Մռով լեռը
Մռով լեռը
Մռով լեռը
Հոռեկավանք
Հոռեկավանք
Հոռեկավանք
Թալիշ
Թալիշ
ԼՂՀ Մարտակերտի շրջան գյուղ Թալիշ

Բարի գալուստ

 

Սիրելի թալիշցիներ՝

   ՈՒրախ ենք ողջունել Ձեզ tallish-nk.am կայքում: Այն նվիրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղին: Այստեղ Դուք կարող եք գտնել հետաքրքիր նյութեր Թալիշ գյուղի և նրա մարկանց մասին: Մենք պատրաստենք ընդունել Ձեր դիտողություններն ու առաջարկությունները, որոնք կնպաստ են կայքի կայացմանն ու կատարելագործմանը:

 

 Ուղերձ՝

    ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղն այսուհետ ունի իր համացանցային կայքէջը: Կայքը ստեղծվել է այն մտադրությամբ, որ յուրաքնչյուր ոք, մուտք գործելով այս էջը, զգա որ այն իր համար է, և կարող է այստեղ գտնել իրեն անհրաժեշտ տեղեկությունները գյուղի մասին: Կայքէջը հագեցված է տեղեկատվությամբ, որն օգտվողին հնարավորություն է տալիս ծանոթանալու գյուղի պատմությանը, նրա շենացման գործընթացին, ինչպես նաև գյուղում իրականացվող բարեգործություններին: Ակտիվորեն համագործակցեք մեր հետ և այն ամենը, ինչ նպատակահարմար եք գտնում լինի կայքում, որ բաց է մնացել մեր կողմից՝ կտեղադրվի և շնորհակալ կլինենք Ձեզանից:

 

 Կայքի ադմինստրատոր            

Սլավիկ  Բայունց            

Հայտարարություններ

  • ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Սիրելի թալիշեցիներ. Այսօր բոլորը գիտեն, որ սկսվել է Թալիշի վերականգնման ծրագիրը: Արցախի ղեկավարությունը ձեռնամուխ է եղել կարճ ժամանակամիջոցում կյանքի կոչել գյուղում բնակության հարցը և որ օր առաջ մարդիկ վերադառնան իրենց տները: Հիմնահատակ քանդվել է Հանդիսությունների սրահը, մանկապարտեզը, գյուղապետարանի մի հատվածը: Հանդիսությունների սրահի վերակառուցման աշխատանքները սկսված են: Պլանավորված է, որպեսզի Հանդիսությունների սրահից մինչև Հուշահամալիրի տարածք, կառուցվի դպրոց, մանկապարտեզ, ինչպես նաև գյուղապետարան` նրան կից ամբուլատորիայով: Նախատեսված է որպեսզի գյուղ մտնող ճանապարհի ձախակողմյան հատվածում կառուցապատվի նոր բնակելի տներ` յուրաքանչյուրը իր ավտոտնակով և ապաստարանով` վտանգի ժամանակ պարփակվելու համար: Դրա իրականացման համար կքանդվեն հին տները: Պլանային նախագծի համաձայն այդ տարածքը կնդգրկվի նախ և առաջ գյուղ մտնող գլխավոր ճանապարհի ձախակողմյան հատվածը` ալրաղացից մինչև գլխավոր խաչմերուկ, այսպես ասած` ստանցին: Մյուսը` Արտեզյան ջրից դեպի Նիկոլանց տուն գնացող ճանապարհի աջակողմյան հատվածը: Երրորդը Արտեզյանից անմիջապես կթեքվի աջ ճանապարհ, Պետրոսյանների տների մոտով դուրս գալով Խաչատրյան Առուստամի տան մոտ, իսկ չորրորդը Արտեզյանից նորից աջ կթեքվի և Մեժլումյանների տների արանքով կբարձրանա մինչև Պատվականանց տները շարունակելով մինչև գլխավոր ճանապարհի հետ խառնվելը` Սելմագի մոտ (Մոտ 70 տուն և 12 հողամաս, ինձ թվում է կարիք չկա հրապարակել դրանց նախկին բնակիչների անունները` թալիշցիների համար պարզ է): Խնդիր է դրված, որ նորակառույց Ավանում կբնակվեն նրանք, ովքեր կվերադառնան գյուղ: Կա նաև հնարավորություն այդ հատվածում ովքեր կկարողանան նույն պրոյեկտով կառուցելու իրենց տունը, բայց մնա որպես ամառանոց` կտան թույլտվություն: Իսկ մնացածները, որոնց տները կմտնեն պլանի տակ, բայց գյուղ չեն վերադառնա` փաստորեն կզրկվեն գյուղում իրենց սեփականության իրավունքից: ԼՂՀ Անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի խնդրանքով հարցում ենք անցկացնում բոլոր թալիշեցիների հետ, առանձնապես մեր հարցմանը պիտի արձագանքեն նրանք, որոնց տները պիտի քանդվեն: Այսպես` 1). Կվերադառնաք բնակվելու նոր Ավանում?: 2). Ովքեր չեն վերադառնալու, համաձայն են արդյոք իրենց տնատեղը կառուցած տանը բնակվի գյուղում բնակվելու ցանկություն հայտնած մի այլ ընտանիք?: 3). Գյուղ վերադարցողները կցանականան բնակվել այդ նոր տներում?: 4). Համաձայն եք Արցախի կառավարության որոշմանը?: Խնդրում ենք բոլորին թող արձագանքեն մեր հարցմանը, դա շատ կարևոր է: Պարզաբանումների համար զանգահարեք ինձ` 094624007 հեռախոսահամարին, կամ Թալիշի գյուղապետին` 097221161 հեռախոսահամարին:

  • ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ բոլոր ազատամարտիկներին, սպաներին ու զինվորներին Հայոց բանակի կազմավորման 24-րդ տարեդարձի առթիվ:

  • ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ: Սիրելի հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ, Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Անցնող տարին իրադարձություններով հարուստ, զարգացումներով՝ բարդ տարի էր: Անցնող տարին նաև փորձությունների տարի էր` խաղաղության և պատերազմական իրավիճակների տարի, ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի հանրապետության համար: Բայց մեր ժողովուրդը արժանապատվորեն դիմակայեց այդ փորձություններին, ցավոք նաև մեր խաղաղությունը պաշտպանող և անվտանգությունն ապահովող զինվորների կյանքի գնով: Թանկագի´ հայրենակիցներ, Մենք թևակոխում ենք 2016 թվական: Տարին խորհրդանշական է, քանի որ լրանում է Արցախի Հանրապետության հռչակման 25 ամյակը: Անկախության հռչակման օրից ի վեր մենք հավատարիմ ենք մնացել մեր ընտրած ուղուն, թեկուզ բազում դժվարություններով: Ուստի, բոլորիս մաղթում եմ առողջություն, հաջողություն և ամենայն բարիքներ: Խաղաղություն՝ մեր երկրին ու մեր օջախներին: Սիրելի զինծառայողներ, Արցախյան ազատամարտի հարգելի զինակիցներ, զոհված մարտիկների սիրելի հարազատներ, Շնորհավորում եմ բոլորիդ գալիք Ամանորը, Ձեզ ևս մաղթում եմ առողջություն, երջանկություն և նորանոր հաջողություններ: Նոր տարին միմյանց շնորհավորելիս եկեք բաժակ բարձրացնենք նաև Հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված զինվորների համար, իսկ Սուրբ Ծննդյան տոնին մոմ վառենք և խոնարհվենք նրանց պայծառ հիշատակի առջև: Փա´ռք ու պատի´վ Հայրենիքի սահմանները պաշտպանած, Հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած բոլոր նահատակներին` Արցախյան ազատամարտից մինչ այսօր: Փա´ռք ու պատի´վ հայ ժողովրդին և սահմանամերձ գյուղերի սահմանապահ բնակիչներին: Փա´ռք ու պատի´վ խրամատներում կանգնած հայ զինվորին և Հայկական բանակին: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»:

  • Սիրելի հայրենակիցներ, Այս տարի տոնում ենք մի փառապանծ հոբելյան` Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակը, հաղթանակ, որի կերտման գործում իրենց նշանակալի ավանդն են ունեցել նաեւ արցախցիները: Ֆաշիզմի դեմ պայքարում նրանց ցուցաբերած սխրանքն ու խիզախությունը հայրենասիրության անգնահատելի դաս է սերունդների համար: Մեծ Հայրենականում մեր հայրենակիցների հերոսական օրինակը ոգեշնչեց մեզ և կոչեց նոր հաղթանակների: Արցախյան ազատամարտում ձևավորվեց ու կոփվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակը եւ քաջ հայորդիների սուրբ արյամբ գրվեց մեր ժողովրդի պատմության փառավոր էջերից մեկը: Շուշիի ազատագրմամբ կրկին վերածնվեց հայի ոգին ու հավատը սեփական ուժերի հանդեպ: Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ ձեզ, Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ և բոլորիդ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու երջանկություն:

  • ՍԻՐԵԼԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԱԲՆԱԿ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐ: Ովքեր ցանկանում են օգտվել կայքից և կարդալ ցանկացած տեքստ կամ գրառում, բայց հայերեն չեն կարդում, խնդրում եմ մկնիկի աջ կլիկով բացեք ռուսերեն թարգմանության հրահանգը:

  • Հայաստանաբնակ թալիշցիների համայնքը միավորելու և Թալիշի բնակչությանը սատար կանգնելու նպատակով 2007 թվականին ստեղծվում է <Թալիշ> հայրենակցական-բարեգործական միություն հասարակական կազմակերպությունը: Բայց որոշակի նեգատիվ ազդեցությունների շնորհիվ ստեղծված հայրենակցական միությունը քայքայվելով` միավորվելու փոխարեն տեղի ունեցավ պառակտում հայաստանաբնակ թալիշցիների համայնքում: 2008 թվականին ստեղծելով <Թալիշի պաշտպան> վետերանների հասարակական կազմակերպությունը անցած 5-6 տարիների ընթացքում նկատվում էր արդեն միասնականության միտում և համայնքում մթնոլորտի առողջացում: Արդեն կային այն բոլոր նախադրյալները, որպեսզի կարողանայինք իրագործելու մեր առջև դրված նպատակներն ու խնդիրները: Բայց Թալիշի վետերանների միության նախկին նախագահ Միքայել Ապրեսյանի կատարած քայլը, որով առանց հասարակության լայն մասաններին տեղյակ պահելու և առանց հիմքեր ունենալու ստեղծելով <Թալիշ> հիմնադրամ, սրանով սեպ է խրում համայնքի մեջ` նորից տանելով այն դեպի պառակտում` ապակայունացնելով մթնոլորտը հայաստանաբնակ թալիշցիների համայնքում: <Պահապան Արծիվներ> վետերանների հասարակական կազմակերպությունը քննադատում է նրա այդ քայլը և խնդրում նորաստեղծ խորհրդին` սթափ գնահատելու իրավիճակը և անի անհրաժեշտ քայլեր համայնքը չպառակտելու համար: Հայտարարությունը ընդունվել է 01.03.2015 թվականին կայացած <Պահապան Արծիվներ> Թալիշի վետերանների միության ընդհանուր ժողովի կողմից և այն պետք է տարածվի հայաստանաբնակ թալիշցիների համայնքում:

  • Սիրելի թալիշեցիներ. ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ գարնան առաջին օրվա կապակցությամբ: Թող Ձեր սրտերում միշտ ծաղկի գարունը, և գարնան ծաղիկները Ձեզ բերեն ամենայն բարիք, առողջություն, բարեկեցություն, բարգավաճում և հաջողություն Ձեր բոլոր նախաձեռնություններում:

  • ՍԻՐԵԼԻ ԹԱԼԻՇԵՑԻՆԵՐ: Թալիշի վետերանների միությունը իր գոյության վեց տարիների ընթացքում կազմակերպել և իրականացրել է մի շարք միջոցառումներ, տոնակատարություններ, հիշատակի արարողություններ, պարգևատրումներ, ինչպես նաև ուխտագնացություն գյուղ, այցելություններ <<Եռաբլուր>> և այլն: ՈՒ այս ամենը իրականացնելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները ձեռք է բերվել Կազմակերպության Խորհրդի անդամների և մի քանի ազատամարտիկների կողմից: Չստանալով օգնություն ոչ մի կարող ուժերի կողմից` Կազմակերպությունը չի կարողացել իրականացնել Կանոնադրությունից բխող իր հիմնական խնդիրներն ու նպատակները: Անհրաժեշտություն է առաջացել, որ կատարվի Կազմակերպության անդամների անդամագրություն, նրանց կողմից ամսեկան անդամավճարների հավաքագրում, ինչպես նաև ԵԿՄ-ին անդամակցություն` հետագայում ազատամարտիկներին այս կամ այն հարցերով օգնելու համար: 2015 թվականի հունվար ամսում Կազմակերպությանը անդամագրվել են արդեն 50 հոգի, որոնք մուծել են մուտքի անդամավճարներ և հունվարի 28 – ին Կազմակերպության հրավիրված ընդհանուր ժողովում նրանք ստացան անդամությունը հաստատող Վկայականներ: Խնդրում և կոչ եմ անում բոլոր թալիշցիներին, ինչպես նաև Կազմակերպությանը հարգող անձանց` անդամագրվել մեր Միությանը: Հավաստիացնում եմ, որ Ձեր կողմից ներդրված յուրաքանչյուր լուման կդիտարկվի որպես Հայրենասիրություն և հավաքված գումարները կուղղվեն նպատակային խնդիրների լուծմանն ու տարբեր ծրագրերի իրագործմանը: Կազմակերպությանը անդամագրված անձանց անունները կլուսաբանվի Կայքի <<Պահապան Արծիվներ>> բաժնում` ըստ մասնաճյուղերի:

  • ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱՆ: Հարգելի թալիշեցիներ, փառքի ճամփան անցած սիրելի ազատամարտիկներ, Հայոց բանակի փառապանծ զինվորներ, բանակի օրվա եւ Հայաստանի Զինված ուժերի ստեղծման 23-րդ տարեդարձի կապակցությամբ սրտանց շնորհավորում եմ Ձեզ եւ բոլոր նրանց, ովքեր կանգնած էին Հայաստանի Զինված ուժերի ստեղծման ակունքներում: Հայաստանի բանակը ստեղծվեց ու կազմավորվեց պատերազմի բովում, երբ վտանգված էին Հայաստանի Հանրապետության սահմաններն ու Արցախը: Տարերայնորեն ձեւավորված ինքնապաշտպանական ջոկատները ռազմի դաշտում ստացան իրենց մարտական մկրտությունը եւ դարձան հիմքը ապագա կանոնավոր բանակի: Այս սրբազան ճանապարհին մեր ժողովուրդը դրսեւորեց իրենց լավագույն որակները` բանակին տալով ամեն ինչ, բանակի համար անելով հնարավորն ու անհնարինը: Այս սուրբ գործին իրենց կյանքը նվիրաբերեցին մեր ժողովրդի հերոս զավակները, որոնց սխրանքը եւ հիշատակը ապրելու են դարեր: Այսօր մարտունակ եւ կազմակերպված Հայոց բանակը մեր անվտանգության առաջին գրավականն է ու երաշխիքը: Մեր անհանգիստ տարածաշրջանում նա հսկում է մեր պետության ու ժողովրդի խաղաղությունը, նրանց ստեղծարար աշխատանքը: Կրկին շնորհավորելով Բանակի օրվա առթիվ` մեր զինվորականներին մաղթում եմ քաջառողջություն, մարտական բարձր ոգի եւ բարի ծառայություն, իսկ զինվորների ծնողներին` համբերություն ու հպարտություն իրենց զավակների հայրենանվեր ու հերոսական ծառայության համար:

  • ՈՒՂԵՐՁ ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԱՌԹԻՎ: Սիրելի հայրենակիցներ. Շնորհավորում եմ Ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթում եմ բոլորին խաղաղություն, ստեղծագործ աշխատանք և բարեկեցություն: 2014 թվականը Արցախի ժողովրդի համար նշանավորվեց որպես Ադրբեջանի կողմից պարտադրված պատերազմում զինադադարի հաստատման քսանամյակի տարի, իսկ մեզ համար Թալիշ գյուղի ազատագրման քսանամյակի տարի, որը մեծ շուքով նշվեց համայնքի ղեկավարության և <<Պահապան Արծիվներ>> վետերանների հասարակական կազմակերպության Խորհրդի կողմից: Քսանամյակի կապակցությամբ գործարկվեց Մատաղիսում տեղակայված պոմպակայանը և Թալիշի դաշտերը ապահովվեց ոռոգման ջրով: Բայց անցնող տարին շատ բարդ ու դժվար էր թալիշցիների համար: Ջրի պակասն ու տևական երաշտը ժողովրդին հասցրել էր ծայրահեղ ծանր վիճակի, որն էլ իր բացասական ազդեցությունն ունեցավ գյուղի ժողովրդագրական վիճակի վրա: Նկատվեց արտագաղթ երիտասարդության շրջանում, որն էլ հանգեցրեց երեխաների թվաքանակի պակասեցմանը, առավել ևս ծնելիության անկմանը: Թանկագին հայրենակիցներ, մենք գիտենք, որ առօրյա կյանքում առկա են շատ դժվարություններ, կան հարցեր, որոնց լուծումը տարիներով ուշանում է: Բայց դրանք առկա են ամենուր: Դժվարությունները մերն են, ինչպես որ մերն են Արցախյան պատերազմի հաղթանակները, մեր երկրի ազատությունն ու ինքնիշխանությունը: Անցած դարավերջին մենք հաղթահարեցինք բոլոր դժվարությունները և հաղթեցինք: Ստեղծեցինք անկախ պետություն և մնում է որ զորացնենք մեր ՀԱՅՐԵՆԻՔԸ: Վերստին վստահությամբ և հավատով ջերմ մաղթանքներ եմ հղում Արցախի ժողովրդին, երկրի սահմանները հսկող զինվորականությանը և իհարկե բոլոր թալիշցիներին` եղեք պինդ ու հաստատակամ: Ցանկանում եմ բոլորին առողջ ու բարեկեցիկ կյանք և ամենալավն ու բարին աշխարհում: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

  • Սիրելի թալիշցիներ. Արցախյան պատերազմը մեր ժողովրդին մասնատեց իրարից և այսօր մի փոքրիկ մասն է բնակվում ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ, մնացածները ցրված են աշխարհով մեկ: Մեծերը գնում են, գալիս են նորերը և կամաց-կամաց կտրվում է կապը թալիշցիների միջև: Այսօր մեր սերունդը ճանաչում են իրար, վաղը մեր երեխաներին չի տրվելու այդ և ցավոք սրտի վերանում է մեր մեջ թալիշեցի հասկացությունը` համենայն դեպս Հայաստանում ու արտերկրում: Գյուղում կային 70 տոհմեր, որոնց տոհմագրությունը հավաքում եմ, հետագայում հրատարակելու համար: Սրանով մեր սերունդը կճանաչի իր տոհմին, կիմանա որտեղից է սերված և ով ում բարեկամն է: Խնդրում եմ բոլորիդ, բոլոր թալիշցիներին, յուրաքանչյուրը ուղարկի իր տոհմագրությունը և հնարավորինս նշի իրենց այսօրվա բնակավայրը, այն մասամբ կտեղադրեմ կայքում, իսկ ամփոփ ձևով հետագայում գրքի տեսքով: Նամակները կարողեք ուղարկել կայքի <Հետադարձ կապ> բաժնից կամ էլ իմ հասցեով` Երևան, Աճառյան փողոց, 26/3 շենք, 26 բնակարան: Եղեք ակտիվ, սա շատ կարևոր է մեր սերունդի համար:

  • Բոլոր Թալիշցիներին. Խնդրում ենք ուղարկել տեսահոլովակներ և նկարներ Թալիշի մասին՝ հիմնականում հին նկարներ և նկարներ Արցախյան պատերազմից: Եթե կան, ցանկալի է ուղարկեք նաև հայրենասիրական ոտանավորներ գրված Թալիշի մասին: Մեր կողմից հավաքվում է նաև Թալիշի տոհմագրությունը, խնդրում ենք, ովքեր կարող են թող ուղարկեն իրենց ազգի տոհմագրությունը: