Գործունեությունը և միջոցները

   Կազմակերպության առաջին գործը դա նա էր, որ ապրիլ ամսվա վերջին գյուղի հանդիսությունների շենքի համար ձեռք բերված գույքը ամբողջությամբ տեղափոխվում է գյուղ ՊՆ-ից պատվիրված 2 հատ <Կամազ> տիպի ավտոմեքենաներով: Կազմակերպության նախաձեռնությամբ, միչև հուշահամալիրի բացումը, խորհրդի անդամ Վոլոդյա Սիմոնյանը անձնական ներդրումով, գյուղի ճանապարհի համար պատրաստում է ռեկլամային շիտ-պլակատ` Հոռեկավանքի և Հուշահամիլիրի պատկերով, իսկ ամռան ամիսներին նրա կողմից պատրաստվում և տեղադրվում է հուշաւձանի ֆանտանային համակարգը, նախատեսվածից  հիգ անգամ ավելի էժան ծախսերով:

  Թալիշում կառուցվող հուշահամալիրի բացումը նախատեսվել էր կատարել մայիսյան տոներին, բայց ավարտին չհասցնելու պատճառով այն հետաձքվեց և նշանակվեց սեպտեմբերի սկզբին` Ղարաբաղի անկախության օրերին: Բացման տոնախմբությանը ներկա էին Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազան Մարտիրոսյանը, Բելոռուսում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, Կառավարության անդամներ, Վարչակազմի և համայնքներիի ղեկավարներ և գործարարներ: Բացմանը հրավիրվել և ներկայացել էին գյուղի ողջ մտավարական խավը, ինչպես նաև ռուսաստանաբնակ ու Հայաստանում բնակվող ազատամարտիկներ:

  Հուշարձանի բացմանը մասնակցելու համար մեր խնդրանքով ՀՀ ՊՆ-ից տրամադրվում է երկու հատ ավտոբուս զոհվածների հարազատներին գյուղ տեղափոխելու նպատակով, ինչը և կազմակերպվում է հավուր պատշածի:

  Բացման օրը մեր խնդրանքով Մուրադ Իսախանյանը հանդիսությունների սրահին նվիրում է հեռուստացույց և աուդիո ապարատուրա: Տոնական այդ օրը ճանապարհը փողփողում էր 50 հատ եռագույն դրոշներով, իսկ վերջում կատարվում է հրավառություն, որոնք ձեռք էր բերվել Սերգեյ Խալափյանի կողմից: Կատարվում է նաև նկարահանումներ, թե պրոֆեսիոնալ մակարդակով և թե մեր կողմից կազմակերպված զինուժի կողմից: Արդյունքում ունենք և տեսաֆիլմ և արարողությունը լուսաբանող ֆոտոալբոմ, որի հեղինակն է Հակոբ Պողոսյանը:

  Հետագա երկու տարիներին Կազմակերպության կողմից կատարվել է նաև հետևյալ աշխատանքները:

  2010թ. ապրիլի 14-ին գյուղի ազատագրման 16-ամյակի կապակցությամբ կազմակերպվել է մեծ միջոցառում Երևան քաղաքում:

2011թ. ապրիլի 16-ին գյուղի ազատագրման 17-ամյակի կապակցությամբ կազմակերպվել է միջոցառում Թալիշ գյուղում: Ազատամարտիկներին և զոհվածների հարազատներին գյուղ տանելու համար, մեր խնդրանքով ՊՆ-ից տրամադրվել էր երկու հատ ավտոբուսներ: Պաշտպանության նախարարությունը տրամադրել էր նաև նկարահանող խումբ զինուժից և ծաղկեպսակ հուշարձանի համար: Միջոցառմանը ներկայացել էին նաև 40 հոգանոց պատվիրակություն Երկրապահից` Մուշեղ Բաբայանի գլխավորությամբ:

  2011թ. նոյեմբերի 3-ին մեծ շուքով նշվել է Կազմակերպության կազմավորման երեք ամյակը Երևանի <Ջավախք> ռեստորանային համալիրում: Մինչ այդ կատարվել էր այցելություն Եռաբլուր: Կատարվել է նաև նկարահանում Սրապիոն Գևորգյանի կողմից, արդյունքում ունենք տեսահոլովակ:

  2012թ. մայիսյան տոների օրը Կազմակերպության կողմից կատարվել է ուխտագնացություն Թալիշ գյուղ` հարգանքի տուրք տալու գյուղում զոհված տղաներին` մահվան 20-ամյակի կապակցությամբ: Այցելությանը ներկա էին զոհվածների հարազատները և ազատամարտիկներ Հայաստանից ու Ռուսաստանից:

  Կազմակերպության կողմից բոլոր տոնական օրերին կատարվել է նաև ոչ մեծ միջոցառումներ: Այսպես. Փետրավարի 28-ին` Հայոց բանակի կազմավորման օրը, մայիսի 9-ին` Շուշիի ազատագրման օրը, մայիսի 28-ին` Հայաստանի առաջին հանրապետության օրը, սեպտեմբերի 2-ին` ԼՂՀ կազմավորման օրը և սեպտեմբերի 21-ին` ՀՀ անկախության օրը, նշվել է Կազմակերպության կողմից` այցելելով Եռաբլուր և հանդիպումներ կազմակերպել ազատամարտիկների հետ թե Երևանում և թե Չարենցավանում:

  Ազատամարտիկներին խրախուսելու համար մենք համարյա բոլորին ներկայացրել և պարգևատրել ենք կառավարական և գերատեսչական մեդալներով, որի համար մենք երախտապարտ ենք ՀՀ ՊՆ ՏևՀՀԿ վարչության պետ գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանին, Ղարաբաղի <Մայրություն> հ/կ նախագահ տիկին Հասմիկ Միքայելյանին և <Արցախի զոհված զինծառայողների ծնողների> միության նախագահ, երջանկահիշատակ տիկին Գալյա Առուստամյանին: Թալիշի ազատամարտիկները մեր նախաձեռնությամբ հուշամեդալներ և պատվոգրեր են ստացել Երկրապահ Կամավորականների Միությունից(նախագահ` Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյան), <Փառապանծ զինվոր> վետերանների հ/կ-ից(նախագահ` գնդապետ Գրիշա Սարգսյան), <Ղարաբաղյան պատերազմի վետերաններ> հ/կ-ից(նախագահ` Յուրա Միքայելյան), <Առաջին գունդ> վետերանների հ/կ-ից(նախագահ` Վաչե Չիբուխչյան), <Թալիշի պաշտպան> վետերանների հ/կ-ից(նախագահ` Միքայել Ապրեսյան): Մի խումբ ազատամարտիկներ և բարերարներ պարգևատրվել են Կազմակերպության Պատվոգրով և Շնորհակալագրերով:

 

            <Պահապան  արծիվներ> վետերանների հ/կ

   2014 թ.  մարտի 1-ին  տեղի ունեցավ <Թալիշիպաշտպան> վետերանների հ/կ-ն արտահերթ ընդհանուր ժողով, որի քննարկումների արդյունքում կատարվեց Կազմակերպության Խորհրդի և նախագահի վերընտրություն, ինչպես նաև Կազմակերպությունը վերանվանվեց  <Պահապան արծիվներ>  վետերանների հ/կ-ն:

  Նորընտիր Խորհրդի առաջին գործը եղավ՝ Թալիշի համայնքի ղեկավարության հետ մեկտեղ անցկացնել մեծ միջոցառում՝ նվիրված գյուղի ազատագրման 20-ամյակին: Միջոցառումը կատարվեց ապրիլի 30-ին, որին մասնակցում էր Արցախի նախագահ Բակո Սահակյանը:  Ներկա էին Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, Մարտակերտի վարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանը, ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը, պետական այրեր, բարձրաստիճան սպաներ, հյուրեր ԵԿՄ-ից, Արցախ հայրենակցականից, մտավորականներ ու գործարարներ, ազատամարտիկներ և զոհվածների այրիներ:

  Մեր խնդրանքով ՀՀ ՊՆ տրամադրվեց երկու հատ ավտոբուսներ ազատամարտիկներին և զովածների հարազատներին գյուղ տեղափոխելու համար: Միջոցառումը անցավ պատշած մակարդակով: Կատարվեց ծաղկադրում զոհվածների հուշահամալիրին, տեղի ունեցան ելույթներ, պարգևատրումներ և ուղերձի խոսքեր տարբեր պաշտոնատար կառույցներից: Միջոցառումը նկարահանվեց մերխնդրանքով ներկայացած զինուժի նկարահանող խումբն ու կազմակերպության օպերատոր Հակոբ Պողոսյանի կողմից: Միջոցառումը տեսաձայնագրեցին և ցուցադրեցին Արցախի հեռուստատեսությունն ու ԱՐ հեռուստաընկերությունը: Վերջում տեղի ունեցավ հանդիսավոր ճաշկերույթ, որնէլ իրականացավ բարերար Բորիկ Սաղաթելյանի անձնական ներդրման ու համագյողացիներից կազմակերպված դրամահավաքի շնորհիվ: Ի դեպ Բորիս Սաղաթելյանի ներդրումների շնորհիվ միջոցառմանն ընդառաջ կառուցվեց այգու շրջապարիսպը, իսկ այդ օրն էլ նա համագյուղացիներին կատարեց անակնկալ նվեր` ունիվերսալ տրակտոր-էքսկավատոր:

Այդ օրը գործարկվեց Արցախի կառավարության կողմից կառուցված պոմպակայնը և գյուղն այսուհետ կունենա ոռոգման ջուր: Նույն օրը երեկոյան թալիշցիները հիացան գյուղի ամենաբարձր բլրի վրա տեղակայված լուսավառ Խաչով, որը պատրասել էր համայնքի ղեկավարությունը, իսկ լուսավորությունը ապահովվել էր Վոլոդյա Սիմոնյանը իր անձնական ներդրումների շնորհիվ:

 

    2014 թվականի դեկտեմբերի 21-ին տեղի ունեցավ Թալիշի վետերանների միության Խորհրդի ընդլայնված նիստ, որտեղ կայացվեց որոշում` որ կատարվի Կազմակերպության անդամների անդամագրություն, նրանց կողմից ամսեկան անդամավճարների հավաքագրում, ինչպես նաև ԵԿՄ-ին անդամակցության որոշում` հետագայում ազատամարտիկներին այս կամ այն հարցերով օգնելու համար:
    2015 թվականի հունվարի 28-ին` Հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձի օրը կայացավ Կազմակերպության արտահերթ ժողով, որտեղ Կազմակերպությանը անդամագրված 50 անդամներ ստացան Վկայականներ: Կազմակերպությանը կից ստեղծվեց Կանանց խորհուրդ և Երիտասարդական թև` իր կոորդինացնող կազմով: