Լրահոս Արցախից

Բակո Սահակյանը և Սերժ Սարգսյանը այցելել են պաշտպանության բանակի մի շարք ստորաբաժանումներ
Բակո Սահակյանը և Սերժ Սարգսյանը այցելել են պաշտպանության բանակի մի շարք ստորաբաժանումներ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ միասին նոյեմբերի 20-ին այցելել է հանրապետության հարավարևելյան շրջանում տեղակայված` Պաշտպանության բանակի մի շարք ստորաբաժանումներ: Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ նախագահները դիտել են զորավարժությունները, ծանոթացել զինվորների ծառայությանը, մասնակցել մի շարք օբյեկտների բացման արարողություններին: Բակո Սահակյանը և Սերժ Սարգսյանը խրախուսել են զորավարժություններում բարձր արդյունքներ ցուցաբերած մի խումբ զինծառայողների: Նախագահներին ուղեկցում էին երկու հայկական հանրապետությունների պաշտպանության նախարարները, բարձրագույն հրամկազմի ներկայացուցիչները:

Կարդալ ավելին 11-20-2015

Արցախի ժողովրդավարական կուսակցությունն ու Եվրոպական ազատ դաշինքը կնքել են համատեղ հռչակագիր
Արցախի ժողովրդավարական կուսակցությունն ու Եվրոպական ազատ դաշինքը կնքել են համատեղ հռչակագիր

Արցախի ժողովրդավարական կուսակցության եւ Եվրոպական ազատ դաշինքի համագործակցության շրջանակներում սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում ԱԺԿ նախագահ Աշոտ Ղուլյանը եւ ԵԱԴ նախագահ Ֆրանսուա Ալֆոնսին ստորագրել են Համատեղ հռչակագիր: Արցախի ժողովրդավարական կուսակցության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հռչակագրի ստորագրումից հետո տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի ընթացքում ԱԺԿ եւ ԵԱԴ կուսակցությունների ղեկավարները պատասխանել են լրագրողների հարցերին: Արցախի ժողովրդավարական կուսակցության և Եվրոպական ազատ դաշինքի համատեղ հռչակագիրը կնքվել է` նկատի ունենալով Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության ժողովրդի կողմից ազատ ապրելու իրավունքի իրագործումը եւ ինքնորոշման իրավունքի ժողովրդավարական ձգտումների հանդեպ Եվրոպական ազատ դաշինքի աջակցությունն` ընդունելով, որ ժողովրդավարական գործընթացները, նույնիսկ մեկուսացման պայմաններում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաջող եւ հաստատուն առաջընթաց են արձանագրել, ինչի դրսեւորումն են Արցախի քաղաքական մշակույթի անբաժան մաս դարձած ազատ, արդար եւ մրցակցային ընտրությունները, ողջունելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էական ժողովրդավարական առաջընթացը և դրանում Արցախի ժողովրդավարական կուսակցության կարեւոր դերակատարությունը, որն արտահայտվել է հիմնարար ազատությունների, ժողովրդավարության, իշխանությունների տարանջատման, օրենքի գերակայության և կայուն խաղաղության սկզբունքների վրա հիմնվող ու Եվրոպական փորձն օգտագործող արդյունավետ զարգացման մոդելի ներդրման միջոցով: Կողմերն ընդգծել են ԵԱԴ-ի և ԱԺԿ-ի հավատարմությունը եվրոպական արժեքներին ու սկզբունքներին, ինչպես նաև Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը` խրախուսելով Եվրամիության ավելի լայն ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային կյանքում և նկատի ունենալով, որ ԵՄ հաստատությունները բազմիցս ընդգծել են Եվրամիության հարեւանության երկրներում ժողովրդավարական արժեքների եւ խաղաղ համագործակցության տարածման անհրաժեշտությունը եւ ճանաչել այս հարցում ԵՄ առանձնահատուկ նշանակությունը: Ըստ հռչակագրի` ԱԺԿ-ի եւ ԵԱԴ-ի հետ փոխկապակցված կուսակցությունների զգալի մասը կանգնած է նույն մարտահրավերների առջեւ, որոնք վերաբերում են ԵՄ ու միջազգային հանրության կողմից ճանաչված հիմնարար ազատություններին և, մասնավորապես, սեփական ապագան որոշելու իրավունքին: Կողմերը համոզված են, որ հաստատված հարաբերությունները կլինեն փոխշահավետ և դրանց շնորհիվ նրանք հանդես կգան որպես հիմնական դերակատարներ և վստահելի գործընկերներ եվրոպական հիմնարար արժեքների և սկզբունքների տարածման գործում՝ դրական ազդեցություն գործելով ողջ տարածաշրջանի վրա: ԱԺԿ և ԵԱԴ համաձայնել են համագործակցել` նպատակ ունենալով փոխանակել անկախության գործընթացի և ժողովրդավարական ու խաղաղ միջոցներով ինքնիշխանության հասնելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փորձը ԵԱԴ եւ անդամ կուսակցությունների հետ, ներգրավել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը միջազգային գործընթացների մեջ, ինչպես նաեւ ԵՄ հաստատություններում ու մարմիններում, եւ նպաստել Արցախի ներկայացուցիչների մասնակցությանը այդ հարթակներում՝ սատարելով նրա միջազգային ճանաչմանը, նպաստել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ԼՂՀ ուղղակի մասնակցությամբ եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա՝ բացառելով բոլոր կարգի բռնություններն ու ագրեսիաները: Այսպիսով, ԵԱԴ և ԱԺԿ վերահաստատում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում և Եվրամիությունում հուսալի եւ վստահելի գործընկերներ լինելու վճռականությունը:

Կարդալ ավելին 09-03-2015

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակը լարված էր
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակը լարված էր

Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ հակառակորդը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներից ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ` օգոստոսի 8-ին և 9-ին, բացի խոշոր տրամաչափի հրաձգային զենքերից, ադրբեջանական զինուժը հայ դիրքապահների ուղղությամբ 60 և 82 մմ-անոց ականանետերից արձակել է 165 արկ: Ընդհանուր առմամբ` նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 400 անգամ, որի ընթացքում արձակել է շուրջ 7500 կրակոց: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները վստահորեն իրականացրել են իրենց առջև դրված մարտական խնդիրը և պատասխան գործողություններով ճնշել հակառակորդի ակտիվությունը:

Կարդալ ավելին 08-11-2015

Նախագահ Սահակյանն այցելել է Մարտակերտի շրջան
Նախագահ Սահակյանն այցելել է Մարտակերտի շրջան

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 26-ին այցելել է Մարտակերտի շրջանի Մատաղիս եւ Թալիշ գյուղեր: ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ երկրի ղեկավարը Մատաղիս գյուղում ծանոթացել է գործող ձկնաբուծարանի աշխատանքներին: Բակո Սահակյանը տնտեսության համար այս նոր ուղղությունը համարել է խոստումնալից` կարեւորելով տեղերում նմանատիպ ծրագրերի կիրառումը: Այնուհետեւ Նախագահը ծանոթացել է Մարտակերտի շրջանի այդ հատվածներում իրականացվող գյուղատնտեսական աշխատանքներին եւ Թալիշ գյուղի մերձակա տարածքներում գործող անձրեւային ոռոգման համակարգին: Բակո Սահակյանն ընդգծել է, որ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը գյուղատնտեսության մեջ պահաջնված է ու նոր որակ է հաղորդում եւ բերքատվության բարձրացմանը, եւ գյուղատնտեսական մշակույթի զարգացմանը: Նախագահ Սահակյանը հանդիպում է ունեցել Թալիշ համայնքի ներկայացուցիչների հետ եւ քննարկել գյուղում առկա խնդիրները: Նախագահն ընդգծել է, որ պետությունն այսուհետ եւս հատուկ ուշադրություն է դարձնելու սահմանամերձ բնակավայրերի զարգացմանը` այն կարեւորելով քաղաքական եւ տնտեսական տեսանկյուններից: Այցի ընթացքում Նախագահին ուղեկցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Կարդալ ավելին 06-28-2015

Նախագահ Սահակյանը մասնակցել է Շուշիի ազատագրման օրվան նվիրված միջոցառումներին
Նախագահ Սահակյանը մասնակցել է Շուշիի ազատագրման օրվան նվիրված միջոցառումներին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 8-ին Հաղթանակի 70-րդ տարեդարձի, ԼՂՀ պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման օրվան նվիրված տոնական միջոցառումների շրջանակներում այցելել է Շուշի ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ նախագահը ծաղկեպսակ ու ծաղիկներ է դրել տանկ-հուշարձանի պատվանդանին, սպարապետ Վազգեն Սարգսյանի եւ ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի հուշարձաններին: Այնուհետեւ Նախագահը Շուշիի արվեստի կենտրոնում դիտել է «Շուշիից Շուշի» ֆոտոցուցահանդեսը, մասնակցել քաղաքի մարզահրապարակում կազմակերպված տոնական համերգին ու ցուցահանդես-տոնավաճառին: Տոնական միջոցառումներին մասնակցել են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, Արցախի և Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, հյուրեր Սփյուռքից և արտերկրից:

Կարդալ ավելին 05-08-2015

Հաղթանակի 70-րդ տարեդարձի, ԼՂՀ պաշտպանության բանակի Շուշիի ազատագրման օրվան նվիրված միջոցառումները մեկնարկել են.
Հաղթանակի 70-րդ տարեդարձի, ԼՂՀ պաշտպանության բանակի Շուշիի ազատագրման օրվան նվիրված միջոցառումները մեկնարկել են.

Այսօր` մայիսի 8-ին, Հաղթանակի 70-րդ տարեդարձի, ԼՂՀ պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվան նվիրված տոնական միջոցառումների շրջանակներում Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ հայկական երկու հանրապետությունների բարձրաստիճան պաշտոնյաներ այցելել և ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Շուշի քաղաքի տանկ-հուշարձանի պատվանդանին, սպարապետ Վազգեն Սարգսյանի եւ ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի հուշարձաններին: Շուշիի Սուրբ Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցում Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հանդիսապետությամբ տեղի է ունեցել Համահայկական 6-րդ խաղերի ջահի վառման արարողություն: Տոնակատարության մասնակիցները Շուշիի արվեստի կենտրոնում ծանոթացել են «Շուշիից Շուշի» ֆոտոցուցահանդեսին, ցուցահանդես-տոնավաճառին և ներկա գտնվել քաղաքի մարզահրապարակում կազմակերպված տոնական համերգին: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ-ից ժամանած պատվիրակության անդամ, Հայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, շնորհավորելով համայն հայությանը Հաղթանակի տոնի առթիվ, ընդգծել է է, որ Արցախը սրբություն է յուրաքանչյուր հայի համար: Արցախի առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն արցախցիներին մաղթել է ամուր առողջություն և բոլոր բնագավառներում նորանոր հաղթանակներ: Երևանից ժամանած արցախյան ազատամարտի վետերանների 60 հոգանոց խմբի անունից շնորհավորել է «Մարտիկ» արցախյան ազատամարտի վետերանների միություն ՀԿ նախագահ Անդրանիկ Առաքելյանը, ով նշել է, որ իրենց խումբը 20 տարի անընդմեջ մասնակցում է Եռատոնին նվիրված տոնակատարություններին` միաժամանակ հարգանքի տուրք մատուցելով արցախյան ազատամարտում զոհվածների հիշատակին: «Մենք միշտ մեր հայրենիքի զինվորի կողքին ենք, որպեսզի այլևս չկրկնվի ցեղասպանությունն և մենք միայն այսպիսի փառավոր հաղթանակներ տոնենք»,- ասաց Ա. Առաքելյանը: Նշենք նաև որ տոնական միջոցառումներին մասնակցել են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, Արցախի և Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, հյուրեր Սփյուռքից և արտերկրից:

Կարդալ ավելին 05-08-2015

Մայիսի 8-ին և 9-ին մի շարք տոնական միջոցառումներ կլինեն Շուշիում և Ստեփանակերտում. Դավիթ Բաբայան
Մայիսի 8-ին և 9-ին մի շարք տոնական միջոցառումներ կլինեն Շուշիում և Ստեփանակերտում. Դավիթ Բաբայան

Մայիսի 8-ին և 9-ին Շուշիում և Ստեփանակերտում տեղի են ունենալու մի շարք տոնական միջոցառումներ, որոնք նվիրված են լինելու Շուշիի ազատագրման 23-ամյակին, որին մասնակցելու են ներկայացուցիչներ Հայաստանից և Սփյուռքից: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ նշելով, որ նախատեսվում է ավանդական տոնական միջոցառումների շարք: «Միջոցառումները բաղկացած են երկու հիմնական մասից՝ Շուշի և Ստեփանակերտ: Մայիսի 8-ին միջոցառումներն ամբողջությամբ Շուշիում են լինելու՝ մշակութային իրադարձություններ, տոնավաճառ, համահայկական 6-րդ խաղերի ջահի վառումը»,-տեղեկացրեց Դավիթ Բաբայանը: Իսկ մայիսի 9-ին արդեն Ստեփանակերտում կլինեն միջոցառումներ՝ այցելություն հուշահամալիր, ծաղկեպսակների տեղադրում Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի հերոսների հուշարձաններին: «Հրապարակում կլինի նաև ռազմական տեխնիկայի ցուցադրում, համերգներ: Իսկ մայիսի 10-ին Սբ Ղազանչեցոց եկեղեցում կլինի պատարագ՝ պաշտպանության բանակի համար:

Կարդալ ավելին 05-08-2015

ԿԸՀ նախագահը մանրամասներ է հաղորդել ընտրողների քվեարկության թվերի վերաբերյալ
ԿԸՀ նախագահը մանրամասներ է հաղորդել ընտրողների քվեարկության թվերի վերաբերյալ

ԼՂՀ Ազգային ժողովի 6-րդ գումարման ընտրություններին մասնակցել է 72 հազար 39 մարդ կամ ընտրողների ընդհանուր թվի 70,6 տոկոսը: ԼՂՀ ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանի հաղորդմամբ, նախնական տվյալներով, մասնավորապես թիվ 1 ընտրատարածքում ընդհանուր 9329 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 6107-ը կամ 65,5 տոկոսը:Թիվ 2 ընտրատարածքում` 9463 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 6479-ը կամ 68,5 տոկոսը:Թիվ 3 ընտրատարածքում` 9360 ընտրողից` 6370-ը կամ 68,1 տոկոսը: Թիվ 4 ընտրատարածքում` 8928 ընտրողից` 5706-ը կամ 63,9 տոկոսը:Թիվ 5 ընտրատարածքում` 855 6 ընտրողից` 6589-ը կամ 77 տոկոսը:Թիվ 6 ընտրատարածքում` 8885 ընտրողից 6864-ը կամ 77,3 տոկոսը:Թիվ 7 ընտրատարածքում` 8912 ընտրողից` 6259-ը կամ 70,2 տոկոսը:Թիվ 8 ընտրատարածքում 8796 ընտրողից` 6245-ը կամ 71 տոկոսը:Թիվ 9 ընտրատարածքում 8686 ընտրողից` 6160 –ը կամ 70,9 տոկոսը:Թիվ 10 ընտրատարածքում 10651 ընտրողից` 7465-ը կամ 71 տոկոսը:Թիվ 11 ընտրատարածքում 9637 ընտրողից` 7220-ը կամ 74,9 տոկոսը: Երևան քաղաքում ձևավորված ընտրական տեղամասում գրանված 831 ընտրողից քվեարկել է 575-ը կամ 69, 2 տոկոսը: Հիշեցնենք, որ լրացուցիչ ընտրացուցակների հետ միասին Արցախում ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 102 հազար 34 մարդ:

Կարդալ ավելին 05-03-2015

Սահմանն անառիկ պահելու թիվ 1 նախապայմանը ենթականերին ճիշտ հրամաններ տալն է. Մովսես Հակոբյան
Սահմանն անառիկ պահելու թիվ 1 նախապայմանը ենթականերին ճիշտ հրամաններ տալն է. Մովսես Հակոբյան

Սահմանն անառիկ պահելու թիվ մեկ նախապայմանը բոլոր աստիճանի հրամանատարների կողմից ենթակա անձնակազմին ճիշտ հրամաններով ուղղորդելու կարողության մեջ է: ԼՂՀ ՊԲ մամլո ծառայության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը՝ ապրիլի 24-ին կայացած ՊԲ հրամկազմի, շտաբի բաժինների եւ ծառայությունների պետերի, միավորումների, զորամասերի եւ ենթակա ստորաբաժանումների հրամանատարների ու նրանց տեղակալների մասնակցությամբ տեղի ունեցած ռազմական խորհրդի նիստում: Այն նվիրված է եղել մարտական հերթապահության վիճակի եւ դրա կատարելագործման ուղիների քննարկմանը: Նախքան օրակարգային հարցերին անցնելը ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն իր ներածական խոսքում համառոտ ներկայացրել է առաջնային գծում տեղ գտնող վերջին շրջանի զարգացումները եւ, ըստ այդմ, կարեւորել օրվա միջոցառման անցկացման անհրաժեշտությունը: Նա իր երախտագիտությունն է հայտնել գյուտարարական եւ նորարարական աշխատանքներ հեղինակած մի շարք զինվորականների եւ քաղաքացիական անձանց, եւ վերջիններիս հանձնել խրախուսական պարգեւներ: Այնուհետեւ մարտական հերթապահության պատրաստման եւ իրականացման շուրջ համապարփակ զեկույցով հանդես է եկել բանակի շտաբի պետը, ով մանրամասն վերլուծականով ներկայացրել է հակամարտ զորքերի շփման գծում տիրող օպերատիվ-մարտավարական վիճակը եւ դրանից բխող պաշտպանական ու կանխարգելիչ նշանակության խնդիրների իրականացման համալիրը: Քննարկվող հարցերի շուրջ, ըստ ուղղությունների, հանդես են եկել նաեւ բանակի շտաբի մի շարք բաժինների պետեր եւ զորամասերի հրամանատարներ: Ռազմական խորհրդի նիստը եզրափակվել է բանակի հրամանատարի ամփոփիչ խոսքով: Արցախի պաշտպանական գերատեսչության ղեկավարը հատկապես կարեւորել է հրամանատարների դերակատարությունը մարտական հերթապահության կազմակերպման գործում` շեշտելով, որ նախահարձակ հակառակորդին ճնշելու եւ երկրի սահմանն անառիկ պահելու թիվ մեկ նախապայմանը բոլոր աստիճանի հրամանատարների կողմից ենթակա անձնակազմին ճիշտ հրամաններով ուղղորդելու կարողության մեջ է: Ելնելով այս իրողությունից` պաշտպանության նախարարը վերջում ներկաներին տվել է համապատասխան հանձնարարականներ եւ ցուցումներ:

Կարդալ ավելին 04-28-2015

ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացրել Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի ուղղությամբ
ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացրել Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի ուղղությամբ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ապրիլի 27-ին ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի հյուսիսային ուղղությամբ: ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվական վարչության փոխանցմամբ՝ ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Իրժի Աբերլեն (Չեխիա) և ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը (Շվեդիա): Շփման գծի hակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Եվգենի Շարովը (Ուկրաինա) ու ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա): Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

Կարդալ ավելին 04-28-2015

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ու ղ ե ր ձ ը Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ու ղ ե ր ձ ը Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ

Սիրելի հայրենակիցներ, Այսօր ողջ հայ ժողովուրդը, բոլոր հայերը աշխարհի տարբեր ծայրերում ոգեկոչում են Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը: Այսօր աշխարհի բոլոր հայկական եկեղեցիներում հնչող զանգերն ազդարարում են Մեծ եղեռնի 100-րդ տարելիցը, եւ ամեն մի ղողանջի հետ նորոգվում են մեր 100-ամյա ցավն ու մորմոքը: Մեր ազգի հիշողության մեջ 1915-ի վերքերը չեն սպիացել եւ չեն էլ կարող սպիանալ, քանի դեռ 20-րդ դարասկզբին աշխարհի աչքի առջեւ Օսմանյան կայսրության կողմից հայ ժողովրդի դեմ իրականացված այդ հրեշավոր ոճրագործությունը չի ստացել արժանի գնահատական, քանի դեռ այդ հանցավոր քաղաքականությունը շարունակվում է նաեւ մեր օրերում` ամեն անգամ ստանալով նոր կերպարանք ու նոր անուն: Մենք խորապես շնորհակալ ենք ու երախտապարտ բոլոր այն ժողովուրդներին ու պետություններին, ովքեր օգնության ձեռք մեկնեցին թուրքական յաթաղանից հրաշքով փրկված մեր հայրենակիցներին՝ ապաստան եւ ապրելու հնարավորություն տալով տասնյակ հազարավոր հայ ընտանիքների ու որբերի: Նրանք հետագայում դարձան այդ երկրների արժանի քաղաքացիներ` նշանակալի ներդրում ունենալով իրենց երկրորդ հայրենիքի զարգացման գործում: Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր իրենց ձայնը բարձրացրին բարբարոսների դեմ` մարդասիրական, բարոյական ու քաղաքական զորակցություն հայտնելով մեր ժողովրդին, ճանաչեցին ու դատապարտեցին Հայոց ցեղասպանությունը: Հայ ժողովուրդը, որ աշխարհի ամենահին քաղաքակրթության կրողներից է, իր բազմադարյա պատմության ընթացքում տեսել է շատ արհավիրքներ, տարել անասելի զրկանքներ ու դիմակայել անհամար փորձությունների, սակայն երբեք չի կորցրել իր հույսն ու հավատը եւ ամեն անգամ դարձել է ավելի ամուր, ուժեղ ու իմաստուն: Ցեղասպանության ենթարկվելով եւ կորցնելով գրեթե ամեն ինչ` հայն աչքի լույսի պես պահել ու փայփայել է իր հավատքն ու լեզուն, մշակույթն ու ազգային ինքնությունը: Եվ դա օգնել է մեզ տարիներ հետո կերտել փառավոր հաղթանակներ եւ վերականգնել հայոց անկախ պետականությունը: Այսօր Մայր Հայաստանը, ազատ ու անսասան Արցախը եւ հայրենանվեր Սփյուռքը միասին ու ձեռք ձեռքի կառուցում են իրենց կյանքի ճանապարհը. դա հայ ժողովրդի հավերժության ճանապարհն է, արդարության ու լույսի հաղթանակի ճանապարհը:

Կարդալ ավելին 04-24-2015

ՊԲ զինծառայողները բարձունքում անմոռուկի տեսքով խարույկ են վառել՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՊԲ զինծառայողները բարձունքում անմոռուկի տեսքով խարույկ են վառել՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրյակին ԼՂՀ ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված առաջին կարգի զորամասի դիվիզիոններից մեկի զինվորները մայոր Ժիրայր Աղաջանյանի նախաձեռնությամբ կազմակերպել էին ջահերով երթ դեպի մոտակա բարձունքը։ Hayzinvor.am-ի փոխանցմամբ՝ «երթին մասնակցող սպաներն ու զինվորները հիշեցին ու ոգեկոչեցին, հարգանքի տուրք մատուցեցին Օսմանյան Թուրքիայի կողմից բնաջնջման ենթարկված անմեղ զոհերի հիշատակին։ Նաեւ երդվեցին` լինել ուժեղ, խիզախ, անձնազոհ եւ անողոք թշնամու հանդեպ»:

Կարդալ ավելին 04-24-2015

ԱՐՑԱԽԸ ՊԵՏՔ Է ԴԱՌՆԱ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԿԻԶԱԿԵՏ
ԱՐՑԱԽԸ ՊԵՏՔ Է ԴԱՌՆԱ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԿԻԶԱԿԵՏ

ԼՂՀ Ազգային ժողովի համապետական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում ապրիլի 14-ին Հայ Հեղափոխական Դաշնակցության ներկայացուցիչները հանդիպում ունեցան ԼՂՀ կառավարության աշխատակազմի և Շ. Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի կոլեկտիվի հետ։ Առաջին հանդիպումն անցավ ԱԺ պատգամավորության թեկնածուներ Արթուր Աղաբեկյանի ու Վահրամ Բալայանի, երկրորդը՝ վերջինիս և Արմեն Սարգսյանի հետ։ Խոսելով ՀՅԴ-ի մասին՝ Վ. Բալայանն ասաց, որ իրենք ներկայացնում են մի քաղաքական ուժ, որն ավելի քան մեկդարյա պատմություն ունի, պատմական տարբեր ժամանակահատվածներում պատվով է կատարել իր առջև դրված խնդիրները և վերջին 20 տարիների ընթացքում, հանդես գալով որպես ընդդիմադիր ուժ, նաև կարողացել է տեսնել ու գնահատել իշխանությունների կողմից կատարված լավը, կողմնակից է եղել միայն կառուցողական քննադատության։ Բայց դա չի նշանակում, որ գերնպատակն իրագործված է։ Երկրում առայսօր առկա են խնդիրներ, որոնց լուծումը Դաշնակցությունն այլ ձևով է տեսնում, և այդ խնդիրների վերացմանը ընտրողները կարող են մեծապես նպաստել՝ իրենց քվեն տալով Հայ Հեղափոխական Դաշնակցությանը։ Վ. Բալայանը նշեց, որ խորհրդարանական այս ընտրություններն իրենց կուսակցությունը չի դիտարկում որպես հերթական ընտրություն, աշխարհաքաղաքական ներկա վիճակն այն դարձնում է վճռորոշ՝ արժանապատիվ ապագայի տեսլականի առումով։ Ընդգծվեց, որ հենց այդ պատճառով է, որ Հայ Հեղափոխական Դաշնակցությունը մասնակցում է ընտրություններին և ձգտում ԱԺ¬ում կազմել մեծամասնություն, քանի որ միայն ա՜յն կարող է արմատական բարեփոխումներ կատարել կառավարման համակարգում, էապես մեծացնել պետության ներգրավվածությունը տնտեսության ռազմավարական նշանակության ոլորտներում, չեզոքացնել պետականությանը սպառնացող վտանգը, ամրապնդել նրա անվտանգությունը, համատեղել ողջ հայության ներուժը՝ ի բարօրություն հզոր պետության։ Նշենք, որ ՀՅԴ համամասնական ցուցակով առաջադրված է 34 հոգի, մեծամասնական ընտրակարգով թեկնածուները 4-ն են՝ Վահրամ Բալայան, Դավիթ Իշխանյան, Լեռնիկ Հովհաննիսյան, Կամո Բարսեղյան։ Դաշնակցությունը խորհրդարանական ընտրությունների է դուրս եկել ՙԽաղաղություն, արդարություն, աշխատանք՚ կարգախոսով։ Թե ինչու հատկապես այդպես՝ Ա. Աղաբեկյանը պարզաբանեց. ՙՄեր խաղաղությունը շատ փխրուն է, և անչափ թանկ ու կարևոր մեզ համար։ Միայն ՀՅԴ¬ն կարող է, համախմբելով համայն հայության ներուժը՝ պահպանել և ամրապնդել այդ խաղաղությունը։ Արդարություն՝ քանի որ սա այն անգնահատելի պայմանն է, որի առկայությունը բարձրացնում է ժողովրդի վստահության մակարդակն իր ընտրյալների հանդեպ, և որի պակասը հասարակության անդամների ու տարբեր խավերի շրջանակներում խռովք է առաջ բերում։ Այսօր արդարությունը մեր կյանքի ամենամեծ դեֆիցիտն է, և Դաշնակցությունը խոստանում է առաջիկա 5 տարիներին (ԱԺ¬ում մեծամասնություն կազմելու պարագայում) վերականգնել այն։ Աշխատանքն այն անհրաժեշտ գործոնն է, առանց որի ոչ մի գործում արդյունք չի կարող լինել՚։ Դաշնակցության, ինչպես նաև մյուս թեկնածուների նախընտրական ծրագրերը խոստումնալից են։ Այլ հարց է՝ դրանց ո՜ր մասն իրականում կկենսագործվի։ ՀՅԴ նախընտրական ծրագրի հիմնադրույթների մի զգալի փաթեթ վերաբերում է սոցիալական ոլորտին։ Նշվեց, որ սոցիալապես անապահով շերտերի արժանապատիվ կյանքի ապահովումը, որ պետության գերխնդիրն է, պետք է երաշխավորել հայեցակարգային լուծմամբ։ Անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել սոցիալական բևեռացումը մեղմելու համար։ Որոշել կարիքավորության աստիճանը և հասնել հասցեագրված սոցիալական օգնության, նոր ձևավորված ընտանիքներին լուրջ ֆինանսական աջակցություն ցուցաբերել և կատարելագործել ծնելիության աճի խթանման ծրագիրը։ Ըստ ՀՅԴ¬ի՝ արմատական բարեփոխումների կարիք ունի նաև նպաստների համակարգը։ Հատկապես ուշադրություն է դարձվում կրթության ոլորտին, քանի որ կադրերն են որոշում ամեն ինչ, և, ըստ բանախոսների, սա մեր երկրի ամենաթույլ օղակներից մեկն է։ Ըստ նրանց՝ դպրոցաշինություն՝ չի նշանակում դպրոցական շենքի կառուցում, այն ավելի լայն հասկացություն է, և մեծ ուշադրություն պետք է դարձնել կրթության խնդիրներին։ Բյուջեից սնվող համակարգերը հսկայական բեռ են, և այդ բեռը պետք է հասցվի նվազագույնի, պետք է զարկ տալ արտադրության, արդյունաբերության զարգացմանը, արտաքին ներդրումների ապահովմանը, ներքին ռեսուրսներով սեփական պահանջները բավարարելուն և արտաքին առևտրաշրջանառության մակարդակի բարձրացմանը։ ՙԵթե կադրային ներկա քաղաքականությունը չփոխվի, և մեր ռեսուրսները ճիշտ չօգտագործենք, սերունդները մեզանից պատասխան են պահանջելու՚,- համոզված է Ա. Աղաբեկյանը։ Ա. Սարգսյանը, ելույթ ունենալով ընտրողների առջև, ասաց, որ Հայ Հեղափոխական Դաշնակցության դերը շատ մեծ է եղել հայկական սփյուռքի պահպանման, միաբանման, Հայ Դատի գաղափարների տարածման ու նրա ճանաչման որոշակի արդյունքներ գրանցելու գործում։ Ազգային մշակույթի պահպանման ու տարածման հարցում էլ, նրա խոսքով, օրինակներ, ինչքան ասես, կարելի է բերել։ Նա նշեց, որ Դաշնակցությունը միշտ կողմ է եղել պետության պառլամենտական մոդելին, քանի որ այս ձևով ՙանձի՚ գործոնը նվազագույնի է հասցվում, հետևաբար՝ շատ խնդիրներ, հատկապես Դաշնակցության կարգախոսի երկրորդ կետի՝ արդարության հետ կապված։ ՀՅԴ¬ի համար սկզբունքային խնդիր է կոռուպցիայի ու հովանավորչության դեմ համապարփակ պայքարի կազմակերպումը, քանի որ դրանց վերացմամբ միայն կարող է ԼՂՀ¬ն դիտարկվել իրապես ժողովրդավար, կայուն զարգացում ապահովող երկիր, ձևավորել քաղաքացիական հասարակություն, սոցիալական արդարություն և հաստատել օրենքի գերակայություն։ Դաշնակցությունն առաջնահերթ խնդիր է համարում երկրի անվտանգության, պետության պաշտպանվածության ու բանակի մարտունակության բարձրացումը։ Թեկնածուները համոզված են, որ Արցախը պետք է դառնա հայ ժողովրդի միասնության գաղափարական ու առարկայական կիզակետը։ Եվ նրա Ազգային ժողովը, որը կընտրվի, չպետք է լինի այնպիսին, ինչպիսին եղել է մինչև այժմ։ Այն պետք է լինի նախաձեռնող և ոչ կցորդ ու պարտադրի բոլորին, այդ թվում և գործադիր իշխանությանը՝ ապրել օրենքի համաձայն, երկիր կառուցել ու շենացնել օրենքի շրջանակներում, կառավարվել նույն օրենքով։ Միայն այս պարագայում խորհրդարանը կարող է դառնալ քաղաքական մարմին, ունենալ արհեստավարժ փորձագետներ և ճիշտ ու գրագետ աշխատանքով, կառուցվածքային համակարգով ներկայանալ աշխարհին։

Կարդալ ավելին 04-21-2015

ԿԸՀ նախագահը տվյալներ է հաղորդել ԱԺ ընտրությունների թեկնածուների, ընտրողների և դիտորդների թվի մասին
ԿԸՀ նախագահը տվյալներ է հաղորդել ԱԺ ընտրությունների թեկնածուների, ընտրողների և դիտորդների թվի մասին

ԼՂՀ ընտրական օրենսգրքի համաձայն, Արցախի 11 ընտրատարածքներում, քրեակատարողական հիմնարկում և Երևանում՝ ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում կազմավորվել են թվով 279 տեղամասային ընտրական հանձնաժողովներ։ Այս մասին՝ այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ տեղեկացրել է կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը՝ հավելելով, որ ձևավորված հանձնաժողովների անդամների գրեթե 70 տոկոսն անկուսակցական են, իսկ 30 տոկոսն առաջին անգամ է որպես հանձնաժողովի ներկայացուցիչ մասնակցում համապետական ընտրական միջոցառման: Անդրադառնալով համամասնական և մեծամասնական ընտրակարգերով առաջադրված թեկնածուների թվին, ԿԸՀ նախագահը նշել է, որ ներկայումս նախընտրական քարոզարշավում ընդգրկված են 7 կուսակցություններ՝ 164 թեկնածուով, ինչպես նաև՝ 4 թեկնածուի ինքնաբացարկի արդյունքում` մեծամասնական ընտրակարգով առաջադրված 42 թեկնածու։ Ս. Արզումանյանի խոսքով նախատեսվում է, որ Արցախի մայիսի 3-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն կիրականացնեն մոտ 100 հոգի։ Ընդ որում, ինչպես շեշտել է ԿԸՀ նախագահը ի տարբերություն նախորդ ընտրություններին, այս տարի ընդլայնվել է դիտորդական առաքելություն իրականացնողների թիվը և աշխարհագրությունը։ Ըստ Ս. Արզումանյանի՝ պասիվություն է նկատվում տեղական դիտորդների առումով, մասնավորապես՝ մինչ այժմ 2 հայտ է ներկայացվել տեղական դիտորդների կողմից։ Դրա փոխարեն նախորդ ընտրություններին գերազանցում է վստահված անձանց թիվը՝ մոտ 6800։ ԿԸՀ ղեկավարի խոսքով ապրիլի 27-ից Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կգործի հատուկ ընտրությունների ընթացքի մասին տեղեկատվություն տրամադրող մամլո կենտրոնը, որը կհամագործակցի զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների և դիտորդական առաքելություն իրականացնող անձանց հետ։ Ընտրությունների նախնական արդյունքները կհրապարակվեն մայիսի 4-ին, իսկ վերջնական արդյունքները՝ մայիսի 10-ին։ ԿԸՀ նախագահի հաղորդմամբ՝ ըստ ընտրացուցակների Արցախում 101.799 ընտրող կա, սակայն չի բացառվում, որ ընտրացուցակների ճշգրտմանը զուգահեռ, այդ թիվը փոփոխություն կկրի։

Կարդալ ավելին 04-20-2015

Հրամանատարական հավաքներ Արցախում
Հրամանատարական հավաքներ Արցախում

Ապրիլի 13-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի գլխավորությամբ մեկնարկել են հավաքներ, որոնց մասնակցում են զորամասերի հրամանատարներն ու նրանց տեղակալները: ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հավաքների ընթացքում տարբեր ոլորտների բարձրաստիճան սպաներ մասնակիցների առջև հանդես են եկել տարածաշրջանային ներկա զարգացումներին ու բանակաշինության ոլորտում իրականացվելիք հետագա անելիքների մասին ելույթներով: Դասախոսություններից բացի, հավաքների ընթացքում կկազմակերպվեն նաև գործնական պարապմունքներ:

Կարդալ ավելին 04-13-2015

Հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 900 անգամ
Հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 900 անգամ

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, ապրիլի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 900 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 13000 կրակոց: ԼՂՀ ՊՆ մամլո ծառայության հաղորդմամբ, ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Կարդալ ավելին 04-12-2015

Լեռնային Ղարաբաղով պետք է հիանալ, ոչ թե պատերազմել նրա դեմ. The New York Times
Լեռնային Ղարաբաղով պետք է հիանալ, ոչ թե պատերազմել նրա դեմ. The New York Times

«Ստեփանակերտի բնակելի շենքերի պատշգամբներից ձգվող լվացքի պարաններն աչքի են ընկնում բացառիկ ճշգրտությամբ: Այս 50 հազարանոց քաղաքում ընտանիքները փռում են լվացքը` տարբերակելով այն ըստ գույնի ու չափի: Միգուցե չճանաչված պետությունում կյանքն է ստիպել մարդկանց ձգտել կարգուկանոնի այլ հարցերում»,- նման հարցադրում է անում Սեթ Կուգել անունով ճանապարհորդը The New York Times պարբերականի կայքում հրապարակված «Ջերմ ընդունելություն Կովկասյան լեռներում» վերնագրով հոդվածում: Կուգելը պատմում է իր հանգստյան օրերի մասին, որ անցկացրել է Լեռնային Ղարաբաղում, որտեղ 150 հազար հայեր բնակվում են 4400 կմ տարածությամբ Կովկասի լեռներում, հարթավայրերում ու գետերին կից: Արևմուտքում Հայաստանի հետ հանգիստ սահմանն է, իսկ արևելքում` Ադրբեջանի հետ վիճելի սահմանը, որտեղ պարբերաբար դիպուկահարների հարձակումներ են իրականացվում, անցյալ տարի էլ ուղղաթիռ էին խոցել: Լեռնային Ղարաբաղի բարդ պատմությունը սկիզբ է առնում դարերի խորքից: Ամենավերջին դեպքը 1990-ականների սկզբին դաժան պատերազմն է, որի ընթացքում հիմնականում հայերով բնակեցված տարածքներն անկախություն հռչակեցին, իսկ 2006-ին ընդունված նոր սահմանադրությունը, այն սուվերեն պետություն հայտարարեց: Ինչպես ասվում է հոդվածում. չնայած ՄԱԿ անդամ երկրների կողմից ճանաչված չլինելուն, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ունի սեփական դրոշն ու կառավարությունը, ինչպես նաև՝ սերտ կապեր Հայաստանի հետ: Հեղինակը նշում է, որ տարածքը զբոսաշրջության համար հնարավորություններ ունի և համարվում է ճանապարհորդների համար անվտանգ գոտի: Կուգելը նաև շեշտում է, որ Լեռնային Ղարաբաղ այցերը հիանալի են հատկապես սահմանափակ բյուջեով զբոսաշրջիկների համար. ինքն անձամբ այնտեղ ծախսել է մոտ 47 հազար դրամ` շուրջ 100 ԱՄՆ դոլար, դրա կեսը հատկացրել է տրանսպորտին: «Մենք կանգ էինք առել դաշտում ու հիանում էինք մշուշի միջից երևացող երկու անհամաչափ գագաթ ունեցող Արարատ լեռան վեհությամբ, ինչպես նաև Հայաստանի ամենաապշեցուցիչ վանքով` Նորավանքով, որի քարե պատերը համահունչ էին շրջակայքի բաց կրակագույն ժայռերի հետ»,- գրում է Կուգելը: Ճանապարհորդը գրում է. «Ստեփանակերտում` 1999-ին Իրանից ժամանած, արդուզարդի տաղանդավոր արարող Արմոնդ Թահմազյանի խանութում, փորձեցի խաղողի տնական օղի և բաժակ բարձրացնելով «պատերազմում կռված տղերքի պատվին»` սկսեցի քաղաքում զբոսնել: Սրճարանում փորձեցի Ղարաբաղյան խոհանոցի «սիրտը» հանդիսացող ժենգյալով հացը՝ կանաչեղենի 11 տեսակով բարակ բլիթը: ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտից հետո կայանման հաջորդ վայրը՝ բլրի վրա մասնակիորեն պարսպապատնեշով շրջափակված Շուշի քաղաքն էր»: 1992-ին քաղաքի նվաճումը՝ մինչ օրս Ղարաբաղյան պատերազմի ընթացքում հայերի փառավոր հաղթանակներից է: Բլրի վրա տեղեկայված է հայկական տանկի հուշարձանը, որն առաջինն է մտել քաղաք: Մասամբ վերականգնված շինությունների շարքում, քաղաքում առանձնանում են երկու մզկիթներ. չնայած նրան, որ հայերը քրիստոնյա են, անսպասելիորեն անվնաս էին մնացել մզկիթները, որոնք շուրջ քառորդ դար առաջ այցելում էին ադրբեջանցիները: Ճանապարհորդը հետագայում պարզել է, որ հայերը պաշտպանել ու վերականգնել են 19-րդ դարի Վերին մզկիթը:: «Այստեղ պետք է հիանալ, այլ ոչ թե պատերազմել»,- գրել է ճանապարհորդը: Անցնելով կամուրջը` նրանք հասել են Անձրևանոց հրաշք ջրվեժին, որը, Կուգելի կարծիքով, նման էր քարանձավի վրա խոյացող ահռելի սնկերի մի փնջի: «Քարերը կանաչ մամուռով էին պատված, որի վրայով հոսում էր ջուրը, ասես՝ կազմելով ուլունքներով զարդարված մուտքը դեպի քարանձավ»,- նկարագրում է Կուգելը: Հաջորդ առավոտյան նա լքել է Լեռնային Ղարաբաղը տխրությամբ, քանի որ իր այցը այդպիսի գեղեցիկ և բարդ վայր չափազանց կարճատև է եղել:

Կարդալ ավելին 04-11-2015

Արցախի նորաբաց տեխնոլոգիական կենտրոնը կծառայի ԼՂՀ տնտեսության զարգացմանը
Արցախի նորաբաց տեխնոլոգիական կենտրոնը կծառայի ԼՂՀ տնտեսության զարգացմանը

Արցախում բացվել է տեղեկատվական տեխնոլոգիական կենտրոն: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամից, ապրիլի 9-ին Ստեփանակերտ քաղաքում կայացել է Արցախի Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի (ԱՏՏԿ) բացման պաշտոնական արարողությունը, որին մասնակցել են ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր արտերկրից և տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչներ: Հիմնվելով Շիրակի մարզում գործող Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի հաջող օրինակի վրա, ունենալով ՏՏ և ԲՏ ոլորտներում բիզնեսի զարգացման համար բարենպաստ պայմաններ Արցախում՝ ԼՂՀ կառավարությունը, Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի աջակցությամբ, նախաձեռնել է Արցախում տեղեկատվական տեխնոլոգիական կենտրոնի ստեղծումը: Կենտրոնի առաքելությունն է նպաստել ու աջակցել ԼՂՀ տնտեսության զարգացմանն ու բարգավաճմանը՝ բացահայտելով և սատարելով սկսնակ և գործող տեխնոլոգիական ընկերություններին, որոնք բարձրակարգ մասնագետներին կապահովեն աշխատանքով և տարածաշրջանում կպատրաստեն մրցունակ աշխատուժ: ԱՏՏԿ-ի գործունեության հիմնական ուղղություններն են՝ կրթական ծրագրերի (վեբ տեխնոլոգիաներ, մոբայլ տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն) և մրցունակ աշխատուժի պատրաստում, նորարարությունը խթանող բիզնես միջավայրի ձևավորում, բիզնես ինկուբացիոն ծառայություններ և տեխնոլոգիական ձեռներեցության խթանում: Արցախում ՏՀՏ ոլորտը սկսել է զարգանալ սկսած 2001թ., սակայն միայն վերջին տարիներին է արձանագրել էական արդյունք: ԼՂՀ-ի տնտեսության զարգացման առաջնային խոչընդոտ են հանդիսանում անբարենպաստ աշխարհագրական դիրքն ու սահմանափակ ռեսուրսները, այնինչ տեխնոլոգիական ոլորտը ստեղծում է առավել լայն հնարավորություններ և շրջանցում այդ խնդիրները, ուստի ավելի արդիական է և անհրաժեշտ: Ոլորտն ապահովում է բավական բարձր հավելյալ արդյունք և աշխատավարձ: Կենտրոնի հիմնումը հանդիսանում է Արցախում ՏՏ ոլորտի զարգացման առաջնային խթան՝ երկրում ապահովելով աշխատատեղեր, որոնք կսահմանափակեն բնակչության արտագաղթն ու կնվազեցնեն գործազրկությունը: Կենտրոնի գործունեության արդյունքում ակնկալվում է ունենալ ՏՏ ոլորտի որակյալ մասնագետներ, Արցախում գործող նորաստեղծ ձեռնարկություններ, ՏՏ ոլորտի մասնագիտություններով կրթություն ստացող ուսանողների թվի աճ և այլն: Կենտրոնում արդեն իսկ իրենց գործունեությունն են ծավալում Սիներջի Ինթրնեշնըլ Սիսթըմզ, Լոկատոր, Թեքնոլոջի ընդ Սայն Դայնամիքս, Վիքիքլաբ և Մեդիատոն կազմակերպությունները:

Կարդալ ավելին 04-10-2015

Ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն` նվիրված 2015 թվականի խորհրդարանական ընտրությունների անցկացմանը
Ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն` նվիրված 2015 թվականի խորհրդարանական ընտրությունների անցկացմանը

Նախագահ Բակո Սահակյանը մարտի 28-ին հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն` նվիրված 2015 թվականի խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, որին մասնակցում էին հանրապետության օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների, քաղաքական ու հասարակական հատվածների ներկայացուցիչները: ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ իր խոսքում Նախագահը մայիսի 3-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունները որակել է որպես պետության կյանքին ու կենսագործունեությանը վերաբերող կարեւորագույն գործընթացներից մեկը: Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմիններին ընտրությունները պատշաճ մակարդակով անցկացնելու կապակցությամբ՝ ընդգծելով, որ պետք է արվի հնարավորը, որպեսզի ընտրություններն անցնեն խիստ համապատասխան գործող օրենսդրության տառին ու ոգուն եւ ապահովվի քաղաքացիների ընտրական իրավունքների լիարժեք իրականացումը: Բակո Սահակյանի խոսքով՝ Արցախում միշտ եղել են օրինակելի ընտրություններ, եւ այս ընտրությունները եւս պետք է լինեն այդպիսին: Երկրի ղեկավարը հատուկ ընդգծել է, որ չնայած քարոզարշավի ընթացքում գաղափարների եւ մտքերի մրցակցությունն ու բանավեճերն անխուսափելի են, այնուամենայնիվ դրանք պետք է տեղի ունենան քաղաքակիրթ ճանապարհով, փոխադարձ հարգանքի մթնոլորտում: Խորհրդակցությանը ներկա էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Կարդալ ավելին 04-08-2015

Մահացել է Արցախյան պատերազմի գերգաղտնի մարդը` Սերգեյ Աթարբեկյանը (RK)

Երեկ իր մահկանացուն կնքեց Արցախյան պատերազմի լեգենդներից մեկը` պատերազմի գերգաղտնի մարդը, որի գաղտնանունն էր RK. Էռկա: Խոսքը Սերգեյ Աթարբեկյանի մասին է, եզակի մարդու, որի տանը մինչ օրս ժապավենների վրա պահպանվում են ազատամարտի ժամանակ հնչած բոլոր ռադիոխոսակցությունները: Այժմ ներկայացնում ենք բացառիկ նյութեր, այս բացառիկ մարդու մասին: Պատերազմի առաջին օրերից մինչև հաղթական ավարտ ռազմադաշտի ամենաթեժ կետերից, խրամատներից ու երկրի բարձրագույն ղեկավարության առանձնասենյակներից կապի մեջ մտած խոսակցությունները, օգնության կանչերը, հրահանգները բացառիկ վկայություններ են և լույս են սփռում բազմաթիվ մութ, առեղծվածային պատմությունների վրա: Սա իրական ճշմարտությունն է, որը կեղծել չի կարելի: Այս ամենը մեզ է տրամադրել արցախյան ազատամարտի գերգաղտնի մարդը` Էռկան (PK), Սերգեյ Աթարբեկյանը, ով առաջին օրերից ստեղծեց և մինչև վերջ ապահովեց ռադիոկապը խրամատների և ղեկավարության միջև: Կցկտուր այս հաղորդումներում բացահայտ երևում է մեր ժողովրդի հզոր կամքն ու հայրենիքին մինչև վերջ նվիրվածությունը: Անշուշտ, կան պետական գաղտնիք պարունակող եզակի խոսակցություններ, որոշ մարդկանց համար «ոչ նպաստավոր» նյութեր, որոնք խմբագրությունը կաշխատի հանրության սեփականությունը չդարձնել: Տպագրում ենք ռազմաճակատի թեժ կետերից ռադիոկապով հնչած այս բացառիկ խոսակցությունները: Գերգաղտնի այս մարդու մասին մենք առաջին անգամ գրել ենք, երբ «Հայացք» ստեղծագործական խումբը տպագրում էր «Հայաստանի զրուցակից» թերթը: Անհաշիվ հեռախոսազանգեր ստացանք, բազմաթիվ արձագանքներ: Իսկ ի՞նչ արդյունքներ եղան, արդյո՞ք պետական պատկան մարմիններին հետաքրքրեցին RK-ի ձեռքի տակ եղած նյութերը` պատերազմի ընթացքում ռադիոկապով հնչած բոլոր խոսակցությունների ձայնագրությունները, արխիվային եզակի մատյան-վավերագրերը: Այս ամենը պարզելու նպատակով կրկին հանդիպեցինք մեր նյութի հերոսին: Եվ նա մեզ տրամադրեց Արցախյան պատերազմի գրեթե ողջ ռադիոկապի խոսակցությունների ձայնագրությունները: Իսկ մինչ այդ` հակիրճ ներկայացնենք նրան: Սերգեյ Աթարբեկյան: Այս անունը շատ քչերին որևէ բան կասի: Իսկ նա Ղարաբաղյան պատերազմի թերևս ամենաչբացահայտված ու գաղտնի մարդն է: Մարդ, ով Արցախում և Հայաստանում ստեղծեց ռադիոկապի ցանց: Ով գերգաղտնի տեղեկություններ էր հայթայթում խորհրդային բանակի շտաբից, գաղտնալսում ադրբեջանցի զորահրամանատարների խոսակցությունները, կապ ապահովում խրամատներում կռվող մեր տղաների ու երկրի գերագույն հրամանատարության միջև: Նա կարողանում էր պատերազմի խառնակ օրերին ամենահավաստի ինֆորմացիա հաղորդել ՀՀ և ԼՂՀ ղեկավարություններին, կանխավ տեղեկացնել թշնամու տեղաշարժերի ու մտադրությունների մասին, տարածած ստահոդ տեղեկություններով շեղել հակառակորդի ուշադրությունն ու թուլացնել նրա զգոնությունը: 1988-ին Սերգեյը Ստեփանավանի օդանավակայանի տնօրենն էր: Միաժամանակ նրա տրամադրության տակ էին Օձունի և Բագրատաշենի օդանավակայանները: 88-ի ավերիչ երկրաշարժից հետո Ստեփանավանի օդանավակայանը փակվեց: Սա օգնեց Սերգեյին` ավելի ակտիվորեն մասնակցելու շարժմանը: 1989 թ. մայիսին ինքնակամ դիմում գրեց պետի պաշտոնից հրաժարվելու մասին և տեղափոխվեց Երևան: Սերգեյ Աթարբեկյանն աշխատանքի է անցնում«Զվարթնոցում»` որպես սովորական ռադիոօպերատոր:«Այդ օրերին ոչ հոսանք կար, ոչ կապ: Իսկ պատերազմի շեմին գտնվող երկրի համար կապը կենսական է: Այդ պատճառով էլ գնացի«Զվարթնոց», որպեսզի կարողանամ ուժերիս ներածին չափով օգնել, օգտակար լինել»: Հանրապետության մեծ ու փոքր գրեթե բոլոր օդանավակայաններում աշխատած, կապավորի 37 տարվա աշխատանքային փորձ ունեցող Սերգեյը գերազանց էր պատկերացնում, թե կապը ռազմավարական ինչ նշանակություն կարող է ունենալ: Եվ նա հղացավ ֆանտաստիկ և անիրական թվացող մի գաղափար` կապավորել քիչ, թե շատ նշանակություն ունեցող բոլոր օբյեկտները, շտաբները, սահմանամերձ գյուղերը, նույնիսկ հակակարկտային կայանները, կապ տեղադրել«Զվարթնոցում»,«Էրեբունիում», Արզնու սպորտային օդանավակայանում, դպրոցներում, կամուրջների վրա, մարտավարական նշանակություն ունեցող սարերում ու ձորերում: Նախնական շրջանում նա գործում էր կամավոր: Այնուհետև ստանալով համապատասխան հրահանգ` կապավորել է կառավարական բոլոր ամառանոցները, երկրապահների բոլոր մեքենաները, խրամատները: Առաջին արդյունքներն սպասել չտվեցին: Նախնական շրջանում նրան ոչ ոք չէր ճանաչում: Միայն ձայնն էին լսել և գիտեին կապավորի իր անունը` PK: ՀՀՇ ղեկավարությունը, ի դեմս Լևոն Տեր-Պետրոսյանի, որոշում է կայացնում` բարձր մակարդակով աջակցել Սերգեյ Աթարբեկյանին, նրան տրամադրել անհրաժեշտ բոլոր միջոցները, որպեսզի հնարավորինս մեծանա ռադիոկապի ցանցի աշխարհագրությունը և առավել ստույգ ու հստակ ինֆորմացիա հաղորդվի ղեկավարությանը: Հակառակորդը նույնպես զգոն էր: Նա արդեն հասկացել էր, որ իրեն գաղտնալսում են: Սկսվեցին հետապնդումներն ու բացահայտման փորձերը: Սերգեյը գտավ ելքը:«Երկար մտածելուց հետո վճռեցի գնալ Օձուն: Վերջիվերջո Օձունի ու Ստեփանավանի օդանավակայանի պետն եմ: Կգնամ, այնտեղից կապը կապահովեմ»: Որոշումը կայացվեց: 1989-ի ձմռանը Սերգեյը տեղափոխվեց Օձունի օդանավակայանի ծառայողական տուն, որտեղից էլ հետագա ողջ ընթացքում շարունակեց գործը: Սկզբում նա մենակ եկավ, որոշ ժամանակ անց Սերգեյին միացան կինը` տիկին Հռիփսիմեն և հինգ զավակները: Կապի իր համակարգը Սերգեյն ստեղծում է կապի համակարգ, մի ամբողջ աշխարհ, որն ուներ իր կանոնները և որոնց պետք է ենթարկվեին բոլորը` շարքային զինվորից մինչև գեներալ: Կապի առաջին կանոնն է խոսել ծածկագրով: PK-ն հորինում է կոդերի, գաղտնագրերի ու ծածկանունների մի ամբողջ համակարգ, որոնք անգիր պետք է իմանային նրա հետ կապի դուրս եկող բոլոր կապավորները: Ընդ որում, նա մի քանի անգամ փոխել է գաղտնագրերի ողջ համակարգը` հակառակորդին թյուրիմացության մեջ գցելու և շեղելու նպատակով: Ծածկագրերով խոսելը մեկ անգամ չէ, որ պատերազմի դաշտում կյանքեր է փրկել, ազատել վերահաս վտանգից: Կապի երկրորդ կանոնը թշնամու«լսողությունից» օգտվելն է:«Գիտեի, որ հակառակորդն ամեն վայրկյան մեզ լսում է: Ստեղծեցի մի անհասկանալի ծածկագիր: Տղաների հետ պայմանավորվեցինք, որ այդ հեռագրերը կտամ«հՏՉպՐՔպվվՏ րպՍՐպՑվՏե վերտառությամբ, որպեսզի հակառակորդը լարված նստի այդ հաճախության վրա ու չխանգարի մեր մյուս կապերին»: Պատերազմի օրերին PK-ն եղել է կապի գծով Վազգեն Սարգսյանի լիազորված անձը: Նա ապահովել է ոչ միայն խրամատ-ղեկավարություն, այլև խրամատ-խրամատ, խրամատ-օդուժ կապը:«Հատուկ սարքերի միջոցով բոլոր ուղղաթիռներին լսում էի: Եթե Ղարաբաղից ուղղաթիռ պետք է գար Հայաստան, առաջինը իմ հետ էին կապի մեջ մտնում, խնդրում, որ հաղորդեմ, որպեսզի հանկարծ չկրակեն»: Սերգեյը լսում էր նաև հակառակորդի օդաչուներին: Այսպես. Քելբաջարում մարդասիրական միջանցք էր բացվել, որպեսզի ադրբեջանցիները դուրս գան:«Ես կապի մեջ լսում եմ օդաչուին: Վերջինս Կիրովաբադին տեղեկացնում է, որ օդ է բարձրանում: Բայց հենց նույն պահին էլ ուղղաթիռը վայր է ընկնում: Այնքան գորգ, կահ-կարասի էին բարձել, որ ուղղաթիռը չէր կարողացել ծանրությանը դիմանալ: Ես եմ մերոնց հաղորդել, որ Քելբաջարի էսինչ տեղում ռուսական վարձու ուղղաթիռն ընկավ»: «Մի անգամ մի գյուղից կապ են տալիս, թե գյուղի մյուս ծայրին գտնվող մեր հիմարներին ասա` թող չկրակեն, մենք ենք: Անմիջապես կապի մեջ եմ մտնում, ստուգեմ, տեսնեմ` ի՞նչ: Արդեն մի շաբաթ է, թուրքն է նստած գյուղի ծայրին, բայց ոչ ոք այդ մասին չգիտի»: Ճշմարտությունն իր մոտ է Մինչ օրս շատերի համար անհասկանալի և մեծ հարցականների տեղիք են տալիս Արծվաշենի, Շահումյանի ու Գետաշենի կռիվների ընթացքն ու հանգուցալուծումը: Որտե՞ղ է ճշմարտությունը: Այն կարող է լինել միայն մեկ մարդու մոտ: Նրա, ով լսել է կռվողների, հրամանատարների ողջ խոսակցությունը: Ընդ որում` ոչ միայն լսել, այլև ձայնագրել: Սերգեյ Աթարբեկյանն այն միակ մարդն է, ով տիրապետում է այդ ողջ հարստությանը: Ունի այդ կռիվների ժամանակ տեղի ունեցած բոլոր խոսակցությունների ձայնագրությունները: Խորհրդային զորքն էլ` նրա«ցանցում» Իր ստեղծած ռադիոցանցի շնորհիվ PK-ն գաղտնալսում է նաև պատերազմի դաշտում գործող խորհրդային հրամանատարությանը: Ստորև ներկայացնում ենք հարյուրավոր գաղտնալսումներից մեկի սեղմ բովանդակությունը: -Անդրկովկասի օկրուգից խորհրդային բանակի գեներալը կապվում է Ղարաբաղում գտնվող մեկ այլ գեներալի հետ: Ձայնագրության մեջ գեներալները խոսում են, որ գիշերը ժամը 3-ին Սմիրնովի բրիգադը գալու է Խոջալուի օդանավակայան, անհրաժեշտ է Ստեփանակերտում առկա զինվորական ողջ տեխնիկան` մինչև վերջին փամփուշտը, տեղափոխել Վազիանի: Ընդ որում, դա պետք է արվեր խիստ գաղտնի, նույնիսկ հայերին ու ադրբեջանցիներին կաշառելու,«խրախուսելու» գնով: Գեներալների խոսակցությունը ցնցում է Սերգեյին: Նա անմիջապես զանգահարում է Լևոն Տեր-Պետրոսյանին, Վազգեն Սարգսյանին, նաև` Աշոտ Մանուչարյանին և հեռախոսով միացնում ձայնագրությունը: Մեր ղեկավարությունն անմիջապես կապվում է Մոսկվա: Որոշ ժամանակ անց գեներալների կարգադրությունը չեղյալ է հայտարարվում: Զինվորական տեխնիկան մնում է Ստեփանակերտում: Իսկ հետո Սերգեյն իմանում է, որ ԽՍՀՄ պաշտպանության նախարար Յազովը խիստ զարմացել էր հայկական կողմի օպերատիվությունից.«Մենք դեռ խոսքը չենք վերջացրել, դուք եկել, բողոքում եք, որ տեխնիկան տանում են»: Ղարաբաղյան պատերազմի արխիվը ոչ մեկին պետք չէ Պատերազմի գրեթե առաջին օրերից Սերգեյ Աթարբեկյանը ձայնագրել և գրի է առել ռադիոկապով հաղորդվող բոլոր խոսակցությունները, տեղեկությունները: Նրա պահոցում կան մի քանի արկղ մատյան-վավերագրեր, ձայներիզներ: Նրա մատյաններում կա շուրջ 70000 տող կոդավորված ինֆորմացիա: Իսկ յուրաքանչյուր տող վերծանման դեպքում կներկայացնի մեր պատմության ճշմարիտ մի էջը: Այդ ամբողջ արխիվը Սերգեյ Աթարբեկյանի հարստությունը չէ: Պետությանն է: Դա իմ և ձեր պատմությունն է, մեր երկրի ու հայրենիքի վավերագրությունն է: Եվ ի՞նչ: Այդ ամբողջ արխիվն այսօր խոնավությունից փչանում է: Պատերազմից հետո հատուկենտ մարդիկ են այցելել Սերգեյին և հետաքրքրվել նրա պահոցով: Նույնիսկ մեր պաշտպանական գերատեսչությունը փորձ չի արել` ձեռք բերելու այն: Մնացած կառույցների մասին խոսելն իսկ ավելորդ է: Սերգեյի արխիվը ոչ մեկին պետք չէ: Հարց է ծագում` ինչո՞ւ: Համապատասխան կառույցներն ու անձինք չգիտե՞ն նրա և նրա ստեղծած վիթխարի պահոցի մասին: Հազիվ թե: Պատճառն անտարբերությո՞ւնն է: Թե՞ մեր օրերում ճշմարտությունը գրոշ չարժի` յուրաքանչյուրն ունի սեփականը: Արփի Սահակյան Շահումյանի անկումը (վերջին ժամերը) 1992 թ. հունիսի 13-ին խորհրդա-ադրբեջանական միացյալ ուժերը սկսեցին և կարճ ժամկետում (հունիսի 13-14-ը) իրագործեցին Շահումյանի բռնազավթումը: 13.06.1992: Ժամը 13:50- Հաղորդում է 24-ը (Շահումյան).- Բոլոր կետերից խփում են: Բարձունքները վերցրել են: Առաջ են շարժվում դեպի մեր գյուղերը: Շտապ օգտագործեք բոլոր միջոցները: 17:00- Շահումյանի հետ կապի է դուրս գալիս գեներալ Ֆելիքս Գզողլյանը. -24, բացատրիր` ո՞նց է իրավիճակը: Ո՞վ կա այդտեղ: -Մենակ եմ: Մարդ չկա: -Եղանակը (իրադրությունը.- խմբ.) ո՞նց է: Ի՞նչ է կատարվում: -Տանկերը մտնում են: -Որտե՞ղ ես: -Ես իմ կետում եմ: Պատուհանից երևում են: Ավելի մոտեցան: -Բա դո՞ւ ինչի չես տեղափոխվում: -Հեսա ես էլ եմ դուրս գալիս (խոսում է շատ հանգիստ, առանց խուճապի.- խմբ.): -Շուտ, շուտ, շուտ: -Ես կապից դուրս եմ գալիս: Տեղափոխվում եմ: Ռեզերվը դուրս կգա կապի: 18:00- Հաղորդում է 24-ը` անտառից.- Մեկ ժամ առաջ դուրս եմ եկել: Ժողովուրդը Գյուլիստանում է: Գյուղերը վերցված են` Հայ-Բարիս, Էրքեջ, Բուզլուխ: 24-ն աշխատում է ծառերի արանքից, ուրիշ տեղից: Գյուլիստանի վրա էլ 2 անգամ օդից աշխատանք է կատարվել: 14.06.1992: 05:30- 24-ը հաղորդում է. – Տղաները գտնվում են K-28 և K-26-ի միջև: Նոր հրամանատարն այստեղ էր: Նրանք կռվում են, ոչ մի միրաժ (շրջափակում.- խմբ.) չկա: 15.06.1992: 02:17- Հաղորդում է 33-ը (Մարտակերտ).- Դրությունը վատանում է: Մեծ ինտենսիվությամբ խփում են Չայլուի վրա: Մեկ օր առաջ ուժեղ կռիվներ են եղել: Մոտ 10 տեխնիկա կա: 24-ից (Շահումյան) փախած ժողովուրդը գտնվում է Թալիշում: Այն ջոկատները, որոնք գնում էին 24, տեսան, որ ժողովուրդը փախչում է, էլ չշարունակեցին իրենց ճանապարհը: 16.02.1992: 09:50- Հաղորդում է 24-ը (Խոսում է Շահեն Մեղրյանը).- 3500 հոգի մնում է անտառում: Ճակատագիրը հայտնի չէ: Գնդի կեսը Հաթերքում է: Իսկ այստեղ` 25 հոգի: Ճանապարհի վրա 7 կին սովից մահացել է: Ժողովուրդն անտառներում է: Իսկ իմ ջոկատի տղաներն ընկել են անտառ, որպեսզի իրենց հարազատներին գտնեն: Հակառակորդը մեծ ուժեր է տեղաբաշխել Գյուլիստանի բարձունքներում: Կապի մեջ է մտնում Գրազան (Վազգեն Սարգսյանի կեղծանունը` կապի դուրս գալիս): Նրա և Շահեն Մեղրյանի խոսակցությունն աղմկոտ է, անհասկանալի: 17.06.92: 11:50- Հաղորդում է 24-ը.- Ժողովրդի վիճակը ծանր է: Տրանսպորտ է հարկավոր տեղափոխման համար: 19.06.92: 09:52- Հաղորդում է ԿՁԽ-6-ը (Շահումյան).- Հայտնեք Դերենիկին, որ շտապ մեքենաներ բերեն ժողովրդին փրկելու համար: Դրությունը ծանր է: Կոտորվում են:

Կարդալ ավելին 04-06-2015

Հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 700 անգամ
Հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 700 անգամ

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, մարտի 29-ից ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 700 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 14000 կրակոց: ԼՂՀ ՊՆ մամլո ծառայության հաղորդմամբ, բացի հրադադարի ռեժիմի վերոնշյալ խախտումներից, ապրիլի 3-ին` ժամը 04:40-ին, շփման գծի հարավային ուղղությամբ հակառակորդը, օգտագործելով հակահետևակային ականազերծման կայանք, հերթական անգամ ձեռնարկել է դիվերսիոն-հետախուզական ներթափանցման գործողություն: Մեր դիրքապահների հմուտ գործողությունների շնորհիվ հակառակորդը կորուստներ կրելով հետ է շպրտվել իր ելման դիրքերը: ՊԲ առաջապահ զորամասերը վերահսկում են պետական սահմանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Կարդալ ավելին 04-04-2015

ԼՂՀ խորհրդարանական ընտրությունները տարբերվելու են նախորդներից. ձևավորվելու է պրոֆեսիոնալ խորհրդարան
ԼՂՀ խորհրդարանական ընտրությունները տարբերվելու են նախորդներից. ձևավորվելու է պրոֆեսիոնալ խորհրդարան

Մայիսի 3-ին Արցախում կայանալիք խորհրդարանական ընտրությունները ժողովրդավարության առումով մեկ քայլ առաջ են լինելու: Tert.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեցին մասնակից կուսակցությունների մեծ մասը: Ազգային ժողովի 33 մանդատները վիճարկում են 7 կուսակցություն և 46 քաղաքացիներ: Խորհրդարանի մանդատներից 22-ը համամասնական են: Մասնակից կուսակցություններն են՝ «Ազատ հայրենիք», «Արցախի ժողովրդավարական կուսակցությունը», «Ազգային վերածնունդ» կուսակցությունը, Կոմունիստական կուսակցություն, «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը», «Շարժում 88» և «Խաղաղություն և զարգացում» կուսակցությունները: «Արցախի ժողովրդավարական կուսակցության» ներկայացուցիչ Վարդգես Բաղրյանի խոսքով՝ այս ընտրությունները նախորդներից տարբերվելու են, քանի որ ԼՂՀ Սահմանադրության պահանջով ձևավորվելու է պրոֆեսիոնալ խորհրդարան: «Մինչ այժմ մեր Ազգային ժողովը կիսամշտական, կիսապրոֆեսիոնալ հիմունքներով էր աշխատում։ 2015 թվականից մայիսի 3-ի ընտրություններից հետո, երբ ձևավորվի խորհրդարանը, բոլոր 33 պատգամավորների աշխատանքը լինելու է միայն խորհրդարանական գործունեությունը»,-ասաց պատգամավոր Բաղրյանը՝ նշելով, որ այս խորհրդարանը որակապես տարբերվելու է նախորդ բոլոր խորհրդարաններից, դա Սահմանադրության պահանջն է: Վարդգես Բաղրյանն ասաց, որ այս պահի դրությամբ որևէ խախտում, վիրավորական արտահայտություններ չեն եղել, և հուսով է, որ չեն լինի. «Որովհետև մենք այս պայքարում, եթե կարելի է այդ տերմինն օգտագործել, ունենք միայն մրցակիցներ, ոչ թե հակառակորդներ կամ թշնամիներ: Կյանքը մայիսի 3-ին չի ավարտվում, մենք պետք է կարողանանք դրանից հետո պահել, պահպանել, ծաղկեցնել մեր երկիրը, մեր գլխավոր նպատակը դա է»: Կարգախոսը նույնն է, ինչ նախկին ընտրությանը՝ «Արցախի ժողովրդավարական կուսակցությունը ժողովրդի կուսակցությունն է»: «Ազատ հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Գագիկ Պետրոսյանը ևս ասաց, որ քարոզարշավն անցնում է նորմալ, օրենքի սահմաններում, դեռևս ոչ մի արտառոց բան չի նկատվել: «Հույս ունեմ, որ քարոզարշավի ողջ ընթացքն անցնելու է բարիդրացիական սահմաններում: «Ապավինենք մեր ներուժին» կարգախոսով ենք ներկայանում մեր ընտրողներին, ուզում ենք ասել, որ մենք պետք է աշխատենք մեծ եռանդով, որովհետև առաջին հերթին հույսներս պետք է դնենք մեր աշխատանքի վրա»,-ասաց Գագիկ Պետրոսյանը: Նա համոզմունք հայտնեց, որ ժողովրդավարական և միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ են լինելու, որոնք մի քայլ առաջ են անցնելու նախորդ ընտրություններից: «Ազգային վերածնունդ» կուսակցությունն ընտրություններին մասնակցելու է «Հաստատենք ժողովրդի իշխանություն» կարգախոսով: Ինչպես նշեց կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը՝ ձևավորվող խորհրդարանից հիմնական ակնկալիքն այն է, որ կվերանա տարիներ շարունակ գոյություն ունեցող քաղաքական մենաշնորհը: «Խորհրդարանում առկա են միայն իշխանական կուսակցություններ: Անկախ ընտրությունների արդյունքներից, մենք մեծամասնություն կկազմե՞նք, թե ոչ, խորհրդարանում կլինի ընդդիմություն: Գալիք խորհրդարանից մեր ակնկալիքն այն է, որ վերանա իշխանական կուսակցությունների քաղաքական մենաշնորհը: Ընդդիմությունը գոնե առնվազն վերահսկողական ֆունկցիա կկատարի»,-համոզմունք հայտնեց Հայկ Խանումյանը: Կոմունիստական կուսակցության ներկայացուցիչ Հրանտ Մելքումյանի հաղորդմամբ՝ իրենք «Ժողովրդի հետ, ժողովրդի համար» և «Աշխատանք, արդարություն, սոցիալիզմ»կարգախոսերով կմասնակցեն մայիսի 3-ի խորհրդարանական ընտրություններին: «Քանի որ սա պրոֆեսիոնալ խորհրդարան է, իմ կարծիքով, ժողովուրդն ավելի լուրջ կմոտենա այս ընտրություններին»,-ասաց Հրանտ Մելքումյանը: Ինչ վերաբերում է ընտրությունների արդարությանն ու թափանցիկությանը, ապա նա ասաց, թե չի կարծում, որ ԼՂՀ Նախագահը թույլ կտա, որ անարդարություններ լինեն: «Ես անձամբ ներկա եմ եղել Նախագահի մոտ անցկացված խորհրդակցությանը, որտեղ շեշտվել է, որ ով անարդարության ճանապարհով գնա, պարտվելու է: Չեմ էլ կասկածում, որ որևէ աննորմալ բան լինի, մերոնք շատ լավ հասկանում են, որ ընդամենը 20 կմ այն կողմ պատերազմի գիծ է: Ղարաբաղցին այդ հարցին շատ լուրջ է մոտենում, մենք չենք կարող խժդժություններ անել: Մեզ համար առաջին հերթին մեր հայրենիքն է, դրանից հետո նոր՝ մնացածը»,-ասաց նա: «Շարժում 88» կուսակցության ներկայացուցիչ Էդուարդ Աղաբեկյանի խոսքով առաջիկա խորհրդարանական ընտրություններին «Շարժում 88»-ը մասնակցելու է «Այսպես շարունակել չի կարելի» կարգախոսով: Պարոն Աղաբեկյանն ասաց, որ թեև քարոզարշավը նոր է մեկնարկել, սակայն արդեն մտահոգիչ փաստեր կան, որոնց մասին կմանրամասնեն մի քանի օր անց: «Ծանոթանում եմ կուսակցությունների համամասնական ցուցակների հետ, և չեմ կարծում, թե ձևավորվող խորհրդարանն էականորեն տարբերվելու է նախորդներից: Առ այսօր գալիք Ազգային ժողովի կանոնակարգն էլ չկա, գործում է կիսամշտական խորհրդարանի կանոնակարգը: Իշխանությունների կողմից այդ ինստիտուցիոնալ հարցերի կազմակերպմանը լուրջ վերաբերմունք չեմ տեսնում»,-ասաց Էդուարդ Աղաբեկյանը: «Խաղաղություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչ Վահրամ Գաբրիելյաննասաց, որ իրենց կուսակցությունը գրանցվել է ընդամենը երկու ամիս առաջ և ընտրություններին կմասնակցի «Ապագան մերն է» կարգախոսով: «Մեր հիմնական ներուժը երիտասարդներ են, բայց մենք առաջարկեցինք, որպեսզի մեծահասակները նույնպես ներգրավվեն մեր համամասնական ցուցակում, որովհետև այնտեղ մասնագիտական մոտեցման խնդիր կա: Մենք ապագային նայող թիմ ենք և ընտրություններից հետո էլ այդ կարգախոսով ենք շարունակելու մեր հետագա աշխատանքը»,-ասաց Վահրամ Գաբրիելյանը: Արցախի «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը «Խաղաղություն, արդարություն, աշխատանք» կարգախոսով է մասնակցում ընտրություններին՝ ակնկալելով դրական արդյունքներ: «Ստեղծված են բոլոր նախադրյալները, և ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու հավանականությունը բավական մեծ է: Կարծում եմ, որ ի տարբերություն նախորդ ընտրությունների, այս ընտրությունները մեկ քայլ առաջընթաց կապահովեն»,-ասաց ՀՅԴ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը: Նա նշեց, որ ի տարբերություն մյուս կուսակցությունների, իրենք բաժանված են մի քանի թիմերի և օրվա ընթացքում լինում են Արցախի տարբեր շրջաններում: «Ընտրությունների նկատմամբ որոշակի անտարբերության մթնոլորտ կա, դա էլ պայմանավորված է սոցիալական վիճակի հետ, իսկ փոքր համայնքներում էլ՝ չքաղաքականացված լինելու հետևանք է»,-ասաց ՀՅԴ ներկայացուցիչը՝ նշելով նաև, որ մեծ համայնքներում հանդիպում են ավելի քաղաքականացված և ավելի հետաքրքրություն ցուցաբերող ընտրազանգվածի: Նշենք, որ ընդհանուր առմամբ համամասնական ցուցակներում ընդգրկված է 164 քաղաքացի:

Կարդալ ավելին 04-02-2015

Մոսկվան Բաքվին թույլ չի տա Ղարաբաղի դեմ պատերազմ սկսել. Վաղարշակ Հարությունյան
Մոսկվան Բաքվին թույլ չի տա Ղարաբաղի դեմ պատերազմ սկսել. Վաղարշակ Հարությունյան

Ադրբեջանը խախտում է հրադադարի ռեժիմը՝ ցանկանալով ընդլայնել շփման գիծը, բարձրացնել ադրբեջանական բանակի մարտական պատրաստվածությունը եւ հետախուզության շնորհիվ փոքր հաջողություններ գրանցել, քանի որ ղարաբաղյան հարցի կարգավորմանն ուղղված փոխզիջումների պատրաստ չէ: NEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին այսօր՝ ապրիլի 2-ին, լրագրողների հետ զրույցում հայտնեց գեներալ-լեյտենանտ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը՝ կարծիք հայտնելով, որ Ադրբեջանը ռազմական գործողությունների չի դիմի, քանի որ Արցախի անվտանգության երաշխավոր Հայաստանի տարածքը պաշտպանված է հայկական մարտունակ բանակով, հայ-ռուսական հարաբերություններով եւ ՀԱՊԿ պայմանագրով: «Հայկական կողմը վարելով ճիշտ քաղաքականություն՝ ապահովում է ռազմաքաղաքական բալանս: Ագրեսիայի դեպքում մենք աջակցություն ենք ստանում ՀԱՊԿ անդամ երկրներից եւ Ռուսաստանից: Մեր անվտանգությունը տարածաշրջանում ապահովված է գլոբալ մակարդակով: Եթե Ադրբեջանը պատերազմ սկսի, Հայաստանը միջամտելու է: Այդ դեպքում Ադրբեջանն ստիպված է լինելու հարձակվել Հայաստանի վրա, իսկ մեր սահմանները պաշտպանված են, մենք Ռուսաստանի հովանու ներքո ենք, Ռուսաստանն Ադրբեջանին թույլ չի տա պատերազմ սկսել: Ադրբեջանը դա շատ լավ հասկանում է, նա երբեք նման քայլի չի դիմի, որովհետեւ սա բերելու է ՀԱՊԿ-ՆԱՏՕ կամ Ռուսաստան-Թուրքիա հակամարտության, որը բացառվում է, դրան ոչ մի գերտերություն ուղղակիորեն չի գնա»,-ասաց Վաղարշակ Հարությունյանը: Վաղարշակ Հարությունյանի խոսքով՝ շփման գծում ճնշումներ գործադրելով՝ Ադրբեջանը փորձում է լուծել մի շարք ներքին, արտաքին եւ ռազմավարական խնդիրներ: «Ադրբեջանն այս կերպ փորձում է փոքր հաջողությունների հասնել, չէ՞ որ ռազմական բյուջեից մեծ ծախսեր է անում: Այսկերպ փորձում է նաեւ Հայաստանում եւ Ղարաբաղում բնակչության մեջ վախ մտցնել, խթանել արտագաղթը, հասնել այն բանին, որ Հայաստանում մնա 1 միլիոն հայ, նոր իրենց հարցերը լուծեն: Ադրբեջանը փորձում է նաեւ ճնշում գործադրել Մինսկի խմբի համանախագահների վրա, հօգուտ իրենց հարցի կարգավորման տարբերակներ մշակել, ինչպես նաեւ շանտաժի ենթարկել Ադրբեջանի նավթը շահագործող երկրներին»,- մանրամասնեց Հարությունյանը: Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքական գիտությունների դոկտոր Սերգեյ Մինասյանի կարծիքով եւս՝ մոտ ապագայում Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական գործողությունների չի գնա:

Կարդալ ավելին 04-02-2015

Այս գիշեր հակառակորդի ակտիվությունը կասեցվել է, կրակակետերը ուժեղ հակահարված ստանալով ՝ ճնշվել են. ԼՂՀ. ՊՆ
Այս գիշեր հակառակորդի ակտիվությունը կասեցվել է, կրակակետերը ուժեղ հակահարված ստանալով ՝ ճնշվել են. ԼՂՀ. ՊՆ

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, մարտի 25-ին և լույս 26-ի գիշերը հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 140 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60, 82 և 120 մմ ականանետերից և ՌՊԳ-7 ու ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1700 կրակոց: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում, հակառակորդի ակտիվությունը կասեցվել է, իսկ վերջինիս կրակակետերը ստանալով ուժեղ հակահարված՝ ճնշվել են: ՊԲ-ն շարունակում է օպերատիվ-մարտավարական իրադրությունը շփման գծի ողջ երկայնքով պահել վերահսկողության տակ և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Կարդալ ավելին 03-26-2015

Ադրբեջանի պաշտպանության նախարարի հայտարարությունը հիվանդի զառանցանք է. ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարի հայտարարությունը հիվանդի զառանցանք է. ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարի հայտարարությունը հիվանդի զառանցանք է։ Այս մասին մարտի 24-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հայտարարությունը։ Նշենք, որ Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովը, Նովրուզի կապակցությամբ ոգեւորված, խոստացել էր «առաջին իսկ հարվածով ոչնչացնել թշնամու 70 տոկոսը»։ «Մենք այնքան զենք ու տեխնիկա ունենք, որ մեր հարվածից հետո հայերը հարյուրավոր տարիների հետո դեռ ուշքի չեն գա»,- հայտարարել էր ադրբեջանցի նախարարը։ Արծրուն Հովհաննիսյանը խոսքով՝ նման հայտարարություններ իրեն կարող է թույլ տալ ոչ թե պաշտպանության նախարարը այլ «կռիվ-կռիվ» խաղացողը։ «Ռազմական գործից տարրական գաղափար ունեցող մարդը այդ «հերոսին» միայն մի բան կարող է առաջարկել՝ չափել ջերմությունը»,- նշել է Արծրուն Հովհաննիսյանը։ Նախարարի մամուլի խոսնակը հիշեցրել է, որ մարտունակությունն առաջին հերթին բանակն է, այլ ոչ թե զենքն ու տեխնիկան։ «Ինչքան ուզում ես կարելի է պարծենալ ռազմական բյուջեով, տեխնիկայով, զենքով, բայց մարտունակությունն ապահովում են մարդիկ, հայրենասիրական տրամադրությունը եւ նվազագույն միջոցներով մեծ նպատակներ գրավելու կարողոությունը»,- ընդգծել է Արծրուն Հովհաննիսյանը։

Կարդալ ավելին 03-26-2015

Ադրբեջանի պաշտպանության նախարարի հայտարարություններով պետք է զբաղվեն միջազգային դատարանները և բուժհիմնարկները. Դավիթ Բաբայան
Ադրբեջանի պաշտպանության նախարարի հայտարարություններով պետք է զբաղվեն միջազգային դատարանները և բուժհիմնարկները. Դավիթ Բաբայան

Ադրբեջանի պաշտպանության նախարարն այնպիսի հայտարարություններ է անում, որ այդ առնչությամբ այլևս պետք է մեկնաբանություններ տան միջազգային կառույցները, մարդու իրավունքների դատարանները, մասնագիտացված այլ կառույցները` ներառյալ ԵԱՀԿ-ն ու ՄԱԿ-ը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Ադրբեջանի պաշտպանության նախարարի այն հայտարարությանը, որ «ադրբեջանցի զինվորները պետք է գիշեր-ցերեկ օգտագործեն ցանկացած հնարավորություն՝ հայ սպանելու համար և որ հայերը պետք է մշտապես ապրեն վախի մթնոլորտում»: «Ու ոչ միայն, առողջապահական հիմնարկները ևս, որովհետև նման հայտարարություն կարող է անել միայն աննորմալը, կամ, իրոք, ֆաշիստական գաղափարներով տառապող մարդը: Բայց ֆաշիզմը նույնպես աննորմալություն է: Այնպես որ, և՛ բժշկական, և՛ քաղաքական, և՛ բարոյական խնդիր է, որով արդեն պետք է զբաղվի միջազգային հանրությունը: Այդպիսի մարդիկ պետք է ընդգրկվեն համապատասխան ցուցակներում և նրանց հանդեպ պետք է կիրառվեն որոնողական աշխատանքներ, նրանք պետք է դատվեն որպես հանցագործներ»,-ասաց Դավիթ Բաբայանը: Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ եթե նման բան ասում է երկրի պաշտպանության նախարարը, ապա դժվար չէ պատկերացնել, թե ինչ մթնոլորտ է տիրում Ադրբեջանում: «Ուրեմն՝ նման կարծիք ունի Նախագահը, ուրեմն՝ նման կարծիք ունի իր տեղակալը, իրենց ողջ վերնախավը, ժողովուրդն էլ՝ մոլորեցված»,-ավելացրեց Ստեփանակերտի մամուլի խոսնակը: Դավիթ Բաբայանը, ըստ երևույթին նկատի ունենալով միջազգային հանրությանը, նկատեց, որ եթե «ինչ-որ մեկը իլյուզիաներ ունի», որ լռելով կամ նրան ինչ-ինչ զիջումներ անելով՝ հրեշը կբավարարվի, չարաչար սխալվում է:«Նրանց նպատակը ողջ հայությանը ոչնչացնելն է, հիմա մենք խոսում ենք Ցեղասպանության ճանաչման մասին, որ Թուրքիան չի ճանաչում և այլն: Այստեղ ունենք մի հարևան, որը ոչ միայն չի ճանաչում, այլ ասում է՝ կրկնելու եմ»,- նկատեց Ստեփանակերտի խոսնակը: Հիշեցնենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն իր զինվորների մոտ սպառնացել էր նաև ազատագրել Ադրբեջանի «պատմական» հողերը՝ «Էրիվանը», Զանգեզուրը, «Շուշան» և «Խանքենդին»: Դավիթ Բաբայանը հիշեցրեց այս ամենի պատմական-գիտական առումով անհեթեթությունը: «Ադրբեջանն ինքը ստեղծվել է արհեստականորեն՝ այլ պետությունների և ուժերի կողմից` 1918 թվականին: Անունը դրել են Ադրբեջան, որպեսզի Իրանի պատմական, իսկական Ադրբեջանի հավակնությունները չլինեին, գրավեին ողջ Իրանը, ստեղծեին պանթյուրքիստական պետություն, սա պարզ է: Բոլշևիկները սա պահպանել էին, որովհետև փորձում էին նույն Ադրբեջանի միջոցով տարածել բոլշևիզմը: Իսկ ադրբեջանական ազգը 1936 թվականին է ձևավորվել: Բոլորս էլ գիտենք, դա նույն ադրբեջանական աղբյուրներն են ասում: Ի դեպ, սա շատ լավ զուգահեռն է նրա հետ, որ Եվրոպայում նույն թվականներին իշխանության եկան նացիստները»,- ավելացրեց մամուլի խոսնակը:

Կարդալ ավելին 03-26-2015

Դասակս դուխով էր, ոչ ոք իրեն չկորցրեց. վիրավորված սպան՝ հերոսական մարտի մասին
Դասակս դուխով էր, ոչ ոք իրեն չկորցրեց. վիրավորված սպան՝ հերոսական մարտի մասին

Մարտի 19-ի հարձակումը ձեռնարկած հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խմբին մեկ տասնյակ հայ դիրքապահները 5 րոպեում ստիպել են նահանջել: Հարձակման հետեւանքով վիրավորված սպա Սարգիս Գաբրիելյանը, որն այսօր՝ մարտի 25-ին, տեղափոխվել է հիվանդասենյակ,NEWS.am-ին պատմեց, որ թեեւ հակառակորդն իրենց հանկարծակիի է բերել, նռնակներ նետել, բայց իրենք կարողացել են տիրապետել իրավիճակը, վիրավորված վիճակում էլ շարունակել են կռվել մինչեւ լրացուցիչ ուժերի օգնության հասնելը։ «Տասնմեկ հոգի էինք, մեր դիրքերի մոտ ադրբեջանցի դիվերսանտները հարձակվեցին մեզ վրա: Երեք հոգի դուրս եկան, թեւթե կրակահերթ թողեցին: Մենք հետ քաշվեցինք ու դիրքավորվեցինք, սկսեցին կրակել: Իրենք այնքան շատ չէին կրակում, ինչքան որ նռնակներով էին մեզ հետ կռվում: 10-15 նռնակ են նետել մեր ուղղությամբ: Չնայած դրան՝ դասակիս ամբողջ անձնակազմը դուխով էր, ոչ մեկ իրեն չկորցրեց, ամեն մեկն իր տեղը գտավ, թե ինչ պիտի անի, ոնց պիտի անի»,- պատմեց Սարգիս Գաբրիելյանը՝ նշելով, որ իրենց եւ հակառակորդի միջեւ մարտը 5 րոպե է տեւել, դրանից հետո ժամանել են օժանդակող ուժերը: Օգնության եկած ուժերի ժամանելուց հետո Սարգիսին եւ մյուս վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նրանք տեղեկացել են, որ իրենցից հետո հայկական կողմը 2 ժամ մարտ է մղել հակառակորդի հետ, հետապնդել նրանց մինչեւ նրանց դիրքերի մատույցները եւ ամբողջությամբ ոչնչացրել: Սարգիսը հպարտությամբ է հիշում մարտում իր զինվորներից յուրաքանչյուրի կռիվը։ Ձեռքից վիրավոր Սարգիսին իր զինվորներն են օգնել լիցքավորել զենքը. «Եթե սպա ես, եթե տեսնում ես, որ կողքիդ զինվորը չի վախենում, քո համար կռվում, գալիս, տեսնում է, որ վիրավոր ես, զենքդ չես կարողանում լիցքավորես, ինքը զենքը լիցքավորում, տալիս է ձեռքդ, որ կրակես, պարտավոր ես մինչեւ վերջ կռվել»։ Դժբախտաբար, հակառակորդին հերոսաբար դիմադրած դասակի անդամներից երեքը ստացած վնասվածքներից մահացել էին, չորսը վիրավորվել։ Սարգիսն ու նրա դասակի մյուս տղաները հիմա աղոթում են, որ ճգնաժամը կարողանան հաղթահարել իրենց երկու ընկերները, որոնց վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Հիշեցնենք, որ Սարգիս Գաբրիելյանն ունի աջ վերին վերջույթի վերին երրորդական մակարդակում տրավմատիկ ամպուտացիա եւ բազմաթիվ բեկորային վիրավորումներ:

Կարդալ ավելին 03-25-2015

Ապրիլի 24-ին ընդառաջ Ադրբեջանը սադրիչ գործողությունների կդիմի. Կոմանդոս
Ապրիլի 24-ին ընդառաջ Ադրբեջանը սադրիչ գործողությունների կդիմի. Կոմանդոս

Ապրիլի 24-ին ընդառաջ լարվածությունը շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին ավելի է մեծանալու։ NEWS.am-ի փոխանցմամբ՝ մարտի 24-ին նման կարծիք հայտնեց Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս)։ Նրա խոսքով՝ իշխանություններն ու բանակի հրամանատարական կազմը շատ լավ հասկանում են, որ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ հակառակորդը դիմելու է տարբեր սադրիչ գործողությունների։ «Ադրբեջանական կողմը դիմելու է պրովոկացիաների. դիվերսիոն հարձակումներն ավելի շատ կլինեն, հայկական գյուղերի վրա էլ ինտենսիվորեն կրակ կբացեն։ Հայկական կողմը պետք է ամեն ինչ անի՝ կանգնեցնելու ադրբեջանական կողմին։ Պետք է միասնական լինենք, հայ զինծառայողը պետք է հասկանա, որ պատերազմի ազատամարտիկներն իր կողքին են»,- ասաց Կոմանդոսը։ Այնուամենայնիվ, եթե պատերազմ վերսկսվի, գեներալ-մայորը համոզված է՝ Ադրբեջանը՝ որպես պետություն, կվերանա։ Перед 24 апреля напряженность на линии соприкосновения между Карабахом и Азербайджаном и армяно-азербайджанской границе будет расти. Такое мнение на встрече с журналистами 24 марта выразил герой карабахской войны, генерал-майор Аркадий Тер-Тадевосян (Командос). По его словам, власти и командный состав армии прекрасно понимают, что перед сотой годовщиной Геноцида армян противник прибегнет к различным провокационным действиям. «Азербайджанская сторона будет прибегать к провокациям. Диверсионных атак будет больше. А по армянским селам будут открывать интенсивный огонь. Армянская сторона должна сделать все возможное, чтобы остановить противника. Мы должны быть едины: армянский военнослужащий должен понимать, что добровольцы войны стоят рядом с ним», – сказал Аркадий Тер-Тадевосян. Тем не менее, если крупные военные действия все же возобновятся, то генерал-майор убежден в том, что Азербайджан как государство исчезнет.

Կարդալ ավելին 03-24-2015

Мирзоян: Международное признание НКР обеспечит необратимость мирного процесса
Мирзоян: Международное признание НКР обеспечит необратимость мирного процесса

В отличие от Азербайджана, в Нагорно-Карабахской Республике не видят альтернативы мирному урегулированию карабахского вопроса. Об этом 20 марта в третий, завершающий день международного медиафорума «У подножий Арарата» заявил министр иностранных дел Нагорно-Карабахской Республики Карен Мирзоян. НКР, по словам министра, продолжает прилагать все усилия для установления длительного мира и стабильности. «Однако этот процесс не может быть односторонним. Мы готовы обсудить весь комплекс вопросов. Наша принципиальная позиция – урегулирование проблемы должно быть основано на мире, равноправии и уважении права на самоопределение», - подчеркнул Мирзоян. Для окончательного урегулирования конфликта, согласно министру, необходимо сконцентрировать все усилия на разработке соответствующих механизмов и условий для мирного сосуществования двух независимых государств – Нагорно-Карабахской Республики и Азербайджанской Республики. «Очевидно, что международное признание Нагорно-Карабахской Республики обеспечит также необратимость мирного процесса и станет сигналом о непозволительности применения силы и угрозы силы со стороны официального Баку», - подытожил Карен Мирзоян.

Կարդալ ավելին 03-22-2015

Пресс-секретарь Минобороны РА освежил память азербайджанских пропагандистов
Пресс-секретарь Минобороны РА освежил память азербайджанских пропагандистов

Пресс-секретарь министра обороны Армении Арцрун Ованнисян не удивлен попытками азербайджанской стороны отрицать диверсию. В беседе с корреспондентом Новости Армении -NEWS.am он напомнил, что именно такого подхода придерживается азербайджанская сторона уже более 20 лет. Говоря о вооружении, оставленном азербайджанскими спецназовцами на поле боя, Арцрун Ованнисян заметил, что аналогичное вооружение азербайджанские солдаты и ранее оставляли при поспешном бегстве. «Прежде, чем отрицать, азербайджанцам стоило бы освежить в памяти распространенные ими же кадры видеозаписей, на которых министр обороны восхищается экспонатами на выставке. Конечно, они точно так же будут отрицать жертвы, и мы сожалеем, что они так не уважают собственных граждан. Конечно, им гораздо легче скрывать потери в спецназе, но невозможно постоянно скрывать правду. Наши солдаты, как всегда, блестяще выполнили поставленную задачу, проявили беспримерную храбрость, продолжив после тяжелого ранения бой и обратив противника в бегство», - заявил Арцрун Ованнисян, добавив, что суетливые действия Азербайджана находятся под полным контролем. Около 08:30 часов 19 марта отряд специального назначения ВС Азербайджана предпринял нападение на северном направлении (Гюлистан) Армии обороны НКР. В результате продлившихся около 2 часов боевых действий противник был обращен в бегство. Преследуя противника, карабахская сторона полностью ликвидировала одну из групп. К сожалению, в ходе противодействия противнику смертью храбрых погибли военнослужащие Армии обороны НКР Акоп Гагикович Хачатрян (1996 г.р), Эдуард Гагикович Айрапетян (1995 г.р) и Аршак Каренович Арутюнян (1995 г.р). Еще 4 солдата ранены.

Կարդալ ավելին 03-22-2015

Российские военнослужащие проводят тактические «снайперские дуэли» в горах Армении
Российские военнослужащие проводят тактические «снайперские дуэли» в горах Армении

Военнослужащие стрелковой роты и разведывательных подразделений военной базы России в Армении начали тактические «снайперские дуэли». Об этом сообщили в пресс-службе Южного военного округа. Согласно информации, к занятиям привлечено более 100 военных. «Соревнования снайперов проводятся среди двух команд, где одни выступают в роли снайперской группы, обозначенной воздушными шарами, муляжами и имитаторами, а другие в роли антиснайперской, обозначенные в другой цветовой гамме. В ходе проведения дуэлей снайперы применяют навыки выбора огневых позиций, маскировки с использованием подручных средств и ведения прицельного огня с баллистическими поправками», – говорится в сообщении. Уточняется, что снайперские дуэли среди военнослужащих стрелковой роты и разведывательных подразделений носят соревновательно-обучающий характер, который является завершающим этапом подготовки снайперов и слаженности снайперских пар российской военной базы ЮВО в Республике Армения. Напомним, в городе Гюмри на севере Армении развернута 102-я российская военная база, которая несет боевое дежурство в рамках Объединенной системы ПВО СНГ. РФ и Армения в августе 2010 года продлили до 2044 года срок действия договора о размещении базы. Протокол предусматривает также расширение сферы ее географической и стратегической ответственности. База оснащена ЗРК С-300 и истребителями МиГ-29.

Կարդալ ավելին 03-22-2015

Բակո Սահակյանն այցելել է դիվերսիայի հետևանքով վիրավորված զինվորներին
Բակո Սահակյանն այցելել է դիվերսիայի հետևանքով վիրավորված զինվորներին

Մարտի 20-ին Նախագահ Բակո Սահակյանն այցելել է նախօրեին հակառակորդի հետախուզադիվերսիոն ներթափանցման գործողությունները կասեցնելու ընթացքում վիրավորված և Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում ապաքինվող ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայողներին: Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի և տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ երկրի ղեկավարը բժիշկներից հետաքրքրվել է վիրավորների առողջական վիճակի մասին, զրուցել նրանց հարազատների հետ: Բակո Սահակյանն ընդգծել է, որ բժիշկներն անում են հնարավորը վիրավորների վիճակը բարելավելու համար: Նախագահը նշել է, որ ողջ հայ ժողովուրդը հպարտանում է իր հերոս զինվորներով, ովքեր պատվով շարունակում են ավագ սերնդի գործը՝անձնվիրաբար պաշտպանելով Հայրենիքի սահմանները: Այցի ընթացքում Նախագահին ուղեկցում էին ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը և առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը:

Կարդալ ավելին 03-21-2015

Մեր զինվորները ծանր վիրավոր շարունակել են մարտը ՝փախուստի մատնելով հակառակորդին
Մեր զինվորները ծանր վիրավոր շարունակել են մարտը ՝փախուստի մատնելով հակառակորդին

Այն, որ ադրբեջանական կողմը փորձելու է հերքել տեղի ունեցած դիվերսիան, մեզ չի զարմացնում, 20 տարուց ավելի է նույն գործելաոճն է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Նա նշեց, որ ցուցադրված զինատեսակը ադրբեջանական հատուկ նշանակության ստորաբաժանումները էլի են թողել մեզ մոտ: «Իսկ հերքելուց առաջ նրանց խորհուրդ կտանք հիշել այն տեսանյութերը, որտեղ իրենց նախարարն ու հրամանատարությունը ոնց էին դրանցով հիանում ցուցադրությունների ժամանակ: Իհարկե նրանք կհերքեն նաև զոհերը, որի համար մենք կրկին ափսոսում ենք, որ իրենց բնակչությունը այդպես անարգում են: Իհարկե նրանց համար ավելի հեշտ է թաքցնել հատուկ ստորաբաժանումների կորուստները, սակայն դա հնարավոր չէ կատարել միշտ: Մեր զինվորները, ինչպես միշտ, իրենց խնդիրը փայլուն են կատարել, անգամ ցուցաբերել են անօրինակ քաջություններ, ծանր վիրավոր շարունակելով մարտը և փախուստի մատնելով հակառակորդին: Սա հայ զինվորի մշտական գործելաոճն է ու մշտական հաղթանակը արդեն երկու տասնամյակից էլ ավելի: ՀՀ ՊՆ-ը խորը վշտով ցավակցում է մեր զոհված զինծառայողների ընտանիքներին և հարազատներին: Ադրբեջանական կողմի ջղաձիգ գործողություններին լիովին վերահսկում ենք»,-նշեց Արծրուն Հովհաննիսյանը: Հիշեցնենք, որ մարտի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Շուրջ երկու ժամ տեւած մարտական գործողության արդյունքում դիրքապահ անձնակազմը եւ օգնության հասած ուժերը ստիպել են հակառակորդին մատնվել փախուստի, այնուհետեւ հետապնդելով վերջիններիս, ամբողջությամբ ոչնչացրել են խմբին` իրենց դիրքերի մատույցներում: Ցավոք, հակառակորդին դիմագրավելու ժամանակ արիաբար զոհվել են ՊԲ զինծառայողներ Հակոբ Գագիկի Խաչատրյանը (1996թ.), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը (1995թ.) եւ Արշակ Կարենի Հարությունյանը (1995թ.), Պաշտպանության բանակի եւս 4 զինծառայողներ վիրավորվել են:

Կարդալ ավելին 03-21-2015

Մեր 18-ամյա անփորձ զինվորի դեմ դուրս են գալիս Թուրքիայում վերապատրաստված հատուկ ջոկատայիններ. Արկադի Տեր-Թադեւոսյան
Մեր 18-ամյա անփորձ զինվորի դեմ դուրս են գալիս Թուրքիայում վերապատրաստված հատուկ ջոկատայիններ. Արկադի Տեր-Թադեւոսյան

Ղարաբաղյան պատերազմի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը կարծում է, որ Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի շեմին նման միջադեպերը սահմանին անխուսափելի են: Կանխատեսում է, որ առնվազն մինչեւ ապրիլի 24-ը սահմանին լարվածությունը կշարունակվի: «Լարվածությունը հարյուրամյակի հետ է կապված, իրանց մեծ ախպորն են օգնում՝ Թուրքիային: Թուրքիան հետները քաղցր լեզվով է խոսում, վասալն էլ պետք է արդարացնի իրեն: Դա Թուրքիայի հրաhանգն է: Մինչեւ ապրիլի 24-ն այդ վիճակն է լինելու: Իսկ մեր բանակը կարողանում է դիմակայել, պաշտպանել: Սահմաններում եղել եմ, տեսել եմ՝ ոնց են մեր զինվորները պաշտպանում: Մեր զինվորները երկու տարվա ծառայող են, հասարակ զինվոր են: Իրենց դեմ դուրս են գալիս հատուկ ջոկատներ, որոնք գնում են Թուրքիայում հատուկ վերապատրաստվում են ու գալիս: Հարցն այն է, որ այդ հատուկ ջոկատներում ադրբեջանցի հասարակ զինվորներ չեն կռվում, Ադրբեջանը հասարակ զինվոր չի հանում: Ադրբեջանը չի ուզենա ու չի անի դա: Դիվերսիաներ անողները զինված են հատուկ նշանակության հարձակողական զենքերով եւ սարքավորումներով: Այդ ջոկատները ոնց որ շակալներ լինեն…»: ԳԱԼԱ-ի հարցին, թե այդ հատուկ ջոկատայինների դեմ մեր կողմից ճի՞շտ քայլ է կանգնեցնել անփորձ, 18-20 տարեկան զինծառայողների, Արկադի Տեր-Թադեւոսյանը կարծում է, որ հնարավոր չի լինի առաջնագծից հեռացնել այդ երիտասարդներին, բայց շատ իրատեսական ծրագիր է, եթե փորձառու երկրապահներ գնան առաջնագիծ եւ երիտասարդ տղաների կողքին լինեն, նրանց փոխանցեն իրենց հմտությունն ու գիտելիքները: Գեներալ-մայորը շատերին գիտի, ովքեր ցանկանում են մեկնել սահման: «Մեր տղերքի հետ որ հանդիպեք, դուք կզարմանաք: Ջահել երեխա է, գնում է բանակ, սահմանին ավելի շատ կռիվ է, ոչ թե խաղաղություն, զինվորն այնտեղ չի կարող հանգիստ զգալ, բայց ինքը հասկանում է իր դերն ու գործի կարեւորությունը: Զարմանալի ջահելություն է: Էնտեղ կանգնած ջահել երեխեքը՝ 18-19 տարեկան, որ հետները հանդիպում ես, հասկանում ես, թե ինչքան լուրջ են վերաբերվում այդ տարածքի հսկողությանը: Իրենց չի կարելի փոխարինել, բայց կարելի է իրենց կողքը մի քանի հոգի փորձառու մարդիկ գնան կանգնեն: Իմ մոտ եկել էին ներքին գործերի աշխատողներ, ասում են՝ մենք ունենք ցանկություն գնանք սահման, հարցը նախարարությունում բարձրացնենք, որ զինվորների կողքը կանգնեն, օգտակար լինեն»: ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը սահմանային միջադեպին դարձյալ ընդհանրական գնահատական տվեց: Նա մասնավորապես նշեց. «Լեռնային Ղարաբաղում վերսկսված բռնությունը ողբերգական է և խախտում է հրադադարը: Մինչ կողմերը մեղադրում են միմյանց, գործողությունները խաթարում են ԼՂ խաղաղ կարգավորումը»,- գրել է ամերիկացի համանախագահը: ԳԱԼԱ-ի հարցին, թե արդյոք ԵԱՀԿ-ն չպե՞տք է ավելի կոշտ գնահատականներ հնչեցնի, Արկադի Տեր-Թադեւոսյանն ասաց. «Իրենք միակողմանի չեն լինի: Իրենց դիրքորոշումը հետեւյալն է՝ ինչ էլ որ դուք անում եք, նույն չափի մեղավորություն ունեք: Եթե Ադրբեջանը հարյուր անգամ է կրակում, մենք՝ տասը, բայց իրենք դա չեն հաշվում: Իրենք մեղադրում են երկուսին էլ, չեն հաշվում, թե մի կողմը հարյուր անգամ կրակեց, էն մյուսը՝ ավելի քիչ»: Արկադի Տեր-Թադեւոսյանը կարեւորեց սահմանային անվտանգությունն ապահովելու համար տեխնիկասարքավորումներով համալրելու հարցը: «Մեր սահմանները պետք է ուժեղացնել, ոչ թե մենակ զինվորներով: Այնտեղ պետք է լինեն հատուկ սարքավորումներ: Պաշտպանության նախարարությունն աշխատում է այդ ուղղությամբ»: Հիշեցնենք, որ երեկ հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Հայկական կողմն ունի 3 զոհ, եւս 4 զինծառայող վիրավորվել է:

Կարդալ ավելին 03-21-2015

Թուրքիայում վերապատրաստված «Յաշմալ» դիվերսիոն խումբին ջախջախեցին մեր շարքային զինվորները
Թուրքիայում վերապատրաստված «Յաշմալ» դիվերսիոն խումբին ջախջախեցին մեր շարքային զինվորները

«Հայաստանը, Արցախն արդեն 20 տարուց ավելի գտնվում է պատերազմական վիճակում, ներկայում դիրքային պատերազմ է ընթանում»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Մարտակերտի շրջանի Արցախի ազատամարտիկների միության նախագահ Գրիգորի Միրզոյանն՝ անդրադառնալով ադրբեջանական կողմի հերթական դիվերսիոն գործողություններին: Գրիգորի Միրզոյանի խոսքերով՝ հայկական կողմը ջախջախեց հերթական հատուկ նշանակության բրիգադը, որը նոր էր վերադարձել Թուրքիայից՝ վերապատրաստման կուրսերից: «Մեր տվյալներով իրենք ունեն հատուկ նշանակության բրիգադներ: Նույն այն բրիգադները, որ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին էին եկել: Այդ ժամանակ էլ նրանց չհաջողվեց իրենց նպատակին հասնել: Հիմա էլ հերթական բրիգադներն են եկել Թուրքիայից: Մեր ունեցած տեղեկություններով դրանք «Յաշմալ» ստորաբաժանումներ են կոչվում, որոնց ուղարկում են Թուրքիա՝ վերապատրաստման: Եվ այդ վերապատրաստումից հետո առաջին գործողությունը սա էր: Գալիս են փորձելու իրենց ձեռք բերած հմտությունները: Բայց տվյալներով՝ 20 հոգի կորցրել են իրենք: Ես սա ասում եմ՝ մի սպայի եւ իր հոր հետ հեռախոսով զրույցից: Թե ինչքան վիրավորներ ունեն, ասում էր՝ չգիտեն, բայց զոհերի թիվը շուրջ 20 է»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց Գրիգորի Միրզոյանը: Մեր այն հարցին, թե հնարավո՞ր է սկսվեն արդեն լայնածավալ գործողություններ, Գ. Միրզոյանը պատասխանեց, որ նոր ժամանակներում պատերազմը այսպես է հենց ընթանում եւ հիմա էլ պատերազմում ենք՝ դիրքային պատերազմում. «Արդեն պատերազմ է, վաղուց պատերազմ է, դիրքային պատերազմ է: Եթե ունենք զոհեր, վիրավորներ, սա պատերազմ է: Իհարկե սարսափելի ցավալի է, որ զոհ ենք տալիս, բայց ասեմ, որ առաջին գծին մոտ ապրող հասարակությունը լավ գիտի, որ պատերազմ է, ու նրանց վախը չափած է, նրանք պատրաստ են, մենք պատրաստ ենք»: ԳԱԼԱ-ի այն հարցին, թե այնուամենայնիվ հայկական կողմը չպիտի՞ փոխի իր մարտավարությունը, որովհետեւ անդադար տեղապտույտի պես կրկնվում է՝ Ադրբեջանը դիմում է սադրանքների, մենք հակահարված ենք տալիս, ազատամարտիկների միության նախագահը պատասխանեց. «Կարծում եմ՝ արդեն ժամանակն է, որ ակտիվ լինենք, այնքան ակտիվ, որ նույնիսկ չհասցնեն պատասխանել: Կանխման ելքն այն է, որ մեր կողմն ակտիվ լինի, ակտիվ աշխատենք: Ես էլ այլ ելք չեմ տեսնում»: Անդրադառնալով միջազգային հանրության կողմից շարունակական ընդհանրական գնահատականներին՝ ասաց. «Մինսկի խմբից մի քանի օր առաջ նորից էին եկել, մոնիթորինգ էին անցկացնում: Մենք ամեն ինչ ներկայացրինք, սրան հաջորդեց սահմանային այս բախումը: Սրանք՝ այս մոնիթորինգ եւ այլն, ոչ մի բան չեն տալիս. մենք ասում ենք՝ իրենք են հարձակվում, իրենք էլ ասում են՝ հայերն են, ոչ մի բան: Խնդրի լուծումը, կրկնում եմ, մենակ մեր ակտիվ գործողություններն են, ուրիշ ձեւով հնարավոր չէ»: Գրիգորի Միրզոյանն ասաց նաեւ, որ միջադեպից հետո երեկ արտահերթ ժողով են գումարել ազատամարտիկներով եւ որոշել՝ անհրաժեշտության դեպքում առանձին խմբերով մեկնել առաջնագիծ: «Բոլորը միանշանակ համաձայն են, այսօր չկա ազատամարտիկ, որ ասի՝ ո՞նց, ի՞նչ, կամ չեմ գալիս: Պատրա՛ստ ենք եւ հարկ եղած դեպքում զինվորի կողքին կանգնած ենք»: Վերջում ազատամարտիկը դարձյալ ասաց, որ Թուրքիայում վերապատրաստում անցած այն զինվորականները, որոնց վրա Ադրբեջանը միլիոններ է ծախսում, միեւնույն է՝ պակաս պրոֆեսիոնալ են, քան սահմանին կանգնած հայ շարքայինները:

Կարդալ ավելին 03-21-2015

Արցախը՝ ամփոփ տեղեկատուում
Արցախը՝ ամփոփ տեղեկատուում

ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարար Հակոբ Ղահրամանյանը մշակել և ամփոփել է ԼՂՀ վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերը՝ նպատակ ունենալով հանրությանը մատուցել ամփոփ տեղեկատվություն: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարար Հակոբ Ղահրամանյանը՝ նշելով, որ Արցախի գիտական կենտրոնի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանների համագործակցության արդյունքում՝ Հայաստանի պոլիտեխնիկական համալսարանում հրատարակվել է իր հեղինակած «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի» տեղեկատուն: «Ելնելով Արցախի հանրապետության ներուժի գնահատման և նրա հետագա զարգացումն արագացնելու անհրաժեշտությունից՝ փորձ եմ արել մշակել և ամփոփել ԼՂՀ վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերը՝ նպատակ ունենալով հանրությանը մատուցել ամփոփ տեղեկատվություններ, ինչը հնարավորություն կտա ընդհանուր պատկերացում կազմել հանրապետության շրջանների, քաղաքների, համայնքների և գյուղերի մասին»,-ասաց Հ. Ղահրամանյան: Գրքի հեղինակի խոսքով՝ տեղեկատուն օգտակար կլինի հասարակության լայն շրջաններին, հատկապես ձեռնարկատիրական գործունեության սկսնակներին, ներդրումային բնագավառում քաղաքականություն մշակողներին, ուսումնասիրություններ իրականացնողներին, ինչպես նաև ներդրումային միջավայրի բարելավման ծրագրեր կազմողներին և ԼՂՀ-ում տնտեսական և սոցիալական գործընթացները ուսումնասիրողներին:

Կարդալ ավելին 03-20-2015

Հայաստանի ներկայացուցիչները մայիսի 9-ին կմասնակցեն Մոսկվայի ռազմական շքերթին. Օհանյան
Հայաստանի ներկայացուցիչները մայիսի 9-ին կմասնակցեն Մոսկվայի ռազմական շքերթին. Օհանյան

Հայաստանի ներկայացուցիչները մայիսի 9-ին կմասնակցեն Մոսկվայի ռազմական շքերթին, հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը «Գոլոս Արմենիի» թերթին տված հարցազրույցում։ «Հաղթանակի 70-ամյակին նվիրված շքերթի միջոցառումների համատեքստում ասեմ, որ համապատասխան հանձնաժողով է ստեղծվել, որը պետք է համակարգի դրանք։ Մենք մայիսի 9-ին կմասնակցենք Մոսկվայի ռազմական շքերթին։ Նաև այդ օրը տարբեր միջոցառումներ կանցկացվեն Գյումրիում, լայնամասշտաբ միջոցառումներ կլինեն Արցախում։ Չէ՞ որ մեզ համար Մայիսի 9-ը նաև Շուշիի ազատագրման օրն է` կրկնակի տոն», - ասաց Օհանյանը։ Նրա խոսքերով` Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակի 70-ամյակն առաջին հերթին հիշողություն է` հիշողություն անցյալի մասին, այն բանի գիտակցումը, որ եթե չլիներ ֆաշիստական Գերմանիայի նկատմամբ հաղթանակի գործում մեր պապերի, հայրերի հերոսությունը, չէին լինի հայերի փայլուն հաղթանակները Ղարաբաղյան պատերազմում։ «Որքան էլ մենք այժմ քննադատենք խորհրդային ժամանակը, չի կարելի ժխտել, որ մեր հայրենասիրական դաստիարակությունը մենք ստացել ենք հենց այդ ժամանակից», - նշեց Օհանյանը։ Պատասխանելով այն հարցին, թե արդյոք մայիսի 9-ին Երևանում զորահանդես կլինի՞, նախարարը նշեց, որ շքերթը տեղի կունենա 2016թ. սեպտեմբերի 21-ին` անկախության օրը։

Կարդալ ավելին 03-17-2015

«Հենց Ռուսաստանը 1992 թվականին մեզ օգնեց գրավել Շահումյանն ու Մարտակերտը». Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարար
«Հենց Ռուսաստանը 1992 թվականին մեզ օգնեց գրավել Շահումյանն ու Մարտակերտը». Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարար

Ռուսաստանի պաշտպանության նախկին նախարար Պավել Գրաչովի մահվան կապակցությամբ ադրբեջանական Vesti.az-ին տված հարցազրույցի ժամանակ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարար եղած Ռահիմ Գազիևը խոստովանել է, որ հենց Ռուսաստանն է օգնել ադրբեջանական կողմին՝ զավթել Շահումյանն ու Մարտակերտի մեծ մասը. «Իմ ու Գրաչովի լավ հարաբերությունների շնորհիվ մենք (ընդամենը երեք ամիս առաջ երկրի տարածքը լքած) սովետական զորքերի ունեցվածքի բաժանման ժամանակ ստացանք շատ ավելին, քան նախատեսվում էր: Չպետք է մոռանալ նաև Մարտակերտի օպերացիայի մասին, որն իրականացրին ռուս դեսանտայինները:

Կարդալ ավելին 03-16-2015

ԼՂՀ պաշտպանության բանակը կանխել է հերթական դիվերսիան
ԼՂՀ պաշտպանության բանակը կանխել է հերթական դիվերսիան

ԼՂՀ պաշտպանության բանակը կանխել է հակառակորդի դիվերսիոն հետախուզական գործողությունը: Պաշտպանության բանակը հայտնել է նաև երկու մարտական կորուստի մասին: ԼՂՀ ՊՆ մամլո ծառայության հաղորդմամբ, փետրվարի 28-¬ին՝ ժամը 14:25-¬ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետերի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ: «ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և վերջիններիս կորուստներ պատճառելով, հետ շպրտել ելման դիրքեր: Ցավոք, ծավալված մարտերի ժամանակ զոհվել են զինծառայողներ, 1979թ. ծնված Արտակ Սեդրակի Աղեկյանը և 1995թ. ծնված Հայկ Գրիգորի Բարոյանը: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: Միջադեպի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն»,¬ ասված է ԼՂՀ ՊԲ հաղորդագրությունում:

Կարդալ ավելին 02-28-2015

Մարդկության դեմ կատարվող հանցագործությունների պատճառը նմանատիպ ոճրագործությունների նախադեպերը չդատապարտելն է. ԼՂՀ Աժ նախագահ
Մարդկության դեմ կատարվող հանցագործությունների պատճառը նմանատիպ ոճրագործությունների նախադեպերը չդատապարտելն է. ԼՂՀ Աժ նախագահ

«Բոլոր այս տարիներին, նույնիսկ 1915 թվականի Ցեղասպանությունից հետո մենք վկան ու ականատեսն ենք, որ միջազգային հանրությունը դեռևս ադեկվատ չի արձագանքել նման իրադարձություններին և որպես կանոն այդ լռությունը կամ անտարբերությունը բերում է նորանոր հանցագործությունների»։ Այս մասին Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում սումգայիթյան ոճրագործության հետևանքով զոհված անմեղ զոհերի հիշատակը հարգելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը։ «Ես կարծում եմ, որ ամեն տարի մեր անմեղ զոհերի կորստյան վիշտը նորոգող հիշատակի արարողությունները, լինի դա Սումգայիթի ողբերգության անմեղ զոհերի հիշատակի խնկարկում կամ հարգանքի տուրք՝ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին, ամենաճիշտ միջոցներից մեկն է՝ հիշեցնելու չկատարված այդ կարևոր բարոյական քայլի մասին»,-ասաց Ա. Ղուլյանը՝ համոզմունք հայտնելով, որ միջազգային հանրությունը աստիճանաբար գալիս է այն եզրահանգման, որ աշխարհի տարբեր երկրներում մարդկության դեմ կատարվող հանցագործությունների պատճառը նմանատիպ ոճրագործությունների նախադեպերը չդատապարտելն է։ Արցախի ԱԺ նախագահի խոսքով, անկախ դավանանքից և գաղափարախոսությունից, համազգային ու համամարդկային այս հարցում, ոչ միայն Արցախի, այլև համահայկական քաղաքական ուժերը համակարծիք են, ինչն ուժ է տալիս դիմակայելու նմանատիպ ողբերգություններին և Հայոց դատը մինչև վերջ տանելու համար։

Կարդալ ավելին 02-28-2015

ԱՄՆ Կոնգրեսում Սումգայիթյան ջարդերի տարելիցի կապակցությամբ հայտարարություն է արել Ադամ Շիֆը
ԱՄՆ Կոնգրեսում Սումգայիթյան ջարդերի տարելիցի կապակցությամբ հայտարարություն է արել Ադամ Շիֆը

«Հայոց ցեղասպանության մասին արդարության և ճշմարտության» բանաձևի հովանավոր, ԱՄՆ օրենսդիր Ադամ Շիֆը Կոնգրեսի պալատում հայտարարություն է արելˋ ոգեկոչելով սումգայիթյան ջարդերի 27¬-րդ տարելիցը: «Սումգայիթյան ջարդերը տեղի ունեցան ողջ Ադրբեջանի տարածքում իրականացվող հակահայկական արշավների շրջանակում` ադրբեջանական կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հովանավորությամբ և օժանդակությամբ, և բորբոքեցին բռնությունների նոր ալիք, որի գագաթնակետը եղան 1990 թվականի Բաքվի ջարդերը»,¬ ինչպես հաղորդում է «Ասպարեզ» պարբերականը, հայտարարել է կոնգրեսականը: Նա նշել է, որ օրինաչափորեն ադրբեջանական իշխանություններն աննշան ջանքեր են գործադրել մեղավորներին պատժելու համար, փոխարենըˋ մինչ օրս շարունակում են կոծկել այդ ոճրագործությունները և հերքել կառավարության բարձր պաշտոնյաների դերն այդ բռնությունները հրահրելու գործում: Կոնգրեսականը նշել է, որ սումգայիթյան ջարդերի և դրան հետևած ավելի լայնատարած հալածանքների արդյունքում վերացել է Ադրբեջանում բնակվող 450 հազարանոց հայ բնակչությունը և սկիզբ է դրվել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ ուղղված պատերազմի: «Սումգայիթի, Կիրովաբադի և Բաքվի ջարդերի զոհերի հարազատների և վիրավորվածների վերքերը ժամանակը չի ամոքել: Հակառակը, հայատյացությունը ողջունվում է ադրբեջանական հասարակությունում», -¬ հայտարարել է ՇիֆըˋԱՄՆ օրենսդիրներին հիշեցնելով հայ սպա Գուրգեն Մարգարյանի դաժան սպանությունն ադրբեջանցի հանցագործի կողմից: ԱՄՆ օրենսդիրը զգուշացրել է, որ Ադրբեջանն այսօր էլ շարունակում է իր վտանգավոր և սադրիչ վարքագիծը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի սահմանին: Հիշեցնելով, որ այս տարվա ապրիլին լրանում է Հայոց ցեղասպանության 100¬րդ տարելիցը, նա շեշտել է. «Մենք չպետք է թույլ տանք, որ մարդկության դեմ իրագործված նման հանցագործությունները չճանաչված մնանˋ անկախ նրանից դրանք տեղի են ունեցել երեկ, 27 տարի առաջ, թե 100 տարի առաջ… Մեր բարոյական պարտքն է դատապարտել ատելության վրա հիմնված հանցագործությունները և հիշել զոհերինˋ հույսով, որ պատմությունը չի կրկնվի»:

Կարդալ ավելին 02-28-2015

Ֆրանսիա¬-Ղարաբաղ բարեկամության շրջանակը հոդված է հրապարակել ֆրանսիական «l’Express» պարբերականում
Ֆրանսիա¬-Ղարաբաղ բարեկամության շրջանակը հոդված է հրապարակել ֆրանսիական «l’Express» պարբերականում

Ֆրանսիական հեղիանակավոր «l’Express» պարբերականում փետրվարի 27-¬ին տպագրվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող` Ֆրանսիա¬Ղարաբաղ բարեկամության շրջանակի անդամների «Բաքուն շարունակում է ղարաբաղյան հակամարտությունը` Ադրբեջանում ընդդիմադիր ուժերին ճնշման տակ պահելու նպատակով» վերնագրով հոդվածը: «Մոտ 21 տարի է (ճշգրիտ լինելու համար` 1994թ. մայիսի 12-¬ին), ինչ ստորագրվել է ղարաբաղյան քառամյա զինված հակամարտությանը վերջ դրած զինադադարի մասին համաձայնագիրը: Դրանից ի վեր, վերջնական խաղաղության որևէ պայմանագիր չի կնքվել հակամարտող կողմերի՝ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, որին աջակցում է Հայաստանը, միջև: Հետեւաբար, դեռևս խարխուլ խաղաղություն է շարունակում տևակայել Հարավային Կովկասի տարածաշրջանում: Իսկ եթե որոշ լավատեսություն առկա էր հրադադարին հաջորդած տարիների ընթացքում, ապա այժմ այն լիովին ի չիք է դարձել՝ չնայած հակամարտությանը քաղաքական լուծում գտնելու հարցում կողմերին աջակցություն ցուցաբերելու ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին: Տարեցտարի, շաբաթ առ շաբաթ լարվածությունն աճում է շփման գծում և բազմաթիվ են դարձել հարձակման փորձերն ու դիպուկահարների կողմից քաղաքացիական անձանց սպանությունները: Վերջերս 60-¬ամյա մի գյուղացի սառնաստորեն սպանվեց ադրբեջանցի զինվորների կողմից հայկական Տավուշի շրջանին հարակից մի գոտում, այսինքն` Հայաստանում, և այնպիսի մի տարածքում, որը սկզբունքորեն վիճարկման առարկա չէ: Այս զոհը կարող էր լինել մեզանից՝ ֆրանսիացի քաղաքական գործիչներիցս յուրաքանչյուրը, որ հաճախ այցելում ենք տարածաշրջան՝ խաղաղությանն ի նպաստ մեր համեստ լուման ներդնելու նպատակով: Նույն հարթության վրա այլևս չդնել ագրեսորին և զոհին Երկար ժամանակ Մինսկի խմբի ֆրանսիացի, ռուս և ամերիկացի համանախագահները ձեռնպահ են մնացել հստակորեն մատնանշել ստեղծված իրավիճակի պատասխանատուներին: Երկար ժամանակ նրանք նույն վերաբերմունքն են ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի նկատմամաբ, նրանք անտեսել են, առնվազն պաշտոնական հայտարարություններում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Վերջին տվյալները վկայում են, որ վերջիններս սկսում են հետ քաշվել այս քաղաքականությունից: Եթե իրոք դա այդպես է, նրանք իրավացի են, քանի որ, ինչպես բարոյապես անարդար ցանկացած ռազմավարություն, գործնականում լինելով անարդյունավետ, այդ քաղաքականությունը ոչ մի դրական արդյունքի չի հասցրել: Ինչպես այլուր, այս հակամարտությունը ևս ոչ թե վերացական է և իրար է հակադրում նույնանման ամբողջությունների, այլ իրարից խիստ տարբերվող վարչակազմերի և քաղաքական հայեցակարգերի ընդդիմություն է: Արդեն 24 տարի է, չնայած արտաքին աջակցության բացակայությանը, Լեռնային Ղարաբաղի Հանապետությունը փորձում է խորհրդարանական ժողովրդավարություն ամրապնդել: 24 տարի է, ինչ այն կազմակերպում է տեղական ինքնակառավարման մարմինների, շրջանային և համընդհանուր ընտրություններ, ինչ նրա քաղաքական կյանքում ընդգրկված են երկրի բոլոր քաղաքացիները, որտեղ կանանց մեծ տեղ է հատկացվում և որտեղ ընդդիմությունը խաղում է ամբողջական դեր: 24 տարի է, ինչ այն պաշտպանում է սեփական ժողովրդին գերզինված և նավթադոլլարներով հարստացած Ադրբեջանի ռազմական ագրեսիայից՝ գործի դնելով միջոցներ, որոնք բոլորի կողմից էլ համարվում են չափավոր, աստիճանակարգված և պատասխանատու: Կարճ ասած, ահա՛, 24 տարի է, ինչ այս Հանրապետությունը բնականոն ձևով կարողացել է կառուցել իրավական Պետություն, որ մենք փորձում ենք, հաճախ ապարդյուն, ներկայացնել ողջ աշխարհին: Պատերազմ և քարոզչություն` ալիևյան դիկտատուրայի հենակետերը Բայց եթե պատերազմական այս վիճակն աղետալի է Ղարաբաղի, Հայաստանի և Ադրբեջանի բնակչության համար, այն անհրաժեշտություն է Բաքվի վարչակազմի համար: Պետք է կրկնել. Ադրբեջանն արյունալի մի բռնապետություն է, ուր բանտարկում են անընդմեջ: Ընդդիմության առաջնորդներ Իլքար Մամադովը և Թոֆիկ Յաքուբլուն, հարգված մտավորական Ինթիգամ Ալիևը, Մարդու իրավունքների ակտիվիստ Ռասուլ Ջաֆարովը, Արիֆ և Լեյլա Յունուսը (վերջինս Պատվո լեգեոնի շքանշանով է պարգևատրվել նախագահ Օլանդի կողմից), հայտնի լրագրող Խադիջա Իսմայլովան, անհաշիվ այլ այլախոհներ Բաքվի բանտեր են նետված, և նրանց անունների երկար ցուցակը հրատարակվել է «Ազատություն» ռադիոկայանի կողմից, ռադիոկայան, որի գրասենյակը փակվել է 2014թ. վերջին Բաքվի ռեժիմի կողմից, քանզի ազատ տեղեկատվությունը ոճրագործ վարչակազմի համար սպառնալիք է: Ադրբեջանի ազատ ԶԼՄ-¬ներն անհետանում են մեկը մյուսի հետևից և ցանկացած քննադատական վերլուծություն, մասնավորապես հակամարտության սկսման և դրա հարատևման վերաբերյալ, անմիջապես խեղդվում է: Հատկապես ամեն տարվա փետրվարին վարչակազմը քարոզչական հսկայական ջանքեր է գործի դնում` կոծկելու համար Սումգայիթի հայերի ջարդերի զոհերի հիշատակը, որի իրականացման (1988թ. փետրվարի 26¬- 28¬-ը) պատասխանատուն հանդիսանում է հենց վերջինս: Նախագահ Ալիևի համար պատերազմը և քարոզչությունն այսպիսով անհրաժեշտություն են, որը թույլ է տալիս կապանքների մեջ պահել ադրբեջանական հասարակությանը՝ ի դեմ երևակայական թշնամու՝ հայի: Նախագահ Ալիևը, որն իր Twitter-¬ի էջում ատելություն սերմանող և ռազմատենչ բացահայտ հաղորդագրություններ է հրապարակում, ով չի երկմտում հայտարարել, որ նրա «հիմնական թշնամիներն են ամբողջ աշխարհի հայերը», գիտի, որ կարիք ունի հայատյաց նման հռետորաբանության, որպեսզի շեղի սեփական ժողովրդի ուշադրությունն իր դիրքի չարաշահման իրողությունից և որպեսզի կարողանա պահպանել իր իշխանությունը: Դա էր իրողությունը նախկինում, երբ նավթի եկամուտները ռեժիմին հնարավորություն էին տալիս նպաստներ և հատուցումներ բաշխել կաշառակերությամբ և կլեանտելիզմով գանգրենացված պետական ապարատի ներկայացուցիչներին, ինչպես նաև շռայլորեն վճարել միջազգային հարթակներում ռեժիմը գովաբանող լոբբիստներին: Դա է իրողությունն առավել ևս ներկայումս, երբ սև ոսկու գների անկումն այլևս թույլ չի տալիս «Կասպիցի Կորլեոնեին» նույն դյուրությամբ գնել և՛ երկրի ներսում սոցիալական խաղաղությունը, և՛ Բրյուսելի, Փարիզի կամ Վաշինգտոնի որակյալ քարոզիչների ծառայությունները: Հարավային Կովկասի ժողովրդավար ուժերին նեցուկ լինելը պարտականություն է և անհրաժեշտություն Այս պատճառով է, որ մենք պետք է, առավել քան երբևէ, աջակցենք փոքրիկ ղարաբաղյան ժողովրդավարությանը, և դա է պատճառը, որ մենք ցանկանում ենք վերջինիս միջազգային ճանաչումը: Իհարկե՛, ոչ այն պատճառով, որ մենք կողմնակից ենք մի ազգի՝ ընդդեմ մյուսի, այլ պարզապես մեր գործողությունները մեր խոսքերին համապատասխանեցնելուց դրդված: Որպեսզի ցույց տանք, որ մենք ճանաչում ենք այն երկրներին, որոնք արժանի են դրան, քանզի հարգանքով և ուշադրությամբ են մոտենում իրենց ժողովուրդներին, և, ընդհակառակը, մենք դատապարտում ենք այն ռեժիմները, որոնք արժանավայել չեն իրենց ստանձնած պատասխատավության և ժողովրդի նկատմամբ: Լեռնային Ղարաբաղը ճանաչելը նաև նշանակում է դիկտատոր Ալիևին հասկացնել, որ Արևմուտքը գիտակցում է հակամարտություն լուծումը ձգձգելու իր խաղը, և որ այդ հակամարտությունը չի կարող շարունակել նպաստել` իր քաղաքացիներին գերության մեջ պահելուն: Կովկասում, ինչպես այլուր, բոլոր ժողովուրդներն արժանի են խաղաղության, անվտանգության և բարգավաճման: Բայց Կովկասում, ինչպես այլուր, ժողովրդավարությունը միակ ուղին է, որ թույլ է տալու հասնել դրան»: Միշել Ամիել (սենատոր` ձախակողմյան կուսակցություն) Սոֆի Ժուասեն (սենատոր` կենտրոնական կուսակցություն) Մարլեն Մուրիե (Բուրգ լէ Վալանսի քաղաքապետ` աջակողմյան կուսակցություն)

Կարդալ ավելին 02-28-2015

Նախագահ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ
Նախագահ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ: ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ Նախագահի ուղերձում ասված է. Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ: Ձեզնից յուրաքանչյուրը` հողի մշակ թե բանվոր, շինարար թե ուսուցիչ, բժիշկ թե գիտաշխատող, հայրենիքի պաշտպան է, նույնիսկ այն փոքրիկ մանուկը, որ այսօր ծնվել է մեր այս հինավուրց հողի վրա եւ վաղը պետք է հասակ առնի ու տեր կանգնի իր երկրին: Ես առանձնակի ջերմությամբ եմ ուզում շնորհավորել այս պահին hայրենիքի պաշտպանության դիրքերում կանգնած մեր զինվորներին, բոլոր նրանց, ովքեր ամուր ու անսասան են պահում հարազատ Արցախի սահմանները` չխնայելով նույնիսկ սեփական կյանքը: Աչքի առաջ ունենալով հերոս պապերի ու հայրերի օրինակը եւ շարունակելով նրանց սուրբ գործը` նրանք արդեն հիմա իրենց քաջագործությամբ ու սխրանքով գրում եմ մեր նորօրյա պատմության հաղթական էջերը: Հավերժ փառք ու պատիվ հայրենիքի նվիրյալներին: Թանկագի՛ն արցախցիներ, Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիդ այս հիշարժան տոնի կապակցությամբ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու մեծագույն հաջողություններ` ձեր հայրենանվեր առաքելության իրականացման ճանապարհին»:

Կարդալ ավելին 02-24-2015

Արցախի  Հանրապետության  նախագահ  Բակո  Սահակյանի  ուղերձը  Արցախի վերածննդի օրվա առթիվ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի ուղերձը Արցախի վերածննդի օրվա առթիվ

Սիրելի՜ հայրենակիցներ, Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ կարեւոր պետական տոնի՝ Արցախի վերածննդի օրվա առթիվ։ 27 տարի առաջ՝ այս օրը, հիմնովին փոխվեց մեր ողջ ժողովրդի պատմության ընթացքը եւ սկիզբ դրվեց նոր ժամանակաշրջանի, որը նշանավորվեց հայոց անկախ պետականության վերածննդով։ Դարեր շարունակ առանց պետականության գոյատեւած եւ այդ իսկ պատճառով բազում փորձությունների ենթարկված հայությունն ի վերջո կարողացավ մեկտեղել բոլոր ուժերը եւ ոտքի ելնել՝ պաշտպանելու իր ոտնահարված իրավունքներն ու ազատությունները։ Դա համազգային հզոր պոռթկում էր, որը հասունացել էր հարյուրամյակների ընթացքում եւ որի դեմն առնել այլեւս անհնարին էր։ Մեկ գաղափար, մեկ մարմին, մեկ բռունցք. պատմական 1988-ին հայն այդպես ներկայացավ աշխարհին։ Եվ այդ կուռ ու անսասան միասնությունն ու համախմբվածությունն էր, որ հաղթանակներ բերեց մեր ժողովրդին՝ դարեր ի վեր երազած հաղթանակներ։ Այսօր մենք բոլորս՝ յուրաքանչյուր հայ, պարտավոր ենք ամեն ինչ անել մեր հերոս նահատակների սուրբ արյան գնով ձեռքբերված հաղթանակներն օր օրի ամրապնդելու համար։ Նման պատմական հնարավորություն է տրվել մեր սերնդին, եւ մենք պետք է ըստ ամենայնի օգտագործենք այն ու հասնենք մեր վերջնական նպատակին՝ միասին, ուս ուսի կառուցելով ուժեղ, զարգացած եւ հավերժ ծաղկող Հայրենիք, որը մեկն է բոլոր հայերի համար։ Թանկագի՜ն արցախցիներ, Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիս եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն, մեծագույն հաջողություններ ու նոր հաղթանակներ՝ ի բարօրություն հերոսական Արցախի եւ մեր ժողովրդի։

Կարդալ ավելին 02-21-2015

Պատրաստ  լինել  ցանկացած  մարտահրավերի
Պատրաստ լինել ցանկացած մարտահրավերի

Փետրվարի 19-ին ընթացիկ տարվա առաջին մամուլի ասուլիսն էր հրավիրել ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը։ Անդրադառնալով անցած բանակային տարվա խնդիրներին՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշեց, որ 2014 թվականին ՊԲ¬ն իր առջև դրված գլխավոր խնդիրը կատարել է՝ ապահովելով ԼՂՀ ժողովրդի անվտանգությունը։ Զուգահեռաբար իրականացվել է ՊԲ-ի կատարելագործումն ինչպես սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայի համալրմամբ, այնպես էլ ուսումնադաստիարակչական աշխատանքների մակարդակի ու զորքերի մարտունակության բարձրացմամբ։ Ուշադրության կենտրոնում էին առաջին գծում մարտական հերթապահության կազմակերպումն ու կատարելագործումը։ Ըստ Մ. Հակոբյանի՝ ուսումնական պրոցեսում կատարվել են նոր մեթոդների ներդրումներ և առկա ուժերի ու միջոցների կատարելագործում։ Զինված ուժերում պլանով նախատեսված բոլոր միջոցառումներն իրականացվել են, որոնցից պաշտպանության նախարարի կողմից առանձնակի շեշտադրվեցին նոյեմբեր ամսին տեղի ունեցած օպերատիվ-մարտավարական զորավարժությունը, որին ներգրավվել էին ողջ զինված ուժերը՝ մարդկային ու ռազմական տեխնիկայի լայնամասշտաբ ընդգրկմամբ, նոր մոտեցումներով ու մտահղացումներով։ Վերջինս նպատակ ուներ նախատեսվող կամ կանխատեսվող մարտական գործողություններին դիմակայել ու արժանի պատասխան տալ։ Ըստ Մ. Հակոբյանի բերած փաստերի՝ տարվա ընթացքում Զինված ուժերում տեղի ունեցած բոլոր մրցումների ժամանակ Պաշտպանության բանակը զբաղեցրել է առաջնակարգ տեղեր, և ընդհանուր պատրաստվածության մակարդակով գնահատվել ՙբավարար՚։ Մի շարք զորամասեր արժանացել են ՙլավ՚ գնահատականի։ Անդրադառնալով ՊԲ-ի հիմնական խնդրին, այն է՝ մարտական հերթապահությունը, Մ. Հակոբյանը նշեց, որ առաջնագծում զինվորը ներգրավված է մարտական գործողությունների մեջ։ Առկա է լարվածության աստիճանի կտրուկ բարձրացում։ Որոշակի փոփոխություններ են իրականացվել նաև ՊԲ գործողություններում՝ հակառակորդին համարժեք պատասխան տալու նպատակով։ 2014 թվականին հակառակորդը սանձազերծել է 19 դիվերսիոն-հետախուզական փորձ, իսկ 2015թ. նման փորձն ընդամենը երկու ամսվա ընթացքում արդեն 24-ն է։ Նշվեց, որ այդ 24 փորձերից հակառակորդին իննը անգամ է հաջողվել ներթափանցել Պաշտպանության բանակի խորքը, որի արդյունքում ՊԲ-ն մեկ զինվոր է կորցրել։ 2014թ. երկրորդ կիսամյակից հետո փոխհրաձգությունները կրկնապատկվել են, նկատելի էր դիպուկահարների ակտիվությունը։ Շեշտակի աճ է արձանագրվել խոշոր տրամաչափի զինատեսակներից, ձեռքի նռնականետերից և ականանետերից կատարված արձակումներում։ Այս ամենը, ըստ պաշտպանության գերատեսչության ղեկավարի, ենթադրել է տալիս, որ հակառակորդն ընտրել է մարտավարության նոր ձև, այն է՝ երկարատև հյուծող պատերազմի մարտավարությունը։ Հակառակորդի ընտրած նոր մարտավարության նպատակն ու խնդիրը հետևյալն են. առաջին հերթին ցանկացած ձևով հային վնաս պատճառել, փորձելով ՀՀ-ին և ԼՂՀ-ին ներքաշել սպառազինության մրցավազքի մեջ՝ ներազդել Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վրա և նպաստել արտագաղթին։ Հաջորդը՝ հաշվետվություն ներկայացնել իր ծախսած գումարների համար և ասել, որ իր զինված ուժերը պատրաստ են ԼՂ հիմնախնդիրը լուծել ռազմական ճանապարհով, վարժեցնել սեփական զորքերը, ինչպես նաև շանտաժի ենթարկել այն միջազգային կազմակերպություններին, որոնք զբաղվում են ԼՂՀ հիմնախնդրի խաղաղ լուծմամբ։ Բոլոր դիվերսիոն գործողություններն Ադրբեջանի զինված ուժերում իրականացվել են մեկ ստորաբաժանման՝ հատուկ նշանակության 062 բրիգադի միջոցով, որը հատուկ պատրաստություն է անցել Թուրքիայում և որի համար հակառակորդը մեծ գումարներ է ծախսել։ Պաշտպանության նախարարի դիտարկմամբ՝ մնացած բոլոր ստորաբաժանումները դիվերսիոն գործողություններին չեն ընդգրկվել, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Ադրբեջանի զինված ուժերի պատրաստության աստիճանը բավարար չէ՝ ԼՂ հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու համար։ Այս առնչությամբ Պաշտպանության բանակի գործողությունները եղել են համարժեք, որոշակի փոփոխություններ են իրականացվել առաջնային գծում մարտական հերթապահության կազմակերպման գործում, ականային պատերազմի դեմ իրականացվել են միջոցառումներ, ինչը տվել է իր դրական արդյունքը։ Դեկտեմբեր-հունվար ամիսներին ՊԲ-ում տեխնիկական միջոցների հագեցվածության առումով որոշակի առաջընթաց է գրանցվել, որը հնարավորություն է ընձեռել նախօրոք տեղյակ լինել հակառակորդի մտահղացումներին և կատարել կանխարգելիչ գործողություններ։ Հակառակորդի բոլոր գործողությունները ( իհարկե, բացառությամբ ցավալի ու անդառնալի կորուստների) ՊԲ-ի համար օգտակար են եղել։ Այն հնարավորություն է տվել ստուգել զորքերի պատրաստության աստիճանն ու մարտական ոգին. առհավատչյան՝ ՊԲ-ի կողմից իրականացվող պատժիչ գործողությունների արդյունքները։ Մ. Հակոբյանի բերած տվյալների համաձայն՝ հակառակորդն ունի 74 զոհ և 30 վիրավոր, այս տվյալները հաստատվում են նաև նրանց էլեկտրոնային լրատվամիջոցների կողմից։ Խոսվեց նաև ՊԲ-ի նոր մարտավարության մասին, ըստ որի՝ բանակը ոչ միայն իրականացնում է պատժիչ գործողություն և տալիս հակառակորդի պատասխանը, այլև գործում է ըստ պլանի, որը նույնպես տալիս է իր դրական արդյունքն, ու կանխում հակառակորդի նոր մտահղացումները։ Պահի դրությամբ կան որոշակի տեղեկություններ հակառակորդի հավանական գործողությունների վերաբերյալ, որի առնչությամբ ՊԲ-ն իրականացնում է կանխարգելիչ միջոցառումներ։ Պաշտպանության բանակի հրամանատարն առանձնահատուկ շեշտեց, որ մարտական հերթապահության կրման գործում նկատվել է լուրջ ներգրավվածություն։ Նա հպարտությամբ արձանագրեց, որ ՊԲ զինվորը կարողացավ համախմբել հասարակության բոլոր խավերին՝ անկախ քաղաքական, կուսակցական, կրոնական պատկանելությունից, հայացքներից ու դավանանքներից։ Հաղթելով լրջորեն սպառազինված հակառակորդին, զինվորին հաջողվել է իր շուրջը համախմբել հասարակությանը, ինչը ոչ միայն ոգևորիչ է, այլև իր դրական ազդեցությունն է թողել Զինված ուժերի վրա, նպաստել հասարակության լայն շերտերի մեջ համերաշխության ձևավորմանը։ Մ. Հակոբյանի կողմից բարձր գնահատվեց Արցախի ազատամարտիկների արձագանքը, որոնք դժվարագույն ժամանակում հայտնվեցին զինվորի կողքին, ոգևորեցին և սատարեցին նրան։ Նույնը և ԼՂՀ կառավարությունը, բոլոր ուժային կառույցներն ու երկրի բարձրագույն իշխանությունը ԼՂՀ Նախագահի գլխավորությամբ։ Նույն կերպ արձագանքեցին նաև ՀՀ իշխանություններն ու հասարակական կազմակերպությունները, ողջ ազգաբնակչությունը։ Անդրադառնալով զուտ բանակային խնդիրներին՝ Մովսես Հակոբյանն ասաց, որ շարունակվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերումը, համալրումն ու արդիականացումը Զինված ուժերում։ Անցած և ընթացիկ տարում մեծածավալ աշխատանք է տարվել անձնակազմի բարոյահոգեբանական դաստիարակության, բանակ-հասարակություն կապի ամրապնդման ուղղությամբ։ Լուրջ առաջընթաց կա զինծառայողների ընդունման կարգում։ Արձագանքները գոհացուցիչ են։ Մեծածավալ աշխատանքներ են կատարվել զինանձնակազմի հասարակական տարբեր միջոցառումներին (մշակութային, կրթական) ներգրավելու առնչությամբ։ Մ. Հակոբյանի վերլուծականով բարվոք է նաև կարգապահության դրվածքը զորքերում, չհաշված առանձին դեպքեր, որոնք պետք է հասցվեն զրոյական աստիճանի։ Նվազման միտում է նկատվում զորամասի ինքնակամ լքումների և ոչ կանոնադրական հարաբերությունների առումով։ Մարտական գործողությունների հետևանքով զոհվածներն, ըստ բանակի հրամանատարի, մերօրյա հերոսներն են, ովքեր գիտեին, թե ինչի համար են գնում նահատակության։ Հիշատակման արժանի է այն փաստը, որ վերջերս զոհված զինծառայող Ազատ Ասոյանի մայրը որդու հուղարկավորության ժամանակ արգելել է լաց լինել և ասել է, որ իր որդին նահատակվել է հանուն հայրենիքի, ինչը մայրը կորուստ չի համարում։ Փոփոխություններ են իրականացվել նաև զինծառայողների սոցիալական ապահովման օրենքում։ Հաշվետու ժամանակահատվածում զգալի օգնություն է տրամադրվել զինծառայողներին, նրանց ընտանիքի անդամներին, զոհված ազատամարտիկների ու հաշմանդամների ընտանիքներին։ Առողջարանային ուղեգրեր են տրամադրվել 259 զինծառայողների և նրանց ընտանիքներին։ Կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման ուղղությամբ արդյունքները շոշափելի չեն, դեռևս հիմնախնդիր է մնում սպայակազմի բնակավորման հարցը։ ՀՀ և ԼՂՀ իշխանությունների կողմից գործուն միջոցներ են ձեռնարկվում հարցին դրական լուծում տալու համար։ Լրագրողների երկու տասնյակի հասնող հարցերն՝ ուղղված ԼՂՀ պաշտպանության նախարարին, վերաբերում էին ԵԱՀԿ համանախագահների տարածաշրջանային այցելությանն ու նրանց գործունեությանը, առաջնագծում կանգնած զինվորի ապահովվածությանը, Ադրբեջանի կողմից ռազմական ուղղաթիռի կործանմանն ու հայ օդաչուների մասունքների տարհանմանը, Ազգային ժողովի մոտալուտ ընտրություններին, բանակում ռազմական հոգեբանների ներկայության պահանջարկին և այլ խնդիրների։ ՙԱզատ Արցախի՚ այն հարցին, թե պաշտպանության նախարարը հնարավո՞ր է համարում լայնամասշտաբ ռազմագործողությունների վերսկսումը, Մ. Հակոբյանը պատասխանեց հակիրճ ու հստակ. ՙԵս երբեք չեմ բացառում և իրավունք չունեմ բացառելու։ Մենք ամեն օր աշխատում ենք դրանք կանխելու համար, իսկ այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ հակառակորդը նման մտահղացման իրականացման հնարավորություն չունի՚։ Հանրային ռադիոյի թղթակցի հարցին, թե շարունակու՞ մ են զանգել ժամկետային զինծառայողները պաշտպանության նախարարին, Մ. Հակոբյանի պատասխանն առավել քան ուշագրավ էր. ՙԸնդամենը երեկ ինձ զանգել են հրետանային զորամասի վեց ժամկետային զինծառայողներ և խնդրել թույլ տալ իրենց ծառայելու առաջին գծում՚։ Իսկ լրագրողներից մեկի՝ առաջնագծում կորուստների վերաբերյալ հարցին ի պատասխան, պաշտպանական գերատեսչության ղեկավարն ասաց. ՙՉենք կարող բացառել՝ մարտական գործողությունների ընթացքում կորուստներ լինում են, բայց մենք պիտի հաղթենք և կորուստներ չունենանք՚։

Կարդալ ավելին 02-21-2015

ԼՂՀ մշտական ներկայացուցիչը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսում քննարկմանը
ԼՂՀ մշտական ներկայացուցիչը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսում քննարկմանը

Փետրվարի 19-ին ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսում հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալլոնեի գրասենյակի կողմից կազմակերպված՝ հայկական հարցերի շուրջ հատուկ քննարկմանը: LՂՀ ԱԳՆ մամլո ծառայության հաղորդմամբ, իր խոսքում Ռոբերտ Ավետիսյանը ներկայացրել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկայիս փուլը, և որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ այդ ուղղությամբ ձեռնարկվող ԱՄՆ միջնորդական ջանքերը: ԼՂՀ մշտական ներկայացուցիչը նաև անդրադարձել է ԼՂՀ և ԱՄՆ հարաբերությունների հիմնական ուղղություններին, այդ թվում՝ ապակենտրոնացված համագործակցությանը և Արցախին տրամադրվող ամենամյա օգնությանը: Միջոցառման բանախոսներ ՀՀ դեսպանության դեսպանորդ Հրաչյա Թաշչյանը, Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը և Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչ Դանիել Քուշակչյանը իրենց ելույթում անդրադարձել են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացմանը, ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացին, Հայոց Ցեղասպանության ճանաչմանը, ինչպես նաև Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովման հետ կապված հարցերին։ Քննարկմանը մասնակցել են նաև ԱՄՆ ավելի քան 60 կոնգրեսականների աշխատակազմի ներկայացուցիչներ:

Կարդալ ավելին 02-21-2015

Այսօր լրանում է Արթուր Մկրտչյանի ծննդյան 56-ամյակը
Այսօր լրանում է Արթուր Մկրտչյանի ծննդյան 56-ամյակը

Այսօր լրանում է Արցախի քաղաքական և պետական գործիչ, ՀՅԴ անդամ, ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ, ազգագրագետ Արթուր Մկրտչյանի ծննդյան 56-ամյակը։ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԼՂՀ Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Բալայանը նշեց, որ Արթուր Մկրտչյանը նոր սերնդի քաղաքական գործիչ էր , ով փորձեց իրագործել և պահպանել ազգային շահը։ «Նա ըստ էության քաղաքական նոր մշակույթ բերեց՝ արտահայտելով ժողովրդի իղձերն ու ցանկությունները, ինչն իմ կարծիքով նրան հաջողվեց։ Չնայած կարճ ժամանակով նա մնաց երկրի ղեկավարի պաշտոնում, բայց իր ուրույն գործունեությամբ նպաստեց Արցախի Հանրապետության պետականաշինության գործին։ Որպես անձնավորություն նա շատ պարզ էր, բայց և բազմաբովանդակ, մարդամոտ ու անմիջական, ով ապրում էր մարդու հոգսերով»,-ասաց Վ. Բալայանը՝ հավելելով, որ Ա. Մկրտչյանը միաժամանակ նաև կայացած գիտնական էր՝ մտավորականի ընդգծված կերպարով։ Նշեք, որ Արթուր Մկրտչյանը ծնվել է 1959 թվականին Հադրութի շրջանի Էդիլու գյուղում։ 1976 թվականին ավարտելով գյուղի միջնակարգ դպրոցը ընդունվել է Երևանի պետական համալսարանկ պատմական ֆակուլտետը։ Համալսարանն ավարտելուց հետո սովորել է Մոսկվայի Միկլուխո Մակլայի անվան ազգագրության ինստիտուտի ասպիրանտուրայում։ Այն ավարտելուց հետո 1981-1983 թվականներին աշխատել է Հայաստանի ազգագրության պետական թանգարանում, ապա 1986 թվականին տեղափոխվել է ծննդավայր և աշխատել Հադրութի պատմա-երկրագիտական թանգարանի տնօրեն։ 1988 թվականին պաշտպանել է թեկնածուական թեզ և ստացել պատմության գիտությունների թեկնածուի աստիճան։ Մասնակցել է Հադրութի շրջանի հայկական գոտիների ազատագրման կռիվներին։ 1992 թվականի հունվարին ընտրվել է ԼՂՀ ԳԽ առաջին նախագահ։ Ամուսնացած էր, ուներ երկու երեխա։1992 թ.վականի ապրիլի 14-ին եղերական մահը կտրեց նրա կյանքի թելը՝ ըստ պաշտոնական վարկածի մահացել է զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով։

Կարդալ ավելին 02-16-2015

Հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 1000 անգամ
Հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 1000 անգամ

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, փետրվարի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 1000 անգամ որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 15000 կրակոց: ԼՂՀ ՊՆ մամլո ծառայության հաղորդմամբ, ՊԲ առաջապահ զորամասերը շփման գծի ողջ երկայնքով վստահորեն իրականացրել են մարտական հերթապահություն`անհրաժեշտության դեպքում դիմելով նաև համապատասխան գործողությունների:

Կարդալ ավելին 02-14-2015

Միջազգային զբոսաշրջային պորտալը բացահայտել է Լեռնային Ղարաբաղի գրավչության գաղտնիքը
Միջազգային զբոսաշրջային պորտալը բացահայտել է Լեռնային Ղարաբաղի գրավչության գաղտնիքը

«Լեռնային Ղարաբաղ. երկիր, որը գոյություն չունի». միջազգային զբոսաշրջային Wanderlust և MSN պորտալները հատուկ հոդված են տպագրել Արցախի` օտարերկրացիներին քիչ հայտնի գողտրիկ անկյունների մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հոդվածի սկզբում հեղինակը`Մարկ Սթրաթոնը, նշել է, որ Իրանից հյուսիս ասես ատամնավոր թագ տեղակայված Լեռնային Ղարաբաղը դե ֆակտո այսօր դարձել է Հայաստանի արևելյան շարունակությունը: Նա փաստել է, որ «բաժանիր, որ տիրես» սկզբունքով առաջնորդվող հենց ԽՍՀՄ առաջնորդ Ստալինն էր, որ 1921 թվականին ցանեց ներկայիս հակամարտության սերմերը և քրստոնեաբնակ Լեռնային Ղարաբաղը, անջատելով Հայաստանից, միացրեց գլխավորապես մուսուլմաններով բնակեցված Ադրբեջանին: Նախքան ԼՂ գնալը, լրագրողը նախ եղել է Երևանում, որտեղ այցելել է Մայր Հայաստան զինվորական թանգարան, ինչպես նաև Եռաբլուր, որտեղ ամփոփված են ղարաբաղյան պատերազմի զոհերից 7 հազարի աճյունները: Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտ տանող ճանապարհին նա հմայվել է Արարատ լեռով, եղել է Խոր Վիրապում, Սյունիքում, ապա արդեն Լաչինի միջանցքով (Բերձոր) մտել Լեռնային Ղարաբաղ: «Ժամանակակից Ստեփանակերտում չկան ակնհայտ արտահայտված պատերազմական հետևանքներ, աշխույժ և թարմ փոքր մայրաքաղաքն արդյունաբերական վերածնունդ է ապրում»,- պատմում է հեղինակը` փաստելով, որ քաղաքն իր արմատներն է ձգում: Այցելելով Ստեփանակերտի թանգարան` նա զրուցել է ուղեկցորդի` Գայանեի հետ, ով տարածաշրջանի քրիետոնեական ժառանգության մասին փաստերը ցույց տալուց հետո պատմում է, որ պատերազմի ժամանակ երկու տարեկան է եղել: Նա ասում է, որ ինքն էլ պատրաստ է կռվել Արցախի համար, ինչը լրագրողին հիշեցրել է նախկինում իր կարդացած այն արտահայտությունը, որ «Ադբեջանի համար Ղարաբաղի հիմնախնդիրը սկզբունքայնության հարց է, իսկ հայերի համար` կյանքի և մահվան»: Հեղինակը եղել է պատմամշակութային տարբեր վայրերում, ինչպիսիք ենք Շուշին, Գանձասարը, Դադիվանքը, Տիգրանակերտը: «Լեռնային Ղարաբաղը մնում է հակասական: Եվ ես տեղյակ եմ, որ իմ ճանապարհորդության ընթացքում չեմ լսել ադրբեջանական կողմի փաստարկները: Այդուհանդերձ, այս չբացահայտված հանրապետությունը, որն այսքան հարուստ է իր հյուընկալությամբ և պատմությամբ, յուրօրինակ ներքաշող ազդեցություն է թողնում»,- եզրափակել է հեղինակը:

Կարդալ ավելին 02-11-2015

Սահմանից ընդամենը 3 կիլոմետր այս կողմ ապրող մարտակերտցին շարունակում է ապրել, արարել, հող մշակել
Սահմանից ընդամենը 3 կիլոմետր այս կողմ ապրող մարտակերտցին շարունակում է ապրել, արարել, հող մշակել

Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանն ամփոփում է 2014 թվականը: Տարին առանձնահատուկ է եղել մի քանի առումներով: Հատկապես, օգոստոսյան թեժ օրերին սահմանից ընդամենը 3 կիլոմետր այս կողմ ապրող մարտակերտցին շարունակել է ապրել, արարել, հող մշակել: ,,Այդ խուճապային օրերին Մարտակերտում գրեթե ամեն օր հարսանիք էր,,- նշում է քաղաքապետն, ավելացնելով, որ նախորդ տարիների համեմատությամբ, 2014 թվականին Մարտակերտում ծնունդների աճ է գրանցվել` լույս աշխարհ է եկել 92 երեխա: Ընթացիկ տարվա հունվարի 1-ի տվյալներով` Մարտակերտի բնակչության թիվն ավելացել է 101 բնակչով, ընդհանուր առմամբ` 4557 բնակիչ ունի Մարտակերտը: ,,Ամռան այդ ծանր օրերին Մարտակերտից ոչ ոք չբացակայեց, բնակչության մոտ խուճապ, ընդհանրապես, չկար` ամեն մարդ զբաղված էր իր գործով: Տուն էին նորոգում, տղա ամուսնացնում, երեխա լույս աշխարհ բերում: Ազատամարտի վետերաններն էլ սահման էին գնացել զորավիգ լինելու մեր բանակին ու զինվորին: Փառք աստծո, ուժեղ բանակ ունենք,,- նշում է Մ.Գյուրջյանը: ,,Հայաստան,, համահայկական հիմնադրամի միջոցներով նախորդ տարի սկսվել են քաղաքային համայնքի ներքին կոյուղու աշխատանքները: Նախատեսված է այն ավարտին հասցնել այս տարի: 2014-ը Մարտակերտում նշանավորվեց նաև շրջանային բուժմիավորման կից պոլիկլինիկայի շենքի շահագործմամբ: Շուշան Պետրոսյանի նախաձեռնությամբ ամբողջությամբ վերանորոգվել է քաղաքային մշակույթի տունը: Բարեկարգվել է Րաֆֆու փողոցի կամուրջը: Ռուսաստանաբնակ մարտակերտցիների աջակցությամբ լուսավորվել է քաղաքի մուտքը` ավելացվել 25 փողոցային լապտերով: Բարեկարգման աշխատանքները կշարունակվեն նաև այս տարի: Արցախի այլ քաղաքների համեմատ, Մարտակերտում ավերածությունները շատ էին: Պատերազմի տարիներին քաղաքն ուղիղ մեկ տարի գտնվել է թշնամու վերահսկողության տակ և գրեթե հիմնովին քանդ ու քարափ էր եղել: ,, Քաղաքը 100 տոկոսով ավերված է եղել: Վերջին 23 տարիների ընթացքում ամենուր շինարարություն է: Պետությունն էլ իր կարողության չափ է աջակցում: Միայն անցած տարի Մարտակերտում զոհված ազատամարտիկների հարազատների 49 բնակարանի տանիք է փոխվել: Մարտակերտցիներին հուզող առաջնային խնդիրներից մեկը քաղաքային ճանապարհների խճապատման և ասֆալտապատման հարցն է: Այն նախատեսվում է իրագործել այս տարի` պետության միջոցներով,, -Karabakh-life.am-ին պատմում է քաղաքային համայնքի ղեկավարը: Մարտակերտում զբաղվում են նաև հողագործությամբ: Համայնքին պատկանում է 2045 հեկտար մշակելի տարածք, որից միայն 100 հեկտարն է ջրովի: Այստեղ հիմնականում հացահատիկի մշակությամբ են զբաղվում: Տարածքն անջրտի լինելու պատճառով մշակվում է ընդամենը 175-ը: Միշա Գյուրջյանը նշեց, որ ընդամենն 84 հեկտարի վրա մշակվում են խաղող և այլ պտղատու այգիներ: ,,Հողագործությունը զարգացնելու համար նախատեսվում է ոռոգման նպատակով Թարթառ գետից ջուրը հասցնել Մարտակերտ, ինչը կապված է մեծ ծախսերի հետ,,:

Կարդալ ավելին 02-10-2015

ԵԿԵԼ ԵՄ  ՈԳԵՎՈՐԵԼՈՒ,  ԲԱՅՑ  ԳՆՈՒՄ  ԵՄ  ՈԳԵՎՈՐՎԱԾ…
ԵԿԵԼ ԵՄ ՈԳԵՎՈՐԵԼՈՒ, ԲԱՅՑ ԳՆՈՒՄ ԵՄ ՈԳԵՎՈՐՎԱԾ…

Երեկ ԵԿՄ վարչության մի խումբ անդամներ, վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ հանդիպում ունեցան ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի հետ։ Հանդիպման ավարտից հետո Մանվել Գրիգորյանը զրուցեց լրագրողների հետ։ -Հետպատերազմյան շրջանում ավանդական է դարձել երկրապահների այցն Արցախ։ Ես ձեզանից մեկն եմ, պարտավոր եմ լինել ձեր կողքին։ Ես՝ որպես Մանվել Գրիգորյան ¬ Արցախի հերոս, կայացել եմ Արցախի ժողովրդի պայքարի ոչ դյուրին գործընթացի մեջ։ Ինչպես որ Արցախն է կայացել այս վերջին երկուսուկես տասնամյակում, այդպես էլ՝ ես։ 33 տարեկանից Արցախում եմ, արցախցի եմ նաև գրանցումով։ Տարվա մեջ մի քանի անգամ գալիս ենք թե՜ բարեկամական, անձնական ու պետական այցելություններով և թե՜ իրավիճակից ելնելով։ Ինչ վերաբերում է վերջինիս, 24 ժամ տեղյակ եմ, թե ինչ է կատարվում Արցախում ու նրա սահմաններում, և առաջին հերթին տեղեկանում եմ իմ մարտական ընկերներից։ Գալիս ենք անցնելու մեր մարտական ուղու արահետներով, գալիս ենք հանդիպելու ժողովրդին, ոգևորելու նրանց։ Գալիս ենք լիցքավորելու ու լիցքավորվելու, բայց այս անգամ, անկեղծ ասեմ, մենք առավել շատ լիցքավորված, ոգևորելու փոխարեն ոգևորված ենք գնալու։ Գալիս ենք հանդիպելու իշխանություններին, պարզելու՝ որտեղ, որ բնագավառում կա մեր կարիքը։ Այն ամենն, ինչ կատարվում է Արցախում, հետաքրքրում է մեզ և անձամբ ինձ համար մեծ նշանակություն ունի։ ՀՀ բոլոր երկրապահները դիմել են և խնդրել իրենց էլ մասնակից անել Արցախ այցելությանը, եկել ենք եռասերունդ երկրապահներով, սեփական աչքերով տեսնելու, որովհետև ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան հարյուր անգամ լսել։ Մեր տղաների շարքերում մեծ ոգևորություն կա, ասում են՝ մեր հանդեպ մեծ ջերմություն կա Արցախում, հատկապես՝ երիտասարդների կողմից։ Չեմ կարող չանդրադառնալ հունվարյան դեպքերին... Ազատամարտիկն այսօր նա է, ով զենքը ձեռքին կանգնած է սահմանում, ով շարունակում է իր գործն ի նպաստ պետության ու ժողովրդի։ Իսկ եթե քաղաքականությամբ են զբաղվում, ազատամարտիկ բառն իրավունք չունեն գործածելու, առավել ևս շահարկելու։ Եթե քաղաքական գործիչ է, թող բարի լինի ասել քաղաքական գործիչ եմ։ Ազատամարտիկը երկիր ստեղծողն ու պաշտպանողն է։ Այսօր 18 տարեկան մեր զինվորներին թողել ենք սահմանում, իսկ թիկունքում, չեմ հասկանում, թե ինչ ենք կիսում կամ բաժանում։ Ազատամարտիկը նա է, որին ես այսօր տեսա գործարաններից մեկում, փոխգնդապետի ուսադիրներով ծառայությունից վերադարձել է և իր հանգստի հաշվին հաստոցի մոտ յուղոտ ձեռքերով նորոգում էր հաստոցը, որ հայ կանայք աշխատեն, գործեն ու երկրին մի օգուտ բերեն։ Ինչ վերաբերում է միջադեպը կանխելուն, ես տեղյակ եմ, թե ինչպիսի ջանքեր են գործադրել իմ մարտական ընկերներն անցանկալի երևույթներից խուսափելու համար, բայց չի ստացվել։ Դրանք հատուկ ծրագրված գործողություններ են եղել և կանխել չի հաջողվել։ Փառք Աստծո, որ ավելի վատ հետևանքներ չեն եղել։ Չի կարելի քաղաքականացնել ամեն ինչ և մեծ աղմուկ բարձրացնել։ Եթե մեկը գալիս է քո տունը, չես ուզում ընդունել, ուրեմն չպիտի գա, բայց Արցախում նրանց մինչ այդ ընդունել են, խնդրել են, փորձել են համոզել, որ հետ կանգնեն իրենց մտադրությունից, ոչ ճիշտ պահվածքից։ Քիչ առաջ մենք հանդիպեցինք ԼՂՀ Նախագահի հետ։ Բակո Սահակյանն իմ մարտական ընկերն է։ Ինձ համար Արցախի իշխանություններն այս երկրի պետականությունը կերտող կամավորականներ են, իսկ երկու բառով՝ կամավոր ¬ երկրապահներ։ Ջերմ ողջյուններս Արցախի ժողովրդին... Լավ են, պինդ են, ուժեղ են ու այդպիսին էլ կլինեն ու կմնան, վստահ եմ։ Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Կարդալ ավելին 02-06-2015

ՀԱՆԴԻՊՈՒՄ  ԱՐՑԱԽԻ  ՆԱԽԱԳԱՀԻ  ՀԵՏ
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐՑԱԽԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ

Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 4-ին ընդունել է նախօրեին Արցախ ժամանած "Երկրապահ կամավորականների միության" (ԵԿՄ) պատվիրակությանը՝ կազմակերպության վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են սահմաններում տիրող իրավիճակի, բանակ-հասարակություն կապի, ԵԿՄ եւ Արցախի ազատամարտիկների միության փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Նախագահը կարեւորել է ՚ՙ"Երկրապահ կամավորականների միության" անդամների պարբերական այցելություններն Արցախ եւ սահմանգիծ՝ նշելով, որ նրանք մեծապես նպաստում են հայրենիքի պաշտպանների տարբեր սերունդների միջեւ ամուր կապերի պահպանմանը եւ զինվորական ավանդույթների ամրապնդմանը: Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտպանության նախարարի տեղակալ, Արցախի ազատամարտիկների միության նախագահ Սամվել Կարապետյանը:

Կարդալ ավելին 02-06-2015

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են պատժիչ գործողությունների
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են պատժիչ գործողությունների

ԼՂՀ անվտանգությունն ապահովելու նպատակով ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հունվարի 31-ին ժամը 13:00-14:00-ի սահմաններում դիմել են պատժիչ գործողությունների, որոնց արդյունքում շփման գծի արևելյան ուղղությամբ շարքից հանվել է հակառակորդի 2 դիրք և մեկ մարդատար ավտոմեքենա: ԼՂՀ ՊՆ մամլո ծառայության հաղորդմամբ, նույն ուղղությամբ մեկ այլ հատվածում խփվել է հակառակորդի առնվազն 2 զինվոր: ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն վերահսկել ողջ առաջնագիծը:

Կարդալ ավելին 02-02-2015

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 40000 կրակոց
Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 40000 կրակոց

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 25-ից 31-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 2200 անգամ որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60մմ ականանետերից և տարբեր տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 40000 կրակոց: ԼՂՀ ՊՆ մամլո ծառայության հաղորդմամբ, նույն ժամանակահատվածում հակառակորդն իրականացրել է դիվերսիոն ներթափանցման փորձեր, որոնք ժամանակին հավաստանշվել են հայ դիրքապահների կողմից և ետ շպրտվել: ՊԲ առաջապահ ստորաբաժանումների պատասխան գործողությունների արդյունքում՝ հակառակորդն ունեցել է առնվազն 3 զոհ և վիրավորներ: ՊԲ-ն կորուստներ չի ունեցել: Բացի վերոնշյալ խախտումներից, ադրբեջանական ագիտպրոպը սեփական զինուժի կորուստները պարտակելու և հանրության շրջանում հաղթական տրամադրություններ ձևավորելու համար դիմել է էժանագին քարոզչական հնարքի՝ հայտարարելով, թե իբր Ակնայի ուղղությամբ խոցել է հայկական անօդաչու թռչող սարք: Բայց իրականում ՊԲ համապատասխան կառույցները բացահայտել են, որ ադրբեջանական բանակը խոցել է իրենց պատկանող անօդաչուն: Շաբաթվա ընթացքում ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետել են օպերատիվ-մարտավարական իրադրությանն առաջնագծում և վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն:

Կարդալ ավելին 02-02-2015

Ռազմական միջոցներով պատասխանելը հակասում է ԼՂ խնդրի խաղաղ լուծման սկզբունքին. Ն. Բորդյուժա
Ռազմական միջոցներով պատասխանելը հակասում է ԼՂ խնդրի խաղաղ լուծման սկզբունքին. Ն. Բորդյուժա

Եթե դուք կարծում եք, որ մենք պետք է պատասխանենք ռազմական միջոցներով, ապա դա հակասում է հավաքական անվտանգության հիմնական դրույթներին, առ այն, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: Այս մասի ԳԱԼԱ-ի լրագրողին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժա, ի պատասխան հարցի, թե նրա կարծիքով արդյո՞ք կարող են դիվերսիոն գործողությունները վերաճել պատերազմի: «2014 թ. ընթացքում արվել են հայտարարություններ Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, եղել են հայտարարություններ, որոնք ընդունվել են արտաքին գործերի նախարարների մակարդակով, նաև հայտարարություն, որն արվել է ՀԱՊԿ-ի համագումարի նստաշրջանի ավարտին, որոնցում հստակ ներկայացված է ՀԱՊԿ-ի վերաբերմունքն այդ դեպքերին: Էլ չասեմ, թե այն ինչպիսին է, պարզ է, չէ՞: Բացի այդ, եղել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի համապատասխան հայտարարությունները: Ես նաև այցելել եմ սահման, այդ թվում՝ հայկական բանակի մի քանի ստորաբաժանումներ, որոնք գտնվում են սահմանին, որից հետո այդ խնդիրները քննարկվել են ՀՀ նախագահի հետ: Եթե չեմ սխալվում, 2014թ. ամռանը Սոչիում տեղի ունեցավ երեք նախագահների հանդիպումը, որի ընթացքում այս խնդիրները նույնպես քննարկվել են: Թե էլ ի՞նչ արձագանք պետք է լինի սրանից բացի, դժվար է ասել: Եթե դուք կարծում եք, որ մենք պետք է պատասխանենք ռազմական միջոցներով, ապա դա հակասում է հավաքական անվտանգության հիմնական դրույթներին, առ այն, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով»,–ասել է Լրագրողի այն դիտարկմանը, որ ագրեսիան եղել է հենց հայկական տարածքում և կան սպանված զինվորներ, Բորդյուժան արձագանքել է. «Ես արդեն խոսեցի այն արձագանքի մասին, որը հնչել է: Մենք ասում ենք, թե ինչպես ենք տեսնում դեպքերի հետագա զարգացումը, թե ինչպես է պետք քաղաքական միջոցներով լուծել այդ խնդիրը, և ես կարծում եմ, որ դա բավականին կշռադատված հայտարարություն է, որն արտահայտում է ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև 6 երկրների կարծիքը»:

Կարդալ ավելին 01-31-2015

Ջեյմս Ուորլիք. «Շփման գծում անօդաչու սարքի օգտագործումը սադրանք է»
Ջեյմս Ուորլիք. «Շփման գծում անօդաչու սարքի օգտագործումը սադրանք է»

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը սադրանք է որակել շփման գծում Հայաստանի կողմից անօդաչու թռչող սարքի օգտագործումը: «Շփման գծում անօդաչու թռչող սարքի օգտագործումը սադրանք է: Կողմերը պետք է թուլացնեն լարվածությունը», - ամերիկացի միջնորդը գրել է Twitter-ի իր էջում: Հիշեցնենք, որ նախօրեին շփման գծի Աղդամի հատվածում ադրբեջանական կողմը Հայաստանի զինված ուժերին պատկանող անօդաչու թռչող սարք է խոցել: Armenia.Az

Կարդալ ավելին 01-31-2015

Պետական կոմիտեի ղեկավարը երիտասարդներին կոչ է անում կռվել Ղարաբաղում, այլ ոչ թե Սիրիայում

Ադրբեջանի Կրոնական կառույցների հետ աշխատանքի պետական կոմիտեի (ԿԿԱՊԿ) ղեկավար Մուբարիզ Գուրբանլըն երիտասարդներին կոչ է անում կռվել Ղարաբաղում, այլ ոչ թե Սիրիայում: «Չեն հասկանում, ինչու՞ են մեկնում Սիրիա: Ադրբեջանում ծառայելն ավելի ձեռնտու է քաղաքական, տնտեսական և ամենակարևորը՝ բարոյական առումով: Եթե դու սիրում ես կռվել, ձեռքի տակ զենք ունենալ, հռոմեացի լեգիոներների պես ծառայել 25 տարի, դա վատ չէ: Եղի'ր սեփական պետության զինվորը», «Интерфакс-Азербайджан»-ին ասել է Մուբարիզ Գուրբանլըն, տեղեկացնում է Armenia.Az-ը: Նա նշել է, որ եթե մեր երիտասարդության ներկայացուցիչները ուզում են կռվել, ապա մենք ունենք օկուպացված տարածքներ: «Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մեծ աշխատանք է կատարում բանակի հզորացման ուղղությամբ: Կա հնարավորություն պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու համար: Նրանք կարող են կռվել թշնամու դեմ»: Armenia.Az

Կարդալ ավելին 01-31-2015

Հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է
Հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 28-¬ին և լույս 29¬-ի գիշերը ղարաբաղա¬ ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 300 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 մմ ականանետերից (15արկ) և ՌՊԳ¬7 (6) ու ԱԳՍ (32) տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 4600 կրակոց: ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն տիրապետում են օպերատիվ իրադրությանն առաջնագծում և անհրաժեշտության դեպքում դիմում համապատասխան գործողությունների:

Կարդալ ավելին 01-29-2015

Այսօր մենք ունենք հաղթողի հպարտություն. Սեյրան Օհանյան
Այսօր մենք ունենք հաղթողի հպարտություն. Սեյրան Օհանյան

Հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձի կապակցությամբ այսօր Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում էին հավաքվել զինվորականներ, հասարակական գործիչներ, բարձրաստիճան ՀՀ պաշտոնյաներ Արցախից ու ԼՂՀ-ից, ինչպես նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Մինչ միջոցառման սկիզբը Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկաների առջև հաշվետվություն ներկայացրեց 2014թ. ռազմական ոլորտում ունեցած ձեռքբերումների ու կորուստների վերաբերյալ: Նա նշեց, որ հակառակորդի կողմից ձեռնարկած վերջին դիվերսիոն գործողությունների դիմակայումը ապացուցեցին, որ հայկական բանակի երիտասարդ սերունդը ևս հայրենիքին սպառնացող ցանկացած վտանգի դեպքում կշարունակի ավագներից ժառանգած ավանդույթները: «Հայկական բանակը ուրիշի հողին տիրանալու խնդիր երբեք չի հետապնդել, բայց հաստատակամ է այսուհետ ևս վճռականորեն կասեցնելու հակառակորդի ցանկացած ոտնձգություն: Դրա վկայությունն են նաև անցած տարվա դեպքերը, որոնք պետք է լուրջ դաս լինեն իրենց ռազմատենչ նկրտումների պատճառով Հարավային Կովկասի փխրուն խաղաղությունը վտանգել փորձողները: Նրանք պետք է առնվազն կույր լինեն՝ չտեսնելու, որ հայկական բանակը ոչ միայն հստակ կատարում է իր առջև դրված խնդիրները, այլև անհրաժեշտության դեպքում կարող է գործարկել զսպման մեխանիզմը՝ ստիպելով հակառակորդին սթափ ու խելամիտ պահվածք»,-ասաց նախարարը: Նախարարը նկատեց, որ 2014թ.-ի հուլիս-օգոստոսին ծավալված գործողությունների մասին շատ է խոսվել, սակայն բոլորին է հայտնի, թե դրանք ինչ ավարտ ունեցան: «Հայ զինվորականը ստիպված էր նորից զենքով պաշտպանել հայրենիքը, և նա դա արեց փառավոր կերպով, հերոսական պատումներ կերտելով: Այսօր մենք ունենք հաղթողի հպարտություն, հոգեբանություն, արագ համախմբվելու կարողություն: Շնորհակալ ենք հայ զինվորներից տագնապալի այս օրերին զգոնության և ինքնազոհության համար, հավերժ փառք նրանց ովքեր արյամբ պայքարեցին»,-ասաց նախարարը, որից հետո ամբողջ դահլիճը հոտնկայս մեկ րոպե լռությամբ հարգեց բոլոր զոհվածների հիշատակը: Այնուհետև Սեյրան Օհանյանը ընդգծեց, որ ՀՀ զինված ուժերը հայ ժողովրդին նվիրեցին խաղաղության ևս մեկ տարի և այսուհետև ևս կկատարեն իրենց խնդիրը և կապահովեն ՀՀ և ԼՂՀ-ի սահմանների անձեռնմխելիությունը: «2014թ. կյանքի կոչվեց փոքր ուժերով մեծ խնդիրների լուծման սկզբունքը, ինչի վկայությունը դարձան ամռանը հայկական բանակի իրականացրած զսպող գործողությունները, որոնք Հայաստանի ու Արցախի սահմաններից հեռու վանեցին մարտական գործողությունների վերսկսման ուրվականը: Նոր միջոցների կիրառման շնորհիվ ժամանակին հայտնաբերվեցին ու կանխվեցին հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման փորձերը»,-ասաց նա: Նախարարը կարևորեց նաև բանակ-հասարակություն կապի ամրապնդումը, բանակում մարդու իրավունքների պաշտպանությունը, կոռուպցիայի դեմ պայքարը: «Հասարակությանը հաշվետու լինելու գործում մենք երբեք չենք խուսափում ազնվորեն ներկայացնել բանակում առկա խնդիրները՝ դրանք լուծելու գործում ապավինելով նաև մարդկանց օժանդակությանը: Այսուհետ ևս շարունակելու ենք բաց և թափանցիկ քաղաքականությունը՝ գիտակցելով ՀՀ և հայ ժողովրդի անվտանգություն ապահովելու ողջ պատասխանատվությունը»,-ասաց նա:

Կարդալ ավելին 01-29-2015

Ադրբեջանական կողմի սադրանքները խնդիր չեն հայկական բանակի համար. Մովսես Հակոբյան
Ադրբեջանական կողմի սադրանքները խնդիր չեն հայկական բանակի համար. Մովսես Հակոբյան

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը վստահեցնում է, որ հայկական բանակն ի զորու է պաշտպանել Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանները: ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ՀՀ նախագահական նստավայրում տեղի ունեցած պարգևատրման հանդիսավոր արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում Մովսես Հակոբյանն ընդգծեց, որ պատերազմը դեռևս ավարտված չէ, քանի որ խաղաղության պայմանագիր կնքված չէ: «Ուստի, սրացումներ ժամանակ առ ժամանակ լինում են և դեռ կլինեն, սակայն ադրբեջանական կողմի սադրանքները բանակի համար խնդիր չեն: Բանակը ստեղծված է հենց դրա համար, որպեսզի կարողանա դիմակայել նման ոտնձգություններին և համարժեք պատասխան տալ»,-ընդգծեց Հակոբյանը: Անդրադառնալով բանակում տեղի ունեցող սերնդափոխությանը՝ նա պարզաբանեց, որ այն իր հետ բերում է բանակում նորություն, բանակի երիտասարդացում, ինչպես նաև պատասխանատվություն: «Այսօր մեր երիտասարդների համար մի փոքր դժվար է, որովհետև ինքը ոչ միայն պետք է կարողանա պահել, պահպանել ավագ սերնդի կատարածը, այլ նաև պետք է ապացուցի, որ ինքն արժանի զավակն է մեր հերոս տղաների»,- նշեց նախարարը: ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը հայոց բանակի 23-րդ ամյա տարեդարձի կապակցությամբ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվել է Հայրենիքին մատուցած ծառայությունների համար երկրորդ աստիճանի մեդալով:

Կարդալ ավելին 01-29-2015

Նախորդ տարի բոլոր ճակատներով հաղթել ենք թշնամուն. Սեյրան Օհանյան
Նախորդ տարի բոլոր ճակատներով հաղթել ենք թշնամուն. Սեյրան Օհանյան

ՀՀ զինված ուժերն իրենց առջեւ դրված խնդիրը` Հայաստանի եւ Արցախի անվտանգության ապահովումը, իրականացնում են բարդ միջազգային եւ տարածաշրջանային զարգացումների պայմաններում: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գնահատմամբ հայկական զինված ուժերը իրավիճակի ճշգրիտ գնահատման նախաձեռնողականության եւ նոր մոտեցումների որդեգրման շնորհիվ կարողացել են ոչ միայն պաշտպանել երկրի սահմանները, այլեւ դառնալ բոլոր չափորոշիչներով 21-րդ դարին համապատասխանող բանակ: «Ադրբեջանը շարունակում է գերռազմականացման քաղաքականությունը, իր հասարակությունում ատելություն սերմանելով հայերի նկատամամբ, մերժողական դիրքորոշումը շարունակում ԼՂ բանակցային գործընթացում: Հակառակորդը մեկ տարվա ընթացքում եւ նաեւ այս տարի դիվերսիոն հետախուզական գործողություններ ու դիպուկահարների պատերազմ է իրականացնում, որոնք կրում են դիտավորյալ եւ պլանավորված բնույթ` շոշափել հայկական ուժերի պաշտպանությունը եւ սրել իրավիճակը: Սակայն, ամենաթույլ հաջողության դեպքում Ադրբեջանն ավելի լուրջ քայլեր կկատարեր: Նրանք լուրջ հաջողության չեն հասել, եւ նրանց զսպել է հայ զինվորը: Նախորդ տարի հակառակորդին հաղթեցինք բոլոր ճակատներում եւ մատնեցինք պարտության, ցավոք, ունեցանք նաեւ զոհեր»,- հունվարի 27-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացած ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց Սեյրան Օհանյանը: Օհանյանը փաստում է, որ մեկ տարի շարունակ Ադրբեջանն աննախադեպ լարվածության մեջ է պահել ՀՀ-ԼՂՀ սահմանները` պարտադրելով, որպեսզի հայկական կողմը քաղաքական զիջումների գնա: «Տեսնելով, որ հաջողությունների չի հասնում` Ադրբեջանն այս տարի սկսեց ավելի հանդուգն ու լկտի մոտեցամբ, այս անգամ էլ նրանք պարտվեցին: Հայ զինվորն իր տունն է պաշտպանում, նա ազնիվ է եւ հայրենասեր: Մենք չենք կորցրել մենք գտել ենք մեր իրական հերոսներին»,- ասաց նախարարը: Սեյրան Օհանյանի խոսքով` հակառակորդ պետությունը տեղեկատվական պայքար էլ է վարում, բոլոր հարթակներում հակահայկական քարոզչությունն առաջ մղում: «Սա լրջագույն վտանգ է տարածաշրջանի կայունության եւ անվտանգության համար: Դրա համար նախորդ տարի ՀՀ պաշտպանական քաղաքականությունը պաշտպանական համակարգի զարգացման եւ ԶՈւ ռազմական կորողությունների ամրացման ու նաեւ միջազգային ինտեգրման ու հավաքական մեխանիզմների զարգացման վրա էր հենված: «Տարվա ընթացքում ձեռքբերումները բազմաթիվ են: Հատուկ չափորոշիչներ են ներդրվել, որոնցով ՀՀ զինված ուժերը չեն զիջում 21-րդ դարի բանակին: Կրթության բարձր մակարդակ կա, սպառազինության եւ վարժանքների առումով նույնպես տարին հաջող էր: Սրանք տեւական գործընթացներ են, որոնց արդյունավետությունն իր խոսքը դեռ կասի: Բանակի ներսում նույնպես փոփոխությունները շատ են: Բռի հրամանատարի կերպարն այլեւս արդիական չէ եւ դուրս է գալիս հայկական զինված ուժերի մտածելակերպից»,- ասաց Սեյրան Օհանյանը

Կարդալ ավելին 01-28-2015

ՀՀ ԶՈւ-ն իր առջև դրված խնդիրն իրականացնում է միջազգային ու տարածաշրջանային բարդ պայմաններում. նախարար
ՀՀ ԶՈւ-ն իր առջև դրված խնդիրն իրականացնում է միջազգային ու տարածաշրջանային բարդ պայմաններում. նախարար

ՀՀ պաշտպանության նախարարությունը և Զինված ուժերը իրենց առջև դրված խնդիրը՝ պետության պաշտպանությունը, իրականացնում են միջազգային և տարածաշրջանային բավական բարդ պայմաններում, որոնք իրենց ազդեցություն են ունենում իրականացվող պետական քաղաքականության վրա. այսօր՝ 2014թ-ի տարեկան ամփոփիչ ասուլիսին, հայտարարեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Ըստ նախարարի՝ դա ՀՀ ՊՆ-ից պահանջում է իրավիճակի ճշգրիտ գնահատում, նոր մոտեցումների որդեգրում, թափանցիկություն և այլն: «2014-ի համաշխարհային զարգացումները ցույց տվեցին, որ Հարավային Կովկասում և մերձ տարածքում առկա են ապակայունացման միտումներ, հակամարտություններից բացի, միմյանց տրամագծորեն տաբեր անվտանգության դաշինքներին և ուժային կենտրոններին հարելու պետությունների քաղաքականություն»,- ասաց նա: Նախարարն անդրադարձավ տարածաշրջանի ապակայունացման գնացող Ադրբեջանի քաղաքականությանը: «Դատելով Ադրբեջանի գործելաոճից այդ երկրի ղեկավարությունը մեկ նպատակ է հետապնդում ՝ լարվածության մեջ պահել ՀՀ և ԼՂՀ սահմանները, քաղաքական զիջումներ պարտադրել: Ադրբեջանը շարունակում է գերռազմականացման քաղաքականությունը, սեփական հանրության մեջ սերմանելով ատելություն հայերի նկատմամբ, շարունակում է մերժողական քաղաքականությունը ԼՂՀ հարցում բանակցային գործընթացում»,- ասաց նա: Թե՛ 2014-ին և թե՛ այս տարի հակառակորդն իրականացնում է դիվերսիոն գործողություններ և դիպուկահարների պատերազմ: «Դրանք կրում են և դիտավորյալ և պլանավորված բնույթ և նպատակ են հետապնդում շոշափել ինչպես մեր պաշտպանվածության ամրությունը, այնպես էլ սրել առկա լարվածությունը: Բազմաքանակ սադրանքների պարագայում նրանք լուրջ հաջողության չեն հասել: Ադրբեջանը վարում է նաև տեղեկատվական հակապայքար, հակահայկական քարոզչություն է տարվում փաստերի հրեշավոր խեղաթյուրմամբ: Հարևան երկրի նման գործելաոճը լրջագույն վտանգ է ոչ միայն Հայաստանի, այլ տարածաշրջանի կայունության և անվտանգության համար»,- ասաց նա: Այդ մարտահրավերներին դիմակայելու համար 2014թ-ին, ըստ նախարարի, ՊՆ ջանքերը կենտրոնացվել են մի կողմից պաշտպանական համակարգի զարգացման և ԶՈւ ռազմական կարողությունների կայունացման վրա, մյուս կողմից՝ միջազգային ինտեգրման և հավաքական պաշտպանության ավելացման: Սեյրան Օհանյանը հայտարարեց, թե 2014-ը ձեռքբերումների ու դիրքերի կայունացման տարի էր և ավելացրեց, որ այս տարի էլ հետևողական աշխատանքով ամրապնդելու են դիրքերը՝ ապացուցելու համար, որ դա պատահականություն չէ: Նախարարի խոսքով նախորդ տարի ՀՀ ԶՈՒ-ն բարելավել է մարտական կարողությունները, լայնածավալ ռազմավարական զորավարժություններ են իրականացվել, որոնցից ամենահայտնին «Միասնություն 2014»-ն էր: Նախարարը խոսեց 2015-ի առաջին ամսի մեծ լարվածության մասին: «Ադրբեջանն ամիսը սկսեց ավելի հանդուգն ու լկտի մոտեցմամբ, սակայն այս անգամ էլ պարտվեց, որովհետև հայ զինվորն իր տունն է պաշտպանում… Ասել եմ ու էլի եմ ասում՝ մենք չենք կորցրել, մենք գտել ենք հերոսներին, որոնք բարձր են պահել ազգի պատիվը»,- ասաց նախարարը՝ խոսելով հակառակորդի հետախուզադիվերսիոն գործողությունների պատճառով զոհված զինծառայողների մասին: «Անկասկած յուրաքանչյուր կառույցի ղեկավար հաջողություններից ուրախանում է, բայց բանակն այն տեղն է, որ չի թողնում հրամանատարները նիրհեն դափնիների վրա»,- ասաց նա: Նախարարը կարևորեց նաև անցած տարի օգոստոսյան միկրո պատերազմի ժամանակ ԶԼՄ-ների աշխատանքն ու դերը, քանի որ «հակառակորդին հաղթեցինք նաև տեղեկատվական դաշտում»։

Կարդալ ավելին 01-28-2015

«18-20 տարեկան մեր տղաներն անմոռանալի դասեր տվեցին Բաքվից բերված հատուկ պրոֆեսիոնալ դիվերսանտներին». Սեյրան Օհանյան
«18-20 տարեկան մեր տղաներն անմոռանալի դասեր տվեցին Բաքվից բերված հատուկ պրոֆեսիոնալ դիվերսանտներին». Սեյրան Օհանյան

Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ամփոփիչ ասուլիս էր հրավիրել: ԳԱԼԱԻ փոխանցմամբ՝ «աննախադեպ լարվածության մեջ պահելով սահմանները՝ պարտադրել քաղաքական զիջումներ»,- այսպես բնորոշեց Ադրբեջանի որդեգրած քաղաքականությունը Սեյրան Օհանյանը: Վերջինս նշեց, որ Ադրբեջանը շարունակում է գերռազմականացումը և մերժողական դիրքորոշումը բանակցային գործընթացում: Իր ուղերձում Ս. Օհանյանը նշեց. «Ես երկար եմ խորհել հակառակորդի սանձարձակությունների կանխարգելման մասին և ուզում եմ խոստովանել, որ որևէ այլ մեթոդ չեմ գտել, ուստի ստիպված ենք որդեգրել վաղուց փորձվածը` «կանոնավոր ծեծի» մեթոդը»: Օհանյանը գոհունակությամբ խոսեց սահմանում կանգնած այն զինվորների մասին, ովքեր խիզախությամբ են կատարում իրենց գործը: «Հպարտանալու մեծագույն առիթ է այն, որ 18-20 տարեկան մեր տղաները մի քանի անգամ անմոռանալի դաս տվեցին Բաքվից բերված հատուկ պրոֆեսիանալ դիվերսանտներին, որոնց տարիներով «վարժեցրել էին» մարդ սպանելու «արվեստին»: Իսկ հարցին, թե մենք այսօր պատրա՞ստ ենք խորտակիչ հարված հասցնելու հակառակորդին, Օհանյանը պատասխանեց. «Այո՛, մենք այդ հնարավորությունն ունենք»:

Կարդալ ավելին 01-28-2015

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 4500 կրակոց
Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 4500 կրակոց

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 26-ին և լույս 27-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 մմ ականանետերից և ՌՊԳ-7, ԳՊ-25 ու ԱԳՍ տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 4500 կրակոց: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ՊԲ առաջապահ զորամասերը առաջնագծում վստահորեն տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և անհրաժեշտության դեպքում դիմում պատասխան գործողությունների:

Կարդալ ավելին 01-28-2015

Ադրբեջանը երբեք չի պաշտպանել ԼՂ հակամարտության կարգավորման միջազգային սկզբունքները. Էդվարդ Նալբանդյան
Ադրբեջանը երբեք չի պաշտպանել ԼՂ հակամարտության կարգավորման միջազգային սկզբունքները. Էդվարդ Նալբանդյան

Հայաստանը բազմաթիվ անգամ վերահաստատել է իր հանձնառությունը` միջազգային իրավունքների հիման վրա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը հասնելու հարցում: Այս մասին հունվարի 27-ին Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների բանակցությունների ավարտից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Հակամարտության կարգավորման համար կան միջազգային սկզբունքներ, որոնք են ուժի և սպառնալիքի չկիրառումը, ինքնորոշման իրավունքը և տարածքային ամբողջականությունը: Հայաստանը բազմիցս վերահաստատել է իր պատրաստակամությունը միջազգային այս նորմերի հիման վրա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում»,-նշեց Նալբանդյանը: ՀՀ ԱԳ նախարարը միևնույն ժամանակ ընդգծեց, որ Ադրբեջանն, ընդհակառակը, երբեք չի պաշտպանել վերը նշված սկզբունքները, ինչն էլ հակամարտության կարգավորման խաղաղ բանակցություններում առաջընթաց չլինելու պատճառ է հանդիսանում: Նախարարը նկատեց, որ ադրբեջանցի պաշտոնյաները տարբեր հարթակներից տարբեր ելույթներ են ունենում՝ ելնելով իրենց համար նպատակահարմարությունից և արհամարհելով միջազգային հանրության կոչերն ու քննադատությունը: «Երբ միջազգային տարբեր կազմակերպություններ քննադատում են Ադրբեջանին, ադրբեջանցի պաշտոնյաները սկսում են նրանց մեղադրել ոչինչ չհասկանալու մեջ: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ միայն իրենք են բան հասկանում»,- եզրափակեց ՀՀ ԱԳ նախարարը:

Կարդալ ավելին 01-28-2015

ԼՂՀ ԱԳ նախարարը նամակ է հղել Ուրուգվայի ԱԳ նախարարին. Ձեր ջանքերը ողջունելի են
ԼՂՀ ԱԳ նախարարը նամակ է հղել Ուրուգվայի ԱԳ նախարարին. Ձեր ջանքերը ողջունելի են

Հունվարի 26-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը նամակ է հղել Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության արտաքին գործերի նախարար Լուիս Լեոնարդո Ալմագրո Լեմեսին, որտեղ շնորհակալություն է հայտնել Լուիս Լեոնարդո Ալմագրո Լեմեսին Արցախի ժողովրդի ապագայի վերաբերյալ արտահայտած վճռական դիրքորոշման համար։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Արտաքին գործերի նախարարություն տեղեկատվության եվ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ «Ձեր ջանքերը, որոնք նպատակաուղղված են՝ խաղաղություն եւ կայունություն բերելու մեր տարածաշրջան՝ հիմնված Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման վրա, մեծապես ողջունելի են եւ խրախուսում են մեզ առաջ շարժվել մեր ընտրած ուղիով՝ ապրելու խաղաղության եւ անվտանգության մեջ, ազատ եւ ժողովրդավարական պետությունում», - նշված է նամակում։ ԼՂՀ արտաքին գործերի նախարարը համոզմունք է հայտնել, որ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի այցը Ուրուգվայ 2011 թ. եւ Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օմար Օռիկո Միրալդիի այցը ԼՂՀ 2012 թ. նշանակալիորեն նպաստել են երկու երկրների միջեւ բարեկամության ամրապնդմանը եւ հրավիրել իր ուրուգվայցի գործընկերոջն այցելել Արցախ

Կարդալ ավելին 01-28-2015

Սպառնալից կուտակումների պարագայում մենք մեզ վերապահում ենք կանխարգելիչ հարվածներ հասցնելու իրավունքը. ՀՀ Նախագահ
Սպառնալից կուտակումների պարագայում մենք մեզ վերապահում ենք կանխարգելիչ հարվածներ հասցնելու իրավունքը. ՀՀ Նախագահ

ՀՀ Նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ ՊՆ վարչական համալիրում մասնակցել է պաշտպանության նախարարին կից կոլեգիայի և հայկական բանակի կազմավորման 23-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստին: Մինչ զեկույցներին անցնելը, նիստի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են հայրենիքի սահմաններն արիաբար պաշտպանելու ժամանակ զոհված մերօրյա հերոսների և արցախյան ազատամարտի տարիներին իրենց կյանքը զոհաբերած բոլոր զինծառայողների ու ազատամարտիկների հիշատակը: Կոլեգիայի նիստում, որը նվիրված է եղել 2014թ. ուսումնական տարվա մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական հերթապահության, զորքերի ու շտաբների օպերատիվ, մարտական պատրաստության արդյունքներին, զինվորական կարգապահության վիճակին, Նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել բացման խոսքով: ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Նախագահը նշել է. «Պարոնա՛յք գեներալներ, սպաներ, Մինչև զեկույցներին անցնելը, մի քանի խոսք եմ ուզում ասել: Ուզում եմ սկսել նրանից, որ տարվա սկիզբը լարված էր, և մենք ականատեսն ենք հակառակորդի բազմաթիվ նախահարձակ գործողությունների: Ունեցանք ցավալի կորուստներ, որոնց համար սգում ենք՝ ընկած բոլոր տղերքի ընտանիքների և հարազատների հետ միասին: Կարծում եմ՝ որևէ մեկը չի կասկածում, որ տղերքից յուրաքանչյուրի կյանքի համար ադրբեջանցիները թանկ են վճարելու. նրանք թանկ են վճարել, այսօր թանկ են վճարում և ապագայում այդպես էլ լինելու է: Հակառակորդի նախահարձակ գործողությունների նպատակը ակնհայտ է: Ադրբեջանի իշխանությունը չի թաքցնում, որ քաղաքական ու ռազմական միջոցների համադրմամբ ձգտում է մշտական լարվածություն ստեղծել մեր շուրջ: Դա պարզ շանտաժի քաղաքականություն է, որի հիմնական հասցեատերը ոչ այնքան մենք ենք, որքան միջազգային հանրությունը: «Ամեն ինչ միայն ինձ» անհեթեթ գործելաոճով կատարյալ ձախողման հասնելով բանակցային գործընթացում` պաշտոնական Բաքուն փորձում է բոլորին ցույց տալ, թե ինչեր կարող է անել, եթե չբավարարվեն իր բոլոր քմահաճույքները, առանց հասկանալու, առանց լրջորեն վերլուծելու, թե ինչպիսի սարսափելի հետևանքներ կարող է ունենալ այդ ամենը հենց իր համար: Ավելին, ամեն անգամ, երբ Հայաստանի ներսում որևէ խնդիր է առաջանում կամ ցավալի իրադարձություն է տեղի ունենում, Ադրբեջանին թվում է, թե եկել է իր աստեղային ժամը, և նա անմիջապես իրեն ցույց է տալիս առաջին գծում: Իզուր: Շատ իզուր: Մենք քսանհինգ տարի առաջ՝ ավելի բարդ ու դժվար պայմաններում, իրենց ավել-պակաս ելույթներն ու ախորժակը տեսել ենք: Այս դահլիճում հավաքվածների մեծ մասը, վստահ եմ, հիշում են, թե ինչպիսի հոխորտանքներ էին հղում նրանք 90-ական թվականների սկզբներին, թե ինչպես էին սպառնում Ստեփանակերտում ադրբեջանական դրոշ ծածանել, նրանցից մեկն այնքան էր իրեն կորցրել, որ խոսում էր Սևանում իր ոտքերը լվանալու մասին, իսկ Շուշիից հետո ամեն շաբաթ կրկնում էին, որ կարճ ժամանակում Շուշիում թեյ են խմելու: Մենք այդ ամենը տեսել ենք: Չենք հոխորտացել, բայց մարտի դաշտում մեր գերակայությունն ենք նրանց պարտադրել: Այսօր մենք շատ ավելի պինդ ենք: Այնքան պինդ ենք, որքան երբևէ չենք եղել: Մենք պատերազմ հրահրելու որևէ պատճառ չունենք: Մենք ինքներս միջադեպեր չենք հրահրում: Դուք դրա մասին շատ լավ գիտեք: Եվ մենք երբեք նախահարձակ չենք լինում: Դա մեզ պետք չի բնավ: Սակայն մեր հանդեպ ձեռնարկված ցանկացած միջադեպի հետևել և հետևելու է հատուցման գործողություն: Մինչև վերջերս մեր ձեռնարկած պատասխան գործողությունները եղել են սիմետրիկ իրենց ձևով և ասիմետրիկ՝ ավելի մեծ կորուստներ հասցնելու առումով: Այսուհետ կարող են տեղի ունենալ նաև ձևով ասիմետրիկ հատուցման գործողություններ: Տաք գլուխները բազմաթիվ անակնկալների պիտի սպասեն: Ավելին, մեր սահմաններին և շփման գծի երկայնքով ավելի մեծ և սպառնալից կուտակումների պարագայում, մենք մեզ վերապահում ենք կանխարգելիչ հարվածներ հասցնելու իրավունքը: Թո՛ղ ոչ ոք չմտածի, որ մենք ձեռքներս ծալած սպասելու ենք, թե երբ է արհավիրքը մտնելու մեր տուն: Մեզ համար արհավիրք պատրաստողի հանդեպ մենք պարտավոր ենք լինել անողոք: Կրկնում եմ՝ դիմացինի արկածախնդրությունը կստիպի մեզ գնալ անդառնալի վնասների հասցման ճանապարհով: Մենք հասկանում ենք, որ Ադրբեջանի իշխանությունները պատրաստ են անխնա կերպով մահվան բերան ուղարկել իրենց հարյուրավոր և հազարավոր քաղաքացիների՝ միայն թե իրենց աթոռները լինեն պաշտպանված: Բայց մենք չենք կարող հանդուրժել, որ դա կատարվի մեր քաղաքացիների կյանքերի ու մեր զինվորների կյանքերի գնով: Դա չի կարող արվել մեր հաշվին: Մենք մնում ենք այն համոզման, որ ճիշտը պայմանավորվելն է, որ ճիշտը բանակցությունները շարունակելն է, և հայտնի սկզբունքների ներքո պայմանավորվածություններ ձեռք բերելն է, իսկ դա հնարավոր է միայն զինադադարի պահպանման և վստահության կամուրջներ կառուցելու պարագայում: Կամուրջներ այրելով ոչ ոք լավ բանի չի հասել և չի հասնելու: Ես մեկ անգամ ևս ի լուր բոլորի հայտարարում եմ. մենք պատրաստ ենք և՛ լավին, և՛ վատին: Իմ սեղանին առկա են հնարավոր բոլոր տարբերակները: Սթափ գործընկերոջ հետ կարող ենք և պարտավոր ենք խաղաղություն բանակցել: Ոչ սթափ հակառակորդին պարտավոր ենք և, անպայման, խաղաղություն ենք պարտադրելու:

Կարդալ ավելին 01-27-2015

Հայկական զինուժը պատվով է կատարել իր գլխավոր խնդիրը. Ս. Օհանյան
Հայկական զինուժը պատվով է կատարել իր գլխավոր խնդիրը. Ս. Օհանյան

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս ՀՀ ԶՈւ ղեկավարության ջանքերն ուղղված են լինելու ՀՀ և ԼՂՀ ժողովուրդների անվտանգության համար ներքին ու արտաքին երաշխիքների ապահովմանը: Պաշտպանության նախարարին կից կոլեգիայի և հայկական բանակի կազմավորման 23-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստի ժամանակ ունեցած ելույթում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Նախարարն ընդգծել է, որ զինված ուժերի բոլոր ստորաբաժանումները մարտունակ են, ունակ են բերվելու մարտական պատրաստականության բարձր աստիճանի և կատարելու իրենց առջև դրված մարտական խնդիրները: Ս. Օհանյանը նշել է, որ հայկական զինուժը 2014թ. պատվով է կատարել իր գլխավոր խնդիրը, այն է` Հայաստանի և Արցախի սահմանների անվտանգության ապահովումը արտաքին ոտնձգություններից: Այս համատեքստում կարևորելով ու բարձր գնահատելով նաև գերատեսչական այլ կառույցների հետ համագործակցությունը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հույս է հայտնել, որ առաջիկա տարիներին ևս այդ կապը շարունակական դրական զարգացում կունենա՝ իր անմիջական ազդեցությունը թողնելով զինված ուժերի մարտունակության բարձրացման վրա: Նշենք, որ նիստին մասնակցել է ՀՀ նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը: Մինչ զեկույցներին անցնելը, նիստի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են հայրենիքի սահմաններն արիաբար պաշտպանելու ժամանակ զոհված մերօրյա հերոսների և արցախյան ազատամարտի տարիներին իրենց կյանքը զոհաբերած բոլոր զինծառայողների ու ազատամարտիկների հիշատակը: Կոլեգիայի նիստում, որը նվիրված է եղել 2014թ. ուսումնական տարվա մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական հերթապահության, զորքերի ու շտաբների օպերատիվ, մարտական պատրաստության արդյունքներին, զինվորական կարգապահության վիճակին, Նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել բացման խոսքով: Նիստի ընթացքում զինված ուժերի մարտական և զորահավաքային պատրաստականության վիճակի, մարտական հերթապահության, օպերատիվ շտաբների պատրաստության, մարտական ուսուցման, հրամանատարական կազմի ինքնապատրաստման, զինված ուժերում կարգապահության ամրապնդմանն ուղվված 2014թ. կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետու զեկույցներով հանդես են եկել ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Ա. Դավթյանը, ՀՀ ԶՈՒ ԱՀՏԱ վարչության պետ, գեներալ-մայոր Ա. Ալեքսանյանը և ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետ, գնդապետ Տ. Խաչատրյանը: Զինված ուժերի կազմավորման 23-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ ՊՆ վարչական համալիրում կազմակերպված հանդիսավոր միջոցառումը շարունակվել է մի շարք գերատեսչությունների ղեկավարների, բարձրաստիճան այլ պաշտոնյաների մասնակցությամբ: Նիստի բարձաստիճան հրավիրյալների թվում են եղել ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման նախարար Արմեն Երիցյանը, գլխավոր դատախազի տեղակալ, զինդատախազ Արմեն Հարությունյանը: Հանդիսավոր նիստն ուղեկցվել է պարգևատրման արարողությամբ: Զինված ուժերի կազմավորման 23-րդ տարեդարձի կապակցությամբ բանակի կայացման և մարտունակության բարձրացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, մի շարք սպաներ և քաղաքացիական հատուկ ծառայողներ ՀՀ ԱԱԾ, ոստիկանության, արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման, արդարադատության նախարարությունների, ինչպես նաև ՀՀ գլխավոր դատախազության ղեկավար կազմի կողմից արժանացել են մեդալների և հուշանվերների: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով և ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով մի շարք զինծառայողներ էլ խրախուսվել են պետական ու գերատեսչական պարգևներով, նվերներով: 2014թ. ուսումնական տարվա արդյունքներով լավագույնը ճանաչված զորամիավորումների, միավորումների, ստորաբաժանումների հրամանատարական կազմերին էլ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանձնել է պատվո դրոշներ:

Կարդալ ավելին 01-27-2015

Մենք չենք թաքցնում, որ կանխարգելիչ գործողություններ ենք իրականացրել.Արծրուն Հովհաննիսյան
Մենք չենք թաքցնում, որ կանխարգելիչ գործողություններ ենք իրականացրել.Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը վերջին օրերին սահմանին տեղի ունեցող միջադեպերի հետևանքով զոհված ադրբեջանցի զինծառայողների հարազատներին հորդորում է իրենց որդիների ճակատագրերի մասին պարզաբանում պահանել սեփական ԶՈւ-երի հրամակազմից: Այս մասին գրառումը ՊՆ մամուլի խոսնակը կատարել է ֆեյսբուքյան իր էջում: «Ցավակցելով ադրբեջանական զոհերի ընտանիքներին նրանց որդիների ադրբեջանական ղեկավարության ավանտյուրայի զոհը դառնալու կապակցությամբ, միաժամանակ որոշակի պարզաբանում տանք: Այո մենք չենք թաքցնում, որ կանխարգելիչ գործողություններ ենք իրականացրել: Զոհվածների հարազատները կարող են սեփական ԶՈւ-երի հրամակազմից պարզաբանում պահանջել, թե սույն ամսի 23-26-ը ինչ ճակատագիր են ունեցել Գյոալի-Գետաբեկի ուղղությամբ տեղակայված 812-րդ մոտոհրաձգային բրիգադի պաշտանության տեղամասում, Զիվլյան-Դաշքեսան ուղղությամբ տեղակայված 191-րդ լեռնահրաձգային բրիգադի տեղամասում, Քեմերլիի ուղղությամբ տեղակայված 707-րդ մոտոհրաձգային բրիգադի և Կիյամադդինլիի ուղղությամբ տեղակայված 161-րդ մոտոհրաձգային բրիգադի պաշտպանության տեղամասում ծառայող ավելի քան 15 զինծառայողները: Հ.Գ. Ի դեպ Ադրբեջանի ՊՆ-ին խորհուրդ կտայինք տարբերել ականանետը նռնականետից, քանի որ ականանետի դեպքում զոհերն ու ավերածությունները լրիվ այլ կլինեին»:

Կարդալ ավելին 01-27-2015

Ադրբեջանը ընտրել է ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի աննախադեպ սրման ճանապարհը. Կարեն Միրզոյան
Ադրբեջանը ընտրել է ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի աննախադեպ սրման ճանապարհը. Կարեն Միրզոյան

Այսօր կայացած մամլո ասուլիսում, անդրադառնալով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին՝ ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը նշել է, որ 2014 թ. ադրբեջանական իշխանությունների վարած ապակառուցողական քաղաքականության պատճառով չի հաջողվել այդ հարցում իրական առաջընթացի հասնել: Ավելին, Ադրբեջանը ընտրել է ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի աննախադեպ սրման ճանապարհը։ Կարեն Միրզոյանն ընդգծել է, որ ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում լարվածության այս կտրուկ աճը դարձել է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի բազմաթիվ խախտումների և սադրանքների գագաթնակետ։ Նման քայլերով Ադրբեջանը բացահայտ արհամարհանք է դրսևորում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների և, ընդհանուր առմամբ, միջազգային հանրության հանդեպ։ Կարեն Միրզոյանն ընդգծել է, որ շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների անհապաղ մշակումն ու իրագործումը թույլ կտան բացահայտել հրադադարի ռեժիմի իրական խախտողին՝ ի դեմս Ադրբեջանի, և խուսափել հակամարտության կողմերին ուղղված անհասցե կոչերից, որոնք նրա մոտ ամենաթողության և անպատժելիության կեղծ զգացում են առաջացնում։ ԼՂՀ արտաքին գործերի նախարարը իր ելույթում նաև կարևորել է տեղեկատվական ոլորտում իրականացվող աշխատանքները` նշելով, որ ԼՂՀ ԱԳՆ և ԼՂՀ մշտական ներկայացուցչությունների հետևողական գործունեություն են ծավալում Հանրապետության մասին օբյեկտիվ և հավաստի տեղեկություն տարածելու ուղղությամբ՝ այդ թվում մամուլի և սոցիալական ցանցերի միջոցով։ Կարեն Միրզոյանն անդրադարձել է նաև 2015 թ.-ին ԼՂՀ ԱԳՆ առաջնահերթություններին, նշելով, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը և ԼՂՀ միջազգային ճանաչումը մնալու են Արցախի իշխանությունների ուշադրության կենտրոնում: ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը համոզմունք է հայտնել է, որ 2015 թ.-ին Արցախի համար լինելու է նոր ձեռքբերումների տարի։

Կարդալ ավելին 01-27-2015

Արցախն արտաքին աշխարհից մեկուսացնելու Ադրբեջանի բոլոր փորձերը հակառակ արդյունքն են տալիս. ԼՂՀ ԱԳ նախարար

Արցախն արտաքին աշխարհից մեկուսացնելու Ադրբեջանի բոլոր փորձերն ապարդյուն են և, ի վերջո, հակառակ արդյունքն են տալիս։ Այս մասին, այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ, նշել է ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը՝ անդրադառնալով «Արցախպրես»-ի այն հարցին, թե ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում լարվածության պատճառով է արդյո՞ք, որ Արցախ այցելողների թիվն անցած տարի նվազել է։ «Տարեցտարի Արցախ այցելող զբոսաշրջիկների թիվն աճում է մոտ 10-15 տոկոսով։ Միաժամանակ աճում է նաև օտարերկրացի զբոսաշրջիկների հետաքրքրությունն Արցախի, նրա պատմության ու բնակչության նկատմամբ։ Անցած տարի, մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով պայմանավորված, այո, մեր երկիր այցելող զբոսաշրջիկների թիվը նվազել է, սակայն դա ժամանակավոր բնույթ է կրում, որովհետև նույնիսկ օտարերկրյա այցելուներն ու լրատվամիջոցները վկայում են, որ Արցախը զբոսաշրջության համար գրավիչ է ոչ միայն իր բնությամբ և պատմությամբ, այլև՝ հյուրասեր բնակչությամբ» »,- հավելել է նախարարը։ Արտգործնախարար Կ. Միրզոյանն ընդգծել է, որ այս տարի ևս գերատեսչությունը շարունակելու է ակտիվ ու հետևողական աշխատանք տանել՝ Արցախն արտաքին աշխարհին՝ որպես զբոսաշրջային երկիր ճանաչելի դարձնելու ուղղությամբ։

Կարդալ ավելին 01-27-2015

Արցախի փախստականների հիմնախնդրը դեռևս դուրս է միջազգային կառույցների ուշադրությունից. ԼՂՀ ԱԳՆ

ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունը առաջիկա գործունեության ընթացքում շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել Ադրբեջանի կողմից բռնատեղահանված ու Արցախում ապաստանած փախստականների հիմնախնդիրը։ Այս մասին այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ նշել է ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը, պատասխանելով «Արցախպրես»-ի հարցին, թե ինչպիսի՞ն է փախստականների վիճակն Արցախում և ի՞նչ աշխատանքներ են տարվում այդ առումով։ Կ. Միրզոյանը նկատել է, որ ի տարբերություն Ադրբեջանի, որն ամեն կերպ քաղաքականացնում է փախստականների խնդիրը, միջազգային կազմակերպություններից ֆինանսկան միջոցներ կորզելու նպատակով, Արցախում ապաստանած փախստականները զրկված են միջազգային իրավասու կազմակերպությունների կողմից տրամադրվող բարոյական և նյութական աջակցությունից։ «Չնայած սուղ պայմաններին՝ արցախյան իշխանություններն ամեն ինչ անում են՝ փախստականներին հնարավորինս աջակցելու համար»,- ասաց արտգործնախարար Միրզոյանը՝ հավաստիացնելով, որ արտաքին գործերի նախարարությունն իր առաջիկա գործունեության ընթացքում կշարունակի ջանքեր գործադրել՝ միջազգային հանրության ուշադրությունն Արցախի փախստականների հիմնախնդրի վրա սևեռելու ուղղությամբ։

Կարդալ ավելին 01-27-2015

Ադրբեջանը կրկին խախտել է հրադադարի ռեժիմը. հակառակորդն ունի 3 զոհ
Ադրբեջանը կրկին խախտել է հրադադարի ռեժիմը. հակառակորդն ունի 3 զոհ

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 24-¬25¬-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա¬ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 800 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 մմ ականանետերից (79 արկ) և ՌՊԳ (21) ու ԱԳՍ (18) տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 14000 կրակոց: ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների, որոնց արդյունքում հակառակորդն ունեցել է 3 զոհ և 2 վիրավոր: ՊԲ-ն կորուստներ չունի: ՊԲ առաջապահ զորամասերը շփման գծի ողջ երկայնքով շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Կարդալ ավելին 01-27-2015

ՀՀ և ԼՂՀ սահմաններում անցած գիշեր համեմատաբար հանգիստ է եղել
ՀՀ և ԼՂՀ սահմաններում անցած գիշեր համեմատաբար հանգիստ է եղել

ՀՀ և ԼՂՀ սահմաններում անցած գիշեր համեմատաբար հանգիստ է եղել, նկատվել է հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների թուլացման միտում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովյաննիսյանը: «Անցած գիշեր ՀՀ և ԼՂՀ սահմաններում պահպանվել է հարաբերական հանգիստ: Հրադադարի ռեժիմի խախտումները թուլացման միտում ունեն: ՀՀ ԶՈւ-երի ստորաբաժանումները լիովին վերահսկվում են իրավիճակը»,-ասված է ՊՆ մամուլի խոսնակի գրառման մեջ:

Կարդալ ավելին 01-27-2015

Նախագահը բավարար է գնահատել կառավարության աշխատանքը
Նախագահը բավարար է գնահատել կառավարության աշխատանքը

Հունվարի 23-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության կառավարության՝ այս տարվա անդրանիկ նիստը, որը վարում էր նախագահ Բակո Սահակյանը։ Նիստում հաստատվել են 2015թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները։ Այն մշակվել է, հաշվի առնելով պետական կառավարման մարմինների առաջարկությունները՝ հիմքում ունենալով կառավարության գործունեության հնգամյա ծրագիրը։ Կառավարության աշխատակազմի ղեկավար Լ. Գրիգորյանը նշել է, որ ընթացիկ տարվա միջոցառումների ընտրությունը պայմանավորված է գործադիրի կողմից իրականացվող մի շարք ծրագրերի շարունակականության ապահովման, նոր ծրագրերի գործարկման, արդի իրավիճակներով առաջադրված պահանջների կատարման և երկրում ընդունված մի շարք օրենքների կիրարկումն ապահովելու նպատակներով։ Հաստատված ծրագիրը պարունակում է 121 միջոցառում, որոնցից 12-ը տեղափոխվել է նախորդ տարվա ծրագրից։ Ըստ առաջադրված խնդիրների ուղղվածության՝ դրանց հիմնական մասը նախատեսում է բնակչության սոցիալական, առողջապահական, կրթական և հանրապետությունում բնապահպանական ոլորտներում ընթացիկ տարվա միջոցառումների իրագործում։ Ծրագրված տարվա միջոցառումների գերակշիռ մասը կիրականացվի առաջին եռամսյակում։ Կառավարության 2015 թվականի գերակա խնդիրներով սահմանվում են կառավարության գործունեության գերակայությունների՝ տնտեսական զարգացման և աճի կայուն տեմպերի, առողջ, կիրթ, զարգացած և հայրենասեր հասարակության կայացման, նրա բոլոր անդամների համար կյանքի բարեկեցիկ և արժանապատիվ պայմանների ստեղծման, Արցախի պետականաշինության ինստիտուտների զարգացման ապահովմանն ուղղված խնդիրները և դրանց լուծման ուղիները։ ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Ս. Թևոսյանը, ներկայացնելով ընթացիկ տարվա պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումները, նշել է, որ պետբյուջեի մուտքերի, հետևաբար նաև՝ ծախսային հատկացումների կատարման եռամսյակային բաշխվածությունը ձևավորելիս հաշվի են առնվել մի շարք գործոններ. նախորդ տարիների ցուցանիշների փաստացի կատարողականները, խոշոր հարկատուների ժամանակագրական կանխատեսումները, ինչպես նաև մակրոտնտեսական միջավայրի ակնկալվող զարգացումները։ Կարևոր գործոն է համարվում նաև Հայաստանի Հանրապետության կողմից հատկացվող միջպետական վարկի տրամադրման եռամսյակային համամասնությունը՝ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից։ 2015 թվականի պետական բյուջեի ընդհանուր մուտքերը՝ 82մլրդ 318,7 մլն դրամ, բաշխվել են ըստ եռամսյակների։ Առաջին եռամսյակի համար հատկացվել է 16 մլրդ 360,6 մլն դրամ (19,9 %), երկրորդ եռամսյակի համար՝ 19 մլրդ 536,3 մլն դրամ (23,7 %), երրորդ եռամսյակի պետական միջոցառումների կատարման համար նախատեսված է 21 մլրդ-ից ավելի դրամ (25,5 %) և չորրորդ եռամսյակի համար՝ 25 մլրդ 397 մլն դրամ (30,9 %)։ 2015 թվականի պետական բյուջեի ծախսային մասը, որը հաստատված է 87,200.0 մլն դրամի չափով, եռամսյակային կտրվածքով ծրագրվել է՝ ելնելով բյուջետային մուտքերի, ինչպես նաև դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրների ժամանակացույցից։ Ընդհանուր ծախսերն ապահովելու համար, ինչպես նաև պայմանագրային փոխառությունները ժամանակին մարելու նպատակով, ըստ Ս. Թևոսյանի, անհրաժեշտ է ընթացիկ տարում ներգրավել 14մլրդ 912,8 մլն դրամի վարկեր։ Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի խոսքով՝ առաջին եռամսյակում հիմնականում նախատեսվել է սոցիալական բնույթի առաջնահերթ այնպիսի ծախսերի կատարումը, ինչպիսին է աշխատավարձերի, կենսաթոշակների, նպաստների և այլ սոցիալական վճարների ֆինանսավորումը։ Որոշման մեջ սահմանվել է նաև պետության կարիքների համար 2015 թվականին իրականացվող գնումների անվանացանկը։ Նա շեշտել է, որ գնումների իրականացումը դեռևս կատարյալ չէ. անհրաժեշտ է ջանքեր գործադրել՝ այն օրենսդրության սահմանված կարգին համապատասխանեցնելու ուղղությամբ։ Պատասխանելով Նախագահ Բակո Սահակյանի՝ պետական գույքի հաշվառման ծրագրի ընթացքի վերաբերյալ հարցին՝ Լ. Գրիգորյանը տեղեկացրել է, որ դրա իրագործումը բնականոն ընթացքում է, և նախորդ տարի զգալի ծավալի պետական գույք է հաշվառվել, իսկ արդյունքները վերջնականորեն կամփոփվեն շուտով։ Նիստի ավարտին Նախագահն անդրադարձել է անցած տարվա քաղաքական զարգացումներին, կառավարության գործունեությանը եւ 2015 թվականի կարևորագույն անելիքներին։ Խոսելով 2014 թվականին սոցիալ-տնտեսական ոլորտում կառավարության կատարած աշխատանքների մասին՝ Բակո Սահակյանը դրանք, ընդհանուր առմամբ, գնահատել է բավարար։ Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել 2015 թվականին նախատեսված ծրագրերի պատշաճ իրականացման ուղղությամբ՝ ընդգծելով, որ կառավարությունից եւ նրա ստորաբաժանումներից ակնկալում է ակտիվ, արդյունավետ ու համակարգված աշխատանք։ Ի պատասխան՝ վարչապետ Արայիկ Հարությունյանը համոզմունք է հայտնել, որ գործադիր մարմինը կարողանալու է պատվով կատարել իր առջև դրված խնդիրները և հանրապետության ղեկավարի հանձնարարականները։ ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Կարդալ ավելին 01-24-2015

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԱՊԱԿԱՅՈՒՆԱՑՆՈՒՄ Է ԻՐԱՎԻՃԱԿԸ`ԱՎԵԼԻ ՀՍՏԱԿԵՑՆԵԼՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔՆ ԱՐՑԱԽԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Արցախի Հանրապետության արտաքին քաղաքական վարկանիշի համար տարեսկիզբը նշանավորվեց կարևոր ու հիշարժան իրադարձությամբ. Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտաքին գործերի նախարար Լուիս Ալմագրոն հունվարի 4-ի իր հայտարարությամբ կոչ արեց միջազգային հանրությանը ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և նրա ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Սա թերևս կարելի է համարել մեր երկրի միջազգային ճանաչման գործընթացի խոստումնալից սկիզբ։ Այդ օրն արտգործնախարարը հանդիպում է ունեցել Հայ Դատի հանձնախմբի անդամների հետ և իր մտահոգությունը հայտնել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած միջադեպերի առնչությամբ։ Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ուրուգվայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչների հետ քննարկել է իրավիճակը Հարավային Կովկասում, քննադատել Ադրբեջանին՝ հրադադարի ռեժիմը խախտելու համար, ինչպես նաև կարևորել ղարաբաղյան խնդրի հրատապ կարգավորումը ՝ հաշվի առնելով հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Այդ երկրի արտգործնախարարության պաշտոնական հայտարարության մեջ նաև ասվում է, որ հաշվի են առնվելու ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը և նրա եզրակացությունները ԼՂՀ ճանաչման վերջնական որոշումն ընդունելու համար։ Մենք պատրաստ ենք մեր բոլոր ջանքերն ուղղել էական հաջողությունների հասնելու համար և Ուրուգվայի եղբայրական ժողովրդի հետ արդյունավետ փոխգործակցության հույս ենք հայտնում. այսպես է պաշտոնական Ստեփանակերտն արձագանքել արտգործնախարարի հայտարարությանը։ Ալմագրոն, ինչպես գիտենք, դեռևս 2011 թվականի սեպտեմբերին էր հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի պատմական տարածքն է և պետք է լինի անկախ կամ էլ միավորվի Հայաստանի հետ։ Այստեղ՝ Արցախում, մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին արտահայտվել են ուրուգվայցի խորհրդարանականները։ 2012թ. նոյեմբերին խորհրդարանականների պատվիրակությունը՝ Ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օռիկոյի գլխավորությամբ, այցելել էր մեր հանրապետություն։ Ազգային ժողովում ունեցած ելույթում բարձրաստիճան հյուրը հավաստիացրել էր, որ ուրուգվայցիներն ըմբռնումով և համակրանքով են ընդունել Արցախի ժողովրդի ազգային-ազատագրական ձգտումները։ Մենք մեր փոքրությամբ հանդերձ միշտ մեզ ազատ ենք զգացել, մշտապես նվիրված ենք եղել ազատությանը և մշտապես կողմնակից ենք դրան, ընդգծել է Խ. Օռիկոն։ Դառնալով Լ. Ալմագրոյի վերջին հայտարարությանը՝ պետք է կարևորել այն մի քանի առումներով. նախ՝ վերստին հաստատում է ժողովրդի ինքնորոշման իրավունքի սկզբունքի գերակայությունը, մանավանդ որ մեր պարագայում այդ իրավունքը խարսխվում է արցախահայության ազգային-ազատագրական երկարամյա պայքարի վրա, երկրորդ՝ զարգացման ժողովրդավարական ուղի ընտրած Արցախի՝ արտաքին աշխարհում ունեցած բարձր վարկանիշի վկայությունն է։ Սա էլ իր հերթին միջազգային մեծ հնչողություն է ստանում Ադրբեջանում ծավալվող ներքին քաղաքական իրադարձությունների ֆոնին։ Հատկապես վերջերս ալիևյան բռնապետական վարչակարգի՝ սեփական քաղաքացիների նկատմամբ գործադրվող բռնարարքները դատապարտող հայտարարություններ հնչեցին Արևմուտքից ու միջազգային կառույցներից։ Իսկ եվրոպական պաշտոնյաների տեսակետներում պարբերաբար ընդգծվում է այն միտքը, որ ադրբեջանական ղեկավարությունը ճնշում է հայկական կողմի հետ երկխոսություն վարելու հասարակական սեկտորի բոլոր նախաձեռնությունները։ Միջազգային հանրությունը չի կարող աչք փակել այն իրողության վրա, որ հակամարտող կողմերի միջև երկխոսությունը բացառելով՝ ալիևյան կլանն ավելի է սրում լարվածությունը տարածաշրջանում և ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում։ Հենց այս համատեքստում պետք է դիտարկել արտգործնախարար Լ. Ալմագրոյի հայտարարությունը, ինչը միանշանակ իրականության օբյեկտիվ արտացոլումն էր։ Մենք գիտենք, թե ինչ արձագանք են ունենում նման հայտարարություններն ու նախաձեռնություններն Ադրբեջանում։ Պարզապես հիշեցնենք, որ Լ. Ալմագրոյի 2011թ. հայտարարությունից հետո ադրբեջանական մի պատվիրակություն շուտափույթ մեկնեց Մոնտեվիդեո և, ինչպես տեղեկացնում են Ուրուգվայի հայկական աղբյուրները, փորձեց կաշառել տեղի պաշտոնյաներին։ Կարծում ենք, հարկ է ուշադրություն դարձնել Մոնտեվիդեոյում Ադրբեջանի դեսպանատան բացման փաստին։ Ավելորդ է մեկնաբանել, թե մեծ հաշվով ինչ է դա նշանակում. մեր հարևաններն առաջին հերթին նպատակ են ունեցել իրենց հակահայկական ձեռնարկներով խոչընդոտել հայկական կողմի հետ այդ երկրի հարաբերությունների խորացմանը և ոչ թե որակական նոր մակարդակի վրա դնել իրենց դիվանագիտական աշխատանքը։ Ուրուգվայում չկան թուրքամետ կազմակերպություններ կամ միություններ, չկա ադրբեջանական համայնք։ Ինչպես իրազեկում են տեղի հայկական աղբյուրները, ադրբեջանական լոբբինգի գլխավոր ուղղություններն են բիզնեսն ու խորհրդարանը։ Որ ադրբեջանական լոբբինգի ամենահարմար տեղը բիզնեսն է, ապացույցի կարիք չունի. այս ոլորտում են նավթադոլարները վերածվում քաղաքականության ու դիվանագիտության, նման կեղտոտ ձևերով են նրանք փորձում լուծում տալ իրենց մտահոգող խնդիրներին։ Ադրբեջանում չեն հասկացել մի պարզ ճշմարտություն. Ուրուգվայն այն պետությունը չէ, որին կարելի է կաշառել։ Այդ երկիրը նույնպես անցել է ազգային-ազատագրական պայքարի փուլը և հենց այդ պատճառով էլ խորապես ըմբռնում է մեր ժողովրդի իղձերն ու ձգտումները։ Իլհամ Ալիևին կարելի է բացատրել, որ Ուրուգվայը Հունգարիա չէ, որի վարչապետն Ադրբեջանի խոստացած հսկայական գումարի դիմաց պատրաստ էր հանցավոր գործարքի՝ էքստրադիցիայի ենթարկել քնած հայ սպային կացնահարած Սաֆարովին՝ դրանով իսկ ոտնահարելով սեփական պետության արդարադատությունը։ Մեր ժամանակներում, երբ ամեն ինչ գնվում ու վաճառվում է, բարոյականությունն էլ տարբեր պետությունների իշխող վերնախավերի կողմից տարբեր կերպ է ընկալվում։ Երբեք չպիտի մոռանանք, որ Ուրուգվայն առաջինը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ օրինակ ցույց տալով ամբողջ աշխարհին։ Մեզ քաջ հայտնի է, որ հայկական համայնքն այդ երկրում բավականին հարգված է, խորհրդարանը մի շարք որոշումներ է կայացրել ի նպաստ հայ ժողովրդի, երկրի իշխանություններն էլ պարբերաբար մասնակցում են Հայոց ցեղասպանության ոգեկոչման արարողություններին։ Այնպես որ՝ մեզ առավել քան հասկանալի է Ուրուգվայի արտգործնախարարի հայտարարության ադրբեջանական արձագանքը։ Դա իրեն զգացնել տվեց ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակի կտրուկ սրմամբ, ինչը միանգամայն սպասելի էր։ Իսկ հունվարի 14-ին Ադրբեջանի և Արցախի զինված ուժերի շփման գծում ԵԱՀԿ առաքելությունը հարկադրված է եղել ընդհատել պլանային դիտարկումը։ Այն պահին, երբ ղարաբաղյան կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս է բերել իր առաջապահ դիրքեր, ադրբեջանական կողմից արձակվել են կրակոցներ, որի պատճառով գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականները, անվտանգության նկատառումներից ելնելով, նպատակահարմար են գտել ընդհատել դիտարկման անցկացումը։ Հավելենք, որ մինչ այս վերջին դեպքը ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Փսաքիի շուրթերով հայտարարություն էր հնչեցվել շփման գծում իրավիճակի սրման կապակցությամբ։ Ադրբեջանն, ինչպես տեսնում ենք, շարունակում է քամահրանքով վերաբերվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունների՝ հրադադարի ռեժիմի պահպանմանն ուղղված կոչերին ու հայտարարություններին։ Ինչ խոսք, Ադրբեջանի իշխանությունները խոր մտահոգության մեջ են, և քանի որ նրանց խորթ է քաղաքակիրթ աշխարհի հետ շփվելու լեզուն, մնում է միայն ապակայունացնել իրավիճակը շփման գծում՝ վտանգի տակ դնելով տարածաշրջանի խաղաղությունն ընդհանրապես։ Եվ քանի որ հարևան երկրի այս պահվածքին վաղուց արդեն ծանոթ է միջազգային հանրությունը, մնում է միայն մեր հարևաններին մաղթել մարդկային ըմբռնողականություն և համբերատարություն՝ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանն առնչվող նախաձեռնություններին դիմանալու համար։ Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ

Կարդալ ավելին 01-24-2015

Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 1800 անգամ
Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 1800 անգամ

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 1800 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 20000 կրակոց: ԼՂՀ ՊՆ մամլո ծառայության հաղորդմամբ, նույն ժամանակահատվածում ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները շփման գծի տարբեր հատվածներում ձեռնարկել են երկու տասնյակից ավելի հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձեր, որոնք հանդիպելով հայ դիրքապահների կուռ պաշտպանությանը, կորուստներ կրելով հետ են շպրտվել իրենց ելման դիրքերը: Հարկ է ընդգծել, որ չնայած ադրբեջանական կողմը այդ երկրի նախագահի 2014թ. սեպտեմբերի 24-ի "Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության զորքերի շփման գծում անվտանգության մի շարք կանոնների վերաբերյալ" հրամանագրից հետո լիովին կասեցրել է սեփական զինուժին վերաբերող ցանկացած բացասական, առավել ևս` շփման գծում ձախողումներին վերաբերող տեղեկատվության հրապարակումը, այնուամենայնիվ ՊԲ-ի տրամադրության տակ եղած միջոցների կիրառմամբ պարզվել է, որ նշված ժամանակահատվածում նախահարձակ հակառակորդը` ղարաբաղյան ուժերի կողմից ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների արդյունքում տվել է առնվազն 14 զոհ, 20-ից ավելի վիրավոր, շարքից հանվել է մեկ հրամանատարական և զինվորներ տեղափոխող "Սադկո" տիպի մեկ մարդատար ավտոմեքենա: ՊԲ-ն շփման գծի ողջ երկայնքով ոչ միայն վստահորեն կատարում է իր առջև դրված մարտական խնդիրը, այլև ըստ անհրաժեշտության ձեռնարկում է օպերատիվ մարտավարական նշանակության պատժիչ գործողություններ և ճնշում հակառակորդի դրսևորած ակտիվությունը:

Կարդալ ավելին 01-24-2015

Հակառակորդն այս գիշեր խախտել է հրադադարի ռեժիմը շուրջ 250 անգամ. Սենոր Հասրաթյան
Հակառակորդն այս գիշեր խախտել է հրադադարի ռեժիմը շուրջ 250 անգամ. Սենոր Հասրաթյան

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հունվարի 23-ի լույս 24-ի գիշերը հակառակորդը շուրջ 250 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը, բարեբախտաբար, հայկական կողմը զոհեր եւ վիրավորներ չունի: Այս մասին NEWS.am-ին ասաց ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը: «Հակառակորդը շփման գծի տարբեր ուղղություններով գիշերը խախտել է հրադադարի ռեժիմը: Արձակվել է ավելի քան 2500 կրակոց տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում 60մմ ականանետերից»,- ասաց Սենոր Հասրաթյանը:

Կարդալ ավելին 01-24-2015

ՀՀ զինված ուժերը վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը շփման գծի ամբողջ երկայնքով
ՀՀ զինված ուժերը վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը շփման գծի ամբողջ երկայնքով

ՀՀ պաշտպանության նախարարությունն իր զորակցությունն է հայտնել Տավուշի մարզում հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը կասեցնելու ժամանակ զոհված երկու զինծառայողների ընտանիքներին` միաժամանակ հայտնելով, որ ՀՀ զինված ուժերը վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը շփման գծի ամբողջ երկայնքով: Այս մասին նշված է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության մեջ, որում ասված է. «Լիովին կասեցնելով սեփական զինված ուժերին վերաբերվող բացասական և շփման գծում սեփական կորուստներով ուղեկցվող ձախողումներին վերաբերող տեղեկատվության յուրաքանչյուր հրապարակում` ադրբեջանական կողմը շարունակում է սահմանային իրավիճակն ապակայունացնող գործողությունները և հայ-ադրբեջանական սահմանագոտու տարբեր հատվածներում դիվերսիոն իր մարտավարությունը: Անցած գիշերվա ընթացքում ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի պահմանման ռեժիմը սահմանագոտու տարբեր հատվածներում` կիրառելով հրաձգային, այդ թվում` խոշոր տրամաչափի զինատեսակներ: Հունվարի 23-ի առավոտյան Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հերթական դիվերսիոն գործողությունների փորձեր են ձեռնարկել ՀՀ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական մի քանի դիրքերի ուղղությամբ: ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումների զգոնության և աչալրջության շնորհիվ դիվերսիոն խմբավորումերի հերթական փորձերը ձախողվել են: Ձեռնարկված գործողությունների արդյունքում դիվերսիոն խմբերի առաջխաղացումը կասեցվել է և հակառակորդը հետ է շպրտվել: ՀՀ զինված ուժերը վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը շփման գծի ամբողջ երկայնքով: Ծավալված գործողությունների արդյունքում, ցավոք, հայկական կողմն ունի կորուստներ: Զոհվել են լեյտենանտ Կարեն Արարատի Գալստյանը և շարքային Արտակ Վաղարշակի Սարգսյանը: ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունն է հայտնում զոհվածների ընտանիքներին ու հարազատներին»:

Կարդալ ավելին 01-23-2015

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձեր
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձեր

Հունվարի 22-ին և լույս 23-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձեր: Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատայինների առաջխաղացումը և հետ շպրտել ելման դիրքեր: Հակառակորդին դիմագրավելու ընթացքում ՊԲ-ն կորուստներ չի ունեցել: Նախնական տվյալներով ադրբեջանական կողմն ունի 3 զոհ: Նույն ժամանակահատվածում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 320 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 և 82մմ ականանետերից և տարբեր տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 4000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը օպերատիվ մարտավարական իրադրությունը շարունակում են պահել վերահսկողության տակ՝ անհրաժեշտության դեպքում դիմելով պատասխան գործողությունների:

Կարդալ ավելին 01-23-2015

Ի՞նչ է սա, եթե ոչ` պատերազմ

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր առավոտյան ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները հարձակում են իրականացրել Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի ուղղությամբ: Պաշտոնական տեղեկատվությամբ` ծավալված մարտերի ընթացքում, որոնց արդյունքում հաջողվել է հակառակորդին ետ շպրտել ելման դիրքեր, հայկական կողմը երկու զոհ և վիրավորներ է տվել: Այս գիշերը հակառակորդը դիվերսիոն գործողություններ է իրականացրել նաև Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծի արևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով, որոնք ևս կասեցվել են: ԼՂՀ ՊԲ-ն հայտնել է, թե, նախնական տեղեկություններով, հակառակորդը 3 զոհ ունի: 2015թ. հունվարի 2-ից առ այսօր Ադրբեջանի սանձազերծած դիվերսիոն պատերազմի հետևանքով հայկական կողմը 10 զոհ է տվել: Իրավիճակը ծայրահեղ լարված է հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով, և Ադրբեջանը չի թաքցնում, որ այն խորացնելու միտումներ ունի: Եթե մինչև հիմա այդ երկրի պաշտպանության նախարարությունը հերքում էր իր կողմից ռազմական որևէ գործողության իրականացման իրողությունը, ապա վերջին շրջանում ուղղակիորեն ասում է, որ նման պատժիչ գործողություններ կատարելու են այնքան ժամանակ, քանի դեռ հայկական ուժերը ԼՂՀ-ից և «հարակից» տարածքներից դուրս չեն բերվել: Հետաքրքրական է, որ Բաքուն սահմանագծին իր «հաջողությունները» փաստարկում է հայկական կողմի կորուստների մասին` ՀՀ ՊՆ-ի և ԼՂՀ ՊԲ-ի հայտնած ինֆորմացիայով: Այսինքն` այն քիչ, թե շատ բաց տեղեկատվա-քարոզչական մարտավարությունը, որը կիրառում են հայկական զինված ուժերը, ակամա սկսել է սնել Ադրբեջանի քարոզչությունը և սնապարծությունը: Ադրբեջանի կողմից վիճակն անշեղորեն սրելու նոր մարտավարության հիմնական վկայությունը մարտական գործողությունների բնույթի փոփոխությունն է՝ լոկալ հարձակումներից աստիճանաբար անցնում են ավելի ու ավելի մասշտաբային գործողությունների: Տավուշում այսօր առավոտյան ձեռնարկված հարձակումը բոլորովին էլ դիվերսիոն բնույթ չի ունեցել, քանի որ նախ` տեղի է ունեցել օրը ցերեկով, ապա` ուղղված է եղել միանգամից մի քանի հայկական դիրքերի դեմ` միաժամանակ ուղղակի հարձակման ձևով: Դա այլ բան չէ, քան հայկական դիրքերը գրավելուն, սահմանային այդ հատվածում բնագիծն առաջ մղելուն ուղղված մարտավարական օպերացիայի իրականացում, ինչն էլ, ցավոք, զոհեր ու վիրավորներ տալու գնով, համեմատաբար երկարատև մարտ մղելու անհրաժեշտություն է առաջացրել: Հետաքրքրական է, որ Տավուշում ձեռնարկված այս աննախադեպ օպերացիան հաջորդել է, փաստորեն, ԼՂ-ի սահմանագծի հյուսիսային և հյուսիսարևելյան ճակատում դիվերսիոն գործողությունների իրականացմանը: Սա ավելի շատ, կարծես, շեղող մանևրի տպավորություն է ստեղծում: Եթե իսկապես այդպես է, ապա չի բացառվում, որ այս գործողությունները նաև հայկական առաջապահ ուժերի խոցելի կետերը բացահայտելու, հետագայում, անհրաժեշտության դեպքում, ավելի խոշոր ռազմական օպերացիա ձեռնարկելու և հարձակման ուղղությունները ֆիքսելու փորձարկումներ լինեն: Իր սլաքներն ուղղելով դեպի Հայաստանի սահմանները և կենտրոնանալով դրա թերևս ամենաթույլ կետի՝ Տավուշի մարզի վրա, Ադրբեջանը փորձում է ստիպել Հայաստանին` դիմել պատասխան պատժիչ կամ կանխարգելիչ ավելի հուժկու գործողությունների, այսինքն` ներքաշել ռազմական մի մեծ ավանտյուրայի մեջ, որը կարող է լայնամասշտաբ պատերազմի տեղիք տալ: Հայկական ուղղաթիռը ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծին ոչնչացնելու՝առաջին խոշոր սադրանքին հայկական կողմը չտրվեց՝ չնայած ԼՂՀ-ում զինավարժությունների համար կենտրոնացած ռազմական կոնտինգենտը, տեխնիկան տալիս էին այդ հնարավորությունը: Հասկանալով, որ այդ ճակատում անգամ նման սադրանքին Հայաստանը չի տրվում, այժմ թիրախ է դարձվել հենց Հայաստանի սահմանը, որի անվտանգության ապահովումը գտնվում է ոչ միայն հայկական ուժերի, այլ նաև Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի պատասխանատվության դաշտում: Աստիճանաբար ուժեղացնելով ճնշումները հենց Հայաստանի նկատմամբ, ավելի բազմազան դարձնելով մարտական-մարտավարական գործողություններն այս հատվածում՝ Ադրբեջանը փորձում է հասկանալ, թե վիճակի մինչև ի՞նչ աստիճանի սրման պարագայում Ռուսաստանը և ՀԱՊԿ-ն կարձագանքեն կամ կարձագանքե՞ն, առհասարակ, թե՞ ոչ: Եվ փաստը, որ չնայած Տավուշում արդեն հայկական կողմից 4 զոհ և մի քանի վիրավորներ ունենալու, հայկական դիրքերն ու գյուղերը նաև փոքր տրամաչափի հրետանային համակարգերով գնդակոծելու իրողությանը, ո'չ Ռուսաստանը, ո'չ ՀԱՊԿ-ն, ո'չ էլ նույնիսկ ԵԱՀԿ-ն և Մինսկի խումբը չեն արձագանքում, էլ ավելի է լկտիացնում իր զինվորների կյանքին գրոշի արժեք չտվող Ադրբեջանին: Բայց խնդիրը ոչ միայն միջազգային այդ կառույցների և Ռուսաստանի տարօրինակ լռությունն է, այլ նաև Հայաստանի արտգործնախարարության կողմից հերթական անգամ դրսևորվող բացարձակ անգործությունը և անմեղսունակությունը, որը, առանց վարանելու կարելի է ասել, հայ զինվորների կորստի հիմնական պատասխանատուն է: Որոշ փորձագետներ շարունակում են պնդել, թե, չնայած ստեղծված այս վիճակին, Ադրբեջանը պատերազմի չի գնա: Բայց Բաքուն արդեն պատերազմում է, որովհետև միայն պատերազմող կողմը կարող է իրեն թույլ տալ սեփական կորուստները չհաշվելու և դրանց հետ հաշվի չնստելու շռայլությունը: Այս վիճակը կտրուկ քայլեր ձեռնարկելու հրատապ անհրաժեշտություն է առաջացնում՝ ոչ թե Ադրբեջանի սադրանքին տրվելու, այլ նրան վախեցնելու, վերջապես` Ադրբեջանի հասարակության աչքերը բացելու իմաստով: ՀՀ ՊՆ-ն տրտնջում է, թե Ադրբեջանն իր կորուստների մասին տեղեկատվությունը թաքցնում է, բայց չի բացատրում, թե` ինչու, երբ հունվարի 11-ին Տավուշի ուղղությամբ ձեռնարկված հերթական ներթափանցման փորձի ժամանակ Ադրբեջանի զինուժի հատուկ ստորաբաժանումները դիակ թողեցին միջսահմանային գոտում, հապճեպորեն այն հանելու և դրա մասին ինֆորմացիան փակելու հնարավորություն տվեցին հակառակորդին: Որևէ մեկը կարո՞ղ է, ի վերջո, բացատրել, թե ո՞ւր են կորչում շարունակաբար հակառակորդին ծանրագույն, կործանիչ հարվածներ հասցնելու մասին հոխորտանքները, դրանք, ի վերջո, օ՞դ են, թե՞ կոնկրետ գործողություններ, որոնց արդյունքը ոչ մի կերպ հասարակությունը չի տեսնում: Մի՞թե զուտ լայնամասշտաբ պատերազմից խուսափելու հրամայականն արդարացնում է օրական մեկ-երկու զոհ տալու գնով դիվերսիոն հարձակումներին դիմակայելու և դրանով դեմքին շնչող պատերազմի ուրվականը չնկատելու այս մարտավարությունը: Եթե սա հիմնավորված է ու տրամաբանական, եթե մարտավարության մաս է կազմում, ապա հասարակությանը գոնե որոշակի դրական իմպուլսներ պետք է հաղորդել, որովհետև այս վիճակի շարունակումը կարող է խուճապային այնպիսի իրավիճակ ստեղծել, որ դրա դեմն առնելու քայլերը կարող են այլևս ուշացած լինել: Գևորգ Աղաբաբյան

Կարդալ ավելին 01-23-2015

Ադրբեջանը գիշերային պատերազմ է սկսել

ԼՂՀ ՊԲ-ն տեղեկացնում է, որ հունվարի 21-ի գիշերը՝ ժամը 03:00-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի Քարվաճառի ուղղությամբ ադրբեջանական զինուժի ձեռնարկած դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձը կասեցնելիս 1 պայմանագրային զինծառայող է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել: Նախօրեին ադրբեջանական կողմը մեկ օրվա, ավելի ճիշտ` մեկ գիշերվա կտրվածքով աննախադեպ քանակով՝ թվով 8 դիվերսիոն ներթափանցման փորձ էր կատարել, որոնցից մեկի ժամանակ դիպուկահարի արձակած կրակոցից զոհվել էր հայ ժամկետային զինծառայող: Անցած 20 օրվա ընթացքում հայ-ադրբեջանական սահմանագծին ծավալված մարտերի ժամանակ հայկական կողմն արդեն 8 զոհ, 2 վիրավոր է տվել: Մարտերն ուղեկցվում են հակառակորդի կողմից աննախադեպ քանակությամբ փոքր տրամաչափի հրետանային համակարգերի կիրառմամբ: Հաշվի առնելով թե' այս հանգամանքը, թե' արձակվող կրակոցների, թե', հատկապես, դիվերսիոն հարձակումների աննախադեպ աճը՝ կարելի է ասել, որ Ադրբեջանն իսկական գիշերային դիվերսիոն պատերազմ է սկսել՝ Հայաստանի և ԼՂՀ-ի ճակատներում հայկական բանակներին արդեն 20 օր շարունակ ստիպելով գտնվել լիարժեք պատերազմական արտակարգ վիճակում: Թե ո՞րն է սրա պատճառը, առանձին վերլուծության առարկա է: Տվյալ պահին պետք է արձանագրել, որ Ադրբեջանի զինված ուժերը հետևողականորեն լծվել են տարեսկզբին պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի կողմից բանակին տրված այն հրամանի կատարմանը, ըստ որի` «զավթիչներն իրենց հանգիստ չպետք է զգան ադրբեջանական հողերում», և որ հողը նրանց, այսինքն` հայկական բանակի զինվորների ոտքի տակ պետք է այրվի: Հունվարի 12-ին` Զաքիրովի այս հայտարարություններից մոտ մեկ շաբաթ անց, գրեթե նույնպիսի հրահանգ հնչեցրեց նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Մարզահամերգային համալիրում առանձին զորամասերի ստորաբաժանումների հրամանատարական կազմերի հետ խորհրդակցության ժամանակ նախարարը հայատարեց. «...պետք է դիվերսիոն հետախուզական գործողությունների դեմ պայքար իրականացնենք, պարապմունքներ անցկացնենք բոլոր ստորաբաժանումների մարտունակությունը բարձրացնելու համար, դիվերսիոն գործողությունների ժամանակ հակառակորդի պատժում իրականացնենք և որոշ դեպքերում նախահարձակ լինենք՝ չսպասելով, որ գործողություններ կատարի հակառակորդը»: Այս հայտարարությունից անցել է ավելի քան մեկ շաբաթ, սակայն, դատելով պաշտոնական և ոչ պաշտոնական տեղեկատվական հոսքերից, հայկական բանակի կողմից նախահարձակ լինելու որևէ դրսևորում, նշան չկա: Հայկական կողմը խոսում է բացառապես պաշտպանական գործողությունների և բացառապես հակառակորդի նախահարձակ գործողությունների ժամանակ կրած կորուստների մասին: Այնպիսի տպավորություն է, որ Օհանյանի հրահանգն ուղղված էր ոչ թե հայկական բանակին և սպայակազմին, այլ ադրբեջանցիներին: Նման իրավիճակներում, իհարկե, ամենավտանգավորը և բացառելին կողքից բանակի վրա ճնշումներ գործադրելն է, հրամանատարությանը ոչ պրոֆեսիոնալ խորհուրդներ տալը, ինչ-որ գործողությունների դրդելը: Սակայն պաշտպանության նախարարն ինքն է, փաստորեն, համարում, որ հակառակորդին զսպելու, նորանոր արկածախնդրություններից զերծ պահելու լավագույն միջոցը որոշ դեպքերում նախահարձակ պատժիչ գործողությունների դիմելն է: Հետևաբար, առնվազն անհասկանալի է դառնում, թե ո՞րն է նորանոր երիտասարդ կյանքեր արժեցող նման անշտապողականության պատճառը: Վերջին օրերի կորուստների ֆոնին նախարարի այս հայտարարությունը ոչնչով առայժմ չի տարբերվում հակառակորդի կողմից հայկական ուղղաթիռի խոցումից հետո Հայաստանից և ԼՂՀ-ից արված և դեռևս որևէ համոզիչ գործողությամբ չհիմնավորված այն հայտարարություններից, թե թշնամուն անհամաչափ ավելի դաժան հարված է հասցվելու, որի ականատեսը հայաստանյան և ղարաբաղյան հանրությունը չեն լինում: Մինչդեռ` ուզենք, թե չուզենք, այս անորոշությունն ակամա նպաստում է ադրբեջանցիների՝ ակնհայտորեն փոխված տեղեկատվա-քարոզչական քաղաքականությանը: Դիվերսիոն յուրաքանչյուր կասեցված փորձի մասին պաշտոնական տեղեկատվության մեջ ԼՂՀ ՊԲ-ն և ՀՀ ՊՆ-ն անպայման շեշտում են, որ թշնամուն ելման դիրքեր ետ են շպրտել՝ պատճառելով մարդկային կորուստներ՝ առանց կոնկրետ փաստեր նշելու: Միակ բացառությունը եղել է հունվարի 11-ին Տավուշի մարզի Բաղանիս համայնքի սահմանային հատվածում ձեռնարկված դիվերսիայի փորձը: Դրա վերաբերյալ տեղեկատվության մեջ նշվում էր հակառակորդի կողմից միջդիրքային հատվածում առնվազն մեկ զոհ թողնելու մասին, որի դին հաջորդ օրը, ըստ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարի ֆեյսբուքյան գրառման, հայկական կողմը, տարօրինակ հապճեպությամբ հանձնեց հակառակորդին: Մինչդեռ` Ադրբեջանի թե' պաշտոնական և թե' ոչ պաշտոնական աղբյուրները հնարավոր կորուստների մասով բացարձակ լռություն են պահպանում: Այս ընթացքում Բաքուն հայտարարել է ընդամենը մեկ վիրավոր ունենալու մասին: Եվ դա այն դեպքում, երբ, չհերքելով մարտական գործողությունների դիմելու հանգամանքը, հակառակորդն ակամա հաստատում է իր կողմից նախահարձակ լինելու փաստը, իսկ հարձակվող կողմը, որպես կանոն, պաշտպանվողից ավելի շատ կորուստներ է ունենում: Եթե նախկինում այդ երկրի պաշտպանական գերատեսչությունը սահմանագծին ունեցած կորուստները ներկայացնում էր որպես դժբախտ պատահարների հետևանքներ, ապա հիմա, առհասարակ, արգելում է կորուստների մասին որևէ տեղեկատվության հրապարակում: Նման քաղաքականությունը կենսունակ կարող է լինել միայն տոտալ գրաքննության պայմաններում, իսկ ալիևյան սուլթանաթում հիմա հենց այդպիսի պայմաններ են: Սակայն տեղեկատվական այս բլոկադան ուղղված է ոչ թե ներքին լսարանին, այլ հայաստանյան հասարակությանը հուսահատության հասցնելուն: Հաշվարկը թերևս այն է, որ, անընդհատ լսելով միակողմանի կորուստների մասին, հայ հասարակությունն, ի վերջո, կորցնելու է բանակի և նրա որակների նկատմամբ ունեցած վստահությունը, հասարակության ներսում սկսելու են խուճապային տրամադրություններ հասունանալ: Սակայն 2015թ. սկզբից, երբ հակառակորդի մոտ արդեն նկատվեցին քարոզչական մարտավարության փոփոխման առաջին նշանները, արդեն պարզ էր, որ Բաքուն գնում է իրավիճակի սրման ուղղությամբ՝ նույնիսկ մարդկային անիմաստ կորուսների առջև չկանգնելու ճանապարհով, ինչն արդեն իսկ պետք է լուրջ ահազանգ լիներ հայկական կողմի համար, և ինչի մասին մենք գրել ենք: Այս իմաստով հայկական կողմն ակնհայտորեն ուշացել է: Ընդ որում՝ թե' ռազմական և թե' դիվանագիտական ուղղություններով: Ադրբեջանը փորձում է օգտվել Գյումրիի ողբերգության պատճառով հայկական կողմի հնարավոր զգոնության թուլացումից, բայց առավելապես Ուկրաինայում ստեղծված նոր իրավիճակի վրա միջազգային հանրության ուշադրության գերկենտրոնացումից, որի հետևանքով ԼՂ հիմնահարցի կարգավորումը գրեթե ամբողջությամբ դուրս է մնացել օրակարգից: Այս ընթացքը կասեցնելու և Ադրբեջանի գիշերային դիվերսիոն պատերազմի խորացումը կանգնեցնելու ամենաօպտիմալ տարբերակը, կարծես, դառնում է Երևանի կողմից ԼՂ բանակցային գործընթացից դուրս գալու սպառնալիքի հնչեցումը: Գուցե այս կերպ միջազգային հանրությունը և ԵԱՀԿ ՄԽ երկրները հայացքով շրջվեն նաև դեպի այս հակամարտությունը և փորձեն զսպել Ադրբեջանին: Եթե դա տեղի չի ունենա, գոնե պարզ կդառնա, որ պետք է նախապատրաստվել պատերազմի: Գևորգ Դարբինյան

Կարդալ ավելին 01-23-2015

Դիվերսիայի փորձ՝ Քարվաճառի ուղղությամբ. Հայկական կողմից կա զոհ և վիրավոր
Դիվերսիայի փորձ՝ Քարվաճառի ուղղությամբ. Հայկական կողմից կա զոհ և վիրավոր

Հունվարի 20-ին լույս 21-ի գիշերը՝ ժամը 03:00-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի Քարվաճառի պաշտպանական ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ: ԼՂՀ ՊԲ մամլո ծառայության փոխանցմամբ՝ հայկական առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և վերջիններիս կորուստներ պատճառելով, հետ շպրտել իրենց ելման դիրքեր: Ցավոք, ծավալված մարտերի ժամանակ զոհվել է զինծառայող, 1982թ. ծնված Նահապետ Արտակի Ասատրյանը: Վիրավորում է ստացել 1973թ. ծնված Հովհաննես Օնիկի Գասպարյանը: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում Ն. Ասատրյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Կարդալ ավելին 01-22-2015

Ադրբեջանական կողմն անցած գիշեր նռանակնետերից արձակել է ավելի քան 3000 կրակոց
Ադրբեջանական կողմն անցած գիշեր նռանակնետերից արձակել է ավելի քան 3000 կրակոց

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 20-ին և լույս 21-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև ՌՊԳ-7 և ԳՊ-25 տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3000 կրակոց: ԼՂՀ պաշտպանության նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ՝ ՊԲ առաջապահ զորամասերը առաջնագծի ողջ երկայնքով վստահորեն իրականացնում են մարտական հերթապահություն և անհրաժեշտության դեպքում դիմում համապատասխան գործողությունների:

Կարդալ ավելին 01-22-2015

Սահմանին լարվածությունը պահպանման միտում ունի,բայց պատերազմի չի վերածի. ՀՀ Պնախարար
Սահմանին լարվածությունը պահպանման միտում ունի,բայց պատերազմի չի վերածի. ՀՀ Պնախարար

Դեռ նախորդ տարեվերջից սահմանին տիրող լարվածությունը պահպանման միտում ունի: Այս մասին, այսօր՝ հունվարի 22-ին, «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում նշել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նրա խոսքով՝ իրավիճակը հայկական զինված ուժերի կողմից եւ՛ հայաստանյան հատվածում, եւ՛ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի կողմից վերահսկելի է: «Չկա հակառակորդի մի այնպիսի գործողություն, որին արժանի հակահարված չի տրվում, եւ այնուհետեւ համապատասխան վերլուծությունների արդյունքում արդյունավետ որոշումներ չեն ընդունվում, որպեսզի է՛լ ավելի կայունացնենք իրավիճակը: Բայց, այնուամենայնիվ, կարող եմ ասել, որ որոշակի լարվածություն կա»,-ասել է նա: Հարցին, թե որքանով է հավանական, որ լարվածությունը վերաճի լայնածավալ ռազմական գործողությունների, նախարարն արձագանքել է․ «Չեմ կարծում, թե սա կարող է տանել լայնամասշտաբ գործողությունների: Բայց, այնուամենայնիվ, ես գտնում եմ, որ ի վերջո հակառակորդի ռազմաքաղաքական ղեկավարությունը եւ ռազմական ղեկավարությունը պետք է գիտակցի, որ այս խնդրի լուծման ռազմական ճանապարհը իրական ճանապարհը չէ։ Ընդհակառակը՝ պետք է ռազմական ղեկավարները վստահության մթնոլորտ ստեղծեն քաղաքական ղեկավարների բանակցային գործընթացի շարունակական ապահովման համար»: Հիշեցնենք, որ այս տարվա 20 օրերի ընթացքում ադրբեջանական զինուժի դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձերի հետեւանքով հայկական կողմն արդեն 9 զոհ ունի՝ 8 զինծառայող եւ 80-ամյա հովիվ Սերյոժա Սարգսյանը: Ադրբեջանական կողմն իր կորուստների մասին ոչ միշտ է հայտարարում:

Կարդալ ավելին 01-22-2015

«Սա վտանգավոր խաղ է Ադրբեջանի իշխանությունների կողմից...»
«Սա վտանգավոր խաղ է Ադրբեջանի իշխանությունների կողմից...»

2015 թ. սկզբից եւեթ հայ-ադրբեջանական սահմանին չի դադարում լարվածությունը: Հակառակորդն այս ընթացքում «աչքի է ընկել» դիվերսիոն գործողություններով, տարբեր տեսակի ու տրամաչափի զենքերով հրադադարը խախտելով: Հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը ԼՂՀ-Ադրբեջան սահմանի հարավային ու արեւելյան ուղղություններով հակառակորդը դիվերսիոն-հետախուզական գործողություններ ձեռնարկեց, որոնց դիմագրավելու ժամանակ զոհվեցին ՊԲ զինծառայողներ շարքային Վարդան Մկրտչյանը եւ լեյտենանտ Կարեն Գրիգորյանը: Մեկ այլ զինծառայող` Վոլոդյա Հարությունյանը, վիրավորվեց: Ըստ ԼՂՀ ՊԲ-ի` գրոհող կողմը կորուստներով հետ էր շպրտվել: Հունվարի 3-ին ադրբեջանական կողմը հայտնեց, թե հայերը նռնականետներով ու ականանետներով հրետակոծել են Աղդամի շրջանի մի քանի գյուղեր, ինչը ՊԲ-ն հերքեց: ԼՂՀ պաշտպանական գերատեսչության համաձայն` հայկական դիրքերի ուղղությամբ հակառակորդը կիրառել է ինքնաձիգներ, գնդացիրներ, դիպուկահար հրացաններ, նռնականետներ, նույնիսկ 60 եւ 82 մմ տրամաչափի ականանետներ: Հունվարի 6-ին ՊԲ-ն հայտարարեց, որ թշնամուն զսպելու համար ձեռնարկել է պատասխան գործողություններ, որոնց ընթացքում շարքից հանել է առնվազն 3 զինծառայողի, որոնցից մեկը ենթասպա Էլդար Մամեդովն էր: Ադրբեջանական կողմը հերքեց իր կորուստների մասին լուրը, փոխարենը հայտարարեց, որ ականի վրա պայթել, սակայն ողջ է մնացել ենթասպա Շամո Մամեդովը: Հայկական կայքերը գրեցին, որ մարտերի ընթացքում զոհվել է նաեւ ՊԲ 2 պայմանագրային` զորակոչված ԼՂՀ-ից: Հետագայում այս լուրը հաստատվեց: Հունվարի 11-ին` 17:30-ի սահմաններում, հակառակորդը փորձեց դիվերսիա իրականացնել Տավուշի մարզի Բաղանիս գյուղի ուղղությամբ: Գրոհայինները իրենց ճանապարհին հանդիպել էին 80-ամյա հովիվ, ոսկեւանցի Սերյոժա Սարգսյանին ու սպանել նրան: Սակայն հայկական ստորաբաժանումները դարանակալել էին հակառակորդին եւ կասեցրել առաջխաղացումը: Հետ շպրտվելու ժամանակ ադրբեջանցիները միջդիրքային գոտում թողել էին մեկ դիվերսանտի դի, որը շուտով հայկական կողմի համաձայնությամբ հանվեց չեզոք հատվածից: Նույն օրվա գիշերը թշնամին դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձեր էր կատարել նաեւ ԼՂՀ Ջրաբերդի եւ Ակնայի ուղղություններով, սակայն հետ էր մղվել` կորուստներ կրելով: Հունվարի 12-ի 16:00-ի սահմաններում ՊԲ հարավային ուղղության դիրքերում հակառակորդի կրակոցից վիրավորվեց 23-ամյա զինծառայող Միսակ Հակոբյանը: 2 օր անց` հունվարի 14-ին, արաքսամերձ Հորադիզի մոտ ԵԱՀԿ դիտարկումն ընդհատվեց ադրբեջանական կողմի կրակոցի պատճառով: Հունվարի 17-ի ժամը 18:00-ի սահմաններում Տավուշի մարզի Ոսկեւան գյուղի դիրքերում էլ թշնամու կրակոցից զոհվեց նույն համայնքի բնակիչ, 21-ամյա պայմանագրային զինծառայող Արման Հարությունյանը: Զոհ ունեցանք նաեւ այս գիշեր: ՊԲ-ի հաղորդմամբ՝ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ադրբեջանական զինուժը շփման գծի տարբեր հատվածներում ձեռնարկել է 8 դիվերսիոն-հետախուզական գործողությունների փորձեր, սակայն հանդիպել է հայկական կողմի դիմադրությանը ու կորուստներով նահանջել է: Մարտերի ժամանակ զոհվել է հարավային ուղղության զորամասերից մեկի զինծառայող, 20-ամյա Սուրեն Փիլոսյանը:

Կարդալ ավելին 01-21-2015

Ադրբեջանը 8 դիվերսիա է արել եւ հետ շպրտվել. Զոհվել է 19-ամյա հայ զինծառայող
Ադրբեջանը 8 դիվերսիա է արել եւ հետ շպրտվել. Զոհվել է 19-ամյա հայ զինծառայող

Արցախի պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 19-ին եւ լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 220 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց: ԼՂՀ ՊՆ մամլո ծառայության փոխանցմամբ՝ նույն ժամանակահատվածում շփման գծի տարբեր հատվածներում ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկվել են 8 հետախուզադիվերսիոն գործողությունների փորձեր, որոնք ժամանակին հավաստանշվել եւ կորուստներ կրելով հետ են շպրտվել: Հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման արդյունքում՝ ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Սուրեն Խաչիկի Փիլոսյանը: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ իր զորակցությունը հայտնում Ս. Փիլոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին: Միջադեպի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Կարդալ ավելին 01-21-2015

Բակո Սահակյանը ընդունել է Անջեյ Կասպշիկին
Բակո Սահակյանը ընդունել է Անջեյ Կասպշիկին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 19-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր: Անդրադառնալով Ադրբեջանի կողմից զինադադարի ռեժիմի կոպիտ խախտումներին՝ երկրի ղեկավարը նշել է, որ Բաքվի նման քաղաքականությունը վտանգում է կայունությունն ու խաղաղությունը տարածաշրջանում եւ լուրջ հարված հասցնում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերին: Բակո Սահակյանն ընդգծել է միջազգային հանրության կողմից Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությանը համապատասխան գնահատական տալու եւ այս ուղղությամբ կոնկրետ քայլեր իրականացնելու անհրաժեշտությունը:

Կարդալ ավելին 01-20-2015

Արտաքին գործերի նախարարն ընդունել է Անջեյ Կասպշիկին
Արտաքին գործերի նախարարն ընդունել է Անջեյ Կասպշիկին

Հունվարի 19-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկին: ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայության հաղորդմամբ, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մի շարք հարցեր, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից իրականացվող դիտարկումների վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել հունվարի 14-ին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի՝ ադրբեջանական կողմից արձակած կրակոցի պատճառով ընդհատված պլանային դիտարկմանը։ Կարեն Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանի կողմից անվտանգության երաշխիքների այդպիսի կոպիտ խախտումը իրավիճակի սրմանն ուղղված պաշտոնական Բաքվի կողմից որդեգրած քաղաքականության հերթական դրսևորումն է։ Զրուցակիցները երկուստեք կարևորել են շփման գծում կայունության պահպանման անհրաժեշտությունը:

Կարդալ ավելին 01-20-2015

Հակառակորդի գործողությունները կարժանան ՀՀ ԶՈՒ խիստ պատասխանին. Սերյան Օհանյան
Հակառակորդի գործողությունները կարժանան ՀՀ ԶՈՒ խիստ պատասխանին. Սերյան Օհանյան

Եթե հակառակորդը հայ¬-ադրբեջանական սահմանին 2015թ. շարունակի լարվածությունը, ՀՀ զինված ուժերի խիստ գործողությունները նույնպես շարունակական կլինեն: «Արմենպրես»-¬ ի փոխանցմամբˋ այս մասին հունվարի 17-¬ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության նախարար ՍեյրանՕհանյանը: «Հակառակորդն իր որդեգրած գործողությունների ձևերից չի ուզում հրաժարվել: Անընդհատ լարվածություն են ուզում ստեղծել շփման գծում՝ չհասկանալով, որ հարցի լուծման հիմնական տարբերակը մենք տեսնում ենք միայն ու միայն խաղաղ պայմաններում, երկխոսության միջոցով, վստահության մթնոլորտում: Մենք ինքներս չենք ցանկացել լարվածություն ստեղծել: Եթե միջազգային կառույցների խոսքն ազդեցություն չունի, միակ զսպման մեխանիզմը զինված ուժերի գործողություններն են: Ի սեր Աստծո, եթե դուք չեք ուզում խաղաղություն, ապա մենք պարտադրված ենք պատասխանել, շատ դեպքերում անգամ խիստ պատասխաններ տալ»,¬ -ընդգծեց նախարարը։ Անդրադառնալով հունվարի 12-¬ին հրավիրված խորհրդակցության ժամանակ ներկայացրած 7 կետից բաղկացած հրամանինˋ նախարարը նշեց, որ ՀՀ ԶՈՒ միջին և ստորին օղակների հրամանատարներին՝ հակառակորդի նկատմամբ ինքնուրույն կանխարգելիչ գործողություններ իրականացնելու թույլտվությունն ուղղված է գործողությունների կատարելագործմանը: «Հրամանատարների գործողություններին ազատություն տալը հնարավորություն է ստեղծելու նախահարձակ լինել»,¬-պարզաբանեց Օհանյաննˋ ընդգծելով, որ բարձր է գնահատում սահմանին և շփման գծում մեր հրամանատարների ցուցաբերած համարձակությունը:

Կարդալ ավելին 01-17-2015

ՀՀ նորագույն պատմությունն ու Արցախյան պատերազմում ձեռքբերված արժեքները աճող սերնդին փոխանցելով միայն կարելի է ապահովել մեր երկրի զարգացումը. Ս. Օհանյան
ՀՀ նորագույն պատմությունն ու Արցախյան պատերազմում ձեռքբերված արժեքները աճող սերնդին փոխանցելով միայն կարելի է ապահովել մեր երկրի զարգացումը. Ս. Օհանյան

Հունվարի 17-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է երիտասարդության հայրենասիրական դաստիարակության բնագավառում 2014 թվականի ընթացքում իրականացված միջոցառումների ամփոփմանը նվիրված ընդլայնված նիստ: ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, նիստին մասնակցել են մի շարք գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: Բացման խոսքում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարևորել է հայրենասիրական դաստիարակության մակարդակի բարձրացմանը միտված նմանաբնույթ` արդեն ավանդական դարձած հանդիպումները, նշելով, որ երիտասարդների հայրենասիրական դաստիարակությանը տարեցտարի ակտիվորեն ներգրավվում են ավելի մեծ թվով շահագրգիռ կառույցներ: Հաշվի առնելով մեր երկրի առջև ծառացած ներքին և արտաքին սպառնալիքները` պաշտպանության նախարարն ընդգծել է Հայաստանի նորագույն պատմության, ինչպես նաև Արցախյան պատերազմի ընթացքում ձեռքբերված արժեքներն աճող սերնդին պատշաճ կերպով փոխանցելու անհրաժեշտությունը, քանի որ միայն այդ կերպ կարելի է ապահովել մեր երկրի հետագա զարգացումը: Որպես ազգային ինքնության պահպանման կարևորագույն նախադրյալ` ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր խոսքում փաստել է, որ հայրենասիրական դաստիարակության ուղղությամբ պետական գերատեսչությունների համատեղ աշխատանքի արդյունքում հաջողվել է լուրջ տեղաշարժեր արձանագրել: Օրինակ, որպես նորամուծություն` 2014թ. հանրակրթական ուսումնական հաստատություններում ներդրվել է ազգային երգ ու պար առարկան, կառավարության հաստատմանն է ներկայացվել նաև ավարտական դասարաններում ՆԶՊ-ը քննական առարկա դարձնելու ծրագիրը: Նիստի ընթացքում հայրենասիրական դաստիարակության ոլորտում 2014 թվականին պաշտպանական գերատեսչության կողմից իրականացված միջոցառումների, առկա բացթողումները շտկելուն միտված նախաձեռնությունների վերաբերյալ հիմնական հաշվետու զեկույցով հանդես է եկել ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյանը, ով ընդգծել է, որ մարտունակ բանակ ունենալու համար անհրաժեշտ է դաստիարակել ազգային ինքնության և հպարտության զգացումով համակված սերունդ: Կարևորելով վերոնշյալը՝ 2014 թվականին ՀՀ ՊՆ կողմից իրականացվել է 17 խոշոր ծրագիր, 46 թիրախային միջոցառումներ` ներգրավելով 1100 դպրոցների, քոլեջների և ուսումնարանների 12000 մասնակիցներ: Կազմակերպվել են միջոցառումներ նվիրված ազգային հերոսներին, անվանի զորահրամանատարների ծննդյան տարեդարձներին և զոհված ազատամարտիկների հիշատակին: Հատուկ ուշադրություն է դարձվել ՆԶՊ առարկայի դասավանդման շարունակական կատարելագործման գործընթացին, հարստացվել է դպրոցների ուսումնանյութական բազան: Բանակ-հասարակություն կապի ամրապնդման շրջանակում զորամասեր են այցելել բուհերի և երիտասարդական կառույցների 800-ից ավելի ներկայացուցիչներ: Իրականացվել են նաև մի շարք հետազոտական աշխատանքներ, ըստ որոնց` 800 հարցված երիտասարդների ավելի քան 60 տոկոսը հայկական բանակին տվել է լավ և գերազանց գնահատականներ: Որպես մտահոգիչ փաստ ներկայացվել է 820 ուսանողների և աշակերտների շրջանում իրականացված սոցիալական հարցման արդյունքը, որի համաձայն հարցվողների ավելի քան 60 տոկոսը բացասաբար չի վերաբերվել քրեական հեղինակություններին տուրք տալուն, 80 տոկոսը հայհոյելը չի ընկալել որպես արատավոր երևույթ, իսկ 64 տոկոսը բացասաբար չի վերաբերվել մականուն ունենալուն, ինչի նպատակով էլ ազգային բանակում իրականացվում են հիմնարար բարեփոխումներ: Զեկույցներով հանդես են եկել նաև հայրենասիրական դաստիարակության ոլորտում ընդգրկված տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչները, ովքեր ներկայացրել են իրենց կողմից հաշվետու ժամանակահատվածում ընդունված որոշումներն ու իրականացված քայլերը, ամփոփել են նախազորակոչային պատրաստության և հայրենասիրական դաստիարակության ուղղությամբ իրականացված աշխատանքները: Քննարկվել են նաև ձեռքբերումներն ու բացթողումները, նախանշվել են 2015-ին իրականացվելիք համատեղ ծրագրերը: Ամփոփելով նիստի արդյունքները` պաշտպանության նախարար Ս. Օհանյանը նկատել է, որ զեկույցներում ընդգրկված մի շարք փաստարկներ իրապես մտահոգիչ են և հարկ է առավել մեծ ջանքեր գործադրել առկա խնդիրների լուծման ուղղությամբ: Նիստի ավարտին հայրենասիրական դաստիարակության բնագավառում ներդրած ավանդի համար մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչներ և զինծառայողներ արժանացել են գերատեսչական պարգևների, պատվոգրերի, արժեքավոր նվերների:

Կարդալ ավելին 01-17-2015

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 12000 կրակոց
Հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 12000 կրակոց

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 11-ից 17-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 1200 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 12000 կրակոց: ԼՂՀ ՊՆ մամլո ծառայության հաղորդմամբ, բացի վերոնշյալ խախտումներից, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան /Ջրաբերդ/ և արևելյան /Ակնա/ ուղղություններով ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատայինները ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձեր: ՊԲ առաջապահ ստորաբաժանումների օպերատիվ գործողությունների արդյունքում` հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը կասեցվել է, իսկ վերջիններս կորուստներ կրելով, հետ են շպրտվել ելման դիրքեր: ՊԲ առաջապահ զորամասերը վերահսկում են իրենց վստահված պետական սահմանը և պատրաստ են համարժեք հարված հասցնել հակառակորդի սադրիչ գործողություններին:

Կարդալ ավելին 01-17-2015

Շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ
Շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն հունվարի 16-ին և լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 3000 կրակոց: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ պաշտպանության բանակի առաջապահ զորամասերն անհրաժեշտության դեպքում դիմելով պատասխան քայլերի շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Կարդալ ավելին 01-17-2015

Համարձակ եւ արժանի հակահարված կտանք մեր անկախության դեմ ուղղված ցանկացած ոտնձգության. Բակո Սահակյան
Համարձակ եւ արժանի հակահարված կտանք մեր անկախության դեմ ուղղված ցանկացած ոտնձգության. Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 16-ին մասնակցել է Պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստին` նվիրված 2014թ. արդյունքների ամփոփմանը եւ 2015թ. անելիքներին: ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ իր ելույթում երկրի ղեկավարն անդրադարձել է բանակաշինության գործընթացին, նշել ձեռքբերումներն ու առկա հիմնախնդիրները: Նախագահը 2014 թվականին իրականացված աշխատանքները գնահատել է բավարար: Բակո Սահակյանն ընդգծել է, որ խնդիրները, որոնք լուծում է Պաշտպանության բանակը, եղել են, կան եւ կմնան պետության համար ամենակարեւոր ու առանցքային ուղղություններից: Խոսելով այս տարվա անելիքների մասին՝ նախագահը հատուկ շեշտել է, որ 2015 թվականի քաղաքական օրացույցը բավականին հագեցած է համազգային եւ համապետական մի շարք կարեւորագույն միջոցառումներով, որոնք լրացուցիչ զգոնություն ու պատրաստվածություն են պահանջելու նաեւ զինված ուժերից, հատկապես որ նման ժամանակահատվածներում զինադադարի ռեժիմի կոպիտ խախտումները եւ իրավիճակի ապակայունացմանն ուղղված փորձերը դարձել են հակառակորդի որդեգրած քաղաքականության հիմքերից մեկը: Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ ագրեսորը միշտ պետք է իմանա, որ մենք ավելի ուժեղ ենք, ավելի համարձակ եւ արժանի հակահարված կտանք մեր անկախության, անվտանգության եւ արժանապատվության դեմ ուղղված ցանկացած ոտնձգության: Երկրի ղեկավարը կոնկրետ հանձնարարականներ է տվել պաշտպանության նախարարին ու բանակի բարձրագույն սպայական անձնակազմին` զինված ուժերի առջեւ ծառացած խնդիրների պատշաճ լուծման ուղղությամբ: Խորհրդակցությանը մասնակցում էին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, պաշտոնատար այլ անձինք:

Կարդալ ավելին 01-16-2015

Շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ
Շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն հունվարի 15-ին և լույս 16-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2000 կրակոց: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ պաշտպանության բանակի առաջապահ զորամասերն անհրաժեշտության դեպքում դիմելով պատասխան քայլերի շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Կարդալ ավելին 01-16-2015

ԱՆՊԱՏԻԺ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Ուղիղ 25 տարի առաջ, 1990 թվականի հունվարի 13-ին, Բաքվում սկսվեցին հայերի զանգվածային ջարդերը։ Մի ամբողջ շաբաթ Ադրբեջանի մայրաքաղաքում իրենց դաժանությամբ ու վայրենությամբ աներևակայելի վայրագություններ կատարվեցին, որոնց ընթացքում սպանվեցին հարյուրավոր անմեղ մարդիկ։ Բաքվում տեղի ունեցած հունվարյան ողբերգությունը փաստորեն դարձավ այն զանգվածային ոճրագործությունների շղթայի վերջին օղակը, որոնք 1988-1990 թթ. կատարվեցին հանրապետության հայազգի բնակչության հանդեպ։ Այն արյունալի շաբաթի իրադարձությունները, որոնք հանրապետության իշխանությունների կողմից հետևողականորեն վարվող հակահայկական քաղաքականության արդյունքը հանդիսացան, թանձր վերջակետ դրեցին Ադրբեջանի բնիկ և պետակազմավորիչ կեսմիլիոնանոց հայ բնակչության գոյությանը, որի արտագաղթն անխուսափելի դարձավ։ Բաքվի ողբերգությունից հետո արդեն քառորդ դար է անցել, բայց այն դեռևս անմարելի ցավով է արձագանք տալիս ինչպես այդ ողբերգությունն անձամբ ապրածների, այնպես էլ մեր բոլոր հայրենակիցների սրտերում։ Սակայն ցավը դեռ չի մեղմացել նաև այն պատճառով, որ նույնիսկ քառորդ դար անց այդ ահավոր ոճիրն այդպես էլ միջազգային հանրակցության համարժեք իրավական, քաղաքական ու բարոյական գնահատականը չի ստացել։ Ինչպես և, ասենք, այն բոլոր համանման ոճրագործությունները, որոնք ավելի վաղ և ավելի ուշ Բաքվի իշխանությունները հայ բնակչության դեմ կատարել են ինչպես հենց իսկ Ադրբեջանում, այնպես էլ Արցախում։ Այն բանում, որ Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքվում և Ադրբեջանի մյուս բնակավայրերում հայերի հանդեպ հրեշավոր բռնության ակտերը կազմակերպել են այդ հանրապետության իշխանությունները, երկու կարծիք լինել չի կարող։ Դրանք եղել են պետական մակարդակով նախապես լավ մտածված ու պլանավորված ազգայնամոլական գործողություններ, ինչը հաստատվում է բազմաթիվ անվիճելի փաստերով ու ականատեսների վկայություններով, որոնք համոզիչ կերպով ապացուցում են պետական կառույցների մասնակցությունը հայազգի քաղաքացիների զանգվածային ջարդերի, կոտորածի և բռնի վտարման կազմակերպմանը։ Այդ բոլոր ոճրագործությունների պլանավորված բնույթը թույլ է տալիս ամենայն պարզորոշությամբ պնդել այն մասին, որ ադրբեջանական պետությունն ունի հայատյաց, բացահայտորեն ֆաշիստական էություն՝ անկախ այն բանից, թե ովքեր են կանգնած իշխանության գլուխ՝ կոմունիստնե՞րը, այսպես կոչված՝ ժողովրդական ճակատի դեմոկրատնե՞րը, որոնք և եղել են Բաքվի հայկական ջարդերի գլխավոր կազմակերպիչներից ու կատարողներից մեկը, թե՞ ներկայիս կառավարող ռեժիմի ներկայացուցիչներն Ալիևի գլխավորությամբ։ Ինչպես թույլ է տալիս խոսել նաև 20-րդ դարի սկզբին Օսմանյան Թուրքիայում Հայերի ցեղասպանության և անցած ու ընթացիկ դարերի սահմանագծում և ներկա ժամանակներս Ադրբեջանում հայ բնակչության հանդեպ կատարված ցեղասպանական գործողությունների փոխադարձ կապի մասին։ Այն պատճառով, որ այդ երկու պետությունների հանցավոր քաղաքականությունը, կարելի է ասել, գենետիկորեն է շաղկապված, քանզի հիմնվում է միևնույն գաղափարախոսության՝ պանթյուրքիզմի և ծայրահեղ ազգայնականության վրա։ Օսմանյան Թուրքիայում ու Ադրբեջանում հայ ժողովրդի դեմ կատարված ոճրագործություններն իրենցից ներկայացնում են նույն շղթայի օղակներ և միջազգային իրավունքով որակվում են որպես ոճրագործություններ մարդկության ու մարդկայնության դեմ։ Այդ երկու պետություններին, որոնց վարքը հայ ժողովրդի նկատմամբ տասնյակ տարիներ ի վեր ոչ մի փոփոխություն չի կրել, իրար հարազատացնում, միավորում է նաև մեկ այլ ընդհանրականություն՝ իրենց կատարած ցեղասպանությունները ժխտելու քաղաքականությունը։ Ոչ Թուրքիայի, ոչ Ադրբեջանի իշխանությունները բոլորովին անմեղ մարդկանց զանգվածային սպանությունների համար զղջման մի բառ անգամ չեն արտաբերում։ Ավելին, թուրք¬ադրբեջանական տանդեմը, որպեսզի խուսափ իր չարագործությունների համար պատասխանատվությունից, փորձեր է ձեռնարկում միևնույն հարթության վրա դնելու զոհին ու դահճին՝ միջազգային հանրակցությանը բացահայտ ապատեղեկատվություն մատուցելով իբր հայերի կողմից թուրքերի ու ադրբեջանցիների նկատմամբ կատարված հանցագործությունների մասին։ Անկարան և Բաքուն ցեղասպանությունը ժխտելու ուղղությամբ իրենց գործունեությունն ավելի են ակտիվացրել հայ ժողովրդի այդ ողբերգության 100-րդ տարելիցի նախաշեմին՝ համապատասխան քարոզչական արշավ ծավալելով՝ ցեղասպանության միջազգային ճանաչմանը հակազդելու ուղղությամբ։ Նրանք նույնիսկ չեն թաքցնում այն փաստը, որ տվյալ հարցում գործում են միահամուռ՝ համակերգելով իրենց քայլերը։ Այսպես, Ադրբեջանի նախագահ Ալիևի և Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ անցած տարվա սեպտեմբերին վերջինիս Բաքու կատարած այցի ժամանակ անցկացրած համատեղ մամուլի ասուլիսում նշվել է այն համատեղ աշխատանքը, որը Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունները, դիվանագիտական ներկայացուցչություններն ու սփյուռքի կազմակերպությունները կատարում են Ցեղասպանության ժխտման ուղղությամբ։ Դա մի ավելորդ անգամ հաստատում է այն անվիճելի ճշմարտությունը, որ անցած դարի 20-ական թվականներին Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության դեմ Ադրբեջանի կատարած զանգվածային ոճրագործությունները, մասնավորապես Շուշիի հայերին կոտորելն ու վտարումը, հայ ժողովրդի ցեղասպանության բաղադրիչ մասն են հանդիսանում։ Ինչպես նաև հաստատում է հավասարապես Ադրբեջանի մեղքն ու պատասխանատվությունը ցեղասպանության ոճիրների համար, որոնք վաղեմության ժամկետ չունեն։ Հենց Ադրբեջանի իշխանությունների անպատժելիությունն է, որպես միջազգային հանրակցության անտարբերության հետևանք, այն ահավոր ողբերգության կրկնահանցանքի վերադարձ թույլ տվել արդեն մեր օրերում՝ Սումգայիթի, Կիրովաբադի, Բաքվի, Մարաղայի հայ բնակչության հանդեպ զանգվածային ոճրագործությունների, ԼՂՀ¬ի դեմ պատերազմի սանձազերծման տեսքով... Այդ բոլոր ողբերգությունները հրամայաբար պահանջում են համապատասխան միջազգային կառույցների կողմից համարժեք գնահատական և դատապարտում, քանի որ լռության հետագա պահպանումը հղի է նոր պատերազմով ու նոր դաժան ողբերգություններով։ Ադրբեջանն, ըստ էության, ահաբեկչական պետություն է, քանզի արդեն շատ տարիներ ի վեր Արցախի ժողովրդի նկատմամբ պետական ահաբեկչության անթաքույց քաղաքականություն է վարում։ Ուրեմն մի՞թե ժամանակակից միջազգային հանրակցությունը, որն ահաբեկչության սպառնալիքի հետ է բախվել, չպետք է միջոցներ ձեռնարկի, որպեսզի ինքնիշխան ժողովրդավարական պետականություն կերտող Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը պաշտպանի ցեղասպան Ադրբեջանի ագրեսիվ նկրտումներից։ Թե՞ միջազգային հանրակցությունում այն կարծիքը գոյություն ունի, որ Ադրբեջանի ահաբեկչության սպառնալիքը պետք է Արցախն ինքը խափանի։ Հնարավոր է և այդպես է, բայց դա արդեն այլ թեմա է։ Լեոնիդ Մարտիրոսյան

Կարդալ ավելին 01-15-2015

Ադրբեջանի անվտանգության եւ պաշտպանության հատվածի կորուստներն աճել են
Ադրբեջանի անվտանգության եւ պաշտպանության հատվածի կորուստներն աճել են

Հրապարակվել է Ադրբեջանի անվտանգության եւ պաշտպանության հատվածի 2014 թվականին կորուստների վիճակագրությունը: «Խազար» ռազմական հետազոտությունների ինստիտուտից (Caspian Defense Studies Institute) «Meydan TV» հեռուստաալիքին տրված տեղեկության համաձայն (հեղինակ` Ջասուր Սումերենլի), զանգվածային լրատվական միջոցներում անցկացված մոնիտորինգի արդյունքներով` 2014 թվականի ընթացքում Ադրբեջանի անվտանգության եւ պաշտպանության հատվածի կորուստը կազմել է 91 հոգի: Այդ ժամանակաշրջանում 117 հոգի վիրավորվել կամ էլ վնասվածք են ստացել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ 2013 թվականի հետ համեմատ, 2014 թվականին Ադրբեջանի անվտանգության եւ պաշտպանության հատվածի կորուստներն աճել են: 2013 թվականին զոհվել են 81, եւ վիրավորվել 99 հոգի: Ըստ այդ ուսումնասիրության, 2014 թվականին Ադրբեջանի անվտանգության եւ պաշտպանության հատվածում մահացածներից 29-ը մարտական, 4-ը ականի պայթյունից, 58-ը ոչ մարտական կորուստներն են: Ինստիտուտը հայտնել է, որ 2014 թվականին գրանցվել է վերջին 10 տարվա ընթացքում ամենաշատ կորուստը: 2013 թվականին մարտական պայմաններում Ադրբեջանում զոհված զինծառայողների թիվը կազմել է 11 հոգի: Ինստիտուտի տվյալներով, աճ է գրանցվել նաեւ ինքնասպանությունների եւ ոչ կանոնադրական դեպքերի թվում: 2014 թվականին ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով զոհվել են 11 զինծառայող: 17 զինծառայող ինքնասպանություն են գործել կամ էլ մահացել անզգուշությունից: Անցյալ տարի 13 հոգի մահացել են ավտովթարից, 3 հոգի` դժբախտ դեպքերից (ջրում խեղդվել, էլեկտրականությունից հոսանքահարվել), 4-ը` անհայտ պատճառով, 10-ը` հիվանդությունից: ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն, 2014 թ. մահացածներից 80-ը եղել են պաշտպանության նախարարության, մնացածները արդարադատության նախարարության, ներքին զորքերի եւ պետական սահմանային ծառայության զինծառայողներ: 23 հոգի վիրավորվել կամ վնասվածք են ստացել ոչ կանոնադրական դեպքերի (այդ թվում` անզգուշության), 37-ը` ավտովթարի արդյունքում, 26-ը` հակառակորդի գնդակից, 8-ը` ինքնասպանության փորձի, 11 հոգի ականի պայթյունի, 3 հոգի նռնակի պայթյունի պատճառով, 2 հոգի վիրավորվել են զինավարժանքների ժամանակ, 6 հոգի դժբախտ դեպքերի (հոսանքահարվել, վառվել) պատճառով, 1 հոգի թունավորվել է: Նրանցից 101-ը ՊՆ, 7-ը` ներքին զորքերի, 7-ը` պետական սահմանային ծառայության, 1 հոգի մոբիլիզացիայի եւ զորակոչի գծով պետական ծառայության, 1 հոգի արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պահակային գնդի զինծառայողներ են: Իրականում, սակայն, Ադրբեջանի անվտանգության եւ պաշտպանության հատվածում կորուստները 2014 թվականին շատ ավելի մեծ են, քանի որ այն բանից հետո, երբ Ադրբեջանի նախագահի 2014 թվականի սեպտեմբերի 24-ի հրամանով մշակվեց տեղեկատվական անվտանգության նոր հայեցակարգ, Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը չի հրապարակում մահվան ելքերով տեղեկությունները` փորձելով կոծկել դրանք, իսկ պաշտոնական հաղորդագրությունները բանակում եւ ուժային կառույցներում զոհերի եւ վիրավորների վերաբերյալ գրեթե բացառվեցին: «Խազար» ռազմական հետազոտությունների ինստիտուտը ստեղծվել է 2014 թվականի հոկտեմբերին: Եվրոպայում ստեղծված կառույցի նպատակը Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի զինված ուժերում իրավիճակի, տարվող ռազմական քաղաքականությունների վերլուծությունն է:

Կարդալ ավելին 01-14-2015

Շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ
Շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն հունվարի 13-ին և լույս 14-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1400 կրակոց: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝պաշտպանության բանակի առաջապահ զորամասերն անհրաժեշտության դեպքւմ դիմելով պատասխան քայլերի շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Կարդալ ավելին 01-14-2015

Յուրաքանչյուրն իր տեղում պետք է զինվոր լինի. Սեյրան Օհանյան
Յուրաքանչյուրն իր տեղում պետք է զինվոր լինի. Սեյրան Օհանյան

Բանակը պետք է առանձնանա համարձակ մարդակենտրոն սկզբունքներով, որտեղ սպառազինության հետ մեկտեղ, մարդն է կարևոր առաջին հերթին՝ զինվորական դրույթների գերազանց տիրապետմամբ: Այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ով հունվարի 13-ին Գյումրիում անցկացրել է փակ խորհրդակցություն և հանդիպում ուժային կառույցների ներկայացուցիչների, կայազորերի զորամասերի ստորաբաժանումների հրամանատարական կազմերի, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների հետ: «Մենք միասին կարող ենք մեր երկիրը պաշտպանել: Յուրաքանչյուրն իր տեղում պետք է զինվոր լինի՝ դա լինի քաղաքացի թե՛ զինվորական և յուրաքանչյուր զինվորական թե՛ քաղաքացիական կառույցի ղեկավար պետք է հրամանատար լինի իր տեղում՝ պատրաստ թե՛ զինվորական, թե քաղաքացիական տարբեր կազմակերպություններն իր հետևից տանելու և մեր երկրի անվտանգությունն ու զարգացումն ապահովվելու համար»,-ավելացրել է նախարարը: Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Սեյրան Օհանյանն անդրադարձել է 2014 թվականին ոլորտում իրականացրած աշխատանքներին ու հաջողություններին: Ըստ Սեյրան Օհանյանի` հետևողական աշխատանքի արդյունքում հաջողվել է ապահովել ոչ միայն մեր սահմանների անձեռնմխելիությունը« հայ ժողովրդի անվտանգությունը« այլև ամուր հիմքերի վրա դնել արատավոր բարքերի դեմ համազգային պայքարը, սակայն ինչպես ընդգծեց նախարարը, թեև ստացված արդյունքները գոհացուցիչ են« պետք է ավելի եռանդով առաջ շարժվել, իսկ 2015թ. գերակա խնդիրը ևս պետք է լինի հայ ժողովրդի անվտանգության ապահովումը, խելացի պաշտպանություն իրականացումը: «Անկասկած, պետք է ուշադրություն դարձնենք առաջին գծի վրա, պետք է առաջին գծում պայմաններ ստեղծենք անվտանգության ապահովման ինժեներական կառույցների կատարելագործման, ծառայության ճիշտ կազմակերպման ուղղությամբ և, հաշվի առնելով, որ հակառակորդը սադրանքներ է իրականացրել հունվարի 2-ի և 3-ի գիշերը, նույնպես իր արժանի պատասխանը ստացել, այդ սադրանքների արդյունքում կազմել ենք հրաման և այդ հրամանի մեջ ուշադրություն է դարձվում մարտական հերթապահության կատարելագործմանը, դիտարկման համակարգի վերջնական ձևավորմանը, ինժեներական արգելափակոցների շարունակական հագեցմանը, համապատասխան պարապմունքների անցկացմանը, որպեսզի կատարելագործվեն բոլոր ստորաբաժանումների ունակությունները, պայքարի դիվերսիոն հետախուզական գործողությունները՝ դիպուկահարների դեմ և խիստ պատժի միջոցների իրականացումը: Մենք պետք է ունենանք և՛ պատժի արձագանքներ, և՛ կանխարգելիչ միջոցառումներ, ինչպես նաև անվտանգության ապահովում՝ բացառելով անվտանգության խախտման միջոցով անձնակազմի կորուստը»,-նշել է նախարարը ավելացնելով, որ աշխատանքներ պետք է տարվեն նաև բարոյահոգեբանական և տեղեկատվական խնդիրների մակարդակի բարձրացման ուղղությամբ: Հանդիպման ընթացքում նախարարը նաև անդրադարձել է բանակում մարդկային հարաբերությունների, սպայի կեցվածքին, ժողովրդի՝ բանակի հանդեպ ծառայության նկատմամբ մակարդակի բարձրացմանը, պատմական ավանդույթների փոխանցման անհրաժեշտության և այլ հարցերի:

Կարդալ ավելին 01-14-2015

Հրամանատարներին նախահարձակ լինելու ազատություն կտրվի. Սեյրան Օհանյանը 7 կետից բաղկացած հրաման է մշակել
Հրամանատարներին նախահարձակ լինելու ազատություն կտրվի. Սեյրան Օհանյանը 7 կետից բաղկացած հրաման է մշակել

Հունվարի առաջին օրերին հակառակորդի կողմից իրականացրած դիվերսիոն գործողություններից հետո արձանագրված թերությունների և հաջողությունների հիման վրա կազմվել է հրաման, որտեղ նշված են կարևոր 7 կետ՝ սահմանների պաշտպանությունն ուժեղացնելու համար. այսօր Կ.Դեմիրճյանի անվան համալիրում հրավիրած խորհրդակցությանն այս մասին հայտարարեց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ «Պետք է ապահովել մարտական հերթապահության բարելավում, դիտարկման համակարգի կատարելագործում, պետք է դիվերսիոն հետախուզական գործողությունների դեմ պայքար իրականացնենք, պարապմունքներ անցկացնենք բոլոր ստորաբաժանումների մարտունակությունը բարձրացնելու համար, դիվերսիոն գործողությունների ժամանակ հակառակորդի պատժում իրականացնենք և որոշ դեպքերում նախահարձակ լինենք՝ չսպասելով, որ գործողություններ կատարի հակառակորդը: Մենք պետք է ունենանք կանոնավոր գործելու ընդունակություններ. պատրաստի հակահարվածները ու պատժիչ միջոցները մշտապես պետք է մեր ձեռքում լինեն»,-ասաց նա: Նախարարն ընդգծեց, որ գումարտակի ու վաշտի հրամանատարները, ուսումնասիրելով հակառակորդի թույլ և ուժեղ կողմերը, նրա հնարավոր հարձակման ուղղությունները, ինքնուրույն կմշակեն գործելու ու հակառակորդի գործողությունները կանխարգելելու պլաններ: «Բոլորին կոչ եմ անում տալ հրամանատարներին այդ ազատությունը»,-ասաց նախարարը: Նախարարն ընդգծեց, որ 2014թ. ուսումնական տարին լարված էր, սակայն միևնույն ժամանակ ընդգծեց, որ բանակում գրեթե 50%-ով կրճատվել են հանցագործությունները, իսկ սկսած պայքարը շարունակվելու է եկող և հաջորդող տարիներին: «Սա զինված ուժերի հրամանատարների պատասխանատու աշխատանքի արդյունք է, ու շնորհակալ եմ, որ հետամուտ են եղել աշխատանքին: Սահմանին ենք մենք ունեցել լարվածություն, և այս ամենը չէր կարող չանդրադառնալ զինվորների մարտական ոգու, ստորաբաժանումների ընդհանուր բարոյահոգեբանական մակարդակի, զինվոր–հրամանատար հարաբերությունների վրա: Բոլորս էլ գիտենք որ 2014թ. հունվարին, այնուհետև ապրիլին դեպքեր եղան սահմանին, այնուհետև մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը, լարված էին հուլիս-օգոստոս ամիսները, իսկ այնուհետև զորավարժությունների ընթացքում մեր ուղղաթիռի խոցումը: Հակառակորդին բազմապատիկով պատժեցինք և դրանով բարձր պահեցինք բանակի ու ժողովրդի արժանապատվությունը։ Նաև ներքին համախմբման նախադրյալներ ստեղծեցինք»,-ասաց Սեյրան Օհանյանը: Պաշտպանության նախարարը 2014թ. լավագույն զորամիավորում հայտարարեց 3-րդ բանակային կորպուսը, 1-ին գծի զորամասերից 4-րդ պաշտպանական շրջանը, որը հուլիս-օգոստոսյան ամիսներին ամենախիստ ձևով պատժեց հակառակորդին, Նոյեմբերյանի զորամասը, որը որ հենց այս գիշեր հայ-ադրբեջանական սահմանին հետախուզադիվերսիոն գործողություններ է կատարել ու պատժել է հակառակորդին: Սեյրան Օհանյանը խոսեց նաև բանակի նկատմամբ հասարակական վերահսկողության կարևորության մասին և ընդգծեց, որ երբ ժողովուրդն ու բանակը միահամուռ են, նրանք անպարտելի են: «Մարդու իրավունքների պաշտպանությունը բանակում պետք է ամուր հիմքերի վրա դրվի, որպեսզի յուրաքանչյուր զինծառայող իմանա, որ ինքը անձնավորություն է և իրեն բանակում օգտագործում են ոչ թե որպես ռեսուրս, այլ մի այնպիսի անձնավորություն, որի աշխատանքը մարտունակության համար կարևոր է»,-ասաց նա: Սեյրան Օհանյանի խոսքով՝ 2015թ. ՀՀ զինված ուժերի ուսումնական տարվա գերակա խնդիրն է մարտական հերթապահության և մարտական խնդիրների լիարժեք և արդյունավետ կատարման արդյունքում Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության պահպանումը արտաքին ագրեսիայից, զորքերի մարտական պատրաստականության վիճակի պահպանումը, պաշտպանության ռազմավարության վերանայումը, մասնագիտական հմտությունների կատարելագործումն ու կարգապահության ամրապնդումը: «Ղեկավարվելու ենք պաշտպանության ռազմավարական վերանայման պլանավորման նկատառումներով` ղեկավարման համակարգում միջոցառումների` սպայական կարգով վերևից ներքև լիարժեք փոխանցման, յուրաքանչյուր օղակում միմյանց փոխլրացման, ռեսուրսների բազմապատկման, անձնական պատասխանատվության, առավելապես ինքնուրույն վերջնական արդյունքի հասնելու սկզբունքով, հրամանատարներին պարտավորեցնելով թույլ օղակների հայտնաբերման, դրանց հետևողական և խստորեն վերահսկման, մեթոդապես ճիշտ օգնության և որոշ խախտումների նկատմամբ հանդուրժողականության ցուցաբերմամբ»,-ասաց Սեյրան Օհանյանը և շարունակեց թվարկել մյուս նպատակները: Դրանք են՝ հասնել ՀՀ զինված ուժերում խնդիրների արդյունավետ կատարմանը, փողոցային, ոչ կանոնակարգային հարաբերությունների, բանակում կաշառակերության արմատախիլ անելուն և փոխադարձ զիջողականության մթնոլորտի հաստատմանն ու ամրապնդմանը: Նշենք, որ խորհրդակցության վերջում նախարարը պարգևատրեց մի շարք զինվորականների ու ՏԻՄ ղեկավարների:

Կարդալ ավելին 01-12-2015

Արցախի ուժերը ետ են մղել հակառակորդի առաջխաղացումը
Արցախի ուժերը ետ են մղել հակառակորդի առաջխաղացումը

Հունվարի 11-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան (Ջրաբերդ) եւ արեւելյան (Ակնա) ուղղություններով արձանագրվել են հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբերի ներթափանցման փորձեր: Երկու ուղղությամբ էլ, ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշելով ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, դիմել են կանխարգելիչ գործողությունների եւ նրանց հետ շպրտել ելման դիրքեր: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե հակառակորդի կրած կորուստները ճշտվում են:

Կարդալ ավելին 01-12-2015

Ռուսաստանցի քաղաքագետ. Ղարաբաղում միջադեպերը երբեք չեն վերաճի պատերազմի

Լեռնային Ղարաբաղում իրական պատերազմի վտանգ հիմա չկա, որովհետեւ Բաքվում հասկանում են, որ կգործեն Մոսկվայի կողմից Հայաստանին տրված երաշխիքները՝ ՌԴ-ի հետ միավորման դիմաց: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ռուսաստանցի քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը՝ մեկնաբանելով վերջին օրերին շփման գծում տեղի ունեցած միջադեպերն ու ադրբեջանական կողմի դիվերսիոն ներխոժման փորձերը: Քաղաքագետի խոսքով, թեեւ Ռուսաստանը ներկայումս գտնվում է ճգնաժամի մեջ եւ ներգրավված է Ուկրաինայի եւ Բելառուսի հետ կապված իրադարձություններում, այդ զգացումը Ադրբեջանն ունի: «Ուստի Բաքուն հիմա չի գնա ռազմական արկածախնդրության: Բայց հաշվի առնելով, որ իրավիճակն ընդհանրապես տարածաշրջանում վատթարանում է, հաշվի առնելով նավթի ու գազի գները, որ Ադրբեջանը կախված է այդ գներից, նման միջադեպերը կշարունակվեն, որովհետեւ դա անհրաժեշտ է մարդկանց էներգիան այլ ուղղությամբ ուղղորդելու համար»,-ընդգծել է Սկակովը: Փորձագետը պարզաբանել է, որ Ադրբեջանում զանգվածային փսիխոզ կա՝ կապված Ղարաբաղի եւ Հայաստանի հետ, եւ այդ փսիխոզն անընդհատ աճում է: «Կարծում եմ, որ այդ միջադեպերը կշարունակվեն այն աստիճանի, որքան դրանք ձեռնտու են Ադրբեջանին: Այսինքն պատերազմի մակարդակի դրանք երբեք չեն հասնի: Իսկ ընդհանրապես այս հարցը կախված է լինելու ոչ միայն Հայաստանից, Ադրբեջանից ու Ռուսաստանից, այլեւ ԵԱՀԿ Մինսկի խմբից ընդհանրապես: Եթե հաջողվի միջնորդների միջեւ կոնսենսուս գտնել, միասնական դիրքորոշում ձեւավորել, ապա կարծում եմ, այդ միջադեպերը շտ արագ կվարտվեն»,-ամփոփել է Սկակովը:

Կարդալ ավելին 01-12-2015

Մեկնարկել է ձմեռային զորակոչը
Մեկնարկել է ձմեռային զորակոչը

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՊՆ ղեկավար կազմի և ԶՈՒ բարձրաստիճան սպայակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ, հունվարի 8-ին ձմեռային զորակոչի մեկնարկի կապակցությամբ այցելել է Հանրապետական Կենտրոնական հավաքակայան` 2015թ. ձմեռային զորակոչի շրջանակում իրականացվող աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով: ՀՀ ՊՆ մամլո ծառայության հաղորդմամբ, ՀՀ պաշտպանության նախարարը նախ զրուցել է որդիներին ճանապարհելու եկած ծնողների հետ և հավաստիացրել, որ ԶՈՒ ղեկավարությունը անում է հնարավոր ամեն ինչ զորակոչի գործընթացը պատշաճ մակարդակով կազմակերպելու, թափանցիկությունն ապահովելու, ինչպես նաև ֆիզիկապես և հոգեպես անառողջ երիտասարդների զորակոչը բացառելու համար: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը պատասխանել է նաև զորակոչիկների ծնողներին ու հարազատներին հուզող հարցերին: Հանրապետական կենտրոնական հավաքակայանում Սեյրան Օհանյանը հետաքրքրվել է ազգային բանակ զորակոչվող երիտասարդների տրամադրվածությամբ, նրանց առողջական վիճակով, ֆիզիկական պատրաստվածությամբ, մասնագիտական ու կրթական ունակություններով, զորակոչիկիներին մաղթել խաղաղ և անվտանգ ծառայություն: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հետևել է նաև հավաքակայանում ընթացող բուժզննության գործընթացին, զրուցել բուժանձնակազմի հետ: Հավաքակայանի աշխատակիցներին և զորակոչային հարցերով զբաղվող մարմինների ներկայացուցիչներին անհրաժեշտ ցուցումներ տալուց հետո պաշտպանության նախարարը ներկա է գտնվել վիճակահանության գործընթացին: Շրջայցի ավարտին էլ պաշտպանության նախարարը ճեպազրույց է ունեցել զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Կարեւորելով արդարության և օրինականության մթնոլորտում զորակոչի կազմակերպման գործընթացի շարունակականությունը՝ Սեյրան Օհանյանը հավաստիացրել է, որ զորակոչից զորակոչ իրականացվող աշխատանքները որակապես բարելավվում են բոլոր ուղղություններով և ներդրվում են մի շարք նորամուծություններ: Հերթական զորակոչի նորամուծություններից մեկն էլ այն է, որ զորակոչիկները զորահավաքակայանում այլևս բժշկական պատվաստումներ չեն անցնում: Դրանք իրականացվում են նախքան զորակոչը՝ քաղաքացիական բուժհիմնարկներում կամ զորակոչի ավարտից հետո՝ արդեն այն զորամասում, որտեղ երիտասարդն անցնում է ծառայության:

Կարդալ ավելին 01-09-2015

ՀՀ ՊՆ վարչական համալիրում խորհրդակցություն է անցկացվել
ՀՀ ՊՆ վարչական համալիրում խորհրդակցություն է անցկացվել

Հունվարի 8-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է խորհրդակցություն, որը վարել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: ՀՀ ՊՆ մամլո ծառայության հաղորդմամբ, խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի, ԶՈւ ԳՇ պետի տեղակալները, վարչությունների և առանձին բաժինների պետեր, բարձրաստիճան զինվորականներ և քաղաքացիական հատուկ ծառայողներ: Խորհրդակցության ընթացքում ամփոփվել են առաջնագծում և մշտական տեղակայման վայրերում անձնակազմի զգոնության ու կարգապահության, մարտական և զորահավաքային պատրաստականության, զորքերի մարտական պատրաստության բարձրացմանն ուղղված աշխատանքները, քննարկվել են ձմեռային ուսումնական փուլի ինչպես նաև ԶՈւ կազմավորման 23-րդ տարեդարձի կապակցությամբ անցկացվելիք միջոցառումների պլանավորման առանցքային հարցերը: Անդրադարձ է կատարվել նաև մեկնարկած ձմեռային զորակոչի պատշաճ կազմակերպման և անցկացման միջոցառումներին: ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը հաշվետու զեկույց է ներկայացրել Ամանորի և Սուրբ Ծննդյան օրերին գրանցված միջադեպերի, հակառակորդի սանձազերծած սադրիչ գործողությունների և դրանց ի պատասխան ձեռնարկված քայլերի վերաբերյալ: Հաշվի առնելով եղանակային պայմանների վատթարացումը` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խորհրդակցության մասնակիցների ուշադրությունը հրավիրել է զորամասերում անհրաժեշտ ջեռուցման պայմանների ապահովման, անձնակազմի հիվանդացության և ցրտահարության դեպքերի բացառման, զինվորների` հատկապես նորակոչիկների առողջական գանգատներին լրջորեն արձագանքելու վրա: Սեյրան Օհանյանը խորհրդակցության մասնակիցներին տվել է համապատասխան հանձնարարականներ և նախանշել առավելագույն ուշադրություն պահանջող աշխատանքային ուղղությունները:

Կարդալ ավելին 01-09-2015

Պետք է դադարեցնել բանակցությունները և պահանջել Մինսկի խմբից՝ օգտագործել իր ազդեցությունը Ադրբեջանի վրա. քաղաքագետ
Պետք է դադարեցնել բանակցությունները և պահանջել Մինսկի խմբից՝ օգտագործել իր ազդեցությունը Ադրբեջանի վրա. քաղաքագետ

Հայ-ադրբեջանական սահմանին տարեմուտից սկսված լարվածությունը քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանը Tert.am-ի հետ զրույցում պայմանավորեց մի շարք պատճառերով, այդ թվում՝ 2015-ին Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումների հետևանքները և ՀՀ-ի ԵՏՄ անդամակցությունից հետո ստեղծված նոր իրավիճակը չեզոքացնելու նկատառումներով: Նա գտնում է, որ այս պայմաններում պետք է դադարեցնել բանակցությունները, քանի դեռ անվտանգության մինիմալ պայմաններ ապահովված չեն: Խնդիրը մեկը չէ, դրանք բազում են, և Ադրբեջանը փորձում է մեկ նման սադրանքի միջոցով դրանք լուծել: Առաջին. տարեմուտի նման ակտիվությունը հենց մեսիջ է այն մասին, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը որևէ քաղաքական իրավիճակ հայ-ադրբեջանական հարաբերություններում չի փոխում, և պաշտոնական Բաքուն փորձում է այդ սադրանքները սովորական մակարդակի բերել արդեն, երբ Հայաստանը ԵՏՄ անդամ է: Չմոռանանք, որ անդամակցությունից առաջ շատ էր խոսվում այն մասին, որ միջազգային այդ կառույցին միանալով՝ Հայաստանը անվտանգության նոր գործիքներ է ձեռք բերում, և պաշտոնական Բաքուն փորձում է գոնե ընկալումների մակարդակում չեզոքացնել այդ գործիքների ազդեցությունը, որպեսզի հետագայում հնարավորություն ունենա շարունակելու իր՝ խաղաղությունը վաճառելու քաղաքականությունը՝ միջազգային հանրությանը ցույց տալու, որ տարածաշրջանում կարևոր գործոն է հենց Ադրբեջանը, և դրանով է պայմանավորված, թե ինչպես կզարգանան իրադարձությունները Հարավային Կովկասում: Երկրորդ խնդիրը, որն ուզում են լուծել, վերաբերում է Հայոց ցեղասպանության 100-ամյակին, և այստեղ Ադրբեջանը և Թուրքիան հանդես են գալիս միասնական քաղաքականությամբ: Այսինքն՝ ադրբեջանա-թուրքական դաշինքը նման գործողություններով քաղաքական այլ առաջնահերթություն է ձևավորում Հարավային Կովկասում, քան Ցեղասպանության 100-ամյա տարելիցն է, փորձում է միջազգային հանրությանը ուշադրությունը շեղել ավելի արդիական՝ կենսական խնդիրների վրա՝ փորձելով ինչ-որ կերպ հաղթահարել այդ միջոցառումների բացասական ազդեցությունը Թուրքիայի քաղաքականության վրա: Իհարկե, կան նաև ներքին խնդիրներ, որոնք կապված են Ադրբեջանում ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակի հետ, որովհետև որքան էլ պաշտոնական Բաքուն գովերգի իր տնտեսությունը, փաստերը ցույց են տալիս, որ սոցիալական իրավիճակը ծանր է, և նավթի գների անկումով ավելի ու ավելի է դժվարանում հասարակության դժգոհություններին ինչ-որ տրամաբանական բացատրություն տալ: Չմոռանանք, որ ադրբեջանական լրատվամիջոցները արդեն հրապարակում են նյութեր այն մասին, որ բողոքի ալիք է բարձրացել և մարդիկ պահանջում էին կենսաապահովման նվազագույն պայմաններ: Եվ իրավիճակը լարված պահելով՝ Ադրբեջանը փորձում է այդ բոլոր դժվարությունները բարդել Հայաստանի և Արցախի հետ չկարգավորված հակամարտության վրա: Այլ պատճառներ ևս կան, և այս ամենը ցույց է տալիս, որ Ադրբեջանի այս քաղաքականությունը բազմաթիվ նպատակներ է հետապնդում: ԵՏՄ-ն անվտանգության նոր մակարդակ է ապահովում Հայաստանի համար։ Պարզ է, որ լայնամասշտաբ պատերազմի վերսկսումը լուրջ սպառնալիք է ոչ միայն Հայաստանի տնտեսությանը, այլև Եվրասիական միության անդամ պետությունների տնտեսություններին: Եվ որպես սպառնալիք դիտարկելու դեպքում ԵՏՄ անդամ պետությունները պետք է շահագրգռված լինեն լայնամասշտաբ պատերազմի չվերսկսման մեջ։ Համոզված եմ, որ վտանգի՝ ավելի մեծ լինելու պարագայում նրանք կփորձեն ազդել Ադրբեջանի վրա և կփորձեն ամեն ինչ անել, որպեսզի գոնե նման վտանգներ ԵՏՄ-ին զուտ տնտեսական մակարդակով չլինեն: Եվ ես համոզված եմ, որ այս փուլում լայնամասշտաբ պատերազմի վերսկսման վտանգ չկա, չնայած ԵՏՄ ուշադրությունը հրավիրված չէ այս փուլում հայ-ադրբեջանական կոնֆլիկտի վրա: Ես համոզված եմ, որ Ադրբեջանը գիտակցում է հնարավոր հետևանքների մասին, և կա մի սահման, որը նա չի կարող անցնել: Ադրբեջանն այսօր փորձում է մինիմալ խնդիր լուծել: Ռուսաստանի պարտավորություններն այստեղ պայմանավորված են ոչ թե ԵՏՄ-ի հետ գործակցությամբ, այլ մեկ այլ կառույցում՝ ՀԱՊԿ-ում դաշնակից լինելու հանգամանքով: Այսինքն՝ մենք պետք է պահանջենք, որ մեր դաշնակիցներն ավելի հետևողական լինեն և գոնե քաղաքական ճնշման միջոցով փորձեն նվազեցնել սպառնալիքների այն աստիճանը, որը այսօր բխում է Ադրբեջանից՝ ընդդեմ հայկական պետությունների: Հայաստանի գործողությունների առումով համոզված եմ, որ այստեղ կտրուկ գործողություններ են պետք, պետք է գոնե քաղաքական դաշտում նախաձեռնությունը վերցնել մեր ձեռքը: Խոսքս, առաջին հերթին վերաբերում է բանակցային գործընթացի դադարեցմանը: Հայաստանը պետք է պահանջներ դնի բանակցությունները շարունակելու համար և դրանք պետք է վերաբերեն առաջին հերթին անվտանգության նվազագույն մակարդակի պահպանմանը. դիպուկահարների հեռացում սահմանամերձ գոտուց, սահմանային միջադեպերի մոնիտորինգի խմբերի ձևավորում: Մինչև այս պայմանների կատարումը Հայաստանը պետք է դադարեցնի բանակցային գործընթացը և միջազգային հանրությունից, հատկապես Մինսկի խմբից պահանջի օգտագործել իրենց ողջ ազդեցությունը՝ Ադրբեջանին իր ագրեսիվ քաղաքականությունից հետ պահելու համար:

Կարդալ ավելին 01-09-2015

Խաղաղ բնակավայրերը մեզ համար երբևէ չեն եղել հարվածի թիրախ. ԼՂՀ ՊԲ
Խաղաղ բնակավայրերը մեզ համար երբևէ չեն եղել հարվածի թիրախ. ԼՂՀ ՊԲ

ԼՂՀ ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 7-ին և լույս 8-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 400 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60մմ ականանետից /7 արկ/ և ՌՊԳ-7 /5 արկ/ ու ԳՊ-25 /2 արկ/ տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 5500 կրակոց: ԼՂՀ ՊԲ մամլո ծառայության հաղորդմամբ, ՊԲ առաջապահ զորամասերը շփման գծի ողջ երկայնքով վստահորեն իրականացնում են մարտական հերթապահություն և անհրաժեշտության դեպքում դիմում համապատասխան գործողությունների: Ինչ վերաբերում է ղարաբաղյան ուժերի կողմից ադրբեջանական խաղաղ բնակավայրերի գնդակոծումների մասին վերջին շրջանում համացանցում հայտնված տեղեկություններին, ՊԲ-ն դրանք որակում է որպես հերթական ապատեղեկատվություն: «Արցախի զինված ուժերը խիստ անհրաժեշտության դեպքում միայն ու միայն թիրախային հարվածներ են հասցնում հակառակորդի առաջնագծի դիրքերին՝ նպատակ ունենալով ճնշել վերջին նախահարձակ ու սանձարձակ գործողությունները: Խաղաղ բնակավայրերը պաշտպանության բանակի համար երբևէ չեն եղել հարվածի թիրախ: Հիշեցնենք, որ տվյալ վարքագիծը եղել ու մնում է ադրբեջանական զինուժի «մենաշնորհը», ինչի ապացույցն են հայ-ադրբեջանական սահմանահատվածին գտնվող հայկական բնակավայրերի վրա հակառակորդի կողմից պարբերաբար իրականացված և իրականացվող գնդակոծություններն ու արկակոծությունները»,- ասվում է հաղորդագրությունում:

Կարդալ ավելին 01-08-2015

Արցախի վարչապետը եղել է առաջնագծում, վստահեցնում է, որ իրավիճակն անհամեմատ հանգիստ է
Արցախի վարչապետը եղել է առաջնագծում, վստահեցնում է, որ իրավիճակն անհամեմատ հանգիստ է

Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանն առաջնագծում տիրող լարված իրավիճակն անհանգստացնող է համարում, բայց եւ միաժամանակ նշում է, թե շատ մտահոգվել պետք չէ. վիճակը վերահսկելի է: ԳԱԼԱ-ի փոխանցմամբ` «Ամեն դեպքում քայլեր ձեռնարկվում են՝ մի քիչ համարժեք, մի քիչ ավելի քիչ համարժեքությամբ, պատասխաններ միշտ էլ լինում են»,-ասաց վարչապետ Արայիկ Հարությունյանը: Մեր այն դիտարկմանը, թե 2015-ը մեկնարկել է աննախադեպ ակտիվությամբ, հայկական կողմն արդեն ունի 4 զոհ եւ վիրավորներ, թշնամին անընդհատ կրակահերթերի տակ է պահում առաջնագիծն ու դիմում դիվերսիոն գործողությունների, արդո՞ք այս ամենը անհանգստացնող չէ, Արցախի վարչապետը արձագանքեց. «Ցավալի է, որ լարվածություն կա սահմանին: Դա պարբերաբար է կրկնվում, դա նորություն չէ մեզ համար: 1994 թվականից մինչեւ հիմա նման իրավիճակ ենք ունեցել: Աննախադեպ ոչ մի բան չկա մեզ համար»: Արայիկ Հարությունյանն ասաց նաեւ, որ անձամբ այցելել է առաջնագիծ, ծանոթացել իրավիճակին: Իր գնահատմամբ՝ հիմա անհամեմատ հանգիստ է: Նախորդ օրերի համեմատ՝ փոքր-ինչ լարվածությունը նվազել է. «Հիմա համեմատաբար հանգիստ է, եղել եմ առաջնագծում, ու իրավիճակը հանգիստ է»: Սակայն մյուս կողմից Արայիկ Հարությունյանը գտնում է, որ հայկական երկու հանրապետությունների պաշտպանական գերատեսչությունները պետք է ցուցաբերեն զգոնություն, քանի որ ունենք անկանխատեսելի հակառակորդ:

Կարդալ ավելին 01-08-2015

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 6000 կրակոց

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 6-ին ևլույս 7-ի գիշերը հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 400 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60մմ ականանետերից /6արկ/ և ՌՊԳ-7 /11 արկ/ տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 6000 կրակոց: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում՝ հակառակորդի դրսևորած ակտիվությունը կասեցվել է:

Կարդալ ավելին 01-08-2015

Ուրուգվայի ԱԳ նախարարը կոչ է անում ճանաչել Լեռնային Ղարաբաղը
Ուրուգվայի ԱԳ նախարարը կոչ է անում ճանաչել Լեռնային Ղարաբաղը

Հունվարի 4-ին ՀՅԴ Բյուրոյի անդամ Մարիո Նալբանդյանն ու Հայ Դատի հանձնախմբի անդամները հանդիպում են ունեցել Ուրուգվայի ԱԳ նախարար Լուիս Ալմագրոյի հետ։ Հանդիպման ընթացքում արծարծված հարցերի թվում քննարկվել է նաեւ իրավիճակը Հարավային Կովկասում եւ Ադրբեջանի կողմից զինադադարի խախտման բազմաթիվ դեպքերը: Նախարարը դատապարտել է Ադրբեջանի վարքը: Նախարար Ալմագրոն կոչ է արել միջազգային հանրությանը՝ ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եւ նրա ինքնորոշման իրավունքը, նաեւ վերահաստատել է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության սկզբունքը 1918թ. մայիս-1920թ. դեկտեմբեր անկախացած Հայաստանի Հանրապետության սահմանների համաձայն։ Նշենք, որ դեռեւս 2011թ. Ուրուգվայի ԱԳ նախարարը հրապարակային հայտարարել էր, թե Ուրուգվայում քննարկվում է Լեռնային Ղարաբաղի ճանաչման հարցը:

Կարդալ ավելին 01-06-2015

ԼՂՀ ՊԲ-ն ճնշել է հակառակորդի ակտիվությունը. առնվազն երեք ասկյար է ոչնչացվել
ԼՂՀ ՊԲ-ն ճնշել է հակառակորդի ակտիվությունը. առնվազն երեք ասկյար է ոչնչացվել

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 5-ին և 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 320 անգամ, որի ընթացքում տարբեր տրամանաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում` 60 և 82մմ-ոց ականանետերից և ՌՊԳ-7 տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 5000 կրակոց: ԼՂՀ ՊՆ մամլո ծառայության հաղորդմամբ, հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների, որի արդյունքում շարքից հանվել է ադրբեջանական զինուժի առնվազն երեք զինծառայող: Ըստ հավաստի աղբյուրների, սպանվածներից մեկը ադրբեջանական բանակի 703-րդ բրիգադի ենթասպա Էլդար Մամեդովն է, իսկ մյուսների տվյալները ճշտվում են: Հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրները և անհրաժեշտության դեպքում իրականացնում զսպիչ գործողություններ:

Կարդալ ավելին 01-06-2015

Վարդանյան ընտանիքը 300 հազ դոլար է նվիրել Ստեփանակերտի Մայր Տաճարի կառուցմանը
Վարդանյան ընտանիքը 300 հազ դոլար է նվիրել Ստեփանակերտի Մայր Տաճարի կառուցմանը

2006 թվականին Արցախի մայրաքաղաքում սկսվել է Ատվածամոր Սբ. Հովանի տաճարի կառուցումը: Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի խոսքով եկեղեցու կառուցման ընթացքը սկզբնական շրջանում սուղ ֆինանսական միջոցների պատճառով դանդաղ էր ընթանում: Տաճարի շինարարությունը շարունակելու համար ժամանակին օգնության ձեռք է մեկնել գործարար Հրանտ Վարդանյանը եւ տրամադրել է 150 հազար դոլար: «Վարդանյան ավագի գործը շարունակեցին նաեւ նրա որդիները, ովքեր համաձայնեցին ֆինանսական օժանդակություն ցուցաբերել եկեղեցու կառուցմանը եւ տրամադրեցին եւս 150 հազար դոլար»,- news.am-ի հետ զրույցում ասել է Արցախի թեմի

Կարդալ ավելին 01-06-2015

Հայկական կողմի պատասխանն էլ ավելի ծանր է լինելու. Արծրուն Հովհաննիսյան
Հայկական կողմի պատասխանն էլ ավելի ծանր է լինելու. Արծրուն Հովհաննիսյան

Ինչպես արդեն հայտնել ենք, ադրբեջանական կողմն այսօր` հունվարի 4-ին, մեղադրել է հայկական զինուժին շմփան գծի Աղդամի հատվածում ադրբեջանական գյուղերը հրետակոծելու համար, ինչը Ռազմինֆոյի հետ զրույցում հերքել է ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը։ Նշենք նաև, որ հունվարի 4-ին Ադրբեջանի ՊՆ-ն սպառնալիքներ է հնչեցրել` հայտարարելով, որ հայկական կողմի գործողությունները հանգեցնելու են «էլ ավելի ծանր ու շոշափելի կորուստների», ինչպես նաև հերթական անգամ հայտնել «օկուպացված տարածքները թշնամուց ազատագրելու լիակատար պատրաստության» մասին։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ Սուրբ Ծննդյան տոների շեմին ստեղծված իրավիճակն Ադրբեջանի ռազմաքաղաքական և ռազմական ղեկավարության նենգ քաղաքականության արդյունքն է և ամբողջովին հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության կարգավորման բանակցությունների ոգուն ու տրամաբանությանը: Միաժամանակ, ՀՀ ՊՆ-ն միջազգային հանրության և մասնավորապես` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների ուշադրությունն է հրավիրում այն անպատասխանատու քաղաքականության վրա, որը, փաստորեն, 2015թ. սկզբից ևեթ վերսկսել է Ադրբեջանի իշխանությունը և վերահաստատում է միջազգային հանրության կողմից նման քաղաքականության հասցեական դատապարտման անհրաժեշտությունը: Ադրբեջանի ղեկավարության սանձազերծած ցանկացած սադրանք 2015թ.-ին նույնպես խստագույնս պատժվելու է և անխուսափելիորեն հանգեցնելու է ադրբեջանական զինված ուժերի մեծաքանակ կորուստների, որոնց ողջ պատասխանատվությունը կրելու են այդ պետության իշխանությունները:

Կարդալ ավելին 01-05-2015

Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ
Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն` հունվարի 3-ից 4-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից (ԱԿ, ՍՎԴ, ՊԿ, ՌՊԿ, «Սև նետ», Իստիգլալ) հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 4.300 կրակոց: ԼՂՀ ՊՆ մամլո ծառայության հաղորդմամբ, բացի հրաձգային զինատեսակներից` հակառակորդը հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածների ուղղությամբ կիրառել է նաև 60մմ ականանետեր /7 արկ/ և ՌՊԳ-7 տիպի նռնականետեր /14 արկ/: ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն վերահսկում են իրենց վստահված պետական սահմանը և անհրաժեշտության դեպքում դիմում համապատասխան գործողությունների:

Կարդալ ավելին 01-04-2015

ՀՀ պաշտպանության նախարարությունը դիմում է միջազգային հանրությանը
ՀՀ պաշտպանության նախարարությունը դիմում է միջազգային հանրությանը

Հունվարի 2-ին և 3-ին ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում, հակառակորդի կողմից ԼՂՀ պաշտպանության բանակի հարավային և արևելյան դիրքերի ուղղությամբ տեղի են ունեցել դիվերսիոն-հետախուզական խմբերի ներթափանցման փորձեր: Պաշտպանության բանակի զինծառայողների զգոն և համադրված գործողությունների արդյունքում հակառակորդը կորուստներ տալով հետ է շպրտվել: ԼՂՀ պաշտպանության բանակի ստորաբաժանումները վստահորեն վերահսկում են իրավիճակը շփման գծի ողջ երկայնքով: Ցավոք, հայկական կողմը նույնպես ունի կորուստներ: ՀՀ պաշտպանության նախարարությունը իր ցավակցությունն է հայտնում մարտական գործողությունների ընթացքում իրենց կյանքը հերոսաբար Հայրենիքին նվիրաբերած զինծառայողների հարազատներին և կիսում կորստյան ծանր վիշտը: ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ Սուրբ Ծննդյան տոների շեմին ստեղծված իրավիճակն Ադրբեջանի ռազմաքաղաքական և ռազմական ղեկավարության նենգ քաղաքականության արդյունքն է և ամբողջովին հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության կարգավորման բանակցությունների ոգուն ու տրամաբանությանը: Միաժամանակ, ՀՀ պաշտպանության նախարարությունը միջազգային հանրության և մասնավորապես` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների ուշադրությունն է հրավիրում այն անպատասխանատու քաղաքականության վրա, որը, փաստորեն, 2015թ. սկզբից ևեթ վերսկսել է Ադրբեջանի իշխանությունը և վերահաստատում է միջազգային հանրության կողմից նման քաղաքականության հասցեական դատապարտման անհրաժեշտությունը: Ադրբեջանի ղեկավարության սանձազերծած ցանկացած սադրանք 2015թ.-ին նույնպես խստագույնս պատժվելու է և անխուսափելիորեն հանգեցնելու է ադրբեջանական զինված ուժերի մեծաքանակ կորուստների, որոնց ողջ պատասխանատվությունը կրելու են այդ պետության իշխանությունները:

Կարդալ ավելին 01-04-2015

Հակառակորդը դիվերսիոն հետախուզական գործողություններ է ձեռնարկել. հայկական կողմը կորուստներ ունի

Հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը` ժամը 03:15-ի սահմաններում, ՊԲ հարավային և արևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական երկու գործողություն: ԼՂՀ ՊՆ մամլո ծառայության փոխանցմամբ՝ ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում` հակառակորդը կորուստներ կրելով, հետ է շպրտվել իր ելման դիրքերը: Ավաղ, հակառակորդին դիմակայելու ընթացքում զոհվել են ՊԲ զինծառայողներ Կարեն Սամվելի Գրիգորյանը և Վարդան Մարտիկի Մկրտչյանը: Վիրավորում է ստացել զինծառայող Վոլոդյա Գագիկի Հարությունյանը: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Կարդալ ավելին 01-04-2015

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ամանորի շնորհավորական ուղերձը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ամանորի շնորհավորական ուղերձը

Թանկագի՛ն հայրենակիցներ, Ավարտին է մոտենում 2014 թվականը: Այն մեր ժողովրդի համար հարուստ էր ինչպես հաղթանակներով ու ձեռքբերումներով, այնպես էլ բարդություններով ու դժվարություններով: Ամենակարեւորը` մեզ հաջողվել է խաղաղություն ու կայունություն պահպանել մեր երկրում ու տարածաշրջանում: Անցնող տարվա ընթացքում հակառակորդն ակտիվ փորձեր է ձեռնարկել սահմանում իրավիճակն ապակայունացնելու ուղղությամբ` դիմելով ամենաստոր քայլերի ու միջոցների: Սակայն մեր հերոսական բանակը կասեցրել է թշնամու բոլոր ոտնձգությունները եւ, արժանի հակահարված հասցնելով նրան, հետ շպրտել իր ելման դիրքերը` հերթական անգամ ցույց տալով մեր ուժը, վճռականությունն ու պատրաստականությունը: Դժբախտաբար, մենք ունեցանք ծանր ու անդառնալի կորուստներ: Հայրենիքի ազատության ու անկախության համար իրենց կյանքը զոհաբերեցին մեր քաջորդիները: Հավե՜րժ փառք ու պատիվ նրանց: Աշխարհում տիրող բարդ իրավիճակն իր ազդեցությունն է ունեցել նաեւ մեր երկրի վրա, հատկապես` տնտեսական դաշտում: Սակայն, պետք է նշեմ, որ այս բոլոր դժվարություններով հանդերձ` մեզ հաջողվել է ապահովել սոցիալ-տնտեսական կայուն զարգացում: Մեր ժողովրդի քրտնաջան աշխատանքի, իմաստնության ու լավատեսության, հայրենիքի հանդեպ ունեցած անսահման սիրո ու նվիրվածության շնորհիվ Արցախը շարունակում է հաստատուն քայլերով առաջ ընթանալ իր ընտրած ճանապարհով` մշտապես զգալով Հայաստանի եւ Սփյուռքի գործուն աջակցությունը: Հայաստան-Արցախ-Սփյուռք անսասան եռամիասնությունը եղել է, կա եւ կմնա մեր պետականաշինության առանցքային հիմքերից մեկը: 2014 թվականին մեր հանրապետությունում շարունակվել են աշխատանքները ռազմավարական ծրագրերի իրականացման, պաշտպանության բանակի մարտունակության բարձրացման ուղղությամբ, նոր որակ է ստացել Արցախի միջազգային ճանաչման եւ տարբեր երկրների հետ հարաբերությունների հաստատման գործընթացը, ստեղծվել են մի շարք կարեւոր ենթակառուցվածքներ, շահագործման հանձնվել` բազմաթիվ օբյեկտներ: Գալիք տարում նույնպես մեզ սպասվում են լուրջ աշխատանքներ ու անելիքներ: 2015-ին ողջ հայությունը կհիշատակի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, որը հայ ժողովրդի եւ համայն մարդկության պատմության ամենաողբերգական ու սարսափելի էջերից է: Կլրանա Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակը: Երկրորդ աշխարհամարտի տարբեր ճակատներում հերոսաբար մարտնչել են հարյուր հազարավոր հայեր, ովքեր իրենց խիզախությամբ ու սխրանքով կանխել են նոր ցեղասպանության իրագործումը: Պատմական այս դասերը, ինչպես նաեւ մեր նորագույն պատմության փառավոր էջերը մեկ անգամ եւս ապացուցեցին մի պարզ ճշմարտություն. խաղաղության, կայունության, անվտանգ ու բնականոն զարգացման ամենահուսալի գրավականը հզոր, անկախ պետականությունն է եւ նրա մարտունակ բանակը: Մենք շարունակելու ենք անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել մեր պաշտպանունակության ամրապնդման, քաղաքացիների կենսապայմանների բարելավման եւ բարեկեցության մակարդակի բարձրացման ուղղությամբ: Սիրելի՛ բարեկամներ, Այս տոնական օրը նախեւառաջ ուզում եմ շնորհավորել մեր զոհված ազատամարտիկների ընտանիքներին: Ուզում եմ շնորհավորել հայրենիքի սահմաններն ու հարազատ ժողովրդի անդորրը հսկող մեր զինվորներին, պաշտպանության բանակի ողջ անձնակազմին, մաղթել նրանց բարի եւ անփորձանք ծառայություն: Շնորհավորում եմ ձեզ` սիրելի՛ արցախցիներ, մեր ողջ ժողովրդին, Հայաստանի եւ Սփյուռքի մեր քույրերին ու եղբայրներին, Արցախի բոլոր բարեկամներին՝ այս պայծառ ու հրաշալի տոների կապակցությամբ: Մաղթում եմ խաղաղություն, քաջառողջություն, բարօրություն եւ մեծագույն հաջողություններ: Թող ձեր օջախներում միշտ լինի ուրախություն եւ համերաշխություն, սեր ու երջանկություն: Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ:

Կարդալ ավելին 01-02-2015

Սուրբ Ծննդյան բարի մաղթանքներ:   Արցախի  թեմի  առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոս  ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Սուրբ Ծննդյան բարի մաղթանքներ: Արցախի թեմի առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Սիրելի հայրենակիցնե՜ր, Ձեզ ենք բերում աշխարհի մեծագույն բարի Ավետիսը համայն մարդկության համար: Աստված որոշեց մարդ դառնալ, որպեսզի մարդը դառնա Աստվածամարդ, դրանով իսկ լուծվի նախահայր Ադամի առաքելությունն ըստ Աստծո նախախնամության ծրագրի, բայց մեր նախահայրը, դեռ դրախտում ունենալով կատարյալ վիճակ և անմահության կարողություն, մեղք գործեց և դարձավ մահկանացու մարմնապես, ինչպես նաև նախամայր Եվան: Բայց Ամենակալ Տերը գտավ մաքրամաքուր մի անոթ՝ Սուրբ Կույս Մարիամ Աստվածածնին, որն էլ Սուրբ Հոգու շնորհքներով հղիացավ և մարդկային մարմին տվեց Աստծուն՝ Աստծո Որդուն, Տեր Հիսուս Քրիստոսին: Եվ այսպիսով հրաշք տեղի ունեցավ, Աստված մարդացավ, որպեսզի մարդն էլ կարողանա Աստվածամարդ դառնա: Այս հրաշապատումը մանրամասնորեն նկարագրված է Սուրբ Ավետարանի մեջ, թե ինչպես Բուն Արևելքից երեք իմաստուններ՝ Մելքիսեդեկը, Բաղդասարն ու Գասպարը, երկնքի աստղին հետևելով, գալիս են իրենց նվերներով, գտնում ու երկրպագում են Մանուկ Հիսուսին Բեթլեհեմի մոտակայքի մսուրում` գառնուկների մեջ: Մոտակայքում գտնվող հովիվները, տեսնելով երկնքի հրեշտակներին և լսելով նրանց փառաբանական երգը, իրենք էլ իրենց հերթին գալիս և երկրպագում են Մանուկ Հիսուսին: Այս տարի Վեհափառ Հայրապետի՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և տնօրինությամբ հռչակված է նռան տարի: Նուռը ամենահաճախ օգտագործվող հայկական զարդանշանն է, որը խորհրդանշում է միաբանություն, արյուն, կյանքի խորհրդանիշ, ինչպես նաև խորհրդանշում է Քրիստոսի թափված արյունը՝ որպես փրկագին համայն մարդկության փրկության համար: Խորհրդանշում է նաև 1915թ. մոտ երկու միլիոն հայ նահատակների թափված արյունը: Արդեն հարյուր տարի է անցնում ցեղասպանության օրերից, և մենք սպասելիքներ ունենք այս աշխարհի գերտերություններից՝ ցեղասպանության ճանաչման հարցում, և որպես առաջին քրիստոնյա ազգ` սպասելիքներ ունենք նաև Աստծուց՝ ճշմարիտ խաղաղություն բերող աշխարհին Մանուկ Հիսուսից: Այսօր աշխարհը նորից ալեկոծված է, կան բազմաթիվ ֆինանսատնտեսական խնդիրներ, զանազան վտանգավոր մարտահրավերներ: Մենք այս նոր տարվա մեջ խստագույնս պարտավոր ենք միաբան լինել, լարելով մեր ամբողջական ներուժը` զորացնելու մեր Հայրենիքն ու Ազգը, ապահովելով մեր խաղաղությունն ու անվտանգությունը: Ես Ձեզ բոլորիդ շնորհավորում եմ Ամանորյա և Սուրբ Ծննդյան տոների առիթով և աղոթում առ Աստված, որ Ամենակալ Տերը խաղաղություն բերի համայն աշխարհիս, մեր ազգին էլ՝ սեր ու միաբանություն, բերելով Ձեզ աշխարհի մեծագույն խաղաղության, սիրո ու փրկության Ավետիսը. Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ:

Կարդալ ավելին 01-02-2015

ԼՂՀ Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանի Ամանորյա ուղերձը
ԼՂՀ Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանի Ամանորյա ուղերձը

Սիրելի՛ հայրենակիցներ, Ահա եւ պատմություն է դառնում 2014 թվականը: Եվ մենք մտովի ամփոփում ենք անցածը: Եկե՛ք մեր մտքում ամբարենք անցած տարվա մեր հաջող գործերն ու հաղթանակները: Իմ հարազատ շրջանի բնակիչներ, անցնող տարին հարուստ էր քաղաքական, տնտեսական, մշակութային իրադարձություններով: Մենք բավականին հաջողություններ արձանագրեցինք տարբեր ոլորտներում: 2014-ին կառուցվեցին բնակելի տներ, նաեւ սկսվեցին Մարտակերտ-Վարդենիս ճանապարհի կառուցման աշխատանքները, որոնք կշարունակվեն 2015-ին, որը ռազմավարական մեծ նշանակություն ունի ինչպես հանրապետության, այնպես էլ մեր շրջանի համար: Էլ ավելի ամրապնդվեց Հայաստան-Արցախ-Սփյուռք կապը: Տոների առիթով շնորհավորում եմ արտերկրում ապրող մեր համերկրացիներին, որոնց շնորհիվ է նաեւ զարգանում մեր շրջանը: Շրջանի հարգելի բնակիչներ, ճիշտ է, մենք տարածքային առումով շատ մոտ ենք թշնամուն, բայց մենք հաղթական ժողովուրդ ենք: Մեր մարտունակ բանակի քաջ զինվորների շնորհիվ կանխվում է հակառակորդի ցանկացած ոտնձգություն: Դրա վառ ապացույցն էր հուլիս-օգոստոս ամիսներին հակառակորդի կողմից կազմակերպված դիվերսիոն գործողությունների կասեցումը: Ցավոք, մենք ունեցանք նաեւ անդառնալի կորուստներ. սահմանը պաշտպանելիս զոհվեցին զինծառայողներ: Հավերժ փառք ու պատիվ հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած մեր բոլոր հերոսներին, հավերժ փառք Արցախյան պատերազմում նահատակ ազատամարտիկներին: Թող 2015-ը հաջող տարի լինի նրանց ընտանիքների եւ հարազատների համար: Այս պահին մեր զինվորը կանգնած է առաջնագծում` պահպանելով մեր անդորրը: Հիրավի, այս տոնական օրը նախ եւ առաջ շնորհավորում եմ մեր անվտանգության հիմնական երաշխավորին` Պաշտպանության բանակի անձնակազմին, նրանց, ովքեր Նոր տարին դիմավորում են խրամատներում ու դիրքերում` անսասան պահելով հայրենիքի սահմանները: Թանկագին հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիդ այս ամենաջերմ տոնի առթիվ, մաղթում առողջություն եւ երջանկություն, թող 2015 թվականը մեր ժողովրդին բերի հաջողություն ու բարեկեցություն, Արցախ աշխարհին՝ խաղաղություն ու համերաշխություն: Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ:

Կարդալ ավելին 01-01-2015

ԼՂ խնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով. ՀԱՊԿ
ԼՂ խնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով. ՀԱՊԿ

Մոսկվայում անցկացված Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթաժողովի արդյունքում կառույցի անդամ երկրները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել. հայտնում է Վլադիմիր Պուտինի պաշտոնական կայքը: Այլ հարցերի հետ մեկտեղ առաջնորդները անդրադարձել են ԼՂ հակամարտությանը: «Մենք՝ ՀԱՊԿ անդամ երկրների առաջնորդներս, ընդգծում ենք ԼՂ խնդրի բացառապես խաղաղ ճանապարհով լուծման անհրաժեշտությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկիի Եզրափակիչ ակտի դրույթների հիման վրա»,- ասվում է համատեղ հայտարարության մեջ։

Կարդալ ավելին 12-31-2014

Սոչիում Սարգսյան-Ալիև հանդիպումը Մոսկվայի առաքելության                                կարևոր փուլն էր. ՌԴ ԱԳՆ
Սոչիում Սարգսյան-Ալիև հանդիպումը Մոսկվայի առաքելության կարևոր փուլն էր. ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ-ն ամփոփել է 2014 թվականը: Գերատեսչության հայտարարության մեջ նշվում է, որ 2014-ին Ռուսաստանը նպատակաուղղված քայլեր է ձեռնարկել ԱՊՀ տարածքում հակամարտությունների լուծման ուղղությամբ: ԼՂ հակամարտության մասով նշվում է, որ ՌԴ նախագահի նախաձեռնությամբ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների՝ Սոչիում կայացած հանդիպումը ԼՂ խնդրի կարգավորման հարցում Մոսկվայի առաքելության կարևոր փուլն էր, որը հնարավորություն տվեց նվազեցնելու լարվածությունը հակամարտության գոտում և ճշգրտելու կողմերի դիրքորոշումները: «ՌԴ-ն ակտիվ աշխատեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եռյակում (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա): Համանախագահներն Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների հետ 5 հանդիպում ունեցան և մի շարք քննարկումներ՝ երկու երկրների արտգործնախարարների հետ, շփումներ իրականացրին նաև Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ»,- ասվում է ԱԳՆ-ի հրապարակած փաստաթղթում:

Կարդալ ավելին 12-31-2014

ԼՂՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ ծննդի առթիվ
ԼՂՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ ծննդի առթիվ

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ ծննդի առթիվ, որում, մասնավորապես, ասված է՝ «Սիրելի՛ հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ՝ Ամանորի և Սուրբ ծննդի տոների կապակցությամբ՝ մաղթելով խաղաղ երկինք, առողջություն և ներդաշնակ կյանք: Դարեր ի վեր հայ ժողովուրդը նոր տարին դիմավորել է այնպիսի ավանդույթներով, որոնց հիմքում ընկած են անցյալն ամփոփելն ու արժեվորելը և նորի սպասումը: Ա՛րդ, թո՛ղ անցնող տարին իր հետ տանի անհաջողությունները, իսկ հաջողությունները, ուժն ու եռանդը փոխանցի 2015 թվականին: 2014 թվականը վայրիվերումների տարի էր մեր հայրենիքի համար՝ վտանգներով ու հնարավորություններով լեցուն: Սակայն, անկախ հակառակորդի ոտնձգություններից, հայոց աշխարհում շարունակում է թևածել խաղաղությունը՝ շնորհիվ մեր զինվորի ամրության: Մեկ այլ ձեռքբերում է Արցախում գրանցված շուրջ 9 տոկոս տնտեսական աճը, որն անխուսափելիորեն ազդեցություն ունի ԼՂՀ քաղաքացիների կենսամակարդակի որակի բարձրացման վրա 2015 թվականին ևս նախատեսում ենք պահպանել տնտեսական աճի առաջանցիկ տեմպերը՝ որպես գլխավոր նպատակ ունենալով բնակչության բարեկեցությունը: Տարեցտարի զարգացնելով Արցախի տնտեսությունը՝ մենք կերաշխավորենք ցանկալի ապագայի գոյությունը՝ հենված զարգացման և անվտանգության վրա: Այդ ճանապարհին յուրաքանչյուր հայ իր նշանակալի դերակատարումը կարող է ունենալ Արցախի շենացման գործում: Սիրելի՛ բարեկամներ, ընդունե՛ք ջերմագին շնորհավորանքներս և բարեմաղթանքներս՝ տարեմուտի և Սուրբ ծննդի առթիվ: Ձեր ընտանիքներում սերն ու համերաշխությունը թո՛ղ անպակաս լինեն»:

Կարդալ ավելին 12-31-2014

Խորհրդարանը հաստատել է 2015թ պետական բյուջեն
Խորհրդարանը հաստատել է 2015թ պետական բյուջեն

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել ԼՂՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի 10-րդ նստաշրջանի եզրափակիչ լիագումար նիստը, որին ներկա էին կառավարության անդամները՝ վարչապետ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ ԼՂՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թեւոսյանը բյուջետային՝ օրենսդիր-գործադիր քննարկումների երկրորդ փուլով գրանցված առաջարկությունների ու պատասխանների ընդգրկմամբ, խորհրդարանի հաստատմանն է ներկայացրել «ԼՂՀ 2015թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի վերջնական տարբերակը, ըստ որի, պետբյուջեի եկամուտները կազմում են 83,246.3մլն դրամ, ծախսերը` 88,127.6մլն դրամ ,իսկ դեֆիցիտը՝ 4,881.3 մլն դրամ: Վարչապետ Արայիկ Հարությունյանը եզրափակիչ ելույթում ներկայացնելով պետական բյուջեով նախատեսվող հիմնական ծրագրային ուղղություններն ու գերակայությունները՝ ընդգծել է, որ հանրապետության գլխավոր ֆինանսական փաստաթղթի շրջանակներում, կառավարության 2015 թվականի գործունեությունն սոցիալական ընդգծված ուղղվածություն կունենա։ Այնուհետեւ լսվել են Ազգային ժողովի՝ «Արցախատուն» պատգամավորական խմբի, «Դաշնակցություն», «Ժողովրդավարություն» եւ «Հայրենիք» պատգամավորական խմբակցությունների տեսակետները՝ գալիք տարվա պետական ֆինանսական գլխավոր փաստաթղթի վերաբերյալ: Խորհրդարանը նախ ընդունեց ԼՂՀ 2015 թվականի պետական բյուջեի նախագիծն ուղեկցող՝ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց սոցիալական երաշխիքների մասին» եւ դրա հետ կապված օրենքների փաթեթը, «Պետական կենսաթոշակների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, ինչպես նաեւ «ԼՂՀ բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքները, ապա 29 կողմ եւ 2 դեմ ձայների հարաբերակցությամբ հաստատեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» օրենքը: Նիստի ավարտին խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանն ամփոփել է 5-րդ գումարման Ազգային ժողովի 10-րդ նստաշրջանի աշխատանքները՝ շնորհավորանքի ու բարեմաղթանքի խոսքեր հղելով Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ:

Կարդալ ավելին 12-26-2014

РОССИЯ И ВОЕННО-ПОЛИТИЧЕСКИЙ БАЛАНС В НАГОРНО-КАРАБАХСКОМ КОНФЛИКТЕ

Завершающийся календарный год, к сожалению, не может быть отнесен к числу спокойных относительно зоны нагорно-карабахского конфликта, где, напомним, продолжает действовать бессрочное соглашение о прекращении огня, подписанное тремя сторонами конфликта (Баку, Ереваном и Степанакертом) 12 мая 1994 года при посредничестве России. Малочисленные военные наблюдатели от ОБСЕ регулярно проводят мониторинг в зоне конфликта. При весй их пользе, мероприятия эти зачастую носят формальный характер – особенно в периоды обострения на отдельных участках, где пребывание наблюдателей становится небезопасным. Кроме того, действующие соглашения не предусматривает размещения в регионе стационарных постов международных наблюдателей, либо международных миротворческих сил под эгидой таких организаций, как ООН или ОБСЕ. Напомним также, что линия соприкосновения между сторонам конфликта в Нагорном Карабахе и на армяно-азербайджанской границе составляет порядка 1000 км, т.е. значительно превышает протяженность аналогичных зон в других конфликтных зонах региона (грузино-абхазский и грузино-югоосетинский) в 8-10 раз. После заключения соглашения о прекращении огня в зоне конфликта постоянно происходят перестрелки с использование стрелкового оружия. «Обострение ситуации вокруг Нагорного Карабаха, которое мы видели в этом году, было логическим последствием наблюдающейся вот уже несколько лет милитаризации линии противостояния», – полагает старший исследователь программы Европы и Евразии Фонда Карнеги Том де Ваал. В течение всего минувшего года продолжались постоянные угрозы возобновления боевых действий в зоне конфликта, которые являются составляющей частью условной «карабахской стратегии», реализуемой сегодня Баку и включающей в себя: - политику «непрямого периферийного» давления, - силовой шантаж, - опору на политические, психологические и материальные ресурсы каспийской нефти, - милитаризацию и гонку вооружений. Цель подобной политики – добиться от внешних акторов корректировки их политики в отношении Армении и Нагорного Карабаха. Как показывают политические и военно- политические итоги уходящего года, сделать это в уходящем году официальному Баку не удалось. Несмотря на напряженность в зоне нагорно-карабахского конфликта (как на линии соприкосновения сторон в Нагорном Карабахе, так и в районе армяно-азербайджанской границы (1)), военно-политический баланс между сторонами конфликта продолжает сохраняться. Не изменилась также суть / «философия» этого баланса: (1) Баку не может концентрировать все свои наличные силы и средства против Армении и НКР, т.к. вынужден учитывать серьезные вызовы с других стратегических направлений, прежде всего – со стороны Ирана. Для иллюстрации этого тезиса представим сведения о дислокации сухопутных войск Азербайджана, насчитывающих приблизительно 85 тысяч личного состава и состоящих из пяти армейских корпусов. 1-й, 2-й, 3-й армейские корпуса расположены вблизи Нагорного Карабаха, причём 2-й армейский корпус частью сил прикрывает азербайджано-иранскую границу. 4-й (бакинский) корпус прикрывает столицу и морское побережье, 5-й (сейчас он имеет статус отдельной армии) дислоцируется в Нахичиване. Речь идет о том, что Азербайджан затрачивает значительные средства на поддержание боевого потенциала своих вооруженных сил, но только часть этих сил и средств направлена против армянской стороны. В военной терминологии есть такое понятие, как использование силы и средства на данном направлении. Скажем, страна имеет тот или иной военный бюджет, однако она не может оголить все границы и нацелить все силы только на одно направление. Таким образом, общие расходы и какие именно средства выделяются из бюджета в направлении Армении и Нагорного Карабаха и то, как это может использоваться – это различные показатели. (2) Армения также сталкивается с военно-политическими угрозами с иных стратегических направлений (Турция), однако нейтрализует их с помощью дислоцированной на своей территории 102-й российской военной базы, которая расположена в Ереване и Гюмри. Это дает возможность Армении концентрировать большую часть своих сил и средств (сухопутные войска, ПВО и авиацию) на сдерживание Азербайджана в Нагорном Карабахе, а также на границах. При этом границы с Грузией и Ираном средствами поражения не прикрывается, т.к. Армения не видит угроз со стороны этих государств. (3) в систему баланса входит хорошо укрепленная в военно-инженерном плане линия обороны в Нагорном Карабахе, которая имеет весьма выгодную для армянской стороны конфигурацию, контролируя большинство господствующих высот. Следовательно, постоянные требования к армянской стороне об отводе войск из того или иного района вне границ бывшей Нагорно-Карабахской автономной области, без должных гарантий безопасности и решения вопроса будущего статуса Нагорного Карабаха, воспринимаются в Ереване и Степанакерте, как давление с целью изменения сложившегося военного баланса в пользу Баку. (4) военный бюджет сторон (согласно проекту военного бюджета на 2015 года возможности Азербайджана превышают здесь возможности Армении в 10 раз) не полностью ситуацию с балансом сил сторон не отражает. Так, часть военного бюджета Азербайджана идет на финансирование ВМС (что не может угрожать Армении), а также тех военных сил и средств, задействованных на иных направлениях, с другой стороны – в азербайджанском военном бюджете относительно недостаточно высокую составляющую имеют вложения в единицу боевой мощи. (5) военно-политический паритет между сторонами конфликта носит ассиметричный, а не симметричный характер. Кроме того, тяжелое оружие, получаемое Арменией от России, поставляется в рамках двустороннего военно-технического сотрудничества, и поэтому так мало информации о том, какое именно и сколько оружия получает Ереван. Некоторые количественные и качественные сведения об уровне военно-технического сотрудничества России и Армении проявились в ноябре с.г. во время крупномасштабных учений «Единство – 2014» ВС Армении и Армии Обороны НКР. Некоторые наблюдатели, комментируя ход учений, констатировали: миф о том, что активно вооружается только Азербайджан, был развенчан. При этом открытой информации о продаже тяжелого оружия Москвой Азербайджану более чем достаточно, (6) летние боестолкновения в зоне конфликта, которые были для азербайджанских военных, по сути, «разведкой боем», показали, что Баку имеет определенные проблемы с качественными параметрами подготовки личного состава в армии. Потери, понесенные азербайджанской армией летом в соотношении 1:5 (официальные данные армянской стороны) подтверждают этот вывод – и это при том, что конкретными участниками в этих боестолкновениях со стороны Азербайджана были элитные подразделения, а с армянской стороны 18-20 летние солдаты и сержанты срочной службы. Высокий уровень профессионализма был продемонстрирован со стороны спецподразделений Армии Обороны НКР в ходе недавно проведённой операции по выносу тел погибших пилотов сбитого армейского вертолета «Ми-24». Кроме того, по словам министра обороны Армении Сейрана Оганяна, «армянская сторона уже дала обещанный ранее несоразмерный ответ на сбитый в нейтральной зоне 12 ноября азербайджанскими вооруженными силами армянский вертолет». Косвенным подтверждением профессионализма армянских военных срочной службы стал успех армянских танковых экипажей на соревнования по танковому биатлону летом 2014 году в Алабино (участвовали экипажи из 12 стран), где они заняли второе место пропустив вперед только Россию и обойдя такие страны как Китай, Казахстан, Беларусь, Индия и др. Масштабы военных учений, в том числе с боевой стрельбой, проводимых в прифронтовой полосе конфликтующими сторонами остаются достаточно впечатляющими по масштабам привлечения личного состава и боевой техники. Военно-политический баланс между сторонами конфликта является мощнейшим сдерживающим фактором для сторон. В формировании системы баланса в зоне нагорно-карабахского конфликта решающая роль принадлежит России. Продажа и поставки оружия, прежде всего тяжелого, сторонам конфликта осуществляется Москвой так, чтобы баланс не был нарушен. Это обстоятельство отмечают и западные дипломаты, аккредитованные в Ереване. Укрепление обороноспособности России перед лицом растущих внешних вызовов, отвечает интересам национальной безопасности её партнёров по ОДКБ – такая мысль неоднократно звучала в ходе итоговой встречи глав государств. Входящих в эту организацию. В 2015 году в Армении будет открыт гуманитарный центр ОДКБ. Таким образом, играя ведущую роль в поддержании военно-политического баланса между сторонами конфликта, Москва имеет достаточно весомые козыри в переговорном процессе, которых проходит в рамках Минской группы ОБСЕ. Кроме того, в случае необходимости Россия, используя свое влияние на стороны конфликта, в состоянии оказать на них эффективное давление с целью недопущения эскалации конфликта. Именно так было в первой декаде августа, когда президент России Владимир Путин пригласил на переговоры в Сочи президентов Азербайджана и Армении Ильхама Алиева и Сержа Саргсяна. «При этом нужно учитывать, что дестабилизация происходит на фоне геополитического кризиса вокруг Украины, – напоминает Томас де Ваал. – В Минском процессе еле-еле теплится жизнь. И в этом свете, максимум на который мы можем надеяться в ближайшее время это – продолжение периодических встреч президентов Армении и Азербайджана, которые с настоящими переговорами имеют мало общего». По мысли британского эксперта, официальный Баку, полагая, что имеется необходимость периодически напоминать миру об оккупации своих территорий, прибегает к периодической дестабилизации ситуации и нарушениям режима прекращения огня. В свою очередь, армянская сторона считает нужным время от времени демонстрировать противнику свою военную силу. По этой же причине отвергаются предложения, связанные, в частности, с обоюдным отводом сслинии огня снайперов, либо эе по созданию эффективно действующего мехагнизма по расследованию инцидентов. 21 декабря министр обороны Нагорного Карабаха Мовсес Акопян, отметив возрастающее напряжении на линии соприкосновения сторон, выразил надежду на то, что «войны не будет». «В сравнении с августовскими событиями ситуация на границе относительно спокойна, но если сравнивать с предыдущими годами, то можно увидеть, что напряженность в зоне карабахского конфликта растет из года в год, что напрямую связано с поведением противника». В сложившейся ситуации мы рискнем сделать прогноз на 2015 год: напряженность в зоне конфликта сохранится, возможны локальные боестолкновения, но вероятность эскалации / войны представляется достаточно низкой – по приичне военно-политического баланса между сторонами, а также эффективной деятельности посредников, способных сдержать стороны конфликта, – и прежде всего России. (1) Речь идет о боестолкновениях в районе армяно-нахичеванской границы, в конце июля-августа, а также история с вертолетом «Ми-24» армейской авиации непризнанной НКР.

Կարդալ ավելին 12-26-2014

Հայաստանի հաջողված ինտեգրացիոն գործընթացներն ու Արցախի թափ առնող ճանաչումը` ամփոփ
Հայաստանի հաջողված ինտեգրացիոն գործընթացներն ու Արցախի թափ առնող ճանաչումը` ամփոփ

Անցնող տարին Հայաստանի արտաքին քաղաքականության ոլորտում հագեցած իրադարձությունների, երկկողմ փոխայցերի, հայտարարությունների ու նոր համագործակցության մասին պայմանագրերի ստորագրման ժամանակահատված է: «Արմենպրես»-ն առանձնացրել է Արտաքին քաղաքականության ոլորտում նշանակալից իրադարձություններից կարեւորագույնները: -- Ինտեգրացիոն զարգացումներ-- Հայաստանի ինտեգրացիոն նոր ուղին հաջողությամբ է պսակվել: Հայաստանն, այլեւս Եվրասիական տնտեսական միության անդամ է, միաժամանակ, համագործակցությունն ու երկխոսությունը Եվրամիության հետ չի ավարտվել: Հանդիպումների ու քննարկումների կարեւոր շեշտադրումներ կարվեն հաջորդ տարի մայիսին` Ռիգայում կայանալիք ԵՄ Արեւելյան գործընկերների գագաթնաժողովի ժամանակ: Մինչ այդ, թե՛ հայկական, թե՛ եվրոպական կողմը հստակեցնում են օրակարգը, համաձայնագրերը, պայմաններն ու սկզբունքները: Եվրամիության հետ քննարկումները կարճատև դադարից հետո նոր թափ առան, իսկ Եվրասիական տնտեսական միության շրջանակում հաջորդ տարվանից Հայաստանը կհամարվի լիիրավ անդամ. Հայաստանի անդամակցության պայմանագիրն ստորագրվեց հոկտեմբերի 10-ին, անցավ նաեւ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի ազգային վավերացման ընթացակարգերը, դեկտեմբերի 23-ին ազդարարվեց Հայաստանի անդամակցության գործընթացի ավարտը ու հնչեց նոր ինտեգրացիոն կառույցի ամբողջական կազմավորման պատմական հայտարարությունը: Սրանով կավարտվի ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության փուլը, որի մեկնարկը տրվել էր 2013թ. սեպտեմբերին Մոսկվայում: -- Հայոց ցեղասպանություն ճանաչում, հայ-թուրքական հարաբերություններ-- Տարին կարելի է համարել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների նախապատրաստության ժամանակահատված: Մեր արտաքին քաղաքականության կարեւորագույն հարցերից մեկի առնչությամբ հայտարարություններն ու գործողությունները շատ էին: Հաջորդ տարի ի թիվս բազմաթիվ երկրների առաջնորդների Հայաստանում սպասում են Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին: Ֆրանսիայի նախագահը երեք անգամ պաշտոնապես հայտարարել է` ապրիլի 24-ին լինելու է Երեւանում, հայերի հետ բարձրանալու է Ծիծեռնակաբերդ ու ոգեկոչելու Ցեղասպանության զոհերի հիշատակը: Ծիծեռնակաբերդի բարձունքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու առաջարկությամբ հանդես եկավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` հայտարարելով, որ ի թիվս այլ երկրների առաջնորդների Թուրքիայի նախագահին հրավիրում է Երեւան 2015թ. ապրիլի 24-ին հայ ժողովրդի հետ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: «Խիզախ եւ նախաձեռնողական քայլ». Հայաստանում հավատարմագրված դեսպանները, Հայաստանի եւ սփյուռքի բոլոր կառույցների ղեկավարները հենց այսպես անվանեցին Հայաստանի այս նախաձեռնությունը: Հայտարարությունից ամիսներ անց, երբ Էրդողանն արդեն ընտրվել էր Թուրքիայի նախագահ, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երդմնակալության արարողության ժամանակ անձամբ հրավիրատոմսը փոխանցեց նորընտիր նախագահին: Սա հերթական անգամ հաստատեց` Հայաստանը հավատարիմ է իր որդեգրած քաղաքականությանն ու կոչ է անում Թուրքիային առերեսվել սեփական պատմությանը: Թուրքական կողմից որեւէ արձագանք կատարվածի առնչությամբ չհրապարակվեց: Թուրքիային սեփական պատմությանն առերեսվելու կոչեր այս տարի հնչեցին նաեւ Եվրոպայում եւ Լատինական Ամերիկայում: Հունաստանի խորհրդարանը վավերացրեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը` այս կերպ դառնալով Եվրոպայում ցեղասպանության ժխտումը քրեականացնող երրորդ երկիրը: Բոլիվիայի խորհրդարանն էլ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը` միաժամանակ կոչ անելով Թուրքիային առերեսվել պատմությանը: Հայ-թուրքական «կիսամեռ» արձանագրությունների առնչությամբ այս տարի լրջագույն հայտարարություն կատարեց երկրի ղեկավարը: Արձանագրությունների վախճանի վերջին ակորդը նախագահը դրեց սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում, երբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում «գրողի ծոցն» ուղարկեց արձանագրությունները` հավելելով, որ Հայաստանը կարող է քննարկել հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանից ետ կանչելու հարցը: --Հայաստանի բարեկամները` Լատինական Ամերիկայում-- Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին անհրաժեշտ է էլ ավելի լավացնել հարաբերությունները բարեկամների հետ: Հենց այս տրամաբանության մեջ հնչեցին գնահատականներ նախագահ Սարգսյանի` Լատինական Ամերիկա այցի ժամանակ: Արգենտինա, Ուրուգվայ, Չիլի. պաշտոնական հանդիպումներ, քննարկումներ, երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը նվիրված միջոցառումներ: Հենց այս օրակարգով նախագահը շուրջ մեկ շաբաթ Լատինական Ամերիկայում էր: Բուենոս Այրեսում նախագահը մասնակցեց Հայոց ցեղասպանության թանգարանի հիմնարկեքի արարողությանը: Տարեվերջին պարզ դարձավ, որ Հայոց ցեղասպանության թանգարան կկառուցվի նաեւ Ուրուգվայում: ---Լեռնային Ղարաբաղ. փխրուն խաղաղություն ու բանակցային զրո առաջընթաց--- Քաղաքագետներն ու փորձագետները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար ընթացող բանակցությունները կարեւորում են փխրուն խաղաղության պահպանման տրամաբանությունից: Այս տարի հայ-ադրբեջանական սահմանին տարածվող խաղաղությունն անգամ փխրուն անվանել հնարավոր չէ: Սահմանային լարվածության մեծացում, երկկողմ զոհեր, դիվերսիաներ, հայկական ուղղաթիռի ոչնչացում: Կատարվածը դժվարությամբ է տեղավորվում է խնդրի խաղաղ կարգավորման համար ընթացող բանակցությունների տրամաբանության մեջ: Ադրբեջանին սահմանային լարվածությունը հանդարտեցնելու եւ խաղաղ բանակցությունների ձեւաչափը վերականագնելու տասնյակ կոչերից հետո միայն օգոստոսին Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ կայացավ Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպումը: Սա երկու նախագահների այս տարվա առաջին հանդիպումն էր. նախորդը 2013թ. նոյեմբերին էր Վիեննայում: Երկկողմ եւ եռակողմ զրույցներից հետո նախագահները վերահաստատեցին` ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով` հավատարիմ ԵԱՀԿ երեք հիմնարար սկզբունքներին: Տարվա ընթացքում ԼՂ հակամարտության կարգավորման առնչությամբ տեղի ունեցավ եւս երկու հանդիպում` Ուելսում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի եւ Փարիզում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ: Այս հանդիպումներից առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հույս էին հայտնում, որ կողմերն ավելի կմոտենան Խաղաղության համաձայնագրի կնքմանը, սակայն հանդիպումների ժամանակ Ադրբեջանի նախագահը մեկ բան էր ասում, Բաքվում` մեկ այլ: Նոյեմբերին Փարիզում կայացած նախագահների հանդիպումից օրեր անց ադրբեջանական օդուժը ոչնչացրեց հայկական ուղղաթիռը, որը, նախապես տարածած հայտարարության համաձայն, ուսումնավարժական թռիչքներ էր իրականացնում: Շուրջ 10 օրվա բանակցություններից, պահանջներից, միջազգային կազմակերպությունների հայտարարություններից հետո Ադրբեջանը մնաց անդրդվելի, եւ հայկական զինված ուժերը հատուկ օպերացիայի շնորհիվ կարողացան խոցված ուղղաթիռի որոշ մասունքներ եւ զոհված օդաչուների դիակները ետ բերել: ---Արցախը միջազգային ճանաչում է ստանում--- Արցախցիները մի խոսք ունեն` «նա, ով մեկ անգամ այցելում է Արցախ, այլեւս չի կարող չայցելել»: Սեփական փորձից պետք է խոստովանել, որ այդ խոսքերում ճշմարտության հատիկ կա: Այդ խոսքերի իսկությունն այս տարի փաստեց աշխարհահռչակ օպերային երգչունի Մոնսերատ Կաբալիեն` երկրորդ անգամ այցելելով Արցախ եւ Ստեփանակերտում համերգ տալով: Տարվա ընթացքում Կաբալյեի եւ այլ նշանավոր մտավորականների այցը Արցախ փաստեց` մշակութային ոլորտում Արցախը ստացել է ճանաչում: Քաղաքական առումով նույնպես այս տարի Արցախը ճանաչման առնչությամբ պակաս հաջողություններ չգրանցեց: Տարեսկզբին պարզ դարձավ, որ Կալիֆորնիայի խորհրդարանը ճանաչում է Արցախի անկախությունը: Այնուհետեւ Արցախի անկախությունը ճանաչեցին Բասկերը: Ստեփանակերտից հավաստիացնում են, որ Արցախի ճանաչումն ընթանում է փուլ առ փուլ, եւ շուտով երկիրը կսկսի բանակցություններ ու դիվանագիտական լուրջ աշխատանք նաեւ պետությունների եւ միջազգային կազմակերպությունների ճանաչումն ստանալու համար: Տարվա ընթացքում մեծ ուշադրություն դարձվեց նաեւ տարածաշրջանում հարեւանների հետ հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը:

Կարդալ ավելին 12-25-2014

ՌԴ-ից Հայաստան առաքվող բնական գազի, նավթամթերքների և չմշակված ալմաստների համար ռուսական կողմը մաքսատուրք չի գանձի
ՌԴ-ից Հայաստան առաքվող բնական գազի, նավթամթերքների և չմշակված ալմաստների համար ռուսական կողմը մաքսատուրք չի գանձի

Ռուսաստանից Հայաստան առաքվող բնական գազի, նավթամթերքների և չմշակված ալմաստների համար ռուսական կողմը արտահանման մաքսատուրք չի գանձի: Նման որոշում այսօր ընդունվեց կառավարության նիստին: ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ըստ որոշման՝ համաձայնություն տրվեց Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև 2013 թվականի դեկտեմբերի 2-ի՝ Հայաստանի Հանրապետություն բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ համաձայնագրին։

Կարդալ ավելին 12-25-2014

Ձախողվել է հակառակորդի ևս մեկ դիվերսիոն գործողություն
Ձախողվել է հակառակորդի ևս մեկ դիվերսիոն գործողություն

Դեկտեմբերի 25-ի գիշերը` ժամը 01:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը ՊԲ հարավարևելյան հատվածի երկու ուղղություններով ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման գործողություններ: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ դիվերսիոն գործողության ընթացքում նախահարձակ թշնամին կիրառել է տարբեր տրամաչափի հարձակողական զենքեր, այդ թվում` ձեռքի նռնակներ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշելով հակառակորդի հատուկ ստորաբաժանումների առաջխաղացման փորձերը, նրան հասցրել են կորուստներ և ստիպել նահանջել իրենց ելման դիրքեր: Հակառակորդին դիմակայելու ընթացքում պաշտպանության բանակը կորուստներ չի ունեցել: Միջադեպի մանրամասները ճշտվում են:

Կարդալ ավելին 12-25-2014

Նախագահ Սահակյանը ուղերձ է հղել

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 24-ին ուղերձ է հղել ԼՂՀ արհմիությունների ֆեդերացիայի 3-րդ համագումարի մասնակիցներին: ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ ուղերձում ասված է. «Համագումարի հարգելի մասնակիցներ, Ողջունում եմ ձեզ եւ շնորհավորում ԼՂՀ արհմիությունների ֆեդերացիայի 3-րդ համագումարի մեկնարկի ու կազմակերպության 10-ամյակի կապակցությամբ: Մաղթում եմ բոլորիդ հաջող ու արդյունավետ աշխատանք: Գոհունակությամբ պետք է նշենք, որ այս բոլոր տարիների ընթացքում արհմիությունների ֆեդերացիան կարողացել է կայանալ եւ կատարել ծավալուն աշխատանք` իրականացնելով իրեն վերապահված գործառույթները: Մենք կառուցում ենք ժողովրդավարական պետություն եւ քաղաքացիական հասարակություն, որի առանցքում մարդն է, նրա իրավունքներն ու ազատությունները: Եվ այս գործում մեծ է նաեւ արհմիությունների ֆեդերացիայի դերակատարությունը: Աշխատավորների օրինական շահերի պաշտպանությանը, նրանց սոցիալական հարցերի լուծմանը, գործատուների հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ձեր գործունեությունը կարեւոր է ու պահանջված: Մենք ակնկալում ենք, որ այդ աշխատանքները կլինեն ավելի ակտիվ ու համակարգված` ընդլայնելով ու խորացնելով համագործակցությունը տարբեր կազմակերպությունների հետ` ինչպես մեր պետության ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Արցախի իշխանությունները շահագրգռված են եւ շարունակելու են հնարավորինս աջակցել ձեր աշխատանքներին, քանի որ բնակչության սոցիալ-կենցաղային պայմանների բարելավումը, ժողովրդի կենսամակարդակի բարձրացումը, նոր աշխատատեղերի ստեղծումն այն հիմնական խնդիրներից են, որոնց լուծմանն են ուղղված մեր բոլոր ջանքերը: Թանկագին բարեկամներ, Օգտվելով առիթից` ուզում եմ շնորհավորել ձեր գալիք Նոր տարին ու Սուրբ Ծնունդը եւ մաղթել խաղաղություն, քաջառողջություն ու բարօրություն ձեզ, ձեր հարազատներին եւ մերձավորներին»։

Կարդալ ավելին 12-24-2014

ԼՂ խնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով. ՀԱՊԿ երկրների առաջնորդների հայտարարությունը
ԼՂ խնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով. ՀԱՊԿ երկրների առաջնորդների հայտարարությունը

Մոսկվայում անցկացված Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթաժողովի ավարտին կառույցի անդամ երկրների՝ Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի առաջնորդները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել, հայտնում է kremlin.ru-ն։ Նրանք, ի թիվս այլնի, անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի խնդրին։ «Մենք՝ ՀԱՊԿ անդամ երկրների առաջնորդներս, ընդգծում ենք ԼՂ խնդրի բացառապես խաղաղ ճանապարհով լուծման անհրաժեշտությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ՝ միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկիի եզրափակիչ ակտի դրույթների հիման վրա»,- ասվում է համատեղ հայտարարության մեջ։ ՀԱՊԿ անդամ երկրներն անդրադարձել են նաև Ուկրաինայի ճգնաժամին և նշել հակամարտության շուտափույթ կարգավորման անհրաժեշտությունը։

Կարդալ ավելին 12-24-2014

Մոսկվայում ավարտվել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը
Մոսկվայում ավարտվել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում ավարտվել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը՝ նվիրված 2015թ. հունվարի 1-¬ից Եվրասիական տնտեսական միության և դրա մարմինների գործունեության մեկնարկի գործնական ասպեկտներին: Նիստին մասնակցել են Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը, Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ղրղզստանի Նախագահ Ալմազբեկ Աթամբաևը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն, ովքեր նիստի արդյունքներն ամփոփվել են համատեղ մամուլի ասուլիսում: ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդմամբ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ղեկավարներին՝ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու հարցում աջակցության համար, նաև նշել այդ երկրների համապատասխան նախարարությունների, գերատեսչությունների, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կատարած մեծ աշխատանքը և բոլորին մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ: Այսօր երեկոյան Մոսկվայում ՀՀ Նախագահի կեցավայրում՝ «Արարատ Պարկ Հյաթ» հյուրանոցում, Նախագահ Սերժ Սարգսյանի անունից կտրվի ընդունելություն՝ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու գործընթացի ավարտի կապակցությամբ

Կարդալ ավելին 12-24-2014

Նախագահ Սահակյանն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել
Նախագահ Սահակյանն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 24-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում էին մարտական հերթապահության կազմակերպմանն ու ինժեներական կառույցների կատարելագործմանն ուղղված միջոցառումների մասին և 2014թ. հեռուստամարաթոնի ընթացքի, արդյունքների ու իրականացվելիք միջոցառումների մասին հարցերը: ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ առաջին հարցի շուրջ զեկույցով հանդես է եկել պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը: Նախագահը համապատասխան հանձնարարականներ է տվել պաշտպանության նախարարությանն ու կառավարությանը՝ բանակաշինության ոլորտում նախատեսված ծրագրերի պատշաճ իրականացման ուղղությամբ՝ ընդգծելով, որ զինված ուժերի մարտական պատրաստականության բարձր մակարդակի ապահովումը եղել և մնում է պետության կարևորագույն առաջադրանքներից մեկը: Անդրադառնալով օրակարգի երկրորդ հարցին՝ երկրի ղեկավարը կառավարությանը և համապատասխան գերատեսչություններին հանձնարարել է Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի շինարարության ընթացքում ապահովել նախատեսված ֆինանսական միջոցների նպատակային օգտագործումը, շահագրգիռ մարմինների սերտ համագործակցությունը և իրականացվող աշխատանքների լայն լուսաբանումը զանգվածային լրատվամիջոցներում:

Կարդալ ավելին 12-24-2014

Նախագահ Սահակյանը պետական պարգևներ է հանձնել մի խումբ ազատամարտիկների
Նախագահ Սահակյանը պետական պարգևներ է հանձնել մի խումբ ազատամարտիկների

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 23-ին մասնակցել է նույն օրը Ստեփանակերտում մեկնարկած «Արցախի ազատամարտիկների միության» 6-րդ համաժողովին: ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ իր ելույթում Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել ազատամարտի վետերանների եւ կազմակերպության դերակատարությունը պետականաշինության ու մեր հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման գործընթացում: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ ազատամարտիկների առողջության պահպանմանը, սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանն ուղղված աշխատանքները մշտապես գտնվում են իշխանությունների ուշադրության կենտրոնում: Նախագահը նաեւ պետական պարգեւներ է հանձնել մի խումբ ազատամարտիկների: Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք:

Կարդալ ավելին 12-23-2014

Բելառուսի ԱԳՆ-ն արձանագրել է. Ղարաբաղը ԵՏՄ չի մտնի

ԵՏՄ-ին Հայաստանի միանալուց հետո Լեռնային Ղարաբաղը միության անդամ չի դառնա, հայտարարել է Բելառուսի արտգործնախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Միխնեւիչը, փոխանցում է ԲԵԼՏԱ-ն: «Մենք մտահոգություն ունեինք, որ Հայաստանի կազմում չընդգրկված տարածքները կարող էին հայտնվել Մաքսային միության կազմում: Հայկական կողմն ըմբռնումով մոտեցավ այդ պահանջին, այդ ցանկությանը: Պայմանագրին նոտա ավելացվեց առ այն, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության մաս չի հանդիսանում: Հայկական կողմից պաշտոնական բանավոր հայտարարություն արվեց»,- ասել է Միխնեւիչը: Նա նաեւ ընդգծել է, որ դե ֆակտո ոչ մի խոչընդոտ չկա Հայաստանին ՄՄ եւ ապագա ԵՏՄ անդամ դարձնելու համար: Բացի այդ, Ալեքսանդր Միխնեւիչը նշել է, որ նախքան ԵՏՄ-ին Հայաստանի միացման պայմանագրի ստորագրումը հայկական կողմը մեծ աշխատանք է տարել իր օրենսդրությունում այն նորմերը ներդնելու ուղղությամբ, որոնք ավելի վաղ ներդրել էին «եռյակի» երկրները: Նշենք, որ հայկական կողմը երբեք չի հայտարարել, որ ԼՂՀ-ն Հայաստանի մասն է: Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցության պայմանագրի խորհրդարանական լսումների ընթացքում ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քչարյանը հայտարարել էր, որ ժամանակին Ղազախստանի բարձրացրած եւ լայն արձագանք ստացած հարցը ընդամենը ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի միջեւ անցակետ դրվելուն կամ չդրվելուն էր վերաբերում: «Մենք միայն հաստատեցինք, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության տարածք չի հանդիսանում: Մենք դրա հետ հարաբերությունները կառուցում ենք որպես դե ֆակտո կայացած պետության հետ»: Հիշեցնենք, որ Հայաստանի հարեւան ԼՂՀ-ի, ինչպես նաեւ հարեւան մի շարք այլ երկրների անդամակցությունը ԵՏՄ-ին սկզբնապես դիտարկվում էր:

Կարդալ ավելին 12-20-2014

ՄԻՇՏ` ԱՌԱՋԻՆ ԳԾՈՒՄ

Դեկտեմբերի 13-ին Ստեփանակերտի Շ. Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում իր հերթական՝ 5-րդ հաշվետու-ընտրական համագումարը գումարեց ԼՂՀ ՙՄայրություն՚ հասարակական կազմակերպությունը։ Մասնակցում էին պատգամավորներ ԼՂՀ գրեթե բոլոր շրջաններից։ Հրավիրված էին Ղարաբաղյան շարժման, Արցախյան պատերազմի ակտիվ մասնակիցներ, մտավորականներ, կին զինծառայողներ, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ։ Հաշվետու ժամանակաշրջանում կատարված աշխատանքի հաշվետվությամբ հանդես եկավ ԼՂՀ ՙՄայրություն՚ ՀԿ նախագահ Հասմիկ Միքայելյանը։ Նրա առաջարկությամբ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան պատերազմի բոլոր նահատակների ու անմեղ զոհերի հիշատակը։ Անդրադառնալով ՙՄայրություն՚ ՀԿ-ի 26-ամյա գործունեությանը՝ զեկուցողը նշեց, որ այն, իր շուրջը համախմբելով բոլոր կարող ուժերին՝ կանանց ու մայրերին, այդ բոլոր տարիներին՝ հավատարիմ որդեգրած սկզբունքներին, գործել է ի շահ և ի փառս ազատ ու անկախ Արցախի։ Նշվեց, որ ՙՄայրություն՚ ՀԿ¬ի շարքերում ընդգրկված են մտավորականներ, հերոսուհի մայրեր, ովքեր ունեն թվով 16 երեխաներ, հերոս նահատակների մայրեր ու այրիներ, ազատագրական շարժման ակտիվ մասնակիցներ, պատերազմի վետերաններ, զինծառայողներ և պարզապես հայ կանայք, ովքեր ծնում, սնում ու դաստիարակում են Արցախի ապագա քաղաքացիներին։ Շուրջ երկուսուկես տասնամյա գործունեության ուրվագծումից զատ, Հ. Միքայելյանը կանգ առավ առկա հիմնախնդիրների ու դրանք ծնող պատճառների վրա։ Նա պատգամավորներին կոչ արեց լինել ակտիվ, նախաձեռնող, պրոբլեմների հետ չհամակերպվող և լուծումների համար ուղիներ որոնող։ Նրա կարծիքով, բոլոր կարող ուժերի համախմբմամբ կարելի է լուծել մի շարք հիմնախնդիրներ և պետության ղեկավարների հետ ձեռք ձեռքի տված դիմակայել բոլոր մարտահրավերներին ու նպաստել հասարակության առողջացմանը։ Հ. Միքայելյանի կողմից կազմակերպության գործունեությունը բաժանվեց երեք փուլերի՝ Ղարաբաղյան շարժման, պատերազմի և հետպատերազմական շրջանի։ Ըստ զեկուցողի՝ այդ երեք փուլերում էր ՙՄայրությունը՚ միշտ գտնվել է առաջին գծում, ինչպես ասում են, հանդես է եկել բազմաթիվ նախաձեռնություններով՝ համագործակցելով Պաշտպանության բանակի, հանրապետության ուսումնական հաստատությունների, հասարակական-քաղաքական կազմակերպությունների հետ։ Նրա կողմից շեշտադրվեցին նաև հասարակության և ընտանիքի կապը, պատանիների ու երիտասարդների դաստիարակությունը, աշխատանքը տաղանդավոր երեխաների հետ, իսկ վերջերս սահմանային առաջին գծում հայտնի իրադարձությունների հետ կապված՝ ՊԲ բարձրաստիճան սպայակազմի հետ այցելել են անմեղ զոհերի հարազատներին, պարգևատրել ու սփոփել նրանց ցավն ու վիշտը, ՙՄայրության՚ կողմից պարգևատրություններ են կատարվել նաև Երևանի կենտրոնական զինվորական հոսպիտալում։ Հասարակական կյանքում դեռևս առկա խնդիրների մտահոգությամբ կլոր սեղաններ են կազմակերպվել Հադրութում, Շուշիում, Ասկերանում ու Մարտակերտում։ ՙՄայրության՚ հիմնական խնդիրներից մեկն էլ իշխանությունների, բանակի ու հասարակության կապի սերտացումն է, իշխանություններին հասարակության մեջ առկա պրոբլեմներին հասու դարձնելը, ծերացող ու դատարկվող գյուղերի մասին ահազանգելն ու համատեղ ուղիներ որոնելը։ Զեկուցողի կարծիքով, կանայք, համախմբվելով ու երկրի հանդեպ պատասխանատվություն կրելով կարող են մի շարք հարցերի լուծում գտնել և արժանապատիվ երկրում ապրել արժանապատիվ կյանքով։ Հաշվետվությանը հետևեց վերստուգիչ հանձնաժողովի զեկուցումը, համաձայն որի՝ ֆինանսական միջոցները ծախսվել են ըստ էության ու նշանակության։ Լսելով զեկուցումը, ելույթներն ու առաջարկությունները՝ ԼՂՀ ՙՄայրություն՚ ՀԿ հաշվետու-ընտրական համագումարը որոշեց ԼՂՀ ՙՄայրություն՚ ՀԿ նախագահության՝ հաշվետու ժամանակաշրջանում կատարած աշխատանքը գնահատել բավարար, կազմակերպության առաջնահերթ խնդիրները համարել մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությունը, նպաստել հայրենյաց պաշտպանի բարոյակամային որակների ձևավորմանը, հայ օջախներում ավանդույթների արմատավորմանն ու պահպանմանը, բարձրացնել Արցախի կանանց դերը հասարակության մեջ, բոլոր հնարավոր միջոցներով նպաստել քաղաքացիական հասարակության ձևավորմանը, պետական, քաղաքական, հասարակական կյանքին նրանց մասնակցությանը։ ԼՂՀ ՙՄայրություն՚ ՀԿ-ի կարևոր և պատվավոր առաքելությունը համարել ՀՀ պաշտպանության նախարարության և ԼՂՀ ՊԲ-ի հետ համատեղ գործունեությունը, ամրապնդել բանակ-հասարակություն կապը։ Հայրենասիրական լայնածավալ աշխատանք իրականացնել զինվորների, ազատամարտիկների ու նրանց ընտանիքների հետ։ Կարևորել հասարակական գործունեության դերակատարությունը գյուղական բնակչության շրջանում։ Առավել ուշադրություն դարձնել կանանց, երեխաների և դպրոցականների հետ կազմակերպվող միջոցառումներին ու հանդիպումներին՝ ընդգրկելով Արցախի պատմամշակութային, ընտանեկան դաստիարակության և այլ հարցեր։ Հնչեցին բազմաթիվ ելույթներ, եղան կոնկրետ առաջարկություններ ՙՄայրություն՚ ՀԿ¬ի գործունեությունն առավել ընդգրկուն ու ակտիվ դարձնելու ուղղությամբ։ Ողջույնի խոսքեր հնչեցին ԼՂՀ ԶԱՀՄ վարչության և ԱԿԱՀՄ նախագահի կողմից։ Վերջիններս ՙՄայրություն՚ ՀԿ ¬ի մի խումբ ակտիվ անդամների պարգևատրեցին մեդալներով։ Հնչած բազմաթիվ ելույթներում մեծարվեցին հայ մայրն ու կինը, ովքեր ոչ միայն անշեջ օջախի պահապան են, այլև անհրաժեշտության դեպքում՝ խրամատի զինվոր, գթության քույր, հասարակական ու քաղաքական ակտիվ գործիչ։ Նմանապես ողջույնի ու գնահատանքի խոսքեր հնչեցին Պաշտպանության բանակի, Արցախի ազատամարտիկների միության, Ստեփանակերտի քաղաքապետարանի կրթության բաժնի կողմից։ Ելույթներով հանդես եկան նաև ԼՂՀ շրջաններից ժամանած պատգամավորները և մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Օրակարգի հաջորդ հարցը վերաբերում էր նախագահության նոր կազմի և նախագահի թեկնածուների ընտրությանը։ Ընտրվեց նախագահության 23 հոգուց բաղկացած նոր կազմ։ Բաց քվեարկությամբ ԼՂՀ ՙՄայրություն՚ ՀԿ¬ի համանախագահներ ընտրվեցին Հասմիկ Միքայելյանը, Արզիկ Մխիթարյանը և Սիրվարդ Մարգարյանը։ Հաստատվեցին նաև շրջանների ՙՄայրություն՚ ՀԿ ներկայացուցիչները։ Համագումարի աշխատանքները եզրափակվեցին պարգևատրություններով։

Կարդալ ավելին 12-20-2014

ԼՂՀ-ն դե յուրե ՀՀ մաս չէ, և մեր նպատակը ԼՂՀ-ի միջազգային ճանաչումն է. Էդուարդ Շարմազանով

Բելառուսի արտգործնախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Միխնևիչն այսօր հայտարարել էր, որ ԵՏՄ-ին Հայաստանի միանալուց հետո Լեռնային Ղարաբաղը միության անդամ չի դառնա: ԹԵՐԹ.am-ի փոխանցմամբ, ՀՀԿ ԳՄ նիստից հետո այս մասին հիշեցրեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ ուղղելով լրագրողի այն հարցը, թե ինչ է նշանակում Բելառուսի փոխարտգործնախարարի հայտարարությունը, որ ԼՂՀ-ն ՀՀ-ի մաս չի կազմում: Շարմազանովը նշեց, որ բանավոր կերպով բազմիցս նշվել է, որ ԼՂՀ-ն իրավական առումով, այսինքն՝ դե յուրե, Հայաստանի Հանրապետության մաս չէ. «Մեր նպատակը Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչումն է, ԼՂՀ ժողովրդի կամքի իրականացումը, ուստի եթե որևէ մեկը կարծում է, որ դե յուրե ՀՀ մաս է, ապա մոլորության մեջ է,ԼՂՀ-ն դե ֆակտո անկախ պետություն է», – հայտարարեց նա: Նշենք, որ Բելառուսի արտգործնախարարը նաև հայտարարել էր, որ պայմանագրին նոտա է ավելացվել, որ ԼՂՀ-ն ՀՀ մաս չէ, և այդ մասին Հայաստանի կողմից բանավոր կերպով հայտարարվել է: Իսկ թե արդյո՞ք դա նշանակում է, որ մաքսակետ կդրվի ՀՀ-ի և ԼՂՀ-ի միջև, Շարմազանովը նշեց, թե այդ հարցի հետ կապված համապատասխան պաշտոնյաները պատասխանել են, որ մաքսակետ չի դրվելու:

Կարդալ ավելին 12-20-2014

Մաքսակետ չի լինելու, այդ հարցը հանված է օրակարգից. ԼՂՀ վարչապետ
Մաքսակետ չի լինելու, այդ հարցը հանված է օրակարգից. ԼՂՀ վարչապետ

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը «Ժամանակի» հետ զրույցում վերահաստատեց, որ մաքսակետի հարցը փակված է: «Մաքսակետ չի լինելու, այդ հարցը հանված է օրակարգից»,- ասաց վարչապետը: Ինչ վերաբերում է վերջին օրերին փոխարժեքի տատանումներով պայմանավորված վիճակին, ապա Արայիկ Հարությունյանի խոսքով՝ ՀՀ իշխանությունների կողմից ձեռնարկվեցին բավարար միջոցներ իրավիճակը շտկելու ուղղությամբ: «Իհարկե, քայլերը ոչ միայն բավարար էին, այլ շատ ակտիվ եւ շատ արդյունավետ աշխատանք տարվեց, որից հետո Արցախում եւս դրամը սկսեց արժեւորվել: Այս պահին վիճակը նույնն է՝ ինչ Հայաստանում»,- ասաց վարչապետը»։ ԱՐՑԱԽՊՐԵՍ։

Կարդալ ավելին 12-20-2014

Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 19-ին շնորհավորական ուղերձ է հղել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ: Ուղերձ ում ասված է. <<Ազգային անվտանգության ծառայության հարգելի աշխատակիցներ եւ վետերաններ, Արցախի իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտականտոնի առթիվ: Ձեր ծառայությունը չափազանց կարեւոր է մեր պետության ու ժողովրդի անվտանգության ապահովման տեսանկյունից: Սա բարդ ու դժվարին աշխատանք է, որի հաջող ու արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ է քաղաքացիական պարտքի ու պատասխանատվության բարձր զգացում, մասնագիտական պատրաստվածություն, հայրենասիրություն ու անձնվիրություն: Վստահ եմ, որ այսուհետ էլ համակարգի աշխատակիցները կանեն հնարավորն իրենց պարտականությունները պատշաճ մակարդակով իրականացնելու համար: Պետությունն էլ իր հերթին կշարունակի ուշադրության կենտրոնում պահել ձեր աշխատանքային եւ սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման հետ կապված հարցերը: Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիդ Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ եւ մաղթում խաղաղություն:

Կարդալ ավելին 12-19-2014

ԼՂՀ ՊՆ-¬ում կայացել է ձմեռային զորակոչի վերաբերյալ խորհրդակցություն
ԼՂՀ ՊՆ-¬ում կայացել է ձմեռային զորակոչի վերաբերյալ խորհրդակցություն

Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում դեկտեմբերի 18-¬ին տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն` նվիրված 2014թ. ամառային զորակոչի արդյունքների ամփոփմանը և 2014թ. ձմեռային զորակոչի խնդիրների քննարկմանը: ԼՂՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ խորհրդակցությունը բացել և ներածական խոսքով հանդես է եկել ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը: Նախարարի ներածական խոսքին հաջորդել է հանրապետության գլխավոր զինկոմի զեկույցը, որում մանրակրկիտ վերլուծության են ենթարկվել ընթացիկ տարվա ամառային զորակոչի արդյունքները, շեշտվել են արձանագրված ձեռքբերումներն ու թերացումները, իսկ այնուհետև ներկայացվել է գալիք տարվա ձմեռային զորակոչի նախապատրաստման ուղղությամբ իրականացված աշխատանքների համալիրը: Նախորդ և սպասվող զորակոչին վերաբերող հարցերի շրջանակն է ընդգրկել նաև ՊԲ կազմզորահավաքային բաժնի պետի զեկույցը: Բավարար գնահատելով ամառային զորակոչի ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները` ելույթ ունեցողը խորհրդակցության մասնակիցների ուշադրությանն է ներկայացրել նաև զորամասերում և ստորաբաժանումներում` նոր համալրման ընդունման ուղղությամբ իրականացված ու իրականացվող նախապատրաստական գործընթացների ընդհանուր վիճակը:

Կարդալ ավելին 12-19-2014

Արցախի ճանաչումը շուտով կհասնի պետական եւ միջազգային կազմակերպությունների հարթակ

Արցախը որդեգրել է բազմաստիճան ճանաչման ռազմավարություն եւ շուտով երկրի արտաքին դիվանագիտությունը` Հայաստանի եւ սփյուռքի օժանդակությամբ, նահանգային մակարդակից կանցնի նաեւ պետությունների եւ միջազգային կազմակերպությունների հարթակ: «Արցախի ճանաչումը նախ սկսվեց տեղական համայնքային մակարդակով: Շատերն ասում էին, որ դա ճիշտ չէ, քննադատում էին մեզ: Այժմ Արցախի ճանաչումն ընթանում է նահանգային մակարդակով: Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Կալիֆորնիան, որն աշխարհ տասը զարգացած տնտեսություն ունեցող նահանգներից մեկն է, մեզ ճանաչում են Բասկերի երկրում, Նոր Ուելսում: Շուտով մենք կհասնենք նաեւ պետական մակարդակի եւ միջազգային կազմակերպությունների հարթակ: Սա մեր նպատակն է եւ մենք Հայաստանի ու սփյուռքի հետ բավական քրտնաջան ենք աշխատելու այս ուղղությամբ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: Անդրադառնալով դեկտեմբերի 17-ին Եվրախորհրդարանի կողմից Պաղեստինի պետության ճանաչման փաստին, Բաբայանն ասաց, որ Ստեփանակերտը ողջունում է ցանկացած ճանաչում, որը հիմնված է ազգերի ինքնորոշման իրավունքի վրա` մանավանդ, եթե այն ընթանում է իրավունքի սահմաններում: Սակայն, այս պարգայում, ըստ ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակի, Պաղեստինի եւ Արցախի հիմնախնդիրները միմյանցից խիստ տարբեր են: «Պաղեստինի անկախության սկզբունքին դեմ չէ նաեւ Իսրայելը, որը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է ճանաչել Պաղեստինի անկախությունը. ուղղակի այնտեղ սահանների խնդիր կա: Ղարաբաղի դեպքում Ադրբեջանը վարում է ոչ կառուցողական, կարծր ֆաշիստական քաղաքականություն եւ չի էլ քննարկում Ղարաբաղի ճանաչման հեռանկարները»,- ասաց Դավիթ Բաբայանը` հավելելով, որ նման զարգացումները ազդակ են Ադրբեջանի համար, որ այդ երկիրը վերանայի այդ կածր քաղաքականությունը: Բաբայանն ասաց, որ Ղարաբաղի միջազգային ճանաչման հարցում գոյություն ունեն նաեւ աշխարհաքաղաքական շահեր եւ չի կարելի միանգամից ակնկալել արդյունք, սակայն այդ ուղղությամբ Ստեփանակերտն աշխատում է:

Կարդալ ավելին 12-19-2014

Բելառուսի ԱԳՆ-ն արձանագրել է. Ղարաբաղը ԵՏՄ չի մտնի

ԵՏՄ-ին Հայաստանի միանալուց հետո Լեռնային Ղարաբաղը միության անդամ չի դառնա, հայտարարել է Բելառուսի արտգործնախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Միխնեւիչը, փոխանցում է ԲԵԼՏԱ-ն: «Մենք մտահոգություն ունեինք, որ Հայաստանի կազմում չընդգրկված տարածքները կարող էին հայտնվել Մաքսային միության կազմում: Հայկական կողմն ըմբռնումով մոտեցավ այդ պահանջին, այդ ցանկությանը: Պայմանագրին նոտա ավելացվեց առ այն, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության մաս չի հանդիսանում: Հայկական կողմից պաշտոնական բանավոր հայտարարություն արվեց»,- ասել է Միխնեւիչը: Նա նաեւ ընդգծել է, որ դե ֆակտո ոչ մի խոչընդոտ չկա Հայաստանին ՄՄ եւ ապագա ԵՏՄ անդամ դարձնելու համար: Բացի այդ, Ալեքսանդր Միխնեւիչը նշել է, որ նախքան ԵՏՄ-ին Հայաստանի միացման պայմանագրի ստորագրումը հայկական կողմը մեծ աշխատանք է տարել իր օրենսդրությունում այն նորմերը ներդնելու ուղղությամբ, որոնք ավելի վաղ ներդրել էին «եռյակի» երկրները: Նշենք, որ հայկական կողմը երբեք չի հայտարարել, որ ԼՂՀ-ն Հայաստանի մասն է: Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցության պայմանագրի խորհրդարանական լսումների ընթացքում ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քչարյանը հայտարարել էր, որ ժամանակին Ղազախստանի բարձրացրած եւ լայն արձագանք ստացած հարցը ընդամենը ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի միջեւ անցակետ դրվելուն կամ չդրվելուն էր վերաբերում: «Մենք միայն հաստատեցինք, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության տարածք չի հանդիսանում: Մենք դրա հետ հարաբերությունները կառուցում ենք որպես դե ֆակտո կայացած պետության հետ»: Հիշեցնենք, որ Հայաստանի հարեւան ԼՂՀ-ի, ինչպես նաեւ հարեւան մի շարք այլ երկրների անդամակցությունը ԵՏՄ-ին սկզբնապես դիտարկվում էր:

Կարդալ ավելին 12-19-2014

Արցախում հանդիսավոր կերպով նշվել է Սահմանադրության օրը
Արցախում հանդիսավոր կերպով նշվել է Սահմանադրության օրը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ։ Ստեփանակերտի Մշակույթի և երիտասարդության պալատում կայացել է Արցախի Հանրապետության պետական անկախության, ինչպես նաև Սահմանադրության հանրաքվեների օրվան նվիրված միջոցառում, որը կազմակերպել էր Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնը: Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք։ Շնորհավորելով ներկաներին տոնի առթիվ, ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը նկատեց, որ Արցախի Հանրապետության Անկախության և Սահմանադրության հանրաքվեների օրը համընկնում է 1953 թվականին ՄԱԿ-ի Ասամբլեայի կողմից՝ դեկտեմբերի 10-ը մարդու իրավունքների պաշտպանության օր հռչակելու հետ, ինչի շնորհիվ Արցախում այդ ամսաթիվը առանձնահատուկ խորհուրդ ունի։ ԱԺ խոսնակը նշեց, որ ԼՂՀ Սահմանադրության ընդունման գործընթացն իրականություն դարձավ արցախցիների միասնական կամքի ու վճռականության շնորհիվ, որի արդյունքում 1991 թվականին՝ անկախության և 2006 թվականին՝ սահմանադրության ընդունման համար անցկացված հանրաքվեները ցույց տվեցին, որ արցախցիներն անսասան են իրենց՝ ինքնիշխան պետություն ստեղծելու և կառուցելու դիրքորոշման մեջ։ « Պետականակերտման ճանապարհին, ամեն օր քարը քարին դնելով պիտի կարողանանք շարունակել արցախյան ազատագրական պատերազմում նահատակվածների գործը և հաջորդ սերունդներին փոխանցել բարգավաճ երկիր»,- ասաց Ա. Ղուլյանը։ Հրավիրվածների թվում էին նաև մտավորականներ, մանկավարժներ, բժիշկներ, հասարակական գործիչներ։ Միջոցառման մասնակիցների ելույթներն ընդմիջվում էին ՄՊՍԿ-ի սաների՝ ազգային երգն ու պարի ներկայացմամբ։

Կարդալ ավելին 12-11-2014

Լարված տարի էր ԼՂՀ ՊԲ-ի համար

2014 թվականը ԼՂ ՊԲ-ի համար բավական լարված տարի էր. այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` խոսելով հայ-ադրբեջանական սահմանի վերջին միջադեպերի մասին: Նախարարի խոսքով` այդ լարվածությունը բնորոշվեց տարբեր տեսակի դիվերսիոն-հետախուզական դեպքերով, և ԼՂ ՊԲ-ի խնդիրը ոչ միայն պաշտպանական խնդիրներ լուծելն էր, այլ նաև կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելը` հաճախ տարածքից դուրս: «Պատճառը պետք է փնտրել այդ սադրանքների մեջ, և մեղքի մեծ բաժինը հակառակորդը պետք է վերցնի իր վրա: Այդ գործողությունները գաղտնիություն են պարունակում, դրա համար բավարարվենք այնքանով, ինչ ես ասացի»,- նշեց նախարարը: Ըստ նրա` այսօր լարվածությունը մեկ բարձրանում է, մեկ իջնում: Նախկինում, եթե ՊԲ հատվածում նվազագույնը լինում էր կրակոցների 35-50 դրվագ, այսօր կրակոցների թիվը հասնում է 170 -200-ի: «Հայկական կողմը միայն պատասխանում է դիպուկահարների կանոնավոր կրակոցներին, անկանոն կրակոցներին ուշադրություն չենք դարձնում: Իսկ եթե լինում են սադրանքներ, ապա դրանք կանխում ենք»,- ասաց Սեյրան Օհանյանը:

Կարդալ ավելին 12-10-2014

Աշոտ Ղուլյանը ԱՄՆ-ում ներկայացրել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առկա հիմնախնդիրները

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը Միացյալ Նահանգների Կոնգրեսում դեկտեմբերի 3-ին հանդիպել է կոնգրեսականներ Բրեդ Շերմանին և Աննա Էշուին: Հանդիպումների ընթացքում քննարկվել են ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի օրակարգում Արցախին վերաբերող խնդիրներն ու նախանշվել առաջիկա համագործակցության ուղղությունները: Կոնգրեսականների խնդրանքով Արցախի խորհրդարանի նախագահը ներկայացրել է վերջին ամիսներին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում նկատվող զարգացումներն ու առկա հիմնախնդիրները: Աշոտ Ղուլյանը երախտագիտություն է հայտնել կոնգրեսականներ Էշուին եւ Շերմանին՝ նախօրեին կայացած Արցախի անկախության տոնին նվիրված միջոցառմանը քաջալերող ելույթների և անաչառ գնահատականների համար: Նույն օրն ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատանը կայացել է ընդունելություն՝ ի պատիվ ԼՂՀ ԱԺ նախագահի, որին հրավիրված են եղել Վաշինգտոնում գործող դիվանագիտական, հանրային և համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ողջույնի խոսքում ԼՂՀ խորհրդարանի ղեկավարը ամփոփել է Արցախի անկախության տարիների գրանցած հաջողությունները եւ նշել ներկայիս մարտահրավերներին միասնաբար դիմակայելու անհրաժեշտությունը: Աշոտ Ղուլյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սարգսյանին ու դեսպանատան աշխատակազմին՝ ԱՄՆ կատարած այցի ծրագրին օժանդակելու, ինչպես նաեւ Վաշինգտոնում գործող հայկական կառույցներին՝ մշտական աջակցության ու ազգանվեր գործունեության համար:

Կարդալ ավելին 12-09-2014

Ուղերձ ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի եւ Սահմանադրության օրվա առթիվ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Շնորհավորական ուղերձը ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի եւ Սահմանադրության օրվա առթիվ Սիրելի հայրենակիցներ, Արցախի իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի եւ Սահմանադրության օրվա առթիվ: Այս օրը մեր ժողովրդի բազմադարյա պատմության մեջ մտավ որպես նոր ճանապարհի սկիզբ, որն ազդարարեց ժողովրդավարական սկզբունքների, համամարդկային ու ազգային արժեքների վրա հիմնված ազատ ու անկախ պետություն եւ քաղաքացիական հասարակություն կառուցելու արցախահայության անսասան որոշման մասին: Ինչպես 1991թ. Անկախության հանրաքվեն, այնպես էլ 2006թ. մեր երկրի հիմնական օրենքի` Սահմանադրության ընդունումը մեկ անգամ եւս վկայեցին, որ Արցախի ժողովուրդը վճռական է եւ պատրաստ պաշտպանելու իր շահերն ու ազատությունները, պաշտպանելու միջազգային իրավունքի նորմերին ու չափանիշներին համապատասխան: Մեր ընտրած ճանապարհն այլեւս անշրջելի է, քանի որ այն արդար է եւ սրբագործված մեր հերոս նահատակների արյամբ: Մենք պարտավոր ենք օր օրի ամրապնդել մեր պետականությունը, զարգացնել տնտեսությունը, բարելավել մարդկանց կենսապայմանները: Պարտավոր ենք իրականություն դարձնել մեր ժողովրդի իղձերն ու ցանկությունները` հետեւելով օրենքի տառին ու ոգուն եւ ստեղծելով ուժեղ իրավական պետություն: Դա է Արցախի բարգավաճման եւ նրա միջազգային ճանաչման, առաջադեմ հանրությանն ինտեգրվելու մեր միակ ուղին: Եվ ուրախալի է, որ աշխարհում տարեցտարի աճում է Արցախի բարեկամների թիվը, ովքեր հարգում ու գնահատում են ժողովրդավարության ուղին բռնած մեր քաղաքացիների որոշումն ու ջանքերը: Դա շարունակական գործընթաց է, որն անպայման կհասնի իր տրամաբանական ավարտին, եւ Արցախն իր արժանի տեղը կզբաղեցնի ինքնիշխան ու զարգացած պետությունների շարքում: Թանկագին արցախցիներ, մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիս մեր այս կարեւորագույն պետական տոնի առթիվ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք: ք.Ստեփանակերտ, 10 դեկտեմբերի 2014թ.

Կարդալ ավելին 12-09-2014

Ռուս պատգամավորը պատմել է Պուտինի, Ալիևի և Սարգսյանի «Սոչիի պլանի» մասին

Armenia.Az-ը ներկայացնում է Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Դմիտրի Սավելևի հարցազրույցը։ (Անցել է 20 տարի, բայց դեռևս Ռուսաստանի Պետդումայում կան ԱՊՈՒՇ պատգամավորներ, որոնք կարծում են թե Շուշին ադրբեջանական բնակավայր է-Ս.Բ. ) -Տպավորություն է ստեղծվում, որ խաղաղ բանակցությունների վերաբերյալ Ռուսաստանի ջանքերը անհաջողության են մատնվել։ Չէ՞ որ այնքան սպասումներ են եղել նախագահների Սոչիում հանդիպումից հետո։ Միթե՞ կողմերը այդպես էլ չկարողացան գալ ընդհանուր հայտարարի։ - Ընդհակառակը, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի վերաբերյալ Սոչիում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպման ժամանակ ձեռք են բերվել շատ կարևոր համաձայնություններ, որոնք հանել են Ադրբեջանի զավթված տարածքների աստիճանաբար ազատման հետ կապված շատ վիճելի հարցեր։ Այդ համաձայնությունների կատարումը հնարավոր կտային շփման գծից զորքերի դուրս բերումը և փախստականների, որոնք Ադրբեջանում ավելի քան մեկ միլիոն են՝ սեփական տներ վերադառնալը։ Զուգահեռաբար կհայտնվեր հանրաքվեյի օգնությամբ Ղարաբաղի ապագա կարգավիճակի որոշման քննարկման հնարավորությունը։ Այդ հակամարտության առկայության ողջ ժամանակահատվածում ի տարբերություն մնացածների՝ հատկապես այդ հանդիպումը և նրա ժամանակ ընդունված որոշումները կարող են լրջորեն ազդել հարցի խաղաղ ճանապարհով լուծման գործում իրավիճակի վրա։ Դա կլիներ այդ տարածաշրջանում խաղաղության հաստատման մեջ Ռուսաստանի էական ավանդը։ - Այսինքն, Դուք ուզում եք ասել, որ Սոչիում նախագահները կոնկրետ պայմանավորվածություն են ձեռք բերե՞լ։ - Ի սկզբանե բոլոր կողմերը համաձայն են եղել ռուսական կողմի առաջարկության հետ և դա մեծ հույս է ներշնչել Հարավային Կովկասում այդ ձգձվող հակամարտության վերջնական ավարտի համար։ Ադրբեջանական և հայկական կողմերի շահերի հաշվառմամբ՝ Ռուսաստանի նախագահի աշխատակազմն և Ռուսաստանի ԱԳՆ-ն երկու հանրապետությունների միջև խաղաղության կնքման վերաբերյալ առավել տրամաբանական բանաձև առաջարկել և այդ բանաձևը ի ուախություն ռուսական կողմի՝ ընդունվել է հակամարտող կողմերի երկու նախագահների կողմից։ Անհասկանալի է միայն այդ սկզբունքների իրագործման հետ կապված գործընթացի երկարաձգումը։ Ադրբեջանի ղեկավարության հետ իմ ոչ վաղուցվա հանդիպումների ժամանակ պարզվել է, որ այդ հանրապետությունը մեծ հույսով է սպասում այդ գործընթացների սկզբին և նրանք չեն հասկանում, թե հայկական կողմը ինչու է հետաձգում այդ սկզբունքների իրագործումը։ Իրենց կողմից նրանք ինձ համոզել են նրանում, որ այդ հանդիպման ժամանակ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները մնում են ուժի մեջ և Ռուսաստանի և Վլադիմիր Պուտինի վրա մեծ հույսեր են դրվում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ու օկուպացված հողերի վերադարձման հետ կապված։ Ես մեծ հույս ունեմ, որ մոտ ժամանակներում Հայաստանի ղեկավարությունը կսկսի քայլեր ձեռնարկել Սոչիի հանդիպման սկզբունքների իրագործման կապակցությամբ, քանի որ մենք արդեն նկատում ենք տարածաշրջանում բացասական իրավիճակ։ Կան երկու կողմից աննպատակ, իզուր կորուստներ։ Որքան հեռու ենք գնում Սոչիի հանդիպման որոշումների լուծումից, այնքան ծանր կլինի վերադառնալ այն խաղաղ կանխադրույթներին, որոնք տալիս են մի սեղանի շուրջ նստելու հնարավորություն և միմյանց աչքերի մեջ նայելով՝ հանուն սեփական ժողովուրդների խաղաղ ապագայի որոշումներ ընդունել։ Դա երկու ժողովուրդների մերձեցման համար ևս մեկ շանս է, որոնք ճակատագրի կամքով որոշվել են լինել հարևաններ, իսկ աշխարհագրությունը չես փոխի։ Ադրբեջանն ու Հայաստանը գոյություն ունեն արդեն հարյուրամյակներ , եթե ոչ դարաշրջաններ։ Այդ երկրները ունեն իրենց տեղը մարդկայի պատմության մեջ։ Նրանք հարևանում են շատ հարյուրամյակներ և հարևաններ կլինեն շատ դարեր ևս։ Մենք պետք է մեր երեխաներին փոխանցենք խաղաղ, բարիդրացիական և տնտեսապես զարգացած երկրներ։ Անհնար է այդ հակամարտությունը երկարաձգել շատ տասնամյակներ, ինչպես նաև դարեր։ Ձեր երեխաները չեն ունենա գլխավերևում խաղաղ երկինք, նշանակում է, չի լինի նորմալ, երջանիկ կյանք։ -Սակայն Սոչիի հանդիպումից հետո խաղաղապահ ճեղքվածքի փոխարեն, հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում նկատվում է լարվածության սրում։ Որքանո՞վ է իրական ռազմական գործողությունների վերսկսումը։ Եվ ինչպիսի՞ն կլինի Ռուսաստանի դիրքորոշումը։ - Պատերազմի սկզբի մշտական զգացումը ամեն ժամանակ կհետապնդի երիտասարդ սերնդին ու նրանց ծնողներին։ Եվ դա ամենահաճելի զգացմունքը չէ երետասարդ մարդկանց կյանքում։ - Ռուսաստանի սահմանների պարագծով թեժ հակամարտությունները չեն համապատասխանում մեր երկրի ու ժողովրդի շահերին։ Մենք ձգտում ենք ամեն կերպ մարել դրանք և հակամարտող կողմերի ժողովուրդներին վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ, և այնպես անել, որպեսզի նման իրավիճակները չկրկնվեն հատկապես մեր բարի հարևանների հետ, ես ինձ թույլ կտամ ասել՝ մեր քույրերի ու եղբայրների հետ։ Ռուսաստանը շատ է տանջվում իր սահմանի երկայնությամբ եղբայրասպան պատերազմից։ Մենք չենք կարող անտարբեր նայել դրան, չէ որ մենք բոլորս երբևիցե ապրել ենք մի մեծ երկրում և հանդիսացել են նրա որդիներն ու դուստրերը։ Մենք եղել ենք ԽՍՀՄ-ի քաղաքացիներ և կարողացել ենք մեզ թույլ տալ ազատ տեղաշարժվել այդ վիթխարի երկրում և ապրել այնտեղ, որտեղ դուր է եկել մեզ։ - Բայց համաձայնվեք, որ Ադրբեջանը ոչ մի պարագայում չի կարող հաշտվել սեփական հողերի օկուպացիայի հետ։ - Պատերազմը, դա ոչ միայն ավերումներ ու մահ է, այլ նաև հարազատ հողից հեռանալը, նախնիների գերեզմաններից բաժանվելը։ Որքան ադրբեջանցիներ են զրկվել հարազատ գյուղ ու հայրական տուն այցելելու հնարավորությունից։ Եվ որքան դժվար է, երբ դու չես կարող այցելել քո հոր, կամ մոր գերեզմանը, որովհետև այն հողը, որտեղ նրանք թաղվել են՝ զավթվել է հակամարտող երկրի կողմից։ Ես հասկանում եմ այն ադրբեջանցիներ ցավը, ովքեր զրկվել են իրենց ամենագեղեցիկ քաղաքներից մեկը՝ Շուշա այցելելու հնարավորությունից։ Երբ ամեն ամռան մարդիկ ընտանիքներով գնում էին այնտեղ, որպեսզի Ղարաբաղի գեղեցկագույն բնության ֆոնի վրա լսել հիանալի երգիչներին, բանաստեղծներին, որոնց հայրենիքը հանդիսանում է Շուշան։ Դա շատ դժվար է, երբ հիանալի ժամանակի հետ կապված քո ողջ անցյալը դառնում է ինչ որ մեկի պատվախնդիր, ես կասեի նույնիսկ ազգայնամոլական գաղափարների զոհը։ Դրա համար էլ այդ հակամարտության, որը կարող է դառնալ ուրիշ, առավել գլոբալ ուժերի շահերի հատման կենտրոն՝ հետագա լարվածությունից խուսափելու համար, այն պետք է կարգավորել Սոչիի պայմանավորվածության հիման վրա։ Դրա համար կան բոլոր պայմանները, երկու երկրների ժողովուրդները հոգնել են նոր արյունոտ պատերազմի սկսվելու մշտական զգացումից։ Ադրբեջանական կողմը սպասում է հայկական կողմի պատասխան քայլերին, որը ընդունել է Ռուսաստանի կողմից առաջ քաշված Սոչիի հանդիպման հիմնական սկզբունքները։ Դա իրականություն է, եթե մոտ ժամանակում արդեն արվեն առաջին քայլերը, չէ որ որպես ստանձած պարտավորությունների իրագործման երաշխիք հանդես է գալիս Ռուսաստանը և նրա նախագահ Վլադիմիր Պուտինը։

Կարդալ ավելին 12-07-2014

Ինչու է Ռուսաստանը ոչնչացրել Շահումյանի շրջանը

1992 թ. հունիսի 13-ին ռուսական բանակի 23-րդ դիվիզիան զավթեց և հայաթափեց Շահումյանի շրջանը՝ Հյուսիսային Արցախը հանձնելով ադրբեջանցիներին։ Ավելի քան 10 հազար հայեր տեղահանվեցին, տեղի ունեցան հայերի սպանություններ, նրանց ահռելի սեփականությունը թալանվեց։ Ռուսական բանակն այնուհետեւ պետք է ներխուժեր Մարտակերտ եւ շարունակեր Ղարաբաղի հայաթափումն ու հանձնումը։ Շահումյանի շրջանի իրադարձությունները խորապես ուսումնասիրված չեն «հասկանալի» պատճառներով։ Հայաստանի խորհրդարանում այդ ժամանակ փակ լսումներ տեղի ունեցան, որի ժամանակ եղան բացահայտումներ թե ռուսական բանակի գործողությունների, թե Հայաստանում այդ օպերացիայի աջակիցների մասով։ Սակայն, թեման ընդհանուր առմամբ մնաց փակ։ Սակայն, տեղի է ունեցել այնպիսի իրադարձություն, որն անհնար է ծածկել «հայ-ռուսական բարեկամությամբ, չնայած արդարացումների ու բացատրությունների փորձերին։ Շահումյանի շրջանում տեղի ունեցածը կարելի է համարել հայ-ռուսական «հարաբերությունների» քաղաքական կլասիկա։ Դրա էությունը հետեւյալն է՝ Ռուսաստանը Կովկասում կարող է ամրապնդվել միայն հայկական շահերի հաշվին եւ հայկական տարածքները Ադրբեջանին հանձնելու միջոցով։ Իսկ երբ Ռուսաստանը հեռանում է Կովկասից՝ հայկական գործոնը տարածաշրջանում ուժեղանում է։ Այս սխեման հստակ դրսեւորվեց Գյուլիստանի 1813 թ. պայմանագրից հետո, երբ հայկական տարածքները ռուսները հանձնեցին մահմեդական կառավարման, 1918-20 թվականներին, երբ Կովկաս վերադարձող Ռուսաստանը Ղարաբաղը, Նախիջեւանը եւ հայաբնակ այլ շրջաններ հանձնեց Ադրբեջանին։ Նույն սխեման կրկնվեց 1992-ից հետո, երբ քաղաքական ու տնտեսական աղետի մեջ հայտնված Ռուսաստանը հեռացավ Կովկասից, եւ հայերը սկսեցին հաղթանակներ տանել, թեեւ Ռուսաստանը շարունակում էր աջակցել Ադրբեջանին։ Սա է հայ-ռուսական հարաբերությունների քաղաքական սխեման։ Ռուսաստանի ու Հայաստանի շահերը խոր քաղաքական եւ պատմական հակասության մեջ են։ Հայաստանի ինքնիշխանությունը եւ քաղաքական հաջողությունը պայմանավորված է Կովկասից Ռուսաստանի «հեռանալով»։ Այսինքն, երբ Հայաստանն ինքնիշխան պետություն է։ Ներկայում սխեման կրկնվում է։ Կովկասում Ռուսաստանը փորձում է ամրապնդվել, եւ Հայաստանի գաղութացումն ընդամենն առաջին քայլն է։ Հաջորդ քայլով Ռուսաստանը փորձելու է ամբողջացնել այդ սխեման, Ադրբեջանի հետ համաձայնության գալով։ Սրանք են Շահումյանի քաղաքական դասերը Հայաստանի համար։

Կարդալ ավելին 12-03-2014

Ռուսաստանի կիսատ մնացած ծրագիրն Արցախում

Տարածված տեսակետ կա, որ Արցախի հակամարտությունն օգնում է Ռուսաստանին պահել իր ազդեցությունը Հայաստանի ու տարածաշրջանի վրա, եւ այդ իսկ պատճառով այդ հակամարտության կարգավորումը ձեռնտու չէ Ռուսաստանին, քանի որ այդպիսով Մոսկվան պահպանում է տարածաշրջանի փակ բնույթը եւ իր ազդեցությունն այդ իրավիճակում: Ներկայում, երբ օգոստոսյան լարումից հետո թե տարածաշրջանը, թե Արցախի հարցը մասնավորապես թեւակոխում են նոր իրողությունների փուլ, Ռուսաստանի ազդեցության բանաձեւի վերաբերյալ քննարկումները դառնում են Հայաստանում հանրային օրակարգի եւ կարծիքի ձեւավորման տեսակետից բավական կարեւոր: Քաղաքագետներից մեկը հայտարարել է, թե Ռուսաստանին Արցախում պետք չէ խաղաղություն եւ պետք չէ պատերազմ: Այդ ձեւակերպումը բավական հմտորեն շեղում է հարցը, թե իսկ ինչ է պետք Ռուսաստանին: Իսկ Ռուսաստանին պետք է Արցախում ռազմական ներկայություն, որի միջոցը խաղաղապահ զորքն է: ՌԴ այդ մտադրությունը ռուս փորձագետները ներկայացնում են բավական բաց տեքստով: Պատերազմը կամ խաղաղությունը Ռուսաստանին պետք լինել չեն կարող, քանի որ դրանք ընդամենը միջոց են պետքի՝ խաղաղարարների, այսինքն ռազմական ներկայության հարցը լուծելու համար: Ինչու՞ է Ռուսաստանն ուզում Արցախում ունենալ ռազմական ներկայություն: Որովհետեւ հակամարտությունը ներկայիս տեսքով չի լուծում իր տարածաշրջանային ազդեցության խնդիրը: Այսինքն, ինչ որ առումով հնացած կամ ժամանակավրեպ է կարծել, որ Արցախի հակամարտության չկարգավորվածությունը Ռուսաստանի ազդեցության բանալին է: Նախ, պետք է հասկանալ, թե ինչ ենք հասկանում կարգավորում ասելով: Հանրության մի զգալի մասը հասկանում է միանվագ մի գործողություն, որը կարձանագրի միարժեք մի փաստ, ինչն էլ կընդունեն կողմերն ու կկայանա կարգավորումը: Իրականում կողմերը կընդունեն կամ կմերժեն մեկ փաստ՝ պատերազմի արդյունքը: Հետեւաբար, կարգավորում կարող է լինել միայն պատերազմի արդյունքի ամրագրմանն ուղղված աշխատանքը: Այսինքն, Հայաստանի խնդիրն է ամրագրել պատերազմի արդյունքը: Իսկ դա հարատեւ, անընդհատ գործընթաց է, այսինքն պետականության կեսագործունեություն: Հայոց պետականությունը, հայկական երկու պետությունները «դատապարտված» են գործել այդ գերակայությամբ կամ առաջնահերթությամբ: Որ պահին պատերազմի արդյունքի ամրագրումը դադարի հայկական պետականությունների համար գերակայություն լինելուց, այդ պահից պետականության գոյատեւումը հայտնվելու է անկման ռեժիմում: Պատահական չէ, որ Հայաստանը անկախության երկու տասնամյակի ընթացքում հենց այդ ռեժիմում էլ հայտնվել է: Որովհետեւ անկախ Հայաստանը կառավարած բոլոր էլիտաները պետական քաղաքականությունը կառուցել եւ հասարակական կարծիքը տրամադրել են «փոխզիջման» հայեցակարգի վրա, ինչը տարածաշրջանային իրողությունների, պատմական նախադեպերի բազում հանգամանքերն ու օրինակները նկատի ունենալով ոչ այլ ինչ է, եթե ոչ պատերազմի մեզ համար հաղթական արդյունքը վերանայելու պատրաստակամություն: Այդտեղից էլ սկսում է պետականության անկման ռեժիմը, որում հայտնվել է Հայաստանն արդեն երկու տասնամյակ: Այդպիսով, Հայաստանի ապագայի, պետական կենսունակության, զարգացման եւ անվտանգության տեսակետից կարգավորումն այլ բան չի կարող նշանակել, քան հաղթական պատերազմի արդյունքի ամրագրմանն ուղղված պետական քաղաքականությունը, այդ ամենի վրա կառուցված հասարակական համակեցության համակարգով: Արդյոք տեղավորվում է այդ իրավիճակը Ռուսաստանի հետաքրքրության կամ շահի շրջանակում: Ոչ: Որովհետեւ այդ ռեժիմը բացառում է խաղաղարարների անհրաժեշտությունը: Ավելին, դա գրեթե միակ տարբերակն է, որ բացառում է խաղաղարարների անհրաժեշտությունը: Իսկ Ռուսաստանի համար Արցախում ռազմական ներկայությունը կարեւոր է, քանի որ նա հստակ պատկերացնում է, որ գտնվում է տնտեսա-քաղաքական եւ քաղաքակրթական մրցակցության պայմաններում տոտալ տանուլ տվողի վիճակում, եւ այդ գործընթացում վաղ թե ուշ տանուլ է տալու նաեւ Հայաստանի վրա կայսերական գերիշխանությունը: Մոսկվայի ազդեցության բանալին Արցախի հակամարտությունը չէ վաղուց՝ պատերազմում Հայաստանի ու Արցախի հաղթանակից հետո: Մոսկվան չէր ծրագրում հաղթանակով ավարտ: Պատերազմը պետք է ավարտվեր խաղաղապահներով, եւ այդ իմաստով է, որ հակամարտությունը Ռուսաստանի համար մնացել է անավարտ: Ու քանի որ ՌԴ-ն աշխարհքաղաքական դինամիկայի մեջ հետեւողականորեն կորցնում է Հայաստանի, հետեւաբար նաեւ տարածաշրջանի վրա իր ազդեցությունը, Արցախը արդեն դառնում է ՌԴ ազդեցության համար վերջին բաստիոնը՝ բայց ոչ թե չկարգավորվածության, այլ խաղաղապահների տեղակայման հանգուցալուծմամբ:

Կարդալ ավելին 12-03-2014

Ռուսաստանը հիմա էլ փորձում է թուրքական զորք մտցնել Ղարաբաղ

Ռուսաստանյան ԶԼՄ-ներում շարունակվում են Ղարաբաղի թեմայով հրապարակումները, որոնք ուղղված են կարգավորման Մինսկի խմբի ձեւաչափի դեմ: Նշվում է, թե խմբի արեւմտյան համանախագահները չեն ցանկանում խնդրի խաղաղ կարգավորումը, այդ պատճառով էլ այն արդյունավետ չէ: Ռուսաստանը Թուրքիայի ու Ադրբեջանի աջակցությամբ արդեն տեւական ժամանակ փորձում է վերացնել Մինսկի խմբի ձեւաչափը, որի վերաբերյալ այս երկրների պաշտոնական շրջանակները բազմաթիվ հայտարարություններ են արել: Ո՞րն է Մինսկի խմբի իմաստը: Խոշոր հաշվով՝ հրադադարի եւ ստատուս քվոյի պահպանումը, որը ձեւավորվել է Ղարաբաղ-Ադրբեջան պատերազմի արդյունքներով: Ռուսաստանը ձգտում է «խաղաղարար» զորք մտցնել Ղարաբաղ, որի մասին Մոսկվան բազմիցս արտահայտվել է: Սակայն այս ծրագիրը տապալվել է հայկական կողմի դիրքորոշման եւ Մինսկի խմբի արեւմտյան համանախագահների ջանքերով: Ընդ որում, հայկական կողմը հստակ հայտարարել է որեւէ երրորդ երկրի խաղաղարարների դեմ: Ղարաբաղը միակ հակամարտ տարածքն է աշխարհում, որտեղ համեմատական խաղաղությունը պահպանվում է ոչ թե երրորդ երկրների, այլ հակամարտ կողմերի միջոցով: Եվ դա աշխարհքաղաքական կարեւոր նշանակություն ու դեր է հաղորդում հայկական երկու պետություններին: Ղարաբաղում որեւէ երկրի խաղաղարար զորքի ներկայությունը նշանակում է Ղարաբաղի բաժանումը եւ անկախ կարգավիճակի վերացումը, դրանից բխող բոլոր հետեւանքներով: Ռուսաստանի համար Ղարաբաղը զորք մտցնելն ու Ղարաբաղը կիսելը կարեւոր քաղաքական նշանակություն ունի Հարավային Կովկասում իր դիրքերը հաստատելու համար: Ռուսաստանը հուլիսի վերջին եւ օգոստոսի սկզբներին Ադրբեջանի միջոցով պատերազմական իրավիճակ ստեղծեց Ղարաբաղում եւ Հայաստանի սահմաններին, որի նպատակը հայկական կողմին խաղաղարարներ պարտադրելն էր: Սակայն հայկական բանակի հստակ գործողությունների արդյունքում այս ծրագիրը տապալվեց: Պետք է կարծել, սակայն, որ այս ուղղությամբ փորձերը չեն դադարելու, եւ Ռուսաստանը կարիք է ունենալու «դաշնակիցների»: Ներկայում ռուսական մամուլում քննարկվում է Ղարաբաղում եռակողմ՝ ռուս-թուրք-իրանական ռազմական ուժեր մտցնելու հարցը: Ըստ ամենայնի, միայնակ չկարողանալով իրականացնել սեփական ծրագրերը, Մոսկվան փորձում է «շահագրգռել» նաեւ Թուրքիային ու Իրանին, առաջարկելով «կիսել» Հարավային Կովկասը: Իրանը արդեն հայտարարել է, որ դեմ է Ղարաբաղում որեւէ երրորդ երկրի ռազմական ուժերի ներկայությանը: Ինչ վերաբերվում է Թուրքիային, ապա այստեղ իրավիճակը բավական երկիմաստ է: Ինչպես նշում են փորձագետները, օգոստոսյան իրադարձություններին Թուրքիային թույլ չտրվեց որեւէ ուղղակի ու անուղղակի մասնակցություն, ինչը բնականաբար չէր կարող բավարարել Անկարային: Մյուս կողմից, միջազգային մեկուսացման մեջ հայտնված Ռուսաստանը կարիք ունի Թուրքիայի աջակցության, հարավային ուղղությամբ «ճեղքում» իրականացնելու համար: Նման համատեղ փորձ Ռուսաստանն ու Թուրքիան արդեն ունեն՝ 1920 թվականի իրադարձությունները Հայաստանում: Ռուսաստանը Թուրքիայի հետ արդեն պայմանագիր է կնքել գյուղմթերքի մատակարարման վերաբերյալ, եվրոպական ներմուծման արգելքի դիմաց: Արդյոք դա խաղաղարարների «գինն» է, թե ընդամենը «վստահության քայլ»՝ նոր պայմանավորվածությունների ճանապարհին:

Կարդալ ավելին 12-03-2014

Ղարաբաղի կարգավիճակի միջազգային ճանաչումը որպես վիճելի տարածք

Ղարաբաղյան հարցը օտարազգի լծից եւ ֆիզիկական ոչնչացման մշտական սպառնալիքից ազատագրվելու նպատակով մեկ միասնական հայկական պետության շրջանակներում ինքնորոշման եւ իր ժողովրդի հետ վերամիավորման հարց է, որն իր ծագումով հասնում է մինչեւ ռուսական կայսրության անկման եւ Անդրկովկասում ազգային պետությունների կազմավորման ժամանակները: Ադրբեջանը ծնունդ է առել մի այնպիսի պետության սահմանների հավակնություններով, որը պետք է ձգվեր Կասպից ծովից մինչեւ Սեւ ծովը: ՙԲիր, իքի, Կավկազ բիզիմ դի՚ խրոխտ քայլերգի այս տողերը զուրկ չէին իրական իմաստից: Ադրբեջանի տարածքային նկրտումների օբյեկտներից մեկը Ղարաբաղն էր: Ղարաբաղի տարածքը դարեր շարունակ ընգրկված է եղել հայկական պետության կազմում, որպես նրա նահագներից մեկը, իսկ հայկական թագավորության անկումից հետո այդ տարածքը մի քանի դար շարունակ գտնվել է պարսից շահի իշխանության ներքո, կառավարվել հայ կիսանկախ մելիքների կողմից: Գյուլիստանի 1813թ. խաղաղության պայմանագրով, որը հետագայում փոխարինվեց Թուրքմենչայի 1828թ. պայմանագրով, Ղարաբաղի խանությունն անցավ Ռուսաստանի իշխանության տակ: Հայկական Հանրապետությունը, պաշտպանելով իր ժողովրդի տարածքային ամբողջականությունը, բնականաբար հենվում էր այն բանի վրա, որ Լեռնային Ղարաբաղի բնակչության 95 տոկոսը կազմող հայերը ձգտում էին իրենց ազգային պետության շրջանակներում վերամիավորման հասնել ժողովուրդների ազատ

Կարդալ ավելին 12-03-2014

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգը ընդունել է բանաձեւ, որով ճանաչում է ԼՂՀ անկախությունը

ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի սենատը ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընդունել է բանաձև, որը Արցախի ժողովրդին խրախուսում է շարունակել իբրև ազատ ու անկախ պետություն զարգանալու իր ջանքերը: Ինչպես նաև պաշտոնապես կոչ է հղում Ամն-ի Կոնգրեսին ու նախագահին` սատարելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնորոշմանը և ժողովրդավարական անկախությանը: Կալիֆոռնիան արդեն ԱՄՆ հինգերորդ նահանգն է, որ ճանաչել է Արցախի անկախությունը: Մինչ այդ ճանաչել են Մասաչուսեթս, Ռոդ, Այլենդ, Մեն և Լուիզիանա նահանգները: Շատերն այս կապակցությամբ կասեն, որ նահանգային մակարդակով ճանաչումը իրավական լուրջ հետեւանքներ չի կարող ունենալ: Խոշոր հաշվով, գուցեեւ այդպես է, սակայն անհնար է բացառել այս ակտի քաղաքական նշանակությունը: Ո՞րն է այն: ԼՂՀ անկախությունը ձեռք է բերվել երկարատեւ ու համառ պայքարի, հաղթական պատերազմի արդյունքում եւ լիովին համարժեք է եղել համաշխարհային զարգացումների տրամաբանությանը: Այն իր արժեքով ունի ոչ միայն հայկական, այլեւ համաշխարհային նշանակություն եւ առայժմ չի կորցրել իր այդ արժեքը: Զուր չէ, որ միջազգային շահագրգիռ կողմերը խոստովանում են, որ Ղարաբաղի խնդիրն առանձնահատուկ է եւ նման չէ այլ հակամարտությունների: Եւ դա բացարձակ ճշմարտություն է, քանի որ Ղարաբաղի պայքարը քաղաքակրթական գլոբալ գործընթացի մաս է: Ներկայում ԼՂՀ­ն, որքան էլ տարօրինակ հնչի, Հարավային Կովկասի միակ անկախ պետությունն է, եւ չնայած հայկական երկու պետությունների ղեկավարության անհամարժեքությանը, այս հանգամանքը լուրջ նշանակություն ունի ապագա զարգացումներում: Բանն այն է, որ Ղարաբաղի հարցը կարող է «լուծվել» միայն տարածաշրջանի ապագա տրանսֆորմացիաների ու վերաձեւումների համատեքստում, որում Ղարաբաղն ունենալու է վճռորոշ գործառույթ:

Կարդալ ավելին 12-02-2014

ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԱՅՑԸ ԿԱԼԻՖՈՐՆԻԱՅԻ ՆԱՀԱՆԳ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 26­ին այցելել է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսություն, որտեղ տեղի է ունեցել պարգեւատրման հանդիսավոր արարողություն: Նախագահը ԼՂՀ պետական պարգեւներ է հանձնել սփյուռքահայ եւ ամերիկացի մի խումբ հասարակական ու քաղաքական գործիչների` Ամերիկայի Միացյալ Նահանգների Կալիֆորնիայի նահանգային խորհրդի եւ Սենատի կողմից Արցախի անկախության մասին բանաձեւի ընդունմանը սատարելու համար: Երկրի ղեկավարն ԱՄՆ ամենահզոր նահանգի՝ Կալիֆորնիայի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչումը համարել է ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման, քաղաքակիրթ, ժողովրդավարական պետության կառուցման գործընթացին սատարելու յուրահատուկ քաղաքական, իրավական ու բարոյական ուղերձ: Նախագահ Սահակյանը նշել է, որ սա շոշափելի հաղթանակ է, որը կերտվել է համատեղ ուժերով՝ Հայաստանի, Արցախի, Սփյուռքի անսասան եռամիասնության եւ մեր ամերիկացի գործընկերների անշահախնդիր ու ամուր բարեկամության շնորհիվ: Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, ԱՄՆ­ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սարգսյանը, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Սերգեյ Սարկիսովը, պաշտոնատար այլ անձինք, տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ:

Կարդալ ավելին 11-28-2014

ԿՈՉՈՒՄՆ  ԱՐԺԱՆԱՑԱՎ  ՄԵՂՐՅԱՆԻՆ
ԿՈՉՈՒՄՆ ԱՐԺԱՆԱՑԱՎ ՄԵՂՐՅԱՆԻՆ

Հոկտեմբերի 24-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Արցախի պաշտպանության կազմակերպման գործում ունեցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության և անձնական արիության համար <Եղնիկներ> ջոկատի հիմնադիր Շահեն Զինավորի Մեղրյանին հետմահու շնորհեց <Արցախի հերոսի> կոչում և Մեղրյանի որդուն հանձնեց <Ոսկե արծիվ> շքանշանը: Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղում կանգնեցվել է Շահեն Մեղրյանի հուշարձանը:

Կարդալ ավելին 10-27-2014