Կազմակերպության մասին

Պատմությունը մեր սերընդակիցների վրա դրեց երկու ծանր բեռ: Առաջինը դա ազգային-ազատագրական պայքարն էր, որ մենք կարողացանք պատվով կատարել և հազարների արյան գնով ազատագրեցինք Արցախը: Իսկ երկրորդ բեռը, որ պատմությունը նորից մեզ է պարտադրում, դա ազատագրված, բայց պատերազմից ավիրված հայ օջախի վերականգնումն է: Եթե պատասխանատվություն ենք վերցրել, որ հայ ժողովրդին բաժին ընկած ծանրության այս հատվածը պետք է տանենք և կրենք մեր ուսերին, ապա այն պետք է անել մինչև վերջ: Գործը կիսատ թողնել, սա նշանակում է, որ ապագան թողնել անորոշ:

1994թվականի ապրիլին Թալիշ գյուղը ազատագրելուց հետո շատերը վերադարձան հայրենի գյուղ և սկսեցին վերականգնել ավիրված իրենց օջախները: Այս տարիների ընթացքում գյուղ վերադարձած թալիշցիները` գյուղապետ Վիլեն Պետրոսյանի գլխավորությամբ արեցին շատ բան գյուղը վերակառուցելու համար:

Շատ աշխատանք է կատարվել. Որը պետության աջակցությամբ, որն էլ բնակիչների ջանքերով, բայց որ գյուղն ունի մի շարք հիմնախնդիրներ, դա ակնհայտ է: Գյուղում ամենաառաջին պրոբլեմը, դա ջրի հարցն է և ճանապարհները: Բացի դրանից կան նաև բազմաթիվ խնդիրներ կապված թե սոցիալ-տնտեսական, թե սոցիալ-կենցաղային և թե կուլտուր-կենցաղային ոլորտներում: Իսկ այդ բոլոր հիմնահարցերը լուծելու համար պետք է և պետական աջակցություն և թե գյուղից դուրս ապրող թալիշցիների աջակցությունը: Ուստի հասունացել էր այն պահը, որ պետք է բոլոր թալիշցիների համախմբումը այս կարևոր հարցերի լուծման համար: Իսկ դա հասունացավ 2007թվականին միայն. Ճիշտ է ուշացած, բայց ժողովուրդն ասում է. Լավ է ուշ, քան երբեք:

Հայաստանում և արտերկրում թալիշցիների համայնքը միավորելու գաղափարը, որի հիմնական նպատակը պիտի լիներ սատար կանգնելու հարազատ գյուղին, ավելի ոգեշնչեց մեզ, Մինսկում ապրող մեր համագյուղացի Բորիս Գարեգինի Սաղաթելյանի կատարած գործնական քայլերի շնորհիվ: Նա գյուղ եկավ և պատրաստակամություն հայտնեց գյուղու հուշարձան կանգնեցնել Արցախյան պատերազմում զոհված Թալիշի քաջորդիների հիշատակին: Օգոստոսի վերջին իմ և համագյուղացի Զարմիկ Վարդանյանի նախաձեռնությամբ իրազեկվեց մի քանի ակտիվ թալիշեցիների, որպեսզի հավաքվենք և ստեղծենք նախաձեռնող խումբ: Հարցը քննարկելու համար սեպտեմբերի 4-ին <Շահեն Մեղրյան> հիմնադրամում հավաքվեցին 20-ից ավելի թալիշեցի ակտիվիստներ և որոշվեց ստեղծել <Թալիշ> բարեգործական հայրենակցական միավորում-հասարակական կազմակերպությունը, որը պիտի համախմբի հայաստանաբնակ թալիշցիներին, նպատակ ունենալով գյուղի հիմնախնդիրները լուծելու համար սատար կանգնելու համագյուղացիներին: Ստեղծելով ակտիվ խորհուրդ` մենք անցանք գործի: Նախ և առաջ ցուցակագրվեց Հայաստանում ապրող բոլոր թալիշցիներին: Այնուհետև հոկտեմբերի 25-ին Երևանում կազմակերպվեց և կայացավ հայաստանաբնակ թալիշցիների ընդհանուր ժողով: Հրավիրված էին Թալիշի համայնքի ղեկավարությունը և պատգամավորներ տարբեր հայրենակցական հասարակական կազմակերպություններց: Ժողովն անցավ գործնական մթնոլորտում և բոլորն էլ պատրաստակամություն հայտնեցին աջակցելու նորաստեղծ Կազմակերպությանը:

Կազմակերպության հետագա գործնեությունը սահմանափակվեց նրանով, որ մենք ակտիվորեն մասնակցեցինք 2008թ. փետրվարին անցկացվող նախագահական ընտրություններին: Ցավոք ընտրություններից հետո, մենք կես տարուց ավելի պասիվ սպսողական դիրքում էինք, ակնկալելով որև է աջակցություն պետության կողմից: Օգնություն չստանալով ոչ մի տեղից, նույնիսկ թալիշեցի կարող ուժերից` նկատվում էր արդեն հուսահատություն և բարոյալքում կազմակերպության խորհրդի կողմից, ինչպես նաև անվստահություն  ժողովրդի կողմից: Այդ ընթացքում ոչ մի գործնական քայլեր չձեռնարկվեց մթնոլորտը առողջացնելու, նյութական և բարոյական աջակցություն ստանալու համար: Ստեղծվել էր անորոշ դրություն: Վերջապես գործը հասավ նրան, որ խորհրդի անդամները ցրվեցին և դադարեց Կազմակերպության գործնեությունը:

   Մի քանի ամիս պրպտումներից հետոո րոշեցինք ստեղծել Թալիշի ազատամարտիկների վետերանների միություն: Մենք միայն մի բան էինք մտածում. Ազատամարտիկը իր արյան գնով ազատագրեց իր օջախը` ինքն էլ տեր կկանգնի նրան: 2008թ. աշնանը հրավիրեցինք ակտիվ ազատամարտիկներից նախաձեռնող խումբ և խորհրդակցելով իրար հետ, արդյունքում ստեղծեցինք  <Թալիշի պաշտպան> վետերանների հասարակական կազմակերպությունը, որի առջև նպատակ դրեց զբաղվելու զոհված և վիրավոր ազատամարտիկների ընտանիքների սոցիալ-տնտեսական հարցերով, ինչպես նաև փորձի մասնակցություն ունենալու գյուղի վերականգնման գործընթացին:

   Առաջ անցնելով ասեմ, որ կազմակերպության ստեղծմամբ վերացավ այն վակուումը, որը ստեղծվելէր 15 տարիների ընթացքում: Աշխուժացավ կապը մեր ազատամարտիկների միջև, իսկ նրանցից շատերը, որոնք մինչ այդ չունեյին պարգևներ, խրախուսելու համար, մենք ներկայացրել և պարգևատրել ենք նրանց կառավարական ու գերատեսչական մեդալներով:

   2009թ. փետրվարին հրավիրված Կազմակերպության արտահերթ ժողովում կատարվել է Կանոնադրական փոփոխություն որի արդյունքում ստանալով ՀՀ արդարադատության նախարարության թույլտվությունը, ստեղծելենք Կազմակերպության խորհրդանիշը և հուշամեդալը:

   2014 թվականի մարտի 1-ին Կազմակերպության արտահերթ ընդհանուր ժողովի որոշմամբ Կազմակերպությունը վերանվանվեց <<Պահապան Արծիվներ>> վետերանների հասարակական կազմակերթյան: Կատարվեց Խորհրդի անդամների վերընտրություն, ինչպես նաև որոշակի կանոնադրական փոփոխություններ: Կազմակերպության անվանափոխությունը ունի իր բացատրությունը:
   Թալիշում կառուցված հուշահամալիրն ունի հետևյալ խորհուրդը. Երկու հատ հուշապատերից մեկի վրա փորագրված են Մեծ Հայրենականում զոհված 222 թալիշցիների անունները, մյուսի վրա տեղադրված են Արցախյան պատերազմում նահատակված Թալիշի քաջորդիների դիմանկարները: Սրանց մեջտեղը երկու պահապան արծիվներ են, որոնցից յուրաքանչյուրը նայում է մի պատի: Մեր Կազմակերպության խորհրդանշանը ունի այդ նույն խորհուրդը` հավերժության նշանը գրկած երկու պահապան արծիվներ, որոնց վրա արևն է, իսկ վերևում կորաձև գրված է ՊԱՀԱՊԱՆ ԱՐԾԻՎՆԵՐ: Ուստի մենք նպատակահարմար գտանք, որ Կազմակերպությունն ունենա այդ խորհուրդը բնորոշող անունը: