին և լույս 15-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ու ՀԱՆ-17 և ՌՊԳ-7 տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 600 կրակոց: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ բացի վերոնշյալից, հունվարի 14-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ուժերը շփման գծի արևելյան ուղղությամբ ձեռնարկել են դիվերսիոն հետախուզական փորձ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի դիվերսիոն խմբի առաջխաղացումը և ձեռնարկել համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ: Արդյունքում սպանվել է առնվազն հակառակորդի երկու զինծառայող, խմբի մնացած անդամները դիմել են փախուստի: Արձանագրված փոխհրաձգության ընթացքում պաշտպանության բանակը կորուստներ չի ունեցել: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են տիրապետել օպերատիվ իրադրությանը և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Կարդալ ավելին 01-16-2016

ԵԱՀԿ-ն դիտարկում կանցկացնի Թալիշ գյուղի ուղղությամբ
ԵԱՀԿ-ն դիտարկում կանցկացնի Թալիշ գյուղի ուղղությամբ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` հունվարի 14-ին ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի արևելյան ուղղությամբ: ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվական վարչության փոխանցմամբ՝ ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը (Բուլղարիա) և Իրժի Աբերլեն (Չեխիա)։ ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը:

Կարդալ ավելին 01-13-2016

Արցախում մեկնարկել է 2016 թվականի զորակոչը
Արցախում մեկնարկել է 2016 թվականի զորակոչը

Այսօր բանակի կենտրոնական հավաքակետում կազմակերպվել է հանդիսավոր միջոցառում` նվիրված 2016թ. զորակոչի առաջին խմբաքանակի ընդունմանը: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ իրենց սահմանադրական պարտքը կատարած զինվորներին փոխարինելու եկած երիտասարդներին հայրենյաց պաշտպաններ դառնալու կապացությամբ շնորհավորելու էին եկել բարձրաստիճան սպաներ` ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի գլխավորությամբ, արցախյան գոյամարտի վետերաններ, հայ առաքելական եկեղեցու և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Բանակի հրամանատարը նախ` շնորհավորել է նորակոչիկներին հանրապետության զինված ուժերի շարքերը համալրելու առթիվ, այնուհետև վերջիններիս տվել ծառայության ճիշտ և արդյունավետ կազմակերպման համար անհրաժեշտ ցուցումներ: Հանդիսավոր միտինգի ավարտին անցկացված վիճակահանության արդյունքներով՝ նորակոչիկներն ընտրել են իրենց հետագա ծառայության վայրը:

Կարդալ ավելին 01-09-2016

Մեզ ոչ ոք խաղաղություն չի նվիրելու, բայց մեր որդիները վերջնականապես ամրագրելու են մեր հաղթանակը. Սեյրան Օհանյան
Մեզ ոչ ոք խաղաղություն չի նվիրելու, բայց մեր որդիները վերջնականապես ամրագրելու են մեր հաղթանակը. Սեյրան Օհանյան

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ուղերձում մասնավորապես ասված է. «Սիրելի հայրենակիցներ, զինծառայողներ, Արցախյան ազատամարտի հարգելի զինակիցներ, զոհված մարտիկների սիրելի հարազատներ, Շնորհավորում եմ բոլորիդ գալիք Ամանորը, մաղթում առողջություն, երջանկություն, նորանոր հաջողություններ, իսկ առաջին հերթին մաղթում եմ ամենաթանկը՝ խաղաղություն: 2015 թվականին Հայկական բանակը փայլուն կատարեց իր առաքելությունը՝ զինված դիմակայության պայմաններում պաշտպանելով Հայրենիքի սահմանները: Եվ երբ քիչ հետո կղողանջեն տարեմուտի զանգերը, մենք նաև կթերթենք Հայկական բանակի տարեգրության ևս մի էջ, որը լի էր հերոսականությամբ, աննախադեպ մեծ թվով դիվերսիոն խմբերի ջախջախելով, դժբախտաբար, նաև անդառնալի կորուստներով, որոնք բոլորս ենք սգում, և հիմա հոգով ու սրտով պիտի զոհված զինծառայողների հարազատների հետ լինենք: Միմյանց Նոր տարին շնորհավորելիս պիտի բաժակ բարձրացնենք նաև Հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված զինվորների ու սպաների համար, իսկ Սուրբ Ծննդյան տոնին մեկական մոմ վառելով պիտի խոնարհվենք մեր որդիների ու եղբայրների պայծառ հիշատակի առջև և «Հավերժ փառք ու պատիվ» տանք նրանց: Մենք հրաժեշտ ենք տալիս մի թվականի, երբ զինադադարի հաստատումից ի վեր հակառակորդն առաջին անգամ, և կարծում եմ, նաև արտաքին հրահրմամբ, կիրառեց հրանոթներ, տանկեր ու թուրքական արտադրության համազարկային կրակի հրթիռային կայանքներ: Փոխարենը ստացավ վճռական պատասխան, և միշտ այդպես կլինի, մինչև բոլոր կարճամիտները հասկանան, որ մեզ հետ չեն կարող ուժի լեզվով խոսել, ինչպես ի զորու չեղան Արցախյան ազատամարտի տարիներին: Իսկ դրա ամենամեծ գրավականը միասնությունն ու հանդուրժողականությունն են, որոնք պիտի փայփայենք ու պահպանենք: Այս ամենին զուգընթաց, խոշոր առաջընթաց արձանագրեցինք զինված ուժերի հզորացման և սահմանների պաշտպանության ամրապնդման գործում. մեծ աշխատանքներ իրականացվեցին մարտական հերթապահության անվտանգության ու մարտական պատրաստականության բարձրացման ասպարեզներում, շարունակվեցին առաջնագծի ինժեներական կահավորման արդիականացումն ու զորանոցային շինարարությունը, իսկ բազմաթիվ զինծառայողներ Ամանորը դիմավորում են նոր բնակարաններում: Պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքում մշակվեցին 2016-2020 թվականներին զինված ուժերի զարգացման պլանը և սպառազինության ու ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագիրը, որոնց շնորհիվ կապահովվեն զինված ուժերի կայուն զարգացումը, համալրումը ժամանակակից սպառազինությամբ և տեխնիկայով, իսկ իրադրության ցանկացած զարգացման դեպքում կերաշխավորվորվի սահմանների անձեռնմխելիության ապահովումը: Լուրջ քայլեր կատարվեցին բարեվարքության ու բանակի նկատմամբ հասարակական վերահսկողության ընդլայնման, փողոցային բարքերի և կոռուպցիոն երևույթների նվազեցման, գնումների գործընթացի ու զորակոչի թափանցիկության ապահովման, աճող սերնդի հայրենասիրական դաստիարակության ասպարեզներում: Լայն տարածում գտավ «Փոքր ուժերով մեծ խնդիրների լուծման» սկզբունքը, որը, զուգորդվելով «Հրամանատրում առաջադրանքի միջոցով» ղեկավարման հայեցակարգի հետ, էապես մեծացրեց ստորաբաժանումների հրամանատարների ինքնուրույնությունն ու նախաձեռնողականությունը, և թույլ տվեց կասեցնել հակառակորդի բոլոր ոտնձգությունները: Պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման ողջ համակարգի մասնակցությամբ տեղի ունեցավ «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունը, Հայաստանում առաջին անգամ անցկացվեցին ՀԱՊԿ անդամ պետությունների հավաքական խաղաղարար ուժերի «Անքակտելի եղբայրություն-2015» համատեղ զորավարժությունը և «Միություն-2015. Հաղթանակի ժառանգորդները» պատանեկան միջազգային ռազմամարզական հավաքը: Այս ամենին զուգընթաց, միջազգային ասպարեզում ապահովվեց դաշնակցային և գործընկերային հարաբերությունների՝ որպես արտաքին անվտանգության ռազմաքաղաքական բաղադրիչի, համաչափ զարգացումը՝ ամրապնդելով անվտանգության միջազգային երաշխիքների փոխլրացնող համակարգը, ինչը լայն հնարավորություններ ստեղծեց զինված ուժերի՝ որպես միջազգային հուսալի գործընկերոջ, զարգացման և միջազգային ինտեգրման համար: Ավելին՝ մեր ռազմաքաղաքական դաշինքում՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանը ստանձնեց նախագահողի գործառույթները, ամրապնդվեց ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ, նոր որակներ ստացավ սերտ գործընկերությունը ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի, Չինաստանի, եվրոպական և տարածաշրջանային գործընկերների, հատկապես Իրանի և Լիբանանի հետ: Հայ խաղաղապահները շարունակեցին իրենց ներդրումը ՄԱԿ-ի և ՆԱՏՕ-ի առաքելություններում՝ Լիբանանում, Աֆղանստանում, Կոսովոյում և Մալիում: Իսկ 2016 թվականին, որը Հայկական բանակում ես հայտարարել եմ «Հրամանատա¬րական պատրաստության տարի», զինված ուժերը կղեկավարվեն «Պատրաստ¬ված հրամանատար, արհեստավարժ բանակ, ապահով հայրենիք» կարգախոսով: Սիրելի հայրենակիցներ, ես չեմ կարող խոստանալ, որ հակառակորդն այլևս չի դիմի նոր ոտնձգություններ: Բայց հավաստիացնում եմ, որ ամեն ինչ կարվի առաջնագծում զինծառայողների անվտանգության ապահովմանը զուգընթաց՝ պաշտպանված Հայրենիք ունենալու համար: Մեզ ոչ ոք խաղաղություն չի նվիրելու, բայց հավատացեք, որ մեր տասնութ, քսան տարեկան որդիները վերջնականապես ամրագրելու են մեր հաղթանակը: Այն մեզնից երբեք ոչ ոք խլել չի կարող: Փա´ռք ու պատի´վ Հայրենիքի սահմանները պահած ու պաշտպանած, Հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած բոլոր նահատակներին` Արցախյան ազատամարտից մինչ այսօր: Փա´ռք ու պատի´վ հայ ժողովրդին և սահմանամերձ բնակավայրերի շինականներին: Փա´ռք ու պատի´վ խրամատներում կանգնած հայ զինվորին և Հայկական բանակին: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»:

Կարդալ ավելին 12-31-2015

Սահմանագծում տիրող լարվածությունը հասցվեց որակական նոր աստիճանի․ ԼՂՀ Պաշտպանության նախարար
Սահմանագծում տիրող լարվածությունը հասցվեց որակական նոր աստիճանի․ ԼՂՀ Պաշտպանության նախարար

«Անցնող 2015թ. նշանավորվել է առաջնագծում լարվածության անշեղ աճով: Շարունակելով իր ապակառուցողական քաղաքականությունը՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը սահմանագծում տիրող լարվածությունը հասցրեց որակական նոր աստիճանի: Հրադադարի հաստատումից ի վեր հակառակորդն առաջին անգամ գործածության մեջ դրեց հրետանի և տանկեր՝ միաժամանակ շարունակելով իրականացնել դիվերսիոն-հետախուզական փորձեր»․ ամփոփելով անցնող տարին այս մասին ասել է ԼՂՀ Պաշտպանության նախարար,ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը։ Միևնույն ժամանակ նախարարը նշել է, որ ՊԲ անձնակազմի պատշաճ պատրաստության, բարոյակամային բարձր որակների շնորհիվ հակառակորդի բոլոր ծրագրերը մշտապես ձախողվել են, յուրաքանչյուր ոտնձգություն ստացել է խիստ պատասխան՝ նրան արժենալով մարդկային կյանքեր: Ցավոք սրտի, ծառայողական պարտականությունները կատարելիս հերոսաբար ընկել են նաև մեր զինակիցները: Փառք ու պատիվ նրանց անմար հիշատակին: Հայրենիքի սահմանին լարվածության աճը 2015թ. ավելի է ամրապնդել հասարակության և բանակի անխախտ կապը, երկրի իշխանությունները, ամբողջ հասարակությունը մշտապես եղել են բանակի կողքին: Թե՛ առաջնագծում մարտական հերթապահության իրականացման ժամանակ, թե՛ զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանն ուղղված լայնածավալ գործընթացներում պաշտպանության բանակի անձնակազմը զգացել է ժողովրդի մշտական ուշադրությունն ու հոգածությունն իր հանդեպ: Բանակի նկատմամբ ցուցաբերվող ուշադրությունը հնարավորություն է ստեղծել սպառազինության և ռազմական տեխնիկայի համալրման ու արդիականացման, ուսումնանյութական բազայի և ապահովման բոլոր տեսակների կատարելագործման համար, առանձնահատուկ կարևորություն է տրվել մարտական հերթապահության կազմակերպմանն ու առաջնային գծի տեխնիկական կահավորվածության ամրապնդմանը, ինչի արդյունքում պետության պաշտպանունակությունը բարձրացել է որակական նոր աստիճանի: Իր վճռական գործողություններով բանակն ապահովել է նաև հայկական կողմի ամուր և վստահ դիրքերը արցախյան հիմնահարցի խաղաղ կարգավորման բանակցություններում: Այսօր, իրավամբ, կարելի է փաստել, որ 2015թ. ԼՂՀ պաշտպանության բանակը պատվով է կատարել իր գլխավոր առաքելությունը՝ Արցախի պաշտպանությունն ու հարազատ ժողովրդի անվտանգ կենսագործունեությունը:

Կարդալ ավելին 12-31-2015

Ողջ տարվա ընթացքում հայկական զինուժը թույլ չի տվել հակառակորդին մեկ միլիմետր առաջ գալ. ԱրծրուՆ Հովհաննիսյան
Ողջ տարվա ընթացքում հայկական զինուժը թույլ չի տվել հակառակորդին մեկ միլիմետր առաջ գալ. ԱրծրուՆ Հովհաննիսյան

Անցնող 2015 թվականը հայկական բանակի եւ Զինված ուժերի համար համարվում է աննախադեպ լարվածության տարի, որն իր հետ բերեց կորուստներ, նոր խնդիրներ, սակայն, բնականաբար, ավելի ուժեղացրեց եւ ամրապնդեց հայկական զինված ուժերի մարտունակությունը: Հայկական զինված ուժերի գործունեությունն ու ունեցած ձեռքբերումներն «Արմենպրես»-ը փորձել է ամփոփել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ: Սահմանային լարվածությունն ու պատերազմական վիճակը Չնայած 2014 թվականը նույնպես եղել է լարված տարի, բայց ռազմական փորձագետն անցնող տարին որակում է լարվածության առումով մի քանի քայլ առավել: «Հունվարից սկսած ինտենսիվ դիվերսիաներ էին կատարում: Այս տարի օրինաչափություն դարձավ ծանր հրետանու կիրառումը, ընդ որում փոքր ականանետերից մինչեւ մեծ հաուբիցներ: Զոհերի եւ կրակոցների առումով տարին կարելի է համարել ոչ լայնամասշտաբ, բայց լիովին պատերազմ: Պատերազմ իր ցանկացած ածանցյալ բառով` դանդաղ, ոչ ինտենսիվ, հիբրիդային, խաղաղ, բայց պատերազմ: Զուտ մարտական առումով լավածությունն իրավիճակի որեւէ փոփոխության չի բերել: Կողմերից մեկը մեծ առավելություն մյուսի նկատմամբ չունի եւ ագրեսիա իրականացնող կողմն առաջ շարժվելու որեւէ սանտիմետրի տեղաշարժ չունի»,- ասաց Հովհաննիսյանը` շեշտելով, որ լարվածությունը բանակցային գործընթացը վիժեցնելու, ընդհանուր հասարակական տրամադրությունը փոխելու, հասարակական կարծիքի վրա ազդելու, քննարկվող հարցերի առումով բերեց աննախադեպ փոփոխությունների: «Նախագահների վերջին հանդիպումը շատերն անվանեցին ոչ թե խաղաղության, այլ պատերազմ չսկսելու հանդիպում: Իրավիճակն այնքան է լարված եւ պատերազմին մոտ, որ նման հանդիպումները մի փոքր հույս են տալիս, որ լայնամասշտաբ պատերազմ չսկսվի»,-նկատեց ՊՆ խոսնակը: Թե ինչն է խանգարում, որ լայնամասշտաբ պատերազմ չսկսվի հարցին ի պատասխան Հովհաննիսյանը շեշտում է, որ քաղաքական գնահատական տալու իրավունք չունի: «Ես կարող եմ դաշտում եղած փորձագետների տեսակետերը մեջբերել: Օրինակ, ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը ներկայացրել է կետեր, թե ինչու Ադրբեջանը չի կարող սկսել լայնամասշտաբ պատերազմ: Այդ կետերից են Ադրբեջանի անկայունությունը, ալիեւյան կլանի հանգստությունը եւ հարստությունը վայելելու ցանկությունը եւ այլն: Բայց այդ նույն պատճառները կարելի է համարել նաեւ ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակում լավածությունն ավելի ուժեղացնելու նախապայման: Այսինքն, որքան թուլանոմ է ադրբեջանական տնտեսությունը, այնքան մշտապես լարումը բարձր պահելու ցանկությունն է մեծանում: Միգուցե չեն գնա լայնամասշտաբ պատերազմի, որովհետեւ կորցնելու շատ բան կունենան, բայց միեւնույն ժամանակ չեն ուզում սահմանին խաղաղություն լինի»,- ասաց Հովհաննիսյանը: Բանակի ձեռքբերումները Ռազմական փորձագետը շեշտում է, որ զինվորականի համար դժվար է լարված իրավիճակում, զոհերի, կիրառվող ծանր զինատեսակների պարագայում խոսել մեծ ձեռքբերումներից, սակայն դրանք եղել են: «Իհարկե բանակի ղեկավարությունը կուզենար, որ բոլոր ձեռքբերումները փաստվեին խաղաղ պայմաններում: Բայց, ընդհանուր առմամբ, որպես ձեռքբերում կարելի է համարել բանակի մարտունակության բարձրացումը, որովհետեւ որքան էլ պարադոքսալ է, բայց այդ լարումը մարտական հմտության ձեռքբերման հիմքերից է, քանի որ բանակն այն մարմինն է, որ իրեն լավագույն կերպով դրսեւորոմ է հենց ռազմական իրավիճակներում: Հետեւաբար, զինծառայողների մարտունակության բարձրացումը, որ տեղի է ունենում լարվածության պայմաններում, նույնպես ձեռքբերում է, քանի որ հակառակորդին որեւէ շանս չի տալիս գոնե մեկ միլիմետր առաջ գալու, անգամ փոքրիկ մարտավարական հաջողության հասնելու մեր նկատմամբ: Միեւնույն ժամանակ պետք է փաստենք, որ նման լարվածության պարագայում բանակի ներքին կարգապահական խնդիրները գնում են երկրորդ պլան եւ հատուկ ջանքեր չեն պահանջում դրանք վերացնելու համար, քանի որ մարտական իրավիճակն ինքն է դա կատարում: Մեր զինվորը մարտի պայմաններում իր զինվորների, սպաների հետ ավելի միահամուռ է եւ կարգապահական խնդիրները չեզոքացվում են»,-ընդգծում է Արծրուն Հովհաննիսյանը: ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների մասին ՀԱՊԿ-ը որպես ռազմաքաղաքական կառույց, հայկական Զինված ուժերի համար որպես լուրջ միջազգային ձեւաչափի հարթակ է ընկալվում եւ համագործակցությունն այդ կառույցի հետ կարեւոր է, քանի որ այնտեղ Հայաստանը դրսեւորում է իր ունակություններն ու հմտությունները: «Օգտվել ենք համատեղ զարգանալու, կրթվելու, սպառազինվելու, դաստիարակվելու, մասնագիտանալու եւ հմտություններ դրսեւորելու հնարավորությունից: Եւ այդ առումով ՀԱՊԿ-ի հետ մեր հարաբերությունները պետք է համարել բեղմնավոր եւ հեռանկարային»,- գնահատեց ՊՆ խոսնակը: Հայաստանը միջազգային անվտանգություն ապահովող Հայաստանը միջազգային կազմակերպությունների հետ համագործակցում է խաղաղապահ առաքելություն իրականացնելու գործում եւ այդ առումով աշխարհագրությունն անընդհատ ընդլանվում է: «Դա մեր զինված ուժերի որակի դրսեւորումն է: Այս տարի հայկական զինված ուժերը հատուկ սերտիֆիկատ ստացան, որը թույլ է տալիս կազմել հատուկ խմբավորումներ գումարտակի մակարդակով, ինչը կարեւոր հանգամանք է եւ մեր հարեւան պետություններն այդ փուլն այնքան էլ հեշտությամբ չեն անցնում: ՆԱՏՕ-ի հետ համատեղ արդեն ստեղծվել է բարեվարքության կենտրոն, որն առանձնահատուկ մոդել է: Դա որեւէ մեկից վերցված չէ: Դա բանակի ժամանակակից մարտահրավերներից ծնված որոշում է եւ այն պետք է զարգացնել եւ առաջ տանել: «Շանթ 2015» զորավարժություն «Շանթ-2015» զորավարժությունն իր մակարդակով նորություն էր, սակայն նմանատիպ զորավարժություններ մի քանի անգամ արդեն անցկացվել էին: Ընդգրկվածության, խորության եւ աշխարհագրության առումով լայն էր եւ պրոֆեսիոնալ: Հասարակության բոլոր շերտերի, պետական բոլոր կառույցների նեգրավմամբ այն յուրահատուկ էր: Բոլոր մարզերում կազմակերպվեցին միջոցառումներ: Բնակչությունը, ՏԻՄ-երը, այլ գերատեսչությունները, կառավարությունը համակարգված լայնամասշտաբ աշխատանքներն էին կատարում, ընդ որում զորավարժությունը, ոչ մեր կամքով, համընկավ սահմանային լավածության հետ եւ դա ավելի իրատեսական վիճակ ստեղծեց»,- ասում է Արծրուն Հովհաննիսյանը` շեշտելով, որ նմանատիպ զորավարժությունների անցկացման նպատակներից մեկն էլ խնդիրների դուրս հանումն է: «Բոլոր օղակներում էլ ի հայտ են գալիս խնդիրներ: Մենք յուրաքանչյուր տարի զորավարժություն անցկացնելով փորձում ենք նախորդ տարվա թերությունները շեշտել: Այս զորավարժությունն էլ հանդիսանալով նախորդ տարիների զորավարժությունների շտկողն ու նոր ձեռքբերումներ ունեցող միջոցառում, միաժամանակ իր հետ բերել է խնդիրներ, որոնք հաշվի են առնվելու հաջորդ տարիների պլաններում»,-եզրափակեց ՊՆ մամուլի քարտուղարը:

Կարդալ ավելին 12-27-2015

Չեմ կարծում, որ Ադրբեջանի օրակարգում լայնամասշտաբ պատերազմ սկսելու հարց կա. ադրբեջանցի քաղաքագետ
Չեմ կարծում, որ Ադրբեջանի օրակարգում լայնամասշտաբ պատերազմ սկսելու հարց կա. ադրբեջանցի քաղաքագետ

Հայ-ադրբեջանական սահմանային լարվածության առկայությունը լիովին համապատասխանում է այն դիրիժորի հետաքրքրություններին, որը հակամարտության կողմերին զինելու ճանապարհով միաժամանակ մի քանի հարց է լուծում: Tert.am-ի հետ զրույցում ասաց ադրբեջանական «Հյուսիս-Հարավ» հետազոտական կենտրոնի ղեկավար Արաստուն Օրուջլուն՝ նշելով, որ խոսքը Ռուսաստանի մասին է: Դրա միջոցով, ադրբեջանցի քաղաքագետի խոսքով, Ռուսաստանն իր վերահսկողության տակ է պահում հակամարտության կառավարումը, կողմերը կախվածության մեջ են մնում ՌԴ-ից. այս կերպ Ռուսաստանին հաջողվում է նաև տարածաշրջանում դոմինանտ դեր ստանձնել: - Օրերս տեղի ունեցավ Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպումը: Ինչպե՞ս այն մեկնաբանվեց Ադրբեջանում: Ձեր կարծիքով՝ այն որևէ կերպ օգնե՞ց հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: - Պետության գլուխների մակարդակով ցանկացած հանդիպում և նրանց միջև անցկացված ցանկացած քննարկում միշտ ավելի լավ է, քան՝ ենթարկվելով ներքին լսարանի թելադրանքին, որոնք իրենց պես ոչ պակաս արմատական են տրամադրված սպառնալ պատերազմով: Որպես կանոն, դրա արդյունքում ամեն ինչ վերջանում է շփման գծում գրանցվող մարդկային զոհերով, ինչն ավելի է սրում լարվածությունը երկու հասարակություններում: Ինչ վերաբերում է նրան, թե կոնկրետ հանդիպման հանգամանքը որքանով կնպաստի հակամարտության խաղաղ կարգավորմանը, կարծում եմ, որ մենք դեռևս շատ հեռու ենք այս ուղղությամբ կատարվող ռեալ քայլերից: Ավելին՝ կողմերն այսօր ավելի շատ հեռացել են հակամարտության լուծման ելակետից, ուստի հանդիպումը կարող է նպաստել մասամբ լարվածության նվազմանը և ոչ ավելին: - Նախագահների հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն տարածեց, որտեղ ասված էր, որ նախագահները պատրաստակամություն են հայտնել ՄԽ հետ աշխատել հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ և սահմանային լարվածության կրճատմամբ: Բայց իրականում երկու կողմերի պաշտպանության նախարարությունները մշտապես հայտարարում են զոհերի մասին: Այստեղ չկա՞ հակասություն: Ինչի՞ արդյունքում է սահմանը լարված, եթե կողմերը, ըստ ՄԽ համանախագահների, պատրաստակամ են դրա նվազմանը: - Երկու տասնամյակից ավել հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը մեռյալ կետից չի շարժվում, ինչի հետևանքով, կողմերը նախապատվությունը տալիս են ռազմական հզորության մեծացմանը, որը բավական լուրջ գործոն է ոչ միայն ռազմական գործողությունների վերսկսման դեպքում, այլև՝ էֆեկտիվ միջոց է բանակցային գործընթացում: Սա նաև լիովին համապատասխանում է այն դիրիժորի հետաքրքրություններին, որը հակամարտության կողմերին զինելու ճանապարհով միաժամանակ մի քանի հարց է լուծում՝ հակամարտության կառավարումը մնում է իր վերահսկողության տակ, կողմերը նրանից կախվածության մեջ են մնում, այս կերպ հաջողվում է տարածաշրջանում դոմինանտ դեր ստանձնել և այլն: Հուսով եմ, որ բոլորին պարզ է, որ այս պարագայում շքերթը գլխավորում է Ռուսաստանը, որը աշխարհաքաղաքական վերջին դասավորումների արդյունքում բացարձակ հետաքրքրված չէ Հարավային Կովկասում առանցքային հակամարտության կարգավորմամբ, որովհետև իր ներկայացվածությունը և դերը տարածաշրջանում կարող է ապահովվել նման կոնֆլիկտների առկայության պայմաններում: Բոլոր մնացած պարամետրերով Ռուսաստանն ամենևին գայթակղիչ չէ: Իսկ սահմանային լարվածությունն այս խճանկարի գլխավոր տարրերից է: Առանց դրա դժվար կլիներ բոլորին զգոն պահել ու հիշեցնել իրենց հզորության մասին: Ահա սա է կատարվում, այն էլ՝ բավական հաջող: Դրա համար է սահմանային լարվածության աճը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից առաջ դարձել բավական հաջող: - Երկու նախագահների հանդիպումից հետո Ադրբեջանը սահմանին կիրառեց ծանր տեխնիկա, տանկեր, եղան դիվերսիոն գործողություններ, որոնք հրադադարի ռեժիմի կնքումից հետո չէին կիրառվել: Սա հայկական փորձագիտական շրջանակների կողմից գնահատվում է որպես պրովոկացիա, ասվում է, որ Ադրբեջանը դեմ է հակամարտության խաղաղ կարգավորմանը և լուծման միակ տարբերակը տեսնում է ռազմական գործողությունների մեջ: Կարծում եմ՝ չեք համաձայնվի այս տեսակետների հետ: Այդ դեպքում, կարո՞ղ եք պարզաբանել՝ ինչու է Ադրբեջանը նման քայլեր նախաձեռնում: - Ո՛չ, համաձայն չեմ. նույն բանն ասվում է նաև Ադրբեջանում, բայց Հայաստանի մասին: Խնդիրը հետևյալն է, որի մի մասի վերաբերյալ ես արդեն իսկ խոսեցի նախորդ հարցում: Բացի այդ վերահսկողության ռեալ մեխանիզմներ այսօր գոյություն չունեն, դրանք շատ դժվար է ներդնել, չէ՞որ հակամարտության կողմերի շփման հատվածը ձգվում է մի քանի կիլոմետր: Պարզապես ադրբեջանական ռազմական ղեկավարները կիրառում են ավելի կոշտ հռետորաբանություն, ինչը հայկական կողմին տալիս է հնարավորություն ներկայացնել իրավիճակն այնպես, ինչպես դուք նկարագրեցիք: Ադրբեջանական կողմի կոշտ հռետորաբանությունը կարող է կապված լինել Հայաստանում ռուսական ռազմական ուժերի ներկայացվածությամբ: Չնայած դա, կարծես թե, կապված է ռուս-թուրքական հարաբերություններով: Ամեն դեպքում, Բաքվում միշտ հաշվի են առնում հանգամանքը, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմաքաղաքական դաշնակիցն է, և Ադրբեջանն այս պահին այս միավորմանը կարող է հակադրել ադրբեջանա-թուրքա-վրացական համագործակցությունը: - Ադրբեջանն ունի՞ ֆինանսական, մարդկային ռեսուրսներ լայնամասշտաբ պատերազմ սկսելու համար: - Չեմ կարծում, որ Ադրբեջանի օրակարգում նման հարց կա: Բայց եթե դա իրականություն դառնա, ապա Ադրբեջանի ռեսուրսները երկու պարագայում էլ գերազանցում են: - Ինչպե՞ս եք գնահատում Մինսկի խմբի աշխատանքը: Կարծիքներ կան, որ Ադրբեջանը ՄԽ համանախագահների կազմի փոփոխության կողմնակից է, որովհետև Մինսկի խմբի հայտարարություններն ավելի հասցեական են դարձել և չեն համապատասխանում ադրբեջանական մոտեցումներին: - Ադրբեջանում Մինսկի խմբի հանդեպ բավական ոչ ստաբիլ վերաբերմունք կա, ինչը պայմանավորված չէ նրանով, որ ՄԽ հայտարարություններն իբրև ավելի հասցեական են դարձել: Այստեղ, կարծում եմ, կարևոր դերակատարություն ունեն Ադրբեջանի և ՄԽ համանախագահների երկկողմանի հարաբերությունները: Պարզ է նաև այն, որ իր գոյության ամբողջ ընթացքում Մինսկի խումբը չկարողացավ առաջ տանել հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը: Անձամբ ես միշտ խորապես համոզված եմ եղել, որ պետք էլ չէ նման բան ակնկալել, որովհետև հենց այդ ձևաչափում կան հետաքրքրությունների հակասություններ: Միաժամանակ, արդարացի չէ նաև զրոյական համարել Մինսկի խմբի ջանքերը, որովհետև ՄԽ-ն մեծ ջանքեր է գործադրել տարածաշրջանում խաղաղության պահպանման համար, թույլ չի տվել ռազմական գործողությունների վերսկսում, ինչը, բնականաբար, կործանարար կլիներ: Անձամբ ես դրական եմ գնահատում սա, որովհետև ելնում եմ այն սկզբունքից, որ «վատ խաղաղությունը լավ պատերազմից լավ է»:

Կարդալ ավելին 12-25-2015

Արցախ այցելող օտարերկրյա զբոսաշրջիկների թիվը զգալիորեն աճել է
Արցախ այցելող օտարերկրյա զբոսաշրջիկների թիվը զգալիորեն աճել է

Ընթացիկ տարում 2014 թվականի համեմատ 13 տոկոսով ավելացել է Արցախ այցելող օտարերկրյա զբոսաշրջիկների թիվը: Այդ մասին , այսօր, ընթացիկ տարում զբոսաշրջության և պատմական միջավայրի ուսումնասիրման ու պահպանության ոլորտում իրականացված աշխատանքների ամփոփմանը նվիրված մամլո ասուլիսի ժամանակ, «Արցախպրես»-ի թղթակցի հարցին ի պատասխան ասել է էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Շահվերդյանը: Ոլորտի պատասխանատուի խոսքով՝ նախորդ տարի օտարերկրյա զբոսաշրջիկների թիվը կազմել է 14 հազար 200, իսկ այս տարի հասնում է 16 հազար 500-ի: Ս. Շահվերդյանը մանրամասնել է, որ զբոսաշրջիկների թվի ավելացումը հնարավոր է դարձել ծրագրային մի շարք միջոցառումների արդյունքում։ Մասնավորապես՝ Արցախի զբոսաշրջային բարենպաստ նկարագրի ձևավորման ու հանրահռչակման նպատակով Մոսկվայում տեղի ունեցած Արցախյան օրերի շրջանակներում կազմակերպվել է ՌԴ զբոսաշրջային ընկերությունների հետ հանդիպում, որի ընթացքում ներկաներին հանգամանորեն ներկայացվել է ԼՂՀ զբոսաշրջային ոլորտը, Արցախը զբոսաշրջային փաթեթներում ընդգրկելու առավելությունները և այլն: Արցախի զբոսաշրջային ներուժը լայնորեն ներկայացվել է նաև եվրոպական մամուլում. հոդվածներ են հրապարակվել իտալական, գերմանական և բրիտականան տեղեկատվական կայքերում: Կազմակերպվել են նաև եվրոպական մի շարք հեռուստաընկերությունների նկարահանումներ Արցախի զբոսաշրջավայրերի մասին: Արդյունքում՝ աճել է ինչպես զբոսաշրջիկների թիվը, այնպես էլ նրանց գիշերակացի միջին տևողությունը ( 4-5 օր): Էկոնոմիկայի փոխնախարարի խոսքով՝ Արցախի ՀՆԱ-ի 3 տոկոսը կազմում է զբոսաշրջության ոլորտի մասնաբաժինը : Կարևորելով զբոսաշրջության դրական ազդեցությունը ԼՂՀ սոցիալ-տնտեսական և մշակութային կյանքի զարգացման վրա՝ Ս. Շահվերդյանը վստահեցրել է, որ հաջորդ տարի շարունակվելու են Արցախի՝ որպես զբոսաշրջային գրավիչ ու ապահով երկրի վարկանիշի ձևավորման ու տարածման ուղղությամբ տարևվող աշխատանքները:

Կարդալ ավելին 12-25-2015

Ադրբեջանն սպառել է առաջին գծում ունեցած իր բոլոր զինատեսակները. Արծրուն Հովհաննիսյան
Ադրբեջանն սպառել է առաջին գծում ունեցած իր բոլոր զինատեսակները. Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանն իրավիճակը հասցրել է նրան, որ այսօրվա դրությամբ առաջին գծում ունեցած իր բոլոր զինատեսակները սպառված են: NEWS.am-ի փոխանցմամբ` այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Նա հիշեցրել է, որ հակառակորդը տարեսկզբից գործի է դրել այնպիսի զինատեսակներ, որոնք հրադադար կնքելուց հետո չէին օգտագործվել՝ զրահամեքենա, հաուբից, զենիթային սարքավորումներ: Լրագրողի այն մեկնաբանությանը, որ անհրաժեշտ է այդ նույն զինատեսակներով պատասխանել՝ մամուլի քարտուղարն արձագանքեց, որ պարտադիր չէ ի պատասխան նույն զինատեսակները գործածել՝ կարելի է պատասխանել ավելի փոքր ծավալով, բայց ավելի ճշգրիտ: Արծրուն Հովհաննիսյանի խոսքով, այսօր արդեն ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ իրավիճակը պետք է գնահատել որպես ռազմական, ու կատարվող իրադարձությունները արդեն հրադադարի խախտում չեն: «Պետք է հասկանալ, որ հակառակորդը զրահամեքենաներ է ներգրավում ոչ թե մեկ -երկու զինվոր սպանելու, այլ ավելի լուրջ նպատակների հասնելու համար: Եվ ամեն անգամ դա նրան չի հաջողվում: Սպանելով մեկ -երկու զինվորի, նա այնուամենայնիվ ձախողում է ավելի խոշոր նպատակները ու դրա համար էլ ավելացնում է տրամաչափը»,- նշեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ անցած տարիներին հակառակորդը բազմիցս ձգտել է զավթել հենակետեր, միշտ պատասխան է ստացել ու հետ մղվել: «Առայսօր նրանց անգամ դա չի հաջողվել»,- փաստեց Հովհաննիսյանը: Ինչ վերաբերում է դիվերսիաների քանակին, մամուլի քարտուղարը նշեց, որ իրականացվում է վերլուծություն, բայց հրաժարվեց հայտնել արդյունքները: «Դուք ինքներդ էլ կարող եք եզրակացություններ անել: Հիմք ընդունելով ձախողված քայլերի մասին տեղեկությունները»,- նշեց Հովհաննիսյանը: Պատասխանելով ՀԱՊԿ-ի կողմից ակնկալվող արձագանքի մասին հարցին, նա նշեց, որ այդ հարցը քաղաքական հարթությունում է:

Կարդալ ավելին 12-22-2015

Ադրբեջանն Արցախի ուղղությամբ կրակել է հրթիռային կայանքներից և նռնականետերից
Ադրբեջանն Արցախի ուղղությամբ կրակել է հրթիռային կայանքներից և նռնականետերից

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում դեկտեմբերի 21-ին և լույս 22-ի գիշերը շարունակվել են զինված բախումները: ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նշված ժամանակահատվածում հակառակորդի կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 900 կրակոց: Ադրբեջանական զինուժը շփման գծի հյուսիսային և հյուսիսարևելյան ուղղությամբ կիրառել է նաև TR-107 տիպի հրթիռային կայանքներ (8 արկ), 60 և 82 միլիմետրանոց ականանետեր (16 արկ), ՀՀՆ-9 և ՀԱՆ-17 տիպի նռնականետեր: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն տիրապետել օպերատիվ իրադրությանը և իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:

Կարդալ ավելին 12-22-2015

Հակառակորդը Հադրութի ուղղությամբ կիրառել է Դ-30 հաուբից հրանոթ
Հակառակորդը Հադրութի ուղղությամբ կիրառել է Դ-30 հաուբից հրանոթ

Դեկտեմբերի 20-ին և լույս 21-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղիունեցած զինված բախումների ընթացքում հակառակորդի կողմից տարբեր տրամաչափի հրաձգայինզինատեսակներից, ինչպես նաև 60 /236 արկ/, 82 /155 արկ/, 120 /23 արկ/ միլիմետրանոց ականանետերից, ՀԱՆ-17 /4արկ/ և ՌՊԳ-7 /3 արկ/ տիպի նռնականետերից, TR-107 տիպի հրթիռային կայանքից /24 արկ/, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1700 կրակոց: Հակառակորդը շփման գծի հարավային (Հադրութ) ուղղությամբ կիրառել է նաև 122 միլիմետրանոց Դ-30 հաուբից հրանոթ /4 արկ/:

Կարդալ ավելին 12-21-2015

Ադրբեջանն ընտրել է իրավիճակը պատերազմականին մոտեցնելու ճանապարհը. Լևոն Մնացականյան
Ադրբեջանն ընտրել է իրավիճակը պատերազմականին մոտեցնելու ճանապարհը. Լևոն Մնացականյան

Անցնող տարին Արցախի զինված ուժերի համար արդյունավետ է եղել, քանի որ ծրագրերը, որոնց նպատակը եղել է բանակի մարտունակության բարձրացումը, իրականացվել են: Այսպիսի գնահատական տվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում: Նա խոսել է սահմանային անվտանգության ու բանակի առջեւ ծառացած մարտահրավերների մասին: ԼՂՀ պաշտպանության նախարարը նաեւ բացատրել է, թե ինչու են միջազգային փորձագետները սկսել բացառել Ադրբեջանի կողմից «բլից կրիգ»-ի կիրառումը: -Պարոն Մնացականյան, եթե ամփոփելու լինենք 2015 թվականը, ինչպիսի՞ն էր այնԱրցախի բանակի համար: -Բանակաշինության տեսանկյունից 2015 թվականն Արցախի զինված ուժերի համար կարելի է համարել արդյունավետ տարի, քանի որ դրանում տեղ գտած բոլոր գործընթացները կյանքի են կոչվել համապատասխան նախատեսված ծրագրերի և նպատակաուղղված են եղել բանակի մարտունակության աստիճանական զարգացմանը: Որպես առաջնահերթություն, տարվա ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել բոլոր աստիճանի հրամանատարների և շարքային անձնակազմի մարտական պատրաստության ու պատրաստականության բարձրացմանը, տեսական և գործնական պարապմունքների միջոցով կատարելագործվել են նրանց մարտական ու մարտավարամասնագիտական ունակությունները, բավականին մեծ աշխատանք է իրականացվել առաջնային գծի ամրապնդման և այն մարտական հերթապահության պահանջներին հնարավորինս համապատասխանեցնելու ուղղությամբ: Բացի վերոնշյալից, բանակի հրամանատարության ուշադրության կենտրոնում են եղել սպառազինության և ռազմական տեխնիկայի համալրման և դրանց սպասարկման ու նպատակային շահագործելու գործընթացները, թիկունքային ապահովման խնդիրները, զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական պայմանների բարելավմանն ուղղված միջոցառումները և այլն: Կատարված այս և մյուս աշխատանքների շնորհիվ բանակը ոչ միայն կարողացել է ապահովել նախորդ տարիների ունեցած իր ձեռքբերումների շարունակականությունը, այլև լավագույնս իրականացրել է իր վրա դրված գլխավոր առաքելությունը, այն է` պաշտպանել երկրի սահմաններն ու հարազատ ժողովրդի անվտանգությունը: -Վերջերս փորձագետներից մեկը վերջին երկու տարվա իրավիճակը բնորոշեց «դանդաղ պատերազմ»: Դուք համամի՞տ եք այդ բնորոշմանը: -Իրականում 2014թ. օգոստոսից հակամարտ զորքերի շփման գծում տեղ գտնող զարգացումները, որոնք բացառապես պայմանավորված են ադրբեջանական կողմի սադրիչ քայլերով, չեն տեղավորվում դեռևս 1994թ. մայիսին կողմերի միջև հրադադարի հաստատման մասին ձեռք բերված համաձայնության տրամաբանության շրջանակում: Ակնհայտ է, որ Ադրբեջանն աստիճանաբար ոչ միայն փոխում է իր նախահարձակ գործողությունների մարտավարությունը, այլև դրանցում կիրառվող ուժերն ու միջոցները: Այսպես, եթե սկզբնական շրջանում նա իր սադրանքներն իրականացնում էր դիպուկահարների և դիվերսիոն-հետախուզական խմբերի միջոցով, ապա 2015թ. մարտից գործողության մեջ դրեց տարբեր տրամաչափի ականանետային, իսկ ապա նաև հրթիռահրետանային և զրահատանկային միջոցներ, այդ թվում` 122 միլիմետրանոց Դ-20 տիպի հաուբից հրանոթներ, թուրքական արտադրության TR-107 տիպի ռեակտիվ հրետանային կայանքներ, տանկեր: Իսկ եթե ասվածին հավելենք նաև անցած տարվա նոյեմբերին հակառակորդի կողմից հայկական ուղղաթիռի խոցման դեպքը, ապա առավել քան պարզ կդառնա, որ ադրբեջանական կողմն ընտրել է հակամարտությունը ոչ թե խաղաղ բանակցությունների միջոցով հանգուցալուծելու, այլև իրավիճակը պատերազմականին մոտեցնելու ճանապարհը: -Վերջին մեկ տարվա ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը կիրառում են թուրքականարտադրության զինատեսակներ: Այդ հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներիհետ հանդիպման ժամանակ բարձրացվո՞ւմ է: -ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպումների ընթացքում, իմ իրավասությունների շրջանակում, ես շոշափում եմ ոչ միայն այդ, այլ նաև շփման գծում տիրող իրավիճակի հետ կապված այլ հարցեր ևս: Ինչ վերաբերում է նրանց արձագանքին, ապա ավելի ճիշտ կլիներ, առիթ լինելու դեպքում այդ հարցն ուղղեիք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: -Թուրքիան նաև ՆԱՏՕ-ի անդամ պետություն է: Ըստ Ձեզ, այս առնչությամբ ՆԱՏՕ-իլռությունը որքանո՞վ է համընկնում այդ կառույցի առաջադրած սկզբունքներին ուգաղափարներին: -Այդ հարցի պատասխանը ստանալու համար ավելի ճիշտ կլիներ դիմել համապատասխան հասցեատիրոջը: -Եթե մի քանի տարի առաջ միջազգային ռազմական փորձագետները, Արցախումպատերազմ կանխատեսելով, շեշտում էին, որ Ադրբեջանն անպայման կդիմի «բլից-կրիգ»-ի, ապա վերջին շրջանում նման վերլուծությամբ չեն ներկայանում: Ըստ Ձեզ, դաինչի արդյունք է, և ինչի շնորհիվ է միջազգային վերլուծաբանների տեսակետը փոխվել: -Ես կասեի, որ «բլից-կրիգի» մասին հիմնականում ակնարկում էին նրանք, ովքեր անտեղյակ էին իրականությանը կամ իրենց դատողություններն անում էին ադրբեջանական քարոզչության ազդեցության տակ: Այնինչ, հավանական պատերազմի ընթացքի ու ելքի մասին առավել լուրջ հետևություններ կարող են անել նրանք, ովքեր հակամարտ կողմերի հնարավորությունների մասին ունեն իրական պատկերացումներ: Ինչ խոսք, երևի թե ձեր նշած վերլուծաբաններին արդեն հասու է այդ իրականությունը: -Պարոն նախարար, մի քանի տարի առաջ ներկայացվեց վերլուծություն, համաձայն որի`հակառակորդի դիպուկահարից զոհված հայ զինվորների մեծ մասը մահացու վիրավորումէր ստանում հենց գլխի շրջանում: Դա վերագրվում էր նաև զինվորի կողմիցանուշադրությանը: Այժմ իրավիճակն ինչպիսին է և այդ առնչությամբ ինչպիսիաշխատանքներ են տարվում: -Եթե առաջնային գծում տարբեր զինատեսակներից շարունակ խախտվում է հրադադարի ռեժիմը, իսկ դիպուկահարային պատերազմը կրում է բացահայտ բնույթ, բնականաբար կորուստներն անխուսափելի են: Սակայն դա չի նշանակում, որ մենք պետք է հարմարվենք այդ իրողության հետ և փնտրենք արդարացուցիչ պատճառներ: Դա անընդունելի է և մենք պարտադրված ենք որոնելու և գտնելու այն բոլոր հնարավոր ուղիները, որոնք կտանեն նման դեպքերի, եթե ոչ լրիվ բացառման, ապա գոնե շոշափելի կրճատման: Իսկ դրան հասնելու համար անհրաժեշտ է նախ` զինվորների մեջ դաստիարակել մարտական ու բարոյահոգեբանական պատշաճ որակներ և, երկրորդ` մարտական դիրքերի ինժեներական կահավորվածությունը դարձնել անթերի: Սրանք այն երկու կարևոր պահանջներն են, որոնց կատարման ուղղությամբ այսօր մենք ձեռնարկում ենք քայլեր: -Պարոն Մնացականյան, ցավոք, այս տարի շատ էին մարդկային կորուստները բանակում:Կա՞ վիճակագրական տվյալ այդ առնչությամբ և որքան տոկոս են կազմում խաղաղպայմաններում զոհվածները: -Մեզ համար յուրաքանչյուր զինվորի մահ անդառնալի կորուստ է` դա լինի մարտական դիրքում, թե խաղաղ ծառայության ընթացքում: Սա իրողություն է, որը չափվում է ոչ թե վիճակագրությամբ, այլև մարդկային ճակատագրերով… Հավատացեք, անգամ մեկ զինվորի կորուստը մեր բանակի հզորությանը շոշափելի հարված է և ըստ այդմ, մենք պարտադրված ենք անելու ամեն հնարավորն ու անհնարինը, նման արտակարգ դեպքերից խուսափելու համար: -Պարոն Մնացականյան, որո՞նք են այն հարցերը, մարտահրավերները, որոնց լուծմանուղղությամբ աշխատանքներ եք տանելու հաջորդ տարիներին: -Ինչպես միշտ, գալիք տարում ևս մեր գործունեությունը ուղղված է լինելու բանակի հզորության բարձրացմանն ու ամրապնդմանը: Իսկ դրա համար առկա են բոլոր նախադրյալները: Համոզված եմ, որ զինված ուժերի ողջ անձնակազմը և նրա թիկունքում կանգնած ժողովուրդն անելու են իրենցից կախված ամեն հնարավորը մեր երկրի անվտանգ ու խաղաղ կենսագործունեությունն ապահովելու համար:

Կարդալ ավելին 12-21-2015

Ադրբեջանը շարունակում է սադրանքները՝ չնայած Ալիևը հայտնել է սահմանին բռնության ռիսկերի նվազեցմանն ուղված քայլերին աջակցության մասին
Ադրբեջանը շարունակում է սադրանքները՝ չնայած Ալիևը հայտնել է սահմանին բռնության ռիսկերի նվազեցմանն ուղված քայլերին աջակցության մասին

ՀՀ պաշտպանության նախարարությունը դեկտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով հակառակորդի իրականացրած սադրանքների ու ինտենսիվ կրակոցների մասին տեղեկացրել է ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին, որն էլ իր հերթին այդ մասին տեղեկացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության մեջ նշվում է. «Դեկտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը հակառակորդը շարունակել է սադրանքներն ու ինտենսիվ կրակոցները ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով՝ չնայած նախագահների՝ Բեռնի հանդիպման ժամանակ Մինսկի խմբի համանախագահների՝ շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին բռնության ռիսկերի նվազեցմանն ուղված քայլերին Ադրբեջանի բանակի գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի հայտնած աջակցությանը: Նշված ժամանակահատվածում կիրառվել են բազմատեսակ հրաձգային զենքեր, ականանետեր, կան տանկերի կիրառման բազմակի դեպքեր: Ադրբեջանական զորքերի հետ քաշման պատճառով՝ հակառակորդի կողմից ավելացել են կրակի խորությունը և ինտենսիվությունը: Հրաձգության դեպքերը գերազանցել են երկու հարյուրը, արձակվել է ավելի քան 1800 կրակոց: ՀՀ ՊՆ ղեկավարությունը այդ մասին տեղեկացրել է ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին, որն էլ իր հերթին այդ մասին տեղեկացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: ՊԲ-ի ստորաբաժանումները լիովին վերահսկում են իրավիճակը և հակառակորդի սանձարձակություններին տալիս թիրախային ու լռեցնող հակահարվածներ»։

Կարդալ ավելին 12-20-2015

Հակառակորդը կրկին տանկ է կիրառել
Հակառակորդը կրկին տանկ է կիրառել

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում դեկտեմբերի 19-ին և լույս 20-ի գիշերը շարունակվել են զինված բախումները: Նշված ժամանակահատվածում հակառակորդի կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 (170 արկ), 82 (201 արկ), 120 (1 արկ) միլիմետրանոց ականանետերից, ՀՀՆ-9 (1 արկ), ՀԱՆ-17 (16 արկ) և ՌՊԳ-7 (1 արկ) տիպի նռնականետերից, TR-107 (3 արկ) տիպի հրթիռային կայանքից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1800 կրակոց: Հակառակորդը շփման գծի հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղությամբ կիրառել է նաև տանկ (12 արկ): ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Արցախի պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Կարդալ ավելին 12-20-2015

Շփման գծում գիշերը շարունակվել են զինված բախումները. ԼՂՀ ՊԲ
Շփման գծում գիշերը շարունակվել են զինված բախումները. ԼՂՀ ՊԲ

Դեկտեմբերի 18-ին եւ լույս 19-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում շարունակվել են զինված բախումները: ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նշված ժամանակահատվածում հակառակորդի կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաեւ 60 (143 արկ) 82 (258 արկ), 120 /25 արկ) միլիմետրանոց ականանետերից, ՀՀՆ-9 ( արկ), ՀԱՆ-17 (40 արկ) եւ ՌՊԳ-7 (,3 արկ) տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3500 կրակոց: Հակառակորդը կիրառել է նաեւ զրահատեխնիկա (տանկ (3 արկ), ԶՈւ-23-2 (2 արկ) տիպի զենիթային եւ TR-107 (1 արկ) տիպի հրթիռային կայանքներ: ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատժիչ գործողությունների եւ շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը: Ավելի վաղ հաղորդել էինք, որ դեկտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը պաշտպանական մարտի ընթացքում զոհվել է 19-ամյա հայ զինծառայող Ֆիդար Ալոյանը:

Կարդալ ավելին 12-19-2015

Վաղ առավոտյան Սեյրան Օհանյանը անակնկալ այցով ժամանել է Արցախ
Վաղ առավոտյան Սեյրան Օհանյանը անակնկալ այցով ժամանել է Արցախ

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, որով տեղեկացնում է, որ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը դեկտեմբերի 19-ին վաղ առավոտյան անակնկալ ժամանել է Արցախ։ «ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը դեկտեմբերի 19-ին վաղ առավոտյան անակնկալ այցով ժամանել է Արցախ: ՀՀ ՊՆ և ԼՂՀ ՊԲ-ի մշտական համագործակցության և գործողությունների համադրման շրջանակներում, նախարար Ս.Օհանյանը հանդիպումներ կունենա ԼՂՀ ղեկավարության և ՊԲ-ի հրամանատարության հետ: Կքննարկվեն սահմանին տիրող իրավիճակին վերաբերվող հարցեր: Գիշերը Հայ-ադրբեջանական սահմանին կրկին եղել է չափազանց լարված: Կիրառվել են հրետանային միջոցներ, տանկեր, հետ են մղվել մի քանի դիվերսիոն գործողություններ: Մանրամասները քիչ ավելի ուշ»,- ասված է գրառման մեջ:

Կարդալ ավելին 12-19-2015

Սեյրան Օհանյանը ԼՂՀ ՊԲ-ում ծանոթացել է հակառակորդին առավել նպատակային հակազդելու աշխատանքներին
Սեյրան Օհանյանը ԼՂՀ ՊԲ-ում ծանոթացել է հակառակորդին առավել նպատակային հակազդելու աշխատանքներին

Դեկտեմբերի 19-ին աշխատանքային այցով պաշտպանության բանակ է այցելել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ով Արցախի իր պաշտոնակից, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ուղեկցությամբ: Հայկական հանրապետությունների ռազմական համագործակցության և գործողությունների համադրման ծրագրի շրջանակներում, նախարարը տեղերում ծանոթացել է սահմանային իրադրությանը, հակառակորդի ոտնձգություններին՝ այսուհետ առավել նպատակային կերպով հակազդելու ուղղությամբ տարվող աշխատանքներին, հանդիպումներ ունեցել հրամկազմի և ժամկետային զինծառայողների հետ: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Կարդալ ավելին 12-19-2015

Ադրբեջանական կողմն տվել է առնվազն 5 զոհ եւ վիրավորներ. ԼՂՀ ՊԲ
Ադրբեջանական կողմն տվել է առնվազն 5 զոհ եւ վիրավորներ. ԼՂՀ ՊԲ

Դեկտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդի կողմից ձեռնարկվել են հետախուզադիվերսիոն գործողություններ, որոնք հանդիպելով հայկական կողմի կուռ պաշտպանությանը ձախողվել են, եւ նախահարձակ հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել: Ըստ ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից ձեռքբերված հավաստի տվյալների, ավելի ուշ հայտնի է դարձել, որ միայն Թալիշի ուղղությամբ ադրբեջանական կողմն տվել է առնվազն 5 զոհ եւ վիրավորներ, որոնցից մեկը գտնվում է մահամերձ վիճակում: Ըստ ՊԲ նույն աղբյուրների, ադրբեջանական զինուժը կորուստներ է կրել նաեւ հարավային ուղղությամբ՝ տալով 2 զոհ եւ վիրավորներ: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե ՊԲ պատժիչ գործողություններից սարսափած հակառակորդը հյուսիսարեւելյան (Թալիշ) ուղղությամբ, այսօր՝ ժամը 15:40-ի սահմաններում, կիրառել է զրահատեխնիկա (տանկ): ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն իրականացնում են մարտական հերթապահություն եւ պատրաստ են ջախջախիչ հարված հասնել ցանկացած սադրանքի:

Կարդալ ավելին 12-18-2015

ՊԲ առաջապահ զորամասերն անհրաժեշտության դեպքում դիմում են պատժիչ գործողությունների. ԼՂՀ ՊՆ
ՊԲ առաջապահ զորամասերն անհրաժեշտության դեպքում դիմում են պատժիչ գործողությունների. ԼՂՀ ՊՆ

Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 280 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 (33 արկ), 82 (53 արկ), 120 (10 արկ) միլիմետրանոց ականանետերից, ՀԱՆ-17 (26 արկ) և ՌՊԳ-7 (1 արկ) տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3000 կրակոց: ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ` ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը՝ անհրաժեշտության դեպքում դիմելով պատժիչ գործողությունների:

Կարդալ ավելին 12-14-2015

Ադրբեջանն անցած գիշեր ինտենսիվորեն խախտել է հրադադարը. ԼՂՀ ՊՆ
Ադրբեջանն անցած գիշեր ինտենսիվորեն խախտել է հրադադարը. ԼՂՀ ՊՆ

Հակառակորդը շարունակում է առաջնային գծի ողջ երկայնքով ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, դեկտեմբերի 9-ին և լույս 10-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 200 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 (39 արկ), 82 (230 արկ), 120 (37 արկ) միլիմետրանոց ականանետերից, ՀԱՆ-17 (40 արկ) և ՌՊԳ-7 (4 արկ) տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 2700 կրակոց: Հակառակորդը կիրառել է նաև TR-107 տիպի զենիթահրթիռային կայանք (7արկ): ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Կարդալ ավելին 12-10-2015

Ադրբեջանական կողմից տանկային կրակի կիրառումը լարվածությունը նոր մակարդակի բարձրացնելու վտանգ է պարունակում. Սեյրան Օհանյան
Ադրբեջանական կողմից տանկային կրակի կիրառումը լարվածությունը նոր մակարդակի բարձրացնելու վտանգ է պարունակում. Սեյրան Օհանյան

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկի հետ: ՀՀ ՊՆ լրատվական ծառայության փոխանցմամբ՝ զրույցի ընթացքում քննարկվել է վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակը: ՀՀ պաշտպանության նախարարը դեսպանին տեղեկացրել է ՀՀ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի և դրան հաջորդող օրերի ընթացքում ադրբեջանական կողմից հրահրվող սադրանքների և հայկական կողմի պատասխան գործողությունների մասին: Մասնավորապես, Սեյրան Օհանյանն իր մտահոգությունն է հայտնել հակառակորդի կողմից իրավիճակը հետևողականորեն ապակայունացնելու վերաբերյալ՝ նշելով, որ նախորդ օրը ադրբեջանական կողմը ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ առաջին անգամ կիրառել է տանկային կրակ՝ 125 մմ հրանոթներից, ինչը լարվածությունը նոր մակարդակի բարձրացնելու վտանգ է պարունակում: Ադրբեջանական կողմին բանակցային գործընթացի տրամաբանության մեջ պահելու համար, հայկական կողմի ուժային զսպման գործողություններին զուգահեռ՝ ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հասցեական արձագանքի անհրաժեշտությունը: Դեսպան Ա. Կասպշիկն իր հերթին մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի վերաբերյալ և խոստացել համապատասխան քայլեր ձեռնարկել:

Կարդալ ավելին 12-09-2015

Արցախի դեմ տանկեր կիրառելն Ադրբեջանի կողմից ահաբեկչության դասական դրսևորում է. Դավիթ Բաբայան
Արցախի դեմ տանկեր կիրառելն Ադրբեջանի կողմից ահաբեկչության դասական դրսևորում է. Դավիթ Բաբայան

Ադրբեջանն Արցախի ուղղությամբ տանկեր կիրառելով ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ պարզապես խենթ, ֆաշիստական, ահաբեկչական պետություն է: Նրա քաղաքականությունն ու քայլերը չեն տեղավորվում առողջ տրամաբանության շրջանակում: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը: «Սա մարտահրավեր է միջազգային հանրությանը, մարտահրավեր է հակաահաբեկչական գործողություններ իրականացնող բոլոր պետություններին, որովհետև այն, ինչ իրականացնում է Ադրբեջանը, ոչ այլ ինչ է, քան ահաբեկչության դասական դրսևորում: Նման քաղաքականության ներքո բանակցային գործընթացում առաջընթաց ակնկալելը տեսանելի ապագայում դառնում է անհնարին»,-ասաց Դավիթ Բաբայանը: Անդրադառնալով միջազգային հանրությունից ակնկալվող գործողություններին` Դավիթ Բաբայանը նշեց, որ միջազգային հանրությունը պետք է ավելի կոշտ վերաբերմունք ցուցաբերի: «Բայց, երևի, փորձում են չվնասել բանակցային գործընթացը, որովհետև հասկանում են, որ գործ ունեն ոչ ադեկվատ պետության հետ, որը ցանկացած պահի դիմում է այդպիսի շանտաժի, շահարկումների և այլն: Կարծում եմ` նման պահվածքը պետք է փոփոխության ենթարկվի, խիստ վերաբերմունք ցուցաբերվի պաշտոնական Բաքվի նկատմամբ: Սա նաև թուրք-ադրբեջանական քաղաքականության մի դրսևորում է: Նման լարվածությունը տեղի ունեցավ Մևլութ Չավուշօղլուի Ադրբեջան կատարած այցելությունից հետո: Եթե դիտարկենք Թուրքիայի կողմից վարված քաղաքականությունը, ռուսական ինքնաթիռի խոցումը, ահաբեկչական տարբեր խմբերի սատարումը Սիրիայում, Իրաքի տարածք ներխուժումը, ապա կարող ենք ասել, որ սրանք Բաքվի և Անկարայի կողմից վարվող քաղաքականության տարբեր մասնիկներ են»,-ավելացրեց Դավիթ Բաբայանը: Ինչ վերաբերում է հայկական կողմի անելիքներին, ապա Դավիթ Բաբայանը նշեց, որ նախ չպետք է ահաբեկվել և պետք է միշտ ուժգին հակահարված տալ: Ըստ նրա` ահաբեկիչը ոչ մի բանից այդքան չի վախենում, որքան ուժից: Նա ցանկացած թուլություն, ցանկացած անսկզբունքայնություն օգտագործում է, որ իր ապակառուցողական, անմարդկային քայլերն ավելի սաստկացնի: «Որքան ուժգին հակահարված տանք և տալիս ենք, այնքան Ադրբեջանն իր տեղը լավ կճանաչի»,-եզրափակեց Արցախի նախագահի մամուլի քարտուղարը: Իրադրությունն առաջնագծում շարունակում է մնալ լարված: Հակառակորդն առաջին անգամհրասայլից (տանկ) արկակոծման է ենթարկել ՊԲ հարավային ուղղությամբ տեղակակայվածմարտական դիրքերը: Դեկտեմբերի 8-ին և լույս 9-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտզորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելիքան 180 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև60 (101 արկ), 82 (193 արկ), 120 (35 արկ) միլիմետրանոց ականանետերից, ՀԱՆ-17 (27 արկ) և ՌՊԳ-7 (3 արկ) տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1500 կրակոց:Հակառակորդը կիրառել է նաև TR-107 տիպի զենիթահրթիռային կայանք (17 արկ) և հրասայլ (5արկ): Հակառակորդի կողմից խոշոր տրամաչափի դիպուկահար հրացանից արձակված կրակոցիցդեկտեմբերի 8-ին՝ ժամը 21:10-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայվածզորամասերից մեկի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲպայմանագրային զինծառայող, 1991թ. ծնված Գարիկ Գուրգենի Ավանեսյանը:

Կարդալ ավելին 12-09-2015

Հակառակորդը ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման հերթական փորձը. հայկական կողմն ունի 1 զոհ
Հակառակորդը ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման հերթական փորձը. հայկական կողմն ունի 1 զոհ

Դեկտեմբերի 4-ին ժամը 04:30-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Թալիշ) ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման հերթական փորձ: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով` հետ շպրտել իրենց ելման դիրքերը: Ցավոք, ծավալված մարտերի ընթացքում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1995թ. ծնված Էրիկ Էդիկի Գրիգորյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: Բացի հետախուզադիվերսիոն գործողությունից, դեկտեմբերի 3-ին և լույս 4-ի գիշերը հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 80 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 /197 արկ/, 82 /43 արկ/ միլիմետրանոց ականանետերից, ՀԱՆ-17 /14 արկ/, ՌԳՊ-7 /1 արկ/ նռնականետերից ու TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանքից /4 արկ/, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 650 կրակոց: Այս պահի դրությամբ հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի ականանետային և հրթիռային զինատեսակներից խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկվում են պատժիչ գործողություններ` հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար:

Կարդալ ավելին 12-04-2015

Դիվերսիայի այս փորձը Ադրբեջանի պատասխանն է համանախագահների հայտարարությանը. Դ. Բաբայան
Դիվերսիայի այս փորձը Ադրբեջանի պատասխանն է համանախագահների հայտարարությանը. Դ. Բաբայան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարների հայտարարությունը հավասարակշռված էր՝ իրենց ոճով, ամենակարևորն այն է, որ իրենք հիմնական շեշտը դնում են խաղաղ կարգավորման վրա: Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարների հայտարարությանը՝ այս մասին ասաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։ «Սա իրատեսական մոտեցում է, թեպետ այն Ադրբեջանի վրա որևէ ազդեցություն չի գործում: Այն, որ իրենք այսօր նորից խախտել են զինադադարի ռեժիմը և դիվերսիոն խումբը փորձել է ներթափանցել Արցախի տարածք, սա Ադրբեջանի պատասխանն է նույնիսկ այդպիսի հայտարարությունը, այն էլ՝ Թուրքիայի հետ մեկտեղ»,-ասաց Դավիթ Բաբայանը՝ հավելելով, որ Ադրբեջանում է գտնվում Թուրքիայի վարչապետը: Նրա խոսքով՝ այսպիսի ագրեսիվ քաղաքականությունը թուրք-ադրբեջանական տանդեմի գործելաոճն է: «Նրանք այդ հայտարարությունից հետո դիմել են նման գործողության»,-ասաց Դավիթ Բաբայանը: Արձագանքելով դիտարկմանը, թե գնահատականներ են հնչում, որ արտգործնախարարների հայտարարությունն ապտակ էր Ադրբեջանին, Դավիթ Բաբայանն ասաց. «Երբ որ կոչ է արվում իրավիճակը չսրել, բնական է, որ սա Ադրբեջանին է ուղղված, բայց պատասխանն այն է, որ Ադրբեջանը ոչ միայն որևէ քաղաքական արձագանք չտվեց, այլ հակառակը՝ արձագանքեց խախտելով զինադադարի ռեժիմը ևս մեկ անգամ»:

Կարդալ ավելին 12-04-2015

Արցախում մեկնարկել է անկախության տարիներին երկրորդ անգամ անցկացվող մարդահամարը
Արցախում մեկնարկել է անկախության տարիներին երկրորդ անգամ անցկացվող մարդահամարը

Հանրապետությունում այսօր մեկնարկել է Արցախի անկախության տարիներին անցկացվող թվով երկրորդ մարդահամարը, որը կշարունակվի մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 9-ը ներառյալ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում, ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի վարչության պետ Միքայել Սողոմոնյանը տեղեկացրել է, որ մարդահամարը կազմակերպելու և անցկացնելու համար ստեղծվել են Հանրապետական, Ստեփանակերտի քաղաքային և 7 շրջանային հանձնաժողովներ, 9 մարդահամարի, 90 հրահանգչական և 501 հաշվային տեղամասեր: Մ. Սողոմոնյանի խոսքով՝ 2005թ. անցկացված առաջին մարդահամարից հետո, երկրում տեղի են ունեցել սոցիալ-տնտեսական էական փոփոխություններ՝ բնակչության թվաքանակի, տեղաբաշխման, սոցիալ-ժողովրդագրական, տնտեսական ակտիվության, տնային տնտեսությունների բնակության պայմանների, կենսամակարդակի և այլ բնութագրիչների առումով: «Տնտեսական և սոցիալական բարեփոխումների ուղի բռնած Արցախի համար շատ կարևոր է ապահովել մարդահամարների պարբերաբար անցկացումը, քանի որ դրանց արդյունքներն էական նշանակություն կունենան երկրի պետական և տնտեսական քաղաքականության մշակման, ծրագրավորման և կառավարման համար»,- նշել է ԼՂՀ ԱՎԾ մարդահամարի վարչության պետը՝ հավելելով, որ մարդահամարը հնարավորություն կտա ուսումնասիրել հասարակական և տնտեսական մակարդակներում տեղ գտած փոփոխություններն ու կանխորոշել հետագա առաջընթացի նոր ուղղություններն ու սկզբունքները: Մ. Սողոմոնյանը կարևորել է բնակչության ակտիվ մասնակցության դերը հավաստի ու ճշգրիտ տվյալներ ստանալու գործում՝ ավելացնելով, որ ԼՂՀ «Մարդահամարի մասին» օրենքի համաձայն՝ համապետական այդ միջոցառմանը մասնակցելը քաղաքացիների պարտականությունն է: ԱՎԾ մարդահամարի վարչության պետը հավաստիացրել է, որ քաղաքացիների մասին հավաքագրված տվյալները գաղտնի են մնալու, քանի որ, դրանք հրապարակվելու են միայն ընդհանրացված տեսքով: Նշենք, որ մարդահամարի նախնական տվյալները հայտնի կլինեն 2016թ. ապրիլի սկզբին, իսկ վերջնականը` 2016թ. ավարտին:

Կարդալ ավելին 12-02-2015

Արցախի գլխավոր բուժկենտրոնի տարածքում զբոսայգի է կառուցվում
Արցախի գլխավոր բուժկենտրոնի տարածքում զբոսայգի է կառուցվում

Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնի գլխավոր մուտքից` ուռուցքաբանական կենտրոնից մինչև հանրապետական ծննդատան հարող տարածքում վերջերս շինարարական աշխատանքներ են սկսվել: ԼՂՀ քաղաքշինության նախարարության մամլո ծառայությունից «Արցախպրես»-ին հայտնեցին, որ արտաբյուջետային միջոցների հաշվին բարեկարգվում է կենտրոնի տարածքը: Նախատեսվում է այստեղ զբոսայգի կառուցել սալիկապատ հատակով, կանաչ խոտածածկով, ծառուղով ու շատրվաններով. կլինի նաև առանձին ավտոկայանատեղի: Նախատեսվում է զբոսայգու աշխատանքներն ավարտել հաջորդ տարի:

Կարդալ ավելին 11-30-2015

Արայիկ Հարությունյանը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Նևադա նահանգում
Արայիկ Հարությունյանը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Նևադա նահանգում

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 21-ին այցելել է ԱՄՆ Նևադա նահանգ և մի շարք հանդիպումներ ունեցել այնտեղ: ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ վարչապետը ծաղիկներ է խոնարհել հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված՝ Նևադայում վերջերս բացված հուշարձանին՝ կարևորելով ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման նշանակությունը թե՛ հայ ազգի, և թե՛ համայն մարդկության համար: Արայիկ Հարությունյանն այնուհետև հանդիպել է այդ նահանգում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Անդի Արմենյանին և համայնքի մի շարք ներկայացուցիչների՝ նրանց հետ քննարկելով ազգապահպանությանը և Արցախ-սփյուռք հարաբերություններին վերաբերող որոշ հարցեր: Ա. Հարությունյանը հանդիպում է ունեցել նաև Նևադայի օրենսդիր մարմնի և տեղական ինքնակառավարման մարմինների մի խումբ ներկայացուցիչների հետ: Վարչապետը նրանց ներկայացրել է Արցախի հաջողություններն ու խնդիրները պետականաշինության և տնտեսության զարգացման գործընթացներում, ինչպես նաև՝ ղարաբաղյան հակամարտության շուրջ տեղի ունեցող զարգացումները և ընդհանուր տարածաշրջանի իրավիճակը: Կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրության մի շարք հարցեր, ձեռք բերել հետագա համագործակցության վերաբերյալ պայմանավորվածություններ: Համայնքի կողմից իր պատվին կազմակերպված ընդունելության ժամանակ վարչապետ Հարությունյանն ընդգծել է ազգային նշանակության հարցերում սփյուռքի ակտիվ մասնակցության կարևորությունը՝ կոչ անելով ներկաներին մասնակցել առաջիկա հեռուստամարաթոնին՝ հանուն հայրենիքի շարունակական զարգացման:

Կարդալ ավելին 11-23-2015

ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում. ԼՂՀ ՊՆ
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում. ԼՂՀ ՊՆ

Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 80 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1300 կրակոց: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

Կարդալ ավելին 11-23-2015

«Սա Հայաստան է և վերջ». այսօր Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան օրն է
«Սա Հայաստան է և վերջ». այսօր Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան օրն է

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, Արցախյան պատերազմի առաջին հրամանատարներից Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան օրն: Արցախյան շարժման առաջին իսկ օրերից Ազգալդյանը մասնակցել է ազգային-ազատագրական պայքարին: 1990 թվականի փետրվարից վարել է «Անկախության բանակի» հրամանատարությունը, կազմակերպել մի շարք շրջանների և, հատկապես, Վարդենիսի ինքնապաշտպանությունը: Ազգալդյանն իր ճակատագիրն ամբողջությամբ կապել է Արցախի ազատամարտի հետ՝ սկզբում գործելով Գետաշենի և Շահումյանի, այնուհետև՝ Մարտակերտի շրջաններում։ Արցախի ազատամարտին նոր թափ հաղորդելու նպատակով էլ 1991 թվականի հունիսին Հովսեփ Հովսեփյանի հետ միասին նա ստեղծել է «Ազատագրական բանակ» ռազմական կազմակերպությունը, որը, թեկուզ միայն Հայաստան-Արցախ-Սփյուռք ճիգերի համադրման իմաստով, նոր որակ էր հայ ժողովրդի գոյամարտին ծառայագրված շարժումների շղթայում, և որի գլխավոր հրամանատարը մնաց մինչև իր կյանքի վերջը։ Լեոնիդի հրամանատարությամբ Արցախում 27 բնակավայր է ազատագրվել: Նրան է պատկանում հետևյալ թևավոր խոսքը «Սա Հայաստան է և վերջ»: Լեոնիդ Ռուբենի Ազգալդյանը ծնվել է 1942 թվականին՝ նոյեմբերի 22-ին Թիֆլիսում։ 1947 - 1959 թթ. սովորել է Երևանի՝ Ա. Մռավյանի անվան դպրոցում։ 1960 թ. ընդունվել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ, որտեղից հետագայում տեղափոխվել է Երևանի պետական համալսարանի համապատասխան ֆակուլտետը և այն փայլուն ավարտել է՝ ռադիոֆիզիկա մասնագիտությամբ։ Ազգալդյանը զոհվել է 1992 թ.-ի հունիսի 21-ին, Մարտակերտի շրջանում՝ Տոնաշեն գյուղի մոտ։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ և ԼՂՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշաններով։

Կարդալ ավելին 11-23-2015

Ռուսաստանը չափազանց հզոր զենք է օգտագործում ԻՊ-ի դեմ պայքարում. Forbes
Ռուսաստանը չափազանց հզոր զենք է օգտագործում ԻՊ-ի դեմ պայքարում. Forbes

«Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարը ռուս նախագահ Վլադիմիր Պուտինին հնարավորություն է տվել ցուցադրելու աշխարհին իր իշխանության ծավալները, սակայն այս պատերազմում նա օգտագործում է չափազանց հզոր զենք, գրում է Forbes հանդեսը։ ԹԵՐԹ.ամ-ի փոխանցմամբ՝ ասելով չափազանց հզոր զենք` հոդվածի հեղինակը նկատի ունի հեռահար զենիթահրթիռային համակարգերը։ Դրանց օգտագործումը կարող է նշանակել, որ Ռուսաստանի նպատակն է ոչ թե լուրջ գործողությունները` ուղղված ԻՊ-ի դեմ, այլ միայն իր ռազմական հզորության ցուցադրումը, գրում է պարբերականը։ Հնարավոր է՝ հակաահաբեկչական գործողությունը կոչված է օգնելու Պուտինին հասնել մեծ հարգանքի համաշխարհային առաջնորդների շրջանում: «Երբ 2000-ին Պուտինին ընտրեցին նախագահի պաշտոնում, նա այնքան էլ մեծ փորձ և ինքնավստահություն չուներ: Նա ուրախ էր, երբ այլ արևմտյան առաջնորդներ սկսեցին խոսել իր հետ: Իսկ այժմ նա իրեն համարում է ամենահմուտ առաջնորդն աշխարհում, ով ունակ է օգնել մյուսներին»,- ասել է ռուս լրագրող Ալեքսանդր Բաունովը։ Նշվում է, որ Ուկրաինայում դեպքերից հետո արևմտյան քաղաքական գործիչները դադարել են հետաքրքրվել նրանով` ինչ է մտածում Պուտինը: Նրանք արհամարհեցին ռուս նախագահին նախորդ տարվա G8 գագաթաժողովի ժամանակ և չէին լսում նրա հիմնավորումները, որ պետք է աջակցել Սիրիայի առաջնորդ Բաշար ալ-Ասադին: Սակայն նրանց չհաջողվեց չնկատել հզոր ռազմական արշավը, որը Ռուսաստանը սկսեց սեպտեմբերի 30-ին: Լրագրողի խոսքով` Պուտինն ընտրել է ճիշտ վայր և ժամանակ` ռազմական մեթոդներով իր կարծիքը հայտնելու համար: Այս կերպ ռուս նախագահը կարող է հասնել միաժամանակ մի քանի նպատակի: ԻՊ-ի դեմ պայքարի համար ստեղծված կոալիցիան կարող է ապացուցել, որ Ռուսաստանը շարունակում է հզոր գերտերություն մնալ, որն ունի իր կշիռը միջազգային ասպարեզում: Բացի այդ, այն կօգնի վերջ դնել Պուտինի քաղաքական մեկուսացմանը: Պարբերականը նշում է, որ եթե ռուս առաջնորդին հաջողվի «ճիշտ խաղալ խաղաքարտերով», ապա Ռուսաստանի քաղաքացիները կկարողանան օգուտ քաղել ընթացիկ քաղաքական իրավիճակից` պատժամիջոցները կչեղարկվեն, արտասահմանյան ներդրումները կվերականգնվեն, նոր բիզնես կստեղծվի, իսկ երկիրն ավելի քիչ կախվածություն կունենա բնական ռեսուրսների արտահանումից։

Կարդալ ավելին 11-23-2015

Ղարաբաղյան պատերազմի ականատես լրագրողները Եվրոխորհրդարանում խոսել են Լեռնային Ղարաբաղի մասին
Ղարաբաղյան պատերազմի ականատես լրագրողները Եվրոխորհրդարանում խոսել են Լեռնային Ղարաբաղի մասին

Նոյեմբերի 17-ին Բրյուսելում Եվրախորհրդարանի դահլիճներից մեկում տեղի ունեցավ «Ականատես լրագրողների վկայությունները զինված հակամարտությունների մասին՝ Լեռնային Ղարաբաղի պարագան» ձեռնարկը, որի ընթացքում իրենց վկայությունները ներկայացրեցին բուլղարուհի հեռուստալրագրող Ցվետանա Պասկալեւան, չեխ լրագրող Դանա Մազալովան եւ պրահայաբնակ լրագրող Աննա Կարապետյանը: «Ազգ» շաբաթաթերթի հաղորդմամբ, նրանք Արցախյան պատերազմի տարբեր փուլերում ոչ միայն եղել են Լեռնային Ղարաբաղում, այլեւ լուսաբանել են պատերազմի ողջ ընթացքը ռազմական գործողություններից մինչեւ զինադադար: Ձեռնարկի կազմակերպիչներն էին Եվրոխորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խումբն ու Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը՝ պատգամավոր Էլենի Թեոխարուսի (Կիպրոս, ԵԺԿ) հովանավորությամբ: Հայտնի է, որ վերջինս Ղարաբաղյան պատերազմի տարիներին իբրեւ կամավոր-վիրաբույժ եղել է Ղարաբաղում եւ աշխատել Ստեփանակերտի հիվանդանոցում: Ձեռնարկը վարում էր Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը , ով նախ ներկայացրեց օրվա բանախոսներին, նրանց անցած ուղին, այնուհետեւ ողջույնի խոսքի համար ձայնը տվեց տիկին Թեոխարուսին : Վերջինս մի անգամ եւս իր զորակցությունը հայտնեց Արցախի ժողովրդին եւ նրա ինքնորոշման իրավունքին, նաեւ կարեւորեց ականատես լրագրողների վկայությունները Եվրոխորհրդարանում: Այնուհետեւ ողջույնի խոսքով հանդես եկավ Բելգիայում Հայաստանի դեսպան Թաթուլ Մարգարյանը , ով ներկաների ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի կողմից իրականացվող պատմական ճշմարտությունը խեղաթյուրելու քաղաքականությանը: Նրա ասելով, այդ երկրի նախագահ Ալիեւը շարունակում է տարբեր միջազգային կառույցներում վարկաբեկել Հայաստանին, մինչեւ իսկ կապելով ահաբեկչության հետ առնչությունների մեջ, մինչդեռ ողջ աշխարհին է հայտնի , թե ինչպիսի ահաբեկչական կազմակերպություններ են գործում Ադրբեջանում: Այս իմաստով նա գնահատելի համարեց լրագրողների կատարած արհեստավարժ աշխատանքը: Ցվետանա Պասկալեւան դիմելով Եվրոխորհրդարանի անդամներին, մի անգամ եւս ներկաների ուշադրությունը սեւեռեց Ադրբեջանի հարձակողական քաղաքականությանը, նշելով, որ Արցախի ժողովուրդը մեծ զոհողությունների գնով է հաղթել եւ ձեռք բերել այսօրվա խաղաղ ապրելու իրավունքը, եւ իբրեւ վկայություն ցուցադրեց իր «Իմ սիրելի ողջեր եւ մեռածներ» ֆիլմը: Այս ֆիլմին հետեւեց նաեւ Արցախի այսօրվան նվիրված հեռուստաակնարկը, որն ամբողջությամբ ցույց էր տալիս, թե ինչպես է Արցախի ժողովրդին հաջողվել կերտել իր ապագա խաղաղությունը:

Կարդալ ավելին 11-21-2015

Լեռնային Ղարաբաղը առասպելական վայր է, քրիստոնեական կղզի՝ շրջապատված մուսուլմանական օվկիանոսով. Die Welt
Լեռնային Ղարաբաղը առասպելական վայր է, քրիստոնեական կղզի՝ շրջապատված մուսուլմանական օվկիանոսով. Die Welt

Թեպետ Լեռնային Ղարաբաղը աշխարհին քիչ է հայտնի, սակայն դա չի խանգարում հազարավոր զբոսաշրջիկների այցելել առասպելական այդ վայրը՝ հիանալու վայրի բնությամբ եւ ոչ պակաս առասպելական հյուրասիրությամբ։ News.am-ի փոխանցմամբ` այսպես է սկսում իր հոդվածը Die Welt գերմանական պարբերականի լրագրողը՝ պատմելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կատարած իր այցելության մասին։ «Դարն ապրած մի «Վոլգայով» գլխապտույտ արագությամբ մենք սլանում ենք հսկիչ անցակետերի կողքով։ Սահմանապահն իր պատուհանից դուրս է հանում գլուխը, զննում մեզ եւ առաջ թողնում։ Մենք առաջ ենք շարժվում աշխարհին քիչ ծանոթ մի երկիր, որտեղ մուտք գործելու համար հայերից բացի, բոլորին վիզա է անհրաժեշտ։ Հետեւում թողնելով կարմիր տանիքներով Գորիս քաղաքը՝ մեր առջեւ հանկարծ ասես երկնքից հառնում է այդ երկիրը՝ Լեռնային Ղարաբաղը։ Շուրջբոլորն ինձ ոչինչ չի հիշեցնում, որ այս հողակտորը ԽՍՀՄ փլուզումից հետո կատաղի մարտերի վայր է եղել, որոնք ծավալվում էին հենց այստեղ՝ Լաչինի միջանցքում։ Այդ մարտերից հետո 1994թ. ձեռք բերած զինադադարից հետո Լեռնային Ղարաբաղը աշխարհով մեկ սփռված հայերի ինքնության խորհրդանիշն է դարձել»,- գրում է հեղինակը եւ նշում, որ Ղարաբաղը յուրահատուկ վայր է աշխարհում։ «Աշխարհի համար Լեռնային Ղարաբաղը մնում է հակամարտության գոտի, ինչի հետեւանքով մեր մոլորակի ամենայուրահատուկ ու առասպելական այս վայրը, որը քրիստոնեական կղզի է՝ շրջապատված մուսուլմանական օվկիանոսով, տարեկան ունենում է ընդամենը մի քանի հազար այցելու։ Երկիր, որը հավասարապես խորհրդանշական է հայերի համար, ինչպես ձյունածածկ Արարատը, որը երեւում է Երեւանի բնակարանների պատուհաններից»,- շարունակում է հոդվածագիրը ճանապարհորդության նկարագրությունը։ «Սահմանը հատելուց հետո մեր առջեւ խնամված լեռնոտ ճանապարհ է բացվում դեպի Ստեփանակերտ՝ Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք։ Պատերազմի ավարտից 20 տարի անց դրա հետքերը դեռ շոշափելի են օրինակ Շուշի քաղաքի լքյալ եւ ռմբակոծված տների վրա։ Շուշին ադրբեջանցիների վերջին հենակետն էր, որտեղից նրանք գնդակոծում էին Ստեփանակերտը։ Սակայն հայերը կարողանում են իրենց հսկողությունն հաստատել Շուշիի վրա՝ դուրս մղելով ադրբեջանցիներին այստեղից։ Հասնելով Ստեփանակերտ՝ մենք կանգ ենք առնում «Տատին եւ Պապին» արձանի մոտ, որը կառուցվել է 50 տարի առաջ, իսկ 1994թ.-ից հետո դարձել էր անկախության խորհրդանիշը, իսկ հյուրերի համար՝ հանդիպման վայրը։ Քաղաքում ոչինչ չի հիշեցնում պատերազմի մասին։ Այն խաղաղ է եւ ավելի մաքուր, քան Երեւանը։ Մարդաշատ շուկայում հնարավոր է գնել լավաշ՝ Ղարաբաղի բազմատեսակ բույսերով։ Մեզ գազօջախի վրա եփված սուրճ ու փախլավա են մատուցում. հյուրասիրությունը հայերի մոտ գրեթե առասպելական նշանակություն ունի։ Մարդկանց հարցուփորձ եմ անում, թե ով է ամենահայտնի հայը։ Պատասխաները տարբեր են. ոմանք աղմուկով պնդում են, որ դա Հենրիկ Մխիթարյանն է։ Խանութպանը ոգեւորված պնդում է, որ դա Արթուր Աբրահամն է, որը ռինգում տապալում է պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներին։ Հետո այլ անուններ են հնչում՝ երգչուհի Շեր, թենիսիստ Անդրե Աղասի, ՄիԳ կործանիչների գյուղատարար Արտեմ Միկոյան։ Քիմ Քարդաշյանի մասին հիշատակելիս մարդիկ դժգոհությամբ են արձագանքում։ ...Միակ մարդը, որի աշխարհահռչակ հայ լինելու շուրջ համամիտ են բոլորը, Շառլ Ազնավուրն է»,- եզրափակում է հեղինակը։

Կարդալ ավելին 11-21-2015

Սեյրան Օհանյան. զորավարժությունները իրենց նպատակը կատարել են՝ գնահատականը բարձր է լինելու
Սեյրան Օհանյան. զորավարժությունները իրենց նպատակը կատարել են՝ գնահատականը բարձր է լինելու

Մեր զինծառայողների գործողությունները տարեցտարի կատարելագործվում են Panorama.am-ի փոխանցմամբ այս մասին ասել է Սեյրան Օհանյանը: «ՀՀ և Արցախի հանրապետության նախագահների ինչպես նաև ՊԲ հրամանատար, ԼՂՀ պաշտպանության նախարարի հետ խորհրդակցելուց մենք եկանք այն եզրակացության որ զորավարժությունները իրենց առջև դրված նպատակը կատարել են, բարձ է մնացել զինծառայողների ընդհանուր տրամադրվածությունը, նրանց ոգին: Գնահատականը անկասկած բարձր է լինելու»,-այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ զորավարժությունների ավարտին կազմակերպված պարգևատրման արարողությունից հետո: «Ցանկացած այսպիսի միջոցառումների ընթացքում գերագույն գլխավոր հրամանատարի մասնակցությունը բարձրացնում է պատասխանատվությունը և պատիվը յուրաքանչյուր զինծառայողի համար»,- նշեց նախարարը և հավելեց, որ ՀՀ և ԼՂՀ նախագահների մասնակցությունը ևս մեկ անգամ ապացույցն է այն բանի, որ հրամանատարից մինչև մինչև վերջին զինվոր այդ շղթայում կապակցված են այնպիսի ամրությամբ, որը երբևէ չի կտրվի: «Յուրաքանչյուր այսպիսի զորավարժություն իր նպատակն ունի: Առաջին հերթին դա տեսական և գործնական գիտելիքների ամրապնդումն ու բարձրացումն է, ինչպես նաև հրամանատարների ու նրանց շտաբերի ունակությունների կատարելագործումը ժամանակակից համազորային մարտը պլանավորելու և անցկացնելու ուղղությամբ»,- նշել է Սեյրան Օհանյանը: Ըստ նախարարի, երկրորդ նպատակը, ստորաբաժանումների ներդաշնակումն է: «Այսինքն՝ ներդաշնակ գործողություններն են, որ բերում են հաջողությունների և իհարկե նաև այսպիսի զորավարժությունները ամրապնդում են բարոյահոգեբանական մակարդակը, ամրապնդում զինվորի մարտական ոգին և նաև կոփում յուրաքանչյուրի մարմինը և նախապատրաստում առաջիկա գործողություններին»,- նշել է նա: Նախարարի հավաստմամբ, այսպիսի զորավարժությունները անկասկած անց են կացվում այնպիսի սցենարներով, որոնք առկա են մեր իրադրության մեջ: «Առաջին գծում կանգնած զորամասերը հենց այն խնդիրներն ունեն, որ այստեղ արտացոլված էր: Առաջինը պաշտպանությունն է և իրադրությանը համարժեք գործողությունների իրականացումն է պաշտպանական մարտից սկսած հակագործողություններով և հակահարձակողական գործողություններով»,- ասել է նախարարը: Ըստ Սեյրան Օհանյանի, թեև այսօրվա զորավարժությունների մասշտաբները մի քիչ փոքր էին, սակայն ակնհայտ էր մարտավարական նոր հնարքների, նոր ձևերի ներդրումը՝ փոքր ուժերով մեծ խնդիրների իրականացումն է: «Յուրաքանչյուր հրամանատար ընդհանուր մտահղացմամբ և ստեղծված իրադրությանը համարժեք իր հնարավորությունները իր գիտելիքների շրջանակներում ինքնուրույն, լոկալ որոշումներ է ընդունում և իրականացնում: Մենք տեսանք, թե ինչպիսի ներդաշնակության բարձր մակարդակ գոյություն ունի, տեսանք փոխգործունակության բարձր աստիճան, ինչպես նաև տեսանք թե ինչպես են գործում և համազորային ստորաբաժանումները և զորատեսակները ինքնուրույն, սկսած հակառակորդի հետախուզությամբ նրա բոլոր գործողությունների հայտնաբերմամբ և նաև կրակային խոցման բարձր աստիճանով»,- նշել է Սեյրան Օհանյանը:

Կարդալ ավելին 11-21-2015

ԼՂՀ և ՀՀ նախագահները մասնակցել են նոր թաղամասի և Մատենադարանի բացման արարողություններին
ԼՂՀ և ՀՀ նախագահները մասնակցել են նոր թաղամասի և Մատենադարանի բացման արարողություններին

ՀՀ Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը ԼՂՀ աշխատանքային այցի շրջանակում նոյեմբերի 21-ին Արցախի Նախագահ Բակո Սահակյանի հետ ներկա է գտնվել հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի բարձրագույն սպայական կազմի մասնակցությամբ անցկացված խորհրդակցությանը, որի ընթացքում քննարկվել են երկկողմ փոխգործակցությանն առնչող մի շարք հարցեր: Նրանք մասնակցել են նաև ԼՂՀ մայրաքաղաքում սպաների համար սպայական ավանում կառուցված 176 բնակարանանոց բնակելի շենքերի նորամուտի, ՊԲ շտաբի մարզադահլիճի, ինչպես նաև զորամասերից մեկի զինանձնակազմի համար կառուցված ճաշարանի բացման արարողություններին: ԼՂՀ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել են բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած մի շարք զինծառայողներ: Սերժ Սարգսյանը նույն օրը Գանձասարում ներկա է գտնվել Ստեփանակերտի «Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարան - գանձասար» գիտամշակութային կենտրոնի՝ Մատենադարանի մասնաշենքի բացման արարողությանը: Կենտրոնը կազմված է գիտական և թանգարանային մասերից, գիտաժողովների, մշակութային տարաբնույթ միջոցառումների անցկացման համար նախատեսված դահլիճից, գրադարանից ու ընթերցասրահից: Նորաբաց ցուցասրահներում ներկայացված են Արցախում վաղ միջնադարից մինչև նոր շրջանն ստեղծված 100-ից ավելի ձեռագրերի, Արցախի պատմությանն առնչվող հազվագյուտ վավերագրերի բնագրեր ու ընդօրինակություններ, ինչպես նաև հնատիպ գրքեր: Ցուցանմուշների ստեղծման աշխատանքները մեկնարկել են յոթ տարի առաջ և պատասխանատուների հավաստմամբ ունենալու են շարունակական բնույթ: Բացման արարողության կապակցությամբ տեղի է ունեցել Մատենադարանի գիտաշխատողների «Արցախի մանրանկարչական արվեստը» և «Արցախի գրչության կենտրոնները» գրքերի շնորհանդեսը։ Գանձասարի գիտամշակութային կենտրոնի բացման առիթով Նախագահ Սերժ Սարգսյանը կենտրոնին նվիրաբերել է 12-13-րդ դարերի Գյուլիստանի Ավետարան: Մատենադարանի շենքը հիմնանորոգվել է «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի միջոցներով։ Մասնաճյուղը գործելու է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի կառուցվածքում, և նրա լիարժեք գործունեությանն ուղղված աշխատանքներում կիրառվելու է Մատենադարանի գիտական ու գիտատեխնիկական ողջ ներուժը։

Կարդալ ավելին 11-21-2015

Բարերարները գումար են նվիրաբերել «Հայաստան» հիմնադրամին Արցախում բազմազավակ ընտանիքներին տներով ապահովելու նպատակով
Բարերարները գումար են նվիրաբերել «Հայաստան» հիմնադրամին Արցախում բազմազավակ ընտանիքներին տներով ապահովելու նպատակով

«Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանը 100 հազար ԱՄՆ դոլար կնվիրաբերի Արցախում 5 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքներին տներով ապահովելու ծրագրին, որն այս տարվա հեռուստամարաթոնի գլխավոր նպատակն է: «Հայաստան» հիմնադրամի հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, նույն ծրագրի իրականացման նպատակով հիմնադրամին 100 հազար ԱՄՆ դոլար է նվիրաբերել նաև հայաստանաբնակ գործարար Վարուժան Գրիգորյանը: Վարուժան Գրիգորյանի նախաձեռնությամբ և հովանավորությամբ իրականացվել են բազմաթիվ զարգացման ծրագրեր: Նախորդ տարի էլ հիմնադրամը շահագործման հանձնեց բարերարի ֆինանսվարմամբ կառուցված Չափար գյուղի (ԼՂՀ, Մարտակերտի շրջան) դպրոցը: «Գրանդ Հոլդինգ» ՍՊԸ-ի սեփականատերեր Կարեն և Միքայել Վարդանյանները 30-ական միլիոն ՀՀ դրամ կնվիրաբերեն հիմնադրամին` Արցախում եկեղեցի կառուցելու նպատակով: Վարդանյան ընտանիքի համաֆինանսավորմամբ հիմնադրամը երկհարկանի դպրոց է կառուցել (նախատեսված 300 աշակերտի համար) Գիշի գյուղում (ԼՂՀ, Մարտունու շրջան) եւ իրականացրել տարբեր զարգացման ծրագրեր Տավուշի մարզում եւ Արցախում: Հեռուստամարաթոն 2015-ը կմեկնարկի նոյեմբերի 26-ին` ժամը 22:00-ին:

Կարդալ ավելին 11-19-2015

Միացյալ Նահանգները կշարունակի օգնություն տրամադրել Լեռնային Ղարաբաղին
Միացյալ Նահանգները կշարունակի օգնություն տրամադրել Լեռնային Ղարաբաղին

Ամերիկայի Միացյալ Նահանգները կշարունակի մարդասիրական աջակցություն տրամադրել Լեռնային Ղարաբաղին: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ԱՄՆ արտաքին օգնության համակարգող Ալինա Ռոմաբովսկին, ով վերահսկում է Միացյալ Նահանգների կառավարության աջակցությունն ուղղված Եվրոպայի և Եվրասիայի 30 երկրներին: «Այս տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղին ԱՄՆ ցուցաբերած աջակցությունը հիմնականում ուղղված է եղել ջրային ենթակառուցվածքների բարելավմանը և ականազերծման իրականացմանը այդ շրջանում: Մենք շարունակելու են մեր օժանդակությունն այդ նպատակների իրականացմանը` ապահելով տեղի բնակչության անվտանգությունը»,- վստահեցրեց Ռոմաբովսկին: Միացյալ Նահանգները Ղարաբաղին օգնություն սկսել է տրամադրել 1998 թվականից, որն առ այսօր կազմել է շուրջ 61 միլիոն դոլար: ԱՄՆ հայկական կազմակերպությունները հորդորել են այդ երկրի Կոնգրեսին և կառավարությանը՝ այս տարի Ղարաբաղին հատկացնել 5 միլիոն դոլար, ևս 40 միլիոն դոլար տրամադրել Հայաստանին:

Կարդալ ավելին 11-19-2015

Ռուս մասնագետները ծանոթացել են Հայաստանի մի շարք ռազմարդյունաբերական համալիրների գործունեությանը
Ռուս մասնագետները ծանոթացել են Հայաստանի մի շարք ռազմարդյունաբերական համալիրների գործունեությանը

ՀՀ պաշտպանության նախարարի հրավերով նոյեմբերի 18-19-ը Հայաստանի Հանրապետությունում է գտնվում ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի կոլեգիայի նախագահի տեղակալ, ՀԱՊԿ երկրներում ռազմատնտեսական համագործակցության հարցերով ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի կոլեգիայի խորհրդի նախագահ Օլեգ Բոչկարյովի գլխավորած պատվիրակությունը ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, այցի հիմնական նպատակն է Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական համալիրին ծանոթանալը, համագործակցության նոր եզրեր գտնելը՝ հետագայում համատեղ նոր ձեռնարկություններ ստեղծելու համար: Այցի ընթացքում պատվիրակությունը ծանոթացել է ՀՀ մի շարք ռազմարդյունաբերական ձեռնարկությունների գործունեությանը, մասնավորապես, «Չարենցավանի հաստոցաշինական գործարան» ԲԲԸ, «Պատնեշ» ՓԲԸ, «Գառնի լեռ» ՓԲԸ, «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ և «ԼՏ Պիրկալ» ՓԲԸ: Այցի ընթացքում Օլեգ Բոչկարյովին ընդունել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանը:

Կարդալ ավելին 11-19-2015

Նախորդ գիշեր հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 900 կրակոց
Նախորդ գիշեր հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 900 կրակոց

Նոյեմբերի 18-ին և լույս 19-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 65 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 900 կրակոց: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ քայլերի արդյունքում՝ հակառակորդի նախահարձակ գործողությունները լռեցվել են:

Կարդալ ավելին 11-19-2015

Ամեն թիզ հողի համար կռվելու ենք. Սեյրան Օհանյան
Ամեն թիզ հողի համար կռվելու ենք. Սեյրան Օհանյան

Հայ–ադրբեջանական շփման գծում լարվածություը վերջին շրջանում նվազել է, խոշոր տրամաչափի զենքերից կրակոցները` քչացել, իրավիճակը վերահսկելի է: Այս մասին այսօր` նոյեմբերի 14-ին, news.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, որը մասնակցում էր սահմանին հակառակորդի կրակոցից զոհված ժամկետային զինծառայող Միքայել Թորոսյանի հոգեհանգստի արարողությանը: «Չնայած վերջին երկու օրվա ընթացքում այս դեպքը տեղի ունեցավ, երկու զոհ ունեցանք, կարելի է ասել` իրավիճակը վերահսկելի է: Հայկական զինուժը ե′ւ Հայաստանի, ե′ւ Արցախի սահմաններում, իր առջեւ դրված խնդիրներն իրականացնում է բարձր մակարդակով: Զինվորները պետք է մի քիչ ավելի ուշադիր լինեն անվտանգության հետ կապված բոլոր հարցերում»,-ասաց պաշտպանության նախարարը: Օհանյանն ընդգծեց, որ այսպիսի դեպքերում միակ սփոփանքը զոհերի ծնողների կողքին լինելն ու նրանց մխիթարելն է. «Մենք այսօր այստեղ հավաքվել ենք ու զինված ուժերի ամբողջ ղեկավարությամբ սփոփանքի խոսքեր ենք ասում մեր զինծառայողների ծնողներին, կիսում նրանց վիշտը: Գտնվելով այստեղ` մեր ողջ ժողովրդին ուզում ենք ասել հետեւյալը, որ մեր զինվորները զոհվելուց հետո առաջին իսկ րոպեից իրական հերոսներ են, ժամանակ պետք չէ, որ մենք գնահատենք նրանց արժանիքները: Այսպիսի դեպքերը նաեւ միավորում են, միաբանության մթնոլորտ են ստեղծում»,- նշեց նա։ Անդրադառնալով շրջանառվող խոսակցություններին, թե ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի երեւանյան այցի ընթացքում քննարկվել է հարակից տարածքների վերադարձի հարցը` նախարարը նշեց, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման հայկական կողմի տեսլականն անփոփոխ է։ «Ես ուզում եմ, որպեսզի մենք բոլորս հասկանանք այն իրականությունը, որն այսօր գոյություն ունի, եւ նաեւ իմանանաք, որ ղարաբաղյան հարցի լուծման խնդրի շուրջ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության տեսակետները հետեւյալն են` միայն խաղաղ ճանապարհով հարցի լուծում, երկխոսության ճանապարհով փոխադարձ համաձայնություն, շփման գծում վստահության մթնոլորտի ձեւավորում` զերծ բոլոր կրակոցներից, դիվերսիոն հետախուզական գործողություններից, նաեւ միջազգային հետաքննության պայմաններ ստեղծելը` ռազմական փորձագիտության հիման վրա: Այն ինչ ասվում է հասարակության մեջ եւ տարբեր լրատվամիջոցներում, անհատական վերլուծություններ են, որոնք իրականության հետ կապ չունեն։ Բոլորս պետք է հասկանանք, որ եթե հանկարծ Արցախի հետ մի բան պատահի, յուրաքանչյուր թիզ հողի համար կռվելու ենք այնպես, ինչպես կռվել ենք Արցախյան ազատամարտի տարիներին»։ Նշենք, որ նոյեմբերի 12-ին` ժամը 21:00-ի սահմանում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից մահացու հրազենային վիրավորում են ստացել զինծառայողներ Վահե Վարդգեսի Վանոյանը (ծնվ. 1995թ.) եւ Միքայել Առաքելի Թորոսյանը (ծնվ. 1996թ.): Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի շարքայիններ Միքայել Թորոսյանը եւ Վահե Վանոյանը հետմահու պարգեւատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով։

Կարդալ ավելին 11-16-2015

Հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 130 անգամ
Հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 130 անգամ

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նոյեմբերի 14-15-ին հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 130 անգամ: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև ՀԱՆ-17 տիպի նռնականետից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2 հազար կրակոց: Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատժիչ գործողությունների արդյունքում՝ հակառակորդի ակտիվությունը ճնշվել է:

Կարդալ ավելին 11-16-2015

Արցախյան հիմնախնդիրը՝ քաղաքական շահերի խաչմերուկում
Արցախյան հիմնախնդիրը՝ քաղաքական շահերի խաչմերուկում

Այն, որ Արցախյան հակամարտությունը տարածարջանում ամենաբարդ կարգավորվող հիմնխնդիրներից է, ի սկզբանե էր ակնհայտ: Ավելին՝ այնպիսի տպավորություն է, որ գերտերություններից բոլորն էլ փորձում էն արցախյան հիմնախնդիրը լուծել միայն ու միայն սեփական շահերից ելներով: Այդպես էր 90-ականներին, այդպես էր դարեսկզբին, ու հիմա նույնպես այդ պարագայում ոչինչ չի փոխվել: Մեկ՝ Թուրքիան է, ինչպես ասում են, Բաքվին ,,ծուղակ,, գցում, որպեսզի հայ – ադրբեջանական սահմանին լարված մթնոլորտ ստեղծի, քանի որ անհրաժեշտ է միջազգային հանրության ուշադրությունը շեղել Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներից (միայն հիշեք, թե ինչ էր կատարվում այս տարվա սկզբին արցախա – ադրբեջանական շփման գծում…) Մեկ՝ դարեսկզբին արևմտյան երկիրներն էին անում ամեն ինչ, միայն թե Ադրբեջանին հանեին Ռուսաստանի ազդեցությունից, որպեսզի ռուսներին շրջանցելով, գազատար կարողային անց կացնել Ադրբեջան – Վրաստան – Թուրքիյա – Եվրոպա ուղղությամբ: Կարծեմ, 2008 թվականին Վրաստանում տեղի ունեցած դեպքերը նույնպես հենց այդ տրամաբանության մեջ էին զարգանում: Մեկ՝ 90 – ականների սկզբին արևմուտքն օգտագործում էր արցախյան հիմնախնդիրը, որպեսզի ընդհանրապես ամբողջ կովկասյան տարածաշրջանը հանի Ռուսաստանի ազդեցության գոտուց: Իսկ հիմա լուրջ աշխատանքներ է տանում, որպեսզի կարողանա տարածաշրջանում կանխել Եվրասիական Տնտեսական Միության ընդլայնման գործընթացը… Իրականում Ռուսաստանի Դաշնության կողմից տարածաշրջանում ձեռնարկվող ցանկացած քայլը տեղական արևմտամետ լրատվամիջոցներն այնպես են ներկայացնում, որ եթե նրանց տեսանկյունից նայես, ապա կհամոզվես, որ ռուսներն Արցախի հաշվին միայն սեփական խնդիրներն են լուծում, ու հայերին այդ խաղում ի վերջո խաբելու են: Հակամարտության գործոնն էլ օգտագործելու են, որպեսզի Բաքվին համոզեն իր հոժար կամքով ԵՏՄ անդամ դառնա… Ես կասեի, ակնհայտ պրիմիտիվ տրամաբանություն է, սակայն համոզված եմ, որ ինչ որ տեղ կարող է լիովին աշխատել: Ու անպայման կաշխատի, եթե մի բան չհասկանանք ու չգիտակցենք: Այն, որ այս ամենը, ինչը արևմտամետ լրատվամիջոցներում է տեղի ունենում Սերգեյ Լավրովի Երևան այցելելուց հետո, ի սկզբանե հաշվարկած է: Ու հրապարակվող նյութերի շեշտն էլ այն բանի վրա է դրված, որ հայերը շատ իրավիճակներին կհամակերպվեն: Տասնյակ տարիներ կապրեն պերմանենտ տնտեսական ճգնաժամի պայմաններում (առնվազն մեծամասնությունը) ու ձայն էլ չեն հանի, հասկանալով, որ Արցախի հարցում դեռ պատմական առաքելություն ունեն անելու: Սակայն մեկ մարդու պես ոտքի կգանգնեն ու ցանկացած էլիտայի մեկ վարկյանում երկրից դուրս կշպրտեն, եթե պարզվի, որ Արցախյան գործընթացում դավաճանության նշույլներ կան: Չգիտեմ, ինչպես են այդ ամենը մեկնաբանում քաղաքական փորձագետներն ու վերլուծաբանները, սակայն համոզված եմ, որ թե Հայաստանի, թե Ռուսաստանի Դաշնության ղեկավարությունը այդ հանգամանքը հիանալի հասկանում են ու դրա հետ հաստատ հաշվի են նստելու: Կարծես թե բոլորն ել հիշում են, որ Լևոն Տեր – Պետրոսյանական վարչախումբը իր գոյությունը անփառունակ ավարտեց հենց այն ժամանակ, երբ պատրաստ էր Արցախյան հարցում անթույլատրելի զիջումների գնալ: Իսկ Ադրբեջանը… Չեմ կարծում, որ Իլհամ Ալիևի վարչակազմը երազում է Եվրասիական Տնտեսական Միությանն անդամակցան մասին: Այդ երկրի ղեկավարությանը դա պետք չէ: Ընդամենը քաղաքական խաղեր կտան ռուսների հետ այն հույսով, որ Հայաստանում ներքաղաքական իրավիճակը կկարողանան այնպես սրել, որ հնարավորություն կունենան ռազմական քայլերի դիմելով, ինչ որ բան Արցախում անել… Դե, պաշտոնական Բաքուն տարածաշրջանում ամենահմուտ դիվանագետը չի, դա ակնհայտ է: Ու այդ ամենը պաշտոնական Մոսկվան նույնպես շատ լավ գիտակցում է ու, համոզված եղեք, համապատասխան ձևով է վերաբերվում գործընթացին:

Կարդալ ավելին 11-14-2015

ԼՂ ժողովուրդը պետք է հնարավորություն ունենա իրացնելու ինքնորոշման իրավունքը և չի կարող ունենալ ցածր այլ կարգավիճակ. Է. Շարմազանով
ԼՂ ժողովուրդը պետք է հնարավորություն ունենա իրացնելու ինքնորոշման իրավունքը և չի կարող ունենալ ցածր այլ կարգավիճակ. Է. Շարմազանով

ԼՂ խնդիրը պետք է լուծվի հայտնի երեք սկզբունքների վրա, ԼՂ ժողովուրդը պետք է հնարավորություն ունենա իրացնելու ինքնորոշման իրավունքը և չի կարող ունենալ որևէ այլ ցածր կարգավիճակ, քան՝ այսօր: Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա նշեց, թե Ադրբեջանը փորձում է ԼՂ հակամարտության կարգավորման հարցը տեղափոխել այլ հարթակներ, որոնք, սակայն, չունեն միջազգային մանդատ՝ հարցի քննարկման համար, իսկ նրանց կողմից ընդունված բանաձևերը «թղթի կտորի» արժեք ունեն: - ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ Մինսկի խումբը բանակցություններ է սկսել Գերմանիայի հետ՝ որպես ԵԱՀԿ հաջորդ նախագահող երկիր: Հայտնի է, որ Գերմանիան ցանկություն ունի մասնակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին: Հնարավո՞ր է, որ համանախագահների բանակցությունները հանգեցնեն Մինսկի խմբի ձևաչափի փոփոխությանը կամ ընդլայնմանը: - Ոչ: Սա ֆորմատի փոփոխության, կազմի ընդլայնման խնդիր չէ: Պարզապես Գերմանիան ԵԱՀԿ-ի հաջորդ նախագահող երկիրն է ու, բնականաբար, պետք է տեղեկատվություն ունենա ԼՂ հակամարտության գործընթացի մասին: Միշտ էլ այդպես է եղել: Երբ ԵԱՀԿ-ում նախագահում էր Հունաստանը, Հայաստան էր ժամանել Հունաստանի արտաքին գործերի նախարարը՝ որպես ԵԱՀԿ նախագահ: Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի փոփոխությունն անհնար է: Բազում անգամներ հստակ նշվել է, որ դա նախևառաջ պետք է լինի բոլորի համաձայնությամբ: Բացի այդ, Մինսկի խմբի երեք համանախագահներն էլ հայտարարել են, որ ձևաչափի փոփոխություն չի նախատեսվում: ՄԽ-ում ընդգրկված է Եվրամիությունը՝ ի դեմս Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի: Թե՛ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի, թե՛ Ուորլիքի վերջին հայտարարությունը, որ չի կարելի ԵԽԽՎ-ում կամ այլ պառլամենտական հարթակներում քննարկել Ղարաբաղի հիմնահարցը, որովհետև դա բացառապես Մինսկի խմբի խնդիրն է, դրա վառ ապացույցն են: Մի բան է Մինսկի խումբը, մի բան է՝ Մինսկի խմբի համանախագահությունը, սա պետք է տարանջատել: Մինսկի խումը երեք երկիր չէ, Թուրքիան ևս Մինսկի խմբի անդամ է, իսկ համանախագահությունը ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Ռուսաստանն են: Ես՝ որպես քաղաքական գործիչ, Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի փոփոխությունը տեսանելի չեմ համարում: - Կան կարծիքներ, որ Մինսկի խումբն իրեն սպառել է: Գուցե այս տեսանկյունից ՄԽ փոփոխության կարիքը կա՞: - Դա ասում է Ադրբեջանը: Մինսկի խումբն իրեն չի սպառել, խնդիրը ՄԽ-ն չէ, խնդիրը Ադրբեջանն է, որը կառուցողական տրամադրված չէ: Իսկ ոչ կառուցողական տրամադրությամբ կողմը պետք է արժանանա Մինսկի խմբի հասցեական գնահատականին: Համանախագահները մեկ անգամ չէ, որ նշել են, որ հարցը պետք է ունենա բացառապես խաղաղ կարգավորում: Այս մասին խոսել է և Ուորլիքը, և Լավրովը: Շահարկել հարցը, տեղափոխել այլ ատյաններ՝ անընդունելի է: Մեկ անգամ չէ, որ ասել ենք, խնդիրը Բաքվում է, չկա կոմպրոմիսի պատրաստակամություն, որը պետք է լինի հարցի կարգավորման համար: Միևնույն ժամանակ, բանակցությունները վարելը, դանդաղ առաջընթացը ավելի դրական է, քան դրա այլընտրանքը՝ պատերազմը: - Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է Ադրբեջանը ԼՂ հակամարտության կարգավորման հարցը տեղափոխում այլ հարթակ: - Շահարկում են հարցը: Իրենց նպատակը մեկն է: ԵԽԽՎ-ի կամ պառլամենտական այլ ձևաչափերի բանաձևերի, զեկույցների արժեքը ընդամենը թուղթ է: Չեմ ուզում կոպիտ ասել, թուղթ է, թղթի կտոր, որը իրավական որևէ արժեք չունի: Այդ բանաձևը թղթի կտոր է, որովհետև չի կարելի զբաղվել մի գործով, որի մանդատը չունես: Չի կարելի հայտարարություն անել՝ չխորհրդակցելով միջազգային մանդատ ունեցող կառույցների հետ: - Մամուլում առկախված է մնում հարցը, թե ինչո՞ւ էր ՌԴ ԱԳ նախարարը այցելել Հայաստան: - Պետք չէ զարմանալ, նա մեր դաշնակից երկրի ԱԳ նախարարն է, Մինսկի խմբի համանախագահ, ուստի նրա այցը պետք է լինի սպասված, ոչ թե անակնկալ: - Հրապարակվեցին տեղեկություններ, որ Լավրովը եկել էր համոզելու Ադրբեջանին տարածքներ տալու համար: - ԼՂ խնդիրը պետք է լուծվի հայտնի երեք սկզբունքների վրա, ԼՂ ժողովուրդը պետք է հնարավորություն ունենա իրացնելու ինքնորոշման իրավունքը և չի կարող ունենալ որևէ այլ ցածր կարգավիճակ, քան՝ այսօր:

Կարդալ ավելին 11-12-2015

Մեծ էկրաններ կբարձրանա «Չարդախլու-հերոսների հայրենիք» փաստագրական ֆիլմը
Մեծ էկրաններ կբարձրանա «Չարդախլու-հերոսների հայրենիք» փաստագրական ֆիլմը

Մարշալների, գեներալների, գնդապետների ու Արցախյան ազատամարտի հերոսների հայրենիք համարվող հերոսական Չարդախլու գյուղի գաղտնիքը բացահայտվել է ֆիլմի միջոցով։ ԵՊՀ պատմության ֆակուլտետում նոյեմբերի 12-ին տեղի է ունեցել «Չարդախլու-հերոսների հայրենիք» փաստագրական ֆիլմի շնորհանդեսը։ Սա «Հայոց արևելից կողմերի պատմություն-Արցախ» շարքի հերթական կինոնկարն է։ Ֆիլմի նկարահանման աշխատանքներն ավարտին են հասցվել ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից «Արեալ» մշակութային ՀԿ-ին հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի միջոցով: Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայության փոխանցմամբ` «Հայոց արևելից կողմերի պատմություն-Արցախ» շարքի պրոդյուսեր Աիդա Ահարոնյանը տեղեկացրել է, որ ֆիլմի նկարահանումները կատարվել են Արցախում, Տավուշի մարզի Զորական գյուղում: Կինոնկարի կենտրոնում Չարդախլուի ներկայիս հերոսներն են՝ Արթուր Բաղրամյանը, Լեոնիդ Մարտիրոսովը, գեներալ մայոր Հովհաննիսյանը և այլք: Հերոսական Չարդախլուի մասին պատմող ֆիլմն առաջին հերթին ուղղված է երիտասարդությանը: «Ողջ ֆիլմի ընթացքում կարմիր գծի պես անցնում է ավագի նկատմամբ հարգանքի, տուրք տալու գաղափարները»,-նշել է նա: ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը փաստել է, որ Չարդախլուի պատմության իմաստավորումն անհրաժեշտ է Արցախի ամբողջական պատմությունն ուսումնասիրելու և մեր անցյալն իմաստավորելու առումով: «Ամեն գյուղի, շրջանի, քաղաքի պատմությունը ամբողջացնում է հայոց պատմությունը: Այսօր Չարդախլուն թշնամու ձեռքին է. մեր պատմական հուշարձաններն ավերում են, և ոչ մի կանգուն հուշարձան չես գտնի: Չարդախլուն պատմական գյուղ է, որը հայտնի է իր մարշալներով, 20-ից ավելի գեներալներով, գնդապետներով, զինվորական, սպայական կազմով: Չարդախլուն այն եզակի գյուղերից է, որն իբրև զինվորական ամրոց տարիներ շարունակ դիմակայել է թշնամուն»,-ընդգծել է նա: 38.5 րոպե տևողությամբ «Չարդախլու-հերոսների հայրենիք» փաստագրական ֆիլմն ավելի լայն լսարանին կներկայացվի դեկտեմբերի 3-ին. այն կբարձրանա մեծ էկրաններ, այնուհետև կցուցադրվի հեռուստաընկերություններով, հասանելի կլինի նաև համացանցում:

Կարդալ ավելին 11-12-2015

Թալիշ գյուղի ուղղությամբ դիտարկում է անցկացվել
Թալիշ գյուղի ուղղությամբ դիտարկում է անցկացվել

Նոյեմբերի 5-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի արևելյան ուղղությամբ: ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայության փոխանցմամբ՝ ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնականներ Եվգենի Շարովը (Ուկրաինա) ու Խրիստո Խրիստովը (Բուլղարիա), ինչպես նաև ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը (Շվեդիա): Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Իրժի Աբերլեն (Չեխիա) և ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա): Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

Կարդալ ավելին 11-06-2015

Այս գիշեր հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1800 կրակոց. ԼՂՀ ՊԲ
Այս գիշեր հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1800 կրակոց. ԼՂՀ ՊԲ

Նոյեմբերի 5-ին եւ լույս 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 100 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից եւ 60 միլիմետրանոց ականանետից /1 արկ/, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1800 կրակոց: ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն՝ անհրաժեշտության դեպքում դիմելով նաեւ պատասխան գործողությունների:

Կարդալ ավելին 11-06-2015

Հակառակորդի նախահարձակ գործողությունները ճնշվել են
Հակառակորդի նախահարձակ գործողությունները ճնշվել են

Հոկտեմբերի 23-ին եւ լույս 24-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նկատվել է հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների աճ, որոնց ընթացքում կիրառվել են հրետանային զինատեսակներ,այդ թվում՝ TR-107 հրթիռահրետանային կայանք (3 արկ), 60 (39 արկ) եւ 82 (68 արկ) միլիմետրանոց ականանետեր, ՌՊԳ-7 (2 արկ) եւ ՀԱՆ-17 (17արկ) տիպի նռնականետեր: Հատկապես ինտենսիվ խախտումներ են արձանագրվել շփման գծի արեւելյան եւ հյուսիսարեւելյան ուղղությամբ: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ` վերոնշված ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 90 անգամ, որի ընթացքում հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է մոտ 2000 կրակոց: Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի կանխարգելիչ գործողությունների արդյունքում՝ հակառակորդի նախահարձակ գործողությունները ճնշվել են:

Կարդալ ավելին 10-24-2015

Անցնող շաբաթվա ընթացքում հակառակորդը հրադադարը խախտել է շուրջ 600 անգամ
Անցնող շաբաթվա ընթացքում հակառակորդը հրադադարը խախտել է շուրջ 600 անգամ

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հոկտեմբերի 18-ից 24-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 600 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 և 82 միլիմետրանոց ականանետներից ու ՌԳՊ-7 և ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 10000 կրակոց: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ վերոնշված ժամանակահատվածում հակառակորդը կիրառել է նաև TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք: ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանն առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Կարդալ ավելին 10-24-2015

Միջազգային հանրությունը պետք է իր մասնակցությունն ունենա Արցախի ճակատագրի լուծման գործում. Պասկալևա
Միջազգային հանրությունը պետք է իր մասնակցությունն ունենա Արցախի ճակատագրի լուծման գործում. Պասկալևա

Միջազգային հանրությունը պետք է հասկանա այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել արցախյան հողում և իր մասնակցությունն ունենա Արցախի ճակատագրի լուծման գործում: «Արմենպրես»-¬ին հղած հաղորդագրությունում այս մասին նշել է բուլղարուհի լրագրող և ռեժիսոր Ցվետանա Պասկալևան` ներկայացնելով իր անցած ուղին որպես արցախյան ազատամարտի վավերագրող: «1991 թվականին, որպես վավերագրող և լրագրող, իմ ուշադրությունն է գրավել Լեռնային Ղարաբաղը և այնտեղ կատարվող սարսափելի ու տագնապալի իրադարձությունները` հայկական Գետաշեն և Մարտունաշեն գյուղերից մարդկանց տարհանումը: Սա դարձել է իմ պրոֆեսիոնալ հետաքրքրության պատճառը»,¬ -ընդգծել է լրագրողը: Պասկալևան հավելել է, որ Մոսկվայում, որտեղ նա սովորում էր ասպիրանտուրայում, «պերեստրոյկա»-¬ի, «գլասնոստ»-¬ի ժամանակ այդ տարածաշրջանից ոչ մի տեղեկատվություն, նորություն չէր հաղորդվում: «Սա դարձել է առաջնային խթան, որպեսզի ես այնտեղից տեղեկատվություն «դուրս բերեի»: Եվ ես հասկացա այն սարսափելի իրավիճակը, որում գտնվում է ԼՂ բնակչությունը: Նրանք ենթարկվել էին արտաքսման Ադրբեջանում տեղակայված 23-¬րդ դիվիզիայի կողմից` ադրբեջանական ոստիկանության հատուկ ջոկատայինների հետ: Այն, ինչի ականատես եմ ես դարձել, փոխել է իմ ողջ ճակատագիրը: Ես թողեցի իմ ասպիրանտուրան և երկար մնացի Ղարաբաղում: Լինելով բուլղարացի լրագրող` ես հնարավորություն ունեի ներկայացնել տեղեկատվություն տարբեր միջազգային հեռուստաընկերությունների` գերմանական ZDF¬-ին, ֆրանսիական Անտեն¬2¬ին, Բուլղարական հեռուստաընկերությանը, CNN¬-ին, NBS-¬ին, CBS¬-ին»,¬ -նշել է Ցվետանա Պասկալևան: 1991¬-94 թվականներին Պասկալևան իր տեսախցիկի միջոցով վավերագրել է ամբողջ պատերազմը: «Ես անդադար Ղարաբաղում էի, աշխատում որպես օպերատոր, լրագրող, տասնյակ, հարյուրավոր ռեպորտաժներ եմ պատրաստել միջազգային հեռուստագործակալությունների համար: Արդյունքում` լույս են տեսել 7 ֆիլմեր, որոնք արտացոլում են ղարաբաղյան պատերազմի ժամանակագրությունը: Նույնիսկ այն մարդուն, ով ծանոթ չէ ղարաբաղյան իրադարձություններին, առաջին իսկ կադրերից հայտնի է դառնում, թե ինչպես է ծավալվել արցախյան հերոսամարտը»,¬ շեշտել է լրագրողը: Նրա խոսքով` դրանք բազմաթիվ հարցերի պատասխաններ են տալիս, խոսում ֆիդայական խմբերի մասին, որոնք ստիպված էին պաշտպանել յուրաքանչյուր գյուղը, և պատմում, թե ինչու է ստեղծվել արցախյան բանակը: «Այսօր` 20 տարի անց, ես հնարավորություն ունեմ հրատարակել իմ 7 ֆիլմերը երկու DVD սկավառակներում: Արցախյան ազատամարտի ժամանակագրությունը վեց լեզուներով` ռուսերեն, հայերեն, անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն և բուլղարերեն»,¬ -հավելել է Պասկալևան: Նա նաև նշել է, որ ստորագրում է իր յուրաքանչյուր խոսքի տակ: Ցվետանա Պասկալևան հայտնի բուլղար լրագրողուհի է, ռեժիսոր, սցենարիստ և օպերատոր, Կինովավերագրողների միջազգային ասոցիացիայի անդամ: 1991թ. մայիսից փաստագրական ֆիլմեր է նկարահանել Լեռնային Ղարաբաղի հայերի և Ադրբեջանի միջև հակամարտության մասին: 7 ֆիլմ է նկարահանել Ղարաբաղի մասին:

Կարդալ ավելին 10-21-2015

Սահմանամերձ գյուղերում բնակարանաշինությունը հատուկ ուշադրության կենտրոնում է լինելու .ԼՂՀ վարչապետ
Սահմանամերձ գյուղերում բնակարանաշինությունը հատուկ ուշադրության կենտրոնում է լինելու .ԼՂՀ վարչապետ

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 9-ին այցելել է սահմանամերձ Մատաղիս և Թալիշ համայնքներ և հանդիպումներ ունեցել բնակիչների հետ: ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ համայնքապետները հակիրճ տվյալներ են ներկայացրել գյուղերի սոցիալ-տնտեսական դրության վերաբերյալ՝ անդրադառնալով վերջին շրջանում կատարված աշխատանքներին ու առկա խնդիրներին: Վարչապետը հետաքրքրվել է գյուղերի ժողովրդագրության և ենթակառուցվածքների իրավիճակով՝ ուրախություն հայտնելով, որ զգալի բնական աճ է նկատվում նշյալ համայնքներում: «Հանրապետության նախագահի հանձնարարականով՝ մոտակա օրերին շահագործման կհանձնվի Մատաղիսի ջրագիծը, իսկ Թալիշի ջրամատակարարման ներքին ցանցի կառուցումը կավարտենք հաջորդ տարի: Հատուկ ուշադրության տակ ենք պահելու այս երկու սահմանամերձ գյուղերի բնակարանաշինության խնդիրները. բնակիչներին աջակցելու ենք և՛ շինանյութ տրամադրելով, և՛ նոր բնակարաններ կառուցելով: Կքննարկենք նաև դպրոցների և մանկապարտեզների կառուցման ու վերանորոգման հարցերը և կտանք համապատասխան լուծումներ»,- ընդգծել է Ա. Հարությունյանը: Անդրադառնալով նշյալ համայնքներում գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման հարցերին՝ գործադիրի ղեկավարը շեշտադրել է, որ, հաշվի առնելով Մատաղիսի և Թալիշի ռազմավարական նշանակությունը, կառավարությունը խոշոր ծրագրեր է իրականացնում տեղում: Բնակիչներին ուղղված խոսքում վարչապետը, մասնավորապես, ասել է. «Նպատակ ունենք խրախուսել այս գյուղերում կոոպերատիվ տնտեսությունների հիմնադրումն ու զարգացումը, և դուք արդեն տեսնում եք նախնական աշխատանքների արդյունքները: Հարյուրավոր հեկտար դաշտեր ոռոգովի ենք դարձրել, ներդրել ենք նորագույն տեխնոլոգիաներ, և ահա ունենք մեկ տարվա աշխատանքի արդյունքները: Ձեզնից ակնկալում ենք վստահություն նոր մոդելի հանդեպ և կատարվող աշխատանքների վերահսկողություն: Այս ամենը ձերն է, և ողջ շահույթն էլ արդարացիորեն բաշխվելու է բոլորիդ միջև»: Կառավարության ղեկավարը բնակիչների հետ քննարկել է իրավակազմակերպական նոր մոդելի հետ կապված որոշ մանրամասներ, ներկայացրել իր մոտեցումները, ինչպես նաև տվել հանձնարարականներ քննարկված հարցերի վերաբերյալ: Այցի ընթացքում վարչապետին ուղեկցում էին գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը, «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Բախշիյանը, Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանը և պաշտոնատար այլ անձինք:

Կարդալ ավելին 10-11-2015

Երևանի և Ստեփանակերտի միջև ստորագրվել է 2015-2020 թթ. համագործակցության ծրագիր
Երևանի և Ստեփանակերտի միջև ստորագրվել է 2015-2020 թթ. համագործակցության ծրագիր

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարություններին մասնակցելու նպատակով Երևան այցելած ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ շնորհակալություն հայտնելով Երևանի տոնը միասին նշելու հրավերն ընդունելու համար` Տարոն Մարգարյանը նկատել է, որ սա հայկական երկու պետությունների մայրաքաղաքների միջև հաստատված ամուր բարեկամության ևս մեկ ապացույց է և աշխարհին միասնական ներկայանալու հրաշալի հնարավորություն: «Ստեփանակերտի հետ համագործակցության ընդլայնումն ու ամրապնդումը մեզ համար ոչ միայն գործնական, այլև բարոյական մեծ նշանակություն ունի: Աշխատանքային խմբերի համագործակցված աշխատանքն անցած ժամանակահատվածում իսկապես եղել է նկատելի ու արդյունավետ, ինչն էլ, ըստ էության, այսօր արդեն հնարավորություն է ընձեռել ստորագրելու համագործակցության նոր համաձայնագիր: Համոզված եմ, որ հնգամյա ժամկետով ստորագրվող համագործակցության նոր ծրագիրը ևս կյանքի կկոչվի ամբողջությամբ, և համագործակցության շարունակականության շնորհիվ մենք կգրանցենք նշանակալի արդյունքներ: Իմ կողմից անչափ կարևորված է նաև համագործակցությունը վարչական շրջանների և ԼՂՀ շրջանների միջև ու պետք է նշեմ, որ այն ևս հաջող ընթացք ունի: Միայն այս տարվա ընթացքում ԼՂՀ են այցելել վարչական շրջանների 30-ից ավելի պատվիրակություններ, ու իրականացվում են բազմաթիվ ծրագրեր»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը: Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանն էլ իր հերթին շնորհավորելով Տարոն Մարգարյանին Երևանի օրվա առթիվ, շնորհակալություն է հայտնել Երևանի և Ստեփանակերտի արդյունավետ համագործակցության ամրապնդման և ընդլայնման հարցում Երևանի քաղաքապետի կողմից ցուցաբերվող մշտական պատրաստակամության և ջանքերի համար: «Պարոն քաղաքապետ, այսօր իսկապես հաճելի է արձանագրել, որ երկուստեք մեր փոխգործակցությունը բոլոր ուղղություններով զարգանում է արդյունավետ, գրանցվող հաջողություններն էլ իսկապես շոշափելի են: Եվ այդ ամենում, անշուշտ, շատ մեծ է Ձեր անձնական ներդրումը, ինչի համար մեկ անգամ ևս ուզում եմ իմ և բոլոր ստեփանակերտցիների անունից ի դեմս Ձեզ շնորհակալություն հայտնել Երևանի քաղաքապետարանի ողջ աշխատակազմին՝ երկու մայրաքաղաքների արդյունավետ համագործակցությունն ամրապնդելու և ընդլայնման հարցում ցուցաբերվող մշտական պատրաստակամության ու ջանքերի համար: Օգտվելով առիթից` ուզում եմ առանձնակի կարևորել նաև Երևանի վարչական շրջանների և ԼՂՀ շրջանների միջև հաստատված համագործակցությունը, որը ևս Ձեր նախաձեռնությունն էր ու արդյունավետորեն կյանքի է կոչվում»,- նշել է Սուրեն Գրիգորյանը: Այնուհետ երկու քաղաքապետերը ստորագրել են Երևանի և Ստեփանակերտի միջև համագործակցության նոր՝ հնգամյա ծրագիրը, համաձայն որի նախատեսվում է քաղաքային տնտեսության մի շարք ոլորտներում շարունակել ծավալել գործընկերային սերտ փոխգործակցություն, ինչպես նաև երկու քաղաքներում գործող կազմակերպությունների և գործարար շրջանակների միջև առկա կապերի ամրապնդում:

Կարդալ ավելին 10-11-2015

Ադրբեջանը դիվերսիա է ձեռնարկել եւ հետ է շպրտվել. ԼՂՀ ՊԲ
Ադրբեջանը դիվերսիա է ձեռնարկել եւ հետ է շպրտվել. ԼՂՀ ՊԲ

Հոկտեմբերի 10-ի գիշերը` ժամը 03.05-ի սահմանում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան հատվածում (Թալիշի ուղղությամբ) հակառակորդի կողմից ձեռնարկվել է դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ՊԲ դիրքապահ ուժերը ժամանակին հավաստանշելով ադրբեջանական դիվերսիոն խմբի առաջխաղացումը, դիմել են կանխարգելիչ գործողությունների եւ վերջինիս հասցնելով կորուստներ, հետ շպրտել իր ելման դիրքերը: Ծավալված մարտերի ընթացքում ՊԲ-ն կորուստներ չի կրել: Բացի վերոնշյալ գործողությունից հակառակորդը տարբեր տրամաչափի զինատեսակներից շփման գծի ողջ երկարությամբ հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված պատասխան գործողություններից հետո շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական բանակի ակտիվությունը ճնշվել է:

Կարդալ ավելին 10-11-2015

Հակառակորդն անպատիժ չի մնացել, հայական կողմի ձեռնարկած քայլերը լինելու են ավելի հուժկու, հետևանքները՝ ցավոտ. ԼՂՀ ՊՆ
Հակառակորդն անպատիժ չի մնացել, հայական կողմի ձեռնարկած քայլերը լինելու են ավելի հուժկու, հետևանքները՝ ցավոտ. ԼՂՀ ՊՆ

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 900 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60, 82 և 120 մմ-ոց ականանետերից ու ՌՊԳ-7, ՍՊԳ-9 և ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 9000 կրակոց: Նշված ժամանակահատվածում հայկական դիրքերի ուղղությամբ հակառակորդը կիրառել է TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք: ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և անհրաժեշտության դեպքում դիմում կանխարգելիչ և պատժիչ գործողությունների: Ընդհանուր առմամբ սեպտեմբեր ամսում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 4000 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 60.000 կրակոց, այդ թվում՝ 60 մմ ականանետից /1566 արկ/, 82մմ ականանետից /733 արկ/, 120մմ ականանետից /51 արկ/, ՌԳԳ-7 տիպի նռնականետից /54 արկ/, ՀԱՆ-17 տիպի նռնականետից /828 արկ/, ՍՊԳ-9 տիպի նռնականետից /9 արկ/, TR-107 հրթիռահրետանային կայանքից /168 արկ/ և 122մմ Դ-30 հաուբից հրանոթից /30 արկ/: Ի դեպ, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տարբեր զինատեսակներից, այդ թվում նաև 60, 82, 120 միլիմետրանոց ականանետերից ու TR-107 տիպի ռեակտիվ հրետանային միջոցներից հրադադարի ռեժիմը պարբերաբար խախտվում էԱդրբեջանի զինված ուժերի կողմից, թերևս ավելի խոսուն ապացույց չի կարող լինել, քան հենց Բաքվի պաշտոնական ու ոչ պաշտոնական էլեկտրոնային լրատվամիջոցներում տվյալ արկակոծումների վերաբերյալ հաճախակի տեղադրվող տեսագրություններն են: Նման ցինիկ պահվածքը մեկ անգամ ևս փաստում է, որ իրեն զոհի կարգավիճակում անընդհատ ներկայացնող ադրբեջանական կողմը առաջնային գծում ստեղծված աննախադեպ լարվածության իրական կրողն ու պատասխանատուն է, իսկ ներկայացվող տեսագրությունները ոչ այլ ինչ են, քան հիմնախնդրի խաղաղ կարգավորմամբ զբաղվող միջազգային կառույցների համար իրական մեղավորին ճանաչելու և մատնացույց անելու հերթական առիթ: Հակառակորդի ոչ մի նախահարձակ գործողություն անպատիժ չի մնացել, իսկ իրերի նման դասավորության շարունակման դեպքում հայական կողմի ձեռնարկած քայլերը լինելու են ավելի հուժկու, հետևանքները՝ ցավոտ:

Կարդալ ավելին 10-03-2015

Հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 80 անգամ
Հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 80 անգամ

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հոկտեմբերի 1-ին և լույս 2-ի գիշերը հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 80 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 (28 արկ) և 82 (31 արկ) մմ-ոց ականանետերից ու ՀԱՆ-17 (20 արկ) տիպի նռնականետից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1300 կրակոց: ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն՝ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:

Կարդալ ավելին 10-02-2015

Արցախում հակառակորդի հրետակոծությունից չորս զինվոր է մահացել
Արցախում հակառակորդի հրետակոծությունից չորս զինվոր է մահացել

Սեպտեմբերի 25-ին` ժամը 17:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման է ենթարկվել ՊԲ-ի հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, որի արդյունքում բեկորային մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Նորայր Միքայելի Խաչատրյանը (ծնված 1995թ.), Ռոբերտ Սուրենի Մկրտչյանը (ծնված 1995թ.), Հարութ Մաքսիմի Հակոբյանը (ծնված 1997թ.) եւ Կարեն Գեւորգի Շահինյանը (ծնված 1997թ.): ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ կան վիրավորներ: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին:

Կարդալ ավելին 09-25-2015

Հակառակորդը շարունակում է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը
Հակառակորդը շարունակում է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը

Սեպտեմբերի 24-ին և լույս 25-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նշված ժամանակահատվածում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 260 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 և 82 մմ-ոց ականանետերից ու ՌՊԳ-7, ՀԱՆ-17 և ՍՊԳ-9 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 4000 կրակոց: Վերոնշված զինատեսակներից բացի հայկական դիրքերի ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաև թուրքական արտադրության TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք: ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում` հակառակորդի ակտիվությունը ճնշվել է: ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Կարդալ ավելին 09-25-2015

Էվանս. Ղարաբաղին բանակցային գործընթացում ներգրավելու անհրաժեշտություն կարող է առաջանալ
Էվանս. Ղարաբաղին բանակցային գործընթացում ներգրավելու անհրաժեշտություն կարող է առաջանալ

Բանակցությունների որոշակի փուլում կարող է Լեռնային Ղարաբաղի իշխանություններին այդ գործընթացին որպես լիարժեք կողմ ներգրավելու անհրաժեշտություն առաջանալ: NEWS.am-ի փոխանցմամբ՝ «Երկխոսություն» Միջազգային մամուլի կենտրոն» նախագծի շրջանակում անցկացված առցանց մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն էվանսը՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի ներկա փուլի եւ հիմնախնդրի կարգավորման հեռանկարների մասին թղթակցի հարցին: Նրա խոսքով, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում բանակցություններում դանդաղ առաջընթացը բազմաթիվ հետազոտողների վրդովմունքի առիթ է դարձել, սակայն դիվանագիտությունն ըստ էության ժամանակ է պահանջում: «Երբ պայմանագրի հիմնական տարրերը համաձայնեցեն, իրադարձություններն ավելի արագ կընթանան: Երկու կողմերն էլ պետք է փոխհամաձայնության կարիք ունենան, եւ կողմերից ոչ մեկը չի ստանա այն, ինչ կցանկանար»,- հավելեց Ջոն Էվանսը:

Կարդալ ավելին 09-25-2015

ՊԲ առաջապահ զորամասերի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի ակտիվությունը լռեցվել է
ՊԲ առաջապահ զորամասերի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի ակտիվությունը լռեցվել է

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, սեպտեմբերի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 1000 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60, 82 և 120 մմ-ոց ականանետերից ու ՌՊԳ-7 և ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 16000 կրակոց: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ` նշված ժամանակահատվածում հայկական դիրքերի ուղղությամբ, հակառակորդը կիրառել է նաև թուրքական արտադրության TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք:

Կարդալ ավելին 09-20-2015

Արցախից Տավուշի սահմանագոտի է մեկնել հարյուր ազատամարտիկ
Արցախից Տավուշի սահմանագոտի է մեկնել հարյուր ազատամարտիկ

Այսօր վաղ առավոտյան, Արցախի ազատամարտիկների միության (ԱԱՄ) նախաձեռնությամբ Ստեփանակերտից Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան՝ Տավուշի սահմանագոտի է մեկնել հարյուր ազատամարտիկ՝ ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի և միության նախագահ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ: «Արցախպրես»-ի թղթակիցն այդ կապակցությամբ մեկնելուց առաջ զրուցել է ազատամարտիկների հետ՝ նրանց տրամադրվածության և նպատակների մասին, որը ներկայացնում ենք ստորև. Սամվել Աղաջանյան, Արցախի ազատամարտիկների միության Ասկերանի տարածքային միավորման նախագահ - Մենք պատրաստ ենք «Մեկ ազգ, մեկ հայրենիք» կարգախոսի ներքո ծառայելու մեր հայրենիքի բոլոր հատվածներում:Մեկնում ենք մեծ ոգևորությամբ ու բարձր տրամադրությամբ: Մեր նպատակն է մեկ անգամ ևս թշնամուն ջախջախիչ հարված հասցնել և հասկացնել, որ այլևս հրաժարվի նման ոտնձգություններից: Ավելին՝ Արցախի ազատամարտիկները միշտ պատրաստ են մեկնել նաև Արևմտյան Հայաստան՝ ազատագրելու մեր հայրենիքի մյուս հատվածները ևս: Ասկերանի տարածքային միավորման անդամներից շատերն են ցանկություն հայտնել սահմանագիծ մեկնելու, սակայն տեղերի սահմանափակ լինելու պատճառով այս անգամ ավելի քիչ ազատամարտիկներ են ընդգրկվել Ասկերանից: Էդիկ Խաչատրյան, Արցախի ազատամարտիկների միության աշխատակազմի ղեկավար - Մեկնում ենք մեծ ոգևորությամբ: Յուրաքանչյուրիս պարտքն է պաշտպանել հայրենիքի սահմաններն ու ապահովել մեր ժողովրդի անվտանգությունը: Մենք ունենք մեկ ընդհանուր հայրենիք ու սահման և պատրաստ ենք ցանկացած պահի դիմագրավելու թշնամու բոլոր ոտնձգություններն ու դաս տալու նրան: Սահմանագիծ մեկնելու և մեր զինվորների կողքին կանգնելու մեր հերթական առաքելության նպատակը մեկ անգամ ևս ցույց տալն է, որ հայ ազգը պատրաստ է ցանկացած պահի միասնական գործելու, ինչը մեր հաղթանակի գրավականն է: Հարութ Մնացականյան, ԱԱՄ «Հայրենյաց պաշտպան» երիտասարդական հասարակական կազմակերպության նախագահ - Մենք տրամադրված ենք մարտական, և երիտասարդական խմբում կամավոր ընդգրկված 7 տղաները կազմ ու պատրաստ են փորձառու ազատամարտիկների կողքին իրականացնելու ցանկացած մարտական առաջադրանք: Նաև ոգևորված ենք, քանի որ կրկին մեր հայրենիքի սահմանին ենք կանգնելու: Այս այցելությունը սահմանագիծ խորհրդանշական բնույթ է կրում, քանզի սահմանին կանգնած մեր զինվորներն անթերի ու վստահ են իրականացնում իրենց առաքելությունը: Մեր նպատակն է ևս մեկ անգամ ցույց տալու մեր միասնությունն և այն կամքը, որ պատրաստ ենք կանգնելու բոլորիս հայրենիքի սահմանի ցանկացած հատվածի պաշտպանության դիրքերում: Հրաչիկ Նասիբյան, ԱԱՄ Ստեփանակերտի տարածքային 5-րդ միավորման նախագահ -Հաճախ ենք մասնակցություն ունենում ռազմահայրենասիրական տարաբնույթ միջոցառումների կազմակերպմանը՝ լինի դա Արիության դաս, այցելություն սահմանագիծ: Կարծում եմ, որ սահմանը բոլորիս տունն է: Մարտական տրամադրվածությամբ էլ մեկնում ենք հայրենիքի սահման՝ մեր ներդրումն ունենալու նրա պաշտպանության գործում: Մենք չենք հարձակվում և չենք ուզում պատերազմել, բայց որտեղից մեզ վրա կրակեցին, այնտեղ նրանց կոչնչացնենք:

Կարդալ ավելին 09-05-2015

ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին
ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին

ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել շփման գծի ողջ երկարությամբ մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելուհամար: ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, օգոստոսի 30-ից սեպտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 1000 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60, 82 և 120 մմ-ոց ականանետերից ու ՌՊԳ-7 և ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 14000 կրակոց: Նշված ժամանակահատվածում հայկական դիրքերի ուղղությամբ, հակառակորդը կիրառել է նաև թուրքական արտադրության TP-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք:

Կարդալ ավելին 09-05-2015

Արցախի Հանրապետության 24-րդ տարեդարձի առթիվ Բակո Սահակյանը մի խումբ անձանց պետական պարգեւներ է հանձնել
Արցախի Հանրապետության 24-րդ տարեդարձի առթիվ Բակո Սահակյանը մի խումբ անձանց պետական պարգեւներ է հանձնել

Արցախի Հանրապետության հռչակման 24-րդ տարեդարձի կապակցությամբ Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագրեր պետական պարգեւներով պարգեւատրելու եւ պատվավոր կոչումներ շնորհելու մասին: Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ քաջության ու անձնական արիության համար «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով պարգեւատրվել է 1 հոգի: Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած անձնական արիության համար «Արիության համար» մեդալով պարգեւատրվել է 3 հոգի, որից 1-ը` հետմահու: Հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության համար «Մարտական ծառայություն» մեդալով պարգեւատրվել է 129 հոգի, որից 2-ը` հետմահու: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով պարգեւատրվել է 1 հոգի, «Վաչագան Բարեպաշտ» մեդալով` 8 հոգի, «Մխիթար Գոշ» մեդալով` 1 հոգի, «Երախտագիտություն» մեդալով` 23 հոգի, որից 1-ը` հետմահու: Գիտության, մշակույթի, արվեստի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար մի խումբ անձանց շնորհվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվավոր կոչումներ:

Կարդալ ավելին 09-03-2015

Հայկական զինուժը վերահսկում է իրավիճակը սահմանին. Սեյրան Օհանյան
Հայկական զինուժը վերահսկում է իրավիճակը սահմանին. Սեյրան Օհանյան

Իրավիճակը հայ-ադրբեջանական եւ արցախա-ադրբեջանական սահմանին շարունակում է մնալ լարված, սակայն հայկական բանակը, տիրապետելով խնդիրներին, կարողանում է համապատասխան հակահարված տալ եւ պահպանել սահմանային անդորրը: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասաց, որ վերջին օրերին հակառակորդը գործածել է ականանետեր, իրականացրել դիվերսիոն հետախուզության փորձեր, որոնք, սակայն, հաջողությամբ կանխվել են: «Սահմանային լարվածությունն առկա է: Կրակոցների թիվը մե՛կ ավելանում, մե՛կ պակասում է, եւ այս վերջին ժամանակահատվածում Հայաստանի եւ Արցախի սահմանին կրակում են ականանետերից: Հայկական Զինված ուժերը բոլոր միջոցառումների իրականացումն են առաջին գծում` անվտանգության խնդիրների ապահովում, հակառակորդին հետեւելը եւ համապատասխան կանխարգելիչ միջոցառումների իրականացումը: Հակառակորդը դիվերսիոն հետախուզուության մի քանի փորձեր կատարել է, որոնք հաջողությամբ կանխվել են»,- ասաց Սեյրան Օհանյանը: Նախարարը նաև հավելեց, որ հայկական զինուժը իրավիճակը վերահսկում է եւ ժողովուրդը կարող է հանգիստ լինել, քանի որ հայկական բանակը իր խնդիրներն տիրապետում եւ ինչպես Արցախյան գոյամարտի տարիներին այնպես էլ այսօր, դրանք փայլուն կերպով իրականացնում:

Կարդալ ավելին 09-03-2015

Բակո Սահակյանը կարևորում է ԵԿՄ-ի կողմից դեպի Արցախ կազմակերպվող ուխտագնացությունները
Բակո Սահակյանը կարևորում է ԵԿՄ-ի կողմից դեպի Արցախ կազմակերպվող ուխտագնացությունները

Օգոստոսի 27-ին Հադրութի շրջանի Արա լեռ կոչվող տեղամասում նախագահ Բակո Սահակյանը մասնակցել է Երկրապահ կամավորականների միության կողմից ավանդական ուխտագնացության շրջանակներում կազմակերպված տոնական միջոցառմանը: Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ նախագահ Սահակյանն արժևորել է Երկրապահ կամավորականների միության կողմից կազմակերպվող ամենամյա ուխտագնացությունները՝ ընդգծելով դրանց կարեւորությունը մատաղ սերնդի հայեցի դաստիարակության, բանակ-հասարակություն կապերի եւ ազգային միասնության ամրապնդման տեսանկյուններից: Միջոցառմանը մասնակցել են ԼՂՀ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, Երկրապահ կամավորականների միության նախագահ Մանվել Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձինք:

Կարդալ ավելին 08-29-2015

Լեռնային Ղարաբաղում գրանցվել է նշանակալի ժողովրդագրական աճ. սոցիոլոգ
Լեռնային Ղարաբաղում գրանցվել է նշանակալի ժողովրդագրական աճ. սոցիոլոգ

Լեռնային Ղարաբաղում գրանցվել է զգալի ժողովրդագրական աճ. բնակչության թիվն այստեղ մոտենում է 150 հազարի: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: «Երկրի արդյուանաբերությունը զարգացում է ապրում, կա արտահանման լուրջ ներուժ, իսկ ծնված երեխաների թիվը ցույց է տալիս, որ ղարաբաղցիները հավատում են իրենց ապագային»,- ասաց սոցիոլոգը: Սոցիոլոգի համոզմամբ` անհրաժեշտ է ավելի կազմակերպված օգնություն ցույց տալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը` ներգրավելով այլ երկրներում` հատկապես Ռուսաստանի Դաշնությունում, ֆինանսական հաջողությունների հասած հայերին: «Պե՛տք է աջակցել Ղարաբաղի անկախությանը: Կոչ անենք աշխարհի բոլոր հայերին օգնել և նպաստել Արցախի բարգավաճմանը»,- ընդգծեց բանախոսը:

Կարդալ ավելին 08-29-2015

Հայկական ուժերը շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը
Հայկական ուժերը շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, օգոստոսի 23-ից 29-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 950 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60, 82 և 120 մմ-ոց ականանետերից ու ՌՊԳ-7 և ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 17500 կրակոց: Նշված ժամանակահատվածում հայկական դիրքերի ուղղությամբ, հակառակորդը կիրառել է նաև թուրքական արտադրության TP-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք: Բացի հրադադարի պահպանման ռեժիմի վերոնշյալ խախտումներից, օգոստոսի 28-ին ժամը 01:40-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական զինուժի 20-25 հագուց բաղկացած հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով` հետ շպրտել իրենց ելման դիրքերը:

Կարդալ ավելին 08-29-2015

Հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ է ձեռնարկվել
Հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ է ձեռնարկվել

Օգոստոսի 28-ին ժամը 01.40-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման հերթական փորձ: ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական զինուժի 20-25 հոգուց բաղկացած հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով` հետ շպրտել իրենց ելման դիրքերը: Ծավալված մարտերի ընթացքում հայկական կողմը կորուստներ չի ունեցել: Բացի հետախուզադիվերսիոն գործողությունից, հակառակորդն օգոստոսի 27-ի լույս 28-ի գիշերը տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 110 անգամ, որի ընթացքում արձակել է 2000-ից ավելի կրակոց, այդ թվում` 35 կրակոց` 60, 82 և 120 մմ-ոց ականանետերից: ՊԲ առաջապահ ստորաբաժանումների պատասխան գործողություններից հետո հակառակորդի ակտիվությունը ճնշվել է: Առաջնային գծի ողջ երկարությամբ հայկական ուժերը շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Կարդալ ավելին 08-29-2015

Այսօր հին հայկական Նոր տարին Է, Նավասարդը
Այսօր հին հայկական Նոր տարին Է, Նավասարդը

Հեթանոսական Հայաստանում Նոր տարին ամռանն էին նշում՝ Նավասարդ ամսին։ «Նավասարդ» անունը պարթեւա-իրանական ծագում ունի։ Այն կազմված է երկու բառից՝ նավա-նոր, եւ սարդ-տարի։ Այսինքն «Նավասարդը» հենց «նոր տարի» էր նշանակում։ Դա համընկնում էր օգոստոս ամսի հետ։ Նոր տարուն հասնում էին հայկական հողի պտուղները, եւ պատահական չէ, որ պատմական Հայաստանում հենց այդ ամիսն էր համարվում տարվա սկիզբը։ Նոր տարվա տոնակատարությունները սկսվում էին Նավասարդի 1-ին (օգոստոսի 11-ին) եւ տեւում էին մեկ շաբաթ։ Այդ օրը հատուկ ուտեստներ էին պատրաստում, առատ սեղան էին գցում, եւ ընտանիքի բոլոր անդամներն ուրախ դիմավորում էին Նավասարդը։ Նավասարդի՝ Նոր տարվա օրերը ըստ էության ազգային-ժողովրդական բնույթ ունեին։ Նոր տարվա առիթով երկրպագություն էին անում Անահիտ, Աստղիկ եւՎահագն աստվածներին։

Կարդալ ավելին 08-11-2015

Հայաստանի թիմը «Տանկային բիաթլոնի» կիսաեզրափակիչում հանդես կգա դեղին տանկով
Հայաստանի թիմը «Տանկային բիաթլոնի» կիսաեզրափակիչում հանդես կգա դեղին տանկով

Հայաստանցի զինվորականները «Տանկային բիաթլոնի» կիսաեզրափակիչում, որը օգոստոսի 13-ին կսկսվի մերձմոսկովյան Ալաբինո զինափորձարանում, հանդես կգա դեղին տանկով, իսկ ռուս տանկիստները՝ կարմիր տանկով: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ` վիճակահանության արդյունքներով լրագրողներին հայտնել Է տակիստների մրցումների գլխավոր դատավոր Եվգենի Պոպլավսկին: «Մրցարշավի հաջորդականությունը, տանկի գույնը եւ երթուղու համարը որոշվել են այն պարկուճների օգնությամբ, որոնք ընտրել են Էստաֆետին մասնակցող յուրաքանչյուր թիմի ներկայացուցիչները»,-ասել Է Պոպլավսկին, ճշտելով, որ յուրաքանչյուր թիմից հանդես կգա երեք անձնակազմ: Վիճակահանության արդյունքներով՝ առաջին մրցաշարում հանդես կգան Հնդկաստանի, Ղազախստանի, Սերբիայի եւ Հայաստանի զինվորականները: Նրանք ստացել են համապատասխանաբար կանաչ, կարմիր, կապույտ եւ դեղին տանկերը: Երկրորդ մրցաշարում հանդես են գալու Ռուսաստանի, Տաջիկստանի տանկիստները՝ կարմիր եւ կանաչ տանկերով, իսկ նրանց չինացի ու ղրղզ գործընկերներն ստացել են կապույտ ու դեղին մարտական մեքենաներ: «Էստաֆետի արդյունքներով, անկախ մրցարշավից, լավագույն ժամանակը ցույց տված չորս թիմեր կմասնակցեն «Տանկային բիաթլոն» մրցույթի եզրափակիչ մրցաշարշավին, որը կկայանա օգոստոսի 15-ին՝ «Բանակային միջազգային խաղերի փակման օրը»,-հավելել Է Պոպլավսկին:

Կարդալ ավելին 08-11-2015

<Թալիշ>   գրքի տպագրության առիթով
<Թալիշ> գրքի տպագրության առիթով

Իմ սեղանին Նիկոլայ Օհանյանի ՙԹալիշ՚ գիրքն է, որ հրատարակել է ՙՍոնա՚ գրատունը։ Կարելի է անվերապահորեն հաստատել, որ գրատան վերջին տարիների լավագույն ձեռնարկումներից մեկը ՙԱրցախապատում՚ մատենաշարի տպագրությունն է։ Բոլորիս քաջ հայտնի է, որ հայրենապահպանությունը միայն բանակի գործը չէ, այն նաեւ մշակույթի, առավել եւս՝ գրականության գործն է։ Մեր գրական ընտանիքի նահապետ Մաքսիմ Հովհաննիսյանի նախաձեռնությամբ իրականացվող ՙԱրցախապատում՚ մատենաշարն առավել տեսանելի է դարձնում, թե ազգապահպանության գործում որքան կարեւոր է ժողովրդի անցած ճանապարհի իրապատում շարադրանքը, մի բան, որ առավելագույնս դրսեւորվում է հուշագրություններում։ Ռուբեն Զարյանը՝ մեր լավագույն հուշագիրներից մեկը (բացի այն, որ նշանավոր գրականագետ եւ թատերագետ էր), իրավացիորեն գրել է. ՙԲանաստեղծին, գրողին կարելի է երկրորդել, նույնիսկ գերազանցել, իսկ հուշագրին՝ ո՜չ. նա անկրկնելի է՚։ Ակամայից հիշեցի նաեւ իմաստուններից մեկի խոսքը. ՙՄարդ ծերանում է անելիքի եւ ասելիքի պակասից, ծերությունը կարելի է հաղթել ու զինաթափ անել միմիայն գործով՚։ Ուստի բոլորովին էլ պատահական չէ, որ կյանքի ու աշխատանքային փորձառության բերքով լեցուն գրագետ (եւ ոչ այնքան) մարդիկ թոշակի անցնելուց գրիչ են վերցնում եւ իրենց հուշապատումներն են ստեղծում, նախ՝ տարիքի բերած անցանկալի հետեւանքները հաղթահարելու համար, եւ երկրորդ՝ հույս ունենալով, թե երիտասարդները ավագների ճիշտ ու սխալ ապրած կյանքից դասեր քաղելու նյութ կունենան։ Իրավամբ, այս պարագայի համար է ասված. ՙԵթե երիտասարդներն իմանայի՛ն, եթե ծերերը կարողանայի՛ն...՚։ Վերեւում ասվածը լիովին աղերսվում է Նիկոլայ Օհանյանի կենսագրության հետ. ծնվել է Թալիշ գյուղում, որտեղ մանկություն ու պատանեկություն է անցկացրել, ապա կյանքի փոթորկուն ալիքների բերանն ընկած հասել է Բաքու, նավթահանքերում արհեստավոր է եղել` հարգված, աշխատասեր, պրպտուն: Սակայն վերահաս հիվանդությունն ու թոշակառուի կարգավիճակը նրան գրեթե փակել են տան չորս պատերի մեջ, բայց քանի որ ասելիքի պակաս չի ունեցել, ընտրել է իր համար միակ եւ ճիշտ ճանապարհը՝ 20 երկար ու ձիգ տարիներ իրեն նվիրել է ծննդավայր Թալիշի պատմության ուսումնասիրությանը եւ, այն համեմելով մանկության տարիների քաղցր ու անանց հուշերով ու նաեւ համագյուղացիներից լսած պատմություններով, ստեղծել մի գրավոր հուշարձան, ծնված իր բնօրրանի հանդեպ ունեցած անափ սիրուց։ Գիրքը կարդալուց պարզ ու հստակ երեւում է, որ որտեղ էլ որ ապրել է Օհանյանը, միեւնույն է, ծննդավայր Թալիշն ու հայրենի օջախն ամուր նստած են եղել նրա մեջ։ Ն.Օհանյանի գիրքը խնկարկում է ոչ միայն Թալիշ գյուղի անցավորաց հիշատակին, այլեւ մեծարման խոսք է իր ժամանակի հերոսներին՝ հողից հաց քամող աշխատավորներին։ Ավելին, ՙՍոնա՚ գրատան աշխատակիցների ջանքերով Օհանյանի ստեղծած պատմությունը (5-րդ դարից մինչև 20-րդ դարի 80-ականները) հասցվել է մեր օրերին. ներառվել են անհրաժեշտ հատվածներ Սաշա Սարգսյանի ՙԹալիշ՚ գրքից, ի լրումն՝ նաև Սլավա Բայունցի ակնարկը` գրված հատուկ սույն գրքի համար: Գիրքը հարստացվել է նաև Արցախյան գոյամարտում մարտիրոսված թալիշցի նորօրյա հերոսների կենսագրություններով, որի համար հիմք են հանդիսացել երախտավոր Գալյա Առստամյանի ՙԼՂՀ ազգային¬ազատագրական պայքարը՚ գիրք-հանրագիտարանի համապատասխան նյութերը: ... Ես փակում եմ ՙԹալիշ՚ գրքի վերջին էջը, հոգիս ալիքվում է, ինձ պարուրած ապրումները հուշերիս գիրկն են տանում եւ ինչ-որ մեկի հետ կիսվելու եւ անկեղծանալու պահանջ եմ զգում: Փորձեմ։ *** ... 1983 թվականն էր։ Աշխատում էի կուսակցության ԼՂ մարզկոմի գաղափարախոսության եւ քարոզչության բաժնում՝ հրահանգչի պաշտոնում։ Բաժնի դասախոսական խմբի առանձնասենյակում քաղաքական գրականության վերջին նորություններն էի աչքի անցկացնում։ Եվ հանկարծ գրապահարանի թերթերի ու ամսագրերի տրցակների արանքում նշմարում եմ կարմիր գույնի, ոչ սովորական չափերի ՙԹալիշ՚ վերնագրով մի գիրք։ Բացում եմ. մեքենագիր բնօրինակ է, որի հեղինակը՝ Ն. Օհանյանը, այն ուղարկել է մարզկոմի առաջին քարտուղարին։ Շնորհավորելով մարզի ղեկավարությանը ԼՂԻՄ կազմավորման 60-ամյակի առիթով, նա հաղորդում է, որ իր ՙԹալիշ՚ գիրքը եւս նվիրում է այդ տարելիցին, եւ հույս է հայտնում, որ այն կհետաքրքրի Ղարաբաղի պատմությամբ զբաղվող մասնագետներին։ Գիրքը կարդացի մեծ հետաքրքրությամբ, բայց մնացի տարակուսած եւ զարմացած հեղինակի միամտության ու անկարելի հավատավոր լինելու վրա, քանի որ նրա գրած պատմությունը բոլորովին չէր տեղավորվում 1970-80-ական թվականների Ղարաբաղի իշխանավորների քաղաքական հայացքների եւ ըմբռնումների տիրույթում։ Ն. Օհանյանը, օգտվելով հայ ժողովրդի պատմության հայտնի սկզբնաղբյուրներից, իր ուժերի ներածին չափով պատմական ՙհետախուզումներ եւ պեղումներ՚ կատարելով, հրապարակ էր հանել Արցախ երկրի Գյուլիստանի Մելիք - Բեգլարյանների պատմությունը եւ ներկայիս Թալիշը ներկայացրել որպես նրանց տոհմածառի մի ճյուղի հիմնադրած բնակավայրերից մեկը։ Մի թեմա, որ բոլորովին չէր խրախուսվում մարզի այն տարիների ղեկավարության կողմից։ Ավելին, տիրող քաղաքական մթնոլորտում, երբ յուրաքանչյուր իշխանավոր կուչուձիգ գալով ջանում էր համոզել, թե ինքն ինչքան ՙինտերնացիոնալիստ՚ է, Ն. Օհանյանի ՙԹալիշ՚ գրքով Ղարաբաղի պատմաբաններին օգտակար լինելու ցանկությունն անկարելի երեւույթ էր։ Հիշենք Բ. Ուլուբաբյանին, ով այն տարիներին հանդգնել էր գրել Արցախի պատմությունն ու ՙվաստակել՚ թիվ 1 ազգայնամոլի պիտակը, ուստի հազիվ թե Թալիշի ճշմարիտ պատմությունը հետաքրքրեր որեւէ մեկին, քանզի բոլոր նրանք, ովքեր համարձակվում էին փոքր¬ինչ բարձրանալ ՙընդհանուր գազոնից՚, պարզապես որպես ավելորդ եւ խանգարիչ շյուղեր հատվում էին։ Ն. Օհանյանի հուշապատումն ինձ առավել հետաքրքրեց, երբ խորհրդային շրջանի Թալիշի առաջին ուսուցիչների շարքում հանդիպեցի մորեղբորս՝ Ալեքսան վարժապետի անվանը։ Բանն այն է, որ Թալիշի մասին բազմիցս լսել էի մորիցս՝ մանկավարժ, գրող Քնար Սուլեյմանյանից, ով միշտ անթաքույց մի սիրով ու ջերմությամբ էր խոսում այդ գյուղի մարդկանց մասին։ Գիրքը տարա տուն, մայրս կարդաց անհագուրդ հետաքրքրությամբ, հետո արեց մի սրտաճմլիկ պատմություն, որից պարզ դարձավ, թե ինչու են թալիշեցիներն այդքան հարգի իր համար։ *** …1930 թվականն էր։ Ժողովրդի թշնամիների եւ խորհրդային կարգերին ՙանհարազատ էլեմենտների՚ փնտրտուքի մոլուցքի մեջ, մարդիկ, ովքեր իրենց տրեխները դրոշ դարձրած պաշտոններ էին ստացել, ՙարմատախիլ էին անում անցյալի մնացուկները՚։ Մայրս, որ Քարին տակ գյուղի Սաքո քյոխվայի թոռն էր եւ Շուշիի վաճառականության հայտնի դեմքերից մեկի՝ Գերասիմ Սուլեյմանյանի դուստրը, քրոջ՝ Նինայի հետ միասին հեռացվել էին Ստեփանակերտի առաջին աստիճանի դպրոցից որպես ՙկապիտալիզմի մնացուկներ՚։ Գյուղ վերադառնալ չէին կարող, որովհետեւ ընտանիքի անդամներն այնտեղ ՙձայնազուրկ՚ էին արվել։ Մորս ավագ եղբայրը՝ Ալեքսանդրը, որ Բաքվում ավարտել էր միջնակարգ դպրոցը, հասարակությունից խորթացված քույրերին գոնե 7-ամյա կրթություն ապահովելու նպատակով գալիս է Ղարաբաղ եւ աղջիկների հետ մեկնում հեռավոր Թալիշ գյուղը, որտեղ նրանց չէին ճանաչում։ Քույրերը շարունակում են ուսումը դպրոցում, իսկ ինքը՝ մայրաքաղաքում միջնակարգ կրթություն ստացած պատանին (այդպիսիք այն տարիներին հազվադեպ էին Ղարաբաղում), ուսուցչություն է անում։ Ալեքսանդր Սուլեյմանյանը, նույն ինքը՝ Ալեքսան վարժապետը, դասավանդում էր ֆիզիկա, թվաբանություն, ռուսաց լեզու եւ էլի մի շարք առարկաներ։ Կարեւորն այն հարգալից վերաբերմունքն ու ակնածանքն էր, որ թալիշեցիները տածում էին Ալեքսան վարժապետի նկատմամբ։ Նորաստեղծ կոլտնտեսության նախագահը գյուղի միջակ տնտեսություններին հերթի էր դրել, եւ ամեն օր մի ընտանիք իր ունեցածից բաժին էր հանում վարժապետին եւ նրա խնամակալության տակ գտնվող քույրերին։ Չնայած սով ժամանակներ էին, եւ գյուղացին ինքն ուտելիք չուներ, սակայն ամեն անգամ դպրոցից վերադառնալուց, երեխաներն իրենց անշուք սենյակի սեղանին (առանց իմանալու, թե ով է բերել) տեսնում էին որեւէ ուտելիք՝ մի ճոթ հաց կամ մի կճուճ մածուն, մի թաս թթու դրած տակաթեր (բազուկի թևեր) ու մի փարչ գինի, մի աման չոր լոբի, մի քանի կարտոֆիլ ու սոխ։ Իսկ եթե մեկի տանն ազիզ կերակուր էր եփվում (կորկոտ, խաշիլ եւ այլն), վարժապետի եւ նրա քույրերի բաժինը կաթսայի ՙգլխից՚ էին տանում։ Ալեքսան վարժապետը նաեւ կոլտնտեսության անդամ էր համարվում եւ ստացված համայնական բերքից նրան նույնպես մաս էր հանվում։ Ինչեւէ, թալիշեցիների մոտ ապաստան գտած եւ նրանց մեծահոգության շնորհիվ երկու տարի սովորելուց եւ 7-ամյա կրթության վկայական ապահովելուց հետո երկու քույրերը Ալեքսան վարժապետի հետ մեկնում են Բաքու։ Ահա թե ինչու մայրս ամեն անգամ երախտագիտությամբ էր հիշում Թալիշ գյուղը։ Ես, որպես Սուլեյմանյանների գերդաստանի ժառանգներից մեկը, թալիշեցիների այսօրվա սերնդին հավատացնում եմ, որ նրանց պապերի ու հայրերի արածն իմ նախնիների համար անպտուղ չի անցել. մորեղբայրս՝ Ալեքսանդր Սուլեյմանյանը, որպես Թալիշ գյուղի կոլտնտեսական, մեկնել է Լենինգրադ, որտեղ ընդունվել եւ ավարտել է Պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական բաժինը, այնուհետեւ մասնակցել է Մեծ Հայրենականին (ի դեպ, նրա պատերազմական հուշերը՝ ՙհՍՉՏջՖ ՏչՏվՖ Ռ ՉՏՊց՚, զետեղվել է ՙԱրցախապատում՚¬ի առաջին պրակում), հետագայում դարձել է Ադրբեջանի ԽՍՀ գյուղատնտեսության նախարարության կապիտալ շինարարության բաժնի պետը եւ յուրաքանչյուր պատեհ առիթով աջակցել է Ղարաբաղի գյուղական վայրերում կառուցվող օբյեկտների աշխատանքներին։ Մայրս՝ մանկավարժ, գրող Քնար Սուլեյմանյանը, Թալիշի 7-ամյա դպրոցի վկայականով իրավունք է ստացել ընդունվելու Բաքվի մանկավարժական տեխնիկումը, իսկ այնուհետեւ՝ ինստիտուտը։ Հետագայում Ստեփանակերտի հայոց լեզվի եւ գրականության սիրված ու հարգված ուսուցիչներից մեկն է եղել։ Մորաքույրս՝ Նինա Սուլեյմանյանը, նույնպես ավարտել է բարձրագույնը եւ Բաքվի հայ մտավորականության լավագույն ներկայացուցիչներից էր։ Այսօր չկան նրանք, բայց կան երախտագիտության՝ ամենամարդկային զգացումի այն շողարձակումներն ու սիրտ շոյող հուշերը, որ ժառանգել ենք նրանցից։ *** ...Ես փակում եմ ՙԹալիշ՚ գրքի վերջին էջը, եւ ինձ համար բավականությամբ փաստում, որ 20-րդ դարում ապրել է այր մի՝ Նիկոլայ Օհանյան անունով, ով, խենթանալու չափ սիրելով իր ծննդավայրը, արարումի աննախադեպ ոգորում ապրելով քաղաքական աննպաստ ժամանակներում, կատարել է հանդուգն մի քայլ՝ պատրաստել է գրավոր մի հուշարձան, որի էջերից հորդում է Թալիշ գյուղի լուսե պատմությունը։ Իսկ մեզ մնում է ասել՝ փառքդ շատ, Աստված, որ արժանացրիր մեզ այսօրվան, երբ Արցախի պատմության մասին խոսելը ժամանակավրեպ ու անցանկալի չէ, երբ կյանքի փորձով իմաստնացած հրատարակիչը, ավելին՝ երկրի մշակույթի նախարարը անհրաժեշտություն են համարում հրատարակել Արցախի երբեմնի Մելիք Բեգլարյաններին պատկանող Թալիշ գյուղի պատմությունը։ Ես էլ անթաքույց բերկրանք եմ ապրում, որ այն հեռավոր 1983-ին կուսակցության մարզկոմի արխիվներում իմ պեղած ՙԹալիշ՚ գիրքը, որ սրբությամբ ու խնամքով պահել էի անձնական պահոցներում, 32 տարի հետո վերջապես պետք է հասնի իր հասցեատիրոջը՝ ընթերցողին։ Ուրախ եմ նաեւ, որ իմ ներդրումն եմ բերել սույն գրքի տպագրությանը, որն էլ իմ խոնարհումը թող լինի թալիշեցիների փառավոր անցյալին ու հերոսական ներկային։ *** Հոդվածն այս կարելի էր այստեղ վերջակետել, սակայն որոշեցի բարձրաձայնել նաև ինձ` ոչ պատմաբանիս պարուրած անհանգստությունը, հույս ունենալով, որ ասելիքս ճիշտ կհասկացվի: Վերջին տարիներին խրախուսելի մի երևույթ է նկատվում մեզանում, որ կարելի է բնութագրել ՙդարձ արմատներին՚ արտահայտությամբ, այն է` ոգեւորությամբ գրվում են մեր արցախյան գյուղերի պատմությունները: Յուրաքանչյուր բնակավայր ունի իր նվիրյալ մտավորականը (երբեմն նույնիսկ մի քանիսը), ով փորձում է փրկել ծննդավայրի պատմությունը, նրա հետ կապված ավանդապատումները, կազմում նշանավոր գերդաստանների տոհմածառերը, ինչն, անշուշտ, միայն ողջունել կարելի է: Մարդիկ հոգու մղումով գրիչ են վերցնում եւ սերունդներին հանձնում պատառ-պատառ ժողոված պատմությունները, բերնեբերան թափառող լեգենդները: Եւ դա ճիշտ է` մեր պատմության տերը մենք պետք է լինենք, ուրիշ ոչ ոք այդ գործը մեզ համար չի անելու: Ինձ մտահոգողն այդ պատմությունները գիտական հենքի վրա դնելն է, եւ ժամանակն է, որ բոլոր այդ աշխատանքները գիտական հիմնավորում ստանան, մանավանդ որ Արցախն ունի պետական համալսարան, որը մասնագետներ պատրաստելուց զատ նաև գիտության կաճառ է: Կոնկրետ ծանոթանալով Թալիշ գյուղի մասին գրված տարբեր հեղինակների գործերին (սկսած հայտնի եւ արդեն դասական դարձած սկզբնաղբյուրներից մինչեւ մերօրյա հեղինակների աշխատանքները), բոլորովին պարտադիր չէ պատմաբան լինել, որպեզի կարողանալ նկատել նրանցում առկա՝ իրար հակասող, նույնիսկ իրարամերժ տվյալներ, տեղեկություններ: Յուրաքանչյուր հեղինակ ըստ իր ճաշակի մեկնաբանում է այս կամ այն տեղանունն ու անձնանունը, երբեմն հեքիաթապատում ոճով ներկայացնելով պատմական իրողություններն ու անցքերը: Ես շատ հեռու եմ այն մտքից, որ Ն. Օհանյանի պատմությունը զերծ է թերություններից եւ անճշտություններից։ Գիրքը գրվել է 20-րդ դարի խորհրդային երկրի քաղաքացուն հատուկ լավատեսությամբ, առ ծննդավայրն ունեցած հավատով ու հպարտությամբ: Ի դեպ, հրատարակիչը չի միջամտել հեղինակի` խորհրդային արժեքներով դաստիարակված մարդուն հատուկ խոսքուոճին, մտածելակերպին, ինչն անչափ կարևոր է ապագա սերունդներին տվյալ հասարակարգում ապրող անհատի հոգեբանությունն ու դիմագիծն ընկալելու համար: Թալիշ գյուղի պատմական հետաքրքիր անցքերը, հարուստ անցյալը շատերին է ձգել, հետաքրքրել: Ներկայումս հրատարակված գրքերից յուրաքանչյուրն ունի իր արժանիքներն ու նաև` թերությունները: Այդ աշխատանքները լրացնում են միմյանց, և ակամայից հանգում ես այն մտքին, որ ժամանակն է ի մի բերել, համադրել այդ նյութերը եւ գիտական հիմքերի վրա դնել այդ պատմությունները: Վերջ ի վերջո գիտական մոտեցումը, լեզուն, մտածելակերպը թույլ կտան վեր կանգնել համայնքային շրջանակներից և ներկայանալի դառնալ հայ ժողովրդի պատմությանը: Կարծում եմ՝ Արցախի մայր բուհում կգտնվեն նորօրյա պատմաբան-գիտնականներ, որոնց կհետաքրքրի խնդրո առարկա թեման, իսկ եթե այդ գիտնականը լինի մերօրյա Թալիշի երիտասարդներից, անկասկած, լույս կիջնի Նիկոլայ Օհանյանի գերեզմանին: Դաշտն ազատ է, ի գործ, գիտության սերմնացաններ: Կարինե ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ԼՂՀ մշակույթի վաստակավոր գործիչ

Կարդալ ավելին 06-30-2015

Հակառակորդի կրակակետերը լռեցվել են. ՀՀ ՊՆ
Հակառակորդի կրակակետերը լռեցվել են. ՀՀ ՊՆ

Ադրբեջանի ԶՈՒ նման գործելակերպը ամբողջովին հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում հակամարտության կարգավորման բանակցությունների ոգուն ու տրամաբանությանը եւ հղի է իրադրության կտրուկ ապակայունացման վտանգով: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունը: Հաղորդագրությունում ասվում է. «Ինչպես երեկ տեղեկացրել էր ՀՀ պաշտպանության նախարարությունը, հունիսի 26-ին, ժամը 18:30-ի սահմաններում ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը հայ-ադրբեջանական սահմանի նախիջեւանյան ուղղությամբ` հրաձգային տարբեր տրամաչափի զենքերից կրակ վարելով ՀՀ Սյունիքի մարզի Գորհայք բնակավայրի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ զինված ուժերի դիրքապահ ստորաբաժանումների պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի կրակակետերը լռեցվել են: Ստացված օպերատիվ տվյալների համաձայն, Նախիջեւանի առանձին համազորային բանակն ունի զոհեր եւ վիրավորներ: Դժբախտաբար, փոխհրաձգության ընթացքում մահացու հրազենային վիրավորում է ստացել նաեւ ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող, շարքային Արման Մայիսի Եփրմյանը: ՀՀ պաշտպանության նախարարությունն իր ցավակցությունն է հայտնում Արման Եփրեմյանի ընտանիքի անդամներին եւ հարազատներին եւ կիսում է ծանր կորստյան վիշտը: Ադրբեջանի ԶՈՒ նման գործելակերպը ամբողջովին հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում հակամարտության կարգավորման բանակցությունների ոգուն ու տրամաբանությանը եւ հղի է իրադրության կտրուկ ապակայունացման վտանգով, որի ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա: ՀՀ պաշտպանության նախարարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, միջազգային հանրության, ուշադրությունն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ ադրբեջանական կողմից իրավիճակի սրման ուղղված գործողությունը համընկնում է Բաքվում անցկացվող Եվրոպական խաղերի ավարտի եւ Ադրբեջանի ԶՈՒ կազմավորման տարեդարձի հետ, ինչը վերահաստատում է այդ պետության ռազմատենչ քաղաքականության շարունակությունը եւ միջազգային հանրության կողմից բազմիցս առաջարկված ու Հայաստանի կողմից ընդունված՝ շփման գծում իրավիճակը վերահսկելու, վստահության ամրապնդման ու միջադեպերի հետաքննության մեխանիզմների անհրաժեշտությունը: Միաժամանակ, կոչ ենք անում ադրբեջանական կողմին զերծ մնալ իրավիճակի հետագա սրմանն ուղղված սադրիչ քայլերից եւ ջանքեր գործադրել Եվրոպական խաղերի ողջ ընթացքում սահմանագծում հաստատված հարաբերական հանգիստ իրավիճակը այսուհետ եւս պահպանելու ուղղությամբ:

Կարդալ ավելին 06-28-2015

Արցախում անցկացվել է թթի փառատոն
Արցախում անցկացվել է թթի փառատոն

Այսօր՝ ԼՂՀ կառավարության առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության նախաձեռնությամբ Ամարաս վանքի հարակից տարածքում առաջին անգամ կազմակերպվել է թթի փառատոն: «Ացախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Ամարասի վանքում տեղի է ունեցել օրհնության արարողություն։ ԼՂՀ 7 շրջաններից կազմված տաղավարներում ներկայացվել են թթից ստացված բարիքները` թթի օղին, դոշաբը, չամիչը, մուրաբան: Բացի դրանից, ցուցադրվել են արցախյան թթի օղու և դոշաբի պատրաստման ավանդական եղանակները և թթի օղու թորման մշակույթը։ Կազմակերպվել են նաև ավանդական խաղեր, թթենիների թափ տալու մրցույթներ, հյուրասիրություն և այլ ժամանցային միջոցառումներ:Փառատոնի ընթացքում հնչել են հայկական ավանդական և ժամանակակից երգ ու երաժշտություն: Փառատոնի ընթացքում Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ձեռամբ տեղի է ունեցել թթի օրհնության արարողություն։ Միջոցառման մասնակիցները ծանոթացել են արցախցի տաղանդավոր նկարիչների, վարպետների, կավագործների աշխատանքներին, ինչպես նաև փառատոնում ներկայացվել են նաև մետաքսագործությունը և մետաքսի մշակման արվեստը: Միջոցառմանը մասնակցում էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր Հայաստանի Հանրապետությունից և արտերկրից: Նշենք, որ թութը և դրանից ստացված բարիքները մեծ նշանակություն ունեն արցախցիների համար. դրա վկայությունը հենց թթենիների բազմաթիվ այգիների առկայությունն է ամբողջ Արցախում: Փառատոնի կազմակերպման առաջնահերթ նպատակներից են` տարածաշրջանում զբոսաշրջության զարգացման խթանումը, տեղական արտադրության զարգացումը, արցախյան խոհանոցի հանրահռչակումը, ինչպես նաև համայնքների մշակութային կյանքի աշխուժացումը:

Կարդալ ավելին 06-28-2015

«Արցախ» հայրենակցական միությունը կոչ է անում աշխարհի բոլոր հայերին ընտանեկան արձակուրդն անցկացնել Արցախում
«Արցախ» հայրենակցական միությունը կոչ է անում աշխարհի բոլոր հայերին ընտանեկան արձակուրդն անցկացնել Արցախում

«Արցախ» հայրենակցական միությունը կոչ է անում աշխարհի բոլոր հայերին պարբերաբար այցելել Արցախ, ամեն տարի իրենց ընտանեկան արձակուրդի գոնե մեկ շաբաթն անցկացնել Արցախում: «Արցախ» հայրենակցական միության հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Սիրելի՛ արցախցիներ, Ճակատագրի բերումով մեծաթիվ բնիկ արցախցիներ այսօր ապրում են ոչ միայն Արցախում ու Հայաստանում, այլև արտերկրում և, մանավանդ, հետխորհրդային տարածքներում: Մեր հայրենակցական միությունն էլ դրա արդյունքն ու վկայությունն է: Բայց մեզնից յուրաքանչյուրը, որտեղ էլ որ ապրի, միևնույն է, մնում է հավատարիմ իր նախնիների հողին, միշտ կարոտով ու երջանկության զգացումով է հիշում իր փոքր հայրենիքը: Այստեղ հողի յուրաքանչյուր քառակուսին անսահման հերոսությամբ, թասիբով, քրտնաջան աշխատանքով ու հարուստ պատմությամբ է ճառագում: Ըստ մոտավոր հաշվարկների, այսօր աշխարհում ապրում է մոտ կես միլիոն արցախցի: Արտերկրում արդեն ծնվել են նորանոր սերունդներ: Որքան էլ ցավալի լինի խոստովանելը, բազում արցախցի պատանիներ կան, որ երբևէ չեն եղել իրենց նախնիներ հողում: Մենք կոչ ենք անում աշխարհի բոլոր հայերին պարբերաբար այցելել Արցախ, ամեն տարի իրենց ընտանեկան արձակուրդի գոնե մեկ շաբաթն անցկացնել Արցախում: Վստահեցնում ենք, լավագույն հանգստի համար Լեռնային Ղարաբաղում իսկապես կան բոլոր անհրաժեշտ ժամանակակից պայմանները: Մեր կոչը հատկապես ուղղված է ծագումով արցախցիներին: Չկա աշխարհում ավելի մեծ ուժ, քան հայրենի հողի ուժն է: Այդ հզոր ուժով լիցքավորվելը մեզ բոլորիս դարձնում է ավելի միասնական և անպարտելի: Ով ով, բայց մենք շատ լավ գիտենք Արցախ աշխարհի գրավչությունը, գեղեցկությունը, պատմական հարստությունն ու կարևորությունը: Մեր համոզում է, որ ղարաբաղցիների այցելությունները Արցախ պետք է դառնան ոչ միայն պարբերական, այլև պարտադիր: Արցախում անցկացրած ամեն օրը հիշվելու է որպես տոն, և վերադառնալու եք ավելի հայացած ու ավելի հարստացած: Տարեկան մեկ շաբաթ Արցախում՝ հօգուտ փայլուն հանգստի, հօգուտ մեր զավակների դաստիարակության և հանուն Արցախի. ահա նշանաբանը, որ մենք առաջարկում ենք»:

Կարդալ ավելին 06-01-2015

Մեր հաղթանակները շարունակական են՝ առաջին գծում մեր զինվորը ամեն օր հերոսություն է կատարում. Սեյրան Օհանյան
Մեր հաղթանակները շարունակական են՝ առաջին գծում մեր զինվորը ամեն օր հերոսություն է կատարում. Սեյրան Օհանյան

Հայկական հաղթանակները, հերոսությունները այսօր էլ կան և արտահայտվում են առաջին գծում մեր զինվորների հերոսություններով: tert.am-ի փոխանցմամբ՝ այսօր մայիսյան հաղթանակների առթիվ Սարդարապատի հուշահամալիր այցելած պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարեց`անդրադառնալով օրվա խորհրդին: «Չէի ասի, թե վերջին ժամանակներս հաղթանակներ չենք ունեցել: Վերջին հաղթանակները, որոնք ունեցել ենք Արցախյան ազատամարտից հետո շարունակական են, քանի որ այսօր առաջին գծում մեր զինվորը ամեն օր հերոսություն է կատարում` հաստատակամ, ըմբոստ հայացքով նայում է դեպի առաջ և հետևում մեր ժողովրդի խաղաղ արարումին»,- ասաց Սեյրան Օհանյանը: Անդրադառնալով ՀՀ քաղաքացու կյանքին, որ դժվարին սոցիալական պայմաններում գտնվելով է ապրում, ՀՀ պաշտպանության նախարարը նկատեց. «Մեր ժողովրդի համար երբևէ հեշտ կյանք չի եղել, միշտ դժվարություններ քաշել են, մենք դժվար պայքարում են ստեղծել: Եվ այդ առումով հերոս է մեր ամբողջ ժողովուրդը»: Իսկ հայոց պատմության լավագույն հերոսական էջերը` Ղարաքիլիսա, Բաշ-Ապարան, և այլն ունեն նաև նորագույն էջեր` Շուշիի ազատագրում և Ղարաբաղյան ազատամարտ: Սա, ըստ Սեյրան Օհանյանի, եղել է միայն շնորհիվ նվիրումի, գաղափարական պատրաստակամության, հայրենասիրության վսեմ հատկանիշների, ի փառս Հայաստանի և ի փառս Արցախի:

Կարդալ ավելին 05-29-2015

Ղարաբաղի հարցը արցախցիներն են լուծելու. Մովսես Հակոբյան
Ղարաբաղի հարցը արցախցիներն են լուծելու. Մովսես Հակոբյան

Հայաստանի ու Արցախի ժողովուրդն արդեն ապացուցել է, որ երբ պայքարում է` հաղթում է: Այս մասին այսօր` մայիսի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Սարդարապատի հուշահամալիր այցելած` Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը: «Տոն օր է, ոգևորված ենք, հպարտ ենք, որ հաղթել ենք ճակատամարտում և մեր առաջին Հանրապետությունն է ստեղծվել: Այդ հաղթանակը նախադրյալ է մեր հետագա հաղթանակների համար: Հայաստանի և Արցախի ժողովուրդն ապացուցեց, որ երբ պայքարում է, հաղթում է: Ղարաբաղի հարցը արցախցիներն են լուծելու, մի անգամ դա ապացուցել ենք»,-ասաց Հակոբյանը: Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հրամանատարի խոսքով` այժմ Հայաստան-Ադրբեջան շփման գծում իրավիճակը հանգիստ է:

Կարդալ ավելին 05-29-2015

Մեծ հայրենականում Արցախն ավելի շատ զորավարներ ու հերոսներ է տվել քան ԽՍՀՄ շատ երկրներ միասին. Սերգեյ Բարսեղյան
Մեծ հայրենականում Արցախն ավելի շատ զորավարներ ու հերոսներ է տվել քան ԽՍՀՄ շատ երկրներ միասին. Սերգեյ Բարսեղյան

Լույս է տեսել ԼՂՀ Հայրենական մեծ պատերազմի և աշխատանքի վետերանների միության նախագահ Սերգեյ Բարսեղյանի «Արցախ-Ղարաբաղը Մեծ հայրենականում (1941-1945թթ.)» գիրքը, որը նվիված է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակին։ «Արցախպրեսե»-ի հաղորդմամբ` գիրքը նպատակ ունի հասարակության լայն շրջանակներին լայնամասշտաբ տեղեկություններ տալ ծննդով արցախցի և նախկին Ադրբեջանական ԽՍՀ հայաբնակ բնակավայրերից` Հայրենական մեծ պատերազմի աշխարհաճանաչ հայ զորավարների, հերոսների, Փառքի շքանշանների ասպետների, և այդ պատերազմում զոհվածների` անվանացանկով նրանց հիշատակին կառուցված հուշարձան-կոթողների մասին: Հեղինակի խոսքով` գրքի տպագրության համար հիմք է ծառայել այն հանգամանքը, որ ընդամենը 120-130 հազար բնակչություն ունեցող Արցախը Հայրենական պատերազմում ավելի շատ հերոսներ ու բարձրագույն հրամանատարներ, մարշալներ է տվել, քան Խորհրդային Միության կազմում գտնվող ամբողջ Անդրկովկասը, միջինասիական ու մերձբալթյան երկները միասին վերցրած։ Գիրքը պետպատվերի շրջանակներում լույս է տեսել հեղինակային խմբագրությամբ ՝«Դիզակ պլյուս» հրատարակչության տպարանում, 250 օրինակ տպաքանակով: Այն հնարավոր է ձեռք բերել Ստեփանակերտի և շրջկենտրոնների գրադարաններից։

Կարդալ ավելին 05-29-2015

ԹԱԼԻՇՑԻՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ  ՄԵԾ  ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻՆ
ԹԱԼԻՇՑԻՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻՆ

Հայրենական Մեծ պատերազմին իրենց մասնակցությունն են ցուցաբերել նաև թալիշեցիները, որոնք կռվել են գրեթե ամբողջ ճակատում: Թալիշեցիներ շատ կային հայկական լեգենդար 409-րդ դիվիզիայում: Այդ դիվիզիայի 964-րդ հրետանային գնդում իր տաղանդն ու արիությունը ցուցաբերեց գնդապետ Գեորգի Ալեքսանի Սողոմոնյանը, որը դեռ Մոզդոկում կապիտանի կոչումով գնդի շտաբի պետն էր և նրա իսկական հրամանատարը: Իսկ համերկրացիների հետ նա հասավ մինչև Բեռլին: Նրա գնդի հրետանավորներից էին Սաշա Դանիելյանը, Սաշա Օհանայանը, Սաշա Մուսաելյանը, Սաշա Իսախանյանը, Սրապիոն Ավագյանը, Նիկոլայ Օհանայանը և ուրիշներ: Այդ դիվիզիայի շարքերում, ահեղ մարտերում կոփվել են մայոր Սուրեն Իսախանյանը, շարքայիններ Դարչո Ավագյանը, Մարտիրոս Խաչատրյանը, Հակոբ Խաչատրյանը, Սանջան Պետրոսյանը, Սահակ Հայրապետյանը և ուրիշներ: Վոլխովի ճակատում արյունահեղ մարտերին մասնակցել է Հայրենական պատերազմի հաշմանդամ կապիտան Հայկազ Սահակյանը: Հերոսական Մալայա Զեմլյայում կռվել է կապիտան Իշխան Բեգլարյանը: Միջին հրամանատարական կոչումով Մեծ հայրենականից վերադարձել են մայոր Գարեգին Զաքարյանը, Գարեգին Իսախանյանը, կապիտան Իվան Բաբայանը, ավագ լեյտենանտ Ռուբեն Խալաֆյանը, լեյտենանտ Սերգեյ և Ջիվանշիր Աբրահամյանները: Ռազմաճակատում քաղաշխատողներ են եղել երեք Դանիելյան եղբայրները` գնդապետ Ստեփանը, մայոր Դավիթը և կապիտան Սամվելը, ինչպես նաև կապիտան Մովսես Դալլաքյանը, կապիտան Իշխան Բեգլարյանը և Արմենակ Բախշիի Դանիելյանը: Մեծ հայրենականին մասնակցած թալիշցիները իրենց խիզախության և արիության համար պարգևատրվել են բազմաթիվ շքանշաններով և մեդալներով: Խաչան Մեժլումյանի, Մովսես Խաչատրյանի, Վաչագան Դանիելյանի և Վաղինակ Դանիելյանի կրծքներին այլևս տեղ չկար նոր, Հոբելյանական մեդալ կպցնելու: Հայրենական պատերազմին պատվավոր մասնակցություն են ցույց տվել Թալիշի դուստրերը: Նրանք են Լիզա Գադանի Հարությունյանը, Մարուսյա Ալեքսանի Դանիելյանը, Ռոզա Ղահրամանի Շովգարյանը, Աստղիկ Ստեփանի Ստեփանյանը, Հերիքնազ Դանիելի Դանիելյանը, Սիրան Շամիրի Բաբայանը և Ֆիրուզա Դալլաքյանը: Մեծ հաղթանակի օրը` 1945 թվականի մայիսի 9-ը թալիշցիները դիմավորեցին ցնծությամբ և արտասուքն աչքերին, յուրաքանչյուր օջախ, ընտանիք զոհ էր տվել Մեծ Հայրենականում: Թալիշցիները արյան գնով են ապացուցել իրենց հայրենասիրությունը: Գյուղից զորացրված 489 հոգուց չվերադարձան 222-ը, որոնք զոհվեցին հանուն Հայրենիքի: Կենդանի վերադարձած 267 հոգուց կեսից ավելին դարձան կոլտնտեսության արտադրության վետերաններ: Նահատակների հիշատակը հավերժացնելու համար 1968 թվականին Թալիշում կանգնեցվեց մեծ հուշարձան, որի վրա փորագրվեցին բոլոր զոհվածների անունները: Փառք բոլորին: Այսօր, երբ ամբողջ ժողովուրդով տոնում ենք հաղթանակի 70-ամյակը, ցավոք սրտի մեզ հետ չեն մեր վետերանները: Թալիշեցի միակ մասնակիցը, որն ապրում է` Լիզա Գադանի Հարությունյանն է և այժմ բնակվում է Աբովյան քաղաքում: Ամբողջ թալիշցիներով, մասնավորապես Արցախյան պատերազմի թալիշեցի վետերաններս շնորհավորում ենք Լիզա մայրիկի տոնը, ցանկանում ենք նրան քաջ առողջություն ու երկար տարիների կյանք:

Կարդալ ավելին 05-09-2015

Մայիսի 9. հաղթանակների օր
Մայիսի 9. հաղթանակների օր

Մայիսը հաղթանակների ամիս է, իսկ մայիսի 9-ը` կրկնակի հաղթանակների օր: Այսօր նշվում է մեր պապերի` ֆաշիզմի դեմ տարած փառապանծ հաղթանակի 70-րդ և նրանց որդիների ու թոռների պանծալի հաղթանակի տոնը, որը նշանավորվեց 23 տարի առաջ Շուշիի ազատագրման հաղթական համազարկերով: Հայ ժողովուրդն արժանի ներդրում է ունեցել Հիտլերյան Գերմանիայի դեմ պայքարում: Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 500 հազար հայ, որոնցից 300 հազարը եղել է Խորհրդային Հայաստանից, իսկ մնացած 200 հազարը` Խորհրդային Միության այլ հանրապետություններից: Սա իրոք պատկառելի թիվ է, եթե հաշվի առնենք, որ 1939թ. տվյալներով հայերի թիվը ողջ ԽՍՀՄ-ում մոտ 2 մլն էր, այսինքն` հայերի 25 տոկոսը մարտնչում էր: Բացի նրանցից` 100 հազար հայ էլ մարտնչում էր հակահիտլերյան կոալիցիայի երկրների զորքերի կազմում: 300 հազար հայ հերոսաբար ընկել է ռազմի դաշտում: Շուրջ 70 հազար հայ պարգեւատրվել է մարտական շքանշաններով ու մեդալներով: Խորհրդային Միության հերոսի բարձր կոչմանն է արժանացել 103 հայ` գրավելով 6-րդ տեղը ռուսներից, ուկրաինացիներից, բելառուսներից, թաթարներից և հրեաներից հետո: Խորհրդային Միության կրկնակի հերոսի կոչման են արժանացել Հովհաննես Բաղրամյանը և Նելսոն Ստեփանյանը: 27 հայ զինվորական դարձել է փառքի շքանշանի լրիվ ասպետ, ինչը հավասարեցվում է Հերոսի կոչմանը: Հայ ժողովուրդը Հայրենական մեծ պատերազմին տվել է նաեւ 64 գեներալ, մեկ ավիացիայի մարշալ, մեկ ծովակալ: Պատերազմից հետո գեներալի կոչում է ստացել մարտական գործողությունների մասնակից ևս 83 հայ սպա: 23 տարի առաջ Արցախի Պաշտպանության բանակը և կամավորական ջոկատներն ազատագրեցին Շուշին։ Հայաստանում ու Արցախում մայիսի 9-ը նշվում է որպես Շուշիի ազատագրման և ԼՂՀ Պաշտպանության բանակի ստեղծման օր։ Շուշիի ազատագրման ռազմական գործողությունն անցկացվել է 1992թ. մայիսի 8-9-ին: Ռազմական գործողության ելքը կանխորոշվել էր արդեն իսկ մայիսի 8-ին, երբ գլխավոր հարավային ուղղության՝ Լաչինի և մյուս երեք ուղղությունների ստորաբաժանումները նպաստավոր բնագծեր էին գրավել Շուշիի մատույցներում: Մայիսի 8-ի երեկոյան տրված դադարը հակառակորդին հնարավորություն է ընձեռել հատկացված միջանցքով հեռանալ բերդաքաղաքից: Մայիսի 9-ին արդեն Շուշին ազատագրված էր: Շուշիի ազատագրման մարտերում հայկական կողմն ունեցել է 57 զոհ, թշնամին՝ 250-300 սպանված, 600-700 վիրավոր, 13 գերի: Հետաքրքրական է, որ Ղարաբաղյան պատերազմի հրադադարը նույնպես կնքվեց 1994–ի մայիսի 9–ին, և այդ օրը նույնպես տոնական օր է համարվում։

Կարդալ ավելին 05-09-2015

Երկրապահները շարունակում են մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակության գործը. Սեյրան Օհանյան
Երկրապահները շարունակում են մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակության գործը. Սեյրան Օհանյան

Մեծ շուքով ու հանդիսավորությամբ մայիսի 8-ին նշվել է Երկրապահ կամավորականների միության օրը: Օր, որը խորհրդանշում է նաև Շուշիի ազատագրումը: Օր, որը խորհրդանշում է նաև Շուշիի ազատագրումը: Եվ, ավանդույթի համաձայն, Արցախյան ազատամարտում զոհված կամավորականների հիշատակին հարգանքի տուրք մատուցելու նպատակով այդ օրը ԵԿՄ վարչության շենքը և Եռաբլուր զինվորական պանթեոնը կրկին բազմամարդ էին: ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ երկրապահ կամավորականների միության օրվա առթիվ ԵԿՄ վարչության շենքում կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաններ, զինվորականներ, մտավորականներ և այլք: Օրը կրկնակի տոն է երկրապահների համար, քանի որ ավելի քան մեկ տարվա աշխատանքներից հետո ԵԿՄ վարչության շենքի բակում հանդիսավորությամբ բացվել է պատանի երկրապահների ուսուցման նոր կենտրոնը, ֆիզպատրաստության հրապարակը, թանգարանը, գրադարանը և աղոթատեղին: Թանգարանի բակում ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի նախաձեռնությամբ հիմնադրվել է նաև հայ ժողովրդի պատմական բոլոր իրադարձություններն ու այդ ընթացքում իրենց հայրենանվեր գործով անմահացած քաջարի հայորդիների սխրանքն արտացոլող խաչքարերի պուրակ, որոնց օրհնության արարողակարգից հետո բարձրաստիճան հյուրերը ուղևորվել են Եռաբլուր զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Արցախյան ազատամարտում զոհված կամավորականների հիշատակին: Ներկաները ծաղիկներ ու ծաղկեպսակներ են դրել զորավար Անդրանիկի, սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրմաքարերին, խոնարհվել են զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողի առջև: Իր շնորհավորանքի խոսքում ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը նշել է, որ Երկրապահի օրը հայրենիքի համար մարտնչող, սահմանը պահող հայ զինվորի մեծարման օրն է: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն էլ, մայիսյան հաղթանակների կապակցությամբ շնորհավորելով համայն հայությանը, ընդգծել է, որ պատերազմի դաշտում ձևավորված երկրապահ կամավորական ջոկատները, համախմբվելով մեկ ճշմարիտ գաղափարի շուրջ, փառքով են կատարել իրենց գործը` ասպարեզը թողնելով հայոց կանոնավոր բանակին և այսօր էլ շարունակում են մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակությանն ուղղված աշխատանքները:

Կարդալ ավելին 05-08-2015

Ստեփանակերտում կայացել է մայիսյան եռատոնին նվիրված հանդիսավոր միջոցառում:
Ստեփանակերտում կայացել է մայիսյան եռատոնին նվիրված հանդիսավոր միջոցառում:

Այսօր՝ Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կայացել է հանդիսավոր միջոցառում՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվան: «Արցախպրես»-­ի փոխանցմամբ միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, ով շնորհավորել է ներկաներին մայիսյան տոների կապակցությամբ, որից հետո տեղի է ունեցել տոնական համերգ՝ ԼՂՀ պաշտպանության նախարարության «Ասպետ» համույթի և Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաների մասնակցությամբ: Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը , ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, Հայաստանի և Արցախի խորհրդարանների անդամներ, ՀՀ և ԼՂՀ բարձրաստիճան պաշտոնյաներ, սփյուռքահայեր, հյուրեր արտերկրից:

Կարդալ ավելին 05-07-2015

Մայիսյան Եռատոնի առթիվ Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավարն ու պաշտոնատար անձինք այցելել են առաջնագիծ
Մայիսյան Եռատոնի առթիվ Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավարն ու պաշտոնատար անձինք այցելել են առաջնագիծ

Այսօր` մայիսի 7-ին Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար, ԱԱՄ վարչության անդամ, պահեստազորի գեներալ-մայոր Վլադիկ Խաչատրյանի գլխավորությամբ, ԼՂՀ ԱԺ պատգամավորներ, հիմնարկ ձեռնարկությունների ղեկավարներ եւ պաշտոնատար անձիք Մարտակերտի շրջանի տարբեր ուղղություններով այցելել են առաջնագիծ: Մարտակերտի շրջանի «Ջրաբերդ» պաշտոնաթերթի փոխանցամաբ՝ նրանք առաջնագիծ են այցելել սահմանապահ զինվորների գալիք մայիսյան եռատոնը շնորհավորելու` իրենց հետ տանելով նաեւ սննդամթերք, քաղցրավենիք, մրգեղեն եւ այլն: Շրջվարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանը զինվորների Եռատոնը շնորհավորելով` նրանց մաղթել է անփորձանք ծառայություն եւ հայ գրողների ստեղծագործություններից մի քանի դրվագ պատմել զինվորներին, որոնց մեջ կար եւ խորհուրդ , եւ մեծարում ու այն ամենը ինչը հայրենասիրություն է նշանակում:

Կարդալ ավելին 05-07-2015

Արցախի ընտրությունները կարող են օրինակ հանդիսանալ բազմաթիվ երկրների համար. Ֆրանկ էնգել
Արցախի ընտրությունները կարող են օրինակ հանդիսանալ բազմաթիվ երկրների համար. Ֆրանկ էնգել

Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ էնգելը, ով մայիսի 3-ին դիտորդական առաքելություն է իրականացրել ԼՂՀ-ում, շեշտում է, որ վաղուց չի տեսել նման կազմակերպված ընտրություններ, բարձր մակարդակ և մասնակցության նման ցուցանիշ: Ֆրանկ Էնգելի խոսքով՝ ԼՂՀ ընտրությունների պատկերն ու ընթացքը պետք է օրինակելի դառնան բազմաթիվ երկրների համար, որոնք ցանկանում են հասնել ժողովրդավարական ցուցանիշի: «2013թ. մի երկրում, կարծեմ անունը Ադրբեջան է, նախագահական ընտրություններ էին և նախքան քվեատուփերի բացումն արդեն հայտնի էր, թե ով է հաղթել ընտրություններում: Արցախում մենք նման բան չենք տեսել: Ես եղել եմ 20 ընտրատեղամասում և ընտրական գործընթացը համապատասխանում էր այն չափանիշներին, որոնք կան Եվրոպայում»,- ԼՂՀ ԿԸՀ մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ,- ասաց Ֆրանկ Էնգելը` հավելելով, որ Արցախը հերթական անգամ ապացուցեց իր ժողովրդավարական բարձր մակարդակը: Եվրախորհրդարանի պատգամավորը նաև ափսոսանք հայտնեց ԼՂՀ ԱԺ ընտրությունների վերաբերյալ Եվրամիության և եվրոպական այլ կառույցների հայտարարությունների առնչությամբ: «Համոզված եմ, որ եթե Լեռնային Ղարաբաղում չլինեին ընտրություններ, ապա նրանք կասեին որ Արցախը Կովկասում ժողովրդավարական սև փոս է, երբ կան ընտրություններ, նրանք հայտարարում են, որ չեն ճանաչում: Ես այդ մոտեցումը չեմ ընդունում, և դա չի կարելի կիրառել Արցախի ժողովրդի համար, քանի որ այս երկրի ժողովուրդն առանձնանում է իր քաղաքական կամքով և այն կերտում ժողովրդավարական ճանապարհով»,- ասաց Էնգելը:

Կարդալ ավելին 05-04-2015

Կրկին վերադառնալու եմ Արցախ և հնարավորինս նպաստելու եմ նրա զարգացմանն ու ճանաչմանը. բուլղարացի պատգամավոր
Կրկին վերադառնալու եմ Արցախ և հնարավորինս նպաստելու եմ նրա զարգացմանն ու ճանաչմանը. բուլղարացի պատգամավոր

Մայիսի 3-ին Արցախում կայացած ընտրությունների ընթացքում բուլղարացի դիտորդ, քաղաքական և հասարակական գործիչ Պավել Չերնևը «Ազատություն» կուսակցության նախագահն է, որը Բուլղարիայի խորհրդարանում ներկայացված քաղաքականն ուժ է: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում, Պ. Չերնևը նշեց, որ երկրորդ անգամ է Արցախում: Նրա խոսքով, 3 տարի առաջ իր ունեցած այցելությունից հետո շատ բան է փոխվել Արցախում: Մասնավորապես Չերնևը նկատում է , որ այստեղ մեծ առաջընթաց է արձանագրվել՝ մարդիկ ապահովված են աշխատատեղերով և ամենուր նկատելի է մարդկանց բարեկեցության մակարդակի բարձրացումը: «Ինձ առանձնապես զարմացնում է այստեղ բոլոր բնագավառներում արձանագրված առաջընթացը: Արցախը ծաղկում է: Մարդկանց հայացքները ժպտերես ու լավատես են: Ես կարծում եմ, որ Արցախը զարգանում է նախևառաջ որպես ժողովրդավարական երկիր: Գտնում եմ, որ եվրոպական երկրները պետք է ճանաչեն Արցախը: Ես որպես բուլղարացի քաղաքական գործիչ աշխատելու եմ այդ ուղղությամբ և համոզմունք ունեմ, ըստ որի, պաշտպանում և շարունակելու եմ հետևողականորեն պաշտպանել ազատ, անկախ Արցախի ու նրա բնակչության շահերը: Հայ-բուլղարական բարեկամությունը դարավոր պատմություն ունի: Եվ կարծում եմ, որ այն ինչ լավ է հայերի համար՝ լավ է նաև բուլղարացիների համար: Արցախը քրիստոնեական քաղաքակրթություն ներկայացնող պետություն է, որը պայքարում է բռնապետական Ադրբեջանի դեմ: Հայ ազգն այստեղ պայքարել և պատերազմել է, իսկ այժմ ստեղծում է քաղաքակիրթ պետություն, որի նկատմամբ հետաքրքրությունն էլ ինձ առաջնորդեց Արցախ: Նպատակ ունեմ այսուհետև առավել ակտիվորեն զբաղվել Հայոց ցեղասպանության և ԼՂՀ անկախության ճանաչման հարցերով, մասնավորապես ասաց բուլղարացի դիտորդը: Անդրադառնալով մայիսի 3-ին կայացած խորհրդարանական ընտրություններին, Չերնևը նշեց, որ ընտրություններն անցել են ամբողջությամբ օրենքի սահմաններում՝ քաղաքացիների ազատ կամարտահայտման իրավունքի պահպանմամբ: Ընտրությունների արդյունավետ կազմակերպման վերաբերյալ բուլղարացի դիտորդի միակ առաջարկությունն էլ՝ սահմանափակ կարողություններ ունեցող ընտրողների համար հարմար պայմանների ստեղծման մասին է, որն ըստ նրա հնարավորություն կընձեռի ևս մեկ քայլ կատարել ընտրությունները ՝ եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ: Լավ տպավորություններ ունեմ հատկապես այն առումով, որ նոր և երիտասարդ կուսակցություններ են ստեղծվել Արցախում: Վստահ եմ, որ այդ կուսակցություններ նոր տեսակետներ բերելով հանդերձ՝ կնպաստեն ժողովրդավարության զարգացմանն այստեղ: «Ծրագրում եմ ընկերներիս հետ այս տարի կրկին գալ այստեղ և հնարավորինս կփորձեմ օգտակար լինել Արցախի շենացման գործին»,- հավաստիացրեց Չերնևը:

Կարդալ ավելին 05-04-2015

Արցախում խորհրդարանական ընտրությունները համապատասխանում են միջազգային չափանիշներին . ամերիկացի դիտորդ
Արցախում խորհրդարանական ընտրությունները համապատասխանում են միջազգային չափանիշներին . ամերիկացի դիտորդ

Արցախում խորհրդարանական ընտրությունները գնահատվում են որպես ազատ, թափանցիկ և համապատասխանում են միջազգային չափանիշներին։ Կալիֆորնիայի նահանգի Ֆրեզնո վարչական շրջանի կառավարիչների խորհրդի անդամ Անդրեաս Բորխեսի խոսքով Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն է այցելել ԱՄՆ-ի և Մեքսիկայի դիտորդական առաքելության խմբի հետ: «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ ԼՂՀ ԿԸՀ մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ Բորխեսը ընդգծեց, որ ԱՄՆ-ում ընտրություններին բնակչության մասնակցություներին մասնակցությունը 70 տոկոսի չի հասնում, ինչն ինքը արձանագրել է Արցախում։ «Այս ընտրությունները համապատասխանում են ժողովրդավարության չափանիշներին և դրանք շատ լավ հիմք են պետության կայացման գործում»,- ասաց Բորխեսը:

Կարդալ ավելին 05-04-2015

ԼՂՀ ԿԸՀ նախագահն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած դիտորդական խմբին
ԼՂՀ ԿԸՀ նախագահն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած դիտորդական խմբին

Այսօր՝ մայիսի 1-ին ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանն ընդունել է ԼՂՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի մայիսի 3-ի ընտրություններին դիտորդական առաքելությամբ մասնակցելու նպատակով Ամերիկայի Միացյալ Նահանգներից Արցախ ժամանած 6-հոգանոց դիտորդական խմբին, որին ուղեկցում էր ԱՄՆ-ում և Կանադայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը: ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայք էջի փոխանցմամբ՝ ողջունելով ամերիկացի հյուրերին և կարևորելով նրանց այցն Արցախի Հանրապետություն (ընդ որում` նրանցից շատերի համար ոչ առաջինը), ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է, որ ԼՂՀ այս խորհրդարանական ընտրություններն անցկացվում են ընտրական նոր օրենսգրքին համապատասխան, որտեղ հաշվի են առնված նաև նախորդ ընտրությունների ընթացքում դիտորդների ներկայացրած դիտողություններն ու առաջարկությունները: Մատնանշելով նոր օրենսգրքով սահմանվող առավել կարևոր փոփոխությունները, ԿԸՀ նախագահն այնուհետև պատասխանել է հյուրերի հարցերին։ ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի կենտրոն

Կարդալ ավելին 05-02-2015

Գործում է ԼՂՀ ԿԸՀ մամուլի կենտրոնը
Գործում է ԼՂՀ ԿԸՀ մամուլի կենտրոնը

ԼՂՀ Ազգային ժողովի մայիսի 3-ի ընտրությունների ընթացքը լուսաբանելու նպատակով գործում է ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի կենտրոնը, որի ղեկավար է նշանակվել Լեոնիդ Միքայելի Մարտիրոսյանը: ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայք էջի փոխանցմամբ՝ մամլո կենտրոնը գտնվում է Ստեփանակերտ քաղաքում, Հովհ. Թումանյան, 59 հասցեում (Մշակույթի և երիտասարդության պալատի շենք): Մամլո կենտրոնն ապահովված է համացանցով և միջազգային հեռախոսակապով, համակարգչային և կազմակերչական այլ անհրաժեշտ տեխնիկայով` միջազգային և տեղական դիտորդների, ինչպես նաև ԶԼՄ-ների ներկայացուցիչների գործունեությունն ապահովելու համար: Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով պատրատված են մեդիափաթեթներ` ինչպես ԼՂՀ-ի, այնպես էլ անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ տեղեկատվական անհրաժեշտ նյութերով: ԼՂՀ ԿԸՀ նախագահի, ինչպես և միջազգային դիտորդների ճեպազրույցներն ու մամլո-ասուլիսները կանցնեն անմիջապես մամլո կենտրոնի շենքում: Բացի այդ, ընտրությունների օրը` մայիսի 3-ին երեքժամյա պարբերականությամբ տվյալներ կհաղորդվեն քվեարկության ընթացքի մասին: ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրված բոլոր լրագրողները հրավիրվում են լուսաբանելու խորհրդարանական ընտրությունների ընթացքն ու արդյունքները:

Կարդալ ավելին 05-02-2015

Կարծում եմ ԱՄՆ-ում պետք է օրինակ վերցնեն Արցախում անցկացվող ընտրություններից. Անդրեաս Բորխես
Կարծում եմ ԱՄՆ-ում պետք է օրինակ վերցնեն Արցախում անցկացվող ընտրություններից. Անդրեաս Բորխես

Երկրորդ անգամ եմ Արցախում, սակայն առաջին անգամ` դիտորդական առաքելությամբ: Զարմացած եմ այն կայուն առաջընթացով, որը նկատում եմ այստեղ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո վարչական շրջանի կառավարիչների խորհրդի անդամ Անդրեաս Բորխեսը: «Կարծում եմ, որ ԱՄՆ-ում պետք է օրինակ վերցնեն Արցախում անցկացվող ընտրություններից: Մասնավորապես կնշեի այն օրենքը, ըստ որի ընտրության օրվանից առաջ արգելվում է նախընտրական պաստառների կիրառումը, ինչն` ի տարբերություն ԱՄՆ-ի, գործնականում կիրառվում է այստեղ Կարող եմ նշել, որ ընտրությունների կազմակերպումն Արցախում անցկացվում է քաղաքակիրթ ձևով, ինչն էլ հիմք է տալիս կարծելու, որ արդար և թափանցիկ ընտրություններ են սպասվում»,- ասաց Բորխեսը և հավելեց, որ շատ ուրախ է, որ որպես դիտորդ ներկայացված է Արցախում անցկացվող խորհրդարանական ընտրություններին, քանի որ դրանք ուղղված են Արցախի ինքնիշխանության և անկախության խթանմանը: Նշենք, որ 2013 թվականի ապրիլին ԱՄՆ Ֆրեզնո վարչական շրջանի կառավարիչների խորհուրդը բանաձև է ընդունել, որի համաձայն, սահմանվում է, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը ընտրել են ինքնակառավարման ձևը և նրանց ցանկությունները պետք է հարգվեն:

Կարդալ ավելին 05-02-2015

Ընտրություններն Արցախի բնակչության համար են, ոչ թե միջազգային հանրության. ԼՂՀ վարչապետ
Ընտրություններն Արցախի բնակչության համար են, ոչ թե միջազգային հանրության. ԼՂՀ վարչապետ

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մայիսի 2-ին ընդունել է խորհրդարանական ընտրությունների ընթացքին հետևելու նպատակով Արցախ ժամանած մի խումբ միջազգային դիտորդների: ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ Վարչապետն իր խոսքում կարևորել է լայն աշխարհագրություն ընդգրկող դիտորդական առաքելությունների դերն՝ Արցախի ժողովրդավարության հաջողությունները աշխարհին ներկայացնելու և փորձի փոխանակման գործում: Կառավարության ղեկավարը հավելել է, որ, թեև իշխանությունները չեն անտեսում միջազգային դիրքորոշումները, այնուամենայնիվ, ժողովրդավարական ընտրություններն անցկացվում են Արցախի բնակչության, ոչ թե միջազգային հանրության համար: Ա. Հարությունյանը հակիրճ կերպով անդրադարձել է ընտրություններին նախապատրաստվելու հետ կապված աշխատանքներին՝ նախընտրական քարոզարշավի ընթացքը գնահատելով օրենքի պահանջներին համապատասխանող: Նա համոզմունք է հայտնել, որ առաջիկա ընտրությունները մեկ քայլ առաջ են լինելու ժողովրդավարության կայացման ճանապարհին: Դիտորդները հետաքրքրվել են ընտրությունների կազմակերպչական աշխատանքներից, Արցախի ընտրական համակարգի առանձնահատկություններից, ինչպես նաև ընտրողների մասնակցայնության մակարդակից:

Կարդալ ավելին 05-02-2015

Արցախում ՀՕՊ զորավարժություն է կայացել
Արցախում ՀՕՊ զորավարժություն է կայացել

Ապրիլի 28-30-ը բանակի զենիթահրթիռային բրիգադներից մեկի հետ անց է կացվել մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություն, որի կրակային փուլին հետեւում էին նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ԼՂՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն ու բարձրաստիճան զինվորականներ: ԼՂՀ ՊՆ մամլո ծառայության հաղորդմամբ, մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժության ընթացքում պաշտպանության բանակի հակաօդայինները, գերազանց իրականացնելով մարտական խնդիրը, ճիշտ եւ ժամանակին խոցել են բոլոր թիրախները: Զորավարժության ավարտին բանակի հրամանատարը նախ` շնորհակալություն է հայտնել մասնակիցներին զորախաղերի ընթացքում առաջադրված բոլոր խնդիրներն անթերի իրականացնելու համար, իսկ այնուհետեւ մի շարք զինծառայողների պարգեւատրել է պատվոգրերով, արժեքավոր նվերներով եւ կրծքանշաններով:

Կարդալ ավելին 04-30-2015

Ֆրանսիացի դիտորդներն Արցախում մարտական դիրքեր են բարձրացել
Ֆրանսիացի դիտորդներն Արցախում մարտական դիրքեր են բարձրացել

Ապրիլի 30-ին ԼՂՀ ԱԺ ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Արցախ ժամանած Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակի հիմնադիր անդամ, Ֆրանսիայի խորհրդարանի անդամ Ֆրանսուա Ռոշբլուանը, Կովկասում ԵԱՀԿ նախկին հատուկ ներկայացուցիչ, ժողովրդավարության եւ համագործակցության ինստիտուտի Փարիզի գրասենյակի ներկայացուցիչ Մորիս Բոննոն եւ իրավաբանների ֆրանսիական միության նախագահ Պիեռ դ’Էսպեռոնան այցելել են ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետեր: ԼՂՀ ՊՆ մամլո ծառայության հաղորդմամբ, առաջնագծում Ֆրանսիայից ժամանած դիտորդները հետաքրքրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հաճախականությամբ, ծանոթացել զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին եւ վերջում կիսվել իրենց տպավորություններով: Նրանք, մասնավորապես, բարձր են գնահատել հայ զինվորի մարտական ոգին եւ պատրաստականության աստիճանը, առաջնագծում զինվորների անվտանգ ծառայությունն ապահովելու ուղղությամբ կատարված աշխատանքերը եւ դատապարտել իրադրությունն ապակայունացնելու Ադրբեջանի փորձերը:

Կարդալ ավելին 04-30-2015

196 ծնողներ ուղեւորվեցին Արցախ՝ հանդիպելու իրենց զինծառայող որդիներին
196 ծնողներ ուղեւորվեցին Արցախ՝ հանդիպելու իրենց զինծառայող որդիներին

Այսօր՝ ապրիլի 30-ին, Արագածոտնի մարզից ժամկետային զինծառայողների 196 ծնողներ ուղեւորվեցին Արցախ՝ հանդիպելու ԼՂՀ պաշտպանության բանակում ծառայող իրենց որդիներին: NEWS.am-ի փոխանցմամբ, ծնողներին ուղեկցում է մարզպետ Սարգիս Սահակյանը, խմբի մեջ ընդգրկված են բժիշկներ, ինչպես նաեւ Ներքին Բազմաբերդի երգի-պարի համույթը: Ուղեւորությունը տեւելու է 2 օր: Արցախյան այցելությունը կազմակերպելու համար մարզի ղեկավարությունը համագործակցել եւ համապատասխան պայմանավորվածություններ է ձեռք բերել ՀՀ եւ ԼՂՀ պաշտպանության նախարարությունների հետ: Նշենք, որ մարզում նման նախաձեռնություններ կազմակերպվում են 2011 թվականից սկսած։

Կարդալ ավելին 04-30-2015

Ադրբեջանի ոճի մեջ է նման օրերը օգտագործելու «ավանդույթը». Հովհաննիսյան
Ադրբեջանի ոճի մեջ է նման օրերը օգտագործելու «ավանդույթը». Հովհաննիսյան

Ադրբեջանին հատուկ է Հայաստանի ու Արցախի համար կարևոր օրերին ադրբեջանա-հայկական շփման գծում որոշակի լարվածություն ստեղծելու «ավանդույթը»: Tert.am –ին այս մասին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: «Ադրբեջանը, սովորաբար, նման օրերն օգտագործում է , դա իր«ավանդույթն» է, ինչի վկայությունն է նաև Արցախի նկատմամբ չհաջողված դիվերսիոն գործողությունները»: Հիշեցնենք, որ վերջին երկու-երեք օրերին դիվերսիայի երկու փորձ է եղել, և հակառակորդի կողմից մեքենա է պայթեցվել հեռակառավարման եղանակով: Հիշեցնենք, որ միջադեպի արդյունքում զոհեր և վիրավորներ չկան: Նկատելով, որ սա նոր գործելաոճ է, Արծրուն Հովհաննիսյանն ասաց.«Այդ մեթոդները հայտնի են, և եթե շատ բան չենք մանրամասնում, դա չի նշանակում, որ չգիտենք` ինչն ինչոց է»:

Կարդալ ավելին 04-24-2015

ՊԲ-ն կորուստներ պատճառելով հետ է շպրտել ադրբեջանական հերթական դիվերսիոն-հետախուզական խմբին
ՊԲ-ն կորուստներ պատճառելով հետ է շպրտել ադրբեջանական հերթական դիվերսիոն-հետախուզական խմբին

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Սեյսուլան) ուղղությամբ ապրիլի 20-ի լույս 21-ի գիշերը ժամը 05:15-ի սահմաններում հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն-հետախուզական ներթափանցման հերթական փորձը: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ՊԲ առաջապահ ուժերը, ժամանակին հայտնաբերելով ադրբեջանական դիվերսիոն խմբի առաջացումը, անցել են շրջանաձև պաշտպանության և մերձամարտի բռնվել նրա հետ: Շուրջ քառորդ ժամ տևած մարտերի արդյունքում հակառակորդը դեպքի վայրում է թողել արյան բազմաթիվ հետքեր, 5 հատ նռնակի մասեր, ՎՈԳ-25-ի մեկ արկ, 5 դատարկ պահունակ, հատուկ դիպուկահար հրացանի («Վինտարեզի») 1 պահունակ` 4 փամփուշտով, կապի համար նախատեսված 1 կոճ, բժշկականասեղներ, տարբեր տրամաչափի բազմաթիվ պարկուճներ և ճողոպրել իր ելման դիրքերը: Ըստ հավաստի տեղեկությունների, ադրբեջանական կողմը մարտի ընթացքում տվել է առնվազն 1 զոհ և վիրավորներ: ՊԲ դիրքապահ ուժերը կորուստներ չեն ունեցել: Միջադեպի հետ կապված մյուս մանրամասները ճշտվում են:

Կարդալ ավելին 04-21-2015

Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ կայցելեն ավելի քան 60 երկրների եւ միջազգային կազմակերպությունների պատվիրակություններ
Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ կայցելեն ավելի քան 60 երկրների եւ միջազգային կազմակերպությունների պատվիրակություններ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին նվիրված գլխավոր միջոցառումների մեկնարկը կտրվի ապրիլի 21-ի երեկոյան` Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի վերակառուցված սրահի բացմամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների համակարգող Վիգեն Սարգսյանը թանգարանի պատրաստվածությունը գնահատում է հարյուր տոկոսանոց: «Թանգարանն ամբողջությամբ ձեւափոխվել է, ցուցասրահի տարածքը եռապատկվել է, եւ գաղափարական առումով հետաքրքրական ցուցադրություն է ստացվել: Թանգարանով հպարտանալու առիթ ենք ունենալու, քանի որ այն հսկայական գործ է կատարում, ինչպես եղածը ցույց տալու եւ այնպես էլ նոր նյութեր ժողովելու առումով: Բացի լուսանկարներից եւ տեքստից, ցուցադրությունը պարունակում է ցուցանմուշներ, իրեր, վերապրածների առարկներ, որոնք ներկայացնում են հանցագործությունները` ողջ խորությամբ»,- ասաց Սարգսյանը: Ապրիլի 22-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կմեկնարկի երկօրյա «Ընդդեմ Ցեղասպանության հանցագործության» գլոբալ հասարակական-քաղաքական համաժողով, որը նվիրված է Ցեղասպանությունների դեմ միջազգային պայքարին: «Շատ ներկայանալի կազմ է լինելու: Նախատեսվում է, որ համաժողովի երկրորդ օրը կլինեն խորհրդարանական ձեւաչափով քննարկումներ, որին կմասնակցեն տարբեր երկրների պատգամավորներ: Իսկ ապրիլի 22-ին հիմնականում կլինեն մասնագիտական քննարկումներ` իրավական եւ քաղաքական ասպեկտներով»,- ասաց Վիգեն Սարգսյանը: Ապրիլի 23-ին Մայր աթոռ սուրբ Էջմիածնում կկայանա Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման կարգ: «Դա բացառիկ երեւույթ է, քանի որ հայ առաքելական եկեղեցին մի քանի դար չի կատարել սրբադասման կարգ եւ այն չափազանց կարեւոր նշանակություն ունի տարելիցի հոգեւոր եւ բարոյական հենքը ձեւավորորելու համար»,- ասաց Սարգսյանը` հավելելով, որ միջոցառումը բաց է բոլոր ցանկացողների համար: Խորհուրդ է տրվում Էջմիածին այցելել հանրային տրասնպորտով: «Սրբադասման կարգը կավարտվի երեկոյան 19:15-ին: Դա խորհրդանշական թիվ է եւ կազդարարվի համազգային լռության րոպեով, որը կընթանա զանգերի հարյուր ղողանջով: Այդ նախաձեռնությանը կմիանան նաեւ աշխարհի բազմաթիվ եկեղեցիներ. Բուենոս Այրեսի եկեղեցիներից մինչեւ Փարիզի Աստվածամոր տաճար կհամախմբվեն եւ կհիշատակեն զոհերին»: Ապրիլի 24-ին ոգեկոչման արարողությունները կմեկնարկեն առավոտյան, երբ Հայաստան ժամանած ավելի քան վաթսուն երկրների եւ միջազգային կազմակերպությունների պատվիրակություններ կայցելեն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, որից հետո կմեկնարկի ոգեկոչման գլխավոր արարողությունը, հետեւաբար խորհուրդ է տրվում Ծիծեռնակաբերդ հուշահամալիր այցելել ցերեկը ժամը 13:00-ից հետո: Նույն օրը երեկոյան կկայանա ավանդական ջահերով երթ, իսկ այցելություն հուշահամալիր կկայանա նաեւ ապրիլի 25-ին: Ապրիլի 24-ին երեկոյան ութն անց տասնհինգ Հանրապետության հրապարակում կկայանա մեծ համերգ, որտեղ 43 երկրների ավելի քան 100 երաժիշտներ կկատարեն Հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները` այդ կերպ հարգանքի տուրք մատուցելով ցեղասպանության զոհերի հիշատակին եւ վերապրածներին: Այս ընթացքում եւ ողջ տարվա ընթացքում կցուցադրվեն բազմաթիվ վավերագրական-գեղարվեստական ֆիլմեր: Մասնավորապես կկայանա «Հիշողության քարտեզ» վավերագրական ֆիլմի շնորհանդեսը, որը պատմում է օտարերկրյա միսիոներների աշխատանքի մասին: Ողջ տարվա ընթացքում տեղի կունենա «Քեզ հետ, Հայաստան» խորագրով նախաձեռնությունը, որը ենթադրում է, որ աշխարհահռչակ նվագախմբերն իրենց ելույթներից մեկը նվիրում են Հայոց ցեղասպանության հիշատակին: Նմանատիպ համերգներ կկայանան Բրյուսելում, Սանկտ Պետերբուրգում, Նյու Յորքում:

Կարդալ ավելին 04-20-2015

Ապրիլի 24-ին քրիստոնեական բոլոր եկեղեցիները 100 անգամ զանգ կհնչեցնեն
Ապրիլի 24-ին քրիստոնեական բոլոր եկեղեցիները 100 անգամ զանգ կհնչեցնեն

Հայ Առաքելական եկեղեցին ապրիլի 23-ին կիրականացնի Հայոց ցեղասպանւթյան 1.5 միլիոն զոհերի սրբադասման արարողություն: Սրբադասման արարողությանն է անդրադարձել «Вести» կայքը` հղում անելով «Ինտերֆաքս»-ին: «Հիմնական արարողությունը` տեղի կունենա ապրիլի 23-ին: Այդ օրը Ցեղասպանության բոլոր զոհերը կսրբացվեն, որպես նահատակներ հավատքի և հայրենիքի համար»,- հայտարարել է Նոր-Նախիջևանի և Ռուսաստանյան թեմի առաջնորդ Եզրաս Արքեպիսկոպոս Ներսիսյանը: Նրա խոսքով, առաջիկա օրերին աշխարհի տարբեր երկրներում տեղի կունենա Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ հիշատակի արարողություններ: Եկեղեցիներում պատարագներ կմատուցվեն, աշխարհի բոլոր վայրերում, որտեղ կան հայկական համայնքներ, կանցկացվեն հուշ երեկոներ, որոնք կուղեկցվեն խաչքարերի բացման, արխիվային նյութերի հրապարակման արարողություններով: Իսկ քրիստոնեական բոլոր եկեղեցիներում 100 անգամ զանգեր կհնչեցվեն: «Մենք ստացել ենք Համայն ռուսիո պատրիարք Կիրլլի օրհնությունը: Այդ օրը մեր ժողովուրդների և քույր եկեղեցիների համար կարևոր օր է, համընդհանուր ահազանգին կմիանա նաև Մոսկվայի Քրիստոս փրկչի տաճարն իր զանգերով, իսկ երգչախումբը հայերեն լեզվով կկատարի «Հայր մեր»-ն ու «Սուրբ Աստված»-ը»,- նշել է թեմի առաջնորդը և հավելել, որ Հայրենական մեծ պատերազմի թանգարանում կբացվի ցուցադրություն «Ռուսական հայացք Հայոց ցեղասպանությանը» խորագրով: Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ զոհերի հիշատակին նվիրված պատարագի ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածն անվանել է 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: Որից հետո Վատիկանում Թուրքիայի դեսպան Մեհմեթ Փաչաջեն հետ է կանչվել Թուրքիա:

Կարդալ ավելին 04-20-2015

ԱՅՍՕՐ  ԹԱԼԻՇԻ  ԱԶԱՏԱԳՐՄԱՆ  ՕՐՆ  Է
ԱՅՍՕՐ ԹԱԼԻՇԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ ՕՐՆ Է

1994թվ. ապրիլի 9-ին սկսվեց Արեգասարի ռազմագործողությունը: Լեգենդար 5-րդ մոտոհրաձիքային բիրգադի և <Եղնիկներ> ջոկատի համատեղ օպերացիայի արդյունքում այդ օրը լիովին ազատագրվեց Հյուսիսային Արցախի հյուսիս-արևելյան հատվածը՝ Եղակերից մինչև Գյուլիստան, Խանաշանից մինչև Մատաղիսի բարձրունքները՝ <Ծիրանուտին> յալը: Ապրիլի 11-ին ազատագրվեց Մատաղիսը, իսկ ապրիլի 14-ի լուսադեմին բրիգադի գրոհայինները սկսեցին հարձակումը գյուղի վրա: Ձախից՝ Գյումրիի և Էջմիածնի գումարտակները գրոհում են Սոնասարի ուղությամբ՝ հասնելով մինչև Դարաբոյնի և Ղազախլարի բարձրունքները: Կենտրոնից Մեխակ Մեխակյանի գումարտակը գրոհում է գյուղի վրա` Զալունց ձորով հասնելով Պիծի Խանագահի ֆերմաները: Աջից Մասիսի, Հոկտեմբերյանի և Վեդիի գումարտակների գրոհայինները խփելով Ղահիլլարի ադրբեջանական պոստը շարժվում են գյուղի ուղղությամբ, ազատագրելով նրա հարավային բարձրունքները: Ապրիլի 14-ին ժամը 3-ի դրությամբ լիովին ազատագրված էր Թալիշ գյուղն իր շրջակա բարձրունքներով: Թալիշ գյուղն ազատագրելուց հետո շատերը վերադարձան հայրենի գյուղ և սկսեցին վերականգնել ավիրված իրենց օջախները: Այս անցած 21 տարիների ընթացքում գյուղ վերադարձած թալիշցիները` գյուղապետ Վիլեն Պետրոսյանի գլխավորությամբ արեցին շատ բան գյուղը վերակառուցելու համար: Գյուղի վերակնգնման և վերակառուցման աշխատանքներին մեծագույն աջակցություն են ցուցաբերել Արցախի հերոս, Գեներալ-մայոր Մանվել Գրիգորյանը, <Կարմիր Խաչի> կազմակերպությունը, Վլադիմիր Մովսիսյանի գլխավորած Փախստականների կոմիտեն, Մեսրոպ Արքեպիսկոպոս Աշճյանը, Կաթոլիկ Օգնության Ծառայությունը /ԿՕԾ/, ինչպես նաև տարբեր կազմակերպություններ ու անձիք, որոնց ուշադրության կենտրոնում է եղել մեր գյուղը: Այսօր գյուղն ունի դպրոց, մանկապարտեզ, հանդիսությունների սրահ, բջջային հեռախոսակապ, ինտեռնետ կապ և այլն: Գյուղում կան առևտրի մի քանի օբյեկտներ, հացի փուռ, որոնք աշխատացնում են համագյուղացի անհատ ձեռնարկատերեր: Բայց գյուղն ունի մի շարք հիմնախնդիրներ, կապված թե սոցիալ-տնտեսական, թե սոցիալ-կենցաղային և թե կուլտուր-կենցաղային ոլորտներում: Իսկ ամենաառաջին պրոբլեմը. Դա ջրի հարցն է և ճանապարհները: Աստված տա, որ մոտ ապագայում լուծում տրվի այս բոլոր խնդիրներին:

Կարդալ ավելին 04-14-2015

Եթե Ադրբեջանին պատասխանենք «ակն ընդ ական, ատամն ընդ ատաման»-ով, կունենանք լայնամասշտաբ պատերազմ. Արծրուն Հովհաննիսյան
Եթե Ադրբեջանին պատասխանենք «ակն ընդ ական, ատամն ընդ ատաման»-ով, կունենանք լայնամասշտաբ պատերազմ. Արծրուն Հովհաննիսյան

Եթե Հայաստանը Ադրբեջանի գործողություններին պատասխանի «ակն ընդ ական, ատամն ընդ ատաման» սկզբունքով, ապա հաջորդ օրը կսկսվի լայնամասշտաբ պատերազմ, և այդ լայնամասշտաբ պատերազմը կունենա տասնյակ հազարավոր զոհեր: Այս մասին այսօր լրագրողների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը` պատասխանելով հարցին, թե ինչու ՊՆ-ն «չի ազդում» հակառակորդի գործողությունների վրա, ինչի հետևանքով բազմաթիվ զինծառայողներ դառնում են հաշմանդամ: «Ազդեցությունը հետևյալն է, այն, ինչի համար դու ցավում ես, այսինքն` զոհերի և վիրավորների համար, կուզենայիր նվազեցնել, նվազեցման վրա ազդել, ցավոք, իրականում ոչ ոք չի կարող: Ես զարմանում եմ… կարծես թե հայ ժողովուրդը, օրինակ՝ դու, չենք ցանկանում ճանաչել մեր դիմացի պետությանը՝ իր իշխանություններով: Երբ հազար անգամ ասում է, որ մենք պետք է գնանք, ոչնչացնենք էս պետությունը, որ էս պետությունը ապրելու իրավունք չունի»,-հայտարարեց Արծրուն Հովհաննիսյանը՝ հարցնելով, թե այս պետության հետ ինչպե՞ս են պատկերացնում խաղաղությունը: Ի պատասխան՝ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի խաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանն առաջարկեց ամեն ինչ չվերագրել հրադադարի ռեժիմի խախտմանը, քանի որ 2010-2014 թթ.. ընթացքում ՀՀ զինված ուժերում մահացության դեպքերի միայն 25 տոկոսն է եղել հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով: Մնացած 85 տոկոսը եղել են ներքին խնդիրներով՝ կանոնադրային հարաբերություններ, առողջական խնդիրների հետևանքով և այլն: Եվ միայն 2014թ.-ի օգոստոսից հետո է հրադադարի խախտման պատճառով մահացությունը կրկնապատկվել՝ դառնալով 50 տոկոս:

Կարդալ ավելին 04-10-2015

Նոր Մարաղա գյուղում հարգել են Մարաղայի անմեղ զոհերի հիշատակը
Նոր Մարաղա գյուղում հարգել են Մարաղայի անմեղ զոհերի հիշատակը

Այսօր` ապրիլի 10-ին Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա գյուղում հարգանքի տուրք է մատուցվել 1992 թվականի անմեղ զոհերի հիշատակին: Մարտակերտի շրջանի «Ջրաբերդ»-ի ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ՝ մասնակցում էին ԼՂՀ Նախագահի խորհրդական Գեորգի Պետրոսյանը, Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Ռադիկ Առուշանյանը, աշխատակազմի պատասխանատու աշխատողներ, Արցախյան շարժման կազմակերպիչներից Ժորա Առաքելյանը, ուսուցիչներ և աշակերտներ: Միջոցառմանը ընթացքում հնչել են ելույթներ, որից հետո դպրոցականները հանդես են եկել արտասանություններով։ Փոքրիկ մարաղեցիները դուրս էին եկել ցեղասպանությունը դատապարտող պաստառներով:

Կարդալ ավելին 04-10-2015

Մենք հողեր չենք կորցրել, մենք հայրենիք ենք կորցրել. Զորի Բալայան
Մենք հողեր չենք կորցրել, մենք հայրենիք ենք կորցրել. Զորի Բալայան

Արձակագիր, բժիշկ Զորի Բալայանի համոզմամբ՝ ուսուցիչները սրբություն են: Հենց դա է պատճառը, որ մտավորականը համաձայնեց ապրիլի 10-¬ին Հայաստանի գրողների միությունում հանդիպել Երևանի դպրոցների հայոց լեզվի և գրականության ուսուցիչների հետ: Բալայանը վստահ է ՝ հանդիպմանը չգալը սրբապղծությանը հավասարազոր կլիներ: Ուսուցիչների հետ հանդիպման մեկնարկին Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը տեղեկացրեց, որ վերջերս հայերեն և ռուսերեն հրատարակվել է Զորի Բալայանի «Ցավը» գիրքը: «Զորի Բալայանը Գրողների միությունում առանձնահատուկ անուն է: Մեր գրողների խնդիրները հուզում են նրան: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ դպրոցում մեր երեխաները ճանաչեն նաև մեր ժամանակակից գրողների լավագույն գրվածքները»,¬- «Արմենպրես»¬-ի փոխանցմամբ՝ նշեց Էդվարդ Միլիտոնյանը: Զորի Բալայանն էլ նշեց, որ սովորաբար չի մասնակցում նման հանդիպումների և չէր համաձայնվի, եթե չլիներ ուսուցիչների ներկայությունը: «Ես չեմ օգտագործում ո՛չ համացանց, ո՛չ համակարգիչ, ո՛չ նոր տեխնոլոգիաներ, մատիտներ, գրիչներ. իմը գրամեքենան է: Չեմ ուզում հանդիպումներ ունենալ, որովհետև մի կերպ եմ խոսում հայերեն: Ինձ իմ տատիկն ու պապիկն են մեծացրել, «ժողովրդի թշնամու» երեխա եմ եղել: Շատ լավ բժիշկ եմ եղել, համեստորեն եմ ասում, բայց գրիչը հաղթեց»,¬ -նշեց Զորի Բալայանը՝ ներկաներին պատմելով իր անցած ուղու մասին: Նա հավելեց, որ եղել է տարբեր վայրերում, անցել նաև Հայաստանի բոլոր շրջաններով: Զորի Բալայանն ընդգծեց, որ գրողն այսօր պետք է նաև հրապարակախոս լինի: Անդրադառնալով արցախյան ազատամարտին՝ նա նշեց, որ այն միայն հաղթանակ չէր: «Սա ավելին է, քան հաղթանակը: Ազատամարտը ցույց տվեց, որ մենք կարող ենք հաղթել: Ղարաբաղյան պատերազմը 20-¬րդ դարի ավարայրն էր, մենք մի քանի շրջան ազատագրեցինք: Մենք հողեր չենք կորցրել, մենք հայրենիք ենք կորցրել, թուրքերից մենք ոչ թե հողեր ենք պահանջում, այլ մեր հայրենիքը: Միայն միաբանությունը կարող է մեզ փրկել»,¬ ընդգծեց նա: Ուսուցիչների հետ հանդիպման ընթացքում Զորի Բալայանը ցավով նշեց, որ այսօրվա դպրոցն այն չէ, ինչ եղել է: «Առանց դպրոցի մենք ապագա չենք ունենալու, դպրոցը մեզ համար ռազմավարական միտք է, որ ուղղված է դեպի ապագան»,¬- հավելեց նա: Հանդիպմանը մասնակից ուսուցիչներն իրենց հարցերն ուղղեցին Զորի Բալայանին: Արձակագիր, բժիշկ Զորի Բալայանը ծնվել է 1935թ. փետրվարի 10-¬ին, Ստեփանակերտում: Ավարտել է Ռուսաստանի Ռյազան քաղաքի բժշկական ինստիտուտը: 1963¬-73թթ Կամչատկայում աշխատել է որպես բժիշկ: «Վուլկան» և «Հայեզեր» նավակներով Կամչատկայից հասել է Օդեսա և Կամչատկայից, կտրելով Խաղաղ օվկիանոսը, հասել է Ատլանտյան օվկիանոս: Շնասահնակով անցնելով Կամչատկայի և Չուկոտկայի տունդրաները` հասել է մինչև Հյուսիսային օվկիանոս: Այս ճամփորդությունները դարձել են գրքեր: Արցախյան շարժման և արցախյան պատերազմի տարեգիրներից է: 1990թ. «Մոսկվա» հյուրանոցի իր համարում հայտարարել է հացադուլ` պահանջելով վերականգնել ԼՂԻՄ¬-ի իրավա¬-վարչական մարմինները, նրա սահմանադրական իրավունքները: Գործուն մասնակցություն է ունեցել Արաքսից մինչ Օմարի լեռնանցք ընթացող ինքնապաշտպանական և ազատագրական մարտերի պլանների մշակման աշխատանքներին: 1972-թ¬ից Հայաստանի գրողների, հետագայում` Ժուռնալիստների միության անդամ է: Նրա «Բաց նամակ նորապսակներին» գրքույկը տպագրվել է 15 լեզուներով: 2004¬-12թթ «Կիլիկիա», ապա` «Արմենիա» նավերով ճանապարհորդել է միջնադարյան հայկական առևտրանավերի երթուղիներով:

Կարդալ ավելին 04-10-2015

Ադրբեջանը սեւեռվել է ռազմական ճանապարհով ԼՂ հիմնահարցը լուծելու վրա. Նալբանդյան
Ադրբեջանը սեւեռվել է ռազմական ճանապարհով ԼՂ հիմնահարցը լուծելու վրա. Նալբանդյան

Ադրբեջանը սեւեռվել է իբր իր ունեցած հնարավորություններով՝ռազմական ճանապարհով հիմնահարցը լուծելու վրա: Այս մասին, ռուսական «Միջազգային հարաբերություններ» պարբերականին տված հարցազրույցում նշել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նրա խոսքով՝ ճիշտ չէ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը որակել որպես «էթնիկ-կրոնական»: «Թեեւ Ադրբեջանը շարունակում է հիմնախնդրին միջկրոնական բնույթ հաղորդելու վտանգավոր փորձերը: Ոչ ոք չի մոռացել, որ այս նպատակով դեռ հակամարտության սկզբնական շրջանում օգտագործվել են տխրահռչակ ահաբեկչական խմբավորումների հետ սերտ կապեր ունեցող վարձկաններ Աֆղանստանից եւ ոչ միայն: 2014թ., երբ լրացավ Արցախի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հրադադարի համաձայնագրի ստորագրման 20-ամյակը, ադրբեջանական կողմը շեշտակի ավելացրեց հրադադարի ռեժիմի խախտումները, այդ թվում՝ օգտագործելով ծանր զինտեխնիկա եւ գնդակոծելով քաղաքացիական օբյեկտները։ Դա հանգեցրեց իրավիճակի կտրուկ սրմանը, հակամարտության բոլոր կողմերից աննախադեպ թվով զոհերի»,-ասել է Նալբանդյանը: Նրա խոսքով՝ իրավիճակի շարունակվող սրման պայմաններում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ս.թ. հունվարին լուրջ մտահոգություն հայտնեցին Ադրբեջանին` իր ու Արցախի միջեւ շփման գծում եւ Հայաստանի հետ սահմանին դիվերսիոն գործողությունների կապակցությամբ: Նրանք Բաքվին կոչ արեցին՝ հավատարիմ մնալ հիմնախնդրի խաղաղ կարգավորման իր պարտավորություններին: «Համանախագահները հանդես են եկել եւ շարունակում են հանդես գալ հրադադարի ռեժիմի ամրապնդման, միջադեպերի եւ հրադադարի ռեժիմի խախտումների քննության մեխանիզմի ստեղծման, դիպուկահարների դուրս բերման, վստահության այլ միջոցների վերաբերյալ հստակ առաջարկներով: Բայց Ադրբեջանը այդ առաջարկների, միջազգային հանրության մանդատ ունեցող միջնորդների նախաձեռնությունների հանդեպ լիակատար արհամարհանք է դրսեւորում: Բաքուն շարունակում է հակադրվել Մինսկի խմբի համանախագահներին եւ անում է առավելագույնը՝ խաղաղ բանակցությունները ձախողելու համար: Նա մերժում է առաջարկները, որոնք արդյունքն են նախորդ վեց տարիների անխոնջ ջանքերի` շուրջ քսան գագաթաժողով, նախարարական մակարդակի մի քանի տասնյակ հանդիպում, համանախագահների անթիվ այցեր տարածաշրջան: Ադրբեջանական կողմը բանակցությունների պատրանք ստեղծելու նպատակով փորձում է սեփական պատկերացումները ներկայացնել իբրեւ համանախագահների առաջարկություններ, խեղաթյուրում է հիմնահարցի եւ բանակցային գործընթացի էությունը եւ Մինսկի խմբի համանախագահներին, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին վարկաբեկելու արշավ է իրականացնում: Ս.թ. հունվարի 27-ին համանախագահները հարկադրված էին հիշեցնել Բաքվին իրենց մանդատի մասին եւ մտահոգություն հայտնել բանակցային գործընթացի, Մինսկի խմբի համանախագահների դերակատարության եւ ԵԱՀԿ դիտորդների պարտավորությունների հանդեպ շարունակաբար հնչող քննադատության կապակցությամբ»,-ընդգծել է ՀՀ ԱԳ նախարարը: Նալբանդյանը նկատել է, որ Ադրբեջանը սեւեռվել է իբր իր ունեցած հնարավորություններով՝ռազմական ճանապարհով հիմնահարցը լուծելու վրա: «Այստեղից էլ սերում են համապատասխան փորձերը՝ կասկածի տակ դնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի գործունեությունը, տեղափոխել հիմնախնդրի կարգավորումը այլ միջազգային հարթակներ, հիմնահարցին տարածքային խնդրի բնույթ հաղորդել կամ շահարկել կրոնական գործոնը: Այս ամենը քողարկվում է սադրիչ գործողությունների ակտիվացմամբ՝ ինչպես Արցախի հետ շփման գծում, այնպես էլ Հայաստանի հետ սահմանին: Հայաստանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ համատեղ, այսուհետ եւս կշարունակի ջանքեր գործադրել` ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը: Բանակցային կարգավորմանը այլըտրանք չկա»,-ասել է նա:

Կարդալ ավելին 04-06-2015

Հայաստան է հասել «Հաղթանակի էստաֆետը»
Հայաստան է հասել «Հաղթանակի էստաֆետը»

Ռուս սահմանապահները հինգշաբթի Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ՀՀ ԱԱԱԾ Սահմանային զորքերի ներկայացուցիչներին հանդիսավոր կերպով փոխանցեցին «Հաղթանակի էստաֆետի» խորհրդանիշը։ newsarmenia-ի փոխանցմամբ՝ «մենք` վետերաններս, ուրախությամբ ընդունեցինք էստաֆետը և կշարժվենք Հայաստանի սահմանով անցնող ողջ երթուղով։ Վստահ ենք, որ այս միջոցառումը կնպաստի մեր ժողովուրդների դարավոր բարեկամության ամրապնդմանը, կբարձրացնի մեր սահմանապահների մարտական ոգին», – էստաֆետի փոխանցման ընթացքում ասաց ՀՀ–ում ՌԴ ԱԴԾ սահմանային վարչության վետերանների խորհրդի նախագահ, գնդապետ Գրիգորի Յավրումովը։ Նրա խոսքերով` վետերանները, սահմանապահների նման, անում են հնարավորը, որպեսզի Հայաստանի սահմանները հուսալիորեն պաշտպանված լինեն։ Սահմանապահ վետերան, գնդապետ Յուրի Վորոնովն իր հերթին նշեց, որ Հայաստանի Հանրապետությունը հպարտանում է իր սահմանապահ զորքերով, քանի որ դրանք ստեղծվել են ԽՍՀՄ նախկին զորքերի հիման վրա` հաշվի առնելով լավագույն ավանդույթները, որոնցով հպարտանում են ԱՊՀ բոլոր երկրները։ «Հայաստանի Հանրապետության պետական սահմանը առանձնահատուկ է, և սահմանապահի մասնագիտությունը դառնում է ժառանգական։ Մենք ունենք բազմաթիվ սպաներ, Հայրենական պատերազմի վետերաններ, որոնց երեխաները շարունակել են ծառայել սահմանապահ զորքերում», – ասաց Վորոնովը։ Նրա խոսքերով` այս էստաֆետի փոխանցումը մի սերնդից մյուսին այն սկզբունքների փոխանցումն է, որոնք կոչվում են «մարտական ավանդույթներ», իսկ այդ ավանդույթների կրողները վետերաններն են։ Ապրիլի 2–ից 4–ն էստաֆետը կանցկացվի Հայաստանի ԱԴԾ սահմանապահ զորքերի կողմից պահպանվող պետական սահմանի հատվածով։ Ապրիլի 4–ին Գյումրիում Հայաստանի սահմանապահներն էստաֆետի խորհրդանիշը կփոխանցեն Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչության աշխատակիցներին։ Ապրիլի 4–7–ն էստաֆետային խումբը կանցնի հայ–թուրքական և հայ–իրանական պետական սահմանի հատվածի երկայնքով։ Ապրիլի 7–ին Հաղթանակի էստաֆետի խորհրդանիշը կլքի հանրապետության տարածքը և կփոխանցվի Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչության Կարելիայի Հանրապետության (Պետրոզավոդսկ ք.) աշխատակիցներին։ Էստաֆետի ընթացքում կկազմակերպվեն հիշատակի միջոցառումներ`Հայաստանի մարզերի ղեկավարության մասնակցությամբ, հանդիպումներ պատերազմի և սահմանապահ զորքերի վետերանների հետ։ Համագործակցության սահմանների երկայնքով Հաղթանակի էստաֆետի անցկացման որոշումն ընդունվել էր ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդում 2012 թվականի դեկտեմբերին։ Հիմնական նպատակը միաբանության ամրապնդումն է և Անկախ պետությունների համագործակցության ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված բարեկամության ամրապնդումը, Հայրենական մեծ պատերազմի տարիներին ֆաշիզմի դեմ մեր երկրների հերոսական պայքարի հիշատակի պահպանումը, ինչպես նաև սահմանային մարմինների աշխատակիցների և սահմանամերձ բնակավայրերի բնակչության հայրենասիրական դաստիարակումն ավագ սերնդի մարտական ավանդույթների ոգով։ Էստաֆետի մեկնարկը կայացել է փետրվարի 2–ին և անցնում է միաժամանակ երկու երթուղիներով։ Առաջինը մեկնարկել է բելառուսական Բրեստից, և Բելառուսի սահմանային հատվածների երկայնքով անցնելուց հետո կտեղաշարժվի Ռուսաստանի և Հայաստանի արևմտյան սահմաններով։ Ծրագրվում է, որ այդ փուլը կանցնի Ղրիմի տարածքով դեպի Կերչ, Սևաստոպոլ, Սիմֆերոպոլ և Հայրենական մեծ պատերազմի առավել թեժ մարտերի վայրերով։ Երկրորդ երթուղու մասնակիցները սկսում են երթուղին Մուրմանսկից և անցնում Մուրմանսկի և Արխանգելսկի մարզերի սահմանային հատվածների երկայնքով, Ռուսաստանի բևեռային ափով, Չուկոտկայով, Կամչատկայի շրջանով, Սախալինով, Պրիմորիեի երկրամասով, Խաբարովսկի երկրամասով և Հրեական ինքնավար մարզով, Ամուրի մարզով, Զաբայկալիե երկրամասով, Տիվայով, Ալթայով և Ալթայի երկրամասով։ Այնուհետև նրանք կանցնեն Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի, Ադրբեջանի տարածքով։ Մոնղոլիայի ներկայացուցիչները ցանկություն են հայտնել էստաֆետի փուլերից մեկն անցկացնել իրենց տարածքում` հարգանքի տուրք մատուցելու համար պապերին, հայրերին, մոնղոլ ռազմիկների հարազատներին և մտերիմներին, ովքեր մասնակցել են պատերազմին։ Էստաֆետային խմբերի հանդիպումը ծրագրված է մայիսի 28–ին Մոսկվայում` «Հայրենիքի սահմանապահների» հուշարձանի մոտ և Պոկլոննայա բլրին, որտեղ կանցկացվի «Հաղթանակ-70» էստաֆետի ավարտը նշանավորող հանդիսավոր հավաքը։ Բոլոր փուլերում ԱՊՀ յուրաքանչյուր պետության տարածքում պատրաստված են էստաֆետային խմբեր, որոնց կազմում ներառված են սահմանապահ գերատեսչությունների, վետերանների կազմակերպությունների, հասարակական միավորումների և ռազմահայրենասիրական ակումբների ներկայացուցիչներ։ Յուրաքանչյուր հատվածում նախատեսված են մի շարք կազմակերպչական միջոցառումներ, որոնք նվիրված են Հաղթանակի 70–ամյակին և Սահմանապահի օրվան։ Միջազգային ակցիայի անցկացման նպատակով ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության կողմից պատրաստվել են «Հաղթանակ 70» էստաֆետի խորհրդանիշներ, որոնք հետագայում պահպանության համար կփոխանցվեն 1941–1945 թթ.–ի Հայրենական պատերազմի կենտրոնական թանգարան և ՌԴ ԱԴԾ կենտրոնական սահմանային թանգարան։ Բացի այդ, ԱՊՀ մասնակից պետություններից յուրաքանչյուրը պատրաստել է իր խորհրդանիշը, որը հետագայում կներկայացվի այդ պետության թանգարանում։ Գլխավոր առանձնահատկություններից մեկը կդառնա էստաֆետի անցկացումը ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում Խորհրդային միության դերի պատմական կեղծման և խեղաթյուրման ժամանակահատվածում։ Այս բացասական երևույթներին դիմակայելու համար յուրաքանչյուր փուլում հատուկ ուշադրություն է դարձվելու միջոցառմանը Հայրենական պատերազմի սահմանապահ վետերանների մասնակցությանը, ովքեր խորհրդային ժողովրդի հերոսության կենդանի վկաներն են։ Հայրենական պատերազմի վետերանների համար այս էստաֆետը ևս մի հնարավորություն է պատմելու իրականությունը պատերազմի մասին, այդ պատճառով գործող սահմանապահների և երիտասարդների հետ միասին նրանք ակտիվորեն կմասնակցեն ակցիայի անցկացման բոլոր փուլերին։ Ընդ որում, կմասնակցեն ոչ միայն պատերազմի մասնակիցները, այլ նաև վետերանների մնացած կատեգորիաները` ռազմական ծառայության, մարտական գործողությունների վետերանները։ Հաղթանակի 70–ամյակի տոնակատարությունների շրջանակում շատ վայրերում նախատեսված են և ակտիվորեն անցկացվում են իրավահաջորդության ակցիաներ, երբ Հայրենական պատերազմի մասնակիցները դիմում են լոկալ պատերազմների և մարտական գործողությունների վետերաններին և նրանց են փոխանցում սերունդների խորհրդանշական էստաֆետը։ Երիտասարդ վետերանները պարտավորվում են հարգել հիշատակն ու պահպանել բոլոր ավանդույթները, որոնք ձևավորվել են Հայրենական պատերազմի վետերանների կողմից, տանել դրանք ողջ կյանքի ընթացքում և փոխանցել հաջորդ սերունդներին։ Էստաֆետը հնարավորություն է տալիս դրսևորվելու և ցույց տալու կանանց կազմակերպությունների տաղանդները` նրանց մանկական թեմայով, գեղարվեստական ինքնագործունեության համերգներով։ Նրանցից շատերը մասնակցում են «Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել» մանկական նկարի միջազգային մրցույթին, որը նվիրված է Հայրենական պատերազմին։ Հետագայում նախատեսվում է կազմակերպել հաղթողների նկարների ցուցահանդեսներ։ «Հաղթանակ 70» էստաֆետի և դրա հետ կապված միջոցառումների նպատակն է ներգրավել սահմանամերձ բնակավայրերի բնակչությանը սահմանապահների աջակցության գործում։ Իսկ «Պետական սահմանը պահպանում է ողջ ժողովուրդը» կարգախոսը պետք է գործնականում մարմնավորվի նոր պատմական պայմաններում և նախկին ԽՍՀՄ սահմաններին հանրապետությունների միջև փոխհարաբերություններում։

Կարդալ ավելին 04-02-2015

Արցախի Թալիշ գյուղի գյուղապետը հերքել է «զինված ընդհարման» մասին ադրբեջանական լուրը
Արցախի Թալիշ գյուղի գյուղապետը հերքել է «զինված ընդհարման» մասին ադրբեջանական լուրը

Վերջին ժամանակներում Արցախի և Ադրբեջանի շփման գծում իրավիճակի սրման հետ կապված՝ տեղեկատվական դաշտում ևս աճել է ադրբեջանական սադրանքների և ԶԼՄ-ներում ապատեղեկատվության թիվը: Մասնավորապես՝ ադրբեջանական «Հաքքին.ազ» տեղեկատվական պորտալը նախօրեին հրապարակել է հերթական կեղծարարությունն այն մասին, թե իբր Արցախի Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի բնակիչների և «Հայաստանի ԶՈւ հատուկ նշանակության էլիտար ստորաբաժանումների» զինծառայողների միջև արձանագրվել է դիմակայություն: Ադրբեջանական կայքի նյութի համաձայն՝ Հայաստանի հատուկ ուժերն իբր թե պլանավորել են անցկացնել «հատուկ նշանակության գործողություն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ»: Ընդ որում՝ ադրբեջանական կայքի աշխատակիցները, հավանաբար դիտելով հատուկ նշանակության գործողությունների մասին հոլիվուդյան ֆիլմեր, բավականին աղոտ են պատկերացնում հայկական ստորաբաժանումների գործողությունները, որոնք մտադրված ռազմական առաջադրանքի իրագործման համար երկու բեռնատարներով ստորաբաժանումներ չեն մտցնում խիտ բնակեցված հատված: Բացի դրանից, «Հաքքին.ազ»-ը, հղում կատարելով «հայկական ԶԼՄ-ներին», չի շեշտում հստակ սկզբնաղբյուրը: Այնուհանդերձ, «դիմակայության մասին» խոսքերը վերագրելով Թալիշի գյուղական համայնքի ղեկավար Վիլեն Պետրոսյանին՝ կայքը թույլ է տվել սխալ՝ հավանաբար սեփական լսարանի հաշվարկով, որը դժվար թե չի ստուգի տեղեկատվության հավաստիությունը: Մինչդեռ, Վիլեն Պետրոսյանը՝ Panorama.am-ի հետ զրույցում մեկնաբանելով իրավիճակը, հերքեց ադրբեջանական կայքի լուրը՝ անվանելով այն «բացարձակ անհեթեթություն» և ընդգծելով, որ ինքը նման բան երբևէ չի ասել: «Արցախի ցանկացած գյուղի բնակչության հարձակումը սեփական զինծառայողների վրա՝ ադրբեջանական քարոզչության ֆանտաստիկայի ժանրից է»,- հայտարարեց գյուղապետը: Պետրոսյանը հաստատեց, որ իրենց գյուղում ամեն ինչ հանգիստ է, և տեղի բնակիչներն ակտիվորեն զբաղվում են հողագործությամբ, իսկ 1994 թվականին հրադադարի ռեժիմ կնքելուց հետո Թալիշ գյուղը հակառակորդի կողմից ոչ մի մարդկային կորուստ չի կրել, ինչպես փորձում է համոզել ադրբեջանական պորտալը:

Կարդալ ավելին 03-25-2015

Մարտակերտի շրջանի ղեկավարը հերքում է հայ զինվորների եւ թալիշցիների միջեւ արյունալի բախման մասին լուրերը
Մարտակերտի շրջանի ղեկավարը հերքում է հայ զինվորների եւ թալիշցիների միջեւ արյունալի բախման մասին լուրերը

«Ադրբեջանն ընդունակ է նման հերյուրանքների: Այդպիսի բան չի կարող լինել եւ չի եղել: Դա անհեթեթություն է եւ հավատալու կարիք չկա: Թալիշի գյուղացին եւ Արցախի զինվորը մեկ մոդուլ են, հայ զինվորը հայ զինվորի դեմ չի կռվում, նրանք ունեն մեկ թշնամի: Նրանք չեն կարող ինչ-որ հարցով իրար դեմ դուրս գալ»,- մեզ հետ զրույցում հայտարարեց ԼՂՀ Մարտակերտի շրջանի ղեկավար Վոլոդյա Խաչատրյանը: Մարտակերտի շրջանի ղեկավարից խնդրեցինք պարզաբանել ադրբեջանական լրատվամիջոցների տարածած այն տեղեկությունները, թե ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում արյունալի բախում է տեղի ունեցել Հայաստանից ժամանած հատուկ ստորաբաժանման եւ տեղի գյուղացիների միջեւ: Ըստ լրատվամիջոցների, ստորաբաժանումը ծրագրել էր հատուկ օպերացիա իրականացնել ադրբեջանցիների դեմ: Իմալնալով այդ մասին՝ Թալիշի մոտ 40-50 բնակիչ՝ հիմնականում տղամարդիկ, որսորդական հրացաններով զինված, փակել են Մարտակերտ-Մատաղիս-Թալիշ ավտոճանապարհը, որպեսզի 2 «Урал» մեքենաներով ժամանող հատուկջոկատայինները չկարողանան մտնել գյուղ: Այս ամենի հետեւանքով տեղի է ունեցել կրակահերթ, որի ընթացքում 1 գյուղացի զոհվել է, եւս մեկը՝ վիրավորվել է եւ տեղափոխվել Ստեփանակերտի հիվանդանոց: Խաչատրյանից հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է միջադեպն այլ կերպ է տեղի ունեցել: Մասնավորապես հնարավո՞ր է ադրբեջանցիներն են հարձակվել թալիշցիների վրա, որի հետեւանքով զոհ եւ վիրավոր կա: «Այդպիսի բան չկա»,- պատասխանեց Մարտակերտի վարչազմի ղեկավարը:

Կարդալ ավելին 03-25-2015

Ժամանակն է, որ միջազգային հանրությունը դատապարտի Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան. Մանվել Գրիգորյան
Ժամանակն է, որ միջազգային հանրությունը դատապարտի Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան. Մանվել Գրիգորյան

ԵԿՄ վարչության նախագահ,Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանն անդրադարձել է մարտի 19-ին հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի դիվերսիոն հարձակմանը հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: «Հերթական անգամ թուրք ազերին ուժեղացված ռազմական հարձակում է գործել հայ-ադրբեջանական շփման գոտում։ Բնականաբար, ոսոխի նենգ օպերացիան խափանվել է։ Բնականաբար, հայ զինվորականությունը հերթական անգամ ապացուցել է, որ բազում անգամներ գերազանցում է թշնամուն արիությամբ, անձնազոհությամբ, մարտական պատրաստվածությամբ։ Սակայն, դա մեզ չի մխիթարում։ Հերթական անգամ ոսոխի դիվերսիոն թափանցման փորձը կանխվել է հերոս հայորդիների կյանքի և առողջության գնով։ Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության անունից վշտակցություն եմ հայտնում մարտական ծառայությունն իրականացնելիս զոհված քաջերի հարազատներին՝ հավաստիացնելով, որ այս տղաներն անմահության ուղին են բռնել և հավերժ ապրելու են սերունդների հիշողություններում։ Նման հերոսների օրինակներով ենք մենք կրթում, դաստիարակում մեր պատանի, երիտասարդ երկրապահներին։ Վշտակցում ենք նահատակ քաջերի ծառայակից ընկերներին, նրանց հրամանատարներին, Արցախի և ՀՀ պաշտպանության նախարարներին և նախագահներին, հայ ժողովրդին։ Եվս անգամ հավաստում ենք, որ Երկրապահը պատրաստ է ցանկացած պահի կանգնել ռազմական առաջնագծում։ Լրբացած թուրքին պատժելու հրամանի ենք սպասում։ Դիմում ենք նաև միջազգային հանրությանը։ Երկրապահն այն կարծիքին է, որ առաջադեմ մարդկությունը պարտավոր է խստորեն դատապարտել կատարվածը, պարտավոր է զսպել շուն թուրքերի ռազմատենչ ախորժակը։ Մի՞ թե հասկանալի չէ, թե ինչ է կատարվում և ինչո՞ւ է հատկապես այսօր դա կատարվում։ Արցախն այսօր ազատ, ժողովրդավարական պետություն է, ուր առկա են, հստակորեն գործում են պետականության խորհրդանիշ բոլոր հաստատությունները։ Արցախն այսօր ժողովրդավարության մի քանի հազար անգամ բարձր մակարդակի է, քան Ադրբեջանը։ Արցախը հերթական անգամ ազատ, արդար, ժողովրդավարական ընտրությունների է գնում՝ աշխարհին հերթական անգամ հասկացնելով, որ չի կարելի հարկադրել առավել քաղաքակիրթ, առավել ժողովրդավար կազմավորմանը ենթարկվել ռեակցիոն, ամբողջատիրական Ադրբեջանին։ Կարծում ենք՝ աշխարհն արդեն գիտակցում է, որ թուրքը 21-րդ դարում էլ չի քաղաքակրթվել։ Ժամանակն է, որ ողջ աշխարհը, բոլոր պետություններն ու միջազգային կառույցները պաշտոնապես ճանաչեն և դատապարտեն 1915-ի հայոց ցեղասպանության փաստը։ Ժամանակն է, որ պետություններն ու միջազգային հանրությունը դատապարտեն նաև Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան որպես ցեղասպանության շարունակման փորձ։ Եվ վերջապես, ժամանակն է, որ պետություններն ու միջազգային կառույցները, այդ թվում և ՄԱԿ-ը ճանաչեն ինքնուրույն պետության լինելու՝ Արցախի իրավունքը։ Թուրք ազերին հաստատ պատասխան է տալու իր չարանենգ արարքների համար։ Դա Երկրապահն է խոստանում, այն նույն Երկրապահը, որ մեր ազգին պատերազմ պարտադրած թուրքին մեկ անգամ արդեն խաղաղություն պարտադրել է։ Եվ պատասխանատվության ժամը մոտ է։ Մնում է միայն հստակեցնել՝ Ադրբեջանը պատասխան է տալիս միջազգային կառույցների, միջազգային դատարանների՞ առջև, թե՞ դարձյալ աշխարհասփյուռ հայության արդարադատ սուրն է լինելու դրանց պատժողը»,–նշել է Մանվել Գրիգորյանը։

Կարդալ ավելին 03-20-2015

Ոչնչացվել է հայակական դիրքերի վրա հարձակված ադրբեջնական հատուկ ջոկատայիների ուժեղացված խումբը
Ոչնչացվել է հայակական դիրքերի վրա հարձակված ադրբեջնական հատուկ ջոկատայիների ուժեղացված խումբը

Մարտի 19-ի առավոտ 08:30-ին թշնամու հատուկ նշանակության ուժեղացված խումբը թափանցել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի ուղղությամբ /Գյուլիստանի հարևանությամբ/ տեղակայված ՊԲ պաշտպանական դիրքերից մեկը և հարձակում գործել պաշտպանական դիրքի վրա: Արցախի ՊԲ դիրքապահ զինվորները մարտի են բռնվել թշնամու հետ: Անհավասար մարտը տևել է մի քանի ժամ, ցավոք, հակառակորդին դիմագրավելու ժամանակ արիաբար զոհվել են ՊԲ զինծառայողներ Հակոբ Գագիկի Խաչատրյանը (1996թ.), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը (1995թ.) և Արշակ Կարենի Հարությունյանը (1995թ.), Պաշտպանության բանակի ևս 4 զինծառայողներ վիրավորվել են: Մի քանի ժամ հետո դիրքապահ տղաներին օգնության է հասել ՊԲ հատուկ նշանակության ջոկատը: Թշնամին խուճապի է մատնվել և երկու խմբի բաժանված` փախուստի դիմել: Մեր տղաները հետապնդել են թշնամուն: Անկազմակերպ և խուճապահար նահանջի արդյունքում թշնամու մի խումբը հայտնվել է ականապատ դաշտում և ոչնչացվել / չորս ասկյար/: Մյուս խումբը յոթ հոգուց բաղկացած, ոչնչացվել է ՊԲ հատուկ ստորաբաժանման ջոկատի դիպուկահարի կողմից: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Կարդալ ավելին 03-20-2015

«Գնդակը բերանով բռնող հրամանատարը»
«Գնդակը բերանով բռնող հրամանատարը»

Թալիշեցի ազատամարտիկ Անդրանիկ Սարգսյանի տնեցիները սեղանին սկսում են շարել քաղցրավենիքով լի ափսեները: Այդպես էլ պատերազմի մասին նրա հիշողություններն են անշտապ հավաքվում մի գծի վրա, ու այդ տարածքն այնքան է մեծանում, որ կարող է թաքուն կլանել քեզ: Հետո այդ հիշողությունները վերածվում են երբեմն գունավոր, երբեմն սև-սպիտակ էսքիզների: Պատերազմի «նախերգանքը»՝ Թալիշում «Գիտե՞ք ոնց էր, երբ առաջին անգամ Սարգսյան Արարատը մեզ ասաց՝ ով ինչ հրացան ունի, վերցնի, հանկարծ եթե զգաք այնպիսի շարժում, կկրակեք, մարդ կսպանեք, էդ ժամանակ մտածում էինք, թե ոնց կարելի է մարդ սպանել: Հետո կյանքը կամաց-կամաց բերեց նրան, որ եթե դու չսպանես, քեզ կսպանեն: Պատերազմի միակ սկզբունքը դա է»,- վարագույրի ծալքերին հայացքը հառած՝ ասում է նա: Թվում էր, թե պատմություննը այդ ծալքերից դուրս էր եկել, հասել հյուրասենյակի կենտրոն, ու մենք հեռվից դիտում էինք այն: «Զենք վերցրեցինք, հետո ես մտա հայաստանաբնակ թալիշեցիների ջոկատը՝ 91-ին: Այդ ջոկատի առաջին հրամանատարը Մեժլումյան Բորիկն էր: Եթե պատմությունը չաղավաղենք, պիտի ասեմ, որ ինչ-որ կուսակցական ուժեր ուզում էին պառակտել Թալիշը, բաժանել երկու մասի, բայց եկավ մի տղա՝ Վանիկ Օհանյանը, որը վերցրեց հայաստանաբնակ ջոկատն իր հրամանատարության տակ: Ասաց, որ ես պետք է լինեմ իր տեղակալը, և մենք պետք է գնանք Սարգսյան Արարատի մոտ: Ասաց, որ Թալիշը պետք է ունենա մեկ հրամանատար: Եվ մենք շատ համերաշխ միացանք»,- նշում է նա: 1991 թ. դեկտեմբերի 31-ին առաջին հարձակումն էր գյուղի վրա: Այդ ժամանակ Մաղավուզից Շահեն Մեղրյանը ջոկատ էր ուղարկել թալիշեցիներին օգնության: Զրուցակիցս ասում է, որ Թալիշը հրամանատությամբ ենթարկվում էր Շահեն Մեղրյանին: «Ինձ թվում ա՝ մեր գյուղացիները շատ մեծ հավատ ունեին: Ոչ մեկի մտքով չէր անցնում, որ կարող է գալ մի օր, որ թալիշեցին իր տանը չլինի: Ես իմ պապային թույլ չէի տալիս, որ իմ էրեխեքին հանի տնից: Ապրում էինք հողի մեջ սարքված բլինդաժներում, բայց գյուղից դուրս չէինք գալիս: Շատ քիչ մասսան էր դուրս գալիս գյուղից մինչև 92-ի հունիսի 16-ը: Այդ ժամանակ եղավ Թալիշի անկումը»,- ասում է Անդրանիկ Սարգսյանը: Չխորտակված հույսերը 1992 թ. հունիսի 15-ի գիշերային հերթափոխից հետո գյուղ էր մտել: Այդ ժամանակ արդեն ջոկատի հրամանատար էր: Գյուղացիներին տեղափոխել էին գյուղից: Ասում է՝ չէր հավատում, որ կարող էին կորցնել Թալիշը: Հունիսի 16-ին չորս կողմերից մտան գյուղ, ինքնապաշտպանություն իրականացնելն անհնար էր: Ադրբեջացնիներն առաջին հերթին թալանել էին Թալիշը, հետո վառել այն: «Բայց մեր հույսը չէր կտրում, մենք չէինք հաշտվում էն մտքի հետ, որ Թալիշը մերը չի»,- ասում է թալիշեցին: Գյուղի անկումից հետո թալիշեցիները ստեղծեցին մահապարտների ջոկատ: Այնուհետ Շահեն Մեղրյանը Սլավիկ Իսկանդարյանի գլխավորությամբ ստեղծեց Թալիշի վաշտը: «Եղնիկներն» արդեն բաժանվել էր 3 հիմնական մասի. կենտրոնը գտնվում էր Եղակերում, մի բազան՝ Գյուլիստանի մոտ, «Լեռ» էր կոչվում, իսկ երրորդ բազան՝ Թալիշի մոտ, որ կոչվում էր «Օջախ»: Այդպես անվանել էր Մեղրյանը՝ ասելով, որ թալիշեցիները գտնվում էին իրենց օջախում, այսինքն՝ Թալիշում: Թալիշի ազատագրումը Գյուղի գրավումից հետո թալիշեցիները «ելումուտ» էին անում գյուղում: Դա, իհարկե, հետախուզության տեսքով էր: 1993 թ. մարտի 26-ին գյուղ էին մտել, որտեղից նույնիսկ գինին էին տարել: «Հիշում եմ, որ երբ առաջին երեխաս ծնվել էր, մայրս գինի էր թաղել թզի ծառի տակ, երևի ինչ-որ նպատակներ ուներ: Գյուղը չորս կողմից ականապատելուց հետո մի մեծ սար կար, էնտեղ թուրքի գնդացիր էր դրված, դա պայթեցրինք, մտանք մի չորս շիշ գինին էլ հանեցինք, մտանք անտառ: Ու հաջորդ օրը Շահեն Մեղրյանը հարձակվեց Տոնաշենի վրա»,- նշում է նա: 1994 թ. ապրիլի 9-ին թալիշիցները հարձակվել էին գյուղի վրա (այդ ժամանակ Անդրանիկ Սարգսյանը հետախուզական դասակի հրամանատարն էր): «Մենք պատուհան էինք փնտրում, միայն թե մտնեինք Թալիշ»,- ասում է թալիշեցի ազատամարտիկը: Այդ «փնտրտուքը» տևեց մինչ ապրիլի 24-ը: «Ցավոք, ես չկարողացա մտնել Թալիշ: Ապրիլի 11-ին լիքը վիրավորներ էինք տվել, ես էլ էի վիրավորվել»,- նկատում է նա: Գնդակը վնասել էր նրա բերանը: Հետո դա կատակի էին վերածել՝ ասելով, թե «հրամանատարը գնդակը բերանով էր բռնել», այնուհետ պատկերը հավաքական էին դարձրել՝ ասելով, թե «թալիշեցիք գյուլլեն բերանով են բռնում»: Այս խոսքերից հետո ծիծաղում է, հետո ծիծաղը սառում է, ժպիտը կորում է: Թալիշի ազատագրումից երկու օր անց՝ ապրիլի 26-ին, հրադադար հայտարարվեց: «Մենք չէինք սպասում հրադադարին: Սպասում էինք, որ վաղը, մյուս օրը Շահումյան կա, Գյուլիստան կա, մեզ համար անհավատալի էր, որ կռիվը կանգնել էր… Խաղաղությունը շատ լավ բան ա, բայց եթե բոլոր հողերը մեր ձեռքում լինեին, հետո հրադադար լիներ, մենք ավելի հանգիստ էինք լինելու»,- նշում է նա: «Պատերազմը քաշեց ազգի սերը» «Կորցրեցինք մեր շատ լավ ընկերներին: Ոնց որ ազգի սերն այ սենց քաշեին: Կարող ա շատ մարդիկ չնկատեն, բայց ամեն գյուղում էլ տենց ա եղել՝ թե՛ պատահականություն էր, թե՛ դիտմամբ էր, ոնց որ ջոկեին… Չկա լավ ու վատ, կարող ա մեկն ասի՝ ես սաղ եմ մնացել, վա՞տ մարդ եմ, չէ, սաղերի մեջ էլ կան լավ մարդիկ, բայց մահացածների բոլոր կենսագրությունները կարող եմ պատմել, կտեսնեք, որ էդ մարդիկ, իրոք, մարդ են ծնվել, ծնվել էին ապրելու, ընկերության, ընտանիքի համար, բայց, ցավոք սրտի, կորցրեցինք էդ տղաներին»,- ասում է թալիշեցի ազատամարտիկը: Ընկերների կորուստը համարում է իր կյանքի մեծագույն կորուստը, իսկ ամենամեծ ձեռքբերումը ազատագրված Թալիշն է: Այս մտքի վրա ժպիտը, կարծես, գլորվում է դեմքին: Ազատագրված Թալիշում առաջին վերաբնակված ընտանիքը Արամ Բայունցինն էր: Նրա տանն էլ 1994 թ. հոկտեմբերի 1-ին պատրաստել են առաջին ձվածեղը: «Տղաներից մեկը դուռս բացում ա, տեսնում ա ձվածեղ ենք ուտում, գնում ա պոստերում ասում՝ հրամանատարը ձվածեղ ա ուտում»,- մեղմ ժպտում է: Դրան հաջորդող տարին ինքնակամ դիմում է գրում զինծառայությունից դուրս գալու համար: Իսկ մինչ այդ մեկ տարի շտաբային աշխատանքներ էր կատարում: Այդ ընթացքում էլ պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանի հրամանով Մանվել Գրիգորյանը տարավ իր մոտ՝ Թալիշի գումարտակ ստեղծելու համար: 5-րդ բրիգադի կազմում ստեղծեցին Թալիշի գումարտակ նույն գյուղում, որի հրամանատարն ինքն էր: Դրանից հետո նա դուրս եկավ զինծառայությունից: Ասում է՝ պատճառն առողջությունն էր: «Ես զգում էի, որ արդեն ղեկավարել չեմ կարող, երբ մարդ ծառայության ընթացքում դուրս է գալիս իր ֆունկցիաներից: Եկել էր պահ, որ արդեն ձեռք էի ուզում բարձրացնել զինվորի վրա, դա ինձ կանգնեցրեց: Չեմ սիրել, որ հրամանատարը կամ պատասխանատուն բարձր է պահում իրեն ծառայողից»,- նշում է նա: 1995 թ.-ին էլ ընտանիքով տեղափոխվել են Կրասնոդար, որտեղ ունեն կահույքի փոքր արտադրամաս: Ասում է՝ մեկ է, հոգով-սրտով Հայաստանում է: «Երբ խաղաղություն է լինում պատերազմից հետո, էդ ժամանակ սկսում է պայքար խաղաղ բնակչության և էդ կռվող տղաների միջև: Եկան ոչ արժանի մարդիկ, որոնք հանրապետությունում քեզ տեսնելիս փախնում էին, որովհետև մտածում էին, թե բռնելու տանելու ենք կռիվ: Հետո էդ մարդիկ դարձան սեփականատերեր, պաշտոններ ունեցան»,- նշում է ազատամարտիկը, ով մինչ օրս շարունակում է բուժվել: Առողջությունը, նկատում է նա, թողել է պատերազմի դաշտում, դժվար է քայլում: Երևան գալն էլ պայմանավորված է առողջական խնդիրներով: «Գնդակը բերանով բռնող հրամանատարը» նույնիսկ չունի պատերազմի մասնակցության վկայական: Իսկ պատերազմը հեռվից նայածներն այսօր ունեն ոչ միայն թղթեր պատերազմի մասնակցության մասին, այլև հարստություն՝ խարսխված կռված տղերքի կորցրած առողջության վրա: Մարինե Մարտիրոսյան

Կարդալ ավելին 03-05-2015

ԵՐԵՔ  ՏԱՇՏԱԿ,   ԵՐԵՔՆ  ԷԼ  ԴԱՏԱՐԿ…
ԵՐԵՔ ՏԱՇՏԱԿ, ԵՐԵՔՆ ԷԼ ԴԱՏԱՐԿ…

1994 թվականի ապրիլին Թալիշ գյուղն ազատագրելուց հետո շատերը վերադարձան հայրենի գյուղ և սկսեցին վերականգնել ավիրված իրենց օջախները: Այս տարիների ընթացքում գյուղ վերադարձած թալիշցիները` գյուղապետ Վիլեն Պետրոսյանի գլխավորությամբ արեցին շատ բան գյուղը վերակառուցելու համար: Ցավոք սրտի այդ ծանր ու դժվար տարիներին մեր համագյուղացիները, որոնք ապրում են Հայաստանում և Արտերկրում, ոչինչ չկազմակերպեցին` օգնելու և մասնակից լինելու գյուղի վերակառուցման գործընթացին ու սատար կանգնելու բնակչությանը: Ճիշտ է, եղել են համագյուղացիներ, որոնք փոքր նվերներ են հատկացրել գյուղի համայնքին և դպրոցին, բայց դրանք էական եղանակ չեն փոխել բնակավայրի վերականգնման դժվարագույն պրոցեսներին: Թե ինչքան աշխատանք է կատարվել, որը պետության կողմից, որն էլ տարբեր կազմակերպությունների կողմից, բայց որ գյուղն ունի մի շարք հիմնախնդիրներ, դա ակնհայտ է: Գյուղում ամենաառաջին պրոբլեմը, դա ջրի հարցն է և ճանապարհները: Կան նաև բազմաթիվ խնդիրներ կապված թե սոցիալ-տնտեսական, թե սոցիալ-կենցաղային և թե կուլտուր-կենցաղային ոլորտներում: Իսկ այդ բոլոր հիմնահարցերը լուծելու համար պետք է և պետական աջակցություն և թե գյուղից դուրս ապրող թալիշցիների աջակցությունը: Այդ առումով 2007 թվականի սեպտեմբերին /թեկուզ շատ ուշացած/ Երևանում ստեղծվեց <<Թալիշ>> բարեգործական-հայրենակցական միավորում հ/կ-ը, որը գործեց մոտ 10 ամիս: Կազմակերպության նախագահ ընտրեցինք Վահրամ Աբրահամյանին` խելացի, գործունյա և հայրենասեր մի անձնավորության, որ պատրաստ էր անել ամեն ինչ գյուղի և ժողովրդի համար: Կարճ ժամանակաընթացքում կատարվեց բոլոր հայաստանաբնակ թալիշցիների ցուցակագրում, ակտիվորեն մասնակցեցինք նախագահական ընտրություններին, այն ակնկալիքով, որ մեզ կաջակցեն մեր առջև դրված նպատակների ու խնդիրների լուծման համար, բայց ոչ մի օգնություն չստացանք թե պետության կողմից և թե կարող ուժերի կողմից: Ավելին` իմ ջանքերով կազմակերպեցի թալիշցի կարող ուժերի ճանաչողական հանդիպում, Կազմակերպությանը սատարելու համար, բայց վերջին հաշվով որոշ նեգատիվ ուժերի կողմից քանդվեց կազմակերպությունը և դադարեց նրա գործնեությունը: 2008 թվականի աշնանը հրավիրեցինք ակտիվ ազատամարտիկներից նախաձեռնող խումբ և խորհրդակցելով իրար հետ, արդյունքում ստեղծեցինք <<Թալիշի պաշտպան>> վետերանների հ/կ-ը, որն իր առջև նպատակ դրեց զբաղվելու զոհված և վիրավոր ազատամարտիկների ընտանիքների սոցիալ-տնտեսական հարցերով, ինչպես նաև փորձի մասնակցություն ունենալու գյուղի վերականգնման գործընթացին: Մենք միայն մի բան էինք մտածում. Ազատամարտիկը իր արյան գնով ազատագրեց իր օջախը` ինքն էլ տեր կկանգնի նրան: Առաջ անցնելով ասեմ, որ Կազմակերպության ստեղծմամբ վերացավ այն վակուումը, որը ստեղծվել էր 15 տարիների ընթացքում: Աշխուժացավ կապը մեր ազատամարտիկների միջև, իսկ նրանցից շատերը, որոնք մինչ այդ չունեին պարգևներ, բոլորն էլ արժանացել են պարգևների` ստանալով կառավարական ու գերատեսչական մեդալներ: Կազմակերպության կողմից իրականցվեցին մի շարք միջոցառումներ, որոնք ուղակի թե անուղակի կապված էին գյուղի հետ /Այդ միջոցառումների մասին մանրամասն նշված է կայքի <<Պահապան Արծիվներ>> բաժնում/: Բայց այս բոլորը կատարվեց Կազմակերպության մի քանի անդամների գրպանի հաշվին և այս դեպքում նորից չստանալով աջակցություն` մենք չկարողացանք իրականացնել Կանոնադրությամբ ամրագրված խնդիրներն ու նպատակները: Ավելին` վերջին երկու տարում Կազմակերպության նախագահ Միքայել Ապրեսյանը, որը չէր ճանաչում համագյուղացիների և ազատամարտիկների 90 տոկոսին` ամրապնդելով իր դիրքերը, սկսեց գործել միանձնյա. կայացնելով որոշումներ ու հայտարարություններ, տեղյակ չպահելով Կազմակերպության Խորհրդի անդամներին: Նույնիսկ ծանոթանալով <<Նոյան տապան>> լրատվական գործակալության ղեկավար, համագյուղացի Տիգրան Հարությունյանին` նրա լծակներն օգտագործեց միայն իր համար համացանցում ճանաչողական կլիպներ վերարտադրելով: Սրանք և մի շարք այլ նեգատիվ հանգամանքներից ելնելով Կազմակերպության Խորհուրդը որոշում ընդունեց կատարելու նախագահի վերընտրություն: 2014 թվականի մարտի 1-ին կայացավ Կազմակերպության արտահերթ ընդհանուր ժողով, որի որոշմամբ ըմտրվեց Կազմակերպության նոր Խորհուրդ և Խորհրդի նախագահ ընտրվեց բոլորի կողմից հարգված, գնդապետ Վոլոդյա Զալունցը: Նորընտիր Խորհրդի առաջին գործը եղավ այն, որ կազմակերպեցինք Թալիշի ազատագրման 20-ամյակին նվիրված տոնական միջոցառում գյուղում, որն էլ անցավ մեծ հաջողությամբ: Հետագա մեր գործնեությունը կապված էր միայն ու միայն Կազմակերպության խնդիրների ու նպատակների իրագործման համար: Իսկ դրա համար անհրաժեշտ են ֆինանսական միջոցներ և այլ լծակներ ազատամարտիկների սոցիալ-տնտեսական որոշակի խնդիրներ լուծելու համար: Այսօր ինչ խոսք այդ բոլոր լծակների մենաշնորհը տրված է ԵԿՄ-ին, որի համար էլ մենք համագործակցում ենք Երկրապահի հետ, Կազմակերպության անդամ ազատամարտիկներին ներկայացնելու ԵԿՄ Կազմակերպությանը: Սա պետք է առաջին հերթին ազատամարտիկների համար Արցախյան պատերազմի մասնակցի կարգավիճակ ձեռք բերելու համար, ինչպես նաև մի շարք սոցիալական խնդիրներ լուծելու համար: Բայց նախ և առաջ պիտի կայանա մեր Կազմակերպությունը, որի համար խնդիր դրվեց անդամակցության հարցը, այն պիտի կայանա փուլ առ փուլ` նախ Հայաստանում, հետո Ռուսաստանի Դաշնությունում, ցանկության դեպքում նաև Ղարաբաղում: Խորհրդի որոշմամբ կատարվում է մուտքի անդամավճար և ամսեկան անդամավճար` 500 դրամի չափով: Ինչքան շատ անդամներ ունենանք, այնքան շատ ֆինանսական մուտքեր և բնական է գործնեության հնարավորություններ: Գործընթացը սկսվել է այս տարվա հունվարից և արդեն ունենք 50-ից ավելի անդամ, որոնք ստացել են Վկայականներ: Ստեղծելենք նաև կանանց խորհուրդ և աշխատում ենք Կազմակերպությանը կից երիտասարդական թև ստեղծելու համար: Ծրագրավորել էինք մեկ տարվա ընթացքում այստեղ և արտերկրում Կազմակերպության մասնաճյուղերը հիմնելուց հետո, երբ արդեն ունենանք որոշակի ֆինանսական կարողություն` համախմբենք թալիշցիներին, ստեղծենք ամուր կառույց, որից հետո ժողովրդի միասնությունը կբերեր նաև Հոգաբարձուների Խորհրդի ստեղծմանը` հետագայում կարող ուժերից որոշակի ֆինանսական ներդրումներ կատարելու և բնականաբար նաև դրան համապատասխան ծրագրեր իրագործել: Բայց արի ու տես առանց հող նախապատրաստելու, առանց հիմքը դնելու Միշա Ապրեսյանը առաջարկում է վերը թվարկվածներից անտեղյակ մի քանի հարգարժան թալիշցիների ստեղծելու Թալիշ հիմնադրամ և Հոգաբարձուների խորհուրդ: Չէ որ այդ Խորհուրդը կարելի էր ստեղծել Թալիշի վետերանների միության կից կամ էլ նույնիսկ դեռևս իրավաբանական ուժ ունեցող <<Թալիշ>> հայրենակցական-բարեգործական միավորման կից: Այսքան փոքր համայնքի համար երրորդ խմբավորման ստեղծելը, սա առնվազն կնիք ունենալու մոլուցք է, ուրիշ ոչինչ: Ինչ որ է. Այսօր կան արդեն արձագանքներ թե Հայաստանում, թե Ռուսաստանից, որոնք հարցնում են, թե որ մեկին պիտի օգնենք և որ <<ում տաշտում պիտի խմոր հունցենք>>: Ցավում ու ափսոսում եմ, որ միավորվելու փոխարեն, պառակտվում ենք…, այսպես շարունակելով հարց չենք լուծի:

Կարդալ ավելին 02-16-2015

ԱՐՑԱԽԻ  <<ՄԵՆՔ ԵՆՔ,  ՄԵՐ  ՍԱՐԵՐԸ>>   ԵՐԳԻ-ՊԱՐԻ  ՊԵՏԱԿԱՆ                                           ՀԱՄՈՒՅԹԻ  ՀԱՄԵՐԳԸ  ԹԱԼԻՇՈՒՄ
ԱՐՑԱԽԻ <<ՄԵՆՔ ԵՆՔ, ՄԵՐ ՍԱՐԵՐԸ>> ԵՐԳԻ-ՊԱՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄՈՒՅԹԻ ՀԱՄԵՐԳԸ ԹԱԼԻՇՈՒՄ

Դեկտեմբերի 24-ին Թալիշի հանդիսությունների սրահում տեղի ունեցավ ճոխ համերգ` Արցախի <<Մենք ենք, մեր սարերը>> երգի-պարի պետական համույթի մասնակցությամբ: Միջոցառումը, որ նախաձեռնել էր ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը, ԼՂՀ շրջաններում մշակույթային կյանքի աշխուժացման, մայրաքաղաք-շրջաններ կապի ամրապնդման, հայ ժողովրդի մշակույթային արժեքների պահպանման, մատաղ սերնդի շրջանում ազգային մշակույթի տարածման նպատակ էր հետապնդում: <<Մենք ենք, մեր սարերը>> երգի-պարի պետական համույթի կատարումները, ազգագրական երգերն ու պարերը ջերմ ընդունելության արժանացան հանդիսատեսի կողմից: Թալիշցիները իրենց շնորհակալությունն ու երախտագիտությունը հայտնեցին համույթի երիտասարդ ու տաղանդավոր անդամներին, նրա գեղարվեստական ղեկավար Գարի Ավանեսյանին և համույթի տնօրեն Սլավա Ապրեսյանին: Նշենք, որ համերգը կայացել է Ռուսաստանի Դաշնության Խաբարովսկ քաղաքում բնակվող թալիշեցի Կարո(Գարեգին) Բայունցի նախաձեռնությամբ և հովանավորությամբ: Պայմանավորվածությունը ձեռք էր բերվել այս տարի համույթի կողմից ռուսաստանյան հյուրախաղերի ժամանակ:

Կարդալ ավելին 12-27-2014