Պաշտոնական

Թալիշի երեխաների համար Ալաշանում դպրոց է բացվել
Թալիշի երեխաների համար Ալաշանում դպրոց է բացվել

Մարտակերտի շրջանի Ալաշան գյուղում, որտեղ արդեն բնակվում է թալիշցի 28 ընտանիք, սեպտեմբերի 1-ին դպրոց է բացվել: «Արցախպրես»-ի հետ զրույցում Թալիշի գյուղապետ Վիլեն Պետրոսյանը՝ տեղեկացրեց, որ դպրոցն ունի 23 աշակերտ: Նրա խոսքով, հակառակորդի կողմից ապրիլին արձակած արկերից Թալիշի ավերված դպրոցի գույքը տեղափոխել են Ալաշանի նորաբաց դպրոց եւ աշակերտների համար հարմարություններ ստեղծել նորաբաց դպրոցում: «Թալիշի դպրոցի գույքի մի մասը տեղափոխել ենք Ալաշանի նորաբաց դպրոց և աշակերտների համար հարմարություններ ստեղծել: Դպրոցը բացվել է Ալաշանի նախկին հոպիտալի շենքում: Այսօրվա դրությամբ դպրոցում ունենք ուսուցիչների պակաս, որն էլ առաջիկայում հայտարարված մրցույթի արդյունքներով կհամալրենք»,- ասել է Պետրոսյանը: Գյուղապետը նշեց նաև, որ այս պահին Ալաշանում վերանորոգվում է եւս 5 կացարան, որպեսզի եւս 5 թալիշցի ընտանիք տեղափոխվի գյուղ: «Մեր դպրոցի տնօրենն ու ուսուցիչներից մեկն այժմ Ալաշանում են, բայց կացարան չունեն մնալու. մի ընտանիքն իմ տանն է մնում, մյուսը՝ մեկ այլ ընտանիքում: Իրենց համար էլ է կացարան պատրաստվում, նաեւ այլ ընտանիքներ են ուզում գալ այստեղ, իրենց համար էլ»,- ասաց գյուղապետը և հավելեց, որ նոր ընտանիքների տեղափոխման հետ կավելանա նաև դպրոցի աշակերտների թիվը:

Կարդալ ավելին 09-07-2016

Բակո Սահակյանը հանդիպել է Թալիշ գյուղի մի խումբ բնակիչների հետ
Բակո Սահակյանը հանդիպել է Թալիշ գյուղի մի խումբ բնակիչների հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 25-ին հանդիպել է Թալիշ գյուղի մի խումբ բնակիչների հետ: Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են ապրիլյան պատերազմի հետեւանքով թալիշցիների մոտ առաջացած սոցիալ-տնտեսական մի շարք հարցեր: Նախագահը նշել է, որ իշխանությունները կանեն հնարավորն այդ խնդիրների լուծման ուղղությամբ եւ համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին: Հանդիպմանը մասնակցում էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Կարդալ ավելին 05-25-2016

Թալիշցիների կենսաթոշակների փոխանցման խնդիրն արդեն լուծված է. պաշտոնյա
Թալիշցիների կենսաթոշակների փոխանցման խնդիրն արդեն լուծված է. պաշտոնյա

Ապրիլյան քառօրյա պատերազմի հետևանքով Մարտակերտի շրջանի առավելապես տուժած Թալիշ գյուղի բնակչության խնդիրները գտնվում են Արցախի իշխանությունների ամենօրյա հոգածության ներքո, և առայսօր չկա մի դեպք, երբ նրանք ինչ-որ հարցով դիմել են մեզ և անուշադրության են մատնվել: Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական գործակալության պետ Վահրամ Առաքելյանը: «Արցախի Հանրապետու- թյան վարչապետի գլխավորությամբ ստեղծ- ված օպերատիվ շտաբի կողմից երկու անգամ՝ ապրիլ և մայիս ամիսներին, ԱՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Լենստոն Ղուլյանի գլխավորությամբ աշխատանքային խումբ էր գործուղվել ՀՀ, որտեղ հանդիպել են Թալիշ գյուղից տարհանված և տարբեր բնակավայրերում ապաստան գտած ընտանիքների հետ: Այդ այցելությունների ընթացքում անմիջականորեն քննարկվել են նրանց մոտ եղած առկա սոցիալական խնդիրները, և դրանց լուծման համար կոնկրետ քայլեր են կատարվել»,- ասաց Առաքելյանը: Անդրադառնալով թալիշցիներին տրվող կենսաթոշակների խնդրին՝ սոցիալական ապահովության պետական գործակալության պետը նշեց, որ հաշվի առնելով նրանց սոցիալական վիճակն ԱՀ իշխանությունների կողմից առաջնահերթ կերպով փորձ է արվել լուծել այդ խնդիրը, և այսօր այն հիմնականում կարգավորվել է: «ՀՀ տեղափոխված թալիշցիների կենսաթոշակների փոխանցման հարցը լուծվել է՝ ըստ իրենց փաստացի բնակության վայրերի: Այսինքն՝ նրանք բացել են բանկային հաշվեհամարներ իրենց բնակության մոտ գտնվող բանկերում, և կենսաթոշակներն արդեն մայիս ամսվանից փոխանցվում են այդ հաշվեհամարներին: Ի դեպ, մայիս ամսվա թոշակներն ամսի 17-ից արդեն փոխանցված են, իսկ բոլոր նրանք, ովքեր ապրիլի թոշակը տեխնիկական պատճառներով չեն ստացել, այս ամիս ստացել են մայիս ամսվա կենսաթոշակի հետ միասին»,- ասաց ԱՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնյան և հավելեց, որ ընթացիկ ամսին կենսաթոշակների բաժանումն առաջինը սկսվել է Թալիշի բնակիչներից: Ինչ վերաբերում է Արցախի տարբեր բնակավայրերում ապաստանած թալիշցիներին, ապա նրանց թոշակների բաժանումը կատարվում է «Արցախփոստ» ընկերության միջոցով: «Մեզ մոտ ճշտված են թե՛ ՀՀ-ում և թե՛ Արցախում ապաստանած թալիշցիների տեղակայման վայրերը, և, ըստ այդմ, մենք կարողանում ենք ոչ միայն օպերատիվ կերպով բաշխել նրանց թոշակները, այլև արձագանքել նրանց տարաբնույթ խնդիրներին»,- ասաց Առաքելյանը՝ ավելացնելով, որ նույն սկզբունքով գործընթացի մեջ է նաև նպաստների բաժանումը:

Կարդալ ավելին 05-25-2016

ԼՂՀ վարչապետ. Արցախի բանակը ողջ ազգաբնակչությունն է՝ 150 հազար
ԼՂՀ վարչապետ. Արցախի բանակը ողջ ազգաբնակչությունն է՝ 150 հազար

Արցախի բյուջեն 190 միլիոն դոլար է առանց բանակի, առանց բարեգործական բազմաթիվ ծրագրերի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում ասել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը՝ նշելով, որ Արցախի բանակը, ողջ ազգաբնակչությունն է, եւ տասնյակ հազարավոր կամավորականներ, որոնք գալիս են Հայաստանից: «Նշում եմ, որ նրանք վարձկաններ չեն, այլ կամավորականներ են, որոնք թանկանոց մեքենայով Երեւանից եկել են, մեքենան թողել են Ստեփանակերտի հրապարակում եւ գնացել են առաջնագիծ: Այսպիսի դեպքեր էլ ունենք: Առաջնագծում մինչեւ 85 տարեկան կամավորական ունենք: Երբ արգելում ենք, վիրավորվում են: Եթե չենք թույլ տալիս, փորձում են շրջանցել, դրա համար էլ Արցախն անպարտելի է»,- ասել է Հարությունյանը: Խոսելով ռազմական բյուջեին կատարվող բարեգործության մասին՝ նա նշել է, որ այն մեծ ազդեցություն ունի, սակայն հայրենիքի պաշտպանության տեսանկյունից հարցը դիտարկելիս նյութականը պետք չէ արժեւորել: «Մենք խաղաղության կողմնակից ենք, բայց հանուն հայրենիքի պաշտպանության պատրաստ ենք զոհվելու»,- ասել է Հարությունյանը: Հայաստանում Արցախի անկախության ճանաչման մասին օրենքի նախագծի վերաբերյալ ԼՂՀ վարչապետը նշել է, որ մեկ-երկու օրվա ընթացքում Արցախի եւ Հայաստանի իշանությունները դրա վերաբերյալ իրենց կարծիքը կասեն՝ ուսումնասիրելով դրական եւ բացասական ազդեցությւոնները: «Միանգամից չեմ կարող ասել, թե որն է ճիշտը, բայց համոզված եմ, որ ապագայում Հայաստանը կճանաչի Արցախի անկախությունը: Դա կարող է տեւել օրեր կամ տեւել օրեր եւ տարիներ»,- ասել է նա:

Կարդալ ավելին 05-06-2016

Արցախը երբեք Ռուսաստանից աջակցություն չի ստացել, ոչ 90-ականներին, ոչ հիմա. ԼՂՀ վարչապետ
Արցախը երբեք Ռուսաստանից աջակցություն չի ստացել, ոչ 90-ականներին, ոչ հիմա. ԼՂՀ վարչապետ

Արցախը երբեւէ աջակցություն չի ստացել Ռուսաստանից, ոչ էլ ակնկալում է: Ոչ 90-ականներին, ոչ այս օրերին, ոչ էլ ապագայում. Արցախին հիմնականում աջակցում են Հայաստանն ու Սփյուռքը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում ասել է Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը: Անդրադառնալով քառօրյա պատերազմում կրակի դադարեցման Մոսկվայի խնդրանքին վարչապետը նշել է, որ Մոսկվան այդ դեպքում միջնորդ էր, ոչ թե աջակից: «Ի՞նչն է դրդապատճառը Ադրբեջանի համար, որ մարտական գործողությունների է գնացել, կարելի է ենթադրել եւ արտաքին քաղաքական եւ ներքին քաղաքական վիճակներից: Կան ենթադրություններ օֆշորային սկանդալի հետ կապված՝ շեղելու բնակչության ուշադրությունը, կարող ենք նաեւ նշել, որ պատերազմը թույլ է տալիս բավականին մեծ ֆինանսական միջոցներ դուրս գրելու եւ հետագայում եւս այդ ուղղությամբ աշխատելու, սա եւս չեմ ժխտում, որ եւս հավանական է: Ընդհանուր տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական զարգացումները եւս չենք բացառում»,- ասել է Հարությունյանը՝ պատասխանելով Ռուսաստան-Թուրքիա քաղաքական առճակատման պատճառով պատերազմի վերսկսման մասին հարցին: Հայաստանի ռազմավարական դաշնակից համարվող Ռուսաստանի կողմից հակառակորդ Ադրբեջանին զենք վաճառելու մասին հարցին Հարությունյանը պատասխանել է, որ ցավում է գործարքի համար, սակայն չի համարում, որ նման բաները բացառելը, քննադատելը ճիշտ չէ: «Ցավում եմ, որ նման գործարք է կատարվել, բայց քննադատել, կամ բացառել նման երեւույթները, չեմ համարում, որ ճիշտ է, հասկանում եմ, որ այսօր ցանկացած երկիր առաջնորդվում է իր ազգային եւ ռազմական շահերով: Դրա համար ցանկացած պետության գլխավոր խնդիրն անվտանգությունն է եւ հարկատուները վճարում են պետությանը առաջին հերթին անվտանգության ապահովման համար, այդ թվում՝ արտաքին: Ընդամենը պետք է ճիշտ ընտրել ռազմավարությունը, գնահատել արտաքին անվտանգության մարտահրավերները եւ պատասխան միջոցառումներ իրականացնել: Այս քառօրյա պատերազմում մեր պաշտպանության բանակը կարողացավ պատվով կատարել իր առջեւ դրված խնդիրը նաեւ այն բանի համար, որ միշտ եղել է իշխանությւոնների ուշադրության կենտրոնում: Ամենայն պատասխանատվությամբ հայատարարում եմ, որ այսօր պատրաստ ենք դիմակայել ցանակցած սադրանքի, նաեւ լայնածավալ մարտական գործողությունների»,-ասել է նա:

Կարդալ ավելին 05-06-2016

Արցախի քաղաքական ուժերը դիմել են հանրապետության Նախագահին
Արցախի քաղաքական ուժերը դիմել են հանրապետության Նախագահին

Արցախի խորհրդարանական եւ արտախորհրդարանական կուսակցությունները փետրվարի 23-ին նամակով դիմել են Նախագահ Բակո Սահակյանին՝ առաջարկելով ստեղծել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով: ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայության հաղորդմամբ` նամակում, մասնավորապես, նշված է, որ տարբեր ձեւաչափերով հանդիպումներն ամփոփվել են փետրվարի 4-ին Ազգային ժողովում խորհրդարանական քաղաքական ուժերի եւ փետրվարի 19-ին՝ նույն կազմի եւ արտախորհրդարանական կուսակցությունների ղեկավարների քննարկումներով: Խորհրդատվությունների արդյունքում մասնակիցները համաձայնության են եկել սահմանադրական բարեփոխումների գործընթաց սկսելու նպատակով դիմել հանրապետության Նախագահին՝ սահմանված կարգով ընթացք տալու համատեղ առաջարկին: Փաստաթուղթը ստորագրել են «Ազատ հայրենիք», Արցախի ժողովրդավարական, Հայ հեղափոխական դաշնակցություն, «Շարժում-88», «Ազգային վերածնունդ», Լեռնային Ղարաբաղի կոմունիստական, Արցախի Արմենական, Արցախի հանրապետական կուսակցությունների ղեկավարները:

Կարդալ ավելին 02-23-2016

Մեր իրավունքը մենք պաշտպանեցինք մեր արյան գնով. Բակո Սահակյան
Մեր իրավունքը մենք պաշտպանեցինք մեր արյան գնով. Բակո Սահակյան

Արցախի նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 20-ին շնորհավորական ուղերձ է հղել Արցախի վերածննդի օրվա առթիվ: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Ուղերձում ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մեր կարևորագույն պետական տոներից մեկի` Արցախի վերածննդի օրվա առթիվ: 28 տարի առաջ Արցախն իսկապես վերածնվեց. վերածնվեցին նրա ազատատենչ ոգին, հայեցի շունչն ու հավատը սեփական ուժերի և լուսավոր ապագայի հանդեպ: Դա իրավական, բարոյական և համամարդկային արժեքների վրա հիմնված պայքար էր՝ համազգային շարժում, որն այս անգամ արդեն իր շուրջը համախմբեց ողջ հայ ժողովրդին աշխարհի տարբեր ծայրերում, համախմբեց ու միավորեց մեկ գաղափարի շուրջ՝ ապրել ազատ ու անկախ իր պատմական հողի վրա: Դա յուրաքանչյուր ազգի օրինական իրավունքն է, և մեր իրավունքը մենք պաշտպանեցինք մեր արյան գնով: Այսօր 1988-ի նվիրյալների գործը շարունակում է երիտասարդ սերունդը, նրանք, ովքեր ծնվել ու մեծացել են արդեն Արցախի Հանրապետությունում և արժանիորեն կրում են նրա քաղաքացին լինելու բարձր պատիվը: Նրանք լավ են սերտել հայրենի երկրին ու հարազատ ժողովրդին անձնվիրաբար ծառայելու իրենց հերոս պապերի ու հայրերի պատգամը և պատրաստ են ամեն ինչ անել Արցախի զարգացման ու զորացման, նրա պաշտպանունակության ամրապնդման և անվտանգության ապահովման համար: Այդպես եղել է և այդպես կլինի այսուհետ: Թանկագի՛ն արցախցիներ, Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիս հիշարժան տոնի առթիվ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն, երջանկություն ու բարօրություն Արցախի յուրաքանչյուր քաղաքացու և յուրաքանչյուր ընտանիքի»:

Կարդալ ավելին 02-21-2016

Դավիթ Բաբայանը մեկնաբանել է Ջեյմս Ուորլիքի հայտարարությունը
Դավիթ Բաբայանը մեկնաբանել է Ջեյմս Ուորլիքի հայտարարությունը

Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է լինի համապարփակ, ինչը ենթադրում է հարցերի համալիր լուծում, այլ ոչ թե ուշադրությունը առանձին խնդիրներին կենտրոնացնելու փորձ։ Այս մասին ասել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությունը, որում նա խոսել էր «անվտանգության գոտու» տարածքները Ադրբեջանին վերադարձնելու մասին։ Բաբայանի խոսքով՝ Ադրբեջանը շեշտադրումը կենտրոնացնում է որոշ հարցերի վրա, իսկ համանախագահները ստիպված են կամա թե ակամա նույնպես խոսել դրանից։ Այսինքն՝ Ադրբեջանը ստիպում է խոսել այն հարցերից, որոնցով ինքն է հետաքրքրվում, ընդ որում՝ ջանալով երկրորդ պլան մղել հայկական կողմերի շահերը։ «Ինչ վերաբերում է տարածքներին, ապա անհրաժեշտ է, որ բանակցություններին մասնակցի Լեռնային Ղարաբաղը, որպեսզի հասկանալի լինի, թե որքան իրական է սահմանների ճշգրտումը։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ պատրաստ ենք դիտարկել Ադրբեջանի հետ բոլոր հարցերը։ Սակայն Բաքուն նույնպես պետք է հասկանա, որ տարածքային առումով կամ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում վերադարձ անցյալին անհնար է։ Ադրբեջանի պարտադրած պատերազմը, տառապանքները, ցեղասպանությունը, տեղահանումներն անհնար են դարձնում վերադարձը անցյալին, եւ այդ պատճառով 1988թ. սահմանները սկզբունքորեն չեն կարող լինել։ Կարգավիճակի մասին հարցը անմիջականորեն կապ ունի անվտանգության հետ։ Այդ պատճառով հակամարտությունը պետք է կարգավորվի այնպես, որ ապագայում ավելի արյունահեղ պատերազմի առիթ չդառնա։ Լեռնային Ղարաբաղը չի կարող թույլ տալ, որ իր անվտանգության համակարգը խոցելի լինի մի պետության համար, որը հերոսացնում է մարդասպաններին եւ որը հայատյացություն է քարոզում»,- ասել է Դավիթ Բաբայանը։

Կարդալ ավելին 02-16-2016

Նախագահ Սահակյանն ընդունել է Սեյրան Օհանյանին
Նախագահ Սահակյանն ընդունել է Սեյրան Օհանյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ` հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, քննարկվել են բանակաշինությանը եւ այդ ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Կարդալ ավելին 02-11-2016

Ի՞նչ են քննարկել ԼՂՀ և ՀՀ խորհրդարանականները. կայացել է Աշոտ Ղուլյանի և Գալուստ Սահակյանի համատեղ մամլո ասուլիսը
Ի՞նչ են քննարկել ԼՂՀ և ՀՀ խորհրդարանականները. կայացել է Աշոտ Ղուլյանի և Գալուստ Սահակյանի համատեղ մամլո ասուլիսը

Գալուստ Սահակյանի գլխավորած Արցախում գտնվող ՀՀ խորհդարանական պատվիրակության հետ ընդլայնված կազմով աշխատանքային նիստ ենք անցկացրել: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այսօր երկու հայկական պետությունների խորհրդարանների նախագահների հրավիրած համատեղ մամլո ասուլիսում ասել է ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը՝ հավելելով, որ քննարկվել են առաջիկայում հրավիրվելիք միջխորհրդարանական հանձնաժողովի նիստերի օրակարգին և համագործակցության ծրագրերին վերաբերող հարցեր: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նախ նշել է, որ սա առաջին հանդիպումն է անցած տարվա մայիս ամսում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված ԼՂՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների նոր կազմի հետ: «Այդ պատճառով էլ արցախցի մեր գործընկերների հետ նպատակահարմար ենք գտել նախևառաջ քննարկել առաջիկա միջխորհրդարանական նիստերի օրակարգերին ու համագործակցությանը վերաբերող հարցերն ու ծրագրերը, որից հետո միայն հրավիրել համատեղ նիստեր ու աշխատել նախանշված ծրագրերի իրականացման ուղղությամբ»,- ասել է Գ. Սահակյանը՝ հավելելով, որ անելիքների կիզակետում շարունակելու է մնալ Արցախյան հիմնախնդրի լուծման հարցը: Անդրադառնալով ԼՂՀ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ միջխորհրդարանական քննարկումների մասին լրագրողի հարցին՝ ՀՀ ԱԺ նախագահն ասել է, որ նման քննարկում չի եղել, սակայն անհրաժեշտության դեպքում, ունեցած փորձից ելնելով իրենք պատրաստ են այդ առումով աջակցություն ցուցաբերել արցախյան գորընկերներին: Հարցին ի հավելում ԼՂՀ ԱԺ նախագահը հավելել է, որ հայկական երկու հանրապետություններում սահմանադրական բարեփոխումներն անկախ քաղաքական գործընթացներ են:

Կարդալ ավելին 02-11-2016

ԵԽԽՎ կողմից ընդունված հակահայկական զեկույցի վերաբերյալ ԼՂՀ և ՀՀ խորհրդարանականները համատեղ փաստաթուղթ կընդունեն
ԵԽԽՎ կողմից ընդունված հակահայկական զեկույցի վերաբերյալ ԼՂՀ և ՀՀ խորհրդարանականները համատեղ փաստաթուղթ կընդունեն

Այսօր երկու հայկական պետությունների խորհրդարանների նախագահների հրավիրած համատեղ մամլո ասուլիսում անդրադարձ է եղել նաև Սարսանգի ջրամբարի վերաբերյալ ԵԽԽՎ կողմից ընդունված Բոսնիայի ու Հերցեգովինայի ներկայացուցիչ Միլիցա Մարկովիչի հեղինակած հակահայկական զեկույցին: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը այդ կապակցությամբ ասել է, որ այսօր ընդլայնված կազմով կայացած նիստի ժամանակ որոշվել է համատեղ ուժերով ամբողջական ինֆորմացիայի հավաքագրումից հետո ստեղծել մեկ ամբողջական փաստաթուղթ: Ընդգծելով, որը ԵԽԽՎ-ում ընդունված հակահայկական այդ բանաձևի հիմքում ընկած էր ամբողջովին կեղծիք պարունակող և միակողմանի զեկույց՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Սարսանգի ջրամբարի մասով իրականությունն արտացոլող ամբողջական փաստաթղթի ձևակերպումից հետո չի բացառվում, որ որպես հակափաստարկ ԵԽԽՎ-ում այն կներկայացվի նախագծի տեսքով: Հարցի շուրջ ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը նշել է, որ ինչպես Սարսանգի ջրամբարի, այնպես էլ Արցախին վերաբերող յուրաքանչյուր հարցի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրումն ու ճիշտ օգտագործումը հնարավորություն կտա առավել դիպուկ ու թիրախային դարձնել այդ խնդիրների լուծման ճանապարհը:

Կարդալ ավելին 02-11-2016

Սեյրան Օհանյանը ներկա է եղել ԼՂՀ ՊԲ հրամանատարական կազմի խորհրդակցությանը
Սեյրան Օհանյանը ներկա է եղել ԼՂՀ ՊԲ հրամանատարական կազմի խորհրդակցությանը

Հայկական երկու հանրապետությունների ռազմական փոխգործակցության շրջանակում աշխատանքային այցով ԼՂՀ-ում գտնվող պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը փետրվարի 11-ին ներկա է եղել Արցախի պաշտպանության բանակի հրամանատարական կազմի խորհրդակցությանը: Հեռահաղորդակցության միջոցների և տեսակապի շնորհիվ խորհրդակցությանը ներգրավված էր նաև ՊՆ կենտրոնական ապարատի և բանակային զորամիավորումների հրամկազմը: ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ խորհրդակցության ընթացքում ենթակա զորամասերում անցկացված ամփոփիչ ստուգումների նախնական արդյունքների, նոր ուսումնական փուլի նախապատրաստական աշխատանքների մասին զեկույցներով հանդես են եկել բանակային զորամիավորումների հրամանատարները, ՊՆ, ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ մի շարք վարչությունների պետեր, ՊԲ հրամկազմի ներկայացուցիչներ: Ներկայացվել են առաջնագծում և զորքերի մշտական տեղակայման վայրերում զգոնության բարձրացմանն ուղղված միջոցառումները, ուսումնական տարվա նախապատրաստական փուլի աշխատանքների առանցքային հարցերը, մարտական և զորահավաքային պատրաստականության, զորքերի մարտական պատրաստության, զինվորական կարգապահության ամրապնդման և մարտական հերթապահության կազմակերպման ուղղությամբ տարվող աշխատանքները:

Կարդալ ավելին 02-11-2016

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը երախտապարտ է սկզբունքային դիրքորոշմամբ եվրոպացի պատգամավորներին
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը երախտապարտ է սկզբունքային դիրքորոշմամբ եվրոպացի պատգամավորներին

Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակությունը երախտապարտ է ԵԽԽՎ այն պատվիրակներին, ովքեր ցուցաբերեցին սկզբունքային դիրքորոշում և իրենց վճռական դիրքորոշմամբ մերժեցին ԼՂ կարգավորման համար վտանգավոր Ուոլթերի զեկույցը։ Այս մասին ընդգծվում է պատվիրակության տարածած հաղորդագրության մեջ: Հաղորդագրության մեջ ասվում է. «Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հունվարի 26-ի լիագումար նիստում տեղի է ունեցել խնդրահարույց բանաձեւերի քվեարկությունը: Հարցի առնչությամբ հայկական կողմը նախապես իրականացրել էր համապատասխան աշխատանք, այդ թվում՝ հանդիպումներ էր ունեցել ԵԽԽՎ պատվիրակների հետ ու ներկայացրել իր դիրքորոշումներն ու մտահոգությունները բանաձեւերում տեղ գտած ձեւակերպումների առնչությամբ, որոնք համահունչ չէին միջազգային հանրության ու, առաջին հերթին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ Ֆրանսիայի, ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի կողմից արտահայտած դիրքորոշումներին ու հայտարարություններին: Բանաձեւերը մեծապես խեղաթյուրում էին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի պատմությունն ու էությունը եւ անթույլատրելիորեն միջամտում խաղաղ կարգավորման գործընթացին, ինչի մասին են վկայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ս.թ. հունվարի 22-ի ու ավելի վաղ արված մյուս հայտարարությունները, ինչպես նաեւ լիագումար նիստում բազմաթիվ պատվիրակների ելույթները: Խորհրդարանական վեհաժողովի անդամները, ըմբռնելով պահի պատասխանատվությունը, քվեարկության արդյունքում մերժեցին Ռոբերտ Ուոլթերի «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» տխրահռչակ բանաձեւը: Ինչ վերաբերում է Սարսանգի վերաբերյալ բանաձեւին. ԵԽԽՎ մի շարք պատգամավորներ, անտեսելով միջազգային հանրության կարծիքը, դրսեւորելով միակողմանի մոտեցում, քվեարկեցին դրա ընդունման օգտին՝ այդպիսով հումանիտար-տեխնիկական բնույթի զեկույցին տալով քաղաքական բովանդակություն: Մենք երախտագիտություն ենք հայտնում ԵԽԽՎ այն պատվիրակներին, ովքեր ցուցաբերեցին սկզբունքային դիրքորոշում ու ԼՂ հիմնահարցի քաղաքական կարգավորման գործընթացի լիակատար ըմբռնում երկու բանաձեւերի քվեարկության ժամանակ եւ իրենց վճռական դիրքորոշմամբ մերժեցին Ռոբերտ Ուոլթերի՝ ԼՂ կարգավորման համար վտանգավոր զեկույցը»։

Կարդալ ավելին 01-26-2016

ԵԽԽՎ կեղծ բանաձևը իրականության հետ ոչ մի աղերս չունի. ԼՂՀ փոխվարչապետ
ԵԽԽՎ կեղծ բանաձևը իրականության հետ ոչ մի աղերս չունի. ԼՂՀ փոխվարչապետ

«Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կանխամտածված կերպով զրկվում են ջրից» ԵԽԽՎ կեղծ բանաձևը իրականության հետ ոչ մի աղերս չունի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանն՝ անդրադառնալով այսօր ԵԽԽՎ կողմից ընդունված Բոսնիայի ու Հերցեգովինայի ներկայացուցիչ Միլիցա Մարկովիչի հեղինակած զեկույցին: Ըստ փոխվարչապետի, Սարսանգի ջրամբարի ջուրը իր հունով հոսում է մինչև Կուր գետը և Ադրբեջանի իշխանությունը իր ժողովրդից ոչ թե պետք է թաքնվի ԵԽԽՎ-ի բանաձևերով, այլ պետք է պոմպակայաններով ջուրը մղի ու հասցնի իր ժողովրդին, կամ պետք է համագործակցի Արցախի իշխանությունների հետ՝ Սարսանագի ջրամբարի ջրի համատեղ օգտագործան հարցով, որից կօգտվի և Արցախի ժողովուրդը, և Արցախին սահմանամերձ ադրբեջանական բնակավայրերի բնակիչները: «Ի դեպ, բանաձևը իրականությանը համապատասխանեցնելու համար պետք է աջակցել Արցախի իշխանություններին, որպեսզի կառուցվի դեռևս 2002թ.-ին նախագծված ջրագիծը, որով Սարսանգի ջրամբարի ջուրը կհասցվի Մարտակերտի, Ասկերանի և Մարտունու շրջանների հողօգտագործողներին»,- նշել է ԼՂՀ փոխվարչապետը՝ հավելելով, որ նախագծի արժեքն այսօրվա դրությամբ կազմում է 15 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:

Կարդալ ավելին 01-26-2016

Սեյրան Օհանյանը խորհուրդ է տալիս ԼՂՀ իշխանություններին ուշադրություն չդարձնել ԵԽԽՎ-ում Սարսանգի ջրամբարի վերաբերյալ զեկույցի սուտ նյութերին
Սեյրան Օհանյանը խորհուրդ է տալիս ԼՂՀ իշխանություններին ուշադրություն չդարձնել ԵԽԽՎ-ում Սարսանգի ջրամբարի վերաբերյալ զեկույցի սուտ նյութերին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ԼՂՀ իշխանություններին խորհուրդ է տալիս ԵԽԽՎ-ում Սարսանգի ջրամբարի վերաբերյալ զեկույցում առկա սուտ նյութերին ուշադրություն չդարձնել և շարունակել այն քաղաքականությունը, որը իրականացվել է այս տարիների ընթացքում: Սեյրան Օհանյանն ասե է, որ ԼՂՀ իշխանությունները ջրային տնտեսության և ջրային քաղաքականության առումով ճիշտ ուղղություն են որդեգրել և հատկապես Սարսանգի ջրամբարում այդ աշխատանքները պետք է շարունակվեն: «Խորհուրդ կտամ սուտ նյութերին ուշադրություն չդարձնել և, հատկապես Սարսանգի ջրամբարում, շարունակել ջրային տնտեսության քաղաքականությունը, որտեղ նաև սոցիալական առումով համապատասխան միջոցառումներ են կատարվում»,- ասաց Օհանյանը: Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը հունվարի 26-ին փոփոխություններով ու լրամշակումներով ընդունեց Բոսնիայի ու Հերցեգովինայի ներկայացուցիչ Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կանխամտածված կերպով զրկվում են ջրից» թեմայով զեկույցը: Կողմ քվեարկեց 98, դեմ` 71 պատգամավոր: Զեկույցի նախագծի քվեարկությանը ձեռնպահ էր 40 պատվիրակ:

Կարդալ ավելին 01-26-2016

Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցությունը նպաստում է տարածաշրջանի կայունությանը. Սեյրան Օհանյան
Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցությունը նպաստում է տարածաշրջանի կայունությանը. Սեյրան Օհանյան

Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ համաձայնագիրը նոր որակ է հաղորդում երկու բարեկամական երկրների համագործակցությանն այդ ոլորտում: Այս մասին հունվարի 20-ին հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստի բացմանն ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Ես առաջին հերթին ցանկանում եմ ընդգծել հանձնաժողովի աշխատանքի դրական դինամիկան և շնորհակալություն հայտնել ձեր աշխատանքի համար, որը նպաստում է մեր բարեկամական պետությունների պաշտպանունակությանը՝ հանգեցնելով տարածաշրջանում կայունության և անվտանգության»,- ընդգծեց նախարարը: Նախարարը նշեց, որ հանձնաժողովը հանդիսանում է համակարգող մարմին, որը պատասխանատու է երկու երկրների միջև տարբեր մակարդակներում հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման համար: «Հանձնաժողովի աշխատանքի ձեռքբերումներից մեկը Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման վերաբերյալ համաձայնագրի ուժի մեջ մտնելն է, որը նոր որակ է հաղորդում մեր համագործակցությանն այդ ոլորտում»,- ասաց Սեյրան Օհանյանը: Նախարարը հավելեց, որ հայկական կողմն արդեն պատրաստել է կառավարության որոշումը համաձայնագրի իրականացման կարգի վերաբերյալ, որը նախօրոք համաձայնեցվել է շահագրգիռ գերատեսչությունների հետ: «Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է իր պատրաստակամությունը հետագայում ևս անհրաժեշտ քայլեր ձեռնարկել հանձնաժողովի հետ համագործակցելու համար՝ ռազմատեխնիկական համագործակցության բոլոր ուղղություններով համատեղ ջանքերը խորացնելու հարցում»,- ընդգծեց նախարարը: Պաշտպանության նախարարը շնորհակալություն հայտնեց ռուսական կողմին համագործակցության և մատչելի գներով սպառազինություն մատակարարելու համար, ինչը ՀԱՊԿ ընդհանուր սահմանից հեռու գտնվող Հայաստանին տարածաշրջանում հավասարակշռությունը պահելու հնարավորություն է տալիս: Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահող, ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային գործակալության տնօրենի տեղակալ Կոնստանտին Բիրյուլինը ևս դրական գնահատեց հանձնաժողովի աշխատանքը՝ շեշտելով, որ ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության խորացումը նպաստում է թե Հայաստանի, թե Ռուսաստանի ազգային անվտանգության ամրապնդմանը: «Այսօր արդեն հանձնաժողովի 10-րդ հոբելյանական նիստն է ընթանում, և պետք է ասել, որ վերջին տարիներին մենք կարողացել ենք լուծել շատ բարդ խնդիրներ: Ռազմատեխնիկական ոլորտում համագործակցությունը ոչ միայն հնարավորություն է տալիս մեր երկրներին ունենալ ուժեղ զինված ուժեր, այլ նաև զարգացնել ռազմարդյունաբերական համակարգը»,- նշեց Բիրյուլինը: Նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել հանձնաժողովի 9-րդ նիստի ընթացքում ընդունված որոշումների կատարման ընթացքի, ռազմատեխնիկական համագործակցության իրավական-նորմատիվ բազայի կատարելագործման, ՀՀ տարածքում սպառազինության և ռազմական տեխնիկայի վերանորոգման և տեխնիկական սպասարկման համար սերտիֆիկացված սպասարկման կենտրոնների ստեղծման ոլորտում համագործակցության իրականացման, ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման, ՀՀ տարածքում ռազմական նշանակության արտադրանքի վերանորոգման ու սպասարկման կենտրոնի ստեղծման հարցում համագործակցության, ռազմական, երկակի ու հատուկ նշանակության արտադրանքների ցուցահանդեսներին ՀՀ և ՌԴ կազմակերպությունների և ներկայացուցիչների մասնակցության վերաբերյալ հարցեր: Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստը կանցկացվի 2016թ. երրորդ եռամսյակում Ռուսաստանի Դաշնությունում:

Կարդալ ավելին 01-20-2016

ՀՀ-ՌԴ միջկառավարական հանձնաժողովը կքննարկի Հայաստանին ռազմական արտադրանք մատակարելու հարցեր
ՀՀ-ՌԴ միջկառավարական հանձնաժողովը կքննարկի Հայաստանին ռազմական արտադրանք մատակարելու հարցեր

Հունվարի 18-ից 22-ը Հայաստանում անցկացվում է հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը: Հանձնաժողովի աշխատանքային օրակարգում ընդգրկված են նախորդ նիստի որոշումների կատարման ընթացքի հարցերը, ինչպես նաև ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման, ՀՀ տարածքում սպառազինության և ռազմական տեխնիկայի վերանորոգման ու սպասարկման կենտրոնների ստեղծման, ռազմական երկակի ու հատուկ նշանակության արտադրանքների ցուցահանդեսներին ՀՀ և ՌԴ կազմակերպությունների և ներկայացուցիչների մասնակցության և ռազմատեխնիկական համագործակցության նորմատիվ-իրավական բազայի կատարելագործման հարցեր: Կոնկրետացնելով նիստի քննարկելիք հարցերը՝ հայաստանյան News.amկայքը հայտնում է, որ կողմերը կքննարկեն Հայաստանին առնվազն 50 տոկոս թռիչքային ռեսուրսներով երեք միավոր Իլ- 76 օդանավ մատակարարելու հնարավորությունը։ Կքննարկվեն նաև Հայաստանին զրահատանկային, հրթիռա-հրետանային և այլ սպառազինությունների մատակարարման, սահմանային հսկողության միջոցների, զրահատանկային և ինժեներատեխնիկական միջոցների արդիականացման և վերազինման հարցեր։ Լրատվամիջոցի հրապարակման համաձայն՝ նախատեսված է քննարկել նաև Հայաստանում «ԿամԱԶ»-ի, ռուսաստանյան արտադրության ՀՕՊ միջոցների և ուղղաթիռների տեխնիկական սպասարկման և վերանորոգման տարածաշրջանային կենտրոններ ստեղծելու, Ռուսաստանի և Բելառուսի միջև միջպետական ֆինանսա-արդյունաբերական խումբ ստեղծելու մասին համաձայնագրին Հայաստանի միանալու հարցեր: ՀՀ ՊՆ հաղորդագրության համաձայն՝ միջկառավարական հանձնաժողովի նիստը նախագահում են հանձնաժողովի հայկական մասի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ալիկ Միրզաբեկյանը և ռուսաստանյան մասի նախագահ, ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային գործակալության տնօրենի տեղակալ Կոնստանտին Բիրյուլինը: Նիստի շրջանակում հունվարի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Կոնստանտին Բիրյուլինին և նրա հետ քննարկվել երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության հարցեր:

Կարդալ ավելին 01-20-2016

ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը Եվրամիության համար առաջնային է մնում
ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը Եվրամիության համար առաջնային է մնում

Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը Եվրամիության համար առաջնային է մնում։ Այս մասին ասված է Հայաստան-ԵՄ համագործակցության խորհրդի 16-րդ նիստի արդյունքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ։ «ԵՄ-ն նորից հաստատում է, որ Ղարաբաղյան հակամարտության հարցում ստատուս քվոն անընդունելի է։ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը Եվրամիության համար առաջնային է մնում։ Զորքերի շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։ ԵՄ-ն կրկնում է զսպվածության եւ հակամարտության կարգավորման ԵԱՀԿ ջանքերին մասնակցելու իր կոչը։ Բացի այդ, ԵՄ-ն հաստատում է ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափին հավատարիմ մնալու իր դիրքորոշումը։ ԵՄ-ն կոչ է անում շարունակել երկխոսությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, այդ թվում՝ նախագահների մակարդակով, ինչի կապակցությամբ ողջունում է անցյալ տարվա դեկտեմբերին նախագահների հանդիպումը Շվեյցարիայում կազմակերպելու համանախագահների նախաձեռնությունը։ Հանդիպումը կարծիքներ փոխանակելու եւ առաջ շարժվելու հնարավորություն էր։ ԵՄ-ն հաստատում է խաղաղ գործունեությանը աջակցելու իր դիրքորոշումը եւ խաղաղ համաձայնության գալու դեպքում հաստատում է իր պատրաստակամությունը՝ հակամարտությունից տուժած շրջանների վերակառուցման ու վերականգնման աջակցության հարցում»։

Կարդալ ավելին 01-20-2016

Степанакерт отвечает Анкаре: Турция - агрессивное, фашистское государство оккупант
Степанакерт отвечает Анкаре: Турция - агрессивное, фашистское государство оккупант

Министр иностранных дел Турции Мевлют Чавушоглу заявил, что Анкара не собирается нормализовать отношения с Арменией до тех пор, пока сущесвует карабахский конфликт и 20% Азербайджана являются «оккупированными», подчеркнув, что проблемы Азербайджана являются также проблемой Турции. Пресс-секретарь президента НКР Давид Бабаян, комментируя слова Чавушоглу, заявил, что Степанакерт не придает им никакого значения. «Заявления высших чинов Турции, правда, шаблонны, однако показывают сущность данной страны. Это бессмысленное заявление, так как если Турция говорит об оккупации, необходимо помнить, что она сама оккупировала чужие земли, завладела чужой культурой, чужим материальным наследием», - сказал он, подчеркнув, что Турция должна вспомнить собственное прошлое прежде чем говорить об оккупации. Бабаян охарактеризовал Турцию как агрессивное, фашистское государство. «Наверное, естественно, что подобные государства ведут себя таким образом, чтобы оккупант говорил о нормах морали. Турция не хочет покаяться, не хочет понять, что обеспечит легитимность своего существования только через покаяние. Вместо этого она защищает другого агрессора - Азербайджан», - сказал он.

Կարդալ ավելին 01-19-2016

ԵՄ-ն ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը շարունակում է առաջնահերթություն համարել
ԵՄ-ն ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը շարունակում է առաջնահերթություն համարել

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի նախագահությամբ հունվարի 18-ին Բրյուսելում կայացած Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորհրդի 16-րդ նիստի ժամանակ ԵՄ-ն վերահաստատել է, որ ԼՂ հակամարտությունում առկա ստատուս-քվոն անընդունելի է: Այս մասին տեղեկացնում է ԵՄ պաշտոնական կայքը: «Եվրամիությունը վերահաստատել է, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը շարունակում է առաջնահերթություն մնալ ԵՄ համար: Անվտանգության հարցը շփման գծում և Հայաստանի ու Ադրբեջանի միջև միջազգային սահմանին լուրջ մտահոգության առարկա է: ԵՄ-ն վերստին զսպվածության կոչ է անում և վերահաստատում իր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ իրականացվող բանակցային գործընթացին` ուղղված հակամարտության կարգավորմանը: Այն խրախուսում է ապագայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների մակարդակով երկխոսության իրականացումը»,- ասվում է ԵՄ հաղորդագրության մեջ` ընդգծելով, որ Եվրամիությունն առաջիկայում էլ պատրաստակամ է աջակցել խաղաղարար առաքելություններին:

Կարդալ ավելին 01-19-2016

Давид Бабаян о заявлении Чавушоглу: Анкара рассматривает Азербайджан в качестве территории Турции
Давид Бабаян о заявлении Чавушоглу: Анкара рассматривает Азербайджан в качестве территории Турции

Официальный Степанакерт не придает значения заявлению министра иностранных дел Турции Мевлюта Чавушоглу, поскольку похожие по содержанию выступления со стороны высокопоставленных представителей руководства Турции стали привычными. Об этом заявил сегодня пресс-секретарь президента Нагорно-Карабахской Республики (НКР) Давид Бабаян. Как ранее сообщал сайт Panorama.am, во время 8-й конференции послов в Турции Чавушоглу ответил на вопрос о причинах плохих отношений с соседями. В частности, он сказал, что проблема Азербайджана является непосредственно проблемой Турции и что «пока 20% территорий Азербайджана оккупированы и существует карабахский вопрос», отношения с Арменией не могут быть налажены. «Подобные заявления со стороны высокопоставленных чиновников Турции, конечно, шаблонные, однако они выявляют суть этой страны. Это абсурдное заявление, поскольку если Турция говорит о так называемой “оккупации”, то нужно понимать, что именно сама Турция оккупировала чужие земли, захватила культуру этого народа и присвоила их материальные ценности. Они вообще некоренные, оказались здесь как кочевники, захватили чужие территории и, когда они указывают на справедливость, оккупацию, то в первую очередь должны вспомнить собственной прошлое, а потом только выступать», – подчеркнул Д. Бабаян. Он также напомнил преступление, совершенное Турцией против армян в начале ХХ века, и отметил, что до сих пор турецкое государство не хочет признавать факта Геноцида армян в Османской империи 1915г. «А разве это не оккупация, не преступление против человечества?! Турция, будучи агрессивным, фашистским и вообще искусственно созданным государством, продолжает в том же духе. Наверное, это естественно, потому что подобные государства должны вести себя именно таким образом, поскольку невозможно, чтобы захватчик, оккупант говорил о моральных нормах. Турция не хочет идти по пути покаяния, это государство не желает понимать, что только этим можно обеспечить легитимность своего существования. Более того, Турция защищает другого агрессора – Азербайджан. Когда в Турции заявляют о том, что проблема Азербайджана – это и их проблема, то это тоже представляет собой оккупацию. То есть Анкара рассматривает Азербайджан в качестве территории Турции», – подытожил пресс-секретарь президента НКР. Известно, что факт Геноцида армян в Османской империи 1915г. (Armenian Genocide) признан многими государствами. Первым это в 1965 году сделал Уругвай, примеру которого последовали Россия (1995г.), Франция (1998г.), Италия (2000г.), Нидерланды (2004г.), Бельгия (1998г.), Польша (2005г.), Литва (2005г.), Словакия (2004г.), Швеция (2010г.), Швейцария (2003г.), Греция (1999г.), Кипр (1975г.), Ливан (1997г.), Канада (1996г.), Венесуэла (2005г.), Аргентина (2004г.), Чили (2007г.), Ватикан (2000г.), Боливия (2014г.), Австрия (2015г.), Люксембург (2015г.), Бразилия (2015г.). Геноцид армян признали также Европейский парламент и Всемирный совет церквей. Официально признали и осудили Геноцид армян, а также объявили 24 апреля Днем памяти жертв Геноцида армянского народа 43 из 50 штатов США. Парламентами нескольких европейских стран приняты законы предусматривающие уголовную ответственность за отрицание Геноцида армян. Однако Турция по-прежнему отрицает массовое убийство армянского населения Османской империи во время Первой мировой войны (в канун Первой мировой войны в Османской империи жило два миллиона армян, около 1,5 млн. армян было уничтожено за период с 1915 до 1923 года, оставшиеся полмиллиона армян были рассеяны по всему миру).

Կարդալ ավելին 01-17-2016

Минобороны НКР: За неделю ВС Азербайджана произвели в направлении армянских позиций свыше 3000 выстрелов
Минобороны НКР: За неделю ВС Азербайджана произвели в направлении армянских позиций свыше 3000 выстрелов

На линии соприкосновения карабахских и азербайджанских сил 10-16 января ВС Азербайджана из стрелкового оружия различного калибра, 60-миллиметрового миномета, гранатометов типа РПГ-7 и АГС-17 произвели в направлении армянских позиций свыше 3000 выстрелов. Об этом сообщает пресс-служба министерства обороны Нагорно-Карабахской Республики (НКР). Кроме того, 14 января в восточном направлении линии соприкосновения войск противник предпринял попытку диверсионного проникновения. Передовые подразделения Армии обороны НКР своевременно пресекли попытки продвижения азербайджанской диверсионной группы, предприняв соответствующие профилактические меры. В результате были ликвидированы, как минимум, 2 азербайджанских военнослужащих, остальные члены группы обратились в бегство. В ходе завязавшейся перестрелки Армия обороны потерь не понесла. Отмечается также, что передовые подразделения Армии обороны НКР продолжают осуществлять полноценный контроль на передовой и с уверенностью обеспечивать защиту боевых позиций.

Կարդալ ավելին 01-17-2016

ՊԲ-ն Արցախի անկախության և անվտանգության հիմնական երաշխավորն է. Բակո Սահակյան
ՊԲ-ն Արցախի անկախության և անվտանգության հիմնական երաշխավորն է. Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 15-ին մասնակցել է Պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստին` նվիրված 2015թ. արդյունքների ամփոփմանը եւ 2016թ. անելիքներին: Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ իր ելույթում երկրի ղեկավարն անդրադարձել է բանակաշինության գործընթացին, նշել ձեռքբերումներն ու առկա խնդիրները: Նախագահը 2015 թվականին իրականացված աշխատանքները գնահատել է բավարար: Նախագահ Սահակյանի խոսքով՝ տարածաշրջանում եւ աշխարհում ռազմաքաղաքական իրադրությունը շարունակում է մնալ բարդ ու լարված, ինչն առաջադրում է նաեւ ռազմավարական բնույթի նոր խնդիրներ: Նախագահն ընդգծել է, որ պաշտպանության բանակը միշտ եղել է եւ կմնա Արցախի Հանրապետության անկախության, անվտանգության եւ բնականոն զարգացման հիմնական երաշխավորը՝ ամենայն պատասխանատվությամբ իրականացնելով իր բարձր առաքելությունը ցանկացած պայմաններում: Երկրի ղեկավարը կոնկրետ հանձնարարականներ է տվել պաշտպանության նախարարին ու բանակի բարձրագույն սպայական անձնակազմին` զինված ուժերի առջեւ ծառացած խնդիրների պատշաճ լուծման ուղղությամբ: Նիստին մասնակցել են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտոնատար այլ անձինք:

Կարդալ ավելին 01-16-2016

Լևոն Մնացականյանը ռազմական խորհրդի նիստում ներկայացրել է 2016թ.-ի կարևորագույն ծրագրերը
Լևոն Մնացականյանը ռազմական խորհրդի նիստում ներկայացրել է 2016թ.-ի կարևորագույն ծրագրերը

ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի նախագահությամբ հունվարի 15-ին տեղի է ունեցել ռազմական խորհրդի նիստ, որի ընթացքում ամփոփվել են 2015թ. բանակային տարվա արդյունքները: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ` ռազմական խորհդի նիստին ներկա են եղել հանրապետության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Բակո Սահակյանը, հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության և գործողությունների համադրման ծրագրի շրջանակում Արցախում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, հանրապետության ուժային կառույցների ղեկավարները, բանակի, միավորումների և զորամասերի հրամկազմը, զինկոմիսարիատների և ռազմաիրավապահ մարմինների ներկայացուցիչներ: Բանակի հրամանատարի ներածական խոսքից և աշխատակարգի հրապարակումից հետո, 2015թ. մարտական և զորահավաքային պատրաստականության, օպերատիվ և շտաբների պատրաստության, զորքերի ծառայության արդյունքների շուրջ հաշվետու զեկույցով հանդես է եկել ՊԲ հրամանատարի 1-ին տեղակալ-շտաբի պետ, գեներալ-մայոր Կամո Վարդանյանը, ով անդրադարձել է նշված ոլորտներում արձանագրված ինչպես դրական ցուցանիշներին, այնպես էլ այն ուղղություններին, որոնք պահանջում են հետագա՝ առավել համակարգված և նպատակային աշխատանքներ: Զեկույցներ են հնչել նաև ՊԲ մարտական, կրտսեր հրամանատարների և մասնագետների պատրաստության համալիր միջոցառումների, մարտական դիրքերի բարելավման և պլանային ինժեներական աշխատանքների, զինվորական կարգապահության վիճակի և դաստիարակչական աշխատանքի արդյունքների վերաբերյալ: Այնուհետև հրապարակվել է ՊԲ հրամանատարի հրամանը՝ 2015թ. ուսումնական տարվա արդյունքների մասին, համաձայն որի` նշված ժամանակահատվածում լավագույնը ճանաչված զորամասերի, ստորաբաժանումների հրամանատարներին, բաժինների և ծառայությունների պետերին հանձնվել են արձանագրված արդյունքների մասին վկայող փոխանցիկ պատվոդրոշներ: Ծառայողական պարտականությունների կատարման մեջ առավել աչքի ընկած զինծառայողները արժանացել են շնորհակալության, պարգևատրվել արժեքավոր նվերներով և դրամական պարգևներով: Ռազմական համագործակցության և գործողությունների համադրման ծրագրային գործընթացների իրականացման գործում աչքի ընկած զինծառայողներին պարգևատրել են նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու ԶՈւ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը: ՀՀ պաշտպանության նախարարը խորհրդանշական հուշանվեր է հանձնել նաև Արցախի իր պաշտոնակից Լևոն Մնացականյանին: Վերջում ՊԲ հրամանատարը հանդես է եկել ամփոփիչ խոսքով և ներկաների ուշադրությունը հրավիրել 2016թ. կարևորագույն խնդիրների վրա՝ մասնավորապես շեշտը դնելով ուսուցման ու իրականացվող առաջադրանքների փոխկապակցվածության, նախորդ տարվա արդյունքներից համապատասխան հետևություններ կատարելու, կազմակերպվելիք գործընթացներն ու միջոցառումներն առավել հասցեական և նպատակային կերպով կյանքի կոչելու հարցերին:

Կարդալ ավելին 01-16-2016

Թալիշի ուղղությամբ ԵԱՀԿ դիտարկումն անցել է առանց միջադեպերի
Թալիշի ուղղությամբ ԵԱՀԿ դիտարկումն անցել է առանց միջադեպերի

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, հունվարի 14-ին ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի արևելյան ուղղությամբ: ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվական վարչության փոխանցմամբ՝ ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը (Բուլղարիա) և Իրժի Աբերլեն (Չեխիա)։ Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Եվգենի Շարովը (Ուկրաինա) և ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա): Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

Կարդալ ավելին 01-14-2016

Սպիտակ տունը պետք է պատասխանի Արցախի վերաբերյալ տասը հիմնական հարցերի. Հարութ Սասունյան
Սպիտակ տունը պետք է պատասխանի Արցախի վերաբերյալ տասը հիմնական հարցերի. Հարութ Սասունյան

Երկար տարիներ ի վեր ամերիկահայ համայնքը դժգոհ է Արցախի վերաբերյալ Միացյալ Նահանգների քաղաքականությունից: Այս մասին իր հոդվածում գրում է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը՝ հավելելով, որ Սպիտակ տունը պետք է պատասխանի Արցախի վերաբերյալ տասը հիմնական հարցերի, փոխանցում է NEWS.am-ը: Նա, մասնավորապես, գրում է. «Ամեն անգամ, երբ Ադրբեջանը կրակ է բացել Հայաստանի եւ Արցախի վրա, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը եւ նրա նախորդները, թաքնվելով չեզոքության քողի տակ, մեղքը բարդել են հակամարտության երկու կողմերի վրա: Նման անարդար մոտեցումը խրախուսել է Ալիեւին ավելի սաստկացնելու իր հարձակումները: Նման արյունալի հարձակումները վերացնելու կամ գոնե նվազագույնի հասցնելու համար, Կոնգրեսի 85 անդամներ վերջերս համատեղ նամակ ստորագրեցին, կոչ անելով Օբամայի վարչակազմին իրականացնել հետեւյալ երեք քայլերը երկու երկրների միջեւ սահմանի վերաբերյալ. նախ՝ դուրս բերել դիպուկահարներին, երկրորդ՝ ավելացնել միջազգային մոնիտորների թիվը, եւ երրորդ՝ տեղադրել կրակոցների ուղղությունը ճշտող սարքավորումներ: Զարմանալի չէ, որ Ադրբեջանը մերժել է բոլոր երեք առաջարկները, իսկ Հայաստանը, Արցախը եւ Մինսկի խմբի միջնորդները (Ֆրանսիա, Ռուսաստան եւ Միացյալ Նահանգներ) ընդունել են դրանք: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսն անցյալ շաբաթ դռնփակ ճեպազրույց ունեցավ դեսպան Ուորլիքի հետ, իր եւ կոնգրեսական Էլիոթ Էնգելի կողմից նախաձեռնած առաջարկների իրականացման կապակցությամբ: Մինչեւ այդ դռնփակ հանդիպման կայացումը, Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը տարածել էր տասը հարցեր դեսպան Ուորլիքի համար: Քանի որ հայտնի չէ՝ այդ հարցերը բարձրացվել են կոնգրեսական ճեպազրույցի ընթացքում, թե ոչ, ապա պետք է խնդրել Օբամայի վարչակազմին հրապարակավ արձագանքել այդ տասը հարցերին, որպեսզի բոլորը տեղյակ լինեն Արցախյան հակամարտության վերաբերյալ նրա դիրքորոշմանը: Պաշտոնական պատասխանի ստացումն ապահովելու համար ես առաջարկում եմ այս հարցերը տեղադրել Սպիտակ տան կայքէջի «Առաջարկություններ» բաժնում: Կայքում նշված է, որ Օբամայի վարչակազմը 60 օրվա ընթացքում հանդես կգա պաշտոնական պատասխանով ցանկացած առաջարկության վերաբերյալ, որը տեղադրվելուց հետո 30 օրվա ընթացքում կհավաքի 100 հազարից ավելի ստորագրություն,: Ադրբեջանցիներն արդեն օգտվել են այս բացառիկ հնարավորությունից՝ Սպիտակ տան կայքում տեղադրելով երկու հակահայկական առաջարկության, որոնք համապատասխանաբար հավաքել են 105686 եւ 126828 ստորագրություն: Ինչպես եւ սպասվում էր, Սպիտակ տունը հանդես է եկել հայտարարությամբ ի պատասխան ադրբեջանական երկու առաջարկությունների: Ստորեւ ներկայացված են Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի տասը հարցերը, որոնք որպես առաջարկություն պետք է տեղադրել Սպիտակ տան կայքէջում. 1) Ի՞նչ հատուկ քայլեր է ձեռնարկել (եթե այդպիսիք կան) Միացյալ Նահանգների կառավարությունը, ապահովելու համար Ռոյս-Էնգելի խաղաղության հաստատմանն ուղղված առաջարկները, մասնավորապես դիպուկահարների չտեղակայման, դիտորդների ավելացման եւ շփման գծի երկայնքով կրակոցների ուղղությունը ճշտող համակարգերի տեղադրման վերաբերյալ համաձայնության գալու առնչությամբ: 2) ԱՄՆ Պետդեպարտամենտը շատ համարձակ եւ բացահայտ էր, թե իր կարծիքով, հայկական կողմը ինչ զիջումների պետք է գնա: Արդյոք ԱՄՆ կառավարությունը պատրա՞ստ է այս հանրային դիվանագիտությանը համապատասխան նույնքան բացահայտ եւ հստակ պահանջներ ներկայացնել Ադրբեջանին: 3) Որո՞նք են այն հատուկ փաստերը, իրավական փաստարկները եւ քաղաքական նկատառումները, որոնք հանգեցրել են մեր կառավարության կողմից Կոսովոյի, սակայն ոչ Լեռնային Ղարաբաղի, պաշտոնական ճանաչմանը: 4) Արդյոք Ադրբեջանի կառավարության ներքին հալածանքների եւ կոռուպցիայի մասին տվյալները որեւէ կերպ ազդո՞ւմ են, թե ինչպես է մեր կառավարությունը նայում Ադրբեջանի ձգտմանը՝ տարածելու իր իշխանությունը Լեռնային Ղարաբաղի վրա: 5) Ինչո՞ւ Ադրբեջանի կողմից Ջուղայի միջնադարյան հայկական գերեզմանատան լիովին փաստագրված (եւ տեսանկարահանված) ոչնչացումը այդպես էլ երբեք չնշվեց Պետդեպարտամենտի Մարդու իրավունքների կամ կրոնական ազատության մասին զեկույցներում: 6) Ո՞րն է ԱՄՆ կառավարության ներկայիս պահանջը (եթե այդպիսին կա) ազատ արձակված եւ մինչ օրս չզղջացող կացնահարող մարդասպան Ռամիլ Սաֆարովին կրկին բանտարկելու վերաբերյալ: 7) Ո՞րն է ԱՄՆ քաղաքականությունը Ադրբեջանի կառավարության կողմից ԱՄՆ-ի հայկական ծագում ունեցող քաղաքացիների ճանապարհորդական սահմանափակումների վերաբերյալ: 8) Ինչպիսի՞ն է ԱՄՆ քաղաքականությունը ՆԱՏՕ-ի անդամ երկրների, հատկապես Թուրքիայի նկատմամբ, որը արդի հարձակողական զենքեր է վաճառում կամ փոխանցում Ադրբեջանին: 9) Ի՞նչ հատուկ սահմանափակումներ գոյություն ունեն ճանապարհորդության եւ կապի առնչությամբ Միացյալ Նահանգների քաղաքացիների եւ պաշտոնատար անձանց եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ: Ի՞նչ հիմնավորումներ կան այս ազատությունների որեւէ սահմանափակման համար: Որո՞նք են նման սահմանափակումների (եթե այդպիսիք կան) թվացյալ օգուտները: 10) Ձեր կարծիքով, ի՞նչ օգուտներ են հետապնդվում (եթե այդպիսիք կան) ԱՄՆ պաշտոնական հանրահայտ զսպվածությամբ՝ Ադրբեջանի բացահայտ հակահայկական սադրանքները, սպառնալիքները եւ միջսահմանային հարձակումները վիճարկելիս: Կարծում եմ, որ լայն հնչեղություն ստացած առաջարկությունը կարող է 100 հազարից շատ ավելի ստորագրություն հավաքել Սպիտակ տան կայքում տեղադրման օրվանից 30 օրվա ընթացքում, հատկապես, եթե նշանավոր անձանց բազմաթիվ հետեւորդները նեցուկ կանգնեն այս առաջարկությանը:

Կարդալ ավելին 01-13-2016

Համանախագահները պլանավորում են ակտիվացնել նախագահների միջև երկխոսությունը. Ջեյմս Ուորլիք
Համանախագահները պլանավորում են ակտիվացնել նախագահների միջև երկխոսությունը. Ջեյմս Ուորլիք

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները 2016 թվականին պլանավորում են ակտիվացնել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև երկխոսությունը: Այս մասին APA-ին հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Ջեյմս Ուորլիքի խոսքով՝ միևնույն ժամանակ, համանախագահները կշարունակեն աշխատել Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ: «Մենք կշարունակենք աշխատել արտգործնախարարների հետ բանակցային գործընթացը շարունակելու ուղղությամբ, նվազեցնելու համար շփման գծում ու միջազգային սահմանի երկայնքով լարվածության ռիսկը, ինչպես նաև խթանելու երկխոսությունը Լեռնային Ղարաբաղի համայնքների միջև»,- ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը:

Կարդալ ավելին 01-13-2016

ԱՄՆ կոնգրեսականը շարունակում է Ղարաբաղում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը
ԱՄՆ կոնգրեսականը շարունակում է Ղարաբաղում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը

Միացյալ Նահանգները փորձում է նվազեցնել լարվածությունը Ղարաբաղյան հակամարտության շրջանում: Այս մասին հայտարարել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը՝ ելույթ ունենալով Ամերիկյան ձեռնարկատիրության հաստատության կողմից կազմակերպված քննարկման ընթացքում: Նախորդ շաբաթ կոնգրեսական Ռոյսի նախաձեռնությամբ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը նվիրված դռնփակ քննարկում էր կազմակերպել՝ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ԱՄՆ-ի համանախագահ Ջեյմս Ուորլիքի մասնակցությամբ: Հիշեցնենք, որ ավելի վաղ Էդ Ռոյսը եւ հանձնաժողովի դեմոկրատական փոխնախագահ Էլիոթ Էնգելը Պետքարտուղարություն նամակ էր հղեշ ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ, որին միացել էր 85 կոնգրեսական: «Էլիոթ Էնգելն ու ես փորձում ենք «իջեցնել ջերմաստիճանն» այս տարածաշրջանում», - նշել է Ռոյսը: Կոնգրեսականի խոսքով, խաղաղության ապահովման եւ բռնություններին վերջ տալու համար անհրաժեշտ է հայ-ադրբեջանական սահմանում եւ ղարաբաղյան շփման գծում տեղադրել կրակոցների ուղղությունը որսացող սարքեր, միջազգային դիտորդներ կցել եւ պահանջել բոլոր կողմերից դիպուկահարներին հետ քաշել սահմանից եւ շփման գծից: «Եթե այդ երեք պահանջներն իրագործվեն, ապա, անկախ փորձագետների եւ Պենտագոնի կարծիքով դա կբերի շատ ավելի ապահով իրավիճակի: Այնպես որ, մենք առաջ ենք քաշում այս երեք պահանջները», - նշել է Էդ Ռոյսը: Հիշեցնենք, Միացյալ Նահանգների Պետքարտուղարությունը վերջերս հայտարարություն էր հրապարակել, որում ընդգծում էր ԱՄՆ-ի հավատարմությունը հակամարտության խաղաղ կարգավորմանը: Որպես խաղաղության հաստատման հնարավոր միջոց, Միացյալ Նահանգներն առաջարկում է ընդլայնել ժողովուրդների միջեւ երկխոսությունը: Ինչպես նշել է Պետքարտուղարի օգնական Ջոն Քըրբին, հայերն ու ադրբեջանցիները միմյանց կողքի են ապրել սերունդներով, եւ խաղաղության հասնելու համար նրանց անհրաժեշտ է կրկին անգամ սովորել վստահել միմյանց:

Կարդալ ավելին 01-13-2016

Հայ-ռուսական հարաբերությունների հակառակորդները վնասում են Հայաստանի շահերին. փորձագետ
Հայ-ռուսական հարաբերությունների հակառակորդները վնասում են Հայաստանի շահերին. փորձագետ

Հայաստանում Ռուսաստանի ընկալումը չի վատացել: NEWS.am –ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ռազմաքաղաքական հետազոտությունների առաջատար փորձագետ, քաղաքական գիտոիթյունների դոկտոր Միխայիլ Ալեքսանդրովը: Պատասխանելով Հայաստանի հասարակությունում ու լրատվամիջոցներում որոշ հակառուսական միտումների մասին հարցին՝ փորձագետը նկատեց, որ տարբեր աղբյուրներից տեղեկություններ է ստանում Հայաստանի մասին: «Հարաբերությունների սկզբունքային վատացում չեմ նկատում: Այն փաստը, որ հայերի ճնշող մեծամասնությունը կողմ է արտահայտվել ԵՏՄ-ին անդամակցելուն, հաստատում է իմ խոսքերը: Բայց ճիշտ է նաեւ այն, որ վերջին ժամանակներս Երեւանում՝ մանավանդ մամուլում, ակտիվ հակառուսական քարոզչություն է իրականացվում՝ ռուս- հայկական հարաբերությունները վարկաբեկելու նպատակով: Բայց որպես կանոն դա անում ե ն այն մարդիկ, որոնք կապված են արեւմուտքից ֆինանսավորվող զանազան ՈԿԿ –երի հետ: Նրանք նման տեսակետներ են տարածում, ըստ էության տեղեկատվական պատերազմ են վարում՝ շահարկելով երկկողմանի հարաբերություններում զանազան բարդությունները »,- նշեց փորձագետը: Որպես օրինակ նա հիշեցրեց այն իրավիճակը, որը ստեղծվել էր Գյումրիում ռուս զինվորի կողմից հայ ընտանիքի սպանությունից հետո: «Բանն այն է, որ տեղեկատվական պատերազմ է ընթանում, այն առաջին հերթին Ռուսաստանի, նաեւ նրա դաշնակիցների դեմ է: Եթե Ռուսաստանի ու Հայաստանի կապը խզվի, Հայաստանը մենակ կմնա, ու թշնամիները արագ կխեղդեն նրան: Այնպես որ սա միայն Ռուսաստանի դեմ չէ: Սա հենց Հայաստանի դեմ է: Ո՛չ Լոնդոնը, ո՛չ Փարիզը, ո՛չ էլ Վաշինգթոնը չեն պաշտպանի նրան: Այդ մարդիկ, որոնք աշխատում են արեւմտյան փողերով, ըստ էության սեփական երկրին են վնասում: Սակայն ես չեմ կարծում, թե հայերը կտրվեն այդ սադրանքներին: Հայաստանում մայդան կազմակերպելու փորձերը պարբերաբար ձախողվում են: Ամենայն հավանականությամբ այդ մտահղացումից ոչինչ չի ստացվի: Այդուհանդերձ, պետք է շատ զգոն լինել: Հույս ունեմ, որ հայկական հայրենասիրական հասարակայնությունը նրանց արժանի պատասխան կտա»,- ամփոփեց Միխայիլ Ալեքսանդրովը:

Կարդալ ավելին 01-10-2016

Ադրբեջանը պատրաստ չէ նույնիսկ փոխվստահության ձևավորման նվազագույն քայլերին. ԼՂՀ վարչապետ
Ադրբեջանը պատրաստ չէ նույնիսկ փոխվստահության ձևավորման նվազագույն քայլերին. ԼՂՀ վարչապետ

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը Tert.am-ի հետ զրույցում ամփոփելով 2015 թվականը, նշեց, որ տնտեսական ճակատում Արցախի Հանրապետությունը գրանցեց շոշափելի հաջողություն՝ ՀՆԱ-ի շուրջ 9 տոկոս աճ, հավելելով նաև, որ այս տարի հիմնական շեշտը դրվելու է տնտեսական զարգացման ծրագրերի խթանման միջոցով բնակչության կենսամակարդակը բարձրացնելու վրա: Ինչ վերաբերում է ԼՂ խնդրի կարգավորմանը, վարչապետն ասաց, որ հայկական կողմերը հնարավորինս անում են բանակցություններում առաջընթաց գրանցելու համար, սակայն Բաքվի ռազմաշունչ և ֆաշիստական վարքը գլխավոր խոչընդոտն է հիմնախնդրի լուծման ջանքերի արդյունավետության ճանապարհին: -Պարո՛ն Հարությունյան, ամփոփելով 2015 թվականը, կարող ենք ասել, որ այն ավելի շատ ձեռքբերումների՞, թե՞ բացթողումների տարի էր: -Ձեռքբերումներն ու բացթողումները երբեմն հարաբերական են լինում: Եթե սահմանին մեր մարդկային կորուստները դնենք նժարին, ապա ոչ մի ձեռքբերում չի կարող համեմատվել դրանց հետ: Այնուամենայնիվ, հենց այդ կորուստներն ապահովեցին մեր գլխավոր ձեռքբերումը՝ խաղաղությունը: Հակառակորդի ուժգնացող ագրեսիայի համատեքստում հայոց հայրենիքի երկինքն ու բնակավայրերը մնացին խաղաղ, և կարողացանք կերտել ու արարել, հարթել հայոց աշխարհի զարգացման ամենօրյա և հավերժընթաց արահետը: Հատկանշական է, որ օրեցօր բարելավում ենք սահմանների պաշտպանունակությունը՝ ավելի ու ավելի ամրացնելով մեր երեխաների խաղաղ մանկության իրական երաշխիքները: Տնտեսական ճակատում Արցախի Հանրապետությունը գրանցեց շոշափելի հաջողություն՝ ՀՆԱ-ի շուրջ 9 տոկոս աճ, որը վերջնականորեն կհստակեցվի վիճակագրական ծառայության կողմից առաջիկա ամիսներին: Ֆինանսական տարին այդքան էլ հեշտ չէր, քանի որ շեմը բավականին բարձր էինք դրել նախորդ տարի, ինչպես նաև մեզ վրա զգալիորեն կրեցինք արտաքին շուկաների ցնցումների բացասական ազդեցությունը: Այդուհանդերձ, ՀՆԱ-ի աճը և՛ ուղղակիորեն, և՛ անուղղակիորեն դրական ազդեցություն է թողնում բնակչության կենսամակարդակի բարելավման վրա՝ չհաշված 2015 թվականի պետբյուջեում ավելացված սոցիալական նշանակալի ծախսերը: -Մինչ Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելը կանխատեսվում էր, որ այն նոր խթան է լինելու նաև արցախյան արտադրության ապրանքների արտահանման համար: Արդյո՞ք տարին նպաստավոր էր այդ տեսանկյունից, և իսկապե՞ս ՀՀ-ի՝ ԵՏՄ-անդամակցումը տվել է սպասելի արդյունքները: -Անդամակցումն ինքնին որոշակի խթան էր արտահանման համար, և, կարծում եմ, նաև ԵՏՄ երկրների հետ գործող մաքսային նախկին ռեժիմի փոփոխությունն է հանգեցրել արտահանման ծավալների աճին 2015 թվականին, մանավանդ որ արցախյան արտահանվող ապրանքների գլխավոր շուկան Ռուսաստանն է: Այնուամենայնիվ, մի շարք հանգամանքներով պայմանավորված՝ ժամանակ է անհրաժեշտ ԵՏՄ մեկնարկից հետո շոշափելի արդյունքներ նկատելու համար: Առաջին՝ միության պաշտոնական ստեղծումը հայտարարվում է մեկ պահի, իսկ նախատեսված կանոնակարգերը և մաքսերի փոփոխություններն ուժի և գործածության մեջ են մտնում տարիների ընթացքում: Հետևաբար, նմանատիպ մասշտաբային կառույցների կայացումը երկարատև գործընթաց է: Երկրորդ՝ Ռուսաստանում և որոշ չափով միջազգային շուկաներում ֆինանսա-տնտեսական անկայունություններն ու անորոշությունները բացասականորեն են ազդել արտահանման նախատեսված ծավալների ապահովման վրա՝ ստիպելով գործարարներին սպասման վարք դրսևորել, իսկ Ռուսաստանին՝ ուշադրությունը ԵՏՄ-ից շեղել դեպի սեփական ֆինանսական խնդիրները: Երրորդ՝ Նոր պայմանների ի հայտ գալը սովորաբար աստիճանաբար է փոփոխում արտադրության և շուկայի կառուցվածքն ու ծավալները, քանի որ արտադրողին և սպառողին անհրաժեշտ է որոշակի ժամանակ նոր պայմաններին հարմարվելու, ինչպես նաև արտահանման նոր ոլորտներ, մեխանիզմներ ու շուկաներ որոնելու և ստեղծելու համար: Ուստի, փաստելով, որ նախորդ տարվա ընթացքում ԵՏՄ-ն որոշ նախադրյալներ է ստեղծել արտահանման ծավալների մեծացման համար՝ այնուամենայնիվ, պետք է արձանագրել, որ մի շարք սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառներ դանդաղեցնում են ակնկալվող դրական արդյունքների ստացումը: Հուսանք՝ առաջիկայում հնարավորություն կունենանք ավելի նշանակալի պտուղներ քաղել ՀՀ-ի՝ ԵՏՄ անդամակցությունից: -Հաշվի առնելով ներքին և արտաքին ռիսկերը, ի՞նչ ծրագրեր են իրականացվելու 2016 թվականին տնտեսական աճ ապահովելու համար: -Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս շարունակելու ենք սեփական տնտեսության ներուժին հնարավորինս ապավինել, որպեսզի ի վիճակի լինենք բարձր ինքնաբավության ու անկախության պայմաններում ապահովել նախատեսված տնտեսական աճը: Օրեր առաջ պաշտոնապես բացվեց Կաշենի պղնձի հանքի հարստացուցիչ ֆաբրիկան, որը խոշոր ծրագիր է Արցախի տնտեսության համար: Գրեթե 140 մլն դոլար գումար է ներդրվել գործարանի կառուցման համար, որտեղ կառավարությունն իր գործուն մասնակցությունն ունի: Արդյունքում տասնամյակներ շարունակ այդ համալիրն ապահովելու է հազարավոր աշխատատեղեր և հարկային զգալի մուտքեր: Այս տարի խոշոր նախագծեր ունենք հիդրոէներգետիկայի բնագավառում: 7 տարում 13 փոքր ՀԷԿ կառուցելուց և բարձր արդյունավետություն ապահովելուց հետո՝ աստիճանաբար անցում ենք կատարում հիդրոէներգետիկայի ավելի մասշտաբային ծրագրերի՝ ընդգրկելով նոր գետեր և շրջաններ: Արդյունքում նկատելի արագությամբ աճում է Արցախի էլեկտրաէներգետիկ ինքնաբավության աստիճանը: Եթե ժամանակին մենք էինք համոզում օտարերկրյա ներդրողներին այդ բնագավառում ծրագրեր իրականացնել՝ տալով համապատասխան երաշխիքներ, ապա այժմ նրանք, համոզվելով հիդրոէներգետիկայի հեռանկարային ապագայի հարցում, պատրաստ են բազմապատիկ միջոցներ ներդնել ոլորտում: Տարվա ընթացքում կմեկնարկի նաև «Էկո գյուղ»-ի շինարարությունը, որն իրագործում է Ռուբեն Վարդանյանը՝ ներդնելով տասնյակ միլիոնավոր դոլարներ: Սա լրացուցիչ խթան է լինելու հատկապես զբոսաշրջության զարգացման համար՝ տնտեսական աճի նոր հնարավորություններ ստեղծելով առաջիկա տարիներին: Ուշագրավ է նաև 2016 թվականի նորամուծությունը տնտեսության մեջ. առաջին անգամ այս տարի կառավարությունը 3 ամսով բոլոր հարկերից ազատում է նոր գրանցված ընկերություններին, ինչը խթան է լինելու ՓՄՁ զարգացման համար: Մի շարք այլ նախագծեր էլ ենք իրագործում տարբեր ոլորտներում, որոնց մի մասը կյանքի է կոչվելու ընթացիկ տարում, մնացածը՝ ժամանակի ընթացքում: - 2016 թվականի բյուջեն արդյո՞ք բավարար է արցախցու սոցիալական խնդիրները լուծելու համար: -Սոցիալական խնդիրները լուծելու համար ոչ մի երկրի բյուջե բավարար չէ, քանի որ մարդու մոտ միշտ ակնկալիքներն ավելին են լինում, քան առկա միջոցները: Հետևաբար, Արցախի Հանրապետության պետբյուջեն նույնպես բավարար չէ, առավել ևս, որ մեր պետությունը զարգացման ճանապարհին է և դեռ երկար ուղի ունի անցնելու բնակչության բարեկեցության անհրաժեշտ մակարդակն ապահովելու գործում: Մյուս կողմից, պետք է փաստել, որ, հաշվի առնելով Արցախի սոցիալական առանձնահատկությունները, մենք հնարավորինս մեծ ուշադրություն ենք դարձնում սոցիալական ոլորտին, ինչի ապացույցն է պետբյուջեի շուրջ 65 տոկոս սոցիալական նշանակության ծախսային մասը (ներառյալ սոցվճարներ և աշխատավարձեր): Ինչ վերաբերում է այս տարվա սոցիալական ծախսերին, ապա պահպանելու ենք նախորդ տարվա ծավալները՝ հիմնական շեշտը դնելով տնտեսական զարգացման ծրագրերի խթանման միջոցով բնակչության կենսամակարդակը բարձրացնելու վրա: -ԼՂ խնդրի կարգավորմանն ուղղված ի՞նչ ջանքեր են գործադրվում: -Ղարաբաղյան հիմնախնդրի լուծմանը միտված ամենակարևոր ջանքերն ուղված են Արցախի տնտեսական զարգացմանը, սահմանների պաշտպանունակության բարձրացմանը և ժողովրդագրական աճին, քանի որ միայն այդ ուղով կարող ենք քաղաքական ճակատում ևս հաջողություններ արձանագրել և կանխատեսելի արժանապատիվ ապագա երաշխավորել Արցախի բնակչության համար: Ինչ վերաբերում է ուղիղ ջանքերին, ապա հայկական կողմերը հնարավորինս անում են բանակցություններում առաջընթաց գրանցելու համար, սակայն Բաքվի ռազմաշունչ և ֆաշիստական վարքը գլխավոր խոչընդոտն է հիմնախնդրի լուծման ջանքերի արդյունավետության ճանապարհին: Այս պահին պարտադիր պայման է կողմերի միջև փոխվստահության որոշակի մակարդակ ապահովել՝ այդ թվում ռազմական միջադեպերի կանխման ճանապարհով, այնուհետև մտածել ավելի մասշտաբային հաջողությունների գրանցման մասին: Ինչպես տեսնում ենք, Ադրբեջանը պատրաստ չէ նույնիսկ փոխվստահության ձևավորման նվազագույն քայլերին: -Արցախի ճանաչման, ինչպես նաև արտաքին քաղաքականության բնագավառում ի՞նչ հաջողություններ ենք գրանցել 2015 թվականի ընթացքում և ի՞նչ ակնկալիքներ ունենք 2016-ից: -Նախորդ տարում շարունակել ենք Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման և միջազգային կապերի հաստատման ու ամրապնդման ուղղությամբ ջանքերը: Հատկապես խորհրդարանական կապերի ամրապնդման հարցում արդեն ունենք զգալի ձեռքբերումներ, որոնք նախադրյալներ են ստեղծում հետագա ավելի խոշոր հաջողությունների համար: Արցախի մասին միջազգային իրազեկվածության բարձրացմանն ուղղված քայլերը նույնպես կարևոր են, որոնք անուղղակիորեն նպաստում են ԱՀ միջազգային ճանաչման գործին: Այս տարի շարունակելու ենք որդեգրած քաղաքականությունը՝ աշխատելով թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական և թե՛ տեղեկատվական ուղղություններով: Համոզված եմ, որ տարեվերջին առիթներ կունենանք նոր ձեռքբերումներից խոսելու:

Կարդալ ավելին 01-09-2016

Էդ Ռոյսը նախագահ Օբամային կոչ է արել արագացնել Լեռնային Ղարաբաղում Ռոյս-Էնգելի առաջարկների իրագործումը
Էդ Ռոյսը նախագահ Օբամային կոչ է արել արագացնել Լեռնային Ղարաբաղում Ռոյս-Էնգելի առաջարկների իրագործումը

ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարցերով կոմիտեի նախագահ Էդ Ռոյսը (հանրապետական, Կալիֆոռնիա նահանգից) նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին կոչ է արել արագացնել Լեռնային Ղարաբաղում խաղաղությանն առնչվող Ռոյս-Էնգելի առաջարկների իրագործումը։ Կոչը հնչեցվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հետ համատեղ ճեպազրույցում։ Այս մասին հայտնում է Asbarez-ը՝ հղում անելով Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին։ Դռնփակ ճեպազրույցում, որը կազմակերպվել էր կոմիտեի կողմից, ներկա են գտնվել Ներկայացուցիչների պալատի 10-ից ավելի անդամներ։ «Բռնությունը ԼՂ տարածաշրջանում վերջին տասնամյակների բարձրագույն կետում է։ Միայն անցած ամիս մենք լսել ենք ծանր սպառազինությամբ հարձակումների և հրետանային կրակի արձակման մասին, ինչը հրադադարի ռեժիմի ակնհայտ խախտում է։ Ինչպես ասել է դեսպան Ուորլիքը, դա «սառեցված հակամարտություն» չէ, այլ մոռացված հակամարտություն՝ վերահսկողությունից դուրս գալու իրական ռիսկով։ Ահա թե ինչու մենք ունենք բոլոր դիպուկահարներին հեռացնելու, ավելի շատ միջազգային դիտորդների տեղակայման և յուրաքանչյուր խախտման համար թափանցիկության ու հաշվետվողականության բարձրացման նպատակով կրակի արձակման լոկատոր-համակարգերի տեղակայման անհրաժեշտություն։ Ագրեսիայի դրսևորումները պետք է հստակ դատապարտվեն։ Որքան արագ վարչակազմը կարողանա օգնել այս ամենը տեղը դնելու հարցում, այնքան արագ կկարողանա վերջ տալ սպանություններին ու կանխել պատերազմը»,- ասվում է Ռոյսի հայտարարության մեջ։ Ռոյսը եզրափակել է ելույթը՝ նշելով. «Ես պահպանում եմ հույսս, որ մի օր Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կկարողանա ապրել խաղաղությամբ՝ վայելելով անվտանգությունն ու ծաղկող առևտուրը տարածաշրջանի իր հարևանների հետ: Ես շնորհակալություն եմ հայտնում այստեղ ներկա նրանց, ովքեր հանձնառու են այդ խաղաղության ձեռք բերմանը և ներգրավված դրա իրագործմանը»։ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերով հանձնաժողովը և ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը քննարկել են ԼՂ հարցի կարգավորումը։ Այս մասին Ուորլիքը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։ «Երախտապարտ եմ հանձնաժողովին և դրա նախագահ Էդ Ռոյսին ԼՂ հարցի կարգավորման շուրջ քննարկման համար։ Մենք պայմանավորվել ենք աշխատել միասին հակամարտության կարգավորման ուղղությամբ»,- գրել է Ուորլիքը։ Ինչպես երևում է, Միացյալ Նահանգները Ալիևի համար նոր անակնկալներ են պատրաստել` մեծ եռանդով և հետևողականությամբ Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ Բաքվին նյարդայնացնող քննարկումներով ու կոչերով` ուղղված ԱՄՆ վարչակազմին: Բայց ամենում ամենահետաքրքրականն այն է, որ Վաշինգտոնի վերջին իրադարձություններին մասնակիցն է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, որին, ինչպես հայտնի է, արդեն տևական ժամանակ քննադատում են Բաքվում, համարելով` «հայերի շահերի պաշտպան»: Օրերս ադրբեջանական Trend լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ մեկամյա ընդմիջումից հետո 2015թ. դեկտեմբերի 19-ին Բեռնում տեղի ունեցած Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը չափազանց կարևոր էր։ Նա հավելել է, որ չնայած չի հաջողվել բեկում գրանցել հանդիպման ժամանակ՝ համանախագահները ձգտելու են նախագահների հանդիպում կազմակերպել նաև նոր տարում. «Արդեն իսկ տեղի ունեցած հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են մի ամբողջ շարք հարցեր՝ ներառյալ շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումները, ինչպես նաև հակամարտության կարգավորման վերաբերյալ առաջարկները։ Համանախագահները շարունակելու են իրենց աշխատանքները երկու երկրների արտգործնախարարների հետ՝ հասնելու համար հակամարտության կարգավորման վերաբերյալ համաձայնագրին, բռնությունների առաջացման ռիսկերի կրճատման միջոցներին ու Լեռնային Ղարաբաղի համայնքների միջև երկխոսության հետագա առաջխաղացման ծրագրին»։

Կարդալ ավելին 01-07-2016

Եթե Բաքուն շարունակի ագրեսիվ ու ապակառուցողական վարք դրսևորել, Երևանը դարակից կհանի այլընտրանքը
Եթե Բաքուն շարունակի ագրեսիվ ու ապակառուցողական վարք դրսևորել, Երևանը դարակից կհանի այլընտրանքը

ԳԱԼԱ-ն ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանի հետ զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ամանորյա ուղերձում «Որևէ մեկը երբևիցե չի ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը» թույլ տված հայտարարության վերաբերյալ։ - Իլհամ Ալիևն ամանորյա ուղերձում հայտարարել էր, որ որևէ մեկը երբևիցե չի ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Նա նաև ասել էր, որ Ադրբեջանը կփորձի վերականգնել իր տարածքային ամբողջականությունը: «Այդ նպատակով կկիրառվեն դիվանագիտական, քաղաքական, տնտեսական, նաև այլ միջոցներ»,- հայտարարել է Ալիևը: Ինչպե՞ս կգնահատեք Ադրբեջանի այսպիսի հռետորաբանությունը։ -Դա Ալիևի հերթական զառանցանքն էր՝ հիստերիկ նոպայի կամ առնվազն ջայլամային ինքնախաբեության ախտանիշներով: Այդպիսի հռետորաբանությունը նորություն չէ, սակայն, կարծես թե, նոր միտում կա, որ խանը նշում է, որ «փորձելու են վերականգնել տարածքային ամբողջականությունը», այնինչ տարիներ շարունակ դատարկ հոխորտում էր՝ հաստատակամ հայտարարելով, որ վերցնելու են Ղարաբաղը… Նրա այդ վարքը բնութագրվում է հայկական հետևյալ իմաստուն խոսքով. «Պառավը գիտուն չի լինում, գլխին եկածից է վախենում»: Նախորդ տարիների փորձից արդեն հասկացել է, որ չարժե խոստանալ և չանել, քանի որ իր հանդեպ անվստահություն և հիասթափություն է առաջացնում իր իսկ հանրության մոտ, իսկ արտաքին աշխարհում խեղկատակի տպավորություն է թողնում: Այդ պատճառով շեշտադրում է, որ «փորձելու» են… Ինչ վերաբերում է Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանը, ապա նա կարող է քիչ թե շատ համոզված պնդել միայն Ադրբեջանի կողմից ճանաչման մասին, բայց նույնիսկ այդ պարագայում երբեք չպետք է մոռանալ «երբեք մի՛ ասա երբեք» իմաստուն խորհուրդը: Համոզված եմ՝ ոչ ուշ ապագայում այդ հարցում էլ են ի դերև ելնելու նրա հավաստիացումները: Խորհուրդ կտայի, որ փոխարենն իմանար իր խոսքի արժեքը և անհավանական բաներ չխոստանար ու չպնդեր՝ անկախ այն հանգամանքից, որ դրանք կարող են հնչել որպես ամանորյա երազանքներ: - Երբ Ալիևն ասում է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար կկիրառվեն դիվանագիտական, քաղաքական, տնտեսական, նաև այլ միջոցներ, վերջինս, ըստ էության, այլ միջոցներ ասելով նկատի ունի ռազմականը, ինչքանո՞վ է այս հայտարարությունը տեղավորվում ԵԱՀԿ Մինսկի խմբի հարցը խաղաղ կարգավորելու սկզբունքի մեջ։ -Հակամարտությունը ռազմական միջոցներով լուծելը և դրանով սպառնալը, բնականաբար, չեն տեղավորվում ոչ միայն ԵԱՀԿ սկզբունքների, այլ նաև՝ Ադրբեջանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում: Սակայն բոլորս էլ հասկանում ենք, որ դա էլ է հերթական ամանորյա երազանքների շարքից: Ադրբեջանի ներուժը բավարարում է միայն հոխորտալուն և սահմանային իրավիճակը տեղային լարվածության որոշակի մակարդակում պահելուն: -Փաստը, որ ՀՀ-ն մինչև օրս չի ճանաչել ԼՂ անկախությունը, անընդհատ շահարկման թեմա է։ Պե՞տք է արդյոք Հայաստանը վերանայի իր այս դիրքորոշումը՝ հաշվի առնելով նաև փաստը, որ Սերժ Սարգսյանը ևս խոսել է այս մասին։ -Պաշտոնական Երևանը քանիցս բարձրաձայնել է, որ ԱՀ անկախության դե յուրե ճանաչումը պահվում է որպես լավագույն այլընտրանք բանակցվող համաձայնությանը, և կկիրառի այն, եթե Ադրբեջանը պատերազմ սկսի: Դրանից ելնելով՝ կարող ենք պնդել, որ Ադրբեջանը վերջին ամիսներին ավելի է մոտեցել այդ կարմիր գծին: Հետևաբար, չեմ բացառում, որ եթե Բաքուն շարունակի առաջնագծում և բանակցությունների սեղանի շուրջ ագրեսիվ ու ապակառուցողական վարք դրսևորել, ապա Երևանը դարակից կհանի այդ այլընտրանքը: -2016-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում ի՞նչ փոփոխությունների պետք է սպասել։ -Այս տարի չպետք է սպասել որևէ էական փոփոխության՝ գոնե Ադրբեջանի վարքում: Կողմերը շարունակելու են իրենց քաղաքական և ռազմական դիրքերի ամրապնդմանն ուղղված քայլերը՝ արդյունքում ավելի լայնացնելով և խորացնելով իրենց միջև առկա բանակցային անդունդը: Ադրբեջանն ակնհայտորեն փոխել է ռազմավարությունը՝ փորձելով, այլ նպատակների շարքում, աստիճանաբար բարձրացնել հարաբերական խաղաղության գինը և ստիպել հայկական կողմին զիջումների գնալ: Սակայն դա հնարավոր չէ, քանի որ կողմերի միջև առկա է ռազմական հավասարակշռություն, իսկ աշխարհաքաղաքական ուժերի շահերի փոխդասավորվածությունը նպաստում է առնվազն ստատուս քվոյի պահպանմանը, եթե ոչ հակամարտության լուծմանը, որոնց ընդդիմանում է հենց Բաքուն: Համոզված եմ, որ այս տարի մեր դիրքերի պաշտպանունակության (ներառյալ՝ բանակի կանխարգելիչ և պատժիչ գործողությունների) արդյունավետությունն էլ ավելի կաճի՝ բարձրացնելով նաև Բաքվի հավանական ագրեսիվ վարքի գինն ադրբեջանական զինված ուժերի համար:

Կարդալ ավելին 01-07-2016

Անկախությունը հռչակել ենք միասին և անցած քառորդ դարի ընթացքում հավատարիմ ենք մնացել մեր ընտրած ուղուն.ԼՂՀ ԱԺ նախագահ
Անկախությունը հռչակել ենք միասին և անցած քառորդ դարի ընթացքում հավատարիմ ենք մնացել մեր ընտրած ուղուն.ԼՂՀ ԱԺ նախագահ

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն իր շնորհավորանքի խոսքն է ուղղել ժողովրդին՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։ Շնորհավորանքում նշվում է. «Սիրելի հայրենակիցներ, Ջերմորեն շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Անցնող տարին իրադարձություններով հարուստ, զարգացումներով՝ բարդ ու անկանխատեսելի էր. մենք շարունակեցինք արարել, հիմքեր ստեղծել կայուն զարգացման և բարեկեցիկ ապագայի համար: 2015 թվականը հիշարժան տարի էր, և այն մեզ համար նշանավորվեց մի շարք ձեռքբերումներով: Մայիսին կայացան հերթական խորհրդարանական, սեպտեմբերին՝ ՏԻՄ ընտրությունները, որոնց մասնակցած միջազգային դիտորդների կարծիքները, տարբեր երկրների խորհրդարանականների և քաղաքական գործիչների հետ մեր համագործակցության ծրագրերը լուրջ նախադրյալներ են՝ Արցախի միջազգային ճանաչման գործընթացում: Ամբողջ տարվա ընթացքում պահպանվեց նաև լարվածությունը մեր երկրի սահմաններին: Հակառակորդի կողմից դիվերսիոն ներթափանցման փորձերն ու ծանր հրետանու կիրառումը բոլորովին այլ իրավիճակ ստեղծեցին 1994 թվականի զինադադարից ի վեր: Ցավոք, ունեցանք անդառնալի մարդկային կորուստներ, և այդ վիշտը բոլորինս է: Միաժամանակ մենք հպարտություն ենք ապրում Հայոց բանակի վստահ կեցվածքով և նրա մարտունակությամբ: Թանկագի´ն հայրենակիցներ, Մենք թևակոխում ենք 2016 թվական: Տարին խորհրդանշական է, քանի որ լրանում է Արցախի Հանրապետության հռչակման 25 ամյակը: Անկախությունը հռչակել ենք միասին և անցած քառորդ դարի ընթացքում հավատարիմ ենք մնացել մեր ընտրած ուղուն, թեկուզ բազում անելիքներ ունենք առջևում: Ուստի, բոլորիս մաղթում եմ ամուր առողջություն, նոր եռանդ և միասին աշխատելու պատրաստակամություն: Խաղաղություն՝ մեր երկրին ու մեր օջախներին: Շնորհավո´ր Նոր տարի և Սուրբ Ծնունդ»:

Կարդալ ավելին 12-31-2015

Ռուսաստանն ակտիվորեն մասնակցում է ԼՂ հակամարտության կարգավորմանը. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանն ակտիվորեն մասնակցում է ԼՂ հակամարտության կարգավորմանը. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը հասանելի բոլոր գործիքները կիրառում Է ԼՂ հակամարտության կողմերին միջնորդական օժանդակություն ցուցաբերելու համար, ներառյալ բարձր մակարդակի հանդիպումները: Այդ մասին ասված Է անցնող տարվա արդյունքների վերաբերյալ ՌԴ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ: «ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ պահպանվող բարդ իրադրության լույսի ներքո Ռուսաստանն ակտիվ դեր Է խաղացել հակամարտության կողմերին միջնորդական օժանդակություն ցուցաբերելու հարցում՝ դրա համար կիրառելով հասանելի բոլոր գործիքները, այդ թվում՝ ամենաբարձր ու բարձր մակարդակի հանդիպումները,-տեղեկացրել են Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունում:-Համապատասխան նախաձեռնությունները հանգամանորեն քննարկվել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ապրիլին Երեւան եւ հունիսին Բաքու կատարած այցերի ընթացքում, ինչպես նաեւ քննարկվել են Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ համապատասխանաբար ապրիլին եւ մայիսին Մոսկվա կատարած պաշտոնական այցերի ժամանակ»: «Դեկտեմբերի սկզբին Բելգրադում ԵԱՀԿ-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների հայտարարության մեջ ամրագրված Է կողմերին ուղղված հաստատակամ կոչը՝ հաստատել հավատարմությունը հակամարտության խաղաղ լուծմանը եւ առկա առաջարկությունների հիման վրա շարունակել համապարփակ կարգավորման հասնելուն նպատակամղված աշխատանքը»,-նշել են ՌԴ ԱԳ նախարարությունում:

Կարդալ ավելին 12-31-2015

Անհրաժեշտ է կանխել ԼՂ հակամարտության հետագա շիկացումը
Անհրաժեշտ է կանխել ԼՂ հակամարտության հետագա շիկացումը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովից հետո, որի հիմնական թեման ահաբեկչությունն էր և դրա դեմ պայքարը, կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Ղարաբաղյան հակամարտության խնդրի հետ կապված Նիկոլայ Բորդյուժան ասել է, որ անհրաժեշտ է կանխել հակամարտության հետագա շիկացումը России 24 հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ: «Մեծ տագնապով ենք հետևում այսօր Կովկասում տեղի ունեցող դեպքերին, հատկապես` Ղարաբաղյան հակամարտության գոտում, այսպես կոչված՝ շփման գծում կատարվող իրադարձություններին: Այնտեղ արդեն ծանր զինտեխնիկա է օգտագործվում, տանկեր են օգտագործվում, կան մարդկային զոհեր: Կարծում եմ, որ մեր պետությունների քաղաքական ռեսուրսը պետք է օգտագործել՝ ոչ մի դեպքում թույլ չտալու իրավիճակի ապակայունացում, որպեսզի այսօր արդեն բավականին թեժ փուլում գտնվող հակամարտությունը չվերաճի լայնամասշտաբ ռազմական բախման: Իմ կարծիքով` պետք է հանգստացնել տիրող իրավիճակը, պետք է դադարեցնել կրակոցները: Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է լուծել խաղաղ ճանապարհով և ոչ մի դեպքում ծանր զենքի կիրառմամբ»,- ասել է Բորդյուժան: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ պետք է գործել «նախ և առաջ քաղաքական մեթոդներով` օգտագործելով երկրների ղեկավարների հեղինակությունը»:

Կարդալ ավելին 12-29-2015

Անցնող տարին, դժվարություններով հանդերձ, տնտեսական ձեռքբերումների տարի է. ԼՂՀ վարչապետ
Անցնող տարին, դժվարություններով հանդերձ, տնտեսական ձեռքբերումների տարի է. ԼՂՀ վարչապետ

Անցնող տարին, իր դժվարություններով հանդերձ, տնտեսական ձեռքբերումների տարի է: Այդ մասին այսօր կայացած տարեվերջյան մամլո ասուլիսում ասել է ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը։ Կառավարության ղեկավարի խոսքով՝ տարին առանձնացել է տնտեսության տարբեր բնագավառներում արձանագրված ձեռքբերումներով, ժողովրդագրական բնական աճի և ՀՆԱ-ի բարձր ցուցանիշներով, ինչպես նաև՝ բյուջեի կատարողականի ապահովմամբ: Ա. Հարությունյանի խոսքով՝ արդեն իսկ սկսվել է Կաշենի հանքի շահագործումը, իսկ առաջիկայում հանքը կունենա իր ֆաբրիկան։ Անցնող տարում ակտիվ ընթացք է ունեցել բնակարանաշինության ծրագիրը, որը բարձր տեմպերով կշարունակվի նաև եկող տարի։ Բնակարանաշինությունը գալիք տարում կիրագործվի հիմնականում հանրապետության շրջաններում՝ պետական և բարեգործական միջոցների շնորհիվ։ Այս տարվանից մեկնարկել է գյուղաբնակներին բնակարանների կառուցման համար 3 միլիոն դրամ գումարի չափով աջակցության տրամադրման ծրագիրը, որից արդեն օգտվել է մոտ 30 շահառու։ Ծրագիրը շարունակական կլինի նաև 2016-ին։ Անդրադառնալով գալիք տարվա պետբյուջեով նախատեսվող ծրագրերի իրագործմանը՝ Ա. Հարությունյանն ասել է, որ չնայած թվային ցուցանիշներով այն քիչ կտարբերվի այս տարվանից, այնուհանդերձ, մի շարք ոլորտներում սոցիալական և տնտեսական մեկնարկային նոր նախագծերով զգալի փոփոխություններ են նախատեսվում: «2016թ. կմեկնարկի 5 և ավելի երեխա ունեցող ընտանիքների համար բնակարանաշինության ծրագիրը: Կառավարությունը կփոխհատուցի սպայական անձնակազմի ուսանող երեխաների ուսման վարձերը՝ դրանով փոքր-ինչ թեթևացնելով սպաների ընտանիքների սոցիալական բեռը: Նոր ծրագրեր ենք նախատեսում առողջապահության և գյուղատնտեսության բնագավառներում, խոշոր ներդրումներ կկատարվեն նաև հիդրոէներգետիկայի ոլորտում»,- մանրամասնել է գործադիրի ղեկավարը: Ա. Հարությունյանի հաղորդմամբ՝ գալիք տարվանից կմեկնարկեն փախստականների ընտանիքներին բնակարաններով ապահովելու նպատակով ուսումնասիրությունները։ «Առաջիկայում մոտ 2000 փախստականի բնակարանային պայմաններով ապահովելու հարցում տեղաշարժ կլինի», - հավաստիացրել է վարչապետը։

Կարդալ ավելին 12-27-2015

Մարտակերտի շրջանում բացվել է Կաշենի հարստացուցիչ ֆաբրիկան
Մարտակերտի շրջանում բացվել է Կաշենի հարստացուցիչ ֆաբրիկան

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 26-ին այցելել է Մարտակերտի շրջան եւ մասնակցել Կաշենի հարստացուցիչ ֆաբրիկայի բացման հանդիսավոր արարողությանը: Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ նախագահ Սահակյանը նշել է, որ գործարանի շահագործումը կբացի նոր աշխատատեղեր, հնարավորություն կտա ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ արդյունավետորեն օգտագործել մեր հանրապետության բնական ռեսուրսները՝ ապահովելով Արցախի սոցիալ-տնտեսական զարգացումը: Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Կարդալ ավելին 12-27-2015

ԼՂՀ 2016 թվականի պետբյուջեն ընդունվել է ԱԺ կողմից
ԼՂՀ 2016 թվականի պետբյուջեն ընդունվել է ԱԺ կողմից

Այսօր տեղի է ունեցել 6-րդ գումարման ԼՂՀ Ազգային ժողովի 2-րդ նստաշրջանի վերջին նիստը: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ նիստին 29 կողմ և 4 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունվել է ԼՂՀ 2016 թվականի պետական բյուջեյի մասին ԼՂՀ օրենքի նախագիծը: Նշենք, որ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի» ծախսերն, ըստ ընդունված օրենքի, կկազմեն մոտ 87 մլրդ 928 մլն դրամ, ինչն ընթացիկ տարվա համեմատ ավելին կլինի 0,8 տոկոսով: Պետբյուջեի դեֆիցիտը նախատեսվում է 2 մլրդ 761.3 մլն դրամ գումարի չափով:

Կարդալ ավելին 12-25-2015

Սերժ Սարգսյանը ՀԱՊԿ-ում անդրադարձել է Ադրբեջանի կողմից սահմանային լարվածության բարձրացմանը
Սերժ Սարգսյանը ՀԱՊԿ-ում անդրադարձել է Ադրբեջանի կողմից սահմանային լարվածության բարձրացմանը

Մոսկվայում այսօր կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել` անդրադառնալով ՀԱՊԿ ՀԱԽ սեպտեմբերյան նստաշրջանում ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին, Կազմակերպությունում ՀՀ նախագահության առաջնայնություններին, ՀԱՊԿ շրջանակներում առաջիկայում նախատեսվող միջոցառումներին, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային խնդիրներին ու մարտահրավերներին: ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ այս համատեքստում ՀՀ Նախագահը, մասնավորապես, նշել է. «Հարգելի գործընկերներ, Ռուսական ՍՈՒ-24-ի ոչնչացումը թուրքական զինված ուժերի կողմից լուրջ մարտահրավեր դարձավ ահաբեկչության հակազդմանը, Սիրիայում իրավիճակի կարգավորմանն ու տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին: Յուրաքանչյուր օժանդակություն ահաբեկչությանը ենթակա է խիստ քննադատման: Խոցված ռուսական ինքնաթիռի հետ կապված իրավիճակի զարգացման մեջ մենք բոլորս ականատես եղանք, թե ինչպես է տեղի ունենում գործուն ռազմաքաղաքական դաշինքների ձևավորումը: ՆԱՏՕ-ի երկրների՝ ներառյալ, օրինակ, Հունաստանի անվերապահ աջակցությունը Թուրքիային, , ակնհայտորեն ցույց է տալիս, որ «մեկը բոլորի և բոլորը՝ մեկի համար» սկզբունքը հանդիսանում է նման կառույցների արդյունավետության պարտադիր պայման: Նույնիսկ այն դեպքում, երբ Թուրքիայի գործողությունները հակասում էին բարեկամության և բարիդրացիության բոլոր նորմերին ու սկզբունքներին, նույնիսկ այն դեպքում, երբ այն խոցել էր ահաբեկչության դեմ պայքարող միջազգային հանրության համար կարևորագույն մարտական հանձնարարություն իրականացնող ինքնաթիռ, ՆԱՏՕ-ի ոչ մի երկիր կասկածի տակ չդրեց թուրքական կողմի գործողությունը: Մենք պետք է դրանից դասեր քաղենք: Իհարկե, ցանկացած երկիր ունի իր շահերը, իր առաջնայնությունները, բայց դրանք չպետք է հակադրվեն մեր ընդհանուր շահերին և փոխադարձ պարտավորություններին։ Ամեն անգամ, երբ Ադրբեջանի Զինված ուժերը Հայաստանի Հանրապետության դեմ կիրառում են ավտոմատներ, ականանետեր և հրետանային սարքավորումներ, նրանք կրակում են Աստանայի, Դուշանբեի և Բիշկեկի, Մոսկվայի և Մինսկի ուղղությամբ։ Հիշեցնեմ, որ մենք Կանոնադրության մեջ ունենք համապատասխան հոդված։ Եվ եթե մենք ոչ միայն չենք կիրառում այդ հոդվածը, չենք քննարկում ստեղծված իրավիճակը, հարկ չենք համարում վերցնել լսափողը և հետաքրքրվել՝ ինչ է կատարվում դաշնակից Հայաստանում, և դրա հետ մեկտեղ նաև քվեարկում ենք միմյանց շահերի դեմ միջազգային կազմակերպություններում, երրորդ երկրների հետ ընդունում ենք երկկողմ հայտարարություններ, որոնց տեքստն ուղղված է ՀԱՊԿ դաշնակիցների դեմ, ապա մենք պարզապես այդ կրակոցների տակ ենք դնում մեր ամբողջ Կազմակերպությունը, նրա հեղինակությունը, նրա կարևորությունը։ Ադրբեջանի քաղաքականությունն ուղղված է կոնֆլիկտի սրացմանը: Ցավոք, Դուշանբեի նստաշրջանից հետո իրավիճակը ոչ միա չի կայունացել, այլև ավելի լարված բնույթ է ստացել ։ Ադրբեջանական կողմը չի սահմանափակվում ծանր հրետանու կիրառմամբ, այդ թվում՝ թուրքական արտադրության։ Դեկտեմբերի 8-ին Ադրբեջանի զինված ուժերը 1994թ․ հրադադարի ռեժիմի հաստատումից ի վեր առաջին անգամ անցան տանկային ռմբակոծության, ինչը լարվածությունը բարձրացնում է նոր և շատ վտանգավոր մակարդակի։ Հաշվի առնելով տարածաշրջանում վերջին շրջանում ձևավորված լարված մթնոլորտը՝ պետք չէ բացառել, որ այդ քայլին Ադրբեջանը գնացել է դրսի կողմի հուշումով կամ աջակցությամբ»:

Կարդալ ավելին 12-22-2015

ԼՂ հարցի ռազմական լուծումն Ադրբեջանի համար շատ ցավոտ է լինելու. պատգամավոր
ԼՂ հարցի ռազմական լուծումն Ադրբեջանի համար շատ ցավոտ է լինելու. պատգամավոր

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների` դեկտեմբերի 19-ին Բեռնում կայացած հանդիպումը ցույց տվեց, որ Հայաստանն աստիճանաբար գործ է ունենալու իրավիճակին ոչ համարժեք արձագանքող Արդբեջանի հետ` մի երկիր, որի ներսում հասունացել են խնդիրներ ինչպես տնտեսական, այնպես էլ աշխարհաքաղաքական դերակատարման առումով: Լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը: «Ադրբեջանը խիստ մտահոգված է աշխարհաքաղաքական առումով իր դերակատարության անկմամբ, Ադրբեջանում խիստ մտահոգված են տնտեսական ու սոցիալական պարտավորությունների իրականացման բարդությամբ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում իրենց ապակառուցողական ու սադրիչ գործողությունների համար»,- ասաց պատգամավորը: Արտակ Զաքարյանի խոսքով` ռազմական ուժի կիրառմամբ Ադրբեջանի փայփայած անհույս ակնկալիքները, թե կարող են որոշակի փոփոխություններ բերել բանակցային գործընթացում, արդարացված չեն: «Դժվար թե ադրբեջանցիները 2016-2017-ին կարողանան մտածել այնպիսի գործողություններ կամ ստեղծել այնպիսի իրավիճակ, որը շահեկան լինի իրենց համար ԼՂ հիմնահարցի կարգավորման հարցում, ընդհակառակը այս տեմպերով Ադրբեջանն ավելի է վնասելու բոլոր հնարավորությունները, որոնք կարող են իրենց հույս տալ խաղաղ բանակցային գործընթացում ինչ-որ մի բան շահելու, իսկ խնդիրը ռազմական լուծում ուղղակի չունի, ռազմական լուծումը Ադրբեջանի համար շատ ցավոտ է լինելու»,-հավելեց Արտակ Զաքարյանը: Նա ընդգծեց, որ ՀՀ Նախագահի ելույթը ՀԱՊԿ գագաթնաժողովում, ցույց տվեց, որ «Հայաստանն իր նվազ ռեսուրսներով, բայց արդյունավետ քաղաքականությամբ ավելին կարող է իրականացնել և քաղաքական ծրագրեր առաջարկելու առումով շատ ավելի հստակ դիրքեր ունի, քան Ադրբեջանը»: Արտակ Զաքարյանի դիտարկմամբ` միջազգային ձևաչափով Ադրբեջանն ունի միայն մեկ հենարան`Թուրքիան, որն այսօր ոչ այնքան երանելի վիճակում է` հաշվի առնելով հարևանների հետ ունեցած «բազում խնդիր» հարաբերությունները: «Հայաստանի բազմավեկտոր քաղաքականության պայմաններում մենք միշտ էլ կարող ենք ունենալ աջակիցներ, հենարաններ, կողմեր, որոնք աջակցում են ՀՀ քաղաքականությունը»,-շեշտեց նա: ԼՂ հիմնահարցի կարգավորման շուրջ ամերիկյան կողմի վերջին շրջանի ակտիվությունը բացատրելով` Արտակ Զաքարյանը նշեց, որ տարբեր ժամանակներում համանախագահները հանդես են գալիս հիմնահարցի կարգավորման իրենց առաջարկություններով: «Մինսկի խմբի համանախագահների շահերը Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ ոչ թե հատվում են,այլ համընկնում»,-եզրափակեց նա:

Կարդալ ավելին 12-22-2015

ՀՀ Նախագահ Սարգսյանը Մոսկվայում վարել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը
ՀՀ Նախագահ Սարգսյանը Մոսկվայում վարել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 21-ին Մոսկվայում մասնակցում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին: ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ` հյուրընկալող երկրի` Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը նստաշրջանի սկզբում ողջույնի խոսք է հղել մասնակիցներին, մաղթել արդյունավետ աշխատանք, որից հետո նստաշրջանը վարել է ՀԱՊԿ-ում նախագահությունը ստանձնած Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը: Բանակցություններն այժմ ընթանում են նեղ կազմով՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի նախագահների և Կազմակերպության գլխավոր քարտուղարի մասնակցությամբ, որից հետո ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները նիստը կշարունակեն ընդլայնված ձևաչափով՝ պատվիրակությունների անդամների մասնակցությամբ: ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի լիագումար նիստի ընթացքում ստորագրման են նախատեսված մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների հայտարարությունը ՝ միջազգային ահաբեկչությանը հակազդելու մասին, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի մասին», «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մշտապես գործող աշխատանքային մարմինների պաշտոնատար անձանց ռոտացիայի մասին» որոշումների նախագծերը: Օրակարգի շրջանակներում ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները մտքեր կփոխանակեն աշխարհում ընթացիկ իրավիճակի և Կազմակերպության հետագա գործողությունների շուրջ:

Կարդալ ավելին 12-21-2015

Ռուսաստանը Հայաստանի ռազմակայանն ուժեղացրել Է մարտական ուղղաթիռներով
Ռուսաստանը Հայաստանի ռազմակայանն ուժեղացրել Է մարտական ուղղաթիռներով

Ռուսաստանը Հայաստանում տեղակայված իր ռազմակայանն ուժեղացրել Է մարտական ու փոխադրական ուղղաթիռներով՝ դրանք ուղարկելով Կուբանից: ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության փոխանցմամբ` «Կրասնոդարի երկրամասի ռազմական օդանավակայանից տեղ են հասցվել վեց միավոր Մի-24Պ ժամանակակից մարտական հարվածային ուղղաթիռներ եւ բանակային ավիացիայի Մի-8ՄՏ փոխադրական ուղղաթիռներ: Ներկայում Անդրկովկասի ռուսական զորամիավորումում ձեւավորվել Է բանակային ավիացիայի ուղղաթիռների Էսկադրիլիա, կատարվում Է ավիացիոն տրանսպորտային միջոցների հավաքում»,-նշվում Է հաղորդագրության մեջ:

Կարդալ ավելին 12-21-2015

Չորս պատճառ, որ Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմ չի սկսի. Դավիթ Բաբայան
Չորս պատճառ, որ Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմ չի սկսի. Դավիթ Բաբայան

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը երեկ Բեռնում Ալիև -Սարգսյան մոտ 2 ժամ տևած (առանձին ձևաչափով նաև ` համանախագահների ու Անջեյ Կասպրշիկի) հանդիպումների արդյունքներով կարող է կանխատեսել, որ լայնամասշտաբ պատերազմ չի լինի: Ինչը, սակայն, ըստ նրա չի նշանակում, որ Ադրբեջանը չի շարունակի սահմանային դիվերսիոն քաղաքականությունը: «Պատերազմ չի լինի մի շարք պատճառներով, որպեսզի մենք ավելի ճիշտ պատկերացնենք` ինչու է Ադրբեջանը նման քայլերի դիմում, պետք է լավ հասկանանք այդ պետության հոգեբանության ապրելակերպը, արժեքները, իրավիճակը ներսում»,-ԹԵՐԹ.ամ-ի փոխանցմամբ՝ հայտարարեց Դավիթ Բաբայանը։ Ըստ նրա` լայնամասշտաբ պատերազմ չսկսելու համար Ադրբեջանի պատճառներից առաջինն ու ամենագլխավորն այն է, որ կողմերի միջև կա հստակ ռազմաքաղաքական հավասարակշռություն: Այսինքն` Ադրբեջանն ի վիճակի չէ պատերազմել Արցախի ու Հայաստանի դեմ և այդ պատերազմը հաղթել: «Եթե նա այդ հնարավորությունն ունենար կամ ունենա կամ՝ զգացողություն, որ կարող է դա անել, նա կսկսեր, ինչպես սկսել է 1988-90 թվականներին»,-ասաց Դավիթ Բաբայանը: Երկրորդ պատճառը, ըստ նրա, այն է, որ գերտերությունները, որոնք փաստացի համանախագահող երկրներն են, չեն ուզում պատերազմ: «Պատերազմ սկսելը շատ բարդ աշխարհաքաղաքական գործ, և 1990-ականներին դա ավելի հեշտ էր այն պատճառով, որ Անդրկովկասում ստեղծվել էր աշխարհաքաղաքական վակուում: Խորհրդային միության փլուզումից հետո վակուում առաջացավ, որևէ գլոբալ ուժ այնտեղ չէր կարող կարգավորել, որ պատերազմ չլինի, դրա համար կարողացավ, հիմա դա այդպես չէ, որովհետև Անդրկովկասում կան խոշոր, գլոբալ քաղաքական խաղացողներ, որոնք ունեն իրենց շահերը: Դա և՛ Արևմուտքն է, և՛ Ռուսաստանը, և՛ Իրանը , և շատ դժվար է սկսել այդ պատերազմը, որովհետև եթե լինի պատերազմ, այն չի սահմանափակվելու Ադրբեջանով, Արցախով և Հայաստանով և այստեղ ներգրավված կլինեն և՛ տարածարջանային և՛ գլոբալ պետությունները»,- մեկնաբանեց Դավիթ Բաբայանը: Ըստ նրա Ադրբեջանի համար շատ դժվար է ճեղքել այդ պատը, և պատերազմի դեպքում Ադրբեջանի նկատմամբ կսկսվի անհանդուրժողականություն ու մեկուսացում: «Եվ այդ ամենը թույլ չի տալիս, որ (Իլհամ Ալիևը – Tert.am) դիմի գործողությունների, իհարկե, կարող է դիմել, եթե ռեալ չպատկերացնի իրավիճակը, բայց սա կործանարար կլինի Ադրբեջանի և իր իսկ կլանի համար` հաշվի առնելով այն գործընթացները, որ կան Ադրբեջանի ներսում»,- Ադրբեջանի կողմից պատերազմի չվերսկսման մեկ այլ պատճառ նշեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը: Եվ չորրորդ պատճառը Ադրբեջանի կողմից պատերազմի չվերսկսման այն է, որ Ադրբեջանի ներսում ալիևյան կլանը թուլանում է, ինչի հետևանքով հետապնդումներ են սկսվել ոչ միայն ներքին ընդդիմախոսների, այլ սեփական պետական կառույցների նկատմամբ. Ձերբակալություններ և պաշտոնանկություններ Ադրբեջանի նախագահականում, արտգործնախարարությունում, ոստիկանությունում: «Հատկապես, այս նավթի գների անկումից հետո նման հետևանքներ է ունենում, որովհետև նրանք թմրամոլների նման նստած են նավթի վրա, և առաջին հերթին իշխանությունը պահելու համար»,- ասաց Դավիթ Բաբայանը` հավելելով, որ սրա համար լավագույն տարբերակն արտաքին թշնամու կերպարի սերմանումն է, ինչը նաև թույլ է տալիս բոլոր նրանց, որոնք Ալիևի հետ համաձայն չեն, ներկայացնել որպես ազգի դավաճաններ: «Միայն այն, որ մեկ տարվա ընդմիջումից հետո նախագահներ Սարգսյանն ու Ալիևը հանդիպում են, չնայած հանգամանքին, որ այդ հանդիպումից հետո սահմանին տասնյակ զոհեր են եղել, Դավիթ Բաբայանը համարում է ինքնին դրական, «որովհետև օգնում են պահպանել կայունությունը տարածաշրջանում»,–ասաց նա: Դավիթ Բաբայանը ոչ միայն չի բացառում, այլև համոզված է, որ Ադրբեջանը շարունակելու է սահմանային դիվերսիոն գործողությունները` Թուրքիայի սադրանքներով ու «թիկունքով»: Նա նաև հիշեցնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարի՝ վերջերս Թուրքիայում արված հայտարարությունները, որ «քանի մեր ավագ եղբայրը մեր կողքին է, մենք չենք վախենում ոչնչից»:

Կարդալ ավելին 12-20-2015

Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել Սարգսյան-Ալիև հանդիպման արդյունքներով
Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել Սարգսյան-Ալիև հանդիպման արդյունքներով

Շվեյցարիայի Բեռն քաղաքում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի մասնակցությամբ տեղի ունեցած գագաթնաժողովից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Պիեր Անդրյուն (Ֆրանսիա) և Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) համատեղ հայտարարություն են տարածել: Հայտարարության մեջ նշվում է, որ գագաթնաժողովը հնարավորություն է ընձեռել նախագահներին հստակեցնելու իրենց դիրքորոշումը առանձնազրույց տեսքով հանդիպման ժամանակ: «Նախագահները քննարկել են վերջին շրջանում բռնությունների դեպքերը և հատուկ մտահոգություն են հայտնել զոհերի հետ կապված՝ այդ թվում և քաղաքացիական անձանց շրջանում՝ պայմանավորված ծանր զրահատեխնիկայի կիրառմամբ: Նախագահներն իրենց աջակցությունն են հայտնել համանախագահների կողմից տարվող աշխատանքին այն առաջարկների շուրջ, որոնք ուղղված են շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին բռնության ռիսկերի նվազեցմանը՝ ներառյալ հետաքննությունների մեխանիզմ կիրառելուն: Նախագահներն իրենց պատրաստակամությունն են հայտնել շարունակել ներգրավվածությունը բանակցային կարգավորման առաջարկների շուրջ: Նրանք նաև վերահաստատել են իրենց հանձնառությունը Մինսկի խմբի ձևաչափին: Համանախագահները շարունակում են պատրաստակամ լինել կողմերի հետ աշխատանքներ տանելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ բանակցային կարգավորման միջնորդության հարցում»,- ասվում է Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ:

Կարդալ ավելին 12-19-2015

ՀՀ և Ադրբեջանի նախագահների բանակցությունների ժամանակ քննարկվել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման առաջմղման հնարավորությունները
ՀՀ և Ադրբեջանի նախագահների բանակցությունների ժամանակ քննարկվել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման առաջմղման հնարավորությունները

Շվեյցարիայի Համադաշնության մայրաքաղաք Բեռնում դեկտեմբերի 19-ին կայացել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները` ուղղված ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորմանը: ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ՇՀ կառավարության «Լանդգութ Լոհն» ընդունելությունների տանը տեղի ունեցած հանդիպումը մեկնարկել է երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Պիեռ Անդրիոյի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ, որից հետո սկսվել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը: Բանակցությունների ժամանակ քննարկվել են հակամարտության գոտում լարվածության նվազեցմանն ուղղված քայլերը և հիմնախնդրի կարգավորման առաջմղման հնարավորությունները: Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը բանակցությունների ավարտին պատասխանել է հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին՝ մեկնաբանելով հանդիպման արդյունքները: Բեռնում Հանրապետության Նախագահը հանդիպում է ունեցել նաև Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդյե Բուրկհալտերի հետ:

Կարդալ ավելին 12-19-2015

Սարգսյան-Ալիև հանդիպմանը շեշտը դրվել է կայունության և խաղաղության ապահովման վրա. Դավիթ Բաբայան
Սարգսյան-Ալիև հանդիպմանը շեշտը դրվել է կայունության և խաղաղության ապահովման վրա. Դավիթ Բաբայան

Շվեյցարիայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքներով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն ակնկալում է, որ գալիք տարի բանակցությունները կշարունակվեն: «Հանդիպման ժամանակ հիմնական շեշտը դրվել է կայունության և խաղաղության ապահովման, ինչպես նաև ուժի կիրառման անթույլատրելիության վրա: Իհարկե, հանդիպումների ժամանակ Իլհամ Ալիևը վարվում է այլ կերպ, վերադառնալով Ադրբեջան` անում հակառակը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է Բաբայանը` մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի` նախագահների հանդիպման արդյունքների վերաբերյալ մեկնաբանությունը, ըստ որի` Հայաստանի և Ադրբեջանի նախագահների գագաթնաժողովը եզրափակվել է 2016 թվականին ուղղված բաժակաճառով՝ աշխատելու բանակցային կարգավորման շուրջ: Բաբայանի խոսքով` ակնհայտ է` գերտերությունները համանախագահների միջոցով հանդիպմանը շեշտել են, որ չեն տեսնում ԼՂ հակամարտության կարգավորման ռազմական լուծում: «Գալիք տարի նախագահների հանդիպումները կշարունակվեն, որոնց ընթացքում հիմնական շեշտը կդրվի համեմատաբար կայունությունն ապահովելու և պատերազմ չսկսելու վրա»,- ասել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը: Բեռնում դեկտեմբերի 19-ին նախ կայացել է Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի առանձնազրույցը, որին հաջորդել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ ընդլայնված կազմով հանդիպումը:

Կարդալ ավելին 12-19-2015

Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակը հորդորում է ուժեղացնել ճնշումը ադրբեջանցի բռնապետի հանդեպ
Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակը հորդորում է ուժեղացնել ճնշումը ադրբեջանցի բռնապետի հանդեպ

Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակը վերջին օրերին շփման գծում առկա լարվածության աճի հետ կապված հանդես է եկել հայտարարությամբ: Հայտարարությունում, մասնավորապես, նշվում է. «Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը, հորդորում վերջինիս դատապարտել Ադրբեջանի Ալիևյան ռեժիմի սանձազերծած ռազմական էսկալացիան և ուժեղացնել ճնշումը ադրբեջանցի բռնապետի հանդեպ: Այս շաբաթ՝ դեկտեմբերի 19-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններին նոր ընթացք տալու նպատակով: Բանակցությունների այս նոր փուլի մեկնարկին զուգահեռ Ալիևյան ռեժիմը բազմապատկում է շփման գծում երկու կողմից մարդկային կորուստներ առաջացնող ռազմական սադրանքները: Այսպես՝ նախորդ շաբաթ, ադրբեջանական զինուժը տանկեր է կիրառել առաջին անգամ 1994թ. հրադադարից հետո: «Մեր շրջանակը լիովին սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիվանագիտական ջանքերը և բոլոր նախաձեռնությունները, որ կոչված են ամրապնդելու Հարավային Կովկասում տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը», հայտարարել է Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանը: «Միաժամանակ, եթե Մինսկի խումբը ցանկանում է վստահելի լինել, ապա այն պետք է հստակորեն դատապարտի Ադրբեջանին՝ Բաքվի բռնապետին հասկացնելով, որ վերջինիս ռազմական քայլերը միայն տանելու են դեպի Միջազգային քրեական դատարան:», ավելացրել է ֆրանսիացի պատգամավորը: Բարեկամության շրջանակը հարկ է համարում ընդգծել, որ, արդեն որերորդ անգամ, Ալիևյան ռեժիմն իր ռազմական սադրանքների քաղաքականությունն ուժեղացնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև գագաթաժողովին ընդառաջ՝ փորձելով արգելափակել որևէ առաջընթաց բանակցություններում: «Նման իրավիճակներում ագրեսսորի և զոհի միջև հավասարության նշան դնելը համարժեք է ագրեսսորի կողմը բռնելուն», հստակեցրել է Ֆրանսուա Ռոշբլուանը: «Մինսկի խմբի համանախագահները, և մասնավորապես ֆրանսիացի միջնորդը, պետք է պարտադրեն Բաքվին ընդունել շփման գծում մշտական դիտորդներին, համաձայնել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության մեխանիզմների ձևավորմանը և բազմաթիվ սպանությունների համար պատասխանատու դիպուկահարների հեռացմանը շփման գծից:» Բարեկամության շրջանակը հիշեցնում է, որ աննախադեպ աստիճանի հասած լարվածության թուլացմանը և բանակցությունների դյուրացմանն ուղղված այս ողջամիտ առաջարկներն ընդունել են բոլոր բանակցողները բացառությամբ Ալիևյան ռեժիմից»: Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակը ստեղծվել է 2013 թ-ի մարտի 19-ին : Այն այսօր համախմբում է ֆրանսիայի ամենամեծ քաղաքական կուսակցությունները ներկայացնող մոտ 50 քաղաքական գործիչների /պատգամավորներ, սենատորներ, քաղաքապետեր և այլն/: Շրջանակը նպատակ ունի աջակցել ԵԱՀԿ Մինսկի Խմբի գործունեությանը, տարածաշրջանի ժողովուրդների անվտանգությանը, խզել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի միջազգային մեկուսացումը և նպաստել Հարավային Կովկասի ժողովուրդների միջև երկխոսությանն և փոխանակումներին։

Կարդալ ավելին 12-19-2015

Փորձագետ. Բեռնի բանակցություններում հայկական կողմը ուժեղ դիրքերից է հանդես գալիս
Փորձագետ. Բեռնի բանակցություններում հայկական կողմը ուժեղ դիրքերից է հանդես գալիս

Հայկական կողմը Բեռնի բանակցություններում բավականին ուժեղ դիրքերից է հանդես գալիս: NEWS.am-ի փոխանցմամբ՝ այդ մասին դեկտեմբերի 18-ին «Նովոստի Արմենիա» լրատվական գործակալության փորձագետների նիստին ասել է «Ինտեգրացիա եւ զարգացում» հետազոտա-վերլուծական հասարակական կազմակերպության նախագահ Արամ Սաֆարյանը: Ադրբեջանական կողմը, նրա խոսքով, երկար ժամանակ փորձում էր սրել իրավիճակը, ոչնչացնել հայ հասարակության անվտանգության հիմքերը: «Նրանք իրենց նպատակին չեն հասնի», - ընդգծել է փորձագետը: Նախագահների հանդիպումից հետո, Արամ Սաֆարյանի կարծիքով, որոշ ժամանակով խաղաղություն կհաստատվի: «Ցանկացած բանակցություն պատերազմից լավ է եւ ես հանդես եմ գալիս հանդիպման անցկացման գաղափարի օգտին», - հավելել է Արամ Սաֆարյանը: Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին շվեյցարական Բեռն քաղաքում:

Կարդալ ավելին 12-18-2015

Արցախում ավարտվել է մարդահամարը. ԱՎԾ նախագահն անդրադարձել է կատարված աշխատանքին
Արցախում ավարտվել է մարդահամարը. ԱՎԾ նախագահն անդրադարձել է կատարված աշխատանքին

Հաստատված ժամանակացույցի համապատասխան՝ Արցախում դեկտեմբերի 9-ին ավարտվել են մարդահամարի աշխատանքները։ Այդ մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Կարեն Ներսիսյանը՝ հավելելով, որ դեկտեմբերի 10-13-ը կատարվել են մարդահամարի աշխատանքներում ներգրավված պատասխանատու աշխատակիցների վերահսկիչ շրջագայությունները, որի ընթացքում ստուգվել են տնային տնտեսությունների վերաբերյալ հավաքագրված տվյալների հավաստիությունն ու ճշգրիտ լինելը։ «Հավաքագրված բոլոր նյութերը շրջանային բաժինների միջոցով կփոխանցվեն Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի վարչությանը։ Մոտ 6 ամսվա ընթացքում մարդահամարի ընթացքում հավաքագրված տվյալները կենթարկվեն համապատասխան ծածկագրման և համակարգչային մուտքագրման, որից հետո ընդհանրացված ձևով կհրապարակվեն 8 բաժիններից բաղկացած տեղեկագրում, որը նախատեսվում է մինչև 2016 թվականի վերջը»,- ասել է Ներսիսյանը՝ ավելացնելով, որ մինչ այդ՝ եկող տարվա ապրիլ ամսում ԱՎԾ-ն կհրապարակի մարդահամարի արդյունքներով ԼՂՀ բնակչության թվի վերաբերյալ նախնական տվյալներ։ ԼՂՀ ԱՎԾ նախագահի խոսքով, ընդհանուր առմամբ գոհ է կատարված աշխատանքից, քանի որ ամեն ինչ անց է կացվել ըստ սահմանված կարգի՝ հաշվի առնելով միջազգային ընդունված փորձն ու չափանիշները: «Առանձնապես ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր քաղաքացիներին, ովքեր բարձր գիտակցումով մասնակցել են մարդահամարի աշխատանքներին: Այդ մասին են խոսում մեր հաշվարարների փոխանցած տեղեկություններն, ովքեր վկայում են, որ ամենուրեք արժանացել են բարեհամբույր ընդունելության, և մարդիկ սիրով տրամադրել են այն բոլոր տեղեկությունները, ինչը պահանջում է այդ նպատակով կազմված հարցաթերթիկը»,-ասել է Կ. Ներսիսյանը և ավելացրել, որ հարցաթերթիկը կազմելիս բովանդակությունը լիովին համապատասխանեցվել է զարգացած երկրներում անցկացվող համանման միջոցառումների ընդունված հարցադրումներին: ԱՎԾ նախագահը մեկ անգամ ևս հավաստիացրել է, որ բոլոր անձնական տվյալների գաղտնիությունը երաշխավորված է, քանի որ տեղեկատվությունը հրապարակվելու է ծածկագրումից հետո, ընդհանրացված տեսքով։

Կարդալ ավելին 12-14-2015

Մեկնարկել է համայնքապետների 10-րդ դասընթացը
Մեկնարկել է համայնքապետների 10-րդ դասընթացը

Արցախի Հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը դեկտեմբերի 14-ին մասնակցել է համայնքապետների համար կառավարության կողմից կազմակերպվող դասընթացների 10-րդ փուլի բացման արարողությանը: ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ ողջունելով համայնքապետներին՝ Ա. Աղաբեկյանը կարևորել է 2,5 տարվա ընթացքում կառավարության կողմից կազմակերպվող սեմինարները՝ ՏԻՄ կառավարումն առավել արդյունավետ իրականացնելու տեսանկյունից: Նա հորդորել է համայնքի ղեկավարներին ակտիվ լինել և համարձակորեն բարձրացնել համայնքային նշանակության հարցերը: Ոլորտային պատասխանատուների և գործընկերների հետ քննարկումների արդյունքում, նշյալ հարցերը կստանան իրենց պատասխանները, իսկ պետական կառավարման համապատասխան մարմիններն առավել համակողմանի պատկերացում կկազմեն դրանց վերաբերյալ: Դասընթացի 22 մասնակիցներն ունենալու են հանրապետության օրենսդրական, ֆինանսատնտեսական, վիճակագրական և մի շարք այլ ոլորտների պատասխանատուների հետ հանդիպելու հնարավորություն:

Կարդալ ավելին 12-14-2015

Արցախը պետք է իր արժանի տեղը զբաղեցնի միջազգային հանրության շարքում. ԼՂՀ Նախագահ
Արցախը պետք է իր արժանի տեղը զբաղեցնի միջազգային հանրության շարքում. ԼՂՀ Նախագահ

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 10-ին շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի եւ Սահմանադրության օրվա առթիվ: Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ, ուղերձում ասված է. «Սիրելի՛ արցախցիներ, Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի եւ Սահմանադրության օրվա առթիվ: Այս տոնը հատկապես կարեւոր է մեր ժողովրդի համար, քանի որ խորհրդանշում է ազատ ու անկախ, ժողովրդավարական ու իրավական պետություն կառուցելու նրա ձգտումը, պետություն, որտեղ գերակա է օրենքը, որտեղ պաշտպանված են մարդու իրավունքներն ու ազատությունները, քաղաքացիների եւ պետության օրինական շահերն ու անվտանգությունը: 1991 թվականին անկախություն հռչակած Արցախն անցել է պարտադրված պատերազմի միջով, հաղթահարել է բազում դժվարություններ ու փորձություներ, բայց եւ ունեցել փառավոր հաղթանակներ ու նվաճումներ: Անկախ պետության կայացման ճանապարհին կարեւոր ձեռքբերում էր մեր երկրի մայր օրենքի` Սահմանադրության ընդունումը: 2006 թվականի հանրաքվեն դարձավ եւս մեկ վկայությունն այն բանի, որ մեր ժողովրդի ընտրած ուղին ճիշտ է ու հաստատուն, եւ որ ոչ ոք ու ոչ մի բան չեն կարող կասեցնել նրա ընթացքը: Դա պետք է քաջ գիտակցի նաեւ մեր հակառակորդը, ով պահ անգամ չի վարանում դիմելու սադրիչ գործողությունների: Հայաստանի եւ Սփյուռքի մեր քույրերի ու եղբայրների հետ ձեռք ձեռքի մենք այսուհետ էլ անելու ենք ամեն ինչ Արցախի պետականության շարունակական ամրապնդման, մեր ժողովրդի անվտանգության ու բարեկեցության ապահովման, պաշպանունակության մակարդակի բարձրացման, տնտեսության զարգացման, մարդկանց կենսապայմանների բարելավման ուղղությամբ: Արցախը պետք է դառնա զարգացած ու ժամանակակից հանրապետություն եւ իր արժանի տեղը զբաղեցնի միջազգային հանրության շարքում: Թանկագին հայրենակիցներ, Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիդ այս հիշարժան տոնի առթիվ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք»:

Կարդալ ավելին 12-10-2015

ԼՂՀ արտաքին գործերի նախարարն ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսում
ԼՂՀ արտաքին գործերի նախարարն ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսում

Դեկտեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը Վաշինգտոնում առանձին հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի անդամներ, հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոունի և Ռոբերտ Դոլդի, ինչպես նաև կոնգրեսական Աննա Էշուի հետ։ ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայության փոխանցմամբ՝ նույն օրը, Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանի և հանձնախմբի ԱՄՆ կառավարության հետ կապերի պատասխանատու Քեյթ Նահապետյանի ուղեկցությամբ, Կարեն Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ սենատոր, հատկացումների հանձնաժողովի անդամ Մարկ Քըրքի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին, շփման գծում Ադրբեջանի կողմից ձեռնարկվող սադրանքներին, ինչպես նաև ԱՄՆ-ի կողմից Արցախին տրամադրվող մարդասիրական օգնությանը վերաբերվող մի շարք հարցեր: Նույն օրը ԼՂՀ արտաքին գործերի նախարարը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսում Արցախի անկախության տարեդարձին նվիրված ավանդական միջոցառմանը, որը կազմակերպվել է ԱՄՆ կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահների հովանու ներքո Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի, Ամերիկայի հայկական համագումարի, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության և ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության համատեղ ջանքերով: Միջոցառմանը, որը մեկնարկել է Հայաստանյաց Եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արեւելյան թեմի թեմական պատվիրակ Վիգեն արքեպիսկոպոս Հայկազյանի օրհնության աղոթքով, մասնակցել են ամերիկահայ կառույցների և համայնքային շրջանակների ներկայացուցիչներ, դիվանագետներ, կոնգրեսականների գրասենյակների աշխատակիցներ, փորձագետներ և լրագրողներ: Ներկա են գտնվել և ելույթներով հանդես եկել ԱՄՆ Կոնգրեսի մի շարք անդամներ, այդ թվում Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը, ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոունն ու Ռոբերտ Դոլդը, կոնգրեսական Ադամ Շիֆը և ուրիշներ: Կոնգրեսականներն իրենց աջակցություն են հայտնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությանն ու ժողովրդավարական զարգացմանը և ընդգծել իրենց պատրաստակամությունը շարունակելու ուշադրության կենտրոնում պահել Արցախին առնչվող հարցերը: Ելույթ ունեցողները նաև շեշտել են Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում լարվածության նվազեցմանն ուղղված անհապաղ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը: Միջոցառման մասնակիցներին նաև ողջունել և իր խոսքն է ուղղել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը: Իր ելույթում ԼՂՀ արտաքին գործերի նախարարը ներկայացրել է ԼՂՀ-ում պետականաշինության գործընթացը՝ ընդգծելով, որ Արցախի ժողովրդի անցած ուղին վկայում է, թե անհնար է սահմանափակել ժողովրդի ձգտումն ինքնուրույն որոշելու իր ապագան և ճակատագիրը: ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականներին ԼՂՀ-ին վերաբերող հարցերում ցուցաբերվող շարունակական աջակցության համար։ Կարեն Միրզոյանն անդրադարձել է նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ներկայիս փուլին, ներկայացրել Ադրբեջանի սադրիչ քաղաքականության արդյունքում շփման գծում ստեղծված իրավիճակը: Նախարարն ընդգծել է, որ ներկայումս ԼՂՀ կայացած պետություն է՝ պետականության բոլոր ատրիբուտներով և ինստիտուտներով, սեփական Սահմանադրությամբ, ակտիվ քաղաքացիական հասարակությամբ և զարգացող տնտեսությամբ: Արցախը նաև հանդիսանում է կարևոր աշխարհաքաղաքական գործոն տարածաշրջանում, որը նպաստում է կայունությանն ու խաղաղությանը: Անկախության տարիների ընթացքում ԼՂՀ ապացուցել է, որ հանդիսանում է վստահելի, կանխատեսելի և պատասխանատու գործընկեր միջազգային հանրության համար և հետևողական է տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմանն ուղղված իր գործողություններում: Ելույթի ավարտին Կարեն Միրզոյանը համոզմունք է հայտնել, որ եկել է ժամանակը, որպեսզի միջազգային հանրությունն ընդունի իրողությունը և ճանաչի ազատ և ժողովրդավարական Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

Կարդալ ավելին 12-10-2015

Կոնգրեսականներն ԱՄՆ վարչակարգից պահանջում են երաշխավորել ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը
Կոնգրեսականներն ԱՄՆ վարչակարգից պահանջում են երաշխավորել ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը

Ամերիկայի Միացյալ Նահանգները պետք է երաշխավորի Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորումը: Վկայակոչելով «Ամերիկայի ձայն»-ը, այս հայտարարությամբ են հանդես եկել ԱՄՆ մի խումբ կոնգրեսականներ` ելույթ ունենալով Կոնգրեսի շենքում, ուր անց է կացվել ԼՂ անկախության տարեդարձին նվիրված միջոցառում: «Լեռնային Ղարաբաղի հանձնառությունը խաղաղությանը» խորագրով միջոցառմանը ներկա են եղել ամերիկացի ազդեցիկ օրենսդիրներ, ամերիկահայ համայնքի ներկայացուցիչներ, ԼՂ-ից ժամանած արտաքին գործերի նախարար Կարեն Միրզորյանը: ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆն Ադրբեջանի իշխանություններին մեղադրեց կրակի հետ խաղ անելու մեջ: «Սա մահացու վտանգավոր, պատերազմական ու սադրիչ գործելաոճ է Ադրբեջանի կողմից, մեր դիվանագետները պետք է այն անվանեն իրական անունով»,-նշել է Շիֆը: «Որպես աշխարհի ամենահզոր բարի ուժ` Ամերիկան, իմ կարծիքով, պետք է ԼՂ բնակիչներին երաշխավորի, որ խնդիրը կարգավորվելու է խաղաղ ու համապարփակ` Ղարաբաղի ինքնիշխանությունը հարգելով»,-ասել է կոնգրեսականներից մեկը: Զինադադարի պահպանման հարցին է նվիրված եղել նաև ԱՄՆ ազդեցիկ կոնգրեսական, Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի ելույթը: Նա հիշեցրել է, որ ստացված հաղորդումների համաձայն` շփման գծում վերջին օրերին արձակվել է 1500 փամփուշտ ու արկ: «1500 փամփուշտ է արձակվել տանկերից ու ականանետներից, իսկ ԼՂ-ում այդ պայմաններում ապրում է 140 հազար մարդ` տղամարդիկ, կանայք ու երեխաներ»,-հայտնել է Ռոյսը: Նա կրկին ԱՄՆ պետքարտուղարությանը կոչ է հղել, որ անհրաժեշտ է շփման գծում ու հայ-ադրբեջանական սահմանին հատուկ սարքեր տեղադրել, որոնք կարձանագրեն հրադադարը խախտողին ու թույլ կտան նրան պատասխանատվության ենթարկել: Պետքարտուղարության ներկայացուցիչ Ջոն Քիրբին ավելի վաղ հայտարարել էր, որ հրադադարի խախտումն ու ծանր հրետանու օգտագործումն անընդունելի է:

Կարդալ ավելին 12-10-2015

Ոչ մի զեկույց չի կարող մեզ համար ընդունելի լինել, եթե այն կառուցողական տարրեր չի պարունակում. Բակո Սահակյան
Ոչ մի զեկույց չի կարող մեզ համար ընդունելի լինել, եթե այն կառուցողական տարրեր չի պարունակում. Բակո Սահակյան

Այսօր ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն Արցախի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության հետ հանդիպման ժամանակ, պատասխանելով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) սոցիալական հանձնաժողովի կողմից ընդունված և արդեն ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգում ներառված Սարսանգի ջրամբարի վերաբերյալ հակահայկական բանաձեւի նախագծի վերաբերյալ հարցին, մասնավորապես ասել է, որ այն ադրբեջանական կողմի հերթական ապարդյուն աղմուկն է: «Մենք բազմիցս տարբեր ձևաչափերում, այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումների ժամանակ, քննարկում ենք Արցախի ջրային ռեսուրսների օգտագործման հարցը՝ կապված հարևան պետություններին տրամադրելուն: Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի բարձրացված աղմուկին կասեմ, որ այն ազդեցիկ լինել չի կարող, քանի որ հիմնավորված չէ»,-ասել է նախագահը: Անդրադառնալով արցախյան կողմի ջանքերին` նախագահ Սահակյանն ասել է. «Մենք նամակ ենք ստացել ԵԽԽՎ քարտուղարության գլխավոր տնօրեն Մարիո Մարտինսի կողմից՝ Սարսանգի ջրամբարի հարցով ԵԽԽՎ զեկուցող Միլիցա Մարկովիչի՝ ԼՂՀ կատարելիք այցին աջակցելու խնդրանքով։ Պատասխան նամակում մենք նշել էինք, որ չնայած զեկույցի անվանման և նրա պատրաստման գործընթացի առնչությամբ մեր ունեցած լուրջ վերապահումներին ու նկատառումներին, ԼՂՀ իշխանությունները պատրաստ են ԵԽԽՎ հետ համագործակցությանը։ Միաժամանակ ընդգծվել է Սարսանգի ջրամբարի հարցի քաղաքականացման ցանկացած փորձի անթույլատրելիությունը։ Սակայն նրանք այդ նամակին չեն պատասխանել»: ԼՂՀ նախագահի խոսքով, հարցի նկատմամբ ունեցած ղարաբաղյան կողմի մոտեցմանը համակարծիք են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: «Ոչ մի զեկույց չի կարող մեզ համար ընդունելի լինել, եթե այն կառուցողական տարրեր չի պարունակում»,- ասել է Բակո Սահակյանը:

Կարդալ ավելին 12-02-2015

Երբ մեկ նավակում նույն ուղղությամբ լողում են ԱՄՆ–ն, ՌԴ–ն և Ֆրանսիան. Անդրեյ Սորոկինը՝ ԼՂ հակամարտության մասին
Երբ մեկ նավակում նույն ուղղությամբ լողում են ԱՄՆ–ն, ՌԴ–ն և Ֆրանսիան. Անդրեյ Սորոկինը՝ ԼՂ հակամարտության մասին

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը, ասաց, որ հավանաբար, այսօր ժամանակակից պատմության մեջ սա այն քիչ օրինակներից մեկն է, երբ միասին, մեկ նավակում, նույն ուղղությամբ լողում են ԱՄՆ–ն, , Ռուսաստանը և Ֆրանսիան։ Չնայած դրան՝ նա նշեց, որ ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակը գործում է իր մանդատի շրջանակներում, որը հաստատվել է թե՛ Հայաստանի, թե՛ ԵԱՀԿ-ի մանդատի շրջանակներում: «Մեր գրասենյակը չի զբաղվում հարցերով, որոնք անմիջական կապ ունեն Լեռնային Ղարաբաղի և դրան առնչվող հարցերի հետ, սակայն ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ դրանով զբաղվում է Մինսկի խումբը»,-ասաց նա: Անդրեյ Սորոկինը նշեց, որ փաստացի Ղարաբաղի հարցերով ու տարածաշրջանի հարցերով զբաղվում է ողջ աշխարհը: «Հավանաբար, ողջ աշխարհը թե՛ հետաքրքրված չէ, թե՛ հնարավորություն չունի թույլ տալ հակամարտության հետագա սրացումը, ինչպես չմիջնորդավորված՝ այս տարածաշրջանում, կամ էլ այլ իրադարձությունների շուրջ»,-ասաց նա և նշեց, որ խոսքը ռուսական ինքնաթիռի խոցման, Սինայի թերակղզում ինքնաթիռի կործանման և այլ բաների մասին է: «Ինչպես գիտեք՝ այժմ տարածաշրջանի հիմնական սպառնալիքը «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորումն է: Այս կազմակերպությունն ավելի ու ավելի խորն է ներթափանցում, և նրանք արդեն վաղուց գտնվում ու ակտիվորեն գործում են Աֆղանստանում, նրանք Սիրիայում են, Իրաքում: Եվ ահա, աշխարհի առաջատար երկրների առաջնորդների ջանքերն ուղղված են այդ խնդրին, որպեսզի արմատախիլ անեն, ոչնչացնեն այդ գլխավոր չարիքն ու թույլ չտան դրա տարածումը ողջ աշխարհում և իհարկե՝ այս տարածաշրջանում»,-ասաց նա: Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտության հարցով երկու երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարության նշան դնելուն՝ ԵԱՀԿ դեսպանը կրկին հիշեցրեց, որ իրենք չեն զբաղվում Ղարաբաղյան հարցով, այնուհանդերձ ավելացրեց.«Սակայն մյուս կողմից, մենք ու մեր գրասենյակը, եթե աշխատում է Հայաստանում և եթե ես ամեն օր ստորագրում եմ պաշտպանության նախարարության հետ համաձայնագրերը, եթե մենք սերտորեն համագործակցում ենք ոստիկանության, ուժային կառույցների հետ, հավանաբար մենք, ինքներդ էլ հասկանում եք, թե ինչի ենք հասնում: Մի կողմից՝դա երաշխիք է որոշակի աստիճանի և չի հասնի ինչ-որ ահաբեկչական կամ ինչ-որ այլ ռազմական գործողությունների, մյուս կողմից մեր գրասենյակը չի զբաղվում զենքի մատակարարմամբ կամ այլ բաներով: Սակայն մենք զբաղվում ենք, ասենք մարդու իրավունքների ուսուցմամբ, բանակում, ոստիկանությունում մարդու իրավունքներով: Եվ հենց այդ կերպ մենք որոշակի ներդրում ենք ունենում, որ հայ հասարակությունն աճի առողջ, ուժեղ և, բնականաբար, հզոր»,-ասաց նա:

Կարդալ ավելին 12-02-2015

Լեռնային Ղարաբաղի խնդրում ներգրավված է ՀԱՊԿ-ն, և կոնֆլիկտի դեպքում ՌԴ-ն պարտավոր է պաշտպանել իր դաշնակցին
Լեռնային Ղարաբաղի խնդրում ներգրավված է ՀԱՊԿ-ն, և կոնֆլիկտի դեպքում ՌԴ-ն պարտավոր է պաշտպանել իր դաշնակցին

Ռուսական «Россия» հեռուստաալիքով հեռարձակվող «Կիրակնօրյա երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ» («Воскресный вечер с Владимиром Соловьевым») հաղորդման ժամանակ, որի ընթացքում քննարկվել են ռուս-թուրքական սրված հարաբերությունները, խոսք է գնացել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին։ «Անհրաժեշտ է թուրք ժողովրդին հասկացնել, թե ուր է տանում իր ղեկավարության ներկայիս քաղաքականությունը։ Իրականում չէ՞ որ Սիրիան միակ պլացդարմը չէ, որը դառնում է Թուրքիայի կողմից լուրջ տեղեկատվական հարձակման օբյեկտ։ Դա նաև Հայաստանն է: Իսկ Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ է»,- ասել է Պետդումայի փոխնախագահ Սերգեյ Ժելեզնյակը: Հաղորդավարը հիշեցրել է, որ Թուրքիան հայտարարել է, որ կօգնի Ադրբեջանին «վերադարձնել ադրբեջանական հողերը» և հավելել է, որ նրանք ցանկանում են սրել Լեռնային Ղարաբաղի խնդիրը, իսկ այդտեղ արդեն ներգրավված է ՀԱՊԿ-ն։ «Այդ առումով միջազգային հանրությունը պետք է Էրդողանին տեղը դնի, որովհետև եթե ռազմական հակամարտություն էլ առաջանա Հայաստանում, դա կլինի Ռուսաստանի ուղղակի պարտականությունը՝ ՀԱՊԿ պարտավորությունների համաձայն պաշտպանել իր դաշնակցին»,- ասել է Ժելեզնյակը:

Կարդալ ավելին 11-30-2015

Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ոստիկանության ծառայողի օրվա առթիվ
Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ոստիկանության ծառայողի օրվա առթիվ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 30-ին շնորհավորական ուղերձ է հղել Ոստիկանության ծառայողի օրվա կապակցությամբ: Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ` Ուղերձում ասված է. «Ոստիկանության հարգելի՛ աշխատակիցներ եւ վետերաններ, Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Դուք իրականացնում եք դժվարին ու պատասխանատու աշխատանք` կապված մարդու անվտանգության, հասարակական կարգի պահպանության եւ հասարակական անվտանգության ապահովման, հանցագործությունների եւ իրավախախտումների նախականխման եւ կանխման, հանցագործությունների հայտնաբերման եւ բացահայտման հետ: Այդ իսկ պատճառով ոստիկանության յուրաքանչյուր ծառայողից պահանջվում է աշխատել ջանքերի լարումով եւ մեծագույն նվիրվածությամբ ձեր մասնագիտությանը, հարազատ ժողովրդին ու հայրենիքին` բարձր արհեստավարժությամբ իրականացնելով պարտականությունները եւ արդյունավետորեն լուծելով առաջադրված խնդիրները: Ոստիկանության աշխատակիցների աշխատանքային եւ սոցիալական պայմանների բարելավման խնդիրներն այսուհետ էլ կլինեն պետության ուշադրության կենտրոնում: Թանկագի՛ն բարեկամներ, մեկ անգամ եւս շնորհավորում եմ ձեզ ոստիկանության ծառայողի օրվա առթիվ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք»:

Կարդալ ավելին 11-30-2015

Արցախի ոստիկանությունը ձևավորել է կայուն համակարգ. ոստիկանապետը շնորհավորական ուղերձ է հղել
Արցախի ոստիկանությունը ձևավորել է կայուն համակարգ. ոստիկանապետը շնորհավորական ուղերձ է հղել

Նոյեմբերի 30-ը ԼՂՀ ոստիկանության մասնագիտական տոն օրն է: Այդ կապակցությամբ ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի շնորհավորական ուղերձ է հղել, որում մասնավորապես ասված է. «Արցախի Հանրապետության ոստիկանության հարգելի ծառայողներ, վաստակաշատ վետերաններ. Փառաբանության ու դրվատանքի արժանի ճանապարհ է անցել Արցախի ոստիկանությունը: Անկախության հռչակման նախօրեին, ԼՂԻՄ ՆԳ վարչության միլիցիայի ծառայողները, անդամագրվելով կամավորական ջոկատներին, իրենց ավանդն են ունեցել ազատագրական պայքարում։ Ցավոք, նրանցից շուրջ չորս տասնյակ քաջորդիներ նահատակվել են հանուն մեր անկախ պետականության։ Արցախի Հանրապետության ոստիկանությունը ձևավորել է կայուն համակարգ և հպարտության արժանի կենսագրություն: Այսօր էլ շարունակելով անցյալի լավագույն ավանդույթները՝ Ձեր սթափ և արհեստավարժ գործունեությամբ, ամենայն պատասխանատվությամբ եք ապահովում պետության և ժողովուրդի շահերը: Ոստիկանության գործունեության արդյունավետությունը բարձրացնելու գործում կարևորում եմ նաև ոստիկանության վետերանների դերակատարումը, նրանց բազմամյա փորձն ու մասնագիտական գիտելիքները երիտասարդ կադրերին փոխանցելու անհրաժեշտությունը: Մասնագիտական տոնի կապակցությամբ շնորհավորում եմ հող հայրենիի համար նահատակված մեր ոստիկանների ընտանիքներին, ոստիկանության հաշմանդամներին, բազմավաստակ վետերաններին, ոստիկանության ողջ անձնակազմին, մաղթում եմ առողջություն և անձնական երջանկություն: Իրավակարգի մշտարթուն զինվորներ, քայլեք ժամանակի պահանջներին համաքայլ և հիշեք, որ Ձեզ մեծ առաքելություն է տրված՝ ծառայել պետությանն ու այն ժողովրդին, ում փառավոր զավակների արյան գնով է նվաճվել սեփական հողում ազատ ապրելու իրավունքը»:

Կարդալ ավելին 11-30-2015

Նախկին սահմաններին վերադարձ չի լինի. պաշտոնական Ստեփանակերտի պատասխանը
Նախկին սահմաններին վերադարձ չի լինի. պաշտոնական Ստեփանակերտի պատասխանը

Նախկին սահմաններին վերադարձ չի լինի: Այս մասին հայտարարեց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանելով յոթ շրջանների հետ կապված ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարության վերաբերյալ ԱՊԱ-ի հրապարակած տեղեկությունը: Դավիթ Բաբայանի խոսքով, ադրբեջանական լրատվամիջոցները հաճախ են այդպիսի տեղեկություններ հրապարակում, իսկ երբեմն այնքան են տարվում, որ միջնորդներին «Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղը վերադարձնելու մասին» հայտարարություններ են վերագրում: «Այս դեպքում այն, որ այդպիսի տեղեկության աղբյուրն ադրբեջանական լրատվամիջոցներն են, ինքնին կասկած է հարուցում»,- նշեց Դավիթ Բաբայանը: Միաժամանակ, նա ընդգծեց, որ 1920-21 եւ 1988-91 թվականների սահմաններին վերադարձ չի լինի: «Այդ սահմաններում Լեռնային Ղարաբաղը չի կարող որպես ինքնիշխան պետություն գոյություն ունենալ: Դա համակենտրոնացման ճամբար է: Մենք այդպիսի ճամբարում ապրելու փորձ ունենք: Ավելին, դա Ադրբեջանին կմղի Լեռնային Ղարաբաղի, իսկ հետո՝ նաեւ Հայաստանի դեմ լայնածավալ ագրեսիայի: Այդ պատճառով նախկին սահմաններին վերադարձ չի լինի»,- ընդգծեց Դավիթ Բաբայանը: ԱՊԱ գործակալության հրապարակման համաձայն, Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղի 7 շրջաններն Ադրբեջանի վերահսկողությանը վերադարձնելը հակամարտության հակակողմանի կարգավորման մաս է կազմում:

Կարդալ ավելին 11-23-2015

Արայիկ Հարությունյանը աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ
Արայիկ Հարությունյանը աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 20-ին աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Այս մասին հայտնում են ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Վարչապետն այցի ընթացքում մի շարք հանդիպումներ կունենա Հայ Առաքելական եկեղեցու, համայնքում գործող քաղաքական կուսակցությունների և որոշ կազմակերպությունների տեղի ներկայացուցիչների հետ, կայցելի հայկական վարժարաններ և Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսարան: Հանդիպումներ են նախատեսվում նաև որոշ անհատ բարերարների հետ, իսկ նոյեմբերի 26-ին Արայիկ Հարությունյանը կմասնակցի «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնին:

Կարդալ ավելին 11-20-2015

«Արցախյան օրերը Մոսկվայում» անցել են բարձր մակարդակով. ԼՂՀ նախագահ
«Արցախյան օրերը Մոսկվայում» անցել են բարձր մակարդակով. ԼՂՀ նախագահ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 15-ին Մոսկվա քաղաքում մասնակցել է Հայ Առաքելական եկեղեցու Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում մատուցված Սուրբ պատարագին եւ դրանից հետո «Արցախյան օրերը Մոսկվայում» ծրագրի շրջանակներում կազմակերպված ցուցահանդեսին ու տոնական միջոցառումներին: ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ նախագահ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ «Արցախյան օրերը Մոսկվայում» անցել են բարձր մակարդակով` կարեւորելով դրանց նշանակությունը մեր հանրապետության կենսագործունեության տարբեր ոլորտները ռուսաստանյան հանրությանը ներկայացնելու, Սփյուռք-Արցախ փոխգործակցությունն ամրապնդելու տեսանկյուններից: Միջոցառումներին մասնակցում էին Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ, Ռուսաստանում հայրապետական պատվիրակ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներ, Ռուսաստանի հասարակական, գիտակրթական եւ մշակութային շրջանակի ներկայացուցիչներ, հայկական համայնքի հազարավոր անդամներ:

Կարդալ ավելին 11-16-2015

Արցախը երբեք Ադրբեջանի մաս չի լինի. Բակո Սահակյան
Արցախը երբեք Ադրբեջանի մաս չի լինի. Բակո Սահակյան

Արցախը երբեք չի լինի Ադբրեջանի մաս: Այս մասին հայտարարել է նախագահ Բակո Սահակյանը Regnum լրատվական գործակալությունում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում, որը նվիրված է եղել Մոսկվայում Արցախի օրերին: «Մի շարք եվրոպական և ամերիկյան քաղաքներ և նահանգներ, այդ թվում` Լոս Անջելեսը, ինչպես նաև ավստրալական Նոր Հարավային Ուելս նահանգն արդեն ճանաչել են Լեռնային Ղարաբաղի` ինքնորոշման իրավունքը: Ինչ վերաբերում է պետությունների կողմից ճանաչմանը, ապա դա ժամանակի և քրտնաջան աշխատանքի հարց է»,-նշել է երկրի ղեկավարը: Նախագահ Սահակյանի խոսքով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին քաղաքականության ուղղությունը կառուցվում է բազմավեկտորության և կոմպլեմենտար սկզբունքների վրա: «Մենք ձգտում ենք կայուն և սերտ հարաբերություններ ունենալ բոլոր այն երկրների հետ, որտեղ մենք սփյուռք ունենք», - ընդգծել է նախագահը: Խոսելով սահմանում տիրող իրավիճակի մասին, նախագահ Սահակյանն ընդգծել է, որ ի տարբերություն Ադբրեջանի, ԼՂՀ-ն փորձում է անել ամեն ինչ, որպեսզի նվազի լարվածությունը և խթանի միջազգային միջնորդների ջանքերին:

Կարդալ ավելին 11-12-2015

Ռուսաստանի Դաշնությունը առանձնակի տեղ է զբաղեցնում Արցախի արտաքին քաղաքականության օրակարգում. Բակո Սահակյան
Ռուսաստանի Դաշնությունը առանձնակի տեղ է զբաղեցնում Արցախի արտաքին քաղաքականության օրակարգում. Բակո Սահակյան

Նոյեմբերի 12-ին Մոսկվա քաղաքում, «Ռեգնում» լրատվական գործակալության կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի մամլո ասուլիսը, որին ներկա էին ռուսաստանյան առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Նախագահ Սահակյանն անդրադարձել է Արցախում պետականաշինության գործընթացին, սոցիալ-տնտեսական զարգացմանը, արտաքին քաղաքականությանն առնչվող թեմաներին, պատասխանել լրագրողների հարցերին: Իր խոսքում Բակո Սահակյանն ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունը առանձնակի տեղ է զբաղեցնում Արցախի արտաքին քաղաքականության օրակարգում, որն իր մեջ ներառում է պատմական, մշակութային, աշխարհաքաղաքական եւ մարդկային հարաբերությունների լայն շրջանակ: Նախագահ Սահակյանը կարեւորել է նման շփումները՝ դրանք օգտակար համարելով երկկողմ հարաբերությունների զարգացման, Արցախի մասին ճշմարտացի տեղեկություններ ստանալու եւ գործնական կապեր հաստատելու տեսանկյուններից:

Կարդալ ավելին 11-12-2015

Զուգահեռ մեխանիզմների առաջարկումը կարող է խոչընդոտներ առաջացնել ԼՂ հարցի կարգավորման ճանապարհին. համանախագահների հայտարարությունը
Զուգահեռ մեխանիզմների առաջարկումը կարող է խոչընդոտներ առաջացնել ԼՂ հարցի կարգավորման ճանապարհին. համանախագահների հայտարարությունը

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել, որում անդրադառնում են ԼՂ-ի հակամարտության կարգավորման հարցով ԵԽԽՎ-ի բանաձևին: Կառույցի կայքում հրապարակված հայտարարության մեջ Մինսկի խմբի համանախագահները նշում են, որ ի գիտություն են ընդունում ԵԽԽՎ-ի ուշադրությունը ԼՂ-ի խնդրի կարգավորման հարցում, կիսում են բանաձևում հայտնված մտահոգությունները, որոնք վերաբերում են Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին ու շփման գծում լարվածության աճին, ինչպես նաև խորապես ցավում կյանքերի կորստի կապակցությամբ: Այս կապակցությամբ հայտարարության մեջ նշվում է, որ Մինսկի խումբը բացառիկ միջնորդական փորձառություն ունի, դրա ձևաչափը ընդունված է կողմերի կողմից, իսկ նոր, զուգահեռ մեխանիզմների առաջարկումը, հաշվի առնելով բանակցային գործընթացի նրբությունը, կարող է ընդհատել այդ գործընթացը և խոչընդոտներ առաջացնել կարգավորման ճանապարհին: Միաժամանակ պատրաստակամություն է հայտնվում` աշխատելու բոլոր միջազգային բոլոր կազմակերպությունների հետ, որոնք շահագրգռված են արդար ու կայուն կարգավորում գտնել ԼՂ-ի հակամարտության հարցում: Իրենց հայտարարության մեջ համանախագահները համաձայնություն են հայտնում առ այն, որ հակամարտությունը չափազանց երկար է ձգձգվում, և կողմերը պետք է ձեռնարկեն` խաղաղ կարգավորումն արագացնելու համար: Ընդ որում` նշվում է, որ ձեռնարկվելիք միջոցառումները պետք է ուղղված լինեն բանակցային կարգավորմանը, պետք է հիմնված լինեն փոխհամաձայնության վրա և ունենան միջազգային հանրության աջակցությունը: Իրենց կողմից համանախագահները խոստանում են իրենց ունեցած մանդատի շրջանակներում իրենց աջակցությունը ցուցաբերել կողմերին, այդ թվում` բանակցություններին նպաստման եղանակով: Ընդգծվում է, որ համանախագահները «կոնկրետ դիրքորոշումների հարցում ոչ դատավորներ են, ոչ էլ ջատագովներ»:

Կարդալ ավելին 11-12-2015

ԵԽԽՎ-ն վերածվում է Բաքվի շուկաների տաղավարի. Դավիթ Բաբայան
ԵԽԽՎ-ն վերածվում է Բաքվի շուկաների տաղավարի. Դավիթ Բաբայան

ԵԽԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովի կողմից հավանության արժանացրած հայկական կողմի համար վիճահարույց զեկույցից խավիարի ու նավթի հոտ է գալիս: Նոյեմբերի 6-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ տեսազանգի միջոցով նման տեսակետ արտահայտեց ԼՂՀ Նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: «Մենք Ադրբեջանից չենք նեղանում, քանի որ իրենցից սպասում ենք այսպիսի պահվածք, մենք ցավում ենք, որ ԵԽԽՎ-ի պես կազմակերպության իմունիտետն է թուլացել ու այսպիսի կոռուպցիոն գործընթացները ներխուժել են այնտեղ: Երբ ԵԽԽՎ-ն կոչ է անում ազատ արձակել հանցագործներին, ովքեր մտել էին Արցախի Հանրապետության տարածք, դաժանորեն մարդկանց սպանել, որոնց նկատմամբ եղել է ազատ, թափանցիկ դատավարություն և մի խոսք չեն ասում Սաֆարովի, Ադրբեջանում հայատյացության, քաղաքական հալածյալների մասին, պարզ է դառնում, որ ԵԽԽՎ-ն կամաց վերածվել է Բաքվի շուկաների տաղավարի, որտեղ կարելի է առևտուր անել ու գնել այնպիսի փաստաթուղթ, որը հակասում է եվրոպական արժեքներին»,- ասաց Դավիթ Բաբայանը: Նրա խոսքով` իրենք բազմիցս տարբեր հայտարարությունների միջոցով նշել են, որ պատրաստ են համագործակցել այս կամ այն փաստաթղթի ստեղծմանը, բայց եթե դա ողջամիտ է: «Ակնհայտ է, որ այս զեկույցը պատրաստվել է Ադրբեջանում ու այսպիսի վերնագրով բնական է, որ չէր կարող ընդունվել Արցախի Հանրապետության կողմից, թեպետ մենք ուղերձներ ենք ուղարկել, որ փաստաթղթի բովանդակության վերանայման դեպքում կաջակցնենք նրանց: Ասել ենք` կարող եք գալ Արցախ ու հանդիպումներ ունենալ ում հետ ուզում եք, բայց դրա համար պետք է վերանայել մոտցումը»,-ընդգծեց պաշտոնյան` նշելով, որ համոզված էին, որ այն նախապես պատվիրված էր ու փոփոխության ենթակա չէր: Դավիթ Բաբայանը նկատեց, որ զեկույցը կազմող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատգամավոր Ռոբերտ Վոլտերը, ում կինը ազգությամբ թուրք է, ով բիզնես շահեր ունի Ադրբեջանում, որոշել է կենսթոշակի անցնելուց հետո բարեկեցիկ դարձնել իր կյանքը` ստանձնելով միակողմանի զեկույցի պատրաստումը: «Նիստից օրեր առաջ նա ուղարկել էր նամակ, որով ցանկություն էր հայտնում գալ այստեղ, բայց մինչ նամակը հասել է մեզ ու քննարկվել, նա արդեն ներկայացրել է զեկույցը հանձնաժողովին»,-նշեց Դավիթ Բաբայանը: «ԵԽԽՎ քաղաքական հարցերով հանձնաժողովը հավանության է արժանացրել «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» վերտառությամբ վիճահարույց զեկույցի նախագիծը:

Կարդալ ավելին 11-06-2015

ԵԽԽՎ հանձնաժողովի ընդունած հակահայկական զեկույցը կարող է խոչընդոտել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին
ԵԽԽՎ հանձնաժողովի ընդունած հակահայկական զեկույցը կարող է խոչընդոտել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հանձնաժողովի կողմից հակահայկական զեկույցի ընդունումը կարող է խոչընդոտել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման միջնորդական ջանքերին: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը՝ անդրադառնալով բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի՝ «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» հակահայկական զեկույցին, որը ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովը ներառել է լիագումար նիստի օրակարգում: «Ասեմ ավելին՝ ԵԽԽՎ-ն հակամարտության կարգավորման մանդատ չունի, այնպես որ նման զեկույց ընդհանրապես չպետք է քննարկվեր: Նման քայլերը միայն կարող են վնասել հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին»,- նշեց Նազարյանը: Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ խոսքն այս պահին ընդամենը զեկույցի մասին է, որն ընդգրկվել է վեհաժողովի՝ հունվարին կայանալիք լիագումար նիստի օրակարգում:«Ես ցավում եմ, որ զեկույցի հեղինակ Ռոբերտ Ուոլթերը, ով շուտով վայր է դնելու իր մանդատը, նման ծանր ժառանգություն է թողել ԵԽԽՎ-ի քննարկմանը, և կարծում եմ, որ այս հարցում ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունը շատ անելիքներ ունի, որոնք ես հիմա չեմ ցանկանում մեկնաբանել»,- հավելեց Նազարյանը: Հարցին, թե ժամանակը չէ՞ ավելի կոշտ քայլերի գնալ՝ ԵԽԽՎ-ն բոյկոտելու եղանակով, Նազարյանը պատասխանեց, որ բոյկոտելը դա Հայաստանի գործելաոճը չէ: «Մենք մշտապես կողմ ենք եղել եվրոպական տարբեր կառույցների հետ համագործակցությանը և դրա խորացմանը: ԵԽԽՎ-ն նաև ունի այլ կարևորագույն գործառույթներ՝ կապված մարդու իրավունքների, ժողովրդավարության հետ: Լավ կլինի, որ մենք շարունակենք մեր ներգրավվածությունը առհասարակ այդ ուղղությամբ»,- եզրափակեց Նազարյանը: ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովը 24 կողմ, 16 դեմ ձայների հարաբերակցությամբ բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի՝ «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» հակահայկական զեկույցը ներառել է վեհաժողովի լիագումար նիստի օրակարգ: Ուոլթերն օգտագործել է այնպիսի հակահայկական և ոչ ճշգրիտ ձևակերպումներ, ինչպիսիք են` «հեռացնել Հայաստանի եւ այլ անկանոն զինված ուժերը Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներից, ապահովել Ադրբեջանի տարածքների ամբողջականությունը»:

Կարդալ ավելին 11-06-2015

ԲԱԿՈ  ՍԱՀԱԿՅԱՆ.    ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ    ՄԵԶ  ՀԱՄԱՐ  ԳԼԽԱՎՈՐ ԱՐԺԵՔՆԵՐԻՑ   ՈՒ   ՆՊԱՏԱԿՆԵՐԻՑ  ՄԵԿՆ  Է
ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆ. ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԶ ՀԱՄԱՐ ԳԼԽԱՎՈՐ ԱՐԺԵՔՆԵՐԻՑ ՈՒ ՆՊԱՏԱԿՆԵՐԻՑ ՄԵԿՆ Է

1994թ. Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի կողմից ստորագրվեց հրադադարի մասին համաձայնագիրը, այդուհանդերձ, հակամարտությունը մինչ օրս չի հանդարտվել։ Չնայած այն բանին, որ ընդամենը մի քանի տասնյակ կիլոմետրեր հեռու կրակոցները սովորական երևույթ են դարձել, տարածաշրջանի քաղաքներում և այլ բնակավայրերում կյանքը եռում է։ Ու թեև նրա անկախությունն աշխարհի ոչ մի երկիր չի ճանաչել, իրեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կոչող տարածաշրջանն ունի իր նախագահը, կառավարությունը, նախարարությունները։ Արդեն երկրորդ անգամ նախագահի պաշտոնն զբաղեցնում է Բակո Սահակյանը։ Բ. Սահակյանի հետ մեր հանդիպումն անցավ նրա ընդարձակ, փայտից հարդարված, բայց անչափ համեստ աշխատասենյակում։ Թեև ողջույնի խոսքերը ռուսերեն հնչեցին, ավելի ուշ նախագահը ցանկություն հայտնեց, որ հարցազրույցն անցնի հայերեն՝ թարգմանչի միջոցով։ ՙՄիայն մայրենի լեզվով եմ կարողանում իմ մտքերն արտահայտել այնպես, ինչպես ուզում եմ՚,- ասաց նա։ - Լեռնային Ղարաբաղը՝ որպես անկախ պետություն, ճանաչված չէ միջազգային հանրության կողմից։ Դուք շատ եք ճամփորդում արտասահմանյան երկրներով, ինչպե՞ս են Ձեզ ընդունում այլ երկրների ղեկավարները։ - Այո, այն փաստը, որ մեր պետությունը ճանաչված չէ, իրավիճակին որոշակի բացառիկություն է հաղորդում և այն դեպքերում, երբ մեր պատվիրակությունները լինում են արտասահմանյան երկրներում ու հանդիպումներ ունենում նրանց ղեկավարների կամ գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ։ Արտասահմանում մենք հանդիպումներ ենք ունենում խորհրդարանների անդամների և ոչ պետական սեկտորի ներկայացուցիչների, վերլուծաբանների ու գիտնականների հետ։ Ձգտում ենք հարաբերություններ հաստատել այլ երկրների հետ, և այյս գործընթացն ակտիվորեն զարգանում է։ Բազմաթիվ երկրների հետ արդեն կապեր ենք հաստատել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են մարդկային ռեսուրսները, տնտեսությունը, լուսավորությունը կամ սպորտը, բայց դեռևս հնարավորություն չունենք ուղղակիորեն հանդիպելու այդ երկրների ղեկավարների հետ։ Անում ենք հնարավորը, որպեսզի Լեռնային Ղարաբաղը դառնա միջազգային հանրության կողմից ճանաչված պետություն։ - Ի՞նչ երկրների հետ եք ակտիվ կապեր պահպանում։ - Մեր կապերը հատկապես աշխույժ են Ֆրանսիայի հետ։ Այդ երկրի հետ մենք շատ համաձայնություններ ունենք։ Որոշ քաղաքներ իրենց դիրքորոշումն են հայտնել հենց Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման առնչությամբ։ Մենք նաև ակտիվորեն զարգացնում ենք առանձին քաղաքների միջև բարեկամությունը, կատարվում է մշակութային տարաբնույթ փոխանակում։Գերմանիայի և Ֆրանսիայի խորհրդարաններում աշխատում են խմբեր, որոնք պատասխանատու են Լեռնային Ղարաբաղի հետ կապեր պաշտպանելու հարցում։ Այս գործընկերները մեծ դերակատարում ունեն այլ երկրների հետ կապեր զարգացնելիս։ - Դուք ասացիք, որ այլ երկրների նախագահների հետ պաշտոնական հանդիպումներ չեն լինում։ Միգուցե Դուք կարողանում եք այդ երկրների ղեկավարների հետ կապեր հաստատել ոչ պաշտոնակա՞ն մակարդակով։ - Իրոք, մենք շատ ենք ձգտում կապեր հաստատել այլ պետությունների ու նրանց ղեկավարների հետ, բայց երբեմն դրվար է հասկանալ միջազգային հանրությանը, որն, ասես, խուսափում է մեզ հետ ցանկացած կապեր ունենալուց։ Արցախի Հանրապետությունը ներկայումս իր կայացման փուլում է և ձգտում է հետևել միջազգային իրավունքի նորմերին ու այլ կանոնների: Մենք իսկապես չենք հասկանում՝ ինչու ուրիշ երկրներ չեն ցանկանում միջազգային հարաբերություններ զարգացնել մեզ հետ, չէ՞ որ ՙճանաչված՚ կամ ՙչճանաչված՚ կարգավիճակը չպետք է խոչընդոտ դառնա հասարակությունների միջև ոչ քաղաքական մակարդակով կապեր զարգացնելու համար։ Մեր երկիրը վաստակել է ինչպես միջազգային հանրակցության հետ շփումներ ունենալու, այնպես էլ նրանում ընդգրկված լինելու իրավունքը։ - Ամեն օր հաղորդագրություններ են լինում հրաձգությունների և զոհերի մասին։ Ինչպե՞ս կբնութագրեիք այսօրվա իրավիճակն Ադրբեջանի հետ շփման գծում։ - 1994թ. կնքվեց հրադադարի մասին համաձայնագիրը, որն ստորագրել են Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը։ Մենք հետևում ենք համաձայնագրով նախատեսված պայմաններին, քանի որ խաղաղությունը մեզ համար գլխավոր արժեքներից ու նպատակներից մեկն է։ Մենք չենք ուզում, որ անցյալի առանձին դրվագներ կրկնվեն, ուստի ձգտում ենք հնարավորինս կայուն վիճակ պահպանել։ Բայց մյուս կողմը շարունակ խախտում է հրադադարի մասին համաձայնագրով նախատեսված կետերը, գրեթե անընդմեջ մեր դեմ կիրառվում է ծանր սպառազինություն։ Մեծ տարբերություն կա 2-3 տարի առաջ և այսօր տեղի ունեցող իրադարձությունների միջև։ Ադրբեջանը խախտում է ոչ միայն կրակի դադարեցման ռեժիմի մասին ստորագրված համաձայնագիրը, այլև միջազգային նորմերն ու սկզբունքները: Այդ երկիրը պատասխանատվություն է կրում կատարվածի համար, քանի որ վարում է ագրեսիվ քաղաքականություն, և միջազգային հանրությունը պետք է ուշադրություն դարձնի այդ իրավիճակին: - Ինչպե՞ս կգնահատեիք միջազգային հանրության ներկա դիրքորոշումն այս հակամարտության հարցում։ Ձեզ հիասթափեցնո՞ւմ է նրա պասիվ արձագանքը։ - Չի կարելի ասել, թե հիասթափված ենք, քանի որ տեսնում ենք տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանմանն ուղղված միջազգային հանրակցության ջանքերը։ Այն, որ խաղաղությունն ու կայունությունը, թեկուզ մասամբ, հնարավոր են դարձել, հենց միջազգային հանրակցության ջանքերի արդյունք է։ Մենք նաև առաջարկել ենք խաղաղարար գործընթացը լրացնել այնպիսի կետերով, ինչպիսիք են շփման գծից դիպուկահարների հեռացումը կամ տոնական օրերին կրակի լրիվ դադարեցումը, բայց բոլոր այս առաջարկներն ադրբեջանական կողմը մերժել է։ Միակ բանը, որ կուզենայինք, այն է, որ միջազգային հանրությունը խոսեր և արձագանքեր առավել կոնկրետ։ Միայն այն ժամանակ, երբ խոսքերն ուղղված լինեն ճիշտ հասցեատիրոջը, տվյալ դեպքում՝ խաղաղարար գործընթացի խախտման համար պատասխանատու կողմին, իրավիճակը կփոխվի։ - Ինչպիսի՞ն է հակամարտության լուծման հեռանկարների Ձեր տեսլականը։ - Մենք դրական սպասումներ ունենք, քանի որ առանց դրա հակամարտության պայմաններում կարելի չէր դիմակայել։ Թեև Ադրբեջանն իր ապակառուցողական քաղաքականությամբ ձգտում է մեզ անհուսության մատնել, մենք հույս ունենք, որ այդ երկիրը կփոխի իր մոտեցումներն ու դիրքորոշումը, որ քաղաքական ասպարեզ կգան նոր գործիչներ, ովքեր այլ կերպ կմոտենան իրավիճակին։ Ի վերջո, Ադրբեջանի ժողովուրդը նույնպես պետք է հակամարտությունը խաղաղ, քաղաքակիրթ ճանապարհով լուծելու ցանկություն ունենա։ Հուսանք, կգա այն օրը, երբ մենք կկարողանանք քաղաքակիրթ երկխոսության և քննարկումների սեղանի շուրջ նստել։ - Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտ՝ բարգավաճող և ընդլայնվող քաղաք։ Ինչպե՞ս եք տեսնում նրա ապագան մոտակա 10 տարիներին։ - Հանրապետությունն ու մայրաքաղաքը զարգանում են բավականին արագ տեմպերով։ Եթե այստեղ վերադառնաք մեկ տարի հետո, ակնհայտ տարբերություն կտեսնեք։ Մենք ձգտում ենք, որ այստեղ պայմաններն առավելագույնս բարվոք լինեն ոչ միայն տեղի բնակչության համար, որպեսզի օտարերկրյա հյուրերն էլ այստեղ լավ զգան իրենց։ Մենք շատ ենք շահագրգռված հանրապետության զարգացման հարցում և հավատում ենք, որ մեր ու մեր երեխաների ապագան պայծառ կլինի։ - Անձամբ Ձեզ համար ի՞նչ էր նշանակում երկրորդ անգամ վերընտրվելը։ - Դա նույն պատասխանատվությունն էր, ինչ՝ առաջին անգամ ընտրություններում հաղթելու ժամանակ։ Սա որոշակի առաքելություն է, որը պետք է հնարավորինս լավ իրականացնել։ Նախագահության առաջին ժամկետի ընթացքում ես փորձ ձեռք բերեցի, որն այժմ ուղեկցում է ինձ աշխատանքում ու շատ է օգնում խնդիրների առավել արդյունավետ լուծման հասնելու հարցում։ - Ինչպ՞ս արձագանքեց Ձեր ընտանիքը, երբ իմացավ, որ հաջորդ հինգ տարիներին էլ այդ պաշտոնում կլինեք։ - Նորությունն այդ երկակի զգացմունքներ հարուցեց։ Մի կողմից, ընտանիքս ուզում էր տեսնել ինձ մեկ այլ գործի մեջ, որ կնոջս ու երեխաներիս հետ ավելի շատ ժամանակ անցկացնելու հնարավորություն, ավելի քիչ սթրեսներ ունենամ և ստիպված չլինեմ բազմաթիվ խնդիրներ լուծել։ Մյուս կողմից, նրանք քաջ գիտակցում են՝ ինչ մարտահրավերների հետ է առերեսվում մեր երկիրը, և սատարում են այդ որոշումը։ - Որո՞նք են Ձեր պաշտոնավարության ընթացքում տեղի ունեցած առավել ակնհայտ փոփոխությունները, և ի՞նչ նոր մարտահրավերների հետ եք բախվում։ - Փոփոխություններն, իրոք, մեծ են, և դրանք նկատելի են շատ ոլորտներում։ Ամենամեծ խնդիրներն ու մարտահրավերները կապված են անվտանգության հետ։ Ադրբեջանն անդադար խախտում է հրադադարի մասին համաձայնագիրը, դրությունը գնալով ավելի վտանգավոր է դառնում, ավելի ծանր սպառազինություն է կիրառվում։ Սա, անկասկած, ազդում է իրավիճակի վրա ու լուրջ մտահոգություն հարուցում։ - Լեռնային Ղարաբաղում շատ անգամ եմ լսել, որ մարդիկ կարող են նախագահին մոտենալ հենց փողոցում և զրուցել իրենց հետաքրքրող հարցերի շուրջ։ Ճի՞շտ է սա։ - Դա ինչ-որ անսովոր մի բան չէ, մարդկանց հետ հանդիպելու և շփվելու շատ հաջող միջոց է։ Նման հանդիպումներն օգնում են ավելի հստակ պատկերացում կազմել, թե ինչպես են աշխատում մեր պետական մարմինները, ինչ խնդիրների հետ են առնչվում մարդիկ։ Նման զրույցները մեծ խթան են հնարավորինս լավ աշխատելու համար։

Կարդալ ավելին 10-25-2015

Ադրբեջանի հավակնությունները ԼՂ հանդեպ զուրկ են որեւէ հիմնավորումից. Սերժ Սարգսյան
Ադրբեջանի հավակնությունները ԼՂ հանդեպ զուրկ են որեւէ հիմնավորումից. Սերժ Սարգսյան

Ադրբեջանի հավակնությունները Լեռնային Ղարաբաղի հանդեպ զուրկ են որեւէ պատմական, իրավական, քաղաքական եւ բարոյական հիմնավորումներից: Այս մասին հոկտեմբերի 23-ին, Երեւանում, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտների երրորդ միջազգային համաժողովի ժամանակ իր ելույթում հայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: ՀՀ նախագահն իր ելույթում, մասնավորապես, ասել է. « Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պայքարում է իր ինքնորոշվելու անքակտելի իրավունքի համար, իրավունքի, որն ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրության եւ այլ միջազգային հիմնարար փաստաթղթերում: Ադրբեջանի հավակնությունները Լեռնային Ղարաբաղի հանդեպ զուրկ են որեւէ պատմական, իրավական, քաղաքական եւ բարոյական հիմնավորումներից: Դարեր շարունակ Լեռնային Ղարաբաղը համառ պայքարի գնով ապացուցել է իր ազատ գոյության իրավունքը: Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում: 1918թ. Ռուսական կայսրության փլուզումից հետո, Անդրկովկասի քաղաքական քարտեզում առաջին անգամ հայտնվեց նոր կազմավորում` Ադրբեջան անունով: Այդ պատճառով, խոսել Լեռնային Ղարաբաղի` Ադրբեջանին պատկանելու մասին միջեւ 1918թ. բացարձակապես տեղին չէ, քանի որ այդպիսի պետություն գոյություն չի ունեցել: Ազգերի Լիգան մերժեց նոր ձեւավորված Ադրբեջանի այդ կազմակերպությունում անդամակցության խնդրանքը՝ իր սահմանների անորոշության պատճառով: Ադրբեջանցիները փորձեցին բռնակցել Ղարաբաղը ռազմական ճանապարհով: 1918-1920թթ. ադրբեջանական ռազմական միավորումներն իրականացրեցին հայկական բնակչության ջարդեր: Միայն 1920թ. մարտին տարածաշրջանի մշակութային կենտրոնում՝ Շուշիում, 40 հազար հայ կոտորվեց եւ արտաքսվեց: Այդ սարսափելի կոտորածը թողեց խորը եւ արնահոսող վերք: Պոետ Հովսեփ Մանդելշտամը գրել է` «այնտեղ բոլոր կողմերից երեւում են քառասուն հազար մահացած պատուհաններ»: 1920թ. Ղարաբաղը՝ հակառակ իր ժողովրդին կամքին, Ռուսաստանի կոմունիստական (բոլշեւիկների) կուսակցության կենտկոմի կովկասյան բյուրոյի, այն է՝ կուսակցական մարմնի որոշմամբ, որը չուներ նման որոշումների ընդունման լիազորություն, ընդգրկվել էր Ադրբեջանի կազմում, ինքնավար մարզի կարգավիճակով: Ավելին` ինքնավար մարզում ընդգրկված չէր Ղարաբաղի ամբողջ տարածքը, ինչի արդյունքում Լեռնային Ղարաբաղը զրկվեց Հայաստանի հետ ընդհանուր սահմանից: 1991թ. հոկտեմբերի 18-ի Անկախության մասին սահմանադրական ակտով Ադրբեջանը անվավեր ճանաչեց իրեն վերաբերող` Սովետական Միության գոյության ժամանակ ընդունված ակտերը: Դրանով իսկ Ադրբեջանը անվավեր ճանաչեց եւ բոլոր ակտերը, որոնք վերաբերում էին Լեռնային Ղարաբաղին: Իսկ թե ինչ ճակատագիր էր սպասվում Ադրբեջանի կազմում Ղարաբաղի հայերին, կարելի է հստակ պատկերացնել սովետական տարիներին նույնպես բռնի ուժով Ադրբեջանի կազմին միացրած հայկական այլ շրջանի՝ Նախիջեւանի օրինակով, իհարկե, այս դեպքում ինքնավար հանրապետության կարգավիճակով , որտեղ համակարգված իրականացվում էր նրա հայկական բնակչության վերացման քաղաքականություն եւ հայկական մշակութային հուշարձանների ոչնչացում: Պետք է նշել, որ լազարյանները ծագումով հենց Նախիջեւանից էին: Սովետական Միության փլուզման օրերին Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, հետեւելով միջազգային իրավունքի նորմերին, համապատասխան ԽՍՀՄ օրենսդրության դրույթներին, հանրաքվեի միջոցով հայտարարեց իր անկախությունը, ճիշտ այնպես, ինչպես Սովետական Միության նախկին հանրապետությունները, ինչպես հենց ինքը՝ Ադրբեջանն է: Իմիջիայլոց, Ադրբեջանում անկախության հանրաքվեն անցկացվել է Ղարաբաղում հանրաքվեից հետո: Այսպիսով, Սովետական Միության փլուզման պահին Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության վարչական տարածքում ձեւավորվել են երկու անկախ եւ իրավահավասար սուբյեկտ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եւ Ադրբեջանի Հանրապետությունը: 100 տարվա ընթացքում երկրորդ անգամ անկախ պետություն ստեղծելու հնարավորություն ստացած Ադրբեջանը կրկնեց 1918թ. փորձը՝ սկսելով ագրեսիվ գործողություն Լեռնային Ղարաբաղի դեմ, ռմբակոծելով խաղաղ քաղաքներ եւ գյուղեր, ջարդելով եւ արտաքսելով հայերին: Ակադեմիկոս Անդրեյ Սախարովը հայերի ջարդը Սումգայիթում, Բաքվում եւ Կիրովաբադում որակեց որպես հայերի նոր ցեղասպանության կազմակերպման փորձ: Հանդիպելով ղարաբաղցիների հերոսական հակամարտությանը եւ ռազմական գործողությունների արդյունքում կորցնելով մի քանի հազար քառակուսի կիլոմետր տարածք եւ ավելի շատ կորուստների սպառնալիքի ներքո Ադրբեջանը ստիպված եղավ սկսել ուղիղ բանակցություններ Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ հրադադարի համաձայնագրի կնքման նպատակով, անցկացվեցին ԼՂ եւ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների միջեւ բազմաթիվ հանդիպումներ, ստորագրվեցին կրակի ժամանակավոր դադարեցման վերաբերյալ համաձայնագրեր, ինչի արդյունքում 1994թ. մայիսին ստորագրվեց Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ անժամկետ հրադադարի եռակողմ համաձայնագիր: Նույն ձեւաչափով 1995թ. փետրվարին ստորագրվեց հրադադարի ռեժիմի ամրապնդման հրամանագիր` ուղղված բանակցային գործընթացի բարենպաստ պայմանների ստեղծմանը: Երկու փաստաթղթերը գործող են առ այսօր, քանի որ անժամկետ են: Այս ամենը վկայում է, որ Ադրբեջանի ղեկավարությունը ճանաչել է Լեռնային Ղարաբաղը առնվազն որպես հակամարտության կողմ: Ինչպես տեսնում ենք, երբ Բաքուն իրականում ցանկանում է որեւէ արդյունքի հասնել ղարաբաղյան խնդրում, ապա անուղղակիորեն բանակցություններ է վարում Լեռնային Ղարաբաղի հետ եւ չի խոչընդոտում Լեռնային Ղարաբաղի ընդգրկմանը բանակցային գործընթացում: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդության ձեւաչափով, միակ կառույցի, որը դրա համար ունի միջազգային մանդատ: Ադրբեջանը մշտապես մերժում է համանախագահների` ինչպես կարգավորման, այնպես էլ վստահության ամրապնդման միջոցների առաջարկները, բանակցություններին հակադրելով Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի եւ Հայաստանի սահմանի իրավիճակի լարվածության աճը, ինչը հանգեցնում է բազմաթիվ զոհերի, այդ թվում խաղաղ բնակչության մեջ: Վերջին շրջանում Ադրբեջանը ծանր հրետանու օգտագործմամբ անցել է իրավիճակի լարման նոր փուլի: Այս գործողություններով Ադրբեջանը ոչ միայն խախտում է խնդրի խաղաղ կարգավորման հիմնարար միջազգային պարտավորությունները` ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից ձեռնպահ մնալը` ամրագրված ՄԱԿ-ի կանոնադրությամբ, Հելսինկյան Եզրափակիչ ակտում, միջազգային իրավունքի սկզբունքների մասին Հռչակագրում եւ այլ փաստաթղթերում, այլեւ խախտում է եռակողմ համաձայնագրի շրջանակներում ընդունած պարտավորությունները` լիովին արհամարհելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների նախագահների բազմաթիվ կոչերը: Իր ապակառուցողական դիրքի արդարացման նպատակով ադրբեջանական կողմը ընտրողաբար հիմնվում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 4 բանաձեւերի վրա, որոնք ընդունվել են 1993թ. թեժ ռազմական գործողությունների ժամանակ` միտումնավոր խեղաթյուրելով այդ բանաձեւերի էությունը: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վերոնշյալ բանաձեւերի նպատակը, դրանց կարեւորագույն պահանջը «ռազմական եւ թշնամական գործողությունների անհապաղ դադարեցումն» էր: Ինչ վերաբերում է հակամարտության կարգավորմանը, ապա համապատասխան բանաձեւում ամրագրված է միանշանակ «շարունակել փնտրել հակամարտության կարգավորման հնարավորություններ Մինսկի գործընթացի համատեքստում», ինչը հերթական անգամ ապացուցում է ադրբեջանական պնդումների անհիմն լինելը: Հենց Ադրբեջանը խափանեց բոլոր չորս բանաձեւերի իրականցումը, չկատարելով դրանց հիմնական պահանջները՝ անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, առանց որի հնարավոր չէր իրականացնել բանաձեւի մյուս դրույթները եւ ՄԱԿ-ի ԱԽ-ի կոչերը: Մայիսի 12-ի զինադադարի համաձայնագիրը ստորագրվել է ՄԱԿ-ի ԱԽ-ի առաջին բանաձեւերի ընդունումից մեկ տարի անց, եւ ՄԱԿ-ի ԱԽ 4-րդ բանաձեւի ընդունումից վեց ամիս հետո: Արդյո՞ք կարելի է դա անհետաձգելի համարել: Հակառակ ՄԱԿ-ի ԱԽ-ի պահանջներին, շրջափակումը, մշտական միջադեպերը, սադրանքները, դիվերսիաները, դիպուկահարների պատերազմը, հակահայկական քարոզչությունը, ռազմատենչ հռետորաբանությունը եւ այլ «թշնամական գործողությունները» առհասարակ չէին դադարում: Ավելին՝ 1993-1994թթ. ձմռանը Ադրբեջանը նախաձեռնեց ամբողջ պատերազմի ընթացքում ամենամասշտաբային հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա: Եթե Ադրբեջանը ուզում էր, որ երեք կողմերը իրականացնեին ՄԱԿ-ի ԱԽ պահանջներն ու բանաձեւերը, ապա ինչու՞ նա նման հարձակում իրականացրեց: Ոչ մի բանաձեւում Հայաստանը նշված չէ, որպես հակամարտության կողմ: Մեր երկրին հասցեագրված կոչերում ասվում էր միայն` «շարունակել ազդեցություն գործադրել» Լեռնային Ղարաբաղի հայերի վրա` հակամարտության ավարտի նպատակով, ինչը Հայաստանը լիովին իրականացրել է: Ավելին, բանաձեւերում Լեռնային Ղարաբաղը ճանաչվել էր հակամարտության կողմ: Եվ բանաձեւերում «ուղիղ շփումներ» հաստատելու կոչերի ներքո համապատասխանաբար հասկացվում էին շփումներ Բաքվի եւ Ստեփանակերտի միջեւ: Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ բանակցություններ վարելուց հրաժարվելը հանդիսանում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւի խախտում, սակայն` ոչ վերջինը: Այս ցուցակը կարելի է շարունակել: Բանաձեւը նույնպես պահանջում է «վերականգնել շրջանի տնտեսական, տրանսպորտային եւ էներգետիկ կապերը»: Ինչպես արդեն նշել եմ, հակամարտության սկզբից Ադրբեջանը եւ Թուրքիան իրականացնում են Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի Հանրապետության շրջափակում: Ադրբեջանի ղեկավարությունը հայտարարում է, որ դա Բաքվի արտաքին քաղաքականության առաջնայնությունն է: Անվտանգության խորհուրդը նաեւ կոչ է անում «ապահովել տարածաշրջանում, մասնավորապես` հակամարտությունում ներգրավված բոլոր շրջաններում մարդասիրական օգնության տրամադրման միջազգային գործունեության անարգել ապահովումը», սակայն Ադրբեջանը արգելափակում է միջազգային մարդասիրական կազմակերպությունների գործունեությունը Լեռնային Ղարաբաղում: Վերոնշվածից ակնհայտ է, որ հենց Ադրբեջանի իշխանությունները չեն կատարել ՄԱԿ-ի ԱԽ-ի հիմնական պահանջները, այդուհանդերձ անամոթաբար հիմնվում են այդ բանաձեւերի վրա, համատեքստից դուրս ընտրողաբար մեկնաբանում դրանց առանձին դրույթները:

Կարդալ ավելին 10-24-2015

Նախագահը մասնակցել է «Ճանաչենք մեր երկիրը» երիտասարդական արշավին
Նախագահը մասնակցել է «Ճանաչենք մեր երկիրը» երիտասարդական արշավին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 24-ին մասնակցել է «Ճանաչենք մեր երկիրը» երիտասարդական արշավին՝ Մխիթարաշեն-Քարին տակ երթուղով: ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ արշավի մասնակիցները Քարին տակ գյուղում ծաղիկներ են դրել Արցախյան հերոսամարտում զոհված ազատամարտիկների հուշակոթողին: Երկրի ղեկավարը կարեւորել է երիտասարդների դերը երկրի կյանքում՝ նշելով, որ հայրենասեր եւ բազմակողմանի գիտելիքներով զինված երիտասարդությունը հայրենիքի սահմանները պաշտպանող ու նրա ապագան կերտող ամենաակտիվ զանգվածներից է, եւ պետությունը այսուհետ էլ ուշադրության կենտրոնում է պահելու երիտասարդությանն առնչվող հիմնախնդիրները:

Կարդալ ավելին 10-24-2015

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Հայաստանի բանակը լիովին ունակ է ապահովելու երկրի անվտանգությունը
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Հայաստանի բանակը լիովին ունակ է ապահովելու երկրի անվտանգությունը

Հայաստանի զինված ուժերը լիովին ունակ են ապահովելու իրենց երկրի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը: «Բաղրամյան» զորավարժարանում այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հավաքական անվտանգության Պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան` պատասխանելով հարցին, թե ինչու ՀԱՊԿ-¬ն չի միջամտում սահմանին տիրող իրավիճակին: «Ես կարծում եմ, որ Հայաստանի բանակն ունի բոլոր հնարավորությունները երկրի անվտանգությունը, կայունությունը եւ տարածքային ամբողջականությունն ապահովելու համար»,¬ ասաց նա: Հարցին, թե որ պահին ՀԱՊԿ¬-ն կմիջամտի, Բորդյուժան պատասխանեց, որ Կազմակերպությունը միջամտում է այն դեպքերում, երբ ՀԱՊԿ անդամ պետություններից մեկն ի զորու չի լինում ապահովել սեփական անվտանգությունը եւ կայունությունը երկրում: «Այստեղ կարեւոր է նաեւ այն հանգամանքը, որ պետությունը պետք է անձամբ դիմի ՀԱՊԿ-ին` օգնության խնդրանքով: Եթե պետությունը դիմում է նման խնդրանքով, Հավաքական անվտանգության խորհուրդը քննարկում է այդ երկրին օգնություն տրամադրելու հարցը: Դա կարող է լինել քաղաքական, ֆինանսական, կամ ռազմական օգնություն: Ամեն ինչ կախված է Անվտանգության խորհրդի որոշումից, բայց հիմքում այն կարեւոր հանգամանքն է, որ պետք է պետությունն անձամբ օգնության խնդրանքով դիմի»,¬ -հավելեց նա:

Կարդալ ավելին 10-07-2015

Սեյրան Օհանյանն ու Նիկոլայ Բորդյուժան գոհ են «Անխախտելի եղբայրություն 2015» զորավարժություններից
Սեյրան Օհանյանն ու Նիկոլայ Բորդյուժան գոհ են «Անխախտելի եղբայրություն 2015» զորավարժություններից

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան գոհ են «Անխախտելի եղբայրություն 2015» զորավարժություններից: Սեյրան Օհանյանի խոսքով, առաջադրված խնդիրները հաջողությամբ կատարվել են: Նա հիշեցրեց, որ այդպիսի զորավարժություն Հայաստանում առաջին անգամ է անցկացվում: Նախարարը նաեւ հիշեցրեց տարածաշրջանում տիրող բարդ ռազմաքաղաքական իրադրության մասին՝ այդ համատեքստում նշելով խաղաղության պահպանման կարեւորությունը: Նիկոլայ Բորդյուժան եւս գոհունակություն հայտնեց կայացած զորավարժությունների առիթով եւ նշեց, որ ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհուրդը հատուկ նշանակություն է տալիս կազմակերպության ուժային համակարգի զարգացմանն ու արդյունավետության բարձրացմանը: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հավելեց, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը մեծ աշխատանք է իրականացրել, այդ թվում՝ տարբեր պետությունների ստորաբաժանումների ժամանման եւ տեղակայման կազմակերպման հարցում: Նշենք, որ զորավարժություններն անցկացվում էին սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 4-ը: Դրանց մասնակցում էր ՀԱՊԿ անդամ-պետություններից 600 ներկայացուցիչ եւ 50 միավոր տեխնիկա:

Կարդալ ավելին 10-07-2015

Ադրբեջանը ստանձնել է զինադադարի խախտման պատասխանատվությունը. Նալբանդյան
Ադրբեջանը ստանձնել է զինադադարի խախտման պատասխանատվությունը. Նալբանդյան

Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողները հստակ հայտարարություն են արել, որում կողմերին կոչ են անում համաձայնել Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանի, ինչպես նաեւ Ղարաբաղի եւ Ադրբեջանի շփման գծի երկայնքով տեղի ունեցող միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծմանը,-«Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։ Նրա խոսքով, ինչպես Հայաստանը, այնպես էլ Ղարաբաղը արդեն մի քանի տարի է՝ հայտարարում են, որ համաձայն են նման մեխանիզմի ստեղծմանը, իսկ Ադրբեջանը միշտ հրաժարվում է։ «Այս անգամ կողմերին հստակ կոչ է արվել իրենց համաձայնությունը տալ, եւ Հայաստանը դրականորեն է պատասխանել։ Այո, մենք համաձայն ենք քննարկել այդ մեխանիզմի ստեղծման մանրամասները, մինչդեռ Ադրբեջանը, ըստ էության, դարձյալ հրաժարվեց։ Իրականությունն այն է, որ նման մեխանիզմ ստեղծելուց հրաժարվելով՝ Ադրբեջանը պատասխանատվություն է ստանձնում սահմանային միջադեպերի եւ հրադադարի խախտման դեպքերի համար»,-նշել է Հայաստանի արտգործնախարարը։ Ինչպես նշել է Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը, կարգավորման այլ ճանապարհ չկա․ «Բանակցային գործընթացը պիտի շարունակվի, որովհետեւ այլընտրանք չունի»։ Նախարարը միաժամանակ հիշեցրել է, որ միջնորդները, որոնք ավանդաբար փորձում են չեզոք հայտարարություններ անել, ստիպված են եղել անմիջականորեն նշել Ադրբեջանի խախտումները, ինչից հետո Բաքուն անցել է կարմիր գիծը։ «Ընթացիկ տարվա հունվարին թիրախային եւ հստակ հայտարարություններ եղան, որոնցում Ադրբեջանին ուղղված կոչ կար՝ ձեռնպահ մնալ համանախագահողներին քննադատելուց եւ շարունակել բանակցային գործընթացը։ Նաեւ կոչ կար վերջ դնել հրադադարի խախտումներին, եւ դա ուղղակի թիրախային կոչ էր։ Միջազգային հանրությունը արդեն լավ գիտի, թե ով է խախտողը եւ հրաշալիորեն տեղեկացված է, թե ով է հրաժարվում այնպիսի մեխանիզմներ ստեղծել, որոնք կծառայեն ոչ միայն հետաքննությանը, այլեւ միջադեպերի կանխարգելմանը »,-ավելացրել է նախարար Նալբանդյանը։ Նրա խոսքով, շուտով տեղի կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների հերթական այցը տարածաշրջան։ Բացի այդ, կողմերը քննարկում են նախարարների մակարդակով եւ միջազգային միջնորդների մասնակցությամբ բանակցությունների հերթական փուլի կազմակերպումը։ Անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման հեռանկարներին, Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը մշտապես կողմ է եղել ամենաբարձր մակարդակի հանդիպումներին, այդ թվում՝ նախագահների միջեւ, սակայն նման հանդիպումները անհրաժեշտ է նախապատրաստել եւ «թե այդ կարգի հանդիպումներ, թե այլ հանդիպումներին չեն նպաստում հրադադարի խախտումներն ու լարվածության ավելացումը, որի պատճառն Ադրբեջանն է»:

Կարդալ ավելին 10-02-2015

Մեր անվտանգության երաշխավորը ոչ թե ՀԱՊԿ-ն է, այլ մեր հավաքական ուժը. Արթուր Աղաբեկյան
Մեր անվտանգության երաշխավորը ոչ թե ՀԱՊԿ-ն է, այլ մեր հավաքական ուժը. Արթուր Աղաբեկյան

ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը Tert.am-ի հետ զրույցում ասում է, որ Հայաստանի անվտանգության թիվ մեկ երաշխավորը ոչ թե ՀԱՊԿ-ն է, այլ մեր հավաքական ուժը: Ինչպես և ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը, Արթուր Աղաբեկյանը ևս դժգոհ է, որ մեր սահմանին կատարվող իրադարձությունների կապակցությամբ ՀԱՊԿ-ն որևէ հայտարարություն չի անում: - Պարո՛ն Աղաբեկյան, ՀՀ ԶՈՒ շտաբի պետ Յուրի Խաչատուրովը դժգոհել էր, որ անշուշտ, ցանկալի կլիներ, որ ՀԱՊԿ անդամ երկրները Ադրբեջանի հարձակումների առնչությամբ ավելի ակտիվ լինեին, մինչդեռ, մեջբերում ենք, «առայժմ, ցավոք, լուրջ արձագանք չկա»: Կիսու՞մ եք այդ կարծիքը: - Գլխավոր շտաբի պետը շատ ճիշտ ձևակերպում է տվել: Մի բան է, երբ հասարակական կարծիք է ձևավորվում, որ Հայաստանի դեմ ագրեսիայի հաջորդ օրն իսկ ՀԱՊԿ-ի ուժերը պետք է իրենց վրա վերցնեն Հայաստանի ռազմական անվտանգության խնդիրը, բայց մյուս կողմից, անգամ որպես ռազմաքաղաքական դաշինք, ՀԱՊԿ-ը պարտավոր է իր գնահատականը տալ այն ամենին, ինչն այսօր տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության սահմաններում: Եվ այս առումով, իսկապես իրավացի է ՀՀ ԶՈԻ գլխավոր շտաբի պետը: - Նաև վերջին շրջանում ռուս փորձագիտական շրջանակների կողմից նշվելով, թե կազմակերպությունն իր դերը կկատարի հայկական զինուժի պաշտպանողունակությունը բավարար մակարդակի հասցնելու գործում, նաև ընդգծվեց, որ Հայաստանի ռազմական դոկտրինում գրված է, որ «Հայաստանի Հանրապետությունը արտաքին ագրեսիայի` հարձակման դեպքում նախևառաջ, պետք է անսա սեփական ուժերի վրա»: Իրո՞ք այդպես է նախատեսված, որովհետև մինչև հիմա ասում էին, այ, որ Հայաստանի վրա հարձակվեն, նոր, հիմա պարզվում է, որ մեջբերվում է մեր դոկտրինը: - Մեր դոկտրինը մշակվել է ճիշտ ժամանակին և մեր դոկտրինը վերջնական տեսքով` որպես ռազմավարական փաստաթուղթ ներկայացվել է հենց այն շրջանում, երբ արդեն տեսանելի էին մեր ոչ բարեկամ հարևանների գործողությունները: Այդ առումով, մեր դոկրտինն արտացոլում է այն տրամադրությունը, որ պետք է ապավինենք մեր ուժին, իսկ եթե ՀԱՊԿ անդամ պետությունների փորձագետները հղում են անում մեր դոկտրինին, կարծում եմ` նրանք այդ հղումը անելուց նաև պետք է իրենց կարծիքը հայտնեն ՀԱՊԿ-ի գործողությունների ու դիրքորոշման վերաբերյալ: -Այս ամենից կարելի՞ է եզրակացնել, որ ՀԱՊԿ-ը, որպես անվտանգության համակարգ, կորցրել է իր ֆունկցիոնալ նշանակությունը: -Ես այդպիսի ձևակերպում չէի անի, թե՛ ՀԱՊԿ-ը, թե՛ ՆԱՏՕ-ն ռազմաքաղաքական կառույցներ են: Իսկ ռազմաքաղաքական կառույցներում ձեռք բերված համաձայնությունները գործում են միայն փոխադարձ շահի առկայության պայմաններում և այդ առումով` չի կարելի ՀԱՊԿ-ը դիտարկել մեր երկրի անվտանգության թիվ մեկ երաշխավորը: Այ, երբ մեր հասարակությունը, քաղաքական գործիչները, մեր իշխանությունը, միայն ու միայն բարձրաձայնենք, որ թիվ մեկ երաշխավորը մենք ենք, մեր հավաքական ուժն է, ապա թե՛ ՀԱՊԿ-ն իր հստակ տեղը կունենա մեր հասարակության մեջ, թե՛ ՆԱՏՕ-ն, թե՛ երկկողմ միջպետական համաձայնագրերը, որոնք մեր կյանքում ֆիքսել ենք անկախության տարիներից ի վեր:

Կարդալ ավելին 10-02-2015

Հաջողությունների կարելի է հասնել միայն ԶՈՒ առջև ծառացած խնդիրների հետևողական աշխատանքի արդյունքում. Ս. Օհանյան
Հաջողությունների կարելի է հասնել միայն ԶՈՒ առջև ծառացած խնդիրների հետևողական աշխատանքի արդյունքում. Ս. Օհանյան

Հատկապես նման իրավիճակում հայկական զինված ուժերում հաջողությունների կարելի է հասնել միայն զինված ուժերի առջև ծառացած խնդիրների հետևողական իրականացմանը նպատակաուղղված հմուտ, գրագետ, բանիմաց հրամանատարական կազմի համապատասխան աշխատանքի արդյունքում: ՊՆ լրատվական ծառայության հաղորդմամբ՝ այսօր ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցած պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստի ժամանակ ասել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն՝ անդրադառնալով ներկայիս աշխարհաքաղաքական և տարածաշրջային իրադարձությունների զարգացման ընթացքին: Նիստի ժամանակ անդրադարձ է կատարվել արհեստավարժ սերժանտական համակարգի ներկայիս վիճակին, հրամատարական պատրաստության գործող ծրագրերի, դրանց կատարելագործման և առավել նպատակային դարձնելու հարցերին: Ամփոփելով նիստի աշխատանքները և ի մի բերելով զեկույցներում հնչած փաստերն ու հետևությունները` նախարար Սեյրան Օհանյանը զինված ուժերի մարտունակության առավել բարձրացման առումով ևս մեկ անգամ կարևորել է սպաների մասնագիտական պատրաստության գործընթացի արդյունավետ կազմակերպման անհրաժեշտությունը:

Կարդալ ավելին 09-25-2015

Ամփոփվել են ՏԻՄ ընտրությունների վերջնական արդյունքները
Ամփոփվել են ՏԻՄ ընտրությունների վերջնական արդյունքները

2015թ. սեպտեմբերի 13-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցել է Արցախի Հանրապետության ընտրողների 55,9 %-ը կամ 52 787 ընտրող: Այս ցուցանիշը 2011թ. ՏԻՄ ընտրությունների համապատասխան ցուցանիշին հարաբերականորեն զիջում է ընդամենը 0,7 %-ով: Ընտրություններ, ընդ որում` հերթական և արտահերթ, անցկացվել են հանրապետության համայնքների գրեթե 91 %-ում (139 համայնքում` միաժամանակ համայնքի ղեկավարի և ավագանու, 5-ում՝ միայն համայնքի ղեկավարի և 63-ում միայն ավագանու անդամների ընտրություններ): Ընտրությունների անցկացման հիմք են հանդիսացել ԼՂՀ կառավարության 2015թ. հունիսի 29-ի N 396-Ն և N 397-Ն, 2015թ. հուլիսի 11-ի N 449-Ն որոշումները: Դրանց հիման վրա ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ս.թ. հուլիսի 20-ին հաստատել է ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը, համակարգել և իրականացրել այդ աշխատանքները` 8 տարածքային և 252 տեղամասային ընտրական հանձնաժողովների, շահագրգիռ գերատեսչությունների հետ համատեղ: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու համար գրանցվել են համայնքի ղեկավարի 240 և համայնքի ավագանու անդամի 1241 թեկնածուներ: Առաջադրումներն իրականացվել են հիմնականում ինքնաառաջադրման կարգով: Միայն Ստեփանակերտի քաղաքային համայնքի ղեկավարի մեկ թեկնածու առաջադրել է Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցությունը: Ընտրություններին մասնակցել են 144 համայնքներում գրանցված համայնքի ղեկավարի 235 (71 համայնքում` 1-ական, 59-ում՝ 2-ական, 11-ում՝ 3-ական, 2-ում՝ 4-ական և 1-ում 5 թեկնածու) և 202 համայնքներում գրանցված համայնքի ավագանու անդամի 1235 թեկնածուներ: Ընտրված 144 համայնքի ղեկավարներից 103-ը կամ ընտրվածների 71,5 %-ը գործող համայնքի ղեկավարներ են: Չեն վերընտրվել 22 համայնքների գործող համայնքի ղեկավարներ: Ընտրված համայնքի ղեկավարներն ըստ կուսակցական պատկանելության ունեն հետևյալ բաշխվածությունը. <<Ազատ հայրենիք>> կուսակցություն` 36 մարդ կամ ընտրվածների 25%-ը, Արցախի Ժողովրդավարական Կուսակցություն`16 մարդ կամ ընտրվածների 11,1 %-ը, <<Հայ Հեղափոխական Դաշնակցություն>> կուսակցություն`14 մարդ կամ ընտրվածների 9,7%-ը, Անկուսակցական` 78 մարդ կամ ընտրվածների 54,2 %-ը: Նորընտիր համայնքի ղեկավարների մեծ մասը` 96,5%-ը (139 մարդ) արական սեռի ներկայացուցիչներ են: ԼՂՀ ընտրական օրենսգրքի 128-րդ պահանջներին համապատասխան` տվյալ համայնքի ընտրողների թվի հաշվառմամբ, հանրապետության 202 համայնքներում ավագանու անդամների թեկնածուներից ընտրվել են 1023-ը, ընդ որում` ըստ նրանց կուսակցական պատկանելության պատկերը հետևյալն է. <<Ազատ հայրենիք>> կուսակցություն` 172 մարդ կամ ընտրվածների 16,8 %-ը, Արցախի Ժողովրդավարական Կուսակցություն`26 մարդ կամ ընտրվածների 2,5%-ը, <<Հայ Հեղափոխական Դաշնակցություն>> կուսակցություն`22 մարդ կամ ընտրվածների 2,2%-ը, Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցություն` 6 մարդ կամ ընտրվածների 0,6 %-ը, Անկուսակցական` 796 մարդ կամ ընտրվածների 77,8 %-ը: Ընտրված համայնքի ավագանու անդամների 12,5 %-ը (128 մարդ) իգական սեռի ներկայացուցիչներ են: ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով

Կարդալ ավելին 09-20-2015

«Ազատ հայրենիք»-ը կրկին առաջատարն է
«Ազատ հայրենիք»-ը կրկին առաջատարն է

Սեպտեմբերի 13-ին Արցախում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում հաջողության հասած թեկնածուների մեծ մասը «Ազատ հայրենիք» կուսակցությունից են։ Ինչպես «Արցախպրես»-ին հայտնեցին ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից, «Ազատ հայրենիք» կուսակցությունից համայնքի ղեկավար է ընտրվել 36 մարդ կամ ընտրվածների 25%-ը, Արցախի Ժողովրդավարական Կուսակցություն`16 մարդ կամ ընտրվածների 11,1 %-ը, «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն`14 մարդ կամ ընտրվածների 9,7%-ը, Անկուսակցական` 78 մարդ կամ ընտրվածների 54,2 %-ը: Նորընտիր համայնքի ղեկավարների մեծ մասը` 96,5%-ը (139 մարդ) արական սեռի ներկայացուցիչներ են: ԼՂՀ ընտրական օրենսգրքի 128-րդ պահանջներին համապատասխան` տվյալ համայնքի ընտրողների թվի հաշվառմամբ, հանրապետության 202 համայնքներում ավագանու անդամների թեկնածուներից ընտրվել են 1023-ը, ընդ որում` ըստ նրանց կուսակցական պատկանելության այստեղ ևս «Ազատ հայրենիք»-ը անվիճելի առաջատարն է: Մասնավորապես .«Ազատ հայրենիք» կուսակցությունից ավագանու անդամի թեկնածու է ընտրվել 172 մարդ կամ ընտրվածների 16,8 %-ը, Արցախի Ժողովրդավարական Կուսակցություն`26 մարդ կամ ընտրվածների 2,5%-ը, «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն`22 մարդ կամ ընտրվածների 2,2%-ը, Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցություն` 6 մարդ կամ ընտրվածների 0,6 %-ը, Անկուսակցական` 796 մարդ կամ ընտրվածների 77,8 %-ը: Ընտրված համայնքի ավագանու անդամների 12,5 %-ը (128 մարդ) իգական սեռի ներկայացուցիչներ են: Նշենք, որ սույն թվականի մայիսի 3-ին կայացած խորհրդարանական ընտրություններում «Ազատ հայրենիք» կուսակցությունը համամասնական ընտրակարգով ստացել է ընդհանուր ձայների 47,7 տոկոսը:

Կարդալ ավելին 09-18-2015

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեռնային Ղարաբաղի Անկախության տոնի առթիվ
Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեռնային Ղարաբաղի Անկախության տոնի առթիվ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեռնային Ղարաբաղի Անկախության տոնի առթիվ: ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Նախագահի ուղերձում ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ ձեզ Լեռնային Ղարաբաղի անկախության տոնի առթիվ: Արցախի անկախության օրը համայն հայության մեծ տոնն է, բայց առաջին հերթին ձեր` արցախցիներիդ տոնն է: 1991 թվականի նվիրական այս օրը`անկախության հռչակմամբ բռնության ու բռնապետության ճիրաններից, ազգային ու կրոնական խտրականության, հալածանքների ու ջարդերի, ստի, կեղծիքի ու հակահայկական ռասիստական քարոզչության ճիրաններից դուրս բերվեց հայության տառապյալ, բայց նաև հերոսական հատվածներից մեկը: Եվ դա արեցիք դուք: Այդ պատմական քայլով ոչ թե ավարտվեց, այլ նոր հանգրվան թևակոխեց բոլորիս պայքարը հանուն սեփական տանն արժանապատվորեն ապրելու իրավունքի, հանուն մարդկային ու ազգային իրավունքների: Արցախցին կռվի դաշտում պաշտպանեց իր և իր զավակների կյանքը, փրկեց իր և իր զավակների ապագան: 2015 թվականին` Մեծ եղեռնի 100-ամյակի տարում, երբ մենք ոգեկոչում ենք մեր արդեն սրբադասված նահատակների հիշատակը, ազատ, նորոգ ու հպարտ Արցախը նոր` ավելի խոր իմաստ ու արժեք է ստանում բոլորիս համար: Սիրելի՛ հայրենակիցներ, Օր օրի աշխարհում ավելի ստվարանում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և նրա ժողովրդի բարեկամների շարքերը: Օր օրի բարձրանում է ազատության ու ժողովրդավարության ճանապարհով անշեղորեն ընթացող Արցախի միջազգային հեղինակությունը: Դա արդյունքն է ձեր արդար ու ստեղծագործ աշխատանքի, պետականաշինության և բանակաշինության ասպարեզներում ձեր արձանագրած հաջողությունների: Կրկին շնորհավորում եմ այս փառապանծ տոնի առթիվ` կրկնելով հին ու իմաստուն կարգախոսը. «Ազատությունը չունի այլընտրանք»»:

Կարդալ ավելին 09-03-2015

Միասնաբար մենք անպայման կհասնենք համազգային նպատակների իրականացմանը. ԼՂՀ նախագահ
Միասնաբար մենք անպայման կհասնենք համազգային նպատակների իրականացմանը. ԼՂՀ նախագահ

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության օրվա առթիվ: Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ Նախագահի ուղերձում ասված է. «Սիրելի հայրենակիցներ, Իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Արցախի Հանրապետության օրվա առթիվ, տոն, որն առանձնահատուկ կարեւորություն ունի մեր ժողովրդի կյանքում: 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության ծնունդով հայ ժողովուրդն ունեցավ ազատ եւ անկախ երկու պետություն, իրականություն դարձավ դարեր շարունակ փայփայած, բազում փորձությունների միջով անցած եւ մինչեւ մեր օրերը հասած նրա երազանքը: Դա իր հողի վրա տիրոջ իրավունքով ապրելու եւ սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու սովորական մարդկային ձգտումն է, որը, բնականաբար, հատուկ է յուրաքանչյուր ազգի: Համախմբվելով եւ միատեղելով մեր ուժերը` պատերազմի դաշտում պաշտպանեցինք մեր ազգային արժանապատվությունն ու ժողովրդի ապագան, այսօր էլ կառուցում ենք ժողովրդավարական պետություն` միջազգային հանրության լիիրավ անդամ դառնալու հայտ ներկայացնելով աշխարհին: Դա դժվարին, բայց եւ պատվաբեր ուղի է, որը մենք անցնում ենք Հայաստանի եւ Սփյուռքի մեր քույրերի ու եղբայրների հետ ձեռք ձեռքի տված: Այդպես միասնաբար մենք կյանքի կկոչենք շատ ու շատ ծրագրեր եւ անպայման կհասնենք համազգային նպատակների իրականացմանը: Թանկագին հայրենակիցներ, Մեկ անգամ եւս շնորհավորում եմ ձեզ պետական այս նշանակալի տոնի առթիվ եւ մաղթում խաղաղություն ու բարգավաճում ձեր ընտանիքներին եւ բոլորիս համար թանկ ու նվիրական Արցախի Հանրապետությանը»:

Կարդալ ավելին 09-03-2015

Բակո Սահակյանն օգոստոսի 28-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ
Բակո Սահակյանն օգոստոսի 28-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ

Օգոստոսի 28-ին նախագահ Բակո Սահակյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում ընգրկված էին ԼՂՀ հռչակման 24-րդ տարեդարձի տոնակատարության միջոցառումների նախապատրաստման ընթացքի եւ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին հարցերը: Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ զեկույցներով հանդես են եկել ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը եւ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը: Քննարկված հարցերի վերաբերյալ երկրի ղեկավարը կոնկրետ հանձարարականներ է տվել ԼՂՀ կառավարությանը եւ համապատասխան կառույցներին՝ աշխատանքները պատշաճ իրականացնելու ուղղությամբ:

Կարդալ ավելին 08-29-2015

ԼՂՀ պաշտպանության նոր նախարար է նշանակվել
ԼՂՀ պաշտպանության նոր նախարար է նշանակվել

Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 15-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն ազատվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար ու պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից: ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ նույն օրը երկրի ղեկավարը ստորագրել է հրամանագիր` գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար ու պաշտպանության բանակի հրամանատար նշանակելու մասին: Նախագահի մեկ այլ հրամանագրով` Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների համար գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը պարգեւատրվել է «Գրիգոր Լուսավորիչ » շքանշանով։ Հունիսի 17-ին նախագահ Սահակյանն այցելել է ԼՂՀ պաշտպանության նախարարություն եւ բանակի հրամանատարական կազմին ներկայացրել նորանշանակ նախարար Լեւոն Մնացականյանին: Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել պաշտպանության նախկին նախարար Մովսես Հակոբյանին՝ իրականացված ծավալուն աշխատանքի համար, ընդգծելով, որ նրա հրամանատարության տարիներին պաշտպանության բանակի մարտունակությունը հասել է նոր մակարդակի, լուծում է տրվել բազմաթիվ խնդիրների: Բակո Սահակյանը վստահությամբ նշել է, որ Մովսես Հակոբյանը կշարունակի իր հարուստ փորձն ու գիտելիքները ներ դնել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի նոր պատասխանատու պաշտոնում: Խոսելով նորանշանակ նախարարի մասին` երկրի ղեկավարը նշել է, որ Լեւոն Մնացականյանը հարուստ փորձ, բանակում մեծ հեղինակություն եւ հարգանք վայելող, խոր գիտելիքներ ունեցող գեներալներից է, ով զբաղեցրած բոլոր պաշտոններում լավագույնս է դրսեւորել իրեն : Արցախի Հանրապետության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը համոզմունք է հայտնել, որ Լեւոն Մնացականյանը նույն եռանդով կաշխատի նաեւ որպես պաշտպանության նախարար ու պաշտպանության բանակի հրամանատար՝ իր ողջ կարողություններն ուղղելով բանակի զորացման եւ դրա մարտունակության շարունակական բարձրացմանը: Հանդիպմանը ներկա էին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, պաշտոնատար այլ անձինք:

Կարդալ ավելին 06-17-2015

Կկարողանանք Արցախը դարձնել միջազգային իրավունքի լիարժեք սուբյեկտ. Սերժ Սարգսյան
Կկարողանանք Արցախը դարձնել միջազգային իրավունքի լիարժեք սուբյեկտ. Սերժ Սարգսյան

Հայաստանը շարունակելու է Ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման ուղղությամբ համախմբված գործունեությունը։ ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ այդ մասին ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Վաշինգտոնի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ։ Հանրապետության նախագահը հանդիպում է ունեցել ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որտեղ հանդես է եկել ողջույնի խոսքով եւ պատասխանել ներկաներին հետաքրքրող հարցերին: «Պատմությունը շարունակում է գրել իր էջերը, եւ անցած ապրիլը նոր էջ գրեց մեր պատմության մեջ, երբ մենք միահամուռ ջանքերով ոգեկոչեցինք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը՝ աշխարհին հղելով մեր «այլեւս երբեք» կոչը: Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի բարձունքից շուրջ 65 օտարերկրյա պատվիրակությունների, պետությունների ղեկավարների մասնակցությամբ մենք ամրագրեցինք՝ Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման հարցն այլեւս մարդու իրավունքների համաշխարհային քաղաքականության անօտարելի մասն է: Պատմության ընթացքում մենք միշտ էլ զգացել ենք մեր բարեկամների աջակցությունը, որը դրսեւորվել է ամենատարբեր ձեւերով: Մեծ եղեռնի 100-րդ տարելիցը դարձավ մի նոր էջ միջազգային հանրության զորակցության առումով. Հունաստանի եւ Կիպրոսի խորհրդարանները քրեականացրին Հայոց ցեղասպանության ժխտումը, Ավստրիայի, Բոլիվիայի, Չիլիի եւ Լյուքսեմբուրգի խորհրդարանները ճանաչեցին այն, Եվրոպական խորհրդարանը եւ Ռուսաստանի պետական դուման դատապարտող բանաձեւեր ընդունեցին, իսկ Գերմանիայի Նախագահի շրջադարձային ելույթը՝ սեփական պատմությանն առերեսվելու խիզախության կոչով, ուղենիշ դարձավ աշխարհն ավելի արդար եւ ավելի անվտանգ դարձնելու նպատակ ունեցող ներկա ու ապագա առաջնորդների համար: Բազմաթիվ բանաձեւեր եւ հայտարարություններ ընդունեցին միջազգային ամենատարբեր կառույցներ եւ կազմակերպություններ, այդ թվում նաեւ քաղաքական ուժեր, ինչն ուղղակի աննախադեպ էր: Ես նկատի ունեմ Եվրոպայի ամենաազդեցիկ քաղաքական ուժի՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության կողմից Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը եւ նաեւ կոչը իր կուսակիցներին, պաշտոնատար անձանց՝ սեփական խորհրդարաններում այս հարցն առաջ մղել: Անշուշտ, բացառիկ էր ապրիլի 12-ին Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից մատուցված պատարագը, որն իր հզորությամբ ու դատապարտման ուղերձով սթափեցնող եղավ շատ-շատերի համար: Եվ ես խորապես համոզված եմ, որ այդ միջոցառումը միայն Հայոց ցեղասպանության ճանաչում չէր, այլ հայ ժողովրդի վաստակի գնահատումն էր, հայ ժողովրդի՝ համաշխարհային քաղաքակրթության մեջ ներդրում ունենալու փաստի գիտակցումը: Իհարկե, մեզ համար նաեւ շատ կարեւոր է, որ այս շարքը լրացվելու է Վաշինգտոնի Մայր տաճարում կայանալիք միջկրոնական աղոթքով, ինչպես նաեւ ապագայում նախատեսված այլ միջոցառումներով»,- նշել է Սարգսյանը: Նրա խոսքով, անցնող ապրիլը նշանավորվեց եւս երկու աննախադեպ միջոցառումներով՝ աննախադեպ իրադարձությամբ. Հայաստանում մեկնարկեց «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ համաժողովը, որին մասնակցեցին աշխարհի ամենատարբեր անկյուններից Հայաստան ժամանած 600-ից ավելի գիտնական, հասարակական գործիչ, լրագրող, խորհրդարանական եւ, իհարկե, միջազգային կառույցների ներկայացուցիչներ: «Այնուհետեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում քույր եկեղեցիների առաջնորդների, հյուրերի եւ աշխարհասփյուռ հայորդիների մասնակցությամբ սրբադասվեցին մեր նահատակները: Նրանք այլեւս նահատակներ չեն, այլ սրբեր, ովքեր միշտ աջակից են լինելու մեր պայքարին: Մեր 100-ամյա պայքարի ճանապարհին մենք մշտապես զգացել ենք ԱՄՆ-ի աջակցությունը, եւ այսօր էլ ձեր երկարամյա ու հետեւողական ջանքերի շնորհիվ ԱՄՆ-ը Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման կենտրոններից մեկն է: ԱՄՆ 44 նահանգներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Միացյալ Նահանգների ամբողջ տարածքով կանգնած են մեր անմեղ զոհերի հիշատակը վառ պահող բազմաթիվ հուշարձաններ: Մենք, անշուշտ, շարունակելու ենք Ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման ուղղությամբ համախմբված գործունեությունը, եւ ես վստահ եմ, որ արդեն տեսանելի է այն օրը, երբ հասնելու ենք մեր նպատակին»,- ասել է նախագահը: «Անկասկած, իրավացի էր մեծ հումանիստ Անատոլ Ֆրանսը, երբ ասում էր որ Հայաստանը վերջին շունչն է փչում, բայց կվերածնվի: Այն մի փոքր արյունը, որ դեռ մնում է, ինչպես նա էր ասում, շատ թանկագին է, ու դրանից մի հերոսական սերունդ է ծնվելու: Այն ժողովուրդը, որ չի ուզում մեռնել, երբեք չի մեռնի: Ու ծնվեց այդ հերոսական սերունդը, այն սերունդը, որ անկախություն կերտեց, այն սերունդը, որ ազատագրեց Լեռնային Ղարաբաղը եւ այն սերունդը, որ այսօր լծվել է Հայաստանի շենացման գործին: Անշուշտ, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը շարունակում է լինել մեր ամենաառաջնային հարցերից մեկը: Հայաստանի դիրքորոշումը եղել եւ մնում է միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա խնդրի խաղաղ կարգավորումը՝ համահունչ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ համանախագահող երկրների դիրքորոշմանը: Ես շատ ուրախ եմ, որ Արցախի պետականաշինության գործին արդեն սատարել են ԱՄՆ հինգ նահանգներ, եւ սա ամբողջովին ձեր աշխատանքի արդյունքն է: Շնորհակալ եմ ձեզ դրա համար»,- ասել է Սարգսյանը: «Անկախ որեւէ հանգամանքից՝ վստահ եմ, որ մեր համակարգված աշխատանքի շնորհիվ մենք կկարողանանք Արցախը դարձնել միջազգային իրավունքի եւ հարաբերությունների լիարժեք սուբյեկտ: Այն արդեն կայացած պետություն է՝ իր ինստիտուտներով, ժողովրդավարական ընտրությունների փորձով, եւ դա անդառնալի գործընթաց է: Մեր հաջորդ նպատակն է՝ Հայաստանը տնտեսապես կայուն, զարգացող, դիվերսիֆիկացված ու ներդրումների համար գրավիչ երկիր դարձնելը: Այստեղ մենք որոշակի հաջողություններ ունենք գործարար եւ ներդրումային միջավայրի բարելավման, բաց երկնքի քաղաքականության, ազատ տնտեսական գոտիների ստեղծման, ինչպես նաեւ գիտելիքահենք տնտեսության խրախուսման շնորհիվ: Հայաստանում տարեցտարի մեծանում է նաեւ ամերիկյան գործարարության ներկայությունը, եւ այժմ մեր երկրում գործում են ամերիկյան կապիտալով 400-ից ավելի ընկերություններ, իսկ այս տարի՝ կարծում եմ հաշված օրերի ընթացքում, հայկական շուկայում կսկսի գործել ամերիկյան «Կոնտուր Գլոբալ» ընկերությունը՝ իր 250 մլն ԱՄՆ դոլարի հասնող ներդրումային կապիտալով, որը Հայաստանի Հանրապետության պատմության ընթացքում ամենախոշոր ամերիկյան ներդրումն է: Եվ պատահական չէ, որ քիչ առաջ մենք ստորագրեցինք Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ Առեւտրի եւ ներդրումների շրջանակային համաձայնագիրը (TIFA), որն արձանագրում է Հայաստանի տնտեսության, ինչպես նաեւ հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության ոլորտում մեր հաջողությունները եւ փոխգործակցության նոր դռներ է բացում: Սա նշանակում է, որ երկու երկրների գործարարների միջեւ համագործակցությունը պետականորեն խրախուսվում է»,- նշել է նախագահը: Նա հորդորել է բոլոր հայերին, որպեսզի շարունակեն ակտիվորեն ներգրավվել Հայաստանի Հանրապետության պետականաշինության գործին: «Նախկինում մեր խնդիրն էր՝ բարեգործությունից անցնել փոխադարձ շահութաբեր գործընկերության: Այսօր արդեն մեր խնդիրն է՝ ընդլայնել այդ գործընկերությունը, հատկապես, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը նոր հնարավորություններ է բացում այսպիսի գործունեության համար: Մենք ԱՄՆ-ի, Կանադայի, Շվեյցարիայի, Ճապոնիայի եւ Նորվեգիայի հետ ունենք «Արտոնությունների ընդհանրացված համակարգից» (GSP) օգտվելու հնարավորություն, իսկ Եվրամիության հետ օգտվում ենք «Արտոնությունների ընդհանրացված համալրված համակարգից» (GSP+), սա նշանակում է, որ հայ գործարարների համար նոր շուկաներ են բացվել: Օրեր առաջ, ապրիլի 23-ի ուշ երեկոյան, Երեւանի սրտում՝ կենտրոնում, հորդ անձրեւի տակ, տասնյակ հազարավոր վեր պարզած ձեռքերի ծովի վրայով աշխարհահռչակ «Սիսթեմ օֆ ը Դաուն» խմբի տպավորիչ կատարմամբ բարձր հնչեց մեր հարատեւության կոչը. «Սերունդնե՛ր, դուք ձեզ ճանաչեք Սարդարապատից»: Այո՛, հենց Սարդարապատում արնաքամ լինող հայը, ի հեճուկս ճակատագրի, ազդարարեց, որ պատրաստ է հայ մնալու մինչեւ իր վերջին կաթիլ արյունը։ Եվ հենց Սարդարապատում հայոց ռազմիկի, շինականի ու հոգեւորականի միասնական սխրագործությունը փշրեց մահաբեր զորքի ողնաշարը։ Իսկ այսօր Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի մաս կազմող Սարդարապատում, որտեղ ապրում են Վանից ու Մուշից, Իգդիրից ու Ամասիայից տարագրված հայերի սերունդները, վեր է խոյանում հայի արյան ծարավ ուժը խորտակող հայոց հաղթանակի արծիվը։ Սա հիշում ենք մենք, հիշում է Սարդարապատը։ Հիշում է աշխարհն ու հիշում է ժամանակը։ Եվ այդ նույն ժամանակը վկայում է՝ մեր ուղիները Դեր Զորից բոլորիս բերում են Արմավիր։ Սա է այդ նույն ժամանակի պատգամը մեզ ու մեր զավակներին, մեր բարեկամներին ու մեզ թշնամի համարողներին. Հայոց խաչելության ապրիլին միշտ հաջորդում է Հայոց հաղթանակների Մայիսը։ Մեր հպարտության ու մեր հարատեւության Մայիսը, մեր միասնության Մայիսը։ Եվ կեցցե՛ն այն հայորդիները, ովքեր մեր միասնության ջրաղացին ջուր են լցնում: Եվ կեցցե՛ն նրանք, ովքեր անկախ իրենց զբաղեցրած դիրքից, հնարավորություններից, կարողությունից, միշտ միջոց եւ ձեւ են գտնում՝ մասնակցելու Հայաստանի Հանրապետության զարգացմանը եւ հայությանը հուզող հարցերի լուծմանը: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր մասնակցել են մեր ժողովրդի պատիվն ու հեղինակությունը ընդգծող բոլոր այս միջոցառումներին: Շնորհակալ եմ, որ այսօր այստեղ եք եւ վստահ եմ, որ այսօր բոլորդ մտածում եք մեր միասնականության ուժի մասին: Այժմ ես հաճույքով կլսեմ ձեր կարծիքները, թե մենք ինչպես կարող ենք վերստին օգտագործել մեր միասնականության հնարավորությունները՝ մեր ազգային խնդիրներն առաջ տանելու համար եւ պատրաստ եմ պատասխանելու ցանկացած հարցի»,- նշել է Սարգսյանը:

Կարդալ ավելին 05-08-2015

Եվրախորհրդարանում կանցկացվեն ԼՂ ինքնորոշմանը նվիրված քննարկում եւ Արցախի ամիս
Եվրախորհրդարանում կանցկացվեն ԼՂ ինքնորոշմանը նվիրված քննարկում եւ Արցախի ամիս

Տարին բուռն է լինելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Եվրոպական խորհրդարանի միջեւ լայն գործակցության առումով: Այս տարվա ընթացքում նախատեսվում են մի շարք զանգվածային միջոցառումներ, որոնց նպատակն է, ոչ միայն աշխարհին ներկայացնել Արցախի հարցը, այլեւ միջազգային օրակարգում պահել ինքնորոշոման խնդիրը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի ղեկավար Գասպար Կարապետյանը նշում է, որ հունիսին Եվրոպական խորհրդարանում կկայանա ազգերի ազատ ինքնորոշման իրավունքին նվիրված գիտաժողով, որի հիմքում կլինի ԼՂՀ ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքը: «Գիտաժողովը կընթանա երկու ուղղությամբ` գիտական եւ քաղաքական: Կմասնակցեն Եվրախորհրդարանի պատգամավորները, նաեւ գիտնականներ, միջազգային իրավունքի մասնագետներ»,- ասաց Գասպար Կարապետյանը` հավելելով, որ նման քննարկումների նպատակն է ոչ միայն ուշադրություն հրավիրել ԼՂ հիմնախնդրին, այլեւ միջազգային հանրության ընկալմանը հասցնել փաստը, որ ազգերի ազատ ինքնորոշումը պետք է վեր դասվի ամեն ինչից: Արցախի թեման Եվրախորհրդարանում կրկին օրակարգային կդառնա սեպտեմբերին: Արցախի անկախության օրվա առթիվ Եվրոպական խորհրդարանի շենքում ոչ միայն կկայանա հյուրասիրություն, որին կմասնակցեն Եվրախորհրդարանում Լեռնային Ղարաբաղի բարեկամությամբ խմբի պատգամավորները, այլեւ քննարկում` նվիրված հայկական երկրորդ պետությանը: «Հոկտեմբերին կկազմակերպվի Արցախի ամիս Եվրախորհրդարանում: Սա ավանդական միջոցառում է եւ իրականացվում է երկրորդ անգամ»,- ասաց Կարապետյանը` հավելելով, որ շատ քիչ երկրներ են ունենում նման ամիսներ եվրոպական այդ հեղինակավոր կառույցում: Բացի քաղաքական համագործակցությունից, շեշտը կդրվի նաեւ մշակութային եւ կրթական հարաբերությունների զարգացմանը: Մասնավորապես, Արցախի եւ Բելգիայի պետական համալսարանների միջեւ կնքվել է գործակցության համաձայնագիր, ինչի արդյունքում մայիսի կեսերին Բելգիայի համալսարանի քաղաքական գիտությունների մի խումբ դասախոսներ կայցելեն Ստեփանակերտ եւ հանդիպումներ կունենան ուսանողների հետ: Հունիսին էլ Արցախի պետական համալսարանի երկու դասախոսներ կգնան Բելգիա եւ կունենան հանդիպումներ եւ փորձի փոխանակում: «Այս ամենը միտված է հասնելու այն իրականությանը, որ Եվրախորհրդարանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը»,- ասաց Կարապետյանը` հավելելով, որ դա երկար աշխատանք է եւ արդյունքը չի կարող լինել միանգամից: Գասպար Կարապետյանը հավելում է, որ նման միջոցառումները հիմք են նախապատրաստում, որ Եվրոպայում ապրող մարդիկ տեսնեն ու հասկանան Արցախի էությունն ու հարցը քննարկեն առաջին հերթին մարդկային տեսանկյունից: «Հենց դա է պատճառը, որ, բացի քաղաքական հարցերից, նաեւ գիտական եւ մշակութային քննարկումներ ենք կազմակերպում, որպեսզի մարդիկ հասկանան, որ Արցախը աճող, զարգացող պետություն է»,-նշեց Կարապետյանը: Մշակութային ծրագրերի շրջանակում նա կարեւորում է հոկտեմբերին Եվրախորհրդարանում Արցախի երիտասարդ նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդեսը: Այժմ Եվրոպայում լայն թափով ներկայացվում է նաեւ արցախյան գորգագործության առանձնահատկությունը: Դրանք առաջին հերթին ներկայացվում են ոչ թե բիզնեսի, այլ մշակույթի ու պատմական տեսանկյունից:

Կարդալ ավելին 05-07-2015

ԿԸՀ-ն հրապարակել է ընտրությունների արդյունքները
ԿԸՀ-ն հրապարակել է ընտրությունների արդյունքները

Արցախի ԱԺ ընտրություններին համամասնական ընտրակարգով մասնակցած բոլոր 7 կուսակցություններին քվեարկել են 68 հազար 915 ընտրող: Այս մասին քիչ առաջ հայտնել է ԼՂՀ ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը: Ըստ ԿԸՀ նախագահի հաղորդած նախնական տվյալների` «Ազատ հայրենիք» կուսակցությանը քվեարկել է 32 հազար 632 ընտրող կամ բոլոր կուսակցություններին քվեարկածների 47,5 տոկոսը: «Ազգային վերածնունդ» կուսակցությանը` 3709 կամ 5,38 տոկոսը, Արցախի ժողովրդավարական կուսակցությանը` 13.105 կամ 19.1 տոկոսը, ԼՂՀ Կոմունիստական կուսակցությանը՝ 1136 կամ 1.65 տոկոսը, «Խաղաղություն և զարգացում» կուսակցություն 591 կամ 0,86 տոկոսը, ՀՅԴ կուսակցությանը 12.965 կամ 18,81 տոկոսը,«Շարժում -88» կուսակցությանը 4477 կամ 6.93 տոկոսը: Ինչպես նշել է Ս. Արզումանյանը ԼՂՀ ընտրական օրենսգրքի համաձայն ընտրությունների արդյունքներով 5 տոկոսի շեմը հաղթահարած կուսակցությունները կներկայացվեն Խորհրդարան: Տվյալ դեպքում այդ կուսակցություններն են` «Ազատ հայրենիք»-ը, ԱԺԿ-ն, ՀՅԴ-ն , «Ազգային վերածնունդ»-ը և «Շարժում-88»-ը:

Կարդալ ավելին 05-04-2015

Երևանում ԼՂՀ ընտրողների մեծամասնությունը քվեարկել է «Ազատ հայրենիքի» օգտին
Երևանում ԼՂՀ ընտրողների մեծամասնությունը քվեարկել է «Ազատ հայրենիքի» օգտին

Երեւանում ԼՂՀ մշտական ներկայացուցչության շենքում տեղակայված արտերկրում Արցախի միակ ընտրատեղամասի քվեարկության արդյունքերի համաձայն՝ թվով 575 ընտրողների ձայների մեծամասնությունը ստացել է «Ազատ հայրենիք» կուսակցությունը՝ 200 ձայն, «Արցախի ժողովրդավարական կուսակցությունը»՝ 172, ՀՅԴ-ն՝ 145, «Շարժում 88»-ը՝ 23, «Ազգային վերածնունդ» կուսակությունը՝24, ԼՂԿԿ-ն՝ 3, «Խաղաղություն եւ զարգացում» կուսակցությունը՝ 1 ձայն, մյուս քվեաթերթիկները անվավաեր են ճանաչվել: Այս մասին այսօր՝ մայիսի 3-ին, NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց «Ազգային վերածնունդ» կուսակցության վստահաված անձ Ասպրամ Մանուկյանը: Ասպրամ Մանուկյանը նշեց, որ Երեւանում ԼՂՀ խորհրդարանական ընտրություններն առանց խախտումների են անցել: «Որպես վստահաված անձ կարող եմ վստահեցնել, որ անթերի եւ գովելի ընտրություններ էին, ոչ մի խախտում եւ միջադեպ չի գրանցվել»- ասաց Ասպրամ Մանուկյանը: Նշենք, որ Երեւանում ԼՂՀ մշտական ներկայացուցչության շենքում տեղակայված արտերկրում Արցախի միակ ընտրատեղամասում քվեարկելու հնարավորություն ունեին արցախցի շուրջ 500 ուսանողներ եւ կուրսանտները, իսկ լրացուցիչ ցուցակներով քվեարկել են այն քաղաքացիները, որոնք այսօր Երեւանում են գտնվել: Քվեարկությունն ընթացել է միայն համամասնական կարգով: Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 3-ին, ԼՂՀ-ում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ։ ԼՂՀ ԱԺ 33 մանդատների համար պայքարում էին համամասնական համակարգով 7 քաղաքական կուսակցություններ՝ «Ազատ հայրենիք» (50 մարդ), «Ազգային վերածնունդ» (14 մարդ), «Արցախի ժողովրդավարական կուսակցություն (35 մարդ), Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցություն (14 մարդ), «Խաղաղություն եւ զարգացում» (6 մարդ), ՀՅԴ (34 մարդ) եւ «Շարժում 88» (14 մարդ): Մեծամասնական ընտրակարգով առաջադրվել էր 50 թեկնածու, որոնցից 27-ը ինքնաառաջադրվածներ են։ Երեք թեկնածու առաջադրել էր ՀՅԴ-ն, 4-ական թեկնածուներ՝ «Ազատ Հայրենիքը» եւ Արցախի ժողովրդավարական կուսակցությունը, 5 թեկնածու՝ «Ազգային վերածնունդը», 7 թեկնածու՝ «Շարժում 88»-ը։ Մեծամասնական ընտրակարգով առաջադրվածներից 34-ն անկուսակցական են։

Կարդալ ավելին 05-04-2015

Արցախի խորհրդարանական ընտրությունների ոչ պաշտոնական նախնական արդյունքները.
Արցախի խորհրդարանական ընտրությունների ոչ պաշտոնական նախնական արդյունքները.

33 պատգամավորական տեղը բաժանված է 22 համամասնական և 11 մեծամասնական տեղի: Համամասնական 22 տեղի համար պայքարում են 7 կուսակցություններ՝ «Ազատ հայրենիք», «Ազգային վերածնունդ», «Արցախի ժողովրդավարական», «Լեռնային Ղարաբաղի կոմունիստական», «Խաղաղություն և զարգացում», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Շարժում-88» կուսակցությունները: Այս ընտրություններին հրավիրվել ու մասնակցում են 100-ից ավելի միջազգային և 110-ից ավելի տեղական դիտորդներ, չորս տասնյակից ավելի ԶԼՄ-ների 100-ից ավելի ներկայացուցիչներ: Ի դեպ, դիտորդների մեջ կան ՀՀ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Ավստրիայի, Կիպրոսի և Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ: Թարմացում՝ 21,00-ի դրությամբ՝ Ընտրատեղամասերը փակվել են, և սկսվել է ձայների հաշվարկման գործընթացը: ԿԸՀ տվյալներով՝ ժամը 20,00-ի դրությամբ՝ ընտրություններին մասնակցել են ընտրողների 70,6 տոկոսը, որն ավելի բարձր է, քան 2010թ. ցուցանիշը: ժամը 17,00-ին 101583 ընտրողների շուրջ 63 տոկոսն արդեն կատարել է իր քաղաքացիական պարտքը, ինչը բավականին բարձր ցուցանիշ է: Ժամը 14,00-ի դրությամբ՝ մասնակցայնությունը 46,8% էր: Թարմացում՝ գիշերվա ժամը 3:00-ի դրությամբ՝ ըստ որոշ կուսակցություների հաշվարկների՝ ոչ պաշտոնական ու մոտավոր պատկերը հետևյալն է: 1. «Ազատ հայրենիք» կուսակցություն – 47%, 2. «Ազգային վերածնունդ» կուսակցություն – 5%-ի շեմին է, 3. «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» – 19%, 4. «Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցություն» – 1.5%, 5. «Խաղաղություն եւ զարգացում« կուսակցություն – 1%-ից քիչ, 6. «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն – 19%, 7. «Շարժում-88» կուսակցություն – 6.5%: Սրանք նախնական և կլորացրած արդյունքներն են, և կարող են թեթև շեղում տալ վերջնական արդյունքներից: Ըստ կրկին նախնական ու ոչ պաշտոնական տվյալների՝ մեծամասնական ընտրակարգով հաղթածների ցուցակը հետևյալն է: Ի դեպ, որոշ ընտրատարածքներում կատաղի պայքար է մղվել, և չնչին տարբերությամբ են որոշ թեկնածուներ հաղթել, այնպես որ չեմ բացառում, որ տվյալների վերջնականացումից հետո փոփոխություն լինի ներքոնշյալ ցանկում: 1. Դավիթ Մելքումյան («Արցախի ժողովրդավարական կուսակցություն»), 2. Արսեն Առստամյան (անկախ), 3. Արզիկ Մխիթարյան («Ազատ հայրենիք» կուսակցություն), 4. Վահրամ Բալայան («Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն), 5. Վիտալի Բալասանյան («Շարժում-88» կուսակցություն), 6. Իվան Ավանեսյան («Ազատ հայրենիք» կուսակցություն), 7. Սերգեյ Հարությունյան («Ազատ հայրենիք» կուսակցություն), 8. Դավիթ Իշխանյան («Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն), 9. Արթուր Թովմասյան («Ազատ հայրենիք» կուսակցություն), 10. Լեռնիկ Հովհաննիսյան («Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն), 11. Արմո Ծատուրյան («Արցախի ժողովրդավարական կուսակցություն»): Ըստ վերոնշյալ ցանկերի ու նախնական տվյալների՝ վեցերորդ գումարման Ազգային ժողովի 33 տեղերը կբաշխվեն հետևյալ համամասնությամբ՝ 1. «Ազատ հայրենիք» կուսակցություն – 15 մանդատ (11 համամասնական և 4 մեծամասնական), 2. «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն – 7 մանդատ (4 համամասնական և 3 մեծամասնական), 3. «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» – 7 մանդատ (4 համամասնական և 3 մեծամասնական), 4. «Շարժում-88» կուսակցություն – 2 մանդատ (1 համամասնական և 1 մեծամասնական), 5. «Ազգային վերածնունդ» կուսակցություն – եթե 5%-ի շեմը հաղթահարի վերջնական արդյունքներով, ապա՝ 1 համամասնական մանդատ, այլապես կուսակցություններից մեկը կստանա այդ մեկ մանդատը, իսկ թե որ կուսակցությունը, դժվարանում եմ ասել: Այս 32 մանդատին գումարվում է 1 անկախ պատգամավորի մանդատ:

Կարդալ ավելին 05-04-2015

Նախագահ Սահակյանը կարեւորել է միջազգային դիտորդների այցելությունն Արցախ
Նախագահ Սահակյանը կարեւորել է միջազգային դիտորդների այցելությունն Արցախ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 1-ին հանդիպումներ է ունեցել 2015թ. մայիսի 3-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Արցախ Եվրոպայից, Ամերիկայից եւ Հայաստանից ժամանած մի խումբ դիտորդների հետ: ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ հանդիպումների ժամանակ արծարծվել են Արցախում պետականաշինությանը, ժողովրդավարական եւ քաղաքացիական հասարակության կառուցմանն առնչվող հարցեր: Նախագահ Սահակյանը կարեւորել է միջազգային դիտորդների այցելությունն Արցախ` տարբեր մակարդակների ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու համար` նշելով, որ այն օգտակար ու պահանջված է մեր պետության համար: Ինչքանո՞վ են կուսակցությունները կարողացել արդյունավետ օգտագործել քարոզարշավի համար հատկացված ժամանակը. կարծիքներ Արցախում կյանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավն այսօր ավարտվեց և ընդհամենը մեկ օր հետո՝ մայիսի 3-ին, կկայանան 6-րդ գումարման ԼՂՀ Ազգային ժողովի ընտրությունները։ Իսկ ինչքանո՞վ են կարողացել արդյունավետ օգտագործել քարոզարշավի համար շուրջ մեկ ամիս հատկացված ժամանակը. «Արցախպրես»-ի հարցերին պատասխանել են մասնակցության համար հայտ ներկայացրած կուսակցությունների ներկայացուցիչները, որոնք ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ըստ ընտրցուցակի հերթականության։ «Ազատ հայրենիք» կուսակցության մամլո խոսնակ Վահրամ Պողոսյանի խոսքով, ընդհանուր առմամբ, քարոզարշավն անցել է օրենքի սահմաններում, ամենակարեւորը՝ մրցակցային «Կարծում եմ՝ մենք, հասնելով եզրագծին, արդեն իսկ կարող ենք արձանագրել, որ կարողացել ենք այս ամբողջ քարոզարշավը կազմակերպել ժողովրդավարական երկրին հարիր ձևով: Համոզված ենք, որ ընտրություններն անցնելու են օրենքի տարրին համաձայն»,-ասաց Վ. Պողոսյանը՝ հավելելով, որ քարոզարշավի ընթացքում հասցրել են լինել հանրապետության գրեթե բոլոր համայնքներում, և հաշվի առնելով մարդաշատ հանդիպումները կարող է եզրակացնել, որ «Ազատ հայրենիք» կուսակցությունը Արցախում մեծ ժողովրդականություն է վայելում և առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքով կրկին լինելու է երկրի առաջատար քաղաքական ուժը: «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանի խոսքով, կուսակցության ներկայացուցիչները փորձել են հանդիպումներ կազմակերպել Արցախի բոլոր բնակավայրերում, սակայն շատ բնակավայրերում բավարարվել են անհատական աշխատանք կատարելով: «Մենք ներողություն ենք հայցում բոլոր այն բնակավայրերի բնակիչներից, որտեղ ժամանակի սղության պատճառով չկարողացանք լինել: Քարոզարշավի ընթացքում մենք հրապարակայնորեն խոսեցինք երկրում առկա խնդիրների մասին, քննադատեցինք իշխանությունների վարած քաղաքականությունը, ներկայացրինք մեր ծրագրերը և մոտեցումները»,-ասաց Հ. Խանումյանը՝ հավելելով, որ ձայն տալով «Ազգային վերածնունդ» կուսակցությանը՝ մարդիկ ձայն կտան քաղաքականության, տնտեսության, մշակույթի, կրթության, գիտության ոլորտներում նոր հնարավորությունների ստեղծմանը։ Արցախի ժողովրդավարական կուսակցության ներկայացուցիչ Վարդգես Բաղրյանը նշեց, որ հասցրել են լինել Արցախի գրեթե բոլոր համայնքներում, որտեղ ընտրողների հետ հանդիպել են և՛ կուսակցության նախագահը, և՛ համամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածուները։ «Հանդիպումների ընթացքում քարոզարշավի շրջանակներում բնակիչները բարձրաձայնել են իրենց հուզող խնդիրներն ու ներկայացրել առաջարկներ։ Մեր հերթին մենք ներկայացրել ենք մեր ծրագրերը՝ ինչպես տպագրված տարբերակով, այնպես էլ ԶԼՄ-ներով ու բանավոր հանդիպումների ժամանակ։ Այն տպավորությունն ենք ստացել, որ ընտրողներն ընկալել են մեզ, այնուամենայնիվ, կարծում եմ, որ իրական պատկերը կարտացոլեն ընտրությունների արդյունքները»,- ասաց Վ. Բաղրյանը և հավելեց, որ իրենց հաջողվել է ներկայացնել նախընտրական ծրագիրը և ակնկալում են ընտրողների բարի վերաբերմունքն։ Լեռանային Ղարաբաղի կոմունիստական կուսակցության ներկայացուցիչ Արիս Գրիգորյանը պատմեց, որ նախընտրական քարոզարշավի շրջանակներում եղել են Հադրութի, Մարտակերտի, Մարտունու Ասկերանի շրջկենտրոններում և մի շարք համայնքներում։ «Համապատասխան քարոզչական աշխատանքներ ենք տարել՝ ներկայացնելով մեր կուսակցության դիրքորոշումը՝ կապված ներկա իրավիճակի հետ։ Մեր քարոզարշավի շրջանակներում անդրադարձել ենք նաև գյուղատնտեսության ոլորտին վերաբերող խնդիրների, որոնք հիմնականում կապվաած են հողի սեփականաշնորհման ոչ ճիշտ քաղաքականության հետ»,-ասաց Ա. Գրիգորյանը և հավելեց, որ հանդիպումների ընթացքում կոչ են արել քաղաքացիներին ակտիվ մասնակցել ընտրություններին և կատարել իրենց քաղաքացիական պարտքը՝ դրանով իսկ նպաստելով Արցախի հետագա զարգացմանը։ «Խաղաղություն եւ զարգացում» կուսակցության ընտրական շտաբի պետ Վարուժան Գաբրիելյանի խոսքով, Արցախն առաջին անգամ ընտրում է պրոֆեսիոնալ խորհրդարան, և կարևոր են ոչ միայն ներկայացվող ծրագրերը, այլ թե ովքեր պետք է դրանք իրականացնեն: «Մեր համամասնական ցուցակը գլխավորող թեկնածուները իրենց ոլորտների արհեստավարժ մասնագետներ են, և կուսակցության նախընտրական ծրագիրն էլ կազմվել է` հաշվի առնելով նրանց և կուսակցության ներուժը: Քարոզարշավի ընթացքում այն հնարավորությունները, որոնք մենք ունենք, իրացրել ենք լիարժեք: Այլ հարց է, թե ինչպիսին էր ընտրությունների կազմակերպման որակը»,- ասաց Վ. Գաբրիելյանը՝ ավելացնելով, որ քաղաքական ուժերի միջև չեն եղել բանավեճեր, կուսակցությունների ծրագրերի մասին մարդիկ տեղեկացել են միայն խոստումների ձևով: ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի տեղեկացմամբ, նախընտրական քարոզարշավի ընթացքում հնարավորինս փորձել են ներկայացնել կուսակցության մոտեցումները և սկզբունքները, Արցախի առջև ծառացած խնդիրները։ «Մենք գտնում ենք, որ ԱԺ-ն քաղաքական բեմահարթակ լինելուց բացի օրենսդրական նախաձեռնությունների և օրենքների շրջանակներում, բնակչության կողմից արծարծվող խնդիրները բարձրաձայնելու և լուծելու հնարավորություններ է ընձեռում։ Մենք փորձել ենք արդյունավետ օգտագործել քարոզարշավի ժամանակահատվածը։ Հաշվի առնելով Արցախում կուսակցության տարածվածության աշխարհագրությունը՝ համապատասխան մոտեցումներ ենք ցուցաբերում։ Պետք է նշել, որ մենք այս խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքների, քարոզարշավի ընթացքի և ավարտի նախատեսված սցենարը, հասցրել ենք արդյունավետ իրագործել»,- ասել է Դ. Իշխանյանը։ «Շարժում-88» կուսակցության փոխնախագահ Գագիկ Բաղունցի ներկայացմամբ չնայած մեկ ամիս էր հատկացված քարոզարշավի կազմակերպման և անցկացման համար, այնուամենայնիվ կարծես թե միշտ էլ մի օր չի հերիքում։ «Այսօրվա պայմաններում շատ անելիքներ կան. խոսքը վերաբերում է բացատրական աշխատանքներին, մեր երկրի վերջին 20 տարիների անցած ուղու և առկա իրավիճակը ճիշտ գնահատելու համար մեր երկրի հետագա զարգացման ուղիների մշակման հարցերին»,-ասաց Գ. Բաղունցը և ավելացրեց, որ եթե քարոզարշավի սկզբնական փուլում պասիվություն էր նկատվում, հարցեր չէին հնչեցնում, իրենց պահանջները չէին ներկայացնում, ապա վերջին հանդիպումների ժամանակ ժողովրդի ակտիվությունը. կարծիքները հնչել են ավելի հստակ։ «Իդեալական ոչինչ չի լինում. ծրագրերից շեղումներ եղել են, բայց դրանք չնչին էին, ու հիմնականում մեր խնդիրը համարում ենք կատարված»,-ասաց «Շարժում-88» կուսակցության փոխնախագահը։

Կարդալ ավելին 05-02-2015

ԼՂՀ արտաքին գործերի նախարարն ընդունել է Գերմանիայից ժամանած դիտորդներին
ԼՂՀ արտաքին գործերի նախարարն ընդունել է Գերմանիայից ժամանած դիտորդներին

Մայիսի 1-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է դիտորդական առաքելությամբ Արցախ ժամանած Գերմանիայի «Ձախեր» կուսակցության անդամներ Պիոտր Շտեֆան Յան Լուցակին ու Սվեն Դիդերիխին և Հայաստանում ԳԴՀ նախկին դեսպան Հանս-Յոխեն Շմիդտին։ ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայության հաղորդմամբ, Կարեն Միրզոյանը դիտորդներին ներկայացրել է Արցախում ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների ապահովմանն ուղղված ԼՂՀ իշխանությունների ջանքերը։ Կողմերը համոզմունք են հայտնել, որ ԼՂՀ խորհրդարանական ընտրությունները ևս մեկ քայլ կհանդիսանան Արցախում ժողովրդավարական ավանդույթների և արժեքների ամրապնդման ուղղությամբ։ Հանդիպման ընթացքում կողմերը նաև քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Կարդալ ավելին 05-02-2015

ԵԽ-¬ի կուսակցության ԼՂՀ-ն ճանաչելու մասին ՄԱԿ-¬ին հղած կոչը ցնցել է Ադրբեջանի իշխող կուսակցությանը
ԵԽ-¬ի կուսակցության ԼՂՀ-ն ճանաչելու մասին ՄԱԿ-¬ին հղած կոչը ցնցել է Ադրբեջանի իշխող կուսակցությանը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին Եվրախորհրդարանի «Եվրոպական ազատ ալյանս» կուսակցության ՄԱԿ¬-ին հղած կոչը ցնցել է Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությանը (ԵԱԿ): «Արմենպրես»¬-ի փոխանցմամբ, աշխարհի առաջադեմ հատվածի կողմից Հայոց ցեղասպանության 100¬-ամյա տարելիցը ոգեկոչելու հետ կապված թուրք-¬ադրբեջանական դաշինքի հակահայկական գործողությունների ամոթալի ձախողումից հետո ԼՂՀ-¬ի անկախությունը ճանաչելու Եվրախորհրդարանի կուսակցության ՄԱԿ-¬ին հղած կոչը կաթվածի ազդեցություն է ունեցել Ադրբեջանի իշխող կուսակցության վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-¬ը, այդ իրադարձությունից ցնցված՝ ԵԱԿ¬-ի գործադիր քարտուղարի տեղակալ, խորհրդարանի պատգամավոր Սիյավուշ Նովրուզովը haqqin.az-¬ի հետ զրույցում անհեթեթ արտահայտություններ է արել՝ ասելով, թե Ադրբեջանը ՄԱԿ է մտել ԼՂ¬-ի հետ միասին: Դա այն դեպքում, երբ Ադրբեջանն անկախություն էր հռչակում, ԼՂ¬-ն, ԽՍՀՄ օրենքների համաձայն, արդեն դուրս էր եկել Ադրբեջանի Խորհրդային Հանրապետության կազմից: Նա ասել է, թե ԼՂՀ¬-ն ճանաչելու եվրոպական քաղաքական գործիչների ջանքերը, իբր, հաջողություն չեն ունենալու: «ԵԱԿ-¬ն իր եվրոպական գործընկերների հետ անպայման կդիմի «Եվրոպական ազատ ալյանս» կուսակցությանը` պահանջելով դադարել պաշտպանել անջատողականներին»,¬- ասել է նա եւ «հույս» հայտնել, որ դա իրենց կհաջողվի:

Կարդալ ավելին 04-30-2015

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ճանաչում են ԼՂ ժողովրդի դերն իր ապագան որոշելու հարցում
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ճանաչում են ԼՂ ժողովրդի դերն իր ապագան որոշելու հարցում

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և Պիեր Անդրիոն (Ֆրանսիա) հայտարարություն են տարածել Փարիզում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ առանձին կայացած հանդիպումների վերաբերյալ: ԵԱՀԿ մամլո ծառայության հաղորդմամբ, հանդիպումներին ներկա է եղել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը: Նախարարները համանախագահներին մանրամասներ են ներկայացրել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ ապրիլի 24-¬25-ին Հայաստան և Ադրբեջան կատարած այցի շրջանակում տեղի ունեցած քննարկումների վերաբերյալ: «Մենք շեշտել ենք յուրաքանչյուր նախարարին երկու երկրների նախագահների երկխոսության ինտենսիվացաման և այս տարվա ընթացքում ավելի ուշ նախագահների հանդիպման կազմակերպման կարևորությունը»,-¬ նշված է ԵԱՀԿ հաղորդագրության մեջ: Նախարարները համաձայնել են կրկին հանդիպել միմյանց՝ համանախագահների մասնակցությամբ, ձևակերպելու համար Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրակարգը, ինչպես նաև ողջունել են համանախագահների՝ տարածաշրջան կատարելիք առաջիկա այցը: Համանախագահները նաև արձանագրել են, որ մայիսի 3-¬ին Լեռնային Ղարաբաղում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ: «Հակամարտության համապարփակ կարգավորման համատեքստում մենք ճանաչում ենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դերն իր ապագան որոշելու հարցում: Այնուամենայնիվ, մեր երեք երկրներից և ոչ մեկը, ինչպես նաև որևէ այլ երկիր, չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ և ինքնիշխան պետություն: Համապատասխանաբար, մենք չենք ընդունում այս ընտրությունների արդյունքների ազդեցությունը Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի վրա և շեշտում, որ դրանք որևէ կերպ չեն կանխորոշում ԼՂ-¬ի վերջնական կարգավիճակը կամ ընթացիկ բանակցությունների արդյունքները, որոնց նպատակն է հասնել ԼՂ հակամարտության տևական և խաղաղ կարգավորմանը»,¬ -ասված է հայտարարության մեջ:

Կարդալ ավելին 04-30-2015

Մինսկի խմբի համանախագահները Փարիզում հանդիպել են Ադրբեջանի արտգործնախարարի հետ
Մինսկի խմբի համանախագահները Փարիզում հանդիպել են Ադրբեջանի արտգործնախարարի հետ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր` ապրիլի 30-¬ին, Փարիզում հանդիպել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Այս մասին Twitter-¬ի իր էջում գրառել է ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: «Մենք նախարար Էլմար Մամեդյարովի հետ մտքեր ենք փոխանակել այն հարցերի շուրջ, որոնք պետք է քննարկեն Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները»,- ¬գրել է դիվանագետը: Ապրիլի 29-¬ին համանախագահները հանդիպել են Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Կարդալ ավելին 04-30-2015

Նոր աշխատատեղերի ստեղծումը մեր պետության առջեւ ծառացած կարեւորագույն խնդիրներից են. Բակո Սահակյան
Նոր աշխատատեղերի ստեղծումը մեր պետության առջեւ ծառացած կարեւորագույն խնդիրներից են. Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ, որում մասնավորապես ասված է. «Սիրելի հայրենակիցներ, Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Մայիսի 1-ի` Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ: Աշխատանքի հանդեպ առանձնահատուկ վերաբերմունքը մեր ժողովրդին ուղեկցել է դարեր շարունակ, օգնել է նրան դիմակայել ճակատագրի հարվածներին, հաղթահարել դժվարություններն ու փորձությունները: Ազնիվ ու քրտնաջան աշխատանքի շնորհիվ ինչպես հայրենիքում, այնպես էլ աշխարհի տարբեր ծայրերում հայերը կարողացել են ստեղծել իրենց օջախն ու մշակույթը` անջնջելի հետք թողնելով համաշխարհային քաղաքակրթության պատմության մեջ: Այսօր արցախցին շարունակում է սեփական ձեռքերով կառուցել հայրենի երկիրը, կերտել իր սերունդների ապագան: Մարդկանց աշխատանքով ապահովումը, նոր աշխատատեղերի ստեղծումը մեր պետության առջեւ ծառացած կարեւորագույն խնդիրներից են: Յուրաքանչյուր ոք պետք է կարողանա իր արժանի տեղը գտնել հայրենիքում եւ բարեխիղճ աշխատանքով հոգալ իր ընտանիքի հոգսերը: Իշխանություններն այսուհետ էլ կանեն հնարավորն այս ուղղությամբ: Թանկագին արցախցիներ, մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիդ այս գեղեցիկ տոնի առթիվ եւ մաղթում խաղաղ ու ստեղծարար աշխատանք»:

Կարդալ ավելին 04-30-2015

Վլադիմիր Պուտինը Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանն ընդգծել է հայ-ռուսական հարաբերությունների առանձնահատուկ բնույթը
Վլադիմիր Պուտինը Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանն ընդգծել է հայ-ռուսական հարաբերությունների առանձնահատուկ բնույթը

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի արարողությանը մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդմամբ, հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել Նախագահ Պուտինին՝ հայ ժողովրդի համար կարևոր նշանակություն ունեցող այս օրը Երևանում՝ մեր ժողովրդի կողքին լինելու համար: Սերժ Սարգսյանը ՌԴ Նախագահին նաև առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել երկու օր առաջ իր ուղերձում, իսկ այսօր՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ունեցած ելույթում այնպիսի խոսքեր հնչեցնելու համար, որոնք հուզեցին յուրաքանչյուր հայի հոգին: Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ և՛ իր, և՛ Հայաստանի քաղաքացիների գնահատականով, այդ խոսքերը դաշնակցային, եղբայրական պետության ղեկավարի խոսքեր են: «Դուք այսօր Ձեր ելույթում ասացիք, որ Ռուսաստանի Դաշնությունը դեռևս 100 տարի առաջ ճանաչել է և Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի կառավարությունների հետ համարել է, որ այն գործողությունները, որոնք Օսմանյան կառավարությունն իրականացրել է հայերի նկատմամբ, հանցագործություն են մարդկության դեմ, և այդ հանցագործությունը պետք է պատժվի: Դա վկայում է Ռուսաստանի քաղաքականության հետևողականության մասին: Դրա համար իրապես շատ ուրախ եմ: Անչափ շնորհակալություն, որ Դուք եկել եք: Մեկ անգամ ևս բարի գալուստ Հայաստան»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը: Պատասխան խոսքում ՌԴ Նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ Նախագահին հրավերի համար և ևս մեկ անգամ ընդգծել Հայաստանի և Ռուսաստանի, հայ ժողովրդի և ռուս ժողովրդի, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության այլ ժողովուրդների միջև հարաբերությունների առանձնահատուկ բնույթը: «Այդ ամենը շատ խորը պատմական արմատներ ունի: Մենք միշտ եղել ենք մտերիմ դաշնակիցներ, եղել ենք և այդպիսին կլինենք ապագայում: Այսօր մեր երկրների միջև հարաբերությունները զարգանում են: Այժմ չեմ խոսի քաղաքականության մասին, այն ինքնըստինքյան հասկանալի է, մենք աջակցում ենք միմյանց միջազգային հարթակներում: Սերտորեն աշխատում են մեր արտաքին գործերի նախարարությունները, մենք զարգացնում ենք մեր հարաբերությունները ինտեգրացիոն գործընթացների ոլորտում, և ես շատ ուրախ եմ, որ Հայաստանը միացել է Եվրասիական տնտեսական միությանը: Տնտեսական հարաբերությունները ևս դրական դինամիկա ունեն: Չնայած անցյալ տարվա բոլոր դժվարություններին, մենք առևտրաշրջանառության աճ ունենք, և կարևոր է պահպանել այդ դրական դինամիկան: Ռուսաստանյան կապիտալի ներդրումները Հայաստանում աճում են, բոլոր օտարերկրյա ներդրումների 40 տոկոսը ռուսաստանյան ծագման ներդրումներ են: Ինձ շատ հաճելի է այսօր այստեղ գտնվել Ձեզ հետ և հնարավորություն ունենալ խոսել մեր փոխգործակցության ամբողջ համալիրի մասին: Շնորհակալություն հրավերի համար»,-ասել է ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը:

Կարդալ ավելին 04-24-2015

ԼՂՀ Ազգային ժողովը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ
ԼՂՀ Ազգային ժողովը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ

Այսօր կայացած ԼՂՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի 11-րդ նստաշրջանի արտահերթ նիստում, որը նախագահում էր խորհրդարանի ղեկավար Աշոտ Ղուլյանը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ԼՂՀ խորհրդարանը հանդես է եկել հայտարարությամբ։ Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովը` - հիմք ընդունելով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի՝ 1948 թվականի դեկտեմբերի 9-ին ընդունած «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» Կոնվենցիան, շեշտելով ցեղասպանության հանցագործության վաղեմության ժամկետ չունենալու հանգամանքը, - ոգեկոչելով 1894-1923 թվականներին Օսմանյան կայսրության և Թուրքիայի տարբեր վարչակարգերի կողմից Արևմտյան Հայաստանում իրականացրած ցեղասպանության զոհերին, - կարևորելով ցեղասպանության 100-րդ տարելիցի Համահայկական հռչակագիրը, - երախտագիտություն հայտնելով այն պետությունների խորհրդարաններին, պետական և տեղական կառույցներին ու միջազգային կազմակերպություններին, որոնք պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, ընդունել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքներ՝ կոչ է անում մյուս երկրների խորհրդարաններին, միջխորհրդարանական և միջազգային կազմակերպություններին պաշտոնապես ճանաչել Օսմանյան կայսրության և Թուրքիայի տարբեր վարչակարգերի կողմից 1894-1923 թվականներին Արևմտյան Հայաստանում իրականացրած Հայոց ցեղասպանությունը՝ որպես մարդկության դեմ հանցագործություն:

Կարդալ ավելին 04-20-2015

ԵԽԽՎ նախագահ. Ղարաբաղն իրոք պետք է մտահոգի մեզ բոլորիս
ԵԽԽՎ նախագահ. Ղարաբաղն իրոք պետք է մտահոգի մեզ բոլորիս

Լեռնային Ղարաբաղի հարցն իսկապես հուզում է Եվրոպային: Այս մասին, այսօր՝ ապրիլի 13-ին, Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերը: «Ղարաբաղն իսկաապես պետք է հուզի մեզ բոլորիս, քանի որ վերաբերում է քաղաքացիների, որոնք ԵՄ անդամ եվրոպական 47 երկրների ընտանիքի անդամ են: Երկխոսությունը միակ ելքն է, որի օգնությամբ պետք է լուծում գտնվի: Բռնությունը երբեք պատասխան չպետք է լինի»,-հայտարարել է ԵԽԽՎ նախագահը: ԼՂ հակամարտության կարգավորման գործում իր համեստ ներդրումն ունենալու համար ԵԽԽՎ զեկույց է պատրաստում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ: Նրա խոսքով՝ այդ փաստաթուղթը միջամտություն չի լինի ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացին, եւ իրենից ավելի շատ առաջարկ կլինի, քան ցուցում: Անն Բրասերն ընդգծել է, որ զեկույցը հավասարակշռված լինելու համար ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությանը խորհուրդ են տալիս մասնակցել այդ գործընթացին: Նշենք, որ Հայաստան այցի ընթացքում Անն Բրասերը կհանդիպի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Հովիկ Աբրահամյանի, խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանի եւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Անն Բրասերը հանդիպումներ կունենա ԱԺ խմբակցությունների, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Նախատեսված է նաեւ ԵԽԽՎ նախագահի հանդիպումը ԵՊՀ ուսանողների հետ:

Կարդալ ավելին 04-13-2015

Լիբանանում Սեյրան Օհանյանը հանդիպել է հայ խաղաղապահներին
Լիբանանում Սեյրան Օհանյանը հանդիպել է հայ խաղաղապահներին

Ապրիլի 11-ից պաշտոնական այցով Լիբանանի Հանրապետությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության կենտրոնակայան և հանդիպում ունեցել առաքելությանը մասնակցող ուժերի հրամանատար, Իտալիայի ԶՈՒ գեներալ-մայոր Լուչիանո Պորտոլանոյի հետ: NEWS.am-ի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության կազմում հայ խաղաղապահների ծառայության, միջազգային առաքելություններին Հայաստանի ընդգրկվածության, Լիբանանում հայ խաղաղապահների թվակազմի հնարավոր ավելացման հետ կապված և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության կենտրոնակայանից ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Շամա զինավան, հանդիպել է հայ խաղաղապահներին, ծանոթացել ծառայության պայմաններին և հայ խաղաղապահների կողմից իրականացվող առաջադրանքներին: Սեյրան Օհանյանը կարևորել է Լիբանանում ՄԱԿ-ի հովանու ներքո հայ խաղաղապահների առաքելությունը և շնորհակալություն հայտնել ծառայության համար: Այցի ընթացքում պաշտպանության նախարարը հանդիպում է ունեցել նաև լիբանանահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են համայնքի և Հայրենիք-Սփյուռք կապի ամրապնդման հարցեր: Համայնքի ներկայացուցիչները կարևորել են հայկական զորախմբի ներկայությունը Լիբանանում` շնորհակալություն հայտնելով Լիբանանում խաղաղության պահպանման ջանքերում Հայաստանի ներդրումի համար: Համայնքի ներկայացուցիչների հետ տեղի ունեցած միջոցառման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը լիբանանյան «Ազդակ» օրաթերթի խմբագիր Շահեն Կանդահարյանին պարգևատրել է «Դրաստամատ Կանայան» մեդալով:

Կարդալ ավելին 04-13-2015

The National Interest. Լեռնային Ղարաբաղում ռազմավարական առավելությունը և շահավետ պաշտպանական դիրքերը հայերի ձեռքում են
The National Interest. Լեռնային Ղարաբաղում ռազմավարական առավելությունը և շահավետ պաշտպանական դիրքերը հայերի ձեռքում են

Հարավային Կովկասում իրավիճակը թեժանում է, և Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական հակամարտության հավանականությունը մեծանում է: Այս մասին The National Interest ամսագրի կայքում հրապարակված հոդվածում գրում է միջազգային հարաբերությունների փորձագետ Ջեք Մալքեյը: Panorama.am-ի փոխանցմամբ, հեղինակը գրում է, որ 1990-ականնների սկզբին հայերի՝ քրիստոնյաների, և ադրբեջանցիների՝ մուսուլմանների միջև միջէթնիկական լարվածությունը հանգեցրեց պատերազմի, որտեղ հաղթեց հայկական կողմը: Պատերազմի ավարտից հետո Լեռնային Ղարաբաղը դե ֆակտո անկախ պետություն է: Հայաբնակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը գերազանցապես ապրում է Հայաստանի աջակցությամբ: Չնայած հրադադարի մասին համաձայնագրին՝ պատերազմը ֆորմալ առումով այդպես էլ չի դադարել, և Ադրբեջանը դեռևս, մեղմ ասած, «ակտիվորեն վիճարկում է» Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, իսկ Հայաստանն իր հերթին չի պատրաստվում հրաժարվել «նույնիսկ մեկ թիզ հողակտորից»: Նյութում շեշտվում է այն, որ պատերազմից հետո երկու կողմերն էլ զգալիորեն վերազինվել են: Պատերազմի թեժ փուլի ավարտից հետո հարյուրավոր մարդիկ զոհվել են հաճախակի հարձակումների և փոխհրաձգությունների հետևանքով: 2014 թվականի նոյեմբերին ադրբեջանական ուժերը խոցեցին հայկական Մի-24 ուղղաթիռը, որից հետո արձանագրվեցին բախումներ հայերի՝ չեզոք գոտուց ուղղաթիռի անձնակազմի մարմինները տարհանելու փորձերի ժամանակ: 2015 թվականի հունվարի 31-ին Արցախի Պաշտպանության բանակը ձեռնարկեց կանխարգելիչ հարձակում ադրբեջանական մի քանի դիրքերի ուղղությամբ և չեզոքացրեց մի շարք ադրբեջանցի զինվորների: Հեղինակը նկատում է, որ վերջին տարիներին ադրբեջանական կողմը զգալիորեն ավելացրել է իր ռազմական ծախսերը, և այդ միտումը չի նվազում՝ չնայած նավթի գնի անկմանն աշխարհում: Վերջին մի քանի տարիների ընթացքում Իսրայելն Ադրբեջանի հիմնական գործընկերներից մեկն է ռազմական ոլորտում, և այդ հարաբերությունների արդյունքում Ադրբեջանի ռազմաօդային ուժերը ձեռք են բերել իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարքեր: Հայաստանի ծախսերը ևս վկայում են, որ հայկական կողմը նույնպես կանխատեսում է պատերազմի վերսկսման հավանականությունը: Հայաստանը և Ռուսաստանը հանգամանորեն պահպանում են «Իսկանդեր» համալիրի ձեռքբերման հետ կապված անորոշությունը, որը հնարավորություն կտա Հայաստանին խոցել ադրբեջանական ինքնաթիռներ Ադրբեջանի տարածքում: 2012 թվականից սկսած Հայաստանը նաև զգալի միջոցներ է ներդրել Ռուսաստանից նորագույն զրահատեխնիկա և հրետանի ձեռք բերելու համար, ինչից մեծ քանակությամբ ունի, ինչպես նաև զբաղվում է սեփական անօդաչուների արտադրությամբ: Հեղինակը ընդգծում է նաև հայկական կողմի համար ռազմավարական շահավետ լանդշաֆտի և պաշտպանական դիրքերի մասին: «Ղարաբաղի բոլոր հիմնական ճանապարհները, բնակեցված վայրերը, ջրի աղբյուրները և էլեկտրականությունն արդեն հայկական կողմի վերահսկողության ներքո են: Դրանց հասնելու համար ադրբեջանական կողմը պետք է անցնի անառիկ լեռներով, որոնք հաստատապես ամրապնդված են հայ զինվորների` լավ կահավորված դիրքերով: Ղարաբաղի հյուսիսում հայկական կողմին կարելի է հասնել միայն Օմարի խստաշունչ լեռնանցքով: Արևելքից ադրբեջանական բանակը, Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտ հասնելու համար, պետք է անցնի լեռնային նեղ կիրճով, որի լայնությունն Ասկերան քաղաքի մոտ կազմում է ընդամենը 2.5 կիլոմետր: Այդ աշխարհագրական պատնեշները հաղթահարելը չափազանց բարդ է: Ղարաբաղի ջուրը և էլեկտրականությունը սնվում են Սարսանգի ջրամբարի վրա տեղակայված ՀԷԿ-ից, իսկ Ղարաբաղը Հայաստանի հետ կապող գլխավոր ճանապարհն անցնում է Լաչինի միջանցքով: Երկու ռազմավարական կետերն անհասանելի են Ղարաբաղում ադրբեջանցիների ցանկացած հիպոթետիկ գործողությունների դեպքում»,- նշվում է նյութում: Հայկական կողմն արդեն վերահսկում է այն տարածքը, որն ուզում է: Միևնույն ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «կանոնավոր կերպով հռետորաբանություն է տեղում հայերի հասցեին` վիրավորելով Հայաստանին» և խոստանալով, որ իր երկիրը կգրավի Լեռնային Ղարաբաղը: Շփման գիծը Լեռնային Ղարաբաղում հետզհետե ավելի վտանգավոր է դառնում, եզրափակում է հեղինակը:

Կարդալ ավելին 04-12-2015

«Республика Башкортостан». Լեռնային Ղարաբաղ. մեկ հայրենիք երկու պետությունների համար
«Республика Башкортостан». Լեռնային Ղարաբաղ. մեկ հայրենիք երկու պետությունների համար

«Республика Башкортостан» պարբերականը ծավալուն հրապարակմամբ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը` ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, թե ինչպես է Արցախը զարգանում կայուն տեմպերով` միաժամանակ լինելով չճանաչված պետություն: Panorama.am-ի փոխանցմամբ, պարբերականը անմիջապես նկատում է, որ Արցախի զարգացման գործում իրենց ներդրումն են ունեցել և ունեն աշխարհասփյուռ հայերը: Բերելով մոսկվաբնակ Նարինեի օրինակը, թե նա ինչպես է օգնում Արցախին` պարբերականը հավելում է, որ Նարինեն միայնակ չէ, կան բազմաթիվ հայեր, ովքեր Արցախի զարգացման համար անում են ամեն ինչ: «Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը, պատասխանելով տնտեսական աճի մասին հարցին, զարմացրեց լրագրողներին. Միջին տարեկան տնտեսական աճը 10% է: Դժվար է ասել` նախկին խորհրդային հանրապետություններից որը կարող է նման թիվ ներկայացնել»,- գրում է պարբերականը: Այս համատեքստում պարբերականը մեջբերում է ԼՂ նախագահ Բակո Սահակյանի խոսքն այն մասին, որ Արցախի հաջողությունները նաև հայկական սփյուռքի աշխատանքի արդյունք են և որ բոլոր հայերն Արցախի Հանրապետությունը սրբավայր են համարում, ինչպես Երուսաղեմը: Անդրադառնալով պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղի ենթակառուցվածքների վերականգնման լայնածավալ աշխատանքներին և դրանց արդյունքներին` պարբերականը նկատում է. «Ստեփանակերտում, որը 1991-1994 թվականներին մեծապես տուժել է ռմբակոծությունների հետևանքով, ավերածությունների հետքեր չտեսանք, ի տարբերություն նույնպես չճանաչված Աբխազիայի, որտեղ մինչև հիմա պահպանվում են պատերազմի հետքերը: Արցախի մայրաքաղաքը եվրոպական ձևով խնամված քաղաք է՝ կյանքի հանգիստ ռիթմով, ցայտաղբյուրներով և քանդակներով, հարմարավետ բակերով: Երեկոյան կենտրոնական հրապարակը վերածվում է հետիոտնի գոտու: Մարդիկ զբոսնում են այստեղ, բազմաթիվ երիտասարդներ կան: Քաղաքում ամենուր ինչ-որ բան են կառուցում և, չնայած ցուրտ գարնանը, արդեն ծաղիկներ են տնկել»: Հատկանշական է, որ պարբերականը իր զարմանքն է հայտնում` շեշտադրելով, որ Արցախի զարգացման գործում ոչ այնքան արդյունաբերությունն է վճռորոշ եղել, որքան կրթությունը: Հղում անելով նախագահ Բակո Սահակյանի խոսքին` պարբերականը գրում է, որ Արցախում համոզված են, որ հենց կրթական ոլորտը կարող է աճ ապահովել մյուս բնագավառներում: Այս առումով, որպես օրինակ` պարբերականը հիշատակում է ԼՂ վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանին, ով մանուկ հասակում պատերազմի հետևանքով կորցնելով տեսողությունը, այսօր մասնագիտական մեծ աճ է արձանագրել` ուսանելով մի քանի ճանաչված համալսարաններում: Շարունակելով, պարբերականը փորձում է հասկանալ, թե որտեղից է գոյանում Արցախի բյուջեն: Կրկին հղում անելով Բակո Սահակյանին` պարբերականը գրում է, որ այն գոյանում է սեփական եկամուտներից, իսկ մյուս կեսը՝ Հայաստանի կողմից հատկացվող միջպետական վարկերից: «Սակայն մարդկանց հետ զրույցներից տպավորություն ստեղծվեց, որ Ղարաբաղում աշխատավարձերն ու կենսաթոշակները նույնիսկ փոքր-ինչ ավելի են, քան հենց Հայաստանում: Թվում է՝ ինչի՞ հաշվին: Չէ՞ որ խոշոր ձեռնարկություններ այստեղ չկան, իսկ նրանք, որոնք նույնիսկ շատ բարձրորակ արտադրանք են տալիս, դժվարությամբ են այն մեծ շուկաներ հասցնում. խանգարում է տրանսպորտային շրջափակումը: Ղարաբաղն արտաքին աշխարհի հետ կապում է դեպի Հայաստան միակ ճանապարհը: Բայց, ինչպես մեզ պատմեցին, Համահայկական հիմնադրամի միջոցներով Հայաստանից երկրորդ ճանապարհն է կառուցվում»,- գրում է պարբերականը: Անդրադառնալով Արցախի օդանավակայանին` պարբերականը նկատում է, որ այն ամբողջությամբ պատրաստ է շահագործման, մինչդեռ Ադրբեջանը նույնիսկ քաղաքացիական ինքնաթիռները կործանելու սպառնալինքեր է տեղում: Պարբերականի դիտարկմամբ` թեև քաղաքական անորոշության համար արտասահմյան բիզնեսի ներկայացվածության խնդիր կա, բայց Արցախում բոլոր պայմանները ապահովված են` սկսած ազատ տնտեսական հնարավորություններից և կոռուպցիայի գրեթե ամբողջական բացակայությունից: Անդրադառնալով ԼՂ պաշտպանական բանակին` պարբերականը փորձել է հասկանալ, թե որքան են կազմում պաշտպանական ծախսերը, որին ի պատասխան ԼՂ պաշտպանության նախարարը նշել է, որ ավելորդ սպառազինությունների կարիք չկա, իսկ անհրաժեշտ ամեն ինչով ապահովված է Արցախը: «Արցախի բանակն Արցախի ժողովուրդն է: Եթե հարկ լինի, ցանկացած մարդ ոտքի կելնի հանուն Արցախի՝ անկախ տարիքից»,- պարբերականը մեջբերում է Մովսես Հակոբյանի խոսքը:

Կարդալ ավելին 04-12-2015

Ռուսաստանն անհնարին Է համարում ղարաբաղյան հակամարտության անցումը թեժ փուլ. Լավրով
Ռուսաստանն անհնարին Է համարում ղարաբաղյան հակամարտության անցումը թեժ փուլ. Լավրով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ամփոփելով Հայաստանի իր պաշտոնակից Էդվարդ Նալբանդյանի հետ ապրիլի 8-ին Մոսկվայում կայացած բանակցությունների արդյունքները, հայտարարել Է, թե ոչ ոք չի ցանկանում, որ ղարաբաղյան հակամարտությունն անցնի թեժ փուլ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ «նույնիսկ չենք Էլ մտածում, որ հակամարտությունը կանցնի թեժ փուլ,-ասել Է Լավրովը:-Համոզված եմ, որ, չնայած ճարտասանությանը, դա շահագրգիռ կողմերից ոչ մեկը չի ցանկանում»: «Բոլոր գործողությունները նպատակամղված են այն բանին, որ արագորեն փոխընդունելի լուծում գտնվի»,-ընդգծել Է նա: Ռուսաստանը կշարունակի Հայաստանի եւ Ադրբեջանի համար փոխընդունելի հիման վրա ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար պայմանների ստեղծմանն ուղղված ջանքերը, նշել Է ՌԴ ԱԳ նախարարը: «Մենք կարծիքներ փոխանակեցինք Անդրկովկասի իրադրության շուրջ, ներառյալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը: Ռուսաստանն այսուհետեւ Էլ ակտիվորեն կնպաստի բոլոր կողմերի համար ընդունելի հիման վրա այդ հիմնախնդրի կարգավորման համար պայմանների ստեղծմանը»,-ասել Է Սերգեյ Լավրովը:

Կարդալ ավելին 04-08-2015

Ադրբեջանական կողմը չի էլ թաքցնում, որ սրում է իրավիճակը. Սերժ Սարգսյանը՝ Ղարաբաղյան խնդրի լուծման մասին
Ադրբեջանական կողմը չի էլ թաքցնում, որ սրում է իրավիճակը. Սերժ Սարգսյանը՝ Ղարաբաղյան խնդրի լուծման մասին

Россия 24 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է Ղարաբաղյան խնդրի կարգավորման հեռանկարների մասին։ Նա նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների 6 հայտարարություններում նշված սկզբունքներն ու տարրերը, որոնք կան նաև այն փաստաթղթում, որի հիմքով արդեն ավելի քան 7 տարի Հայաստանը բանակցում է Ադրբեջանի հետ, ընդունելի հիմք են Ղարաբաղյան հարցի լուծման համար։ «Մենք կիսում ենք ՄԽ համանախագահների կարծիքը, որ ազգերին պետք է խաղաղության պատրաստել, այլ ոչ պատերազմի, սակայն Ադրբեջանի ղեկավարությունը հակառակն է անում։ Մենք անցյալ տարվա ամառվանից տեսնում ենք իրավիճակի սրում, և ամեն դեպքում հարցով զբաղվողները կասկած չունեն, որ սրման պատճառն Ադրբեջանն է, և դա չի թաքցնում ադրբեջանական ղեկավարությունը՝ Մյունխենյան անվտանգության համաժողովի ընթացքում հայտարարելով, որ այո՛, լարվածությունը շարունակվելու է, քանի դեռ հայերը չեն հանձնել ԼՂ-ի հարակից շրջանները»,- ասել է Սերժ Սարգսյանը։ Նա նշել է, որ Ղարաբաղի բանակը ստիպված էր ստեղծել անվտանգության գոտի՝ ամենօրյա կրակից փրկելու համար հայաբնակ շրջանների բնակչությանը։ «Ադրբեջանի ղեկավարությունը չի ընդունում այն սկզբունքները, որ մեզ առաջարկել են համանախագահները»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը՝ նշելով, որ մենք ստիպված կլինենք պաշտպանվել, եթե այլ ելք չունենանք, և Ադրբեջանը հերթական արկածախնդրության գնա։ «Մենք չենք վախենում կռվելուց»,-հավելել է նա։

Կարդալ ավելին 04-07-2015

Նախագահ Սահակյանը այցելել է Մարտակերտի եւ Շահումյանի շրջաններ
Նախագահ Սահակյանը այցելել է Մարտակերտի եւ Շահումյանի շրջաններ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 15-ին այցելել է Մարտակերտի եւ Շահումյանի շրջաններ: ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ երկրի ղեկավարը ծանոթացել է Մարտակերտ-Վարդենիս մայրուղու կառուցման աշխատանքների ընթացքին: Շահումյանի շրջանի Եղեգնուտ գյուղում Նախագահը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն: Զեկույցներով հանդես են եկել ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Արարատ Խլղաթյանը: Բակո Սահակյանը գոհունակություն է հայտնել կատարված աշխատանքների կապակցությամբ: Այդ համատեքստում Նախագահը հատուկ ընդգծել է շինարարության բարձր որակի ու նախանշված ժամկետների ապահովման անհրաժեշտությունը՝ տալով համապատասխան ցուցումներ: Այնուհետեւ Բակո Սահակյանն այցելել է Եղեգնուտ գյուղի մոտ կառուցվող հիդրոէլեկտրակայանի շինհարթակ եւ ծանոթացել այնտեղ իրականացվող աշխատանքներին: Երկրի ղեկավարը նշել է, որ Շահումյանի շրջանը մեծ ներուժ ունի հիդրոէներգիայի արտադրության համար՝ հավելելով, որ պետությունը կանի հնարավորը այս ոլորտի զարգացման ուղղությամբ: Այցի ընթացքում Նախագահին ուղեկցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Կարդալ ավելին 03-16-2015

ՄԵՐ  ՀԱՅՐԵՆԻՔԸ  ՄԵՆՔ  ՊԻՏԻ  ՇԵՆԱՑՆԵՆՔ
ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՄԵՆՔ ՊԻՏԻ ՇԵՆԱՑՆԵՆՔ

Հարցազրույց Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Վլադիկ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ -Պարոն Խաչատրյան, ինչպիսի՞ն է Ձեր գնահատականը 2014 թվականի կատարած աշխատանքների վերաբերյալ։ Ինչպե՞ս կամփոփեք տարին։ Ինչպիսի՞ հաջողություններ կամ թերացումներ արձանագրվեցին։ -Նախորդ տարվա ամփոփումը կուզենայի սկսել գյուղատնտեսությունից։ 2014-ը գյուղատնտեսության համար կարելի է որակել բարդ եւ ոչ բարենպաստ տարի։ Ասենք ավելին. ջերմային ռեժիմի այնպիսի կտրուկ փոփոխություններ եղան, որ գարնանը ցրտահարություն էր, իսկ ամռանն ընդհանրապես տեղումներ չկային, ինչը գյուղատնտեսությանը կանգնեցրեց լուրջ խնդիրների առջեւ։ Առավել բացասական ազդեցություն ունեցավ նաեւ ջրի պակասը, քանի որ, ինչպես ասում են՝ մեր պապենական աղբյուրները ցամաքել էին։ Սակայն այս վիճակից կարողացանք պատվով դուրս գալ, սկսեցինք ջրատար մեքենաներով ջուր մատակարարել համայնքներին։ Իսկ երբ տեղումներ եղան, ինչ-որ տեղ պատկերը փոխվեց։ Այս իրավիճակը մեզ հուշում է, որ համայնքների ջրամատակարարման եւ ներքին ցանցի վիճակին անդրադառնալու եւ աշխատանքներ կատարելու դեպքում պետք է հաշվի առնվեն ջրի այն ակունքները, որտեղ պաշարները շատ են, եւ որը կլինի մշտական։ Աշնանացան հացահատիկայինների բերքատվությունում հաջողություններ չարձանագրվեցին, քանի որ այն բավականին ցածր էր, գարնանացանը եւս կլիմայական անբարենպաստ պայմանների պատճառով մեր հույսերը չարդարացրեց։ Անասնապահության բնագավառում արձանագրվել են որոշակի հաջողություններ. շրջանում խոշոր եղջերավոր անասունների թիվը հատում է 11 հազարը, իսկ սա լուրջ թիվ է։ Մեծ թիվ են կազմում նաեւ ՄԵ անասունները եւ թռչունները։ Ասեմ, որ այս ոլորտում ամռանը եւս կանգնեցինք մեծ խնդրի առջեւ. տարին չորային էր, խոտհարքերում խոտ չկար անասնակերի կուտակման համար, ստիպված էինք շրջանի հարթավայրային գոտու ոռոգովի տարածքների աշնանացան հնձից հետո առաջացած ծղոտը լրիվությամբ հավաքել եւ տալ անասնապահությամբ զբաղվող մարդկանց։ Եթե խոսենք հաջողությունների մասին, ապա դրանք կապված էին լուրջ ծրագրերի հետ, որոնց մեջ կառանձնացնեի հանքարդյունաբերությունը։ ՙԲեյզ Մեթըլս՚ ՓԲԸ-ն ծրագրեց Կաշենում գործարանի կառուցումը։ Նախնական տվյալների համաձայն՝ այս տարվա սեպտեմբեր ամսին այն կսկսի գործել։ Այսօր Կաշենում իրականացվում են ծավալուն շինարարական աշխատանքներ։ Ի՞նչ է տալիս դա մեզ։ Առաջին հերթին հանքի շահագործմամբ պետական բյուջե մուտք կգործեն ֆինանսական միջոցներ, եւ երկրորդ՝ շրջանի համար դա աշխատատեղ է։ Հիմնական աշխատուժը շրջանի բնակիչներն են, ովքեր, այդտեղ աշխատելով, կարողանում են իրենց սոցիալական վիճակը բարելավել։ Հաջողություն ենք համարում նաեւ էներգետիկ ռեսուրսների ուղղությամբ կատարվածը։ Գաղտնիք չէ, որ այսօր հանրապետության էլեկտրաէներգիայի ծավալն ապահովվում է Մարտակերտի շրջանում։ Ունենք ՙՍարսանգ ՀԷԿ՚, ՙՄատաղիս-1՚, ՙՄատաղիս-2՚, ՙԹրղե-1՚, ՙԹրղե-2՚ ՀԷԿ-երը եւ շուտով շահագործման կհանձնվի ՙԹրղե-3՚-ը, որը, բացի էներգետիկ ռեսուրսներից, նաեւ աշխատատեղ է Հաթերքի ենթաշրջանի բնակչության համար։ Շրջանում ունենք նաեւ մեկ այլ ծրագիր, որն արդեն սկսված է. խոսքը վերաբերում է Մատաղիս գյուղում սեւ խավիարի արտադրության կազմակերպմանը, որի իրագործմանը կներդրվի մինչեւ 30 մլն ԱՄՆ դոլար։ Հուսով եմ, որ այնտեղ 60-80 աշխատատեղ կլինի, իսկ արտադրությունն արտահանվելու դեպքում լուրջ ֆինանսական միջոցներ կստեղծվեն մեր պետական բյուջեի համար։ Սրանք այն հիմնական ծրագրերն են, որոնք կարելի է անվանել սոցիալ-տնտեսական, քանի որ ե՜ւ մեր տնտեսությունն է զարգանում, ե՜ւ աշխատատեղեր են բացվում։ - Հիրավի, հաջողությունները տեսանելի են, բայց հիմնականում ո՞ր բնագավառը կառանձնացնեիք՝ որպես տնտեսության կարեւորագույն ճյուղ։ - Ես կուզենայի առանձնացնել գյուղատնտեսությունը։ Որքան էլ փորձենք խոսել էլեկտրաէներգիայի, պղնձի կամ խավիարի արտադրության մասին, այնուամենայնիվ, մենք ագրարային երկիր ենք, եւ մեր ողջ ուշադրությունն անպայման պետք է սեւեռենք դեպի հողը, դեպի գյուղացին ու մեր հնարավորությունները լիարժեք օգտագործենք՝ շրջանի 18000 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողերը մշակելու համար։ Սա է այսօրվա հրամայականը։ Սակայն, ցավոք սրտի, մենք այս ուղղությամբ հաջողություններ չունենք։ Այս տարի կարողացել ենք իրականացնել ընդհամենը 3350 հա աշնանացան հերկ եւ 3000 հա ցանքս։ Սա խոսում է այն մասին, որ մենք ե՜ւ թերացումներ ունենք, ե՜ւ բացթողումներ ու այս ուղղությամբ բավականին լուրջ աշխատանք պետք է իրականացնենք։ Ոռոգման ջրի խնդիր ունենք. չնայած Խաչենից անց է կացվել ջրագիծ, միեւնույն է, այդ ջուրը չի հերիքում, որպեսզի մենք կարողանանք հազարավոր հեկտարների ոռոգումն ապահովել։ Արդեն ունենք նախագիծը, այն ներկայացված է կառավարության հաստատմանը։ Եթե այս ծրագիրը կյանքի կոչվի, ապա Մարտակերտը կհասնի իր վաղեմի փառքին։ Ասեմ նաեւ, որ 2014-ին լուրջ աշխատանքներ են իրականացվել, որը մեծ ձեռքբերումներից է. մոտավորապես 500լ/վրկ ջուր Թարթառ գետից հզոր պոմպերի միջոցով կարողացանք հասցնել Թալիշ համայնքի հարթավայրային դաշտերը։ Այժմ Թալիշում 250 հա աշնանացան է իրականացվել, որը ողջունելի է։ - Կխնդրեինք խոսել նաեւ քաղաքաշինության բնագավառից։ - Քաղաքաշինության ծրագրերը մենք պիտի բաժանենք տարբեր ծրագրերի, այն է՝ սոցիալական եւ տնտեսական։ Այստեղ հիմնականում Արցախյան պատերազմի զոհված ազատամարտիկների ընտանիքների, բազմազավակ ընտանիքների համար բնակարանների կառուցման կամ հիմնանորոգման խնդիրներն են, որոնք եւս ծրագրավորված եւ հաստատված են կառավարության կողմից, իսկ քաղաքաշինության նախարարությունը նշված խնդիրները կիրականացնի ըստ ժամանակացույցի։ Շրջանում ընթանում են դպրոցների, նախադպրոցական կրթօջախների շինարարական աշխատանքներ։ Շարունակվում են Թալիշ գյուղի դպրոցի հիմնանորոգման, ավարտին են մոտենում Հար-Գոմերի մանկապարտեզի շինարարական աշխատանքները։ Չափար գյուղում կառուցվել է նոր դպրոց եւ շահագործման հանձնվել՝ համագյուղացի բարերար Վարուժան Գրիգորյանի եւ կառավարության համաֆինանսավորմամբ։ Դպրոցաշինությունը եւ նախադպրոցական կրթօջախների շինարարությունը մշտապես գտնվում է մեր իշխանության ուշադրության կենտրոնում։ Ընթացքի մեջ են նաեւ համայնքային կենտրոնների շինարարական աշխատանքները։ Շահագործման է հանձնվել Նոր Մարաղայի համայնքային կենտրոնը, իսկ բարերար Վահագն Խաչատրյանի միջոցներով՝ Նոր Սեյսուլանի համայնքային կենտրոնը։ Սա եւս կառավարության ծրագրերից է, եւ ուրախալին այն է, որ ծրագրերի մի մասը կատարվում է բարերարների միջոցով։ Այս տարի արդեն պլանավորված են դպրոցների եւ նախադպրոցական կրթօջախների շինարարության եւ հիմնանորոգման աշխատանքներ։ Կսկսվեն Մարտակերտի համար 1 դպրոցի վերանորոգման աշխատանքները, իսկ մյուսներն արդեն պարզ կդառնան ծրագրերի վերջնական հաստատումից հետո։ - Կառուցվում է Մարտակերտ-Վարդենիս ճանապարհը։ Ինչպիսի՞ նշանակություն ունի այն մեր շրջանի համար։ - Այս ճանապարհի կառուցումը կուզենայի գնահատել սոցիալ-տնտեսական շինարարական աշխատանքների համատեքստում։ Խճապատումն ավարտված է, հիմնական ծրագրով նախատեսված հատվածները նորոգված եւ հիմնանորոգված են, եղանակները բացվելուն պես կսկսվեն ասֆալտապատման աշխատանքները։ Նաեւ որոշված են Մարտակերտ քաղաքի բարեկարգման աշխատանքները, այն է՝ ասֆալտապատում, սակայն ժամանակացույցը դեռեւս հայտնի չէ։ - Գիտենք, որ բավականին աշխատանք է կատարվել Մարտակերտ քաղաքի խմելու ջրի ներքին ցանցի կառուցման ուղղությամբ։ Այժմ ո՞ր փուլում է այն գտնվում։ - Աշխատանքներն ավարտման փուլում են։ Մոտ ժամանակներս կավարտվեն ջրավազանների կառուցումը, ջրաչափերի տեղադրումը, եւ արդեն, ըստ թաղամասերի, ջուր կմատակարարվի մեր բնակչությանը նոր ջրացանցի միջոցով։ Մշտական ջրամատակարարումն ընթացքի մեջ է։ Մատաղիս գյուղում, ամենայն հավանականությամբ, այն ավարտին կհասնի այս տարի, ներդրումները հասնում են մինչեւ 130 մլն դրամի։ Ծրագրի մեջ են Մեծշեն, Մոխրաթաղ, Աղաբեկալանջ, Ներքին Հոռաթաղ, Կուսապատ, Ծաղկաշեն համայնքները։ Կուսապատի եւ Ծաղկաշենի աղբյուրները երաշտի պատճառով ցամաքել են, ստիպված ջրատարից 2,5 կմ հեռու գտնվող աղբյուրների ջրերը պետք է հավաքվեն եւ հասցվեն համայնքներ։ Շուտով կսկսվի արտեզյան ջրհորի հորատումը Ներքին Հոռաթաղ գյուղում։ Իսկ Մեծշենի, Մոխրաթաղի եւ Աղաբեկալանջի ջրամատակարարման գործընթացը կավարտվի այս տարվա ամռանը։ Ասեմ, որ մինչեւ 2017 թվականը շրջանի ջրամատակարարումն ավարտին կհասցնենք։ - Որո՞նք են շրջանի համայնքների խնդիրները՝ առաջնահերթության կարգով։ - Առաջնային խնդիրը, կրկնում եմ, գյուղատնտեսության եւ անասնապահության զարգացումն է։ Իսկ մնացած խնդիրները՝ դպրոցաշինություն, համայնքային կենտրոնների կառուցում, ներհամայնքային ճանապարհների խճապատում եւ այլն, արդեն պետականորեն ծրագրավորված են, եւ դրանք իրականացվելու են։ - Իսկ որո՞նք են 2015-ի կարեւորագույն խնդիրները։ - Առաջնահերթությունը Թարթառ գետից ջուր տեղափոխելն է Մարտակերտի հարթավայրային գոտի։ Բնական է, նաեւ Մարտակերտ-Վարդենիս ճանապարհի ասֆալտապատումը։ Առաջնահերթ խնդիրներից է Մարտակերտ քաղաքի բարեկարգումը, որը կիրականացվի Մարտակերտ-Վարդենիս ճանապարհի ասֆալտապատման ժամանակ, Մարտակերտ քաղաքի համար 1 դպրոցի հիմնանորոգումը, զոհված ազատամարտիկների եւ բազմազավակ ընտանիքներին բնակարանով ապահովելը։ -Հայտնի է, որ կրթության մակարդակի բարձրացման նպատակով տարեցտարի փոփոխություններ են լինում կրթական համակարգում։ Ինչպիսի՞ հաջողություններ են արձանագրվել։ -Իհարկե, կրթության համակարգում տարեցտարի կատարվում են նոր փոփոխություններ, իսկ ամբողջ շրջանի կրթության համակարգը վերահսկվում է շրջվարչակազմի աշխատակազմի կրթության բաժնի միջոցով։ Ասեմ, որ այս ոլորտում ունենք հաջողություններ։ Շրջանի աշակերտներն առարկայական օլիմպիադաներում արձանագրել են հաջողություններ, որն ուրախալի փաստ է։ Սա խոսում է այն բանի օգտին, որ դպրոցներում ուսումնադաստիարակչական աշխատանքներն իրականացվում են ըստ հանրակրթության ծրագրերի։ Ռազմահայրենասիրական դաստիարակության հիմքերը տարեցտարի նոր որակ են կազմում, զինղեկները դպրոցներում բավականին լուրջ աշխատանք են իրականացնում եւ մեր աշակերտներին կարողանում են դաստիարակել՝ իբրեւ ապագա զինվորների։ - Շրջանը սահմանային է։ Որպես պահեստազորի գեներալ՝ ինչպե՞ս կբնութագրեիք շրջանի բնակչության անվտանգությունը։ - Շրջանի բնակչությունը՝ թե՜ երիտասարդ, թե՜ մանուկ, բոլորը պիտի զգոն եւ զգաստ լինեն, որովհետեւ հակառակորդն անընդհատ փորձում է լարվածություն ստեղծել շփման գծում։ Սա խոսում է այն մասին, որ մենք ինքներս՝ փոքր թե մեծ, քաղաքացիական աշխատող, թե պետական ծառայող, բանակը պետք է ընդունենք իբրեւ մեր տան մի անդամի, հարգենք ու սիրենք, որովհետեւ նա է ապահովում մեր անդորրը, մեր խաղաղությունը, իսկ հարկ եղած դեպքում՝ պաշտպանենք մեր հայրենիքը։ Ուստի այսօր վարչակազմի առաջ 2 կարեւոր խնդիր է դրված՝ քաղաքացիների պաշտպանության եւ սահմանների անվտանգության։ Եթե, Աստված մի արասցե, պատերազմ վերսկսվի, ապա պիտի կարողանանք ի մի բերել մեր բոլոր ռեսուրսները՝ զուտ պահեստազորին վերաբերող։ Մենք պիտի աջակցենք զինկոմիսարիատներին, հարկ եղած դեպքում իրականացնենք զորակոչ եւ կազմակերպված քաղաքացիական պաշտպանություն։ Իբրեւ քաղպաշտպանության շտաբի պետ՝ ասեմ, որ նաեւ այս աշխատանքները ծրագրավորվեցին եւ ամփոփվեցին։ Եվ պատահական չէ, որ այս տարի իրականացվեցին զորավարժություններ, որոնց արդյունքում մասնակի զորահավաք իրականացվեց, եւ Մարտակերտի շրջանը պատվով դուրս եկավ՝ 100 տոկոսով իրականացնելով այդ զորահավաքը եւ արժանանալով բարձր գնահատականի։ Այսօր առաջնահերթ խնդիրը հայրենիքի պաշտպանությունն է։ Օգոստոսյան դեպքերը ցույց տվեցին, որ մեր ժողովուրդը՝ անկախ տարիքից, պատրաստ է մեր զինվորների կողքին լինել։ Անգամ 60-65 տարեկան մարդը, առանց զորակոչի, եկել, դիմել է մեզ, զենք վերցրել ու գնացել, կանգնել զինվորի կողքին՝ առաջնագծում։ Սա խոսում է այն մասին, որ մեր բնակչության մեջ ե՜ւ ոգին կա, ե՜ւ 92-ի դասերը, ու մեր ժողովուրդը պատրաստ է թշնամու ոտնձգությունների ժամանակ իսկույն համալրել մեր բանակի շարքերը՝ պաշտպանելու հայրենիքը։ Հարցազրույցը վարեց Լուսինե ԶԱՔԱՐՅԱՆԸ

Կարդալ ավելին 02-03-2015

ՍԿՍՎԵԼ   Է  <<ՊԱՀԱՊԱՆ  ԱՐԾԻՎՆԵՐ>>  ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ   Հ/Կ-Ը                              ԱՆԴԱՄԱԳՐՈՒԹՅԱՆ   ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
ՍԿՍՎԵԼ Է <<ՊԱՀԱՊԱՆ ԱՐԾԻՎՆԵՐ>> ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ Հ/Կ-Ը ԱՆԴԱՄԱԳՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Թալիշի վետերանների միությունը իր գոյության վեց տարիների ընթացքում կազմակերպել և իրականացրել է մի շարք միջոցառումներ, տոնակատարություններ, հիշատակի արարողություններ, պարգևատրումներ, ինչպես նաև ուխտագնացություն գյուղ, այցելություններ <<Եռաբլուր>> և այլն: ՈՒ այս ամենը իրականացնելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները ձեռք է բերվել Կազմակերպության Խորհրդի անդամների և մի քանի ազատամարտիկների կողմից: Չստանալով օգնություն ոչ մի կարող ուժերի կողմից` Կազմակերպությունը չի կարողացել իրականացնել Կանոնադրությունից բխող իր հիմնական խնդիրներն ու նպատակները: Անհրաժեշտություն է առաջացել, որ կատարվի Կազմակերպության անդամների անդամագրություն, նրանց կողմից ամսեկան անդամավճարների հավաքագրում, ինչպես նաև ԵԿՄ-ին անդամակցություն` հետագայում ազատամարտիկներին այս կամ այն հարցերով օգնելու համար: 2014 թվականի դեկտեմբերի 21 – ի Խորհրդի ընդլայնված նիստում որոշվեց կատարել անդամագրություն Կազմակերպությանը և սահմանել մուտքի անդամավճար` 1000 դրամի չափով, ամսեկան անդամավճար` 500 դրամի չափով: 2015 թվականի հունվար ամսում Կազմակերպությանը անդամագրվել են արդեն 50 հոգի, որոնք մուծել են մուտքի անդամավճարներ և հունվարի 28 – ին Կազմակերպության հրավիրված ընդհանուր ժողովում նրանք ստացան անդամությունը հաստատող Վկայականներ: Հունվարի 28-ին հրավիրված արտահերթ ժողովում քննարկվեցին նաև կազմակերպչական հարցեր, որտեղ որոշվեց Կազմակերպությանը կից ստեղծել նաև կանանց խորհուրդ, ինչպես նաև երիտասարդական թև` իր կոորդինացնող կազմով: Հանդիպումից հետո նշվեց Հայոց բանակի կազմավորման 23-րդ տարին, կազմակերպվեց ճաշկերույթ:

Կարդալ ավելին 01-29-2015

ՀԱՅՈՑ  ԲԱՆԱԿԻ  23-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ
ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ 23-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ

Մեր անկախ պետության զավակն է Հայոց բանակը, որ ծնունդ առավ Հայրենիքի պաշտպանության մարտերում, զրկանքների ու զոհողությունների մեջ եւ աճեց ու ամրապնդվեց դյուցազն Սասունցի Դավթի նման օր օրի եւ ժամ առ ժամ: Հայոց բանակը մարմնավորում է մեր ժողովրդի հայրենասեր հոգին, ազգային մեր իրավունքները պաշտպանելու կամքը, ապագայի վստահությունը եւ պատվարն ու ապավենն է հայրենի մեր երկրի խաղաղ կյանքի ու առաջընթացի: Անժխտելի փաստ է, որ բանակը իր սրբազան պարտքով, ժամանակակից զինվածությամբ և ազնիվ նպատակներով դարձել է մեր ժողովրդի հաջողության ու մեր հայրենիքի հզորության աննկուն պաշտպանը: Բոլորելով լուսապսակ իր 23 տարին` նա երիտասարդի վիթխարի ներուժով տարեցտարի դառնում է ավելի ուժեղ ու ազդեցիկ, հավասարը հավասարի հետ ասելիք ու պահանջ ունի և դեռ էն գլխից գիտի իր առաքելության գերագույն իմաստը: Թշնամուն սաստելով նրա իսկ որջում` մեր զորամիավորումներն այսօր պաշտպանական դիրքերում են` ցուցաբերելով նվիրում և աչալրջություն: Բանակը արարելու հնարավորություն է տալիս բազմաչարչար, վաստակած ու հաղթանակած մեր ժողովրդին: Մեզ բաժին հասած բոլոր հաղթանակները ձեռք են բերվել ինքնամոռաց խիզախությամբ, փառքերով պսակված մեր զավակների կյանքի գնով: Իսկ այն նահատակները, ովքեր սեփական արյամբ փրկեցին հայրենի տունը, հողը, մորն ու մանկանը, ովքեր հանուն Հայաստանի ապագայի մնացին ռազմի դաշտերում, միշտ կլինեն մեզ հետ ու մեր շարքերում: Այսօր փառք ու պատիվ տալով բոլոր զոհվածներին, մեր կողքին պետք է զգանք նրանց ներկայությունը և հոտնկայս ու հպարտ` հարգենք նրանց հիշատակը: Սիրելի բարեկամներ, գաղտնիք չէ, որ աշխարհը, այդ թվում մեր տարածաշրջանը, կանգնած են լուրջ մարտահրավերների առջև: Մեր պետությունն ու երկրի ղեկավարությունը ձգտում են պահպանելու մշտական կայունությունը և ամրապնդելու թանկ գնով ձեռք բերված խաղաղությունը: Իսկ այդ ամենի գլխավոր երաշխիքը դարձյալ Հայոց բանակն է, պետության և բանակի միասնական կամքը, մեր ժողովրդի նվիրումն ու մշտական աջակցությունը: Ազգային բանակը մեր զինանշանի խորհուրդն է, մեր ներկայի ու ապագայի վստահելի կամուրջը: Ուրեմն` փառք ու պատիվ մեր բանակին, նրա բոլոր ստորաբաժանումների անձնակազմերին, ովքեր գիշերուզօր պաշտպանում են Հայաստան երկրի և Արցախի սահմանները, իրենց միասնական հզորությամբ պատրաստ են դիմակայելու թշնամական բոլոր ոտնձգություններին: Շնորհավոր տոնդ Հայոց բանակ, 23 տարեկան պատանի, բայց և անպարտելի ու հզոր, անկոտրում ու անբեկանելի: Հավերժ փառք Հայոց բանակին, Հավերժ փառք Հայոց զինվորին և նահատակված և այսօր կանգուն, անառիկ ու անպարտ մեր հայորդիներին, մեր զավակներին: Եղիր անպարտ Հայոց բանակ: Սլավիկ Բայունց:

Կարդալ ավելին 01-28-2015