Խնդիրներն ու նպատակները

     

         <Պահապան Արծիվներ> վետերանների հասարակական կազմակերպության առաջնային նպատակն է` աջակցել Արցախյան գոյամարտին մասնակցած, զոհված, վիրավորված, կամ անհայտ կորած ազատամարտիկներին և նրանց ընտանիքներին:

     Բոլոր այն անձինք ովքեր ցանկանում են ինչ-որ կերպ իրենց աջակցությունը ցուցաբերել մեր աշխատանքներին` կարող են զանգահարել Կազմակերպության հիմնադիր-քարտուղար Սլավիկ Բայունցին /հեռ: 094 624 007/:

   Ստորև ներկայացնում ենք <Պահապան Արծիվներ> վետերանների հ/կ-ն պաշտոնական բանկային ռեկվիզիտները, որոնց միջոցով ցանկացողները կարող են ՀՀ դրամով, ռուսական ռուբլիով փոխանցումներ կատարել մեր նախաձեռնությունների համար` թե՜ Հայաստանի տարածքից և թե՜ արտերկրից:

   Կազմակերպության հաշվեհամարներին փոխանցված դրամական միջոցներով կատարված աշխատանքների մասին պարբերաբար հաշվետու հաղորդագրություններ կներկայացվեն կայքի <Բարեգործություն> բաժնում:


ՀՀ ԴՐԱՄՈՎ` ԱՐԴՇԻՆԲԱՆԿ

Հաշվի համար` 247010101746 0010

Ստացող` <Պահապան Արծիվներ> վետերանների հ/կ

ՌԴ ՌՈՒԲԼՈՎ`

СЧЕТ: 247010101746 0020

БАНК ПОЛУЧАТЕЛЯ: АРДШИНБАНК< АРМЕНИЯ

SWIFT Code: ASHBAM22

РАС. СЧЕТ: 30111810600000000435

БАНК ПОСРЕДНИК: СБЕРБАНК: МОСКВА 117997

К/С 30101810400000000225

БИК: 044525225

ИНН: 7707083893

ПОЛУЧАТЕЛЬ: ОБШЕСТВЕННАЯ ОРГАНИЗАЦИЯ ВЕТЕРАНОВ

<ОРЛЫ ХРАНИТЕЛИ>

 

     < <ՊԱՀԱՊԱՆ ԱՐԾԻՎՆԵՐ>>   ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ  Հ/Կ  ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ  ԴՐՈՒՅԹՆԵՐ
    1. <Պահապան Արծիվներ>  վետերանների  հասարակական  կազմակերպությունը,  ոչ  առևտրային  կազմակերպություն  է,  որում  իրենց  շահերի  ընդհանրության  հիման  վրա  օրենքով  սահմանված  կարգով  միավորվել  են  ֆիզիկական  անձիք`  իրենց  ոչ  կրոնական  հոգևոր  և  ոչ  նյութական  այլ  պահանջմունքները  բավարարելու,  իրենց  և  այլոց  իրավունքներն  ու  շահերը  պաշտպանելու,  հասարակության  առանձին  խմբերին  նյութական  և  ոչ  նյութական  աջակցություն  ապահովելու, հանրոգուտ  այլ  գործնեություն  իրականացնելու  նպատակով:
    2. Կազմակերպությունը  գործում  է  ՀՀ  օրենսդրության,  ՀՀ  միջազգային  պայմանագրերի  և  սույն  կանոնադրության  հիման  վրա:
    3. Կազմակերպության  գործնեության  սկզբունքներն  են  օրինականությունը,  կամավորությունը,  իրավահավասարությունը,  ինքնակառավարումը  և  հրապարակայնությունը:
    4. Կազմակերպությունը  գործում  է  ՀՀ  ողջ  տարածքում  և  օտարերկրյա  պետություններում`  այդ  պետությունների  օրենսդրությանը  համապատասխան:
    5. Կազմակերպության  անվանումն  է` 

Հայերեն`  <Պահապան  Արծիվներ>  վետերանների  հասարակական կազմակերպություն;

Ռուսերեն`  Общественная  организация  ветеранов  <Орлы  хранители>

 

  1. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ  ԳՈՐԾՆԵՈՒԹՅԱՆ  ԱՌԱՐԿԱՆ  ԵՎ  ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

2,1 Կազմակերպության  գործնեության  առարկան  ու  նպատակներն  են,  ՀՀ  օրենսդրությամբ  սահմանված  կարգով

  • Ծավալել  հայրենասիրական,  բարեգործական,  մարդասիրական  հանրոգուտ  գործնեություն,
  • Նպաստել  կազմակերպության  անդամների  սոցիալ-տնտեսական  հարցերի  լուծմանը,
  • Նպաստել  զոհված  և  վիրավոր  ազատամարտիկների  ընտանիքների  սոցիալ-տնտեսական  հարցերի  լուծմանը,
  • Համախմբել  նախկին  թալիշցիներին`  իրենց  սոցիալ-տնտեսական  խնդիրները  լուծելու  համար,
  • Նպաստել  գյուղի  սոցիալ-տնտեսական  ենթակառուցվածքների  զարգացմանը
  • Նպաստել  նախկին  թալիշցիների  կապերի  բազմակողմանի   ամրապնդմանը  հայրենի  գյուղի  հետ
  • Նյութական,  բարոյական  և հոգեբանական  աջակցություն  ցուցաբերել  սոցիալապես  անապահով,  թույլ  պաշտպանված  համերկրացիներին  ինչպես  հայրենի  գյուղում,  այնպես  էլ  գյուղից  դուրս
  • Սահմանել  տարբեր  պարգևներ  և  կրթաթաշակներ  կազմակերպության  գործնեության  բնագավառում  աչքի  ընկնող  անձանց  և  ուսանողների  համար
  • Նյութական,  բարոյական  և  հոգեբանական  աջակցություն  ցուցաբերել  սոցիալապես  անապահով,  թույլ  պաշտպանված  վետերան  ազատամարտիկների  ընտանիքներին
  • Հոգալ  և  օգնել  բոլոր  այն  անդամներին,  ովքեր  կարիք  ունեն  խնամքի  և  ի  վիճակի  չեն  միայնակ  հոգալու  իրենց  ամենօրյա  կարիքները
  • Նպաստել  Հայրենիք-Սփյուռք  կապերի  բազմակողմանի  ամրապնդմանը,  ազգային  և  համամարդկային  արժեքների  պահպանմանը
  • Սերտ  կապեր  ստեղծել  և  համագործակցել  Հայաստանում  գործող  և  նմանատիպ  միջազգային  օտարերկրյա  կազմակերպությունների  հետ`  կազմակերպելով  փոխայցելություններ  փորձի  փոխանակման  նպատակով:

2,2  Կազմակերպությունը  կարող  է  իրականացնել  սույն  կանոնադրությունից  բխող  և  ՀՀ  օրենսդրությամբ  չարգելված  այլ  գործնեություն:

 

  1. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ  ԱՆԴԱՄԱԳՐՎԵԼՈՒ  ԵՎ  ԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԻՑ  ԴՈՒՐՍ  ԳԱԼՈՒ  ԿԱՐԳԸ

3,1   Օրենքով  սահմանված  կարգով  կազմակերպության  անդամ  կարող  է  դառնալ  Հայաստանի  Հանրապետության,  ինչպես  նաև  օտարերկրյա  ցանկացած  քաղաքացի,  որը  ցանկանում  է  մասնակցել  նրա  գործնեությանը  և  ընդունում  է  Կազմակերպության  կանոնադրությունը

3,2  Կազմակերպության  անդամ  դառնալու  ցանկություն  ունեցող  անձը  գրավոր  դիմում  է  Կազմակերպության  խորհրդին:  Խորհուրդը  լուծում  է  Կազմակերպության  անդամության  մեջ  ընդունելու  հարցը:

  Կազմակերպությանը  կարող  են  անդամագրվել  18  տարեկանից  բարձր  անձիք`  հայրենական  պատերազմի,  Արցախյան  ազատամարտի  և  աշխատանքի  վետերաններ,  նաև  զոված  ու  վիրավոր  ազատամարտիկների,  պատերազմի  վետերանների  հարազատներ

3,3  Կազմակերպությանն  անդամագրված  անձն  ազատ  է  դուրս  գալու  Կազմակերպությունից:  Կազմակերպության  անդամությունից  զրկումը  տեղի  է  ունենում  խորհրդի  որոշմամբ:

3,4  Կազմակերպության  այն  անդամը,  որը  խորհրդի  կողմից  սահմանված  լինելու  դեպքում  երեք  ամիս  անընդմեջ  չի  վճարում  անդամավճար,  խորհրդի  որոշմամբ  զրկվում  է  անդամությունից:  Վերստին  նրա  անդամագրումը  կատարվում  է  ընդհանուր  հիմունքներով:

 

4. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

4.1 Կազմակերպության անդամն իրավունք ունի`
ա/. Ընտրել և ընտրբել Կազմակերպության բարձրագույն և այլ մարմիններում, ընդ որում ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմիններում կարող է ընտրվել 18 տարին լրացած անձը.
բ/. Կազմակերպության աշխատանքները բարելավելու նպատակով նրա ղեկավար մարմիններին ներկայացնել դիմումներ, առաջարկություններ և բողոքներ.
գ/. Սպառիչ տեղեկություն ստանալ Կազմակերպության գործնեության մասին.
դ/. Ազատ դուրս գալ Կազմակերպությունից.
ե/. Կազմակերպությունից ստանալ իրավական օգնություն` ուղղված իր օրինական շահերի պաշտպանությանը.
զ/. Մասնակցել Կազմակերպության կողմից կազմակերպված միջոցառումներին.
է/. Կազմակերպության ղեկավար մարմինների ոչ կանոնադրական գործնեության դեմ գրավոր բողոքարկել ժողովին, կամ դատարան` օրենքով սահմանված կարգով:
4.2 Կազմակերպության անդամը պարտավոր է`
ա/. Հոգ տանել Կազմակերպության հեղինակության մասին.
բ/. Կատարել Կազմակերպության կանոնադրության պահանջները, ղեկավար մարմինների որոշումները.
գ/. Մուծել մուտքի վճար և ամսական անդամավճար` Խորհրդի կողմից սահմանված լինելու դեպքում, որոնց չափն ու վճարման կարգը սահմանում է Խորհուրդը.
դ/. Բարեխղճորեն կատարել իր վրա վերցրած պարտականությունները:
4.3 Կազմակերպության կանոնադրությունը խաղթող կամ իր պարտականությունները չկատարող անդամի նկատմամբ Կազմակերպության ժողովի կամ խորհրդի կողմից կարող են կիրառել կարգապահական տույժի միջոցներ` նկատողության, Կազմակերպության անդամից զրկում:

 

5. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

5.1 Կազմակերպությունը համարվում է իրավաբանական անձ` պետական գրանցման պահից.
5.2 Կազմակերպությունն ունի առանձնացված գույք. Ինքնուրյուն հաշվեկշիռ, կնիք` հայերեն և ռուսերեն լեզուներով, դրոշմ, հաշվարկային հաշիվ բանկում` Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա արտաժույթով, իր անունից կարող է ձեռք բերել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ և կրել պարտականություններ, որպես հայցվոր և պատասխանող հանդես գալ դատարանում.
5.3 Կազմակերպությունը ունի խորհրդանիշ, որում պատկերված են հավերժության նշանը պահած երկու պահապան արծիվներ` նրանց գլխավերևում արևն է, որի վերևում` կամարաձև գրված է <ՊԱՀԱՊԱՆ ԱՐԾԻՎՆԵՐ>: Կազմակերպությունը ունի հուշամեդալ` Կազմակերպության խորհրդանիշի պատկերով:
5.4 Կազմակերպությունն ինքնություն է որոշում իր կազմակերպական կառուցվածքը, խնդիրները, նպատակները և գործնեության ձևերը.
5.5 Կազմակերպությունն իր կանոնադրությամբ նախատեսված նպատակները և խնդիրներն իրականացնելու համար, օրենքով սահմանված կարգով իրավունք ունի`
ա/. Տեղեկատվություն տարածել իր գործնեության մասին.
բ/. Հիմնադրել լրատվության միջոցներ.
գ/. Կազմակերպել խաղաղ, առանց զենքի ծողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր.
դ/. Ներկայացնել և պաշտպանել իր անդամների իրավունքները և օրինական շահերը այլ կազմակերպություններում, դատարանում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում.
ե/. Իրականացնել ձեռնարկատիրական գործնեություն` իր կողմից հիմնադրված տնտեսական ընկերությունների միջոցով.
զ/. Օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռք բերել, վարձակալել և օգտագործել անշարժ գույք, տրանսպորտային միջոցներ, օրենքով չարգելված այլ գույք.
է/. Օտարել կամ վարձակալության կամ անվճար օգտագործման հանձնել Կազմակերպությանը պատկանող ցանկացած անշարժ և շարժական գույք.
ը/. Կնքել օրենսդրությամբ չարգելված պայմանագրեր և այլ գործարքներ.
թ/. Ինքնուրյուն կազմավորել և տնօրինել իր ֆինանսական ռեսուրսները, այդ թվում` փոխառու միջոցների ներգրավմամբ, Հայաստանի Հանրապետությունում և այլ պետություններում ստանալ վարկեր, դրամաշնորհներ, այդ թվում` արտարժույթով.
ժ/. Իրականացնել ինքնուրյուն արտաքին գործնեություն, այդ թվում` կնքել համաձայնագրեր օտարերկրյա ոչ կառավարական ոչ առևտրային կազմակերպությունների հետ, անդամակցել միջազգային հասարակական կազմակերպություններին, իր անդամներին և այլ անձանց գործուղել արտասահմանյան երկրներ, հրավիրել այլ երկրներից քաղաքացիներ, ստեղծել առանձնացված ստորաբաժանումներ օտարերկրյա պետություններում` այդ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

 

6. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

6.1 Կազմակերպությունը պարտավոր է`
ա/. Ցանկացած ֆիզիկական անձի պահանջով, յոթ օրացույցային օրվա ընթացքում, նրան հնարավորություն տալ ծանոթանալու կազմակերպության կանոնադրությանը.
բ/. Օրենքով սահմանված կարգով վարել գործավարություն և հաշվապահական հաշվառում.
գ/. Իր գործնեության և գույքի օգտագործման հաշվետվությունները ներկայացնել կազմակերպության ժողովի հաստատմանը ոչ պակաս, քան երկու տարին մեկ անգամ` ապահովելով այդ հաշվետվությունների հրապարակայնորեն մատչելի լինելը.
դ/. Պետական կառավարման լիազորված մարմնի պահանջով նրան տրամադրել իր բարձրագույն և այլ մարմինների որոշումների պատճենները, կազմակերպության գործնեության մասին այլ փաստաթղթեր, թույլատրել այդ մարմինների ներկայացուցիչներին ներկա գտնվել Կազմակերպության ժողովներին.
ե/. Օրենքով նախատեսված դեպքերում և կարգով տեղեկատվություն ու հաշվետվություններ ներկայացնել պետական մարմիններին.
զ/. Առանձնացված ստորաբաժանում կամ հիմնարկ ստեղծելու և կազմալուծելու մասին որոշումներ ընդունելուց հետո` մեկ ամսվա ժամկետում դիմել պետական գրանցման մարմին, սահմանված կարգով դրանք հաշվառելու և հաշվառումից հանելու համար.
է/. Վարել իր անդամների հաշվառումը.
ը/. Առանց լիազորագրի կազմակերպությունը ներկայացնելու իրավունք ունեցող պաշտոնատար անձի կամ կազմակերպության գտնվելու վայրի հասցեյի փոփոխման դեպքում, 14 օրացույցային օրվա ընթացքում պետական գրանցման մարմին ուղարկել այդ անձի անձնագրային տվյալները և կամ Կազմակերպության գտնվելու վայրի հասցեյի մասին տվյալները:

 

 

 7. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ


7,1 Կազմակերպության գործնեության և կառավարման ցանկացած հարցի վերջնական լուծման իրավունքը պատկանում է Կազմակերպության բարձրագույն մարմնին` ժողովին:
7,2 Ժողովը հրավիրվում է երկու տարին մեկ անգամ: Ժողովի հրավիրում, դրա անց կացման կարգն ու ժամկետները որոշում է Խորհուրդը: Եթե կազմակերպության անդամների թվաքանակը անցնում է հարյուրի սահմանը, ապա խորհրդի կողմից սահմանված կարգով ժողովին կարող են մասնակցել անդամների կողմից ընտրված ներկայացուցչական պատվիրակները: Կազմակերպության արտահերթ ժողով հրավիրվում է Կազմակերպության անդամների մեկ երրորդի կամ Կազմակերպության վերստուգիչ հանձնաժողովի պատճառաբանված պահանջով` Խորհրդի կողմից` պահանջող կողմի հաստատած օրակարգով` ոչ ուշ, քան 14 օրացույցային օրվա ընթացքում:
7,3 Ժողովի բացառիկ իրավասության հարցերն են`
ա/. Կազմակերպության կանոնադրության հաստատումը և փոփոխումը
բ/. Կազմակերպության ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմինների ընտրությունը, այդ մարմինների կազմի փոփոխումը կամ լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը
գ/. Կազմակերպության գործնեության և գույքի օգտագործման հաշվետվությունների հաստատումը
դ/. Կազմակերպության վերակազմակերպման և լուծարման մասին որոշումների ընդունումը:
7,4 Ժողովը կարող է հարցեր քննարկել և որոշումներ ընդունել, եթե նրան մասնակցում են Կազմակերպության անդամների կամ պատվիրակների կեսից ավելին: Հարցերի քննարկման ժամանակ որոշումները ընդունվում են բոլոր անդամների կամ պատվիրակների ձայների պարզ մեծամասնությամբ:
7,5 Խորհուրդն ընտրվում է Ժողովի կողմից երկու տարի ժամանակով:
Խորհուրդն իր աշխատանքներն իրականացնում է նիստերի ձևով, որոնք հրավիրվում են նախագահի կողմից ոչ ուշ քան վեց ամիսը մեկ անգամ: Խորհրդի նիստ կարող է հրավիրվել նաև Կազմակերպության անդամների 20%-ի, Խորհրդի երկու անդամների կամ Կազմակերպության վերստուգիչ հանձնաժողովի պահանջով:
7,6 Խորհուրդը`
ա/. Իր կազմից ընտրում է Կազմակերպության նախագահին
բ/. Հաստատում է Կազմակերպության նախագահի հաշվետվությունները, այդ թվում` Ժողովին ներկայացվող հաշվետվությունը
գ/. Առաջարկություններ է ներկայացնում ժողովին` նրա բացառիկ իրավասությունը վերաբերող հարցերի վերաբերյալ
դ/. Ընդունում է Կազմակերպության անդամ և ազատում կամ զրկում անդամությունից
ե/. Կազմակերպության անդամների նկատմամբ կիրառում է խրախուսանքներ և տույժի միջոցներ,
զ/. Ղեկավարում է Կազմակերպության գործնեությունը` ժողովների միջև ընկած ժամանակաշրջանում
է/. Ձեռք է բերում, տիրապետում, օգտագործում, տնօրինում, օտարում և դուրս գրում Կազմակերպության` մեկ միլիոն դրամը գերազանցող արժողությամբ գույքը
ը/. Ստեղծում է լուծարում է Կազմակերպության հիմնարկները, առանձնացված ստորաբաժանումները/մասնաճյուղեր, ներկայացուցչուններ/, ինչպես նաև հաստատում է նրանց կանոնադրությունը
թ/. Հաստատում է Կազմակերպության աշխատակազմի հաստիքացուցակը, աշխատողների վարձատրության կարգն ու չափերը
ժ/. Հաստատում է Կազմակերպության հաշվապահական հաշվառման հաշվետվությունները
ժա/. Շնորհում է <Կազմակերպության պատվավոր անդամ> և <Կազմակերպության պատվավոր նախագահ> կոչումները
ժբ/. Իրավունք ունի քննարկել և լուծել Կազմակերպության գործնեությանն ու կառավարմանն առնչվող ցանկացած հարց, բացառությամբ ժողովի բացառիկ իրավասությանը վերապահվածներից
ժգ/. Սահմանում է Կազմակերպության անդամների կողմից անդամավճարների մուծման կարգը, չափերը և ձևերը
ժդ/. Իրավունք ունի դիմելու կազմակերպության բարձրագույն մարմնին Խորհրդի անդամներ մասնակի փոփոխություն կատարելու կատարելու նպատակով, եթե որևէ խորհրդի անդամ չի կատարում խորհրդի որոշումներն ու պարտականությունները կամ նա ոչ հարգելի պատճառով չի ներկայացել խորհրդի երեք նիստերին անհարգելի պատճառով
7,7 Խորհուրդը կարող է հարցեր քննարկել և որոշումներ կայացնել, եթե նրան մասնակցում են իր անդամների կեսից ավելին: Խորհրդի որոշումերը ընդունվում են պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում նախագահի ձայնը վճռորոշ է:
7,8 Կազմակերպության նախագահն ընտրվում է խորհրդի կողմից 2 տարի ժամանակով:
7,9 Կազմակերպության նախագահը`
ա/. Ղեկավարում է Խորհրդի աշխատանքները և վարու նրա նիստերը
բ/. Ներկայացնում է կազմակերպությունը առանց լիազորագրի
գ/. Իրականացնում է կազմակերպության ողջ գործադիր ղեկավարումը
դ/. Արձակում է հրամաններ, տալիս է լիազորագրեր
ե/. Օրենքով սահմանված կարգով կնքում է գործարքներ, ստորագրում է պայմանագրեր, ֆինանսական փաստաթղթեր, բացում բանկային հաշիվներ
զ/. Հաստատում է կազմակերպության աշխատակազմի հաստիքացուցակը, աշխատողներիի վարձատրության կարգն ու չափերը
է/. Ձեռք է բերում, տիրապետում, օգտագործում, տնօրինում, օտարում ևև դուրս գրում Կազմակերպության` մինչև մեկ միլիոն դրամ արժողությամբ գույքը` ցանկացած չափի և քանակի:
7,10 Կազմակերպության քարտուղարն ընտրվում է խորհրդի կողմից 2 տարի ժամանակով: Քարտուղարը կազմակերպում է կազմակերպության ողջ գործավարությունը, վարում է անդամների հաշվառումը, կազմակերպում է կազմակերպության մարմինների նիստերի անցկացումը, իրականացնում է կազմակերպության նախագահի և խորհրդի կողմից տրված այլ հանձնարարություններ:
7,11 Կազմակերպության վերստուգիչ հանձնաժողովը ընտրվում է Ժողովի կողմից 2 տարի ժամանակով: Խորհրդի անդամները և Կազմակերպության նախագահը չեն կարող լինել Վերստուգիչ հանձնաժողովի անդամներ:
7,12 Վերստուգիչ հանձնաժողովն իր աշխատանքներն իրականացնում է նիստերի ձևով, որոնք հրավիրվում են տարեկան առնվազն 2 անգամ: Նիստ կարող է հրավիրվել նաև Կազմակերպության անդամների 20%-ի, հանձնաժողովի անդամների մեկ երրորդի, Կազմակերպության նախագահի կամ խորհրդի պահանջով:
7,13 Կազմակերպության վերստուգիչ հանձնաժողովը կարող է հարցեր քննարկել և որոշումներ կայացնել, եթե նիստին մասնակցում են հանձնաժողովի անդամների 2/3-ը: Հանձնաժողովի որոշումները ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է: Եթե վերհսկող մարմինը վերստուգողն է, ապա նա որոշուներ է ընդունում միաձնյա:
7,14 Վերստուգիչ հանձնաժողովը կարող է կազմակերպության նախագահից և այլ աշխատողներից պահանջել կազմակերպության գործնեությանն առնչվող ցանկացած տվյալներ և հաշվետվություն:
7,15 Վերստուգիչ հանձնաժողովը պարտավոր է հաշվետվություն ներկայացնել Ժողովին` Կազմակերպության գործնեության, հաշվեկշռի, գույքի պահպանման և այլ ամփոփ տվյալների ստուգման արդյունքների մասին:

 

8. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԳՈՅԱՑՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ

8,1 Կազմակերպության գույքը հանդիսանում է Կազմակերպության սեփականությունը
8,2 Կազմակերպությունը որպես սեփականություն կարող է ունենալ անշարծ գույք, տրանսպորտային միջոցներ, սարքավորումներ, դրամական միջոցներ, արժեթղթեր և օրենքով չարգելված այլ գույք: Կազմակերպության անդամը նրա սեփականության նկատմամբ բաժնային իրավունք չունի:
8,3 Կազմակերպության սեփականության գոյացման աղբյուրները կարող են լինել
ա/. Կազմակերպության անդամների անդամավճարները, դրամական և նյութական ներդրումները
բ/. Բանկերից և վարկային կազմակերպություններից ստացված վարկերը
գ/. Դրամաշնորհները
դ/. Բարեգործական ներդրումները, քաղաքացիների և կազմակերպությունների նվիրատվությունները
ե/. Կազմակերպության կողմից հիմնադրված տնտեսական ընկերությունների կողմից փոխանցված գումարները
զ/. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ մուտքեր
8,4 Կազմակերպության սեփականությունը գտնվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ներքո:
8,5 Կազմակերպության սեփականությունը կարող է բռնագանձվել միայն դատարանի կողմից` օրենքով սահմանված կարգով:
8,6 Կազմակերպության միջոցները կարող են օգտագործվել միայն կազմակերպչական ծախսերի և կանոնադրությամբ սահմանված նպատակների և խնդիրների իրականացման համար:
8,7 Կազմակերպության ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմիններում կարող են ընտրվել ծնված կամ արմատներով Թալիշ գյուղի, ինչպես նաև Հյուսիսային Արցախի հետ կապված անձիք:

 

9. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ, ԼՈՒԾԱՐՈՒՄԸ, ԼՈՒԾԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԳՈՒՅՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

9,1 Կազմակերպությունը կարող է վերակազմակերպվել Ժողովի որոշմամբ կամ օրենքով սահմանված դեպքերում դատարանի որոշմամբ` օրենքով սահմանված կարգով:
9,2 Կազմակերպությունը կարող է լուծարվել Ժողովի կամ դատարանի որոշմամբ:
9,3 Կազմակերպության լուծարման ավարտին լուծարային հանձնաժողովը, պարտադիր վճարումներն իրականացնելուց հետո մնացած գույքը, Ժողովի որոշմամբ սահմանված կարգով, օգտագործում է Կազմակերպության կանոնադրական նպատակների և խնդիրների իրականացման համար, եթե դա հնարավոր չէ, փոխանցվում է պետական բյուջե:



Ա. ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ 20,11,2008 Թ.
Բ. ՀԱՍՏԱՏՎԱԾ Է <ԹԱԼԻՇԻ ՊԱՇՏՊԱՆ> ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ Հ/Կ ԱՐՏԱՀԵՐԹ ԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ 01,03,2014 Թ.


                                          ՆԱԽԱԳԱՀ`   Վ. Ե. ԶԱԼՈՒՆՑ
                                       ՔԱՐՏՈՒՂԱՐ`   Ս. Ռ. ԲԱՅՈՒՆՑ